Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Փաստարկների ձեռնարկ արդար և էկոլոգիական հասարակության համար Երախտիքի խոսք Սույն հրապարակումը հնարավոր չէր լինի առանց բազմաթիվ ծրագրային գործընկեր կառույցների և անհատների աջակցության։ Նախնական տարբերակները վերանայվել են ծրագրային գործընկերների կողմից՝ Բրյուսելում , Գերմանիայում , Հյուսիսային Մակեդոնիայում , Ռումինիայում և Սլովակիայում , ինչպես նաև ողջ աշխարհից FES -ի ավելի քան 30 կոլեգաներ մեզ արժեքավոր կարծիքներ են ներկայացրել առանձին հատվածների վերաբերյալ։ Տեքստի խմբագիր տկն . Կառլա Վելխն օգնել է ութ համահեղինակների առանձին շարադրական ոճերից ստանալ մեկ « միասնական կտավ » ։ Եվ վերջում , սակայն ոչ պակաս կարևոր , մեր FES կոլեգա Մարի Մեյերն օժանդակել է ձեռնարկի ստեղծման ողջ գործընթացին՝ սկզբից մինչև վերջ , անձնական և մասնագիտական մեծ նվիրվածությամբ անդրադառնալով բոլոր մանրամասներին։ 4 – Բովանդակություն Բովանդակություն Առաջաբան Էջ 4 Համարձակ կլիմայական քա­ղաքակ­ ա­ նությունն օր­վ­ ա հրա­մայ­ա­կան է։ Սոցիալապես արդար լինե­լը դրա կայունության և հա­ջողութ­ յան նախապայմանն է։ Սույն փաս­տարկ­ների ձեռնարկով առաջարկում ենք , թե որպես հասարակություն ի՛նչ պետք է անենք և ինչպե՛ս։ 1 Կլիմայի փոփոխության Էջ 18 դեմ պայքարի հավակնոտ գործողություն՝ հանուն սոցիալական արդարության և հավասարության Ներածություն Էջ 12 Փաստարկների սույն ձեռնարկում օգտագործել ենք կլիմայի վերաբերյալ արդյունավետ հաղոր­ դակցության լավագույն փորձը։ Ներածական մաս­ ում ներկայացված են կլիմայի վերաբերյալ հաղորդակցության ցանկալի և ոչ ցանկալի եղա­նակներն , ինչպես նաև սույն ձեռնարկի կառուցվածքը։ 4 Էջ 80 Էներգետիկ ոլորտի վերա­փոխ­ ման սոցիալապես ար­դար գործընթաց . բեռի՝ սոցիա­լապես արդար բաժնեկցում , էներգետիկ աղ քատություն Էներգետիկ վերափոխումը խթանելով կարելի է հասնել մեր հասարակության առաջընթացի չորս նպատակներին։ 1 -ինը՝ վերականգնվող էներգ­ ա­ կիրները մեր էլեկտրականության համա­կարգերը կդարձնեն ժողովրդավարական։ 2 -րդ՝ դրանք կօգնեն մեզ հուսալի և մատչելի էներգիա ապահովել բոլորի համար՝ աշխատավոր դաս , բիզնես և սպառող։ 3 րդ՝ էներգետիկ վերափոխումը միանշանակ կօգնի պայքարել կլիմայի փոփոխության և հարակից սոցիալական խաթարումների դեմ։ Եվ վերջապես՝ վերականգնվող էներգիան լավացնում է առանձին անհատների և հասարակության առողջությունը։ Կլիմայի փոփոխությունը վտանգում է մեր բարօրութ­ յան հիմքերը։ Սակայն կլիմայի փոփոխության դեմ պայք­ արի հավակնոտ գործողությունների ծրագրով կարող ենք մեղմել գոյություն ունեցող սոցիալական անարդարությունը՝ թե՛ աշխարհում և թե՛ առանձին երկրներում։ Սոցիալ-դեմոկրատները միշտ էլ պայք­ ա­ րել են սոցիալական արդարության համար։ Նրանք հաջողությամբ ու սոցիալապես արդար կեր­պով հաղթահարել են անցյալի բեկումնային անցումային փուլերն ու այժմ տիրապետում են բնապահպանական և սոցիալական կայունության ոգեշնչող գաղափարների ծավալուն բազայի , որը կարող են կիրառել։ 5 Շարժունակության Էջ 108 վերափոխման սոցիալապես արդար գործընթաց Շարժունակության վերափոխումն ընձեռում է մեր կյանքի որակը լավացնելու ահռելի հնարավորություններ։ Այն անհրաժեշտ է և արդեն իսկ տեղի է ունենում , քանի որ հարյուրավոր համայնքներ կյանքի են կոչում շարժունակության խելացի և կայուն գաղափարներ , որոնք քաղաքացիների կյանքն ավելի առողջ , քաղաքային տարածությունները՝ հանրության համար ավելի դյուրօգտագործելի , տեղական տնտեսություններն՝ ավելի ուժեղ , հասարակությունն՝ ավելի արդար , իսկ շրջակա միջավայրն ավելի մաքուր են դարձնում մեզ և մեր սերունդների համար։ Բովանդակություն – 5 2 Տնտեսության դեկարբոնիզացում Էջ 40 Ածխածնի ինտենսիվ արտանետումներ առաջացնող հանածո էներգակիրներից կախվածություն չունեցող (« դեկարբոնիզացում ») հասարակություն ու տնտեսություն կառուցելու համար ահռելի ներդրումներ, ինչպես նաև տեխնիկական ու սոցիալական նորարարություն է պահանջվում։ Միևնույն ժամանակ , սա տնտեսության շատ ճյուղերում բազմաթիվ նոր և ապահով աշխատատեղեր , ապրանքային արդյունքներ և նոր բիզնես մոդելներ ստեղծելու հնարավորություն է։ 3 Էջ 62 Բաղադրյալ մեգա միտումներ . ժողովրդագրական փոփոխություն , թվայնացում և ժամանակի տնօրինման անկախություն Դեկարբոնիզացումը վերափոխման միակ գործընթացը չէ , որի ականատեսն ենք։ Օրինակ , թվայնացումն ու ժողովրդագրական փոփոխությունը , ինչպես նաև զբաղվածության փոփոխվող բնույթն էականորեն անդրադառնալու են մեր աշխատելու եղանակի ու ժամերի վրա։ 6 Ժողովրդավարական Էջ 134 համակարգերում ովքե՞ր են որոշում հավակնոտ կլիմայական քաղաքականությունները 7 Ժողովրդավարության Էջ 152 ընդհանուր օգուտները և կլիմայի հավակնոտ քաղաքականությունները Կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար անհրաժեշտ բոլոր քաղաքական գործիքներն արդեն կան . ընդամենը պետք է դրանք արագ կիրառել՝ նախընտրելի է վերազգային , ազգային , տարածաշրջանային ու անհատական գործողությունների մեկտեղմամբ։ Ժողովրդավարական հասարակարգը ամենահարմարն է արդյունավետ և արդար կլիմայական քաղաքականություններ ապահովելու համար։ Եվ , հակառակը , հավակնոտ կլիմայական քաղաքականություններով կարող: 6 – Առաջաբան Առաջաբան Հարգելի՛ ընթերցող , Ըստ մեր ունեցած բազմաթիվ փաստերի՝ կան մի շարք հարցեր , որոնք , չնայած իրենց բացառիկ բարդ և դժվար բնույթին , լիարժեք լուծելի են և , նույնիսկ ավելին , դրանց լուծումն անմիջապես դեպի լավը կփոխի մեր կյանքը։ Կլիմայական քաղաքականությունն այդ հարցերից մեկն է և , փաստարկների այս ձեռնարկով մենք ձգտում ենք նպաստել այդ մարտահրավերի լուծման ընդհանուր ջանքերին։ Նախ մենք մտածեցինք , որ հաճելի կլինի սկսել մեր ձեռնարկի հեղինակներից մեկին վերա­բերող անձնական պատմությամբ։ Այս գլուխը գրելու ընթացքում հեղինակը սկսեց ավտոմեքենայից օգտվելու փոխարեն , ինչպես սովորաբար անում էր , շաբաթը երկու կամ երեք անգամ աշխատանքի գնալ հեծանիվով։ Իսկ հեղինակն ապրում էր քաղաքի կենտրոնից հեռու՝ իր գրասենյակից 11 կմ հեռավորության վրա։ Սա հիանալի օրինակ է , թե ինչպես խթանման ու խրախուսման փոքրիկ միջոցները , որոնք կարող ենք կոչել « թեթև հրումներ », լինեն դրանք նյութական թե հոգեբանական , կարող են դրական փոփոխություն մտցնել մեր կենսակերպում։ Մեր հեղինակի պարագայում դրական կողմ է նրա ֆիզիկական վիճակի և առողջության բարելավումը , մի փոքր գումարի խնայողությունը և օդի աղտոտմանն այլևս չնպաստելն ու դրսում ժամանակ անցկացնելը՝ մտքերը հավաքելու և մաքուր օդը վայելելու համար։ Թերևս ավելի կարևորն այն է , որ հեղինակն ավելի լավ է իրեն զգացել . մտածելով , որ նպաստում է իր երեխաների ավելի առողջ ապագային։ Սա ձեռնարկի առա­ ջին առանցքային ուղերձն է . փոխելով մեր կեն­ սակերպը և այն դարձնելով մեր միջավայրին ավելի համահունչ՝ մենք կարող ենք կանխել բացասական կտրուկ փոփոխությունները և կլիմայի վատթարացման պատճառով առա­ ջացած այն հետևանքները , որոնք ազդելու են մեզնից յուրաքանչյուրի վրա։ Մենք կարող ենք բարելավել մեր կյանքի որակը։ Ինչպես ցույց է տալիս կորոնավիրուսի համավարակին մեր արձագանքը , մենք , հանդիպելով նոր խոչընդոտների , ի վիճակի ենք փոխվելու ու փոխելու մեր կենսակերպը՝ այն դարձնելով ավելի կայուն։ Նույնը վերաբերում է նաև կլիմայական ճգնաժամը հաղթահարելու մեր ջանքերին։ Այս բնագավառի քաղաքականություններն ու լավագույն փորձը միայն ցանկություններ չեն . այս ամենն արդեն իսկ դարձել է առաջատար բնապահպանական քաղաքականություններ ունեցող քաղաքների , տարածաշրջանների և երկրների հազարավոր մարդկանց առօրյայի մի մասը։ Միասնական ջանքերը վճռորոշ են , եթե ցանկանում ենք հասնել ենթակառուցվածքների այնպիսի փոփոխությունների , որոնք կփոխեն մեր վարքագիծը։ Այս փոփոխությունները շուկաներին թողնելու փոխարեն՝ դրանք պետք է իրականացվեն ժողովրդավարական գործընթացների միջոցով ՝ հիմնվելով ընդհանուր գործին նվիրվածության և համամարդկային համերաշխության վրա։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարը նշանակում է սոցիալական արդարություն Մեր ձեռնարկի երկրորդ կարևոր ուղերձն այն է , որ սոցիալական արդարությունը և սոցիալական բարեկեցությունը անքակտելիորեն կապված են շրջակա միջավայրի և կլիմայի հետ։ Ի վերջո , միշտ էլ ֆինանսապես անապահով և միջին խավն է տուժում կլիմայական ճգնաժամից , այլ ոչ թե Առաջաբան – 7 արտոնությունների լայն շրջանակներից օգտվող այն խավերը , որոնք ունեն ճգնաժամի սոսկալի հետևանքները չեզոքացնելու համար անհրաժեշտ ֆինանսական « ապահովության բարձիկներ » ։ Փոքր գյուղացիական տնտեսություններն են , որ երաշտի հետևանքով կորցնում են իրենց կենսապահովման միջոցները , տարեց քաղաքացիներն են , որոնք ստիպված են դիմանալ հարաճուն շոգ ամառներին , արվարձաններում բնակվող միջին խավի ներկայացուցիչներն են , որ ստիպված են տեղաշարժվել երթևեկության խցանումների պայմաններում կամ բնակվել մայրուղիների և արդյունաբերական գոտիների մերձակայքում՝ անընդհատ շնչելով արտանետումները , կամ մեքենաշինական գործարանների բանվորները , որոնց աշխատանքը վտանգված է , որովհետև ընկերությունների ղեկավարներն անտեսում են « փոփոխության քամիները » ՝ շարունակելով կառչել ժամանակավրեպ տեխնոլոգիաներից՝ թույլ տալով , որ իրենց կողքով անցնեն բազմաթիվ բիզնես հնարավորություններ։ Անկախ նրանից , թե ինչի մասին ենք խոսում՝ ապակենտրոնացված մատակարարման , կայուն տրանսպորտի , ածուխ արդյունահանող տարածաշրջանների արդարացի վերափոխման թե նախկին ածխագործներին կայուն « կանաչ » աշխատատեղերով ապահովելու , որը երաշխավորում է նրանց ընտանիքների կայուն եկամուտը , հավակնոտ կլիմայական քաղաքականություններն օգնում են այն մարդկանց , որոնք , հակառակ դեպքում , ամենաշատը կտուժեին արագ փոփոխվող կլիմայի ազդեցությունից։ Այս քաղաքականությունները նրանց տալիս են ապահովություն և հեռանկարներ։ Կլիմայական ներկա մարտահրավերներին դիմակայելով՝ « կանաչ » քաղաքականությունները ավելի ամուր հիմքի վրա են դնում մեր և մեր երեխաների կյանքը։ ԵՄ-ն իր առջև նպատակ է դրել մինչև 2050 թվա­­ կանը դառնալ ածխածնի զրոյական հաշվե­­ կշիռ ունեցող առաջին մայրցամաքը։ Սա ամենևին էլ ուտոպիստական չէ։ Լավ լուրն այն է , որ արդեն իսկ ներդրված են կայացած սոցիալ-ժողովրդավարական քա­ղաքա­կա­ նությ­ան գործիքները , և դրանք նպաս­տում են էներգախնայողությանը , հանածո վառելիքի փոխարինմանը վերականգնվող էներգ­ ի­ այով , կայուն շարժունակությանը , թափոնների կառավարմանը , գծայինից շրջան­ ա­ձև տնտեսության անցմանը։ Եվ թվարկ­ ածն­ երը ընդամենը մի քանիսն են։ Այս քաղ­ աք­ ա­կա­նութ­ յուն­ներով մենք կարող ենք հասնել մեր նպա­ տակներին։ Մենք պարզապես պետք է ջանք թափենք , արագացնենք գործընթացը և շարունակենք զարգացնել այն բազմաթիվ 8 – Առաջաբան հաջողված գործողությունները , որոնք շոշափելի , գործնական արդյունք են ապահովել մեր հասարակությունը էկոլոգիապես ավելի կայուն դարձնելու , մեր կյանքի ու ապագա սերունդների կյանքի որակը բարելավելու համար։ Մարդկանց աջակցությամբ Իսկապես ոգևորող նորություն է այն , որ այսօրինակ քաղաքականությունը մեծ աջակցություն է գտել աշխարհի բնակչության շրջանում։ Քաղաքա­ ցիների մեծամասնությունը նշել է , որ աջակցում է կառավարություններին կլիմայի փոփոխության դեմ պայքարը կարևորելու հարցում , նույնիսկ կորոնավիրուսից հետո տնտեսական վերա­ կանգնման շրջանում։ Ըստ Եվրոբարոմետրի 2019 թ . դեկտեմբերի տվյալի՝ եվրոպացիների 94 տոկոսի համար անձնապես կարևոր է շրջակա միջավայրի պաշտպանությունը , իսկ 78 տոկոսը համակարծիք է , որ բնապահպանական խնդիրներն ուղիղ ազդեցություն ունեն իրենց առօրյայի ու առողջության վրա։ Աշխարհում քաղաքացիների մեծամասնությունը (68 տոկոս ) համակարծիք է , որ եթե կառավարությունները հիմա միջոցներ չձեռնարկեն կլիմայական ճգնաժամը մեղմելու համար , ապա հուսախաբ կանեն իրենց քաղաքացիներին։ Տասից մոտ վեցն (57 տոկոս ) ասում է , որ իրենք չէին ցանկանա իրենց ձայնը տալ այնպիսի քաղաքական կուսակցության , որի քաղաքականությունները լրջորեն չեն վերաբերում կլիմայական ճգնաժամին։ Մենք չպետք է թույլ տանք , որ մարդկանց սպասումները այդ գործողության վերաբերյալ մնան չիրագործված։ Քաղաքականության պատասխանատուները պետք է գործեն հասարակության միասնական համաձայնության հիմքի վրա։ Կլիմայի գլոբալ և եվրոպական նպատակները , որոնց անդրադառնում են