2023 ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ (ԱՆ)ԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ «(Ան)կախության սերունդ, Հայաստան-2023» հետազոտությունը բացահայտում է երկրի երիտասարդության տրամադրությունների, կարծիքների, ընկալումների և ակնկալիքների կարևոր կողմերը։ Արդյունքները ցույց են տալիս, որ հայ երիտասարդության ներկայիս կենսակերպն ու դիրքորոշումները քաղաքական ճգնաժամերից և պատերազմից հետո վկայում են հակասական արժեքների և սոցիալական հակասությունների մասին։ Այս հետազոտության շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանում երիտասարդների կրթության, զբաղվածության, քաղաքական մասնակցության, մտահոգությունների, ինքնության ձգտումների, կրոնի, հանդուրժողականության, ընտանեկան կյանքի, ժամանցի և ապրելակերպի խնդիրներին։ Հետազոտության հիմնական արդյունքները հետևյալն են. 1 | ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ · այ երիտասարդները հակված են իրենց սոցիալ-տնտեսական վիճակը գնահատելու լավ՝ մյուսների համեմատ թե՛ իրենց համայնքում, թե՛ երկրում։ · ժամանակ իգական սեռի ներկայացուցիչներն իրենց սոցիալտնտեսական վիճակն ավելի ծանր են գնահատել, քան արական սեռի ներկայացուցիչները։ · միայն 1/3-ն ունի անձնական եկամուտ։ 1/4-ը կախված է ծնողներից, և նույնիսկ աշխատողների 1/4-ը ֆինանսապես կախված է մեկ այլ անձից(սովորաբար ամուսնու ծնողներից)։ · շրջանում իգական սեռի ներկայացուցիչները և գյուղաբնակները ֆինանսապես ամենակախվածն են։ · երիտասարդներն ավելի հաճախ են ընդունվում ուսումնական հաստատություններ, քան գյուղական բնակավայրերում։ · երիտասարդների գրեթե կեսը զբաղված է, իսկ արական սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են ներգրավված աշխատաշուկայում։ · հաստատություններ չհաճախողների(չսովորողների) և չաշխատող երիտասարդների մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներ են, ովքեր գյուղական բնակավայրերից են և ամուսնացած։ · միայն 16%-ն է որևէ տեսակի կամավորական աշխատանք կատարել վերջին տարվա ընթացքում։ · երիտասարդության կեսից ավելին հիմնականում չի հետաքրքրվում քաղաքականությամբ։ Ընդ որում, քաղաքականությամբ ընդհանրապես չհետաքրքրվողները 18-25 տարեկան միջնակարգ կրթությամբ իգական սեռի ներկայացուցիչներ են Երևանից։ · առջև ծառացած խնդիրներից երիտասարդներն առավել կարևոր են համարում հարևան երկրների հետ հակամարտությունը, տարածքային ինտեգրումը և արտաքին քաղաքական լարվածություններրը։ Նրանք երկրորդային են համարում այնպիսի սոցիալ-տնտեսական հարցերը, ինչպիսիք են գործազրկությունն ու աճող գները։ · մեծամասնությունը նախընտրում է, որ Հայաստանը մոտ և համերաշխ լինի Արևմուտքի հետ, իսկ Ռուսաստանի նկատմամբ նման դիրքորոշում ոչ ոք միանշանակ չի ընդգծել։ · ճնշող մեծամասնությունը Հայաստանը համարում է եվրոպական երկիր՝ Եվրոպան ավելի շատ ընկալելով որպես դրական և/կամ վերացական, քան բացասական երևույթ։ 2 | ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ · ընկալումներում Եվրոպայի բացասական ենթատեքստը հիմնականում կապված է եվրոպականացման և ավանդական արժեքների բախման հետ։ · ազգային անվտանգության և Հայաստանի տնտեսական զարգացման տեսակետից երիտասարդները կարծում են, որ համագործակցությունը պետք է առաջին հերթին լինի Ռուսաստանի, իսկ երկրորդ հերթին՝ ԱՄՆ-ի հետ։ · երիտասարդները հակված են կարծելու, որ ռազմական կառույցները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը, ավելի շատ բացասական դեր ունեն Հայաստանի համար, իսկ միջազգային ֆինանսական և քաղաքացիական կառույցները՝ ավելի դրական։ · երիտասարդ և իգական սեռի մասնակիցները հակված են ընդգծելու Եվրոպական միության և միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՀԱՊԿ-ը և ՆԱՏՕ-ն, ավելի դրական դերը Հայաստանի համար։ · երիտասարդության ճնշող մեծամասնությունը շեշտում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը՝ որպես իր ինքնության կարևոր բաղադրիչ: · երիտասարդների ճնշող մեծամասնությունը հակված չէ ինքնորոշվելու որպես եվրոպացի։ Միևնույն ժամանակ՝ բարձր կրթական մակարդակ ունեցող երիտասարդները և ավելի բարձր տարիքի մարդիկ հակված են իրենց համարելու ՀՀ քաղաքացիներ և, հետևաբար, իրենց ընդհանրապես եվրոպացի չեն համարում։ · երիտասարդության հիերարխիկ արժեքային համակարգում առաջին տեղում են անհատական հատկանիշներն ու առաքինություններն ընդգծող արժեքները, երկրորդ տեղում ՝ ընտանեկան արժեքները։ Միևնույն ժամանակ քաղաքացիական մասնակցության և/կամ ներգրավվածության արժեքները գրեթե չեն ընդգծվում։ · արժեքներից ամենամեծ արժեքն է համարվում անձնական արժանապատվությունը, հարգանքը, հավատարմությունը, մարտական ոգին և ամենաքիչը՝ նորարարական ոգին։ Ավելի քիչ կարևորություն տրվող արժեքներից են ալտրուիզմը, հումորի զգացումը և պարկեշտությունը։ · բանակը, եկեղեցին և ոստիկանությունը համարում է ամենավստահելի ինստիտուցիոնալ կառույցները, մինչդեռ ամենաանվստահելիները քաղաքական կուսակցություններն են, ԶԼՄ-ները և գործող նախագահը։ · եկեղեցուն, ոստիկանությանը, դատարաններին և արհմիություններին ավելի շատ վստահում են քիչ կրթված արական սեռի ներկայացուցիչները, ավելի երիտասարդները, գյուղաբնակ երիտասարդները։ 3 | ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ · երիտասարդները հիմնականում ապրում են իրենց ծնողների կամ ամուսնու/կնոջ հետ և հիմնականում լավ հարաբերություններ են ունենում ծնողների հետ։ · հատկապես ավելի երիտասարդները, լավ հարաբերություններ ունեն իրենց ծնողների հետ, մինչդեռ կանայք հաճախ տարաձայնություններ են ունենում ծնողների հետ, չնայած որ կոնկրետ խնդիրներ չունեն։ · գրեթե կեսը Խորհրդային Միության փլուզումը դիտարկում է որպես վատ երևույթ։ · երիտասարդ արական սեռի ներկայացուցիչները հաճախ են մեկնում արտերկիր կրթություն ստանալու և/կամ աշխատելու։ · երևանաբնակ կանայք նախընտրում են մեկնել ԱՄՆ, մինչդեռ համեմատաբար ավելի բարձր տարիքի երիտասարդ տղամարդիկ նախընտրում են գնալ Ռուսաստան։ · երիտասարդները հիմնականում միտված են կարծելու, որ կլիմայական փոփոխությունը գլոբալ սպառնալիք է, և, լսելով կլիմայի փոփոխության և դրա նվազեցմանն ուղղված ջանքերի մասին, նրանք հիմնականում զայրույթ, անօգնականություն, անտարբերություն և վախ են զգում, քչերն են հույս և վստահություն հայտնում։ · երիտասարդների մեծամասնությունը ավելի հակված է մտածելու, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Արցախյան պատերազմը կվերսկսի։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ մերձեցման կարևորությունն առավել ընդգծված է այն երիտասարդների շրջանում, ովքեր կարծում են, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Արցախյան նոր պատերազմի հավանակությունը մեծ է։ · դրան, երիտասարդների մեծամասնությունն ավելի լավատես է ապագայի նկատմամբ՝ հավատալով, որ հինգ տարի հետո իրենց ընտանիքի կենսապայմաններն ավելի լավն են լինելու։ ԿՈՆՏԱԿՏ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ Հայաստան Երևան 0002, Մոսկովյան փող. 31.76/1 armenia@fes.de https://southcaucasus.fes.de/am/ 4 | ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