ԵՄ « Կանաչ գործարքը » և մյուս քաղաքականությունները , հիմնավորված են գիտությամբ և գործնականում անվիճարկելի են։ Ճշմարտությունն այն է , որ դրանց իրագործման համար մենք պետք է վերաիմաստավորենք որոշակի հայեցակարգեր , մասնավորապես նրանք , որոնք անցած մի քանի տարվա ընթացքում ձևավորել են արևմտյան տնտեսական մոդելը , որը ուշադրություն է դարձնում ՀՆԱ-ին և աճին , կեղծ արժեքավորություն է վերագրում բնությունը , սոցիալական արդարությունը և մեր բարեկեցությունը վնասող գործողություններին։ Քանի որ գերիշխող տնտեսական մոդելը վատ է անդրադառնում մեր բնական միջավայրի վրա և տեղիք է տալիս համատարած սոցիալական անարդարության , ավելի ու ավելի ակներև է դառնում , որ էկոլոգիական ճգնաժամի հիմնախնդիրներն ու սոցիալական խզվածքը ունեն մեկ ընդհանուր հիմնապատճառ։ Դա նեոլիբերալ կապիտալիստների տրամաբանությունն է՝ ներկայացված անորոշ աճի , մրցունակության , շահութաբերության և ցանկացած գնով ռեսուրսների օգտագործման կարգախոսներով։ Հետևաբար , այս երկու ճգնաժամերը պետք է կարգավորվեն՝ կիրառելով լուծումների նույն շարքը։ Ճշմարիտ է , որ եթե ցանկանում ենք ապահովել մարդու կենսագործունեությունն այս մոլորակի վրա , ապա առաջընթացի և կյանքի որակի գերիշխող հայեցակարգում պետք է ներառենք այնպիսի տարրեր , ինչպիսիք են կայունությունը , միջսերնդային արդարությունը և սերունդների համերաշխությունը , ընդհանուր բարիքը և այնպիսի կենսագործունեությունը , որը համատեղելի է մեր բնական կենսամիջավայրի և մայր մոլորակի կարիքների և սահմանափակումների հետ։ Փաստարկների այդ ձեռնարկին ծանոթանալիս և մեր առջև ծառացած մարտահրավերները գնահատելիս միշտ պետք է հաշվի առնել մի քանի գերակա սկզբունք։ Այդ սկզբունքները մեզ տրամադրում են ընդհանուր շրջանակ և ուղղվածության ընդհանուր պատկերացում։ Դրանցից առաջինն արդյունավետությունն է . ինչպե՞ս կարող ենք նվազագույնի հասցնել էներգիայի և ռեսուրսների օգտագործումը՝ նշված տնտեսական արդյունքը ստանալու համար։ Երկրորդ սկզբունքը « անջատումն » է . ինչպե՞ս կարող ենք երկար ժամկետում մեր տնտեսական գործունեությունն ամբողջությամբ անջատել բնական սահմանափակ պաշարներից։ Երրորդ՝ Առաջաբան – 9 դրան հասնելու համար մենք պետք է ուղղորդվենք հետևողականության սկզբունքով , այսինքն՝ մեր նյութական ու էներգետիկ հոսքերը պետք է վերաձևենք այնպես , որ դրանք համատեղելի լինեն մեզ շրջապատող էկոհամակարգի կարիքների և սահմանափակումների հետ։ Չորրորդ սկզբունքը , որը պետք է հաշվի առնել , ապահովվածությունն է . ինչպե՞ս կարող ենք փոխել մեր սպառողական վարքագիծն այնպես , որ պարզապես օգտագործեք ավելի քիչ բնական ռեսուրս նախկինի համեմատ։ Եվ վերջում՝ սոցիալական արդարության ու համերաշխության կարևոր սկզբունքներն են . ինչպե՞ս հետևենք , որ կլիմայական մարտա­ հրավերները կառավարելիս յուրաքանչյուրը կրի իր ունակություններին ու կարիքներին համապատասան պատասխանատվություն , և որ մեր ուշադրությունից ոչ ոք դուրս չմնա։ Անկախ այն հանգամանքից՝ մենք խոսում ենք վերականգնվող ռեսուրսների արտադրական ծավալի , շարժունա­ կության փոփոխության , թե կայուն « կանաչ » աշխատատեղերի ստեղծման և այլնի մասին , նշված գլխավոր սկզբունքների նպատակն է հավաստիանալ , որ մենք իսկապես էկոլոգիապես կայուն ենք։ Այստեղ դուք կգտնեք 167 էջ ` բազմաթիվ փաստարկներով , լավագույն գործելակերպի օրինակներով , փաստերով և թվերով , որոնք ցույց են տալիս , որ դա իրագործելի է , և որ շատ վայրերում ու դեպքերում դա հենց այն է , ինչ մենք արդեն իսկ անում ենք , և թե ինչպես կարող ենք մեր կյանքն ու մեր հասարակությունը դարձնել ոչ միայն էկոլոգիապես կայուն , այլև սոցիալապես արդար՝ ավելացնելով մեր ջանքերը և լինելով ավելի համարձակ՝ ընդհանուր նպատակի իրագործման ճանապարհին։ 1.5°C շրջադարձային կետը Բնական է , որ ցանկացած փոփոխություն անո­ րո­շու­թյան տեղիք է տալիս։ Սակայն կլիմայական ճգնա­ժամին վերաբերող անգործությունը շատ ավել­ի մեծ անորոշություն կստեղծի շրջակա միջա­ վայրի վրա սարսափելի հետևանքների պատ­ ճա­ռով , որոնք ահռելի ազդեցություն ունեն մեզ վրա։ Եթե չկարողանանք գլոբալ տաքացումը սահմանափակել 1.5°C -ի սահմանում , ապա մեծ ռիսկ կա , որ կարող ենք երկիր մոլորակի համակարգում հասնել շրջադարձային կետի , որից հետո կշարունակվի գլոբալ տաքացումը , իսկ մենք չենք կարողանա կանգնեցնել այս արատավոր շրջանը։ Անտառների՝ « ածխածնի բնական լվացարանների » ոչնչացումը երաշտի պատճառով առաջացած հրդեհից , հավերժական սառցածածկույթի հալվելուց առաջացած մեթան գազը կամ արևային լույսը նախկինում մթնոլորտ վերադարձնող սպիտակ սառցային ծածկույթի կորուստը , ընդամենը երեքն են այն շրջադարձային կետերից , որոնց թերևս արդեն հասել ենք։ Ահա թե ինչու ազգերի գերակշռող մեծամասնությունը 2015 թ . ստորագրել է կգլուլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնա­ գիրը՝ ձևավորելով բազակողմ շրջանակ գլոբալ միջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական մակարդակը գերազանցող 2°C -ից ցածր պահելու նպատակով , հետամուտ լինելով սահմանափա­ կելու ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1.5°C ՝ նախաարդյունաբերական մակարդակից , և , ընդունելով , որ դա էականորեն կկրճատի կլիմայի փոփոխության ռիսկն ու ներգործությունը , ինչպես նշված է հոդված 2 -ում 1 ։ Կլիմայի փոփոխության խնդիրներով միջկառավարական հանձնախումբը՝ միջազգային գիտական մարմինը , որը հավաքում է կլիմայի խնդիրներով զբաղվող աշխարհի հազարավոր ամենահայտնի գիտնականների եզրահանգումները ,«1.5°C գլոբալ տաքացում » 2 համապարփակ հատուկ զեկուցման մեջ նկարա­ գրել է գլոբալ ջերմաստիճանի +1.5°C և +2°C – ով տաքացման ահռելի տարբերությունը՝ ընդգծելով մեր երկրագնդի կլիմայական համակարգում այդ շրջադարձային կետերին չհասնելու կարևորությունը։ Երբ այս ձեռնարկում խոսում ենք « հավակնոտ կլիմայական քաղաքականությունների » մասին , նկատի ունենք 1.5°C թիրախին համահունչ քաղաքականությունները , որոնք մեզ կարող են փրկել անկառավարելի , օր օրի ահագնացող գլոբալ տաքացումից։ « Հավակնոտ կլիմայական 10 – Առաջաբան քաղաքականություններ » ասելով՝ նկատի ունենք իրական սոցիալ-էկոլոգիական վերափոխում դեպի ավելի լավը , այլ ոչ թե որոշ կանաչ կոս­մե­ տիկ փոփոխություններ ավանդական քաղաքա­ կա­նություններում։ Այսպիսով , որպեսզի ամեն ինչ նույնը մնա , ամեն ինչ պետք է փոխվի 3 ։ Այլ կերպ ասած , եթե դեռևս ցանկանում ենք ապրել բնակելի մոլորակում , ապա մեր հասարակությունը պետք է փոխվի դեպի լավը։ Եթե ձախողենք , կլի­մա­յա­ կան ճգնաժամը կապակայունացնի ոչ միայն մեր բնական միջավայրը , այլև մեր հասարակությունն ու բարեկեցությունը։ Մենք քաջատեղյակ ենք այս փոփոխությունից , այդ պատճառով էլ յուրաքանչյուր գլխում դրան անդրադառնում ենք ուղղակիորեն՝ ցրելով կլիմայական քաղաքականությունների մասին տարածված լեգենդներն ու ակնհայտ դարձնելով մարդկանց տրամաբանական անորոշությունը։ Կլիմայական ճգնաժամի կառավարմանն ուղղված գործողության դրական կողմն այն է , որ այն հիմնված չէ ցանկությունների վրա։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարը կարող է վերաբերել և ոգեշնչվել լավագույն փորձի հարյուրավոր օրինակներից , որոնք տվել են իրական արդյունք։ Այդ իսկ պատճառով այս ձեռնարկը գրելիս մենք առաջնորդվել ենք միայն փաստերով , իրատեսական քա­ղա­քակա­նութ­ յուն­ներով և գործնական լուծումներով , այլ ոչ թե անիրագործելի սցենարներով։ Քաղաքական հիմնադրամների և գիտահետազոտական հաստատությունների գործն է առաջարկել լուծումներ , ներկայացնել լավագույն փորձն ու ամբողջացնել քաղած դասերը , այնուհետև հետևել դրանց ներդրմանը՝ օգնելով որոշում կայացնողներին , կարծիքներ ձևավորողներին և հետաքրքրված քաղաքացիներին ու համայնքների անդամներին՝ կառավարելու հրա­տապ մարտահրավերներն ի նպաստ ներ­կա և ապագա սերունդների լավագույն շահերի։ Մենք՝ որպես սոցիալ-դեմոկրատներ , դա համարում ենք մեր պարտականությունը։ Պատմականորեն սոցիալ-դեմոկրատական շարժումն է , որ և՛ նետել է մարտահրավեր , և՛ հասել է սոցիալական վերափոխումների՝ առաջնորդելով հասարակությանը դժվար ժամանակներում՝ նրանց ավելի մարդկային ու արդար դարձնելու վերջնանպատակի համար։ Ո՞վ կարող է ավելի պատրաստ լինել գտնելու ճիշտ փոխզիջումը , հավասարակշռությունն ու սիներգիան կլիմայի և սոցիալական ապահովության ու արդարության միջև։ « Ոչինչ ինքնաբերաբար տեղի չի ունենում։ Եվ միայն շատ քիչ բաներն են տևական։ Հետևաբար , պետք է գիտակցել սեփական ուժեղ կողմերը և այն փաստը , որ յուրաքանչյուր դարաշրջան պահանջում է իր պատասխանները , և յուրաքանչյուրը պետք է ոտքի կանգնի բարիք արարելու համար » ։ Այս հայտնի խոսքերն ասել է երջանկահիշատակ Վիլլի Բրանդը մոտ 28 տարի առաջ , և դրանք նույնքան արդիական են մերօրյա առաքելության համար։ Մեր պարագայում մենք գիտենք այն մարտահրավերները , որոնք պետք է լուծենք , և գիտակցում ենք մեր ուժեղ կողմերը։ Սակայն մենք պետք է նաև կրկնապատկենք մեր ջանքերը։ Հուսով ենք , որ այս հրատարակությունը իր դերը կկատարի հենց դրան հասնելու համար։ Առաջաբան – 11 Աղբյուրներ և ծանոթագրություններ Ծանոթագրություն 1 https://unfccc.int/files/essential_background/convention/application/pdf/english_paris_agreement.pdf 2 https://www.ipcc.ch/sr15/ 3 Այս հայտնի մեջբերումը Ջուզեպե Թոմաս դի Լամպեդուսայի « Ընձառյուծը » վեպից է։ 12 – Ներածություն Ներածություն Հաղորդակցությունը կլիմայի շուրջ և սույն ձեռնարկի կառուցվածքը Գիտնականները գլոբալ տաքացման մասին զգուշացնում են դեռևս 1970 -ականներից։ Այսօր մենք կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկատվության անընդհատ տարափի տակ ենք , և բնապահպանական աղետների մասին հրապարակումներ կարելի է լուրերում գտնել ամեն օր։ Չնայած « հիմնախնդրի իմացությունը » ամենուր է , սակայն քիչ են գործողությունները թե՛ քաղաքականության և թե՛ անհատի մակարդակում։ Իրազեկված լինելու , մտադրության և վարքագծի միջև այս խզվածքի պատճառները բազմակողմ են։ Ուսումնասիրությունները ցույց են տվել , որ պարզ տեղեկատվական արշավները ( մոտեցում , որը հաճախ է կիրառվում կլիմայական աղետների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով ) հազվադեպ են փոխում անհատի բնապահպանական վարքագիծը (Steg և Vlek 2009 թ .) ։ Այս ամենի լույսի ներքո՝ բնապահպանական հոգեբանությունից և հաղորդակցության տեսությունից վերցրած արժեքավոր տեղեկույթները կարող են օգտակար լինել կլիմայական քաղաքականության պատասխանատուների , կայուն զարգացում քարոզողների և բնապահպանական ակտիվիստների համար։ . Մենք գիտենք , որ կլիմայական ճգնաժամի դեմ պայքարը պահանջում է ավելին , քան փաստերի պարզ թվարկումն է։ Մենք պետք է մտածենք մեր ուղերձների ռազմավարության մասին , եթե ցանկանում ենք հասանելի լինել մեր լսարանին և խուսափել հնարավոր դիմադրությունից կամ անտարբերությունից , որը կարող է ոչնչացնել մեր սկզբնական նպատակը։ Փաստարկների այս ձեռնարկում գործնական կիրառության են ստացել կլիմայի վերաբերյալ հաղորդակցության հոգեբանությանը վերաբերող հետևյալ սկզբունք­ներից շատերը։ Դրանք արժեքավոր խորհուրդներ են տալիս սոցիալ-էկոլոգիական վերափոխման համատեքստում աշխատող սոցիալդեմոկրատներին այն մասին , թե ինչպես ավելի արդյունավետ դարձնեն իրենց հաղորդակցությունը։ Առաջին՝ հեղինակային թիմը դիտարկել է ձեռնարկի հեռանկարային թիրախային ընթերցողներին։ Կազմելով ձեռնարկի հասցեատեր ենթադրյալ անձի բնութագիրը՝ մենք ընդհանուր հայտարարի ենք եկել այն մարդկանց ինքնության , բարոյական կերպարի , ժողովրդագրության , սովորույթների և իրավիճակային գործոնների վերաբերյալ , որոնց հույս ունեք հասնել սույն աշխատությամբ։ Շատ հաճախ մեր ուղերձի և թիրախային լսարանի ճիշտ ընտրությունը նույնքան կարևոր է , որքան ուղերձի բովանդակությունը (Webster և Marshall 2019 թ .) ։ Մեկ այլ հիմնարար սկզբունք է համապատասխան փաստարկների ձևակերպումը։ Սոցիալական հոգեբանությունն ու ճանաչողական լեզվաբանները ցույց են տվել , որ բովանդակության հաղորդման եղանակը փոխում է մարդկանց արձագանքը (Lakoff և Wehling 2008 թ .) ։ Սա նկատի առնելով՝ մեր ձեռնարկն ընթերցողին տրամադրում Ներածություն – 13 է պրոակտիվ փաստարկներ՝ նրանց հնարավորություն ընձեռելով դառնալ սեփական պատմության հեղինակը։ Գերիշխող դիսկուրսին պարզապես պատասխանելու փոխարեն մենք ստեղծել ենք փաստարկներ , որոնց ձևակերպումները կարելի է կիրառել որպես գործիք՝ գլոբալ արդարության և կայունության հասնելու և սոցիալ-դեմոկրատական փոխակերպման սեփական պատմությունը ներկայացնելու համար։ Այս հեռանկարը ձևավորում է այն գլխավոր պատումը , որի շնորհիվ ձեռնարկը կարող է և՛ կիրառվել գործնականում , և՛ ոգեշնչել ընթերցողին։ Այս ձեռնարկը նախատեսված է ընթերցողին մոտիվացնելու համար , որպեսզի նա այլ մոտեցում կիրառի քննարկվող հարցերի վերաբերյալ և միանա փոփոխության պատմությունը ներկայացնելու նախաձեռնությանը , որի մասն ենք մենք բոլորս։ Երբ ուսումնասիրեք առանձին գլուխները , կնկատեք , որ յուրաքանչյուրը սկսվում է դրական շոշափելի տեսլական ով։ Այն հոգեպարար հույզեր է արթնացնում ընթերցողի մոտ և խթանում է անկեղծ ու համարձակ լինելը , որոնք անհրաժեշտ են վեր հանելու և լիարժեք կիրառելու կլիմայական ճգնաժամը հասցեագրելու հնարավորություններն ու դրանց պատճառները՝ խաղասեղանին դրված խնդիրներից հրաժարվելու փոխարեն (Harré 2011 թ .) ։ Անհանգստացնող կլիմայական ճգնաժամի և գերակշռող գլոբալ անարդարության պայմաններում սա ավելի հեշտ է ասել , քան անել։ Կարևոր է , որ հիշենք ուղերձների այնպիսի տեղատարափ հաղորդելու հնարավոր ռիսկերի և անցանկալի կողմնակի ազդեցությունների մասին , որոնք առաջացնում են անցանկալի հույզեր , օրինակ՝ վախ , անհանգստություն , մեղավորություն և գոյութենական վախ։ Մեծ հավանականություն կա , որ մեր թիրախային լսարանը կհասկանա փաստարկը , գուցե անգամ կիրազեկվի իրական սպառնալիքի և կենսոլորտային և ալտրուիստական արժեքների մասին , սակայն վնասակար վարքագիծը կշարունակվի կամ անգամ կխորանա։ Այսպիսի երևույթը տասնամյակներ շարունակ եղել է հետազոտության առարկա և ձևավորում է սոցիալական հասարակության մեջ « կոգնիտիվ դիսոնանս » կոչվող երևույթը։ Որպես հետևանք՝ հնարավոր է խթանել այնպիսի վարքագիծ , որը էկոլոգիապես խնդրահարույց է , որովհետև ընթերցողը կարող է ռիսկերը մեկնաբանել՝ ելնելով իր շահերից և դառնալով ապատիկ այդ ծրագրերի նկատմամբ կամ կենտրոնանալ նյութական արժեքների վրա (Crompton և Kasser 2009 թ .) ։ Այս երկվությունը լուծելու հնարավոր եղանակ է կենտրոնացումը՝ կայունության և արդարադատության կառուցողական տեսլականների վրա , որոնք հիմնականում ոգեշնչող և մոտիվացնող են։ Դրանք ընթերցողի ուշադրությունը հրավիրում են քարոզվող ուղերձների վրա և առաջացնում են դրական զգացողություններ։ Սա , իր հերթին , ձևավորում է կարևոր որակներ , որոնք առանցքային են սոցիալական առաջընթացի համար (Harré 2011 թ .) ։ Ստեղծարարությունն ու թափանցիկությունը խթանելուց բացի՝ դրական զգացողությունները նաև բարելավում են ընթերցողի՝ տագնապալի տեղեկությունը մշակելու ունակությունը , ինչը կլիմայի վերաբերյալ հաղորդակցության անխուսափելի և շատ կարևոր մաս է։ Այս 14 – Ներածություն ձեռնարկում մենք չենք խուսափում իրականության ավելի խիստ կողմերը ներկայացնելուց , որոնց մասին մենք ևս քաջատեղյակ ենք։ Սակայն դրանք ներկայացվում են դյուրամատչելի եղանակով՝ ընթերցողին խրախուսելով դրանցից ստանալ մոտիվացիա , այլ ոչ թե դարձնել կարևոր խնդիրներից հետ կանգնելու պատճառ։ Երբ խոսքը վերաբերում է ռազմավարական հաղորդակցությանը , մեկ այլ կարևոր նկատառում ունի է մեր օգտագործած շարադրանքը։ Պրոգրեսիվ ձևակերպումներ կիրառելը շատ կարևոր է փոփոխություն ձևավորելու և վերափոխման հնարավոր լինելը ցույց տալու համար։ Այսպիսով՝ այս ձեռնարկում մեծ ուշադրություն է դարձվում այնպիսի ձևակերպումներ ստանալուն , որոնք կենտրոնանում են անկողմնակալ և կայուն ապագայի վրա։ Որոշակի բառեր և արտահայտություններ ստեղծելով և դրանք դիտավորյալ ներառելով կամ դուրս թողնելով ավելի լայն դիսկուրսի որոշակի բաղադրիչներից՝ մենք նպատակ ունենք խթանել աշխարհընկալման ավելի օգտակար եղանակները։ Դրա համար էլ համապատասխան փաստարկների ձևակերպումները մշակում են , որ վկայակոչեն որոշ արժեքներ , որոնք ուղերձները դարձնում են մոտիվացնող և հանդիսանում են գործողությունների արդյունավետ շարժիչներ։ Այնպիսի գաղափարների վկայակոչմամբ , ինչպիսիք են արդարությունը և անաչառությունը , խթանում ենք առանձնահատուկ արժեքները , որոնք ուժեղացնում են ավելի կայուն , հավասար ու ժողովրդավարական աշխարհ կառուցելու մոտիվացիան։ Օրինակ՝ առաջին գլուխը միանգամից սկսվում է նարատիվով ( պատում ) այն մասին , որ կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողությունը կարևոր է սոցիալական արդարության և հավասարության համար։ Ապագա սերունդների , դասերի և գլոբալ հյուսիս-հարավ բաժանման վրա կենտրոնանալով՝ այս պատումը ներկայացնում է , թե կլիմայի փոփոխության դեմ պայքարն ինչքան օգտակար գործիք է անարդարության դեմ պայքարում։ Պետք է որդեգրել այս մոտեցումը , որն օգտակար է կայուն մոտիվացիա խթանելու համար , և ոչ թե կենտրոնանալ կլիմայի փոփոխության դեմ պայքարի ծախսերի վրա կամ անգամ այս փուլում վարել այնպիսի դիսկուրս , որն այդ պայքարը դիտարկում է որպես ոչ էական նպատակ ( օր . ՝ մասնավոր ընկերության շահույթներ , իշխանություն , ձեռքբերում կամ ազգային անվտանգություն ) ։ Բացի այդ՝ մենք ամենայն ուշադրությամբ հաշվի ենք առել տարբեր փաստարկների հասցեատեր լսարանները։ Ուղերձներն , ըստ ամենայնի , տեղ կհասնեն , եթե հաշվի առնենք , թե ապագա ընթերցողներն ինչի մասին են անհանգստանում , ինչ ընդհանրություններ ունեն , և որպես սոցիալ-դեմոկրատներ՝ ինչն է կարևոր նրանց միասնականության համար (PIRC 2011 թ .) ։ Այս հստակությունը կրկին կարող եք տեսնել առաջին գլխում , որտեղ շեշտվում է ամուր կապը սոցիալդեմոկրատների տարած պայքարի և սոցիալական արդարության միջև։ Առաջին և երկրորդ գլուխները մասնավորապես վերաբերում են հասարակության տարբեր շերտերի խնդիրներին և գլոբալացմանը։ Արդարության , անվտանգության , տնտեսության ու աշխատատեղերի հարցերին անդրադառնալիս հարկ է , որ դասակարգենք այն մարդկանց , որոնք քիչ արտոնություններ ունեն այս կապիտալիստական գլոբալ տնտեսության պայմաններում։ Մենք փորձել ենք հնարավորինս ներառական լինել մեր տեքստում՝ ուրվագծելով նմանությունները և խուսափելով « տարանջատելուց » 1 ։ Թեև նպատակը ճշգրիտ գնահատական տալն է մարդկանց առաջ ծառացող անհատական դժվարություններին , սակայն միաժամանակ ցանկացել ենք ընդգծել դրանց հետևում ընկած համակարգային հիմնախնդիրներն Ներածություն – 15 ու դրանց չեզոքացման հնարավոր ուղիները (Underhill 2020 թ .) ։ Հետևաբար , այս ձեռնարկում նշված առաջարկությունները կարող են օգնել խթանելու համերաշխությունն ու ապրումակցումը և կառուցելու ավելի ներառական հասարակություն (PIRC 2011 թ .) ։ Այս ձեռնարկի յուրաքանչյուր գլխի մեկ այլ առանցքային տարր են լավագույն փորձի օրինակները , որոնք ցույց են տալիս , թե ինչպես կարելի է փոփոխություն բերել , ինչը լիովին հնարավոր է՝ ընդգծելով այն դրական սոցիալական նորմերը , որոնց հետևում են փոփոխության համար արդեն իսկ աշխատող այլ անհատներն ու հաստատությունները։ Մարդիկ սոցիալական էակներ են։ Երբ մենք իմանում ենք այլ անձանց արածների մասին ( որքան ավելի մեզ ծանոթ լինեն այդ մարդիկ , այնքան ավելի լավ ), դրանք խոր ազդեցություն են ունենում մեր գործողությունների վրա։ Փաստորեն , սոցիալական նորմերի ազդեցությունը մարդկային վարքագծի ամենակարևոր շարժիչներից է և , միևնույն ժամանակ , ամենաենթագիտակցականը։ Կայուն նախաձեռնությունների և նույն կերպ մտածող մարդկանց կատարած աշխատանքի մասին իմանալը կարող է լինել ավելի մոտիվացնող և արդյունավետ , քան բնապահպանական խնդիրների մասին տեղեկացված լինելը , որը առաջին հերթին պետք է այդպիսի գործողությունները անհրաժեշտ դարձներ (Klöckner 2013 թ .) ։ Լավագույն փորձի օրինակներ ներկայացնելով՝ մենք նպատակ ենք դնում ընդգծելու արդեն իսկ ստացված փոփոխությունները , որոնք ավելի իրագործելի են դարձնում ապագայի փոփոխությունները։ Լավագույն փորձի օրինակները ներկայացվում են՝ շեշտելով մարդկանց դերը փոփոխություն ստեղծելու գործում , այս կերպ դրանք ավելի ոգևորող են դառնում ընթերցողի համար։ Լավագույն փորձի օրինակների մեկ այլ կարևոր դրական կողմն այն է , որ դրանք գիտելիք են տալիս կոնկրետ խնդրի լուծման եղանակի վերաբերյալ։ Դա կարող է զարգացնել մարդկանց այն զգացողությունը , որ իրենք ի վիճակի են պաշտպանել շրջակա միջավայրը։ Սա շատ կարևոր է , քանի որ ապացուցվել է , որ թե՛ անհատական և թե՛ հավաքական արդյունավետությունը շատ կարևոր է բնապահպանական վարքագծի համար (Klöckner 2013 թ .) ։ Ինչպես մի անգամ իրավացիորեն նշել է Ալբերտ Էյնշտեյնը՝ « Մենք չենք կարող խնդիրները լուծել նույն մտածողությամբ , որը կիրառել ենք այդ խնդիրները ստեղծելիս » ։ Այս ձեռնարկը բարձրաձայնում է արդյունաբերական , կապիտալիստական հասարակությունների որոշ հրատապ խնդիրների մասին։ Կարևոր է այն , որ դա ավելին է քան ստատուս քվոյի վերլուծությունը , ընդ որում , նկարագրվում են նաև հետագա հնարավոր ուղիները դեպի ավելի արդար , կայուն և սոցիալ-դեմոկրատական ապագա։ 16 – Ներածություն Աղբյուրներ և ծանոթագրություններ Ծանոթագրություն . Ներածություն 1 Այնպիսի շարադրանք , որը մեկ այլ խմբին հեռացնում է մեզնից։ Աղբյուրներ . Ներածություն Crompton, T.& Kasser, T.(2009): Meeting environmental challenges: The role of human identity; available at: www.valuesandframes.org/downloads(last accessed on 1.11.2016). Klöckner, C. A.(2013): A Comprehensive Model of the Psychology of Environmental Behaviour – a Meta-Ana lysis, in: Global Environmental Change, 23(5), 1028–1038. Lakoff, G.& Wehling, E.(2008): Your Brain’s Politics. How the Science of Mind Explains the Political Divide. Heidelberg: Carl-Auer Publishers. Public Interest Research Centre(2011): The Common Cause Handbook. A Guide to Values and Frames for Campaigners, Community Organizers, Civil Servants, Fundraisers, Educators, Social Entrepreneurs, Activists, Funders, Politicians, and everyone in between. Harré, N.(2011): Psychology for a Better World. Auckland Department of Psychology, University of Auckland; available at: www.psych.auckland.ac.nz/psychologyforabetterworld(last accessed on 16.06.2020). Steg, L.& Vlek, C.(2009): Encouraging pro-environmental behaviour: An integrative research agenda, in: Journal of Environmental Psychology, 29, 309–317. Underhill, R.(2020): A Practical Guide For Communicating Global Justice and Solidarity – An alternative to the language of development, aid and charity; available at: https://www.healthpovertyaction.org/wp-content/ uploads/2019/04/A-Practical-Guide-For-Communicating-Global-Justice-and-Solidarity.pdf(last accessed on 17.06.2020). Webster, R.& Marshall, G.(2019): The#TalkingClimate Handbook. How to have conversations about climate change in your daily life. Oxford: Climate Outreach 18 – Titel 1 Կլիմայի փոփո­խության դեմ պայքարի հավակնոտ գործողություն հանուն սոցիալական արդարության և հավասարության Հետզհետե աճող անարդարության դեմ պայքարի առանց­քային գործիք է կլիմայի փոփոխության դեմ հավակնոտ գործողությունը թե՛ գլոբալ և թե՛ ներպետական հարթությունում։ Սոցիալ-դեմոկրատները միշտ էլ պայքարել են սոցիալական արդարության համար։ Նրանք հաջողությամբ կառավարել են հիմնարար անցումները՝ դա իրականացնելով սոցիալապես արդար եղանակով։ Նրանք ունեն բնապահպանական ու սոցիալական կայու­նություն ոգեշնչող գաղափարների ծավալուն բազա , որի հիման վրա կարելի է գործել։ Այս գլխում մենք ընդգծում ենք կլիմային վերաբերող հավակնոտ քաղաքականությունների կարևորությունը՝ սոցիալական արդարություն ( մաս I) և սոցիալական առաջընթաց ( մաս II) ապահովելու համար։ Մենք նաև ցույց կտանք , որ սոցիալ-էկոլոգիական փոխակերպման գաղափարը նորություն չէ սոցիալական ժողովրդավարության համար , այլ հանդիսանում է դրա պատմական զարգացման ( մաս III) անքակտելի մասը։ Մագդա , ի՞նչ նվեր ես ուզում այս տարի՝ ծննդյանդ առիթով։ Հավակնոտ կլիմայական քաղաքականություն , որպեսզի ապագայում կարողանամ քեզ նման հրաշալի տատիկ լինել։ 20 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս I. Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործո­ղությունը կար­ ևոր գործիք է հետզհետե աճող անարդ­ ա­ րության դեմ պայքարելու համար՝ թե՛ գլոբալ և թե՛ ներպե­տական հարթությունում։ Կլիմային վերաբերող հավակնոտ քա­ղա­քակա­ նութ­յունները նպաստում են սոցիալական ար­ դարու­թյանը։ Սա ավելի ու ավելի են կարևորում ինչպես առաջադեմ քաղաքացիներն ու սոցիալդեմոկրատները , այնպես էլ քաղաքական գոր­ ծիչ­ները։ Ստորև բերված բաժնում մենք լույս ենք սփռում կլիմայական ճգնաժամի և սոցիալական արդարության փոխազդեցության վրա , որը բազմաթիվ մարգինալացված խմբերի համար է։ Աշխարհի տարբեր երկրներում մենք ականատես ենք լինում արդարության ճգնաժամի։ Կլիմայական ճգնաժամի հետևանքով հասա­ րակության պակ­ աս արտոնյալ խմբերը տուժում են հարաճուն անա­ ր­դա­րության եռակի բեռից . 1. Նախևառաջ , մարգինալացված քաղաք­ ա­ ցիներն ավելի են տուժում կլիմայական ճգնա­ժամի հետևանքներից։ • որևէ քաղաքի հարվածում է ջերմային ալիքը , ապա 40°C ջերմաստիճանն ավելի բացասական է անդրադառնում 40 քա­ ռա­կուսի մետր ունեցող գերբնակեցված բնա­կար­ անում ապրողների , քան գեղեցիկ մեծ առանձնատանն ապրողների վրա , որոնք ունեն նաև ստվերոտ այգում զո­վա­ նա­լու հնարավորություն։ Նույն կերպ՝ լավ վարձատրվող աշխատողը կա­րող է օդորակիչ միացնել կամ դուրս գալ գրասենյակից , մինչդեռ սևագործ բանվ­ որը չի կարող թողնել հեղձուցիչ շոգ ֆաբ­րի­կայի արտադրական գիծը։ Սա միայն անձ­նա­կան հարմարավետության հարց չէ . նույնիսկ բարեկեցիկ Գերմանիայում վեր­ջին տարիներին 20,000 մարդ է մա­հա­ցել ջերմային ալիքների հետևանքով՝ կրկնակի ավելի , քան տրանսպորտային պատահարների դեպքում 1 ։ Գլոբալ տաք­ ացմ­ ան հետևանքով առաջացած այլ բնակ­ ան աղետները նույնպես ավելի ծանր են անդրադառնում հասարակության մարգ­ ի­նալացված հատվածների վրա , որովհետև նրանց տները , դպրոցներն ու աշխատավայրերը հաճախ գտնվում են այնպիսի վայրերում , որտեղ բնական վտանգներն ավելի հավանական են , օրի­ նակ՝ սահանքի ենթակա տարածքները կամ վարարումների ենթակա գոտիները 2 ։ • Բ ացի այդ՝ կլիմայական ճգնաժամից ամե­ն­ ա­տուժած ոլորտները այժմ աշխ­ ա­ տա­տեղեր են ապահովում հատկապես չորակավորված աշխատուժի համար։ Այս­տեղ մենք անդրադառնում ենք գյուղա­ տնտե­սական ոլորտին , որն արդեն իսկ տուժ­ ում է երաշտներից , փոթորիկներից , ջրի սակավությունից և անկանխատեսելի եղան­ ա­կային պայմաններից , ինչպես նաև զբոսաշրջությանը , որն , ի լրումն այս մարտահրավերների , առերեսվում է նաև ծովի մակարդակի բարձրացման հիմնախնդրին ( տե՛ս նաև Գլուխ 2 -ի , էջ 48) ։ Այսպիսով՝ ավելի անապահովներն ավելի խոցելի են կլիմայական ճգնաժ­ ա­մի ներգործության նկատմամբ։ ԱՄԿ գնահատականով՝ առաջիկա 10 տար­ ին­ եր­ ին սպասվում է 80 միլիոն լրիվ դրույք­ ով աշխատատեղերի կրճատում կլիմայական ճգնաժամի հետևանքով , սակայն նույնիսկ այս ցուցանիշը կախված է գլոբալ տաքացումը +1.5°C -ից ցածր պահելուց։ Եթե չկարողանանք հասնել այս նպատակակետին , ավելի շատ մար­դիկ կկորցնեն իրենց աշխատանքը։ Ըստ ուսումնասիրությունների՝ ԵՄ քաղ­ աքացիները գիտակցում են , որ գլո­ բալ տաքացման ազդեցության ( կամ ան­ հա­վասարության ) հետևանքով իրենց աշխատատեղերը կորցնելու վտանգը նույնքան բարձր է , որքան ածխածնի արտանետումների կրճատման միջոցառ­ ումների հետևանքով աշխատատեղերը կորցնելու ռիսկը 3 ։ 1 Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողություն՝ հանուն սոցիալական արդարության և հավասարության – 21 2. Ե րկրորդ՝ մարգինալացված խմբերն ավելի քիչ կարողություն ունեն հաղ­թահարելու կլիմայական ճգնաժամի այսօրինակ ազդեցությունները . նրանք պարզապես ավելի խոցելի են։ • Հեղեղված նկուղի կամ փոթորկի հետևան­ քով վնասված տանիքի նորոգման ծախսերն ավե­լի մեծ բեռ են հասարակության աղքատ քաղաքացիների համար , քան այն քաղաք­­ ա­­ ցին­ երի , որոնք ապահովված են։ Ամենա­շատ տուժած ոլորտներում աշխատող քաղա­քա­ ցիները , որպես կանոն , պակաս ճկուն են , երբ գործը հասն­ ում է աշխատանքը փոխելուն։ Փոքր գյուղա­ցիա­կան տնտեսություն վարողը միգուցե չունենա անհրաժեշտ կապիտալն ու գիտե­լիքն­ երը նորարարական , ջրախնայող ոռոգ­ման համակարգ տեղադրելու համար , որը կչեզոքացնի , օրինակ , երաշտի ազդեցությունը։ 3. Երրորդ՝ այս ամենն ավելի անարդարացի է , որովհետև հասարակության անապա­ հով խմբերն ավելի քիչ են նպաստում կլի­ մայական ճգնաժամին , և դա վերաբերում է բոլոր երկրներին թե՛ ներկայում և թե՛ անցյալում 4 ։ • Անապահով խավի մարդիկ ավելի քիչ են թռչում օդանավերով՝ լինի դա աշխատանքի կամ ժամանցի նպատակով , նրանք չեն քշում ( մեծ ) ավտոմեքենաներ , նրանց բնա­ կար­­ աններն ավելի փոքր են և ջեռուցում են փոքր տարածք և գնում են ավելի քիչ սպառո­ ղական ապրանքներ։ Աշխարհի բնակ­չու­ թյան ամենահարուստ 10 տոկոսն է առա­ ջացն­­ ում գլոբալ ջերմոցային գազերի (GHG) արտանետումների 45 տոկոսը , մինչդեռ ամեն­ աա­ ղքատ 50 տոկոսը պատասխանատու է արտանետումների ընդամենը 13 տոկ­ ո­սի համ­ ար։ Թեև այդ հարուստ « թոփ ար­տա­նե­ տողների » մեծամասնությունը Գլոբալ Հյուս­ իսի արդյունաբերական երկրներից են , կարևոր է արձանագրել , որ նրանց մեկ երր­ որդն ապրում է միջին եկամտային երկրներում , ինչպիսին օրինակ Ռուսաստանն է 5 ։ ՄԱԿ-ի՝ ծայրահեղ աղքատության և մարդու իրա­ վունքների հարցերի վերաբերյալ հատուկ զե­ կուց­ ող Ֆիլիպ Ալստոնը նույնիսկ զգուշացրել է , որ « վտանգ կա հայտնվելու « կլիմայական ապարտ­ եիդի » սցենարում , որտեղ հարուստները վճար­ ում են գերտաքացումից , սովից ու հակ­ ա­ 22 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար մարտություններից խուսափելու համար , իսկ մնա­ ցած աշխարհը մատնվում է տառապանքի » 6 ։ Մենք բոլորս ցանկանում ենք , որ մեր հա­սա­րա­ կու­թյունը լինի արդար , և ձգտում ենք պայ­քա­րել մեծացող անհավասարության դեմ։ Վերը նկա­րա­ գրված երեք պատճառները՝ մար­գի­նալաց­ված խմբերի ավելի խոցելի և պակաս դիմակայուն լին­ ելը և արտանետումների ձևավորմանը ավելի քիչ մասնակցելը , հրամայական են , որ « սանձենք » կլի­մա­յա­կան ճգնաժամը՝ հարուստների և աղքատ­ ների խզվածքի խորացումը թույլ չտալու համար։ Կլիմայական ճգնաժամը ոչ միայն արդ­ ար­ ու­ թյան ճգնաժամ է՝ հասարակության ապա­ հով և ընչազուրկ խմբերի հակադրության տես­ան­կյուն­ ից , այլև ճգնաժամ է մի շարք այլ տիրույթներում , մասնավորապես ար­դար­ ու­ թյան՝ ա ) սերունդների , բ ) ազգերի և գ ) տղա­ մարդկանց ու կանանց միջև։ 1. Մենք ավելի լավ ապագա ենք ուզում մեր երեխաների և թոռների համար։ • Ո ւզում ենք , որ նրանք ապրեն արժանապատիվ կյանքով , առանց վախի և կարողանան զարգացնել իրենց տաղանդներն ու հոգ տանել իրենց սիրելիների մասին։ Սակայն մենք մեր ծնողների հետ օգտագործել ենք այնքան շատ ռեսուրսներ , որ ապագա սերունդների համար այդքան էլ շատ բան չի մնացել 7 ։ Թթվային օվկիանոսներ , որոնք լցված են ոչ թե ձկներով , այլ պլաստիկ թափոններով , անապատացված լանդշաֆտներ , նվազող կենսաբազմազանություն և հասարակություն , որ ավելի հաճախ է հայտնվում ճգնաժամային վիճակում՝ հիվանդություններին , բնական աղետներին և նոր իրավիճակներին հարմար­ վելու անհրաժեշտությամբ պայմանավորված հանկարծահաս ծախսերի հետևանքով . սա լավագույն ժառանգությունը չէ , որ փոխա­ նց­ ում ենք մեր երեխաներին 8 ։ Այսպիսով , եթե ցանկանում ենք , որ մեր երեխաները երջանիկ ապրեն , մենք պետք է վերափոխենք մեր հասարակությունն ու տնտեսությունը՝ ըստ սոցիալական և բնապահպանական սկզբունքների . այլ խոսքով՝ մենք պետք է դրանք լավացնենք հենց հիմա։ 1 Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողություն՝ հանուն սոցիալական արդարության և հավասարության – 23 2. Կ լիմայի հիմնախնդրի արդարացի լուծման ապահովումը առաջնահերթություն է միջ­ ազգային հարթությունում , որտեղ ական­ ա­ տեսն ենք անարդարության նույն դրսևո­ րումներին , որոնց հանդիպում ենք նաև ազգային մակարդակում . • Ա ծխածնային հետքի փոքր ծավալ ունեցող երկրները ( ընթացիկ , պատմական , ընդհանուր և մեկ շնչի հաշվով ) ամենաշատը կտուժեն գլո­բալ տաքացման ազդեցությունից։ Այս երկրներից շատերը գտնվում են արդեն իսկ տաք տարածաշրջաններում , որոնք մի­գուցե ջերմաստիճանի բարձրացման հետևանքով վերածվեն անմարդաբնակ անա­ պատների 9 ։ Աշխարհագրական առանձ­նա­ հատկությունները , օրինակ՝ երկար , էրոզիայի են­թարկվող ծովափերը , նշանակում են , որ այդ վայրերում հնարավոր է մեծանա ուժեղ փո­թոր­ իկն­ երի հաճախականությունը , կամ օվ­կիան­ ոս­ները կկլանեն ահռելի գետային դելտաները։ • Ա յս ժողովուրդներից շատերը ցածր եկա­ մտա­յ­ին երկրներ են . նրանք ոչ շահեկան վի­ճա­կում են , երբ խոսքը վերաբերում է դիմակայունությունը բարձրացնելուն 10 ։ Դիմա­ կայ­ուն­ությ­ունը բարձրացնելու համար պա­ հանջ­վում է ոչ միայն զարգացնել ծախսատար ենթա­կառուցվածքները , այլև մշակել փրկար­ ար պլաններ կամ ստեղծել հիմնադրամ ար­տա­ կարգ եղանակային երևույթներից տուժածների համ­ ար։ Այդուհանդերձ , մարդկային և ֆի­ նանսական ռեսուրսները հաճախ սուղ են։ • Ա յսպիսով՝ կլիմայական ճգնաժամն ունի գլո­ բալ անհավասարությունն էականորեն խո­ րաց­նելու պոտենցիալ։ Այդ իսկ պատճառով տաս­նամ­յակներ շարունակ միջազգային բանավեճ է ընթանում կլիմայական ճգնաժամը սահմանափակելու նպատակով տարբեր ազ­գերի պարտականությունների շուրջ։ Թեև այժմ հասկանալի է , որ ջերմաստիճանի 1.5°C -ով բարձրացումից խուսափելու համ­ ար ( որը կհանգեցնի անդառնալի գլոբալ տա­ քացման ) յուրաքանչյուր պետություն պետք է մինչև 2050 թվականը հասնի ածխածնի արտ­ ա­նետմ­ ան չեզոք մակարդակի , սա­կայն մենք չպետք է անտեսենք նաև պատմ­ ա­կան արտանետումների համար պատ­ աս­խա­ նատվությունը . դրանք այն հիմնախնդիրներն են , որոնց առաջացման հիմնական պատճառը Գլոբալ Հյուսիսն է։ Այս տեսանկյունից՝ ած­ խածնի արտանետումների չեզոք մակարդակին հասն­ ելու ԵՄ թիրախը մինչև 2050 թ . ոչ միայն հա­վակն­ ոտ չէ , այլ իրականում՝ չափազանց ուշացած։ • Ա յսօր , երբ խոսքը վերաբերում է կլիմայական ճգնաժամի հաղթահարմանը , միջազգային հա­ մերաշխ­ ությունը նշանակում է ոչ միայն պատ­ մակ­ ան արտանետումների ճանաչման « բեռի կիսում », այլև « կանաչ նորարարության » ստեղ­ ծած հնարավորությունների արդարացի բաշ­ խում։ Եթե Գլոբալ Հյուսիսի երկրները , որոնք , նախևա­ ռաջ , արտանետումների մեծ մասի պատճառն են , այժմ նորարարական « կանաչ տեխն­ ոլոգիաներ » են վաճառում Գլոբալ Հարավի այն երկրներին , որոնք կրում են գլոբալ տաքացման դեմ պայքարի միջոցառումների հետևանքները , ապա դա այլևս չի կարելի կո­ չել միջազգային համերաշխություն։ Առաջին հերթին նշանակալիորեն նպաստելով գլո­ բալ տաքացմանը՝ Գլոբալ Հյուսիսի երկրնե­ րը պետք է առնվազն փոխանցեն « կանաչ տեխնոլոգիաները » Գլոբալ Հարավի ամե­նա­ տուժած երկրներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով կատարել թռիչքային ցատկ։ Նույն­ իսկ ավելի լավ կլինի , եթե Գլոբալ Հյուսիսի երկրներն օգնեին Գլոբալ Հարավի երկրներում կանաչ հետազոտությանն ու նորարարությանը , որպեսզի Գլոբալ Հարավի ընկերությունները կարողանային ստանալ ավելի շատ արտոնագրեր , օրինակ՝ վերականգնվող էներգետիկ տեսակների կամ քաղաքային մոբիլության համար։ • Մ իջազգային համերաշխությունը դեռ ամեն­ ա­ սկզբից է եղել սոցիալական դեմոկրատիայի ուղենշային սկզբունքը։ Այսօր գլոբալացված աշխարհում համերաշխությունը իրական 24 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար ար­ժեք է , որովհետև այն նշանակում է ուժերի համատեղում։ Մենք կկարողանանք թույլ չտալ , որ կլիմայական ճգնաժամը սպառնա մարդկությանը , միայն եթե իս­կա­պես միա­ վոր­վենք ու միասին աշ­խա­տենք գլոբալ հիմունքներով։ Փարիզի կլիմայի համա­ձայ­ նա­գիրը , որը վերջին տասնամյակ­նե­րում ամենակարևոր բազ­մա­կողմ միջազգային պայմանագրերից մեկն է , գերազանց հիմք է այս միասնական գործունեության համար։ 3. Հ այտնի փաստ է , որ գլոբալ տաքացումը ավելի շատ ազդում է կանանց , քան տղամարդկանց վրա։ • Կ անայք ավելի շատ են տուժում աղքատութ­ յունից , երբ հաճախ չեն ունենում ամենա­ առաջ­նային ռեսուրսներից օգտվելու հնարա­ վորություն , և ճգնաժամի պայմաններում հաճախ հասարակությունը հակված է փրկելու կամ կերակրելու տղաներին ու տղամարդկանց և հետո միայն՝ աղջիկներին ու կանանց 11 ։ Բացի այդ՝ գլոբալ տաքացումից խիստ տուժած տնտեսական ոլորտներում , օրինակ՝ գյու­ղա­ տնտեսություն , զբոսաշրջություն և առող­ջա­ պահություն , ներգրավված է մեծ թվով կանանց աշխատուժ։ Ենթասահարյան Աֆրիկայի շատ երկրներում կանայք կատարում են կայու­նացնող դեր իրենց ընտանիքների ու համայնքների համար , քանի որ նրանք կարևոր են գյուղատնտեսության ոլորտում , սակայն հիմա կենսակերպը գնալով ավելի ու ավելի է վտանգվում։ Զբոսաշրջության ոլորտում ևս կկրճատվեն շատ աշխատատեղեր . երբ Խորվաթիայի ծովափերը չլինեն , մաքրուհիների կարիք այլևս չի լինի։ Ի հակադրություն վեր­ջի­նիս՝ առողջապահության ոլորտում լրացուցիչ բուժքույրերի կարիք կլինի , որպես­ զի կարողանանք գործուն վիճակում պահել մեր առողջապահության համակարգը , երբ կլիմայական ճգնաժամը ամբողջովին ծավալվի։ Մենք պետք է հետևենք , որպեսզի այս լրացուցիչ աշխատանքը կատարեն լավ պայմաններում աշխատողները , այլ ոչ միայն բուժքույրերը , որոնք այսօր արդեն իսկ կատարում են չվճարվող արտաժամյա աշխատանք ( տե՛ս վերը , էջ 23, իսկ կլիմայական քաղաքականությունների վրա ազդող գենդե­ րային հավասարության վերաբերյալ տե՛ս Գլուխ 2, էջ 65): • Ա յնուամենայնիվ , սխալ կլինի կանանց համարել բացառապես որպես կլիմայական ճգնաժամի անօգնական զոհեր։ Ամբողջ աշխարհում կանայք կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի առաջնորդներ են՝ սկսած Գրետա Թունբերգից՝ « Ուրբաթները հանուն ապագայի » շարժման դեռահաս հիմնա­ դրից , մինչև Գլոբալ Հարավի փոքր գյուղա­ ցիակ­ ան տնտեսություն վարողները , որոնք վերաբացահայտում են այժմ օգտակար ավանդական գյուղատնտեսական մեթոդ­ ները 12 ։ Գիտական տվյալների առկայությունը հաճախ պարզ է դարձնում , որ կանայք թե՛ ավելի լավատեղյակ են կլիմայական ճգնաժամից , թե՛ ավելի մտահոգ են դրա հետևանքներով 13 ։ • Ա յսպիսով՝ կլիմայական քաղաք­ ակա­նութ­ յուն­ներում պետք է ոչ միայն պարզապես հաշվի առնել կլիմայի ներգործության հետևանքների տարբերությունը տղա­ մարդ­կանց և կանանց վրա , այլև պետք է զորեղացնել հատկապես կանանց , որպեսզի նրանք պայքարեն այս մարտահրավերի դեմ ՝ նպաստելով գենդերային հավասարությանը։ Իսկ ի՞նչ կասեք … … այն մտայնության մասին , որ կլիման մեղմելու միջոցառումները կարող են նոր անարդարության հանգեցնել ազգերի ներսում՝ պայմանավորված սոցիալական տարբերության խորացմամբ , որովհետև , օրինակ , CO2 -ի արժեքն ավելի շատ է ազդում անապահովների վրա։ Հետագա քայլերը . սոցիալական արդարության ապահովումը երկրներում • Կ լիմայի փոփոխությունը մեղմելու հավակնոտ միջոցառումները կարող են օգնել նվազեցնելու 1 Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողություն՝ հանուն սոցիալական արդարության և հավասարության – 25 գոյություն ունեցող սոցիալական անար­ դարությունը։ Եվ սոցիալ-դեմոկրատները հատկապես պետք է հետևեն , որ այդ ամենը հաշվի առնվի նոր քաղաքականությունները մշակելիս։ • Ն երպետական մակարդակում կան լավագույն փորձը ներկայացնող շատ լուծումներ։ Մի գերազանց օրինակ է ածխածնի գնագոյացման համակարգը՝ վերաբաշխման էֆեկտով 14 ։ Այս համակարգում արտոնյալները՝ « թոփ արտանետողները », ավելի շատ են վճարում , մինչդեռ մարգինալացված խմբերը , որոնք առաջացնում են ավելի քիչ արտանետումներ , ի սկզբանե վճարում են ավելի քիչ։ Այնուհետև , ընդհանուր հարկային մուտքերը կարելի է կա՛մ անմիջապես հատկացել հասարակության ավելի աղքատ անդամներին , կա՛մ օգտագործել բնապահպանական ծրագրերի համար , որից կօգտվեն հասարակության պակաս ապահով խմբերը . այդպիսի օրինակներ կարող են լինել համայնքային նոր այգիները , անվճար հանրային տրանսպորտը կամ նոր ջեռուցման / ջերմամեկուսացման համակարգերը սոցիալական բնակապահովման ծրագրերի համար։ Երկու դեպքում էլ մարգինալացված խմբերի գրպանում տարեվերջին ավելի շատ գումար կլինի , ինչը նրանց կօգնի լավացնել իրենց սոցիալական վիճակը և միևնույն ժամանակ կծառայի որպես փոխհատուցում համեմատաբար փոքր ածխածնային հետք առաջացնելու դիմաց։ • Ա յդուհանդերձ , պետք չէ հարկաբյուջետային միջոցառումները գնահատել միայն սոցիա­ լական արդարության վրա ազդեցությամբ։ Կլիմային վերաբերող և մնացած բոլոր կար­ գավորումներն ու պետական ներդրումները ևս պետք է ենթարկվեն նույն մանրազնին քննությանը . անվճար ու ավելի լավ հանրային տրանսպորտը , նոր հեծանվային երթուղիները կամ նոր ( բեռնատար ) հեծանիվների համար սուբսիդիաներն ավելի լավ ներդրումներ են սոցիալապես մարգինալացվածների տես­ անկյունից , քան էլեկտրական SUV -ների համար 60.000 եվրո սուբսիդիան։ Ավելի արդարացի ու էկոլոգիապես առողջ է նաև քաղաքի կենտ­ րոնում արգելել բոլոր մեքենաների երթևեկը՝ միաժամանակ ապահովելով այլընտրանքային լավ տարբերակներ՝ միայն նոր էլեկտրական մեքենաներ թույլ տալու փոխարեն ( տե՛ս նաև Գլուխ 5, էջ 129) ։ 26 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար • Ս րանք ընդամենը մի քանի օրինակներ են , որոնք ցույց են տալիս , որ բնապահպանական լավագույն լուծումները նաև բերում են ավելի մեծ սոցիալական արդարության Իսկ ինչ կասե՞ք … … այն փաստի մասին , որ Եվրոպայի շատ երկրներ առաջացնում են համեմատաբար քիչ ար­տա­նե­ տումն­ եր , մինչդեռ մեծ արտա­նետում­ներ առա­ ջացնող երկրների , օրինակ , Միացյալ Նա­հանգ­ների կամ Բրազիլիայի կա­ռա­վա­րութ­յուն­ները հրա­ ժարվում են ձեռնարկել համարժեք գոր­ծո­ղությ­ուն։ Հետագա քայլեր . գլոբալ կլիմայական արդարության ապահովում Այս « մեղադրական խաղը », որտեղ բոլորս մատ­ նաց­ ույց ենք անում մեր հարևաններին՝ սպա­սե­ լով , որ տեսնենք , թե ով է կատարելու առաջին քայլը , տիպիկ ուշացման մարտա­վա­րություն է։ Կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի համա­տեքստ­ ում այս փաստարկը ( Արևելյան և Արևմտյան ) Եվրոպայում չի աշխատում հինգ պատճառով . 1. Ա ռաջինը՝ եթե հաշվի առնենք՝ ա ) արդյուն­ ա­ բերականացման վաղ փուլում առաջացած պատմական արտանետումները և բ ) մեկ շնչին ընկնող արտանետումները , ապա յուրաքանչյուր եվրոպական երկիր ունի ածխածնային մեծ հետք։ Ընդհանուր առմամբ , եվրոպական երկրներն առաջացրել են գլոբալ արտանետումների 33 տոկոսը , իսկ ԵՄ28 երկրները մասին՝ 22 տոկոսը 15 ։ Այս թվերում , սակայն , արտացոլված չէ այն փաստը , որ CO2 արտանետումները հաշվարկվում են այնտեղ , որտեղ դրանք արտադրվում են , այլ ոչ թե այնտեղ , որտեղ դրանք սպառվում են։ Այս կերպ , եթե ածխածնի արտանետում առաջացնող պողպատի արտադրությունը Հնդկաստանում է , սակայն սպառումը՝ Սլո­ վակիայում , ապա Հնդկաստանն է գրանցվում որպես վատ ցուցանիշ ունեցող երկիր։ 2. Ե րկրորդ՝ յուրաքանչյուր երկիր եթե ստիպված լինի սպասել , որ իր « մեծ հարևանը » կատարի առաջին քայլը , ապա , ի վերջո , ոչ ոք ոչինչ էլ չի անի։ Արդյո՞ք այն հանգամանքը , որ , օրինակ , Լեհաստանը ջերմոցային գազեր արտանետող ամենամեծ երկրների ցանկում 26 -րդն է , նշանակում է , որ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը ստորագրած մյուս 171 երկրները չպետք է որևէ բան անեն , քանի դեռ լեհական կառավարությունը չի որոշել լիարժեք կատարել միջազգային պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները։ 3. Ե րրորդ՝ նույնիսկ եթե առանձին երկրնե­ րի կառավարություններն ընդդ­ իմ­ ա­նում են հավակնոտ կլիմայական քաղ­ ա­քա­կա­ նություններին , սա չի՞ նշանակում արդյոք , որ հնարավոր չէ նվազեցնել տվյալ երկրի ածխածնային հետքը։ Նախագահ Թրամփի այն հայտարարությունը , թե պատրաստվում է դուրս գալ Փարիզի համաձայնագրից , հուժ­ կու դիմադրության հանդիպեց ԱՄՆ շատ նահանգներում և համայնքներում . նրանք , ընդդիմանալով , որդեգրեցին « Մենք դեռևս կողմ ենք համաձայնագրին » կարգախոսը։ Այսօր նույնանուն քարոզարշավի շրջա­ նակն­ երում միավորված են բազմաթիվ շահագրգիռ կողմեր , քարոզարշավի ընդ­ հա­նուր բյուջեն կազնում է 6.2 տրիլիոն դո­ լար , ինչը կարող է լինել աշխարհի երրորդ ամենամեծ տնտեսությունը 16 ։ Նույն կերպ՝ շատ այլ երկրներում առաջադեմ քաղաքական գործիչներն համայնքներում ու մարզերում մասնակցում են ուղղակի երկխոսության գլոբալ տաքացման դեմ պայքարի լավագույն ուղիների վերաբերյալ ( օր . ՝ « Քաղաքապետերի դաշնագրի » շրջանակներում ) 17 ։ 4. Չ որրորդ՝ փոքր երկրները կարող են վճորոշ դերակատարում ունենալ , եթե իրենց օրին­ ա­ կով առաջնորդեն մյուսներին։ Սա վերաբ­ ե­ րում է Գլոբալ Հարավի երկրներին , օրինակ , միջազգային ճանաչում ստացած « Կլի­ մայա­կան չեմպիոններ » Կոստա Ռիկային և Մարոկկոյին , նաև եվրոպական փոքր 1 Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողություն՝ հանուն սոցիալական արդարության և հավասարության – 27 երկ­ րներին։ Դանիան , օրինակ , հետամուտ է բավականին հավակնոտ կլիմայական քա­ղա­քակ­ անության՝ կրճատելով արտա­ նետ­ ում­ներն ու աջակցելով « կանաչ » դիվա­ նագի­տության իրականացմանը։ Այսպիսի օրինակելի պետությունները կարող են ստեղ­ծել « դոմինոյի էֆեկտ » ։ Օրինակ՝ Գերմ­ անիայի էներգետիկ վերափոխումն սկսվեց 1990 -ականների վերջին որպես եզա­կի քաղաքական էքսպերիմենտ՝ հա­ նա­ծո վառելիքի համաշխարհային դո­ մինան­տու­թյան և չափազանց թանկ վե­ րականգն­ վող այընտրանքների շատ փոքր խորշ­ ի համատեքստում։ Դա ընդամենը մի քանի տասնամյակում ապահովեց վերականգնվող էներգիայի արտադրության գլոբ­ ալ հաջողությունը և հանգեցրեց խիստ մր­ցակ­ցայ­ին վերականգնվող ինդուստրիայի ձևավորման։ 5. Հ իգներորդ՝ տարիներ շարունակ գլխավոր ընդդիմախոսները կլիմայի մեղմացման միջոցառումները նկարագրում էին որպես « բեռ », երբ իրականում դրանք ճիշտ հակառակն են։ Հավակնոտ կլիմայական քաղաքականություններն ահռելի հնարավորություն են ավելի արդար , առողջ հասարակություն կառուցելու և ամբողջ աշխարհում մարդկանց բարեկեցությունը լավացնելու համար։ Այս ձեռնարկում մենք կնկարագրենք հավակնոտ կլիմայական քաղաքականությունների դրական ազդեցությունների բազմաթիվ օրինակներ սոցիալական , գենդերային հավասարության , աշխատատեղերի , առողջության , ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացների և անգամ աշխատողի՝ սեփական ժամանակը տնօրինելու վերաբերյալ 18 ։ 28 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս II. Հավակնոտ կլիմայական քաղաքականությունները պաշտ­ պա­նում են վերջին տասն­ամ­յակ­ ներում գրանցված սոցիալական նվաճումները։ Անցած մի քանի տասնամյակների ընթացքում համաշխարհային հանրությունը գրանցել է նշա­նա­ կալի առաջընթաց պարենային ապա­հո­վության , ջրի և առողջապահության հասանելիության դաշ­ տում , և միլոնավոր մարդիկ արդեն հաղթահարել են աղքատությունը։ Սակայն անցած տարիների տվյալները վկայում են , որ այս սոցիալական առաջը­ նթացը ոչ միայն կանգ է առել , այլև որոշ սոցիալական նվաճումներ արդեն իսկ պատճառ են դարձել կլիմայական ճգնաժամի առաջացման , պատճառը նաև այն է , որ այդ հաջողությունները մասամբ հիմնված էին բնական ռեսուրսների գերշահագործման վրա 19 ։ • աղ քատ մարդկանց թիվն անընդ­ հատ նվազում է արդեն գրեթե երկու հար­ յուր­ա­ մ­յակ։ Սա անժխտելիորեն մեծ հաջո­ ղու­թ­ յուն է 20 ։ Մենք նաև ակնատես ենք եղել Արևելյան և Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում հարստության զգալի ավելացման։ Այդուհանդերձ , ըստ Համաշխարհային բանկի , 122 միլիոն մարդ հնարավոր է՝ կրկին հայտնվի աղքատության մեջ կլիմայական ճգնաժամի հետևանքների պատճառով , ինչը կտրուկ կշրջի աղքատության կրճատման դրական միտումը 21 ։ • Սովը կրկին թափ է հավաքում։ Ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության՝ « կլիմայի փոփոխականությունը և ծայրահեղ երևույթները » 22 և այդ ամենի հետևանքով « թերսնված մարդկանց թիվն աշխարհում սկսել է ավելանալ 2015 թվականից և վերադարձել է 2010-2011 թվականների մակարդակներին » 23 ։ Կլիմայի պատճառով առաջացած բերքի կորուստը ևս վնասում է Արևելյան Եվրոպայի երկրների գյուղատնտեսությանը։ 2010 և 2012 թվականներին Ռուսաստանում երաշտի հետևանքով բերքը նվազել է մեկ քառորդով՝ կտրուկ բարձրացնելով պարենային գները մեկ երրորդով 24 ։ • Խմելու ջրի հասանելիությունը խնդիր է լի­ նել­­ու ոչ միայն երաշտի ենթակա գոտի­­­­ ներ­­­ ում , այլև Գլոբալ Հյուսիսի շատ եր­ կրն­­ ե­ր­­­­ ում։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպ­­­ այ­ում՝ Բուլղարիայի , Չեխիայի Հանրապ­ ետության , Հունգարիայի , Լիտվայի , Լեհ­ աս­տանի , Մոլդովայի , Ռումինիայի , Սլովակիայի , Սլովենիայի և Ուկրաինայի կառավարություններն աշխատում են Օդերևութաբանության համաշխարհային կազմ­ ակ­ երպ­ ության ( ՕՀԿ /WMO) հետ՝ երաշտների կառավարման միասնական հա­ մա­կարգ ստեղծելու նպատակով 25 ։ Առանձ­ նապես մտահոգիչ են Կենտրոնական Ասիայի սառցադաշտերը , որոնք խմելու ջուր են ապա­ հովում բոլոր հարևան երկրների բնակ­ իչ­ների համար , և որոնք այժմ կտրուկ կրճատվում են։ • ճող կլիմայական ճգնաժամը գնալով ավելի մեծ ճնշման տակ է դնում մեր առող­ջա­պա­ հական համակարգը . այդուամենայնիվ , ջերմ­ ա­յին սթրեսը և բնական աղետներից ԿԼԻՄԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ միլիոն մարդ Ավելին, քան Բալկանների բնակչության կրկնապատիկը 1 Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողություն՝ հանուն սոցիալական արդարության և հավասարության – 29 ստացած վնասները մտահոգության միակ առիթը չեն 26 ։ Բարձրացող ջերմաստիճանի պատճառով ( մերձ ) արևադարձային շրջանների մակաբույծները կարողանում են գոյատևել Եվրոպայում՝ հանգեցնելով վեկտորային հիվանդությունների տարածման , որոնցից է , օրինակ , Արևմտյան Նեղոսի տենդը , որն արդեն հասել է Հարավ-Արևելյան Եվրոպա և Չեխիայի Հանրապետություն 27 ։ Եվ վերջինը , որը դարձյալ կարևոր է , օդի աղտոտումն է , որն ավելի է խորանում կլիմայական ճգնա­ժամի հետևանքով՝ կրճատելով միլիո­ նավոր մարդկանց կյանքի ակնկալվող տևողությունը ( տե՛ս նաև Գլուխ 5, էջ 110): Սա լուրջ հիմնախնդիր է , որովհետև աշխարհի բնակչության միայն կեսին է հասանելի առողջապահությունը , և շատ մարդիկ հարկադրված հայտնվում են աղքատության մեջ , որովհետև չեն կարողանում վճարել անհրաժեշտ բուժման համար 28 ։ Այսպիսով՝ հավակնոտ կլիմայական քա­ղաքա­ կան­ ութ­յուններն օգնում են մեզ պաշտպանել սո­ցիալական առաջընթացը , որին հասել ենք անցած տասնամյակների կամ նույնիսկ դարերի ընթացքում 29 ։ • Ա վելին՝ մեր տնտեսական համակարգերի սոց­ իա­լական և էկոլոգիական վերափոխումը կօգնի վերջ դնել սովին ( օրինակ՝ կրճա­տե­ լով պարենային թափոնները ), առաջն­ ահ­ եր­ թություն տալ կայացած առողջապահական համակարգերին , այլ ոչ թե կարճաժամկետ սպառողական ապրանքներին , և հնա­րա­ վոր­ ութ­յուն կտա հասարակության բոլոր անդամներին ավելի լավ կյանքով ապրել՝ հարստության ավելի արդարացի բաշխման միջոցով ( պարտադիր չէ , որ դա լինի ՀՆԱ-ն անընդհատ մեծացնելու միջոցով ) ։ Ապագայի ահա այս տեսլականն է , որին առաջադեմ դերակատարները ձգտում են հասնել տասնամյակներ շարունակ։ Սակայն , կլիմայական ճգնաժամի ազ­դեց­ ություն­ ները սպառնում են ոչ միայն մեր սոցիալական համակարգին։ Մարդկության անվտանգության մյուս բաղադրիչները ևս վտանգված են . • առարկա հանդիսացող հարցերից մեկը եղել է կլիմայական ճգնաժամը՝ որպես զինված հակամարտություն  ների հրահրման գործոն։ Ջրի սակավությունը , սովը և մասսայական միգրացիան ավելի են խորացնում ( ավելի՝ քան պատճառ հանդի­ սան­ ում ) ճգնաժամերը թե՛ ազ­գեր­ ի միջև և թե՛ ազգերի ներսում։ Փորձ­ ագ­ ետ­ն­ երը համա­ կարծիք են , որ գլոբալ տաքացմ­ ան պայ­ման­ ներում կլիմայական ճգնաժամը կվերածվի համաշխարհային հակ­ ամ­ արտ­ ութ­ յունների ավելի կարևոր գործոնի 30 , և ՄԱԿ-ը նույնիսկ հայտարարել է , որ կլիմայական ճգնաժամը « գլոբալ անվտանգության մեծագույն սպառնալիքն է » 31 ։ • լիմայի հետևանքով փախստական դար­ ձած մարդկանց հարցը ևս դառնում է միջ­ ազ­գային քննարկման առանցք։ Ինչպես կարևորում է ՄԱԿ-ի մարդու իրավունքի հար­ ցերի հանձնակատարը ,« կլիմայական փոփ­ ո­ խությ­ունն ու բնական աղետները կարող են ավել­աց­նել ու խորացնել սպառնալիքները , որոնք մարդկանց հարկադրում են հատել միջազգային սահմանները։ Կլիմայի , հա­ կամ­ արտութ­ յան , աղքատության և հետ­ ա­ պնդման փոխազդեցությունը մեծացնում է փախստականների հետ կապված արտ­ ա­կ­ արգ իրավիճակների բարդության աս­տի­ճանը 32 ։ « Թեև դժվար է կանխատեսել , թե կլիմ­ ա­ յի անբարենպաստ ազդեցությունների հե­ տևան­քով քանի՞ փախստական կա , և քանի՞սը դեռ կլինի ապագայում , ու՞ր կարտ­ ա­գ­ աղ­թեն նրանք , և արդյո՞ք կլիմայական ճգնաժամը որո­շիչ գործոն է եղել տները լքելու որոշումը կայ­ացնելիս . դեռևս կատ­ արվ­ ել են զգուշավոր հաշվարկներ։ Օրինակ՝ Համաշխարհային բանկի վերջին մի զեկույցում կանխատեսվել է , որ եթե ուշացնենք կլի­մայ­ի փոփոխությանը հակազդելու գործ­ ող­ ությ­ունները , մինչև 2050 թվականը կլիմայի անբարենպաստ 30 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար պայմանների պատճառով կունենանք մոտավորապես 140 միլիոն փախստական 33 ։ • վրա գլոբալ տաքացման ազդեցություններն այս բանա­ վեճում ավելի քիչ են ուշադրության ար­ժա­ նա­նում։ Սակայն , նկատի ունենալով դպրոց­ ների , հիվանդանոցների , երկա­թու­ղի­ների , ճանապարհների և գործարանների կա­ րևո­րությունը , հստակ է , որ կլիմայակայուն ենթակառուցվածքները կարևոր են բոլորիս համար։ Շենք-շինությունները պարտադիր պետք է կարողանան դիմանալ բնական աղետներին ( փոթորիկ , հեղեղ , ուժեղ անձրև , անտառային հրդեհ , սողանք և այլն ), նաև « դանդաղ սկսվող » երևույթներին ( երաշտ , հավերժական սառույցի և սառցադաշտերի հալվելը կամ ծովի մակարդակի բարձրացումը ): Մեր գործունեության հետևանքով արդեն իսկ առաջացած գլոբալ տաքացման պայ­ման­ ներում այս հետևանքներն անխուսափելի են 34 ։ Մենք պետք տեղյակ լինենք , որ +5°C աշխարհի համար դիմակայուն ենթակառուցվածքներ ստեղծելը համարյա անհնարին է , և ուշա­ դրու­թյունը պետք է կենտրոնացնենք գլոբալ տաքացման գործընթացի դանդաղեցման և դրա ազդեցությունը մեղմելու վրա՝ կառուցելով ավելի լավ ապագա։ • Նույն կերպ՝ միայն այսօր է , որ կարողանում ենք գնահատել կլիմայով պայմանավորված բնական աղետների պատճառած տնտեսական վնասները , որոնք այժմ կազմում են տարեկան 520 միլիարդ ԱՄՆ դոլար , որը համարժեք է Շվեդիայի ՀՆԱ-ին 35 ։ +5°C աշխարհում հնարավոր չէ գնահատել եվրոպական երկրների տնտ­ ե­սական ու ենթակառուցվածքային վնասները . հատկապես մշակութային ժառանգության կորստն ու կենսապահովման միջոցների վե­ րաց­ ումը անչափելի կլինեն , քանզի Սանկտ Պետերբուրգի , Նիդերլանդների և Խորվաթիայի ծովափնյա հատվածների մեծ մասը ծովի մակարդակից ցածր են։ • Գլոբալ տաքացումը չմեղմացնելը նաև կա­ պակայ­ու­նացնի մեր քաղաքական համ­ ա­­ կարգ­­ երը , այդ թվում կխարխլի այն ձեռքբե­ րումները , ինչպիսիք են ներգ­ րավ­վածությունը որոշումների կայացմանը ու գենդերային հավասարությունը։ Ճգնաժամի ժամանակ գործադիր մարմիններում աշխատողներից սովորաբար պահանջում են համարձակ ու կտրուկ միջոցառումներ , որոնցում հաճախ անտեսված են այլ քաղաքական շահակիցների ձայները։ Այսօրինակ իրավիճակները հազ­ վադեպ են բերում սոցիալական առաջընթաց և նորարարություն , այլ ավելի շուտ ենթադրում են վերադարձ հնացած արժեքներին ( տե՛ս նաև Գլուխ 7, էջ 154 ։ Իսկ ի՞նչ կասեք … … այն ներդրումների մասին , որոնք անհրաժեշտ են մեր հասարակությունը ավելի կլիմայակայուն դարձնելու համար։ Հետագա քայլերը . հասարակության և մարդկության անվտանգության ապահովում • Մենք պետք է ներդրում կատարենք գյու­ղա­տնտեսական գործունեության պլանավորման , առողջապահական , ջրային ոլորտի կառավարման , աղետակայուն ենթակառուցվածքների և վաղ ազդարարման 1 Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողություն՝ հանուն սոցիալական արդարության և հավասարության – 31 համակարգերի մեջ , որպեսզի կարողանանք ավելի լավ հաղթահարել գլոբալ տաքացման հետևանքները , որոնք անխուսափելի են անգամ այսօրվա դրությամբ։ Համաշխարհային տնտեսական ֆորումի հաշվարկներով՝ հինգ առանցքային ուղղություններում պահանջվում է 1.8 տրիլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ Սա կարող է շատ թվալ , սակայն լավ լուրն այն է , որ մինչև 2030 թվականը այս ներդրմամբ հնարավոր կլինի ստանալ 7.1 տրիլիոն ԱՄՆ դոլարի օգուտ։ Այսպիսի ներդրումները ոչ միայն կկանխեն ավելի մեծ ծախսերը , այլև ճանապարհ կհարթեն նորարարության համար . և հնարավոր կլինի ստանալ ավելի շատ ընդհանուր սոցիալական օգուտ ( մանրամասների համար տե՛ս Գլուխ 2, էջ 42) ։ 36 • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտ­ ե­ րեշը միանգամայն ճիշտ էր , երբ շեշտում էր , որ « ամեն ինչ իր գինն ունի , սակայն ամենամեծ գինը ոչինչ չանելն է » ։ Վերջերս կատարված մի ուսումնասիրությամբ պարզվել է , որ հնարավոր կլինի կանխել գլոբալ տաքացման հետևանքով 30 տրիլիոն ԱՄՆ դոլարի վնասը , եթե մնանք 1.5°C թիրախի սահմանում։ Սրանից կօգտվի ազգերի ահռելի մեծամասնությունը՝ աշխարհի բնակչության 90 տոկոսը 37 ։ • Այս ամենն էլ ավելի արդիական է միլիոնավոր մարդկանց կյանքի ու ապրուստի միջոցների , մշակութային և բնության ժառանգությունը կորցնելու տեսանկյունից։ Սրանք բաներ են , որոնք չենք կարող պարզապես գնահատել։ ԿԼԻՄԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՀԱՎԵՏ ԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ 32 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս III. Սոցիալ-դեմոկ­ րա­տ­ները լավ պատրաստված են սպասվող մարտահրավերներին։ Սոցիալ-դեմոկրատները , իրականացրած լինելով բազմաթիվ նշանակալի փոփոխություններ , կարող հիմնվել են բնապահպանական և սոցիալական կայունության գաղափարների հարուստ պատմության վրա։ • Պատմության ընթացքում սոցիալ-դեմո­ կրա­տիան միշտ էլ սերտորեն ասոցացվել է բնապահպանական հարցերի հետ։ Արդյունաբերական ոլորտի ջանադիր աշխատողների համար բնությունը դրախտ է ու հանգստի վայր , ուր կարող են վերականգնվել գործարանում կամ հանքում երկար հերթափոխից հետո։ Միևնույն ժամանակ դա նրանց հնարավորություն է տալիս փախչել փոքր և մեծ քաղաքներում բանվոր դասակարգի ապրելու վայրի՝ հաճախ ծանր կենսապայմաններից։ Այդ իսկ պատճառով բնության գրկում ժա­մա­ նակ անցկացնելու ընտրությունը միշտ էլ եղել է ինքնորոշման արտահայտություն։ 1880 -ականներին Եվրոպայում ծավալված բանվորական շարժումը փորձ էր անում ինստիտուցիոնալ հենքի վրա դնել բնության նկատմամբ այս հետաքրքրվածությունը։ Սա նկատի ունենալով՝ 1895 թվականին հիմնադրվեց « Բնության բարեկամներ » զբո­ սաշրջային ընկերակցությունը , որը տարբեր երկրների բնասերների միջազգային միա­վորում է։ Սոցիալ-դեմոկրատիայի պատմության վաղ փուլում արդեն իսկ արձանագրվեց , որ համաշխարհային բնապահպանական խնդիրները պետք է լուծվեն համագործակցությամբ։ • 1970 և 1980 -ականներին բնապահպանական քաղաքականությունները քննարկվում էին ավելի հստակ ու բաց։ Ամբողջ աշխարհում չափազանց ակնհայտ էր դարձել շրջակա միջավայրի վիճակի վատթարացումը։ Հյուսիս-հարավ հանձնաժողովի միջոցով Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդը նպաստել է զարգացող երկրների և Գլոբալ Հարավի երկրների միջև տեղեկության փոխանակմանը։ Նրա կառավարությունը Գերմանիայի առաջին դաշնային կառավարությունն էր , որը զարգացման ծրագիր ընդունեց 1971 թվականին։ Այն փաստը , որ մենք այսօր գլոբալ տիրույթում քննարկում ենք բնապահպանական և կլիմայական խնդիրներ , հիմնականում Վիլի Բրանդի շնորհիվ է , որի նոր Արևելյան քաղաքականությունը կարևոր քայլ է դեպի միասնական Եվրոպա , և որը պահանջեց գլոբալ կառավարում կոմունիզմի փլուզումից հետո՝ պահանջ , որն այսօր ավելի կարևոր է , քան երբևէ։ • Որպես աշխատավոր դասի չեմպիոն՝ սոցիալդեմոկրատական կուսակցությունները երբևէ չեն կենտրոնացել բացառապես բնա­ պահպ­ անական միջոցառումների վրա , այլ մտահոգված են եղել սոցիալական ազդեցություններով։ Քաղաքական գործ­ իչ­նե­ րին հաճախ ավելի մտահոգել է աշխատ­ ա­ տեղերի կորուստը , և նրանք չեն կարողացել լիարժեք օգտագործել կառուցվածքային փոփոխության հնարավորությունը։ Այս ամենն ավելի կարևորվեց , երբ 1970 -ականներին SPD -ն որոշեց Հյուսիսային Հռենոս-Վեսթ­ ֆալ­իայի իր տեղամասում զբաղվել կա­ ռուցվ­ ածքային փոփոխությամբ : Թիրախը ածխի և ծանր արդյունաբերություններն էին։ Վիլի Բրանդի նպատակն էր « կրկին կապույտ դարձնել երկինքը Ռուռի հանքա­ ր­ դյուն­ աբերական աշտարակների վերևում » ։ Երկար խոսակցություններ սկսվեցին՝ լրջո­րեն շեշտադրելով տնտեսության դի­ վերս­ իֆիկացումը . նոր հետազոտական , արտադրական և սպասարկող ընկ­ ե­ րությունները տեղափոխվեցին նախկինում արդյունաբերական գոտիներ։ Տարածաշրջանի կենսամակարդակն էականորեն բարելավվեց , նաև ավելի լավ բնական պայմանների 1 Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողություն՝ հանուն սոցիալական արդարության և հավասարության – 33 շնորհիվ։ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի այս վերափոխումը շարունակվում է համարվել բնապահպանական բարձր գիտակցությամբ կառուցվածքային փոփոխության դրական օրինակ ( տե՛ս նաև Գլուխ 2, էջ 51) ։ • Այս ժամանակաշրջանում տարբեր երկրնե­­ րում երևան են եկել առաջին կանաչ կու­սակ­ ցությունները , որոնք քաղաքական հարթակ են բարձրացրել բազմաթիվ բնա­պահ­պանական խնդիրներ և դրդել են այլ կուսակցությունների իրենց քաղաքական ծրագրերում ընդգրկել բնապահպանական քաղաքականություններ։ Բացի « Կանաչներից » ՝ սոցիալ-դեմոկրատները մշակել են հա­մա­պարփակ բնապահպանական հա­յեց­ ա­կարգեր։ Երեսուն տարի անց շատ սոցիալ-դեմոկրատական կուսակցություններ դեռևս համարում են , որ ունեն սոցիալական և « կանաչ » արմատներ։ • Բնապահպանական քաղաքականության ուղենիշ է Բրունդլանդի հաշվետվությունը , որը կրում է « Մեր ընդհանուր ապագան » խորագիրը։ Նորվեգիայի նախկին սոցիալդեմոկրատ վարչապետ Գրո Հարլեմ Բրունդ­ լանդի հեղինակած զեկուցման մեջ առաջին անգամ սահմանվել է կայուն զարգացում հասկացությունը և տեղիք է տվել գլոբալ կայուն բնապահպանական քաղաքականության վերաբերյալ լայն բանավեճերի։ • Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում շրջակա միջավայրի վիճակի վատթարացումը նույնպես խնդիր դարձավ 1980 -ականներին , հատկապես Չեռնոբիլի ատոմային աղետի ֆոնին։ Տարածաշրջանում ձևավորվեցին բնապահպանական խմբեր , որոնց անդամները հռչակվեցին կոմունիստական ռեժիմի ընդդիմադիրներ։ Կոմունիզմի փլուզումից հետո շատ բնապահպան-ակտիվիստներ քաղաքական ապաստան գտան սոցիալդեմոկրատական կուսակցություններում , որտեղ նրանք շարունակեցին աշխատել ավելի շատ բնապահպանական խնդիրների լուծման համար։ 34 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Սակայն ի՞նչ կասեք … … սոցիալ-դեմոկրատիայի և արհմիությունների համատեղ կլիմայական քաղաքականությունների մասին , որոնք արմատացած են բանվորական շարժումներում։ Արդյո՞ք դրանք չեն դավաճանում մեր անցյալին։ Արհմիությունների հետ հետագա համատեղ քայլեր և մեր արմատների ընդունում • Կասկած չկա , որ արհմիությունները կցանկանային և կարող են առանցքային դեր ունենալ կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում։ Նրանք բնական գործընկերներ են բնապահպանական փոխակերպմանն աջակցելու գործում , որը նաև հանգեցնում է ավելի մեծ սոցիալական արդարության։ • Անցյալում կլիմայական ճգնաժամի վերաբերյալ առաջադիմական կարծիք ունեցող արհմիությունների անդամները , թերևս դժվարությամբ են աջակցություն ձեռք բերել։ Սակայն այս պատկերը կտրուկ փոխվել է դեպի լավը՝ չնայած կլիմայական ճգնաժամի ծավալման ֆոնին երկրների ներսում և աշխարհում անհավասարության զգալի խորացման , ամենամեծ ազդեցություն կրած ոլորտներում միլիոնավոր աշխատատեղերի վերացման , ավելի շատ թվով բանվորների առողջությանը , բարօրությանը և , առհասարակ , մեր ընդհանուր ապագային սպառնացող վտանգներին։ • Մեր օրերում բոլոր խոշոր միջազգային արհմիությունների կոնֆեդերացիաները հանդիսանում են կլիմայական քաղաքականությունների ակտիվ ջատագովներ , այդպիսիք են նաև բազմաթիվ տարածաշրջանային և ներպետական գործընկեր կազմակերպությունները և նրանց անդամները։ Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան (ITUC) և Եվրոպական արհմիություննեի ֆեդերացիան (ETUC)« արդար անցում , կայուն ապագա » հայեցակարգի ջատագովներն են և հաստատել են իրենց աջակցությունը Փարիզի համաձայնագրին 1 Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողություն՝ հանուն սոցիալական արդարության և հավասարության – 35 ( տե՛ս նաև Գլուխ 2, էջ 48) ։ 2015 թվականին , երբ կնքվեց Փարիզի համաձայնագիրը , ԱՄԿ-ն հրապարակեց « Արդար անցում էկոլոգիապես հավասարակշռված տնտեսությունների և հասարակությունների՝ բոլորի համար » ուղեցույցը 38 , իսկ հաջորդ տարի ITUC -ն և ETUC -ն ստեղծեցին « Արդար անցումային կենտրոն » ՝ աշխարհում այդ գործընթացին օժանդակելու նպատակով 39 ։ • Ավելի պրագմատիկ արհմիութենականները նշել են , որ եթե կլիմայական քաղա­քա­ կա­նությ­ունների մշակման ընթացքում « արհմիությունները նստած չեն սեղանի շուրջ », ապա « իրենք ձևավորում են իրենց մենյուն » ։ Երկու կողմերն էլ սկսեցին հասկանալ արհմիությունների ներկայացուցիչներին բազմաշահառու երկխոսություններում ներ­ գրա­վելու կարևորությունը կլիմայական քա­ղա­ քականությունների մշակման և իրականացման գործընթացում , որտեղ համախմբվում են պետության , արհմիությունների ներ­կայ­ա­ցու­ ցիչներ , գիտնականներ և բնապահպաններ։ Սա այսօր կարելի է դիտել որպես բազ­մա­ թիվ երկրներում հանձնաժողովների կազ­ մա­վորման հիմք , որով սահմանվում են արդար անցման ընդհանուր ուղիները դեպի զրոյական ածխածնային արտանետումներով տնտեսություն։ • Անշուշտ , արհմիությունները կենտրոնանում են իրենց անդամների , աշխատավորների շահերի վրա , և դա է նրանց մանդատը։ Սակայն այն չի նշանակում , որ պետք է ձգձգել պայքարի գործողությունները կլիմայի փոփոխության դեմ։ Երբ սահմանվի աստիճանական իրականացման կոնկրետ ամսաթիվը ,« ածխի հարցերի առնչությամբ զբաղվող հանձնաժողովներ » և այլ բազմաշահառու ֆորումներ պարտադիր պետք է հետևեն , որ ի սկզբանե իրենց բանակցության արդյունքը համահունչ լինի Փարիզի համաձայնագրի 1.5°C թիրախին , այսինքն՝ սահմանված ածխածնային բյուջեն կտրուկ չի աճի 40 ։ Դա հնարավոր է լավագույն մեթոդի մշակմամբ , որը կապահովի մինչև կոնկրետ ժամկետում ավարտված անցումային գործընթացի սոցիալապես արդար լինելը։ Փարիզի համաձայնագրին համահունչ արդյունք ապահովելը վճռորոշ է , որովհետև , եթե մենք հրահրենք անկառավարելի գլոբալ տաքացման բացասական հետադարձ կապի օղակ , ապա կնշանակի , որ ոչնչի չենք հասել։ Ինչպես անընդհատ նշել է ITUC -ի գլխավոր քարտուղար Շերոն Բուրովը՝ « մեռած մոլորակի վրա աշխատատեղեր չկան » ։ • Արդար անցման համար պայքարում արհմիությունները սոցիալ-դեմոկրատների բնական դաշնակիցներն են։ Սա մեր համատեղ անցյալի շարունակությունն է։ Իրենց նպատակներին հետամուտ լինելիս արհմիությունների ներկայացուցիչներն ու սոցիալ-դեմոկրատները հավասարապես պետք է տեսնեն մեծ պատկերը՝ անընդհատ բարեփոխելով իրենց ավանդական հիմնական արժեքները , որպեսզի հավաստիանան , որ իրենք համապատասխանում են այսօրվա աշխարհին։ Հետևաբար , մենք ինքներս մեզ պետք է տանք հետևյալ հարցերը՝ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ միջազգային համերաշխությունն այսօր , եթե մենք անտեսենք կլիմայական արդարությունը , մեր հասարակության ո՞ր անդամներն են ամենամարգինալացվածներն այսօր՝ արտադրությունում աշխատողները , ինչպես դա եղել է 1880 -ականներին , թե՞ ցածր վարձատրվող , ծանր աշխատանք կատարող մարդիկ , որոնց աշխատանքին սպառնում են գլոբալ տաքացման հետևանքները։ Ինչպե՞ս կարող ենք միասին հանդես գալ դեպի Եվրոպա արտահանվող այն ապրանքների դեմ , որոնք արտադրվում են երրորդ աշխարհի երկրներում՝ սարսափելի աշխատանքային և բնապահպանական պայմաններում։ Եվ ինչպե՞ս կարող ենք ձերբազատվել նեոլիբերալ աշխարհակարգից , որի հիմքում ընկած է մի բիզնես մոդել , որը հանգեցնում է նրան , որ ավելի քիչ թվով մարդիկ են շահույթ ստանում այլ մարդկանց և շրջակա միջավայրի 36 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար շահագործումից։ Այս միասնական ձեռնարկում արհմիություններն ու սոցիալ-դեմոկրատները սկսել են կազմավորել նոր տեսակի դաշինքներ , օրինակ՝ ներգրավելով « կանաչ սեկտորում » աշխատող նոր անդամների կամ կապվելով բնապահպանական ՀԿ-ների և շարժումների հետ։ Մնացած կասկածները ցրելու համար մենք պետք է շեշտը դնենք սոցիալդեմոկրատական հիմնարար արժեքների վրա . այն է՝ արդարություն , համերաշխություն և սոցիալական առաջընթաց , որոնց համար , ինչպես ներկայացված է այս գլխի առաջին երկու մասերում , շատ կարևոր են կլիմայական քաղաքականությունները։ Ինչի՞ն ենք մենք ձգտում • դեռևս ձգտում ենք ունենալ մի աշխարհ , որը սոցիալապես ավելի արդար ու հավասար կլինի մեր սերնդի և մեր երեխաների ու թոռների համար։ Միջազգային համերաշխության ոգով՝ մենք ցանկանում ենք վերջ դնել սովին և աղքատությանը , ցանկանում ենք ունենալ գործուն առողջապահական համակարգ ու հարստության ավելի արդար բաշխվածություն։ Հավակնոտ կլիմայական քաղաքականությունները ոչ միայն օգնում են կանխել այս առումով հիմնական հետընթացը , այլև օգնում են կառուցել այդպիսի հասարակություն։ Շատ երկրներում արդեն իսկ իրականացվում են մարգինալացված խմբերին հասցեագրված կլիմայական նախագծեր ( համայնքային այգիներ , անվճար հանրային տրանսպորտ կամ էներգախնայող սոցիալական բնակարաններ ) ու քաղաքական գործիքներ , որոնք հանգեցնում են CO2 արտանետումների կրճատմանն ու միաժամանակ հարստության ավելի արդարացի բաշխմանը ( օրինակ՝ ածխածնի հարկ , որը կնպաստի ավելի ճիշտ վերաբաշխմանը ) ։ • իսկ իրականացված հաջող անցումային գործընթացների փորձի և նախորդ տասնամյակների՝ բացառապես առաջադեմ բնապահպանական քաղաքականությունների հիման վրա ավելի ու ավելի շատ սոցիալդեմոկրատներ , արհմիութենականներ ու առաջադեմ դերակատարներ են աշխատում կյանքի այս տեսլականի ուղղությամբ , որը սոցիալապես և բնապահպանական առումով ավելի լավն է յուրաքանչյուրի համար։ 1 Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողություն՝ հանուն սոցիալական արդարության և հավասարության – 37 Աղբյուրներ և ծանոթագրություններ Ծանոթագրություններ 1 Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարության կողմից հրապարակված այս ուսումնասիրության շրջանակներում տվյալներ չեն հավաքագրվել 2018 և 2019 թվականների ուժեղ ջերմային ալիքների վերաբերյալ։ Տվյալների առկայությամբ պայմանավորված՝ այս ուսումնասիրությունը հիմնված է 2003, 2006 և 2015 թվականների ամռանը ստացված տվյալների շարքերի հիման վրա։ Տե՛ս https://www.umweltbundesamt.de/sites/default/files/ medien/1410/publikationen/das_monitoringbericht_2019_barrierefrei.pdf, page 34( վերջին մուտքը՝ 16.4.2020) ։ 2 Պարզապես մտածեք Օսկարի արժանացած « Պարազիտ » ֆիլմի մասին , որտեղ հարուստ ընտանիքը պարտադրված է չեղարկել իր ճամբարային ուղևորությունը ուժեղ անձրևի պատճառով , մինչդեռ աղքատ ընտանիքի կիսանկուղային բնակարանն ամբողջությամբ ջրի մեջ է։ 3 https://europeanmoments.com/opinions/eupinions( վերջին մուտքը 23.6.2020) ։ 4 Սակայն սա չի նշանակում , որ մարգինալացված խմբերին չպետք է առաջակվի կայուն ընտրություն . ջեռուցման համակարգը , որը հնարավորություն կտա խնայել անտառները։ Էներգախնայող սառնարաններն ու առողջ օրգանական սնունդը պետք է հասանելի լինեն յուրաքանչյուրին։ 5 Թոփ արտանետողների ընդհանուր 26 տոկոսը բնակվում են ԵՄ-ում , Ռուսաստանում և Կենտրոնական Ասիայում , տե՛ս http://hdr.undp.org/sites/default/files/hdr2019.pdf, page 179, and https://oi-files-d8-prod.s3.eu-west-2.amazo naws.com/s3fs-public/file_attachments/mb-extreme-carbon-inequality-021215-en.pdf( վերջին մուտքը՝ 16.4.2020) ։ 6 https://edition.cnn.com/2019/06/25/world/climate-apartheid-poverty( վերջին մուտքը՝ 15.4.2020) ։ 7 Կան մի քանի պատկերավոր գործիքներ , որոնք ցույց են տալիս , թե մենք ինչ աստիճանի ենք ապրում հետագա սերնդի հաշվին , օրինակ՝ քանի՞ « երկրագունդ » է մեզ պետք մեր կենսակերպը պահպանելու համար կամ « Երկրագնդի գերօգտագործման օրը », որը նշանավորում է տարվա այն օրը , որից հետո մենք « գերսպառում » ենք աշխարհի ռեսուրսները , որոնք հարկ է խնայել հաջորդ սերունդների համար։ Ամեն տարի « Երկրի գերօգտագործման օրը » տարվա մեջ ավելի շուտ է լինում . 2019 թ . դա հուլիսի 19 -ին էր։ Մեր ներկա կենսակերպը շարունակելու համար՝ իր բոլոր սոցիալական անհավասարություններով հանդերձ , մեզ պետք կլինի 1.75 երկիր մոլորակ։ Եթե յուրաքանչյուրը վարի միջին իտալացու կենսակերպ , ապա մեզ պետք կլինի չորս երկիր մոլորակ։ Այս գործիքների մասին օգտակար ակնարկ կարելի է գտնել այստեղ՝ https://www.theworldcounts.com/challenges/ planet-earth/state-of-the-planet/overuse-of-resources-on-earth ։ 8 Ամենաակնառու երիտասարդական շարժումը « Ուրբաթները հանուն ապագայի » շարժումն է , որը համաշխարհային ճանաչում գտավ ընդամենը 12 ամսում։ Տեսնելու համար , թե շարժման լիդերն ինչպես է նկարագրում իր սերնդի՝ լավ կյանք ապրելու հնարավորությունները , տե՛ս https://www.npr. org/2019/09/23/763452863/transcript-greta-thunbergs-speech-at-the-u-n-climate-action-summit?t=1587037264028 ( վերջին մուտքը՝ 16.4.2020) ։ 9 Տե՛ս https://www.weforum.org/agenda/2020/05/global-warming-heat-territory-earth-uninhabitable/( վերջին մուտքը՝ 10.7.2020): 10 Տե՛ս https://gain.nd.edu/our-work/country-index/( վերջին մուտքը՝ 10.7.2020) ։ 11 Ակնարկը տե՛ս , օրինակ , https://www.unwomen.org/en/news/in-focus/climate-change կամ https://www.globalciti zen.org/en/content/how-climate-change-affects-women/ կայքում ( վերջին մուտքը՝ 10.7.2020) ։ 12 Օրինակ , տե՛ս https://www.google.com/url?sa=t&rct=j&q=&esrc=s&source=web&cd=&cad= rja&uact=8&ved=2ahUKEwiVr6GT7MLqAhWixMQBHb7GA5QQFjABegQIAxAB&url=https%3A%2F%2Fwww.ipcc. ch%2Fapps%2Fnjlite%2Far5wg2%2Fnjlite_download2.php%3Fid%3D9719&usg=AOvVaw0w7DWxcyZRbD6yyO99Gu9a ( վերջին մուտքը՝ on 10.7.2020) ։ 13 ԱՄՆ տվյալների համար , տե՛ս՝ McCright, Aaron M.(2010) ։ The effects of gender on climate change knowledge and concern in the American public, in: Population and Environment 32, no. 1, էջ՝ 66-87: 14 Տե՛ս , օրինակ , https://medium.com/the-sensible-soapbox/british-columbias-carbon-tax-is-working-3ea81114be5a կամ https://www.freitag.de/autoren/der-freitag/co2-steuer-als-gerechtigkeitsmotor-so-gehts 15 Տե՛ս https://ourworldindata.org/contributed-most-global-co2( վերջին մուտքը 10.7.2020) ։ 16 Տե՛ս https://www.wearestillin.com/about( վերջին մուտքը՝ 10.7.2020) ։ 17 Տե՛ս https://www.covenantofmayors.eu/( վերջին մուտքը՝ 10.7.2020) ։ 18 Այս կետը նկարագրվել է Պուլիցեր մրցանակի արժանացած Ջոել Փիթի ծաղրանկարում 2009 թ . https://www.clima teactionreserve.org/blog/2012/08/31/environmental-cartoons-by-joel-pett/( վերջին մուտքը 10.7.2020) ։ 19 Քովիդ19 ճգնաժամի առաջացրած գլոբալ անկումը թերևս սպառնում է այս դրական զարգացմանը երկու եղանակով . նախ՝ կորոնավիրուսի բազմաթիվ զոհերի հետևանքով ձևավորվող տնտեսական ճգնաժամը կքայքայի բազմաթիվ մարդկանց կենսապահովման միջոցներն ու կարժենա միլիոնավոր աշխատատեղեր։ Երկրորդ՝ պետությունները եթե լիարժեք ձեռնամուխ չլինեն « կանաչ վերականգնմանը », ապա կլիմայական 38 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար նպատակները կարող են այդպես էլ անհասանելի մնալ՝ հաշվի առնելով դրանից բխող ծանր հետևանքները , որոնք նկարագրված են այս գլխում։ 20 Օրական մեկ դոլարից քիչ փողով ապրող մարդկանց տոկոսը նվազել է՝ 1820 թ . 84 տոկոսից հասնելով 24 տոկոսի 1990 -ականների սկզբին , իսկ օրական 1.9 դոլարից քիչ գումարով ապրող մարդկանց տոկոսը 1980 -ականների 44 տոկոսից նվազել է մինչև 9.6 տոկոս 2015 թվականին ( տե՛ս https://ourworldindata.org/extreme-poverty( վերջին մուտքը՝ 15.4. 2020)) ։ 21 Տե՛ս https://www.ohchr.org/Documents/Issues/Poverty/A_HRC_41_39.pdf, էջ 6 ։ Օրիգինալ զեկույցը տես՝ https:// www.worldbank.org/en/topic/climatechange/brief/shock-waves-managing-the-impacts-of-climate-change-on-pover ty-background-papers( վերջին մուտքը՝ 15.4.2020) ։ 22 http://www.fao.org/state-of-food-security-nutrition/2018/en/( վերջին մուտքը՝ 15.4.2020) ։ 23 http://www.fao.org/3/ca5162en/ca5162en.pdf#page=30( վերջին մուտքը՝ 15.4.2020) ։ 24 Տե՛ս http://library.fes.de/pdf-files/id-moe/15863.pdf, page 8( վերջին մուտքը՝ 22.5.2020) ։ 25 Տե՛ս https://public.wmo.int/en/resources/bulletin/integrated-drought( վերջին մուտքը՝ 8.7.2020) ։ Բելառուսում , Ուկրաինայում , Մոլդովայում կլիմայական ճգնաժամի հետևանքների ուսումնասիրությունը ևս ընդգծում է երաշտի և ջրի սակավության ռիսկերը՝ ցույց տալով , որ Մոլդովան և Ուկրաինան ամենաշատն են տուժել . https://www.droughtmanagement.info/literature/ZOI_climate_change_eastern_europe_2012.pdf( վերջին մուտքը՝ 8.7.2020) ։ 26 Մարդկային զարգացման ընթացիկ զեկույցը զգուշացնում է , որ « կլիմայի փոփոխության բացասական հետևանքները տարածվում են առողջության և կրթության վրա։ 2030 -ից 2050 թվականների ընթացքում , սպասվում է , որ կլիմայի փոփոխությունը կհանգեցնի տարեկան կտրվածքով մոտավորապես 250,000ով ավելի մահերի , որոնք կառաջանան թերսնումից , մալարիայից , փորուծությունից և ջերմային սթրեսից » ։ http://www.hdr.undp.org/ sites/default/files/hdr2019.pdf, page 180( վերջին մուտքը՝ 15.4.2020) ։ 27 « Մարդու առողջության վրա ազդում են նաև վտանգավոր վարակներն ու էկոհամակարգի միջնորդավորված ազդեցությունները։ CEECCA գրեթե բոլոր երկրներն արձանագրում են այսպիսի առողջապահական սպառնալիքների բարձր ռիսկ , ներառյալ տուլարեմիա , սիբիրախտ , արևմտյան տիզերով փոխանցվող էնցեֆալիտ , հեմոռագիկ տենդ՝ երիկամային համախտանիշով , Ղրիմյան-Կոնգոյի հեմոռագիկ տենդ , Արևմտյան Նեղոսի տենդ , բրուցելոզ և Q տենդ , նաև վտանգավոր վարակներ , ինչպիսիք են խոլերան , մալարիան , տիզի տիֆը , լեյշմանիոզը , լեպտոսպիրոզը և այլն » ։ Տե՛ս http://library.fes.de/pdf-files/id-moe/15863.pdf, էջ 8 ։ 28 https://www.who.int/gho/world-health-statistics( վերջին մուտքը՝ 15.4.2020) ։ 29 ՄԱԿ-ի ծայրահեղ աղքատության և մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆիլիպ Ալստոնը շեշտել է , որ « կլիմայի փոփոխությունը սպառնում է չեղարկել անցած 50 տարիների առաջընթացը զարգացման , գլոբալ առողջապահության և աղքատության կրճատման բնագավառներում։ Տե՛ս https://www.ohchr.org/EN/NewsEvents/ Pages/DisplayNews.aspx?NewsID=24735&LangID=E( վերջին մուտքը՝ 15.4.2020) ։ 30 Տե՛ս https://en.unesco.org/courier/2018-2/climate-change-raises-conflict-concerns( վերջին մուտքը՝ 16.4.2020) կամ Mach, K.J., Kraan, C.M., Adger, W.N. et al.(2019): Climate as a risk factor for armed conflict, in: Nature 571, 193-197. https://doi.org/10.1038/s41586-019-1300-6 31 Տե՛ս https://www.un.org/en/chronicle/article/greatest-threat-global-security-climate-change-not-merely-environmen tal-problem( վերջին մուտքը՝ 22.5.2020) ։ 32 Տե՛ս https://www.unhcr.org/news/stories/2019/10/5da5e18c4/climate-change-and-displacement.html( վերջին մուտքը՝ 8.7.2020) ։ 33 Տե՛ս https://www.worldbank.org/en/news/infographic/2018/03/19/groundswell---preparing-for-internal-climate-mig ration( վերջին մուտքը՝ 10.7.2020) ։ 34 Բերենք երկու օրինակ . առաջին հերթին գոլբալ տաքացման ֆոնին շատ քաղաքներ հարկադրված են փոխել իրենց ջրատար խողովակները , որպեսզի ուժեղ անձրևներից առաջացած ջրային զանգվածները չհեղեղեն քաղաքը։ Երկրորդ՝ արկտիկական տարածաշրջանում կրիտիկական ենթակառուցվածքները ( ճանապարհներ , էլեկտրահաղորդման գծեր , շենք-շինություններ և այլն ) պետք է գրեթե ամբողջությամբ վերականգնվեն հավերժական սառույցի հալվելու պատճառով։ Տե՛ս http://library.fes.de/pdf-files/id-moe/15863.pdf, page 9( վերջին մուտքը՝ 17.4.2020) ։ 35 Ըստ գլոբալ ապահովագրական գործակալության Մյունխենի Re NatCat ծառայության ` https://www.munichre. com/en/risks/climate-change-a-challenge-for-humanity.html( վերջին մուտքը՝ 17.4.2020) ։ 36 Տե՛ս https://www.weforum.org/agenda/2020/01/climate-resilience, և https://newclimateeconomy.report//2016 ( վերջին մուտքը՝ 16.4.2020) ։ 37 https://www.researchgate.net/publication/325321687_Large_potential_reduction_in_economic_damages_under_UN_mi tigation_targets( վերջին մուտքը՝ 23.6.2020) ։ 1 Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողություն՝ հանուն սոցիալական արդարության և հավասարության – 39 38 Տե՛ս https://www.ilo.org/wcmsp5/groups/public/---ed_emp/---emp_ent/documents/publication/wcms_432859.pdf ( վերջին մուտքը՝ 10.7.2020) ։ 39 Կենտրոնի կայքը կարելի է գտնել հետևյալ հղումով՝ https://www.ituc-csi.org/just-transition-centre?lang=en( վերջին մուտքը՝ 10.7.2020) ։ 40 Փաստը , որ Փարիզի համաձայնագրին համատեղելի փուլային կրճատման գրաֆիկ սահմանված չէ , հանդիսանում է Գերմանիայի « ածխի հարցերի հանձնաժողովին » ուղղված ամենամեծ քննադատությունը։ Դիտարկելով իր ածխածնային բյուջեն՝ Գերմանիային երևի անհրաժեշտ է առնվազն մինչև 2030 թվականը փուլային կրճատել ածուխը , սակայն շահագրգիռ կողմերը կարող են կրճատման շուրջ համաձայնության գալ մինչև 2035-2038 թվականները։ Հետևաբար , վերականգնվող էներգետիկայի ավելի դանդաղ ընդլայնումը ոլորտում ռիսկի տակ է դնում հազարավոր աշխատատեղեր ( տե՛ս https://www.bund.net/service/presse/pressemitteilungen/detail/ news/diw-studie-kohleausstieg-muss-bis-2030-kommen-zwei-drittel-des-gesamten-deutschen-emissionsbudgets-be reits-in-20-jahren-aufgebraucht/) ։ Մեկ այլ մեծ հարց է , թե արդյոք « արդարացի » է հարկատուների 40 միլիարդ եվրո գումարը հատկացնել ապագա չունեցող տնտեսության որևէ ճյուղի , մինչդեռ այժմ արդեն սնանկ գերմանական արևային ընկերությունների նախկին աշխատողները չեն ստացել որևէ սուբսիդիա , իսկ թույլ համակարգեր ունեցող տարածաշրջանները , որոնք կախված են կայուն հողմային էներգետիկայի ոլորտից , նույնպես չեն ստանում այնքան աջակցություն , որքան ածխարդյունաբերության ոլորտը։ Աղբյուրներ Անհավասարության և կլիմայական ճգնաժամի կապի վերաբերյալ օգտակար ակնարկ՝ http://www.hdr.undp.org/ sites/default/files/hdr2019.pdf( վերջին մուտքը՝ 15.4.2020) ։ Աղքատության և կլիմայի փոփոխության կապերը նկարագրված են https://www.ohchr.org/Documents/Issues/Po verty/A_HRC_41_39.pdf կայքում ( վերջին մուտքը 15.4.2020) ։ ԱՀԿ Եվրոպայի կազմած համապարփակ փաստաթերթիկ առողջության վրա կլիմայական ճգնաժամի հետևանքների վերաբերյալ . կայք՝ http://www.euro.who.int/__data/assets/pdf_file/0007/347983/13-Fact-sheet-SDGClimate-change-FINAL-25-10-2017.pdf?ua=1( վերջին մուտքը՝ 15.4.2020) ։ ԱՄԿ ուղեցույցներ արդար անցման վերաբերյալ https://www.ilo.org/wcmsp5/groups/public/---ed_emp/---emp_ent/ documents/publication/wcms_432859.pdf և ԱՄԿ վերջին հրապարակումը . Galgóczi, Béla/ILO(2018): Արդար անցում դեպի էկոլոգիապես անվնաս տնտեսությունների և հասարակությունների՝ բոլորի համար , https://labordoc.ilo.org/ discovery/delivery/41ILO_INST:41ILO_V2/1256119990002676 Հավակնոտ կլիմայական քաղաքականություններն ուղղորդող երկու ամենակարևոր փաստաթղթերն են Փարիզի համաձայնագիրը https://unfccc.int/sites/default/files/english_paris_agreement.pdf և IPCCի բեկումնային 1.5°C զեկույցը՝ https://www.ipcc.ch/sr15/ ։ 40 – Titel 2 Տնտեսության դեկարբոնիզացումը և աշխատատեղերի ապագան Նորահայտ ոլորտներում շրջանաձև տնտեսության բիզնես մոդելների միջոցով տնտեսության բոլոր ճյուղերի դեկարբոնիզացումը նոր տեսակի աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն է։ Այս գլխում մենք անդրադառնալու ենք մեզ սպասող մի շատ կարևոր և բազմաշերտ խնդրի . դա մեր տնտեսության բոլոր ճյուղերի դեկարբոնիզացումն է։ Մենք պնդում ենք , որ այդ ձեռնարկումը պա­ հան­ջում է ահռելի ներդրում , նաև տեխ­ նի­կական ու սոցիալական նորա­րա­րութ­ յուն։ Սակայն , եթե դրա ներուժը լիարժեք իրացվի , ապա կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողությունը կարող է ստեղծել ահռելի թվով նոր ու ավելի լավ աշխատատեղեր։ Այստեղ մենք ապացույցներ ենք ներկայացնում ` ի աջակցություն այս սցենարի իրա­ գործ­ ելիության , և ուրվագծում ենք , թե ինչպես կարող ենք դա իրողություն դարձնել՝ ուղղակիորեն հաղթահարելով մարտրահրավերները։ Վերջիվերջո , կլի­ մայական ճգնաժամը չմեղմելու պարա­ գայում մենք կկանգնենք շատ ավելի մեծ մարտահրավերի առաջ , որովհետև « մեռած մոլորակի վրա աշխատատեղեր չկան » ։ ... Մենք պետք է դեկարբոնիզացնենք աշխարհը հիմա՝ կլիմայական ճգնաժամից խուսափելու համար : Մեռած մոլորակի վրա աշխատատեղեր չկան Դու ճիշտ ես , Ջե՛ղ ք : Բայց ի՞նչ անելիք կունենանք առողջ մոլորակի վրա , եթե աշխատատեղեր չլինեն 42 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս I. Նոր արդյունաբերական ու հանրային ենթակ­ առուց­ վածքների համար պահանջվող ներդրումը կապահովի բազում նոր աշխատատեղեր : Մեր տնտեսության դեկարբոնիզացումը պա­հան­ ջում է մեծ ներդրումային ծրագիր։ Հաջորդ 30 տարիների ընթացքում պետական ու մասնավոր ենթակառուցվածքների զգալի մասը պետք է էականորեն վերազինվի , որպեսզի ունենանք ածխածնի զրոյական արտանետումներ։ Սա վերաբերում է մեր էներգամատակարարման ցանցերին , էլեկտրաէներգետիկական կայան­ ներին , քիմիական գործարաններին , շենք-շի­նու­ թյուններին , տրանսպորտային ցանցին , թափոն­ ների կանխմանն ու մշակմանը , նաև շատ այլ բնագավառների։ Այս խնդրի մասշտաբները պատկերացնելու հա­ մար արժեր ավելի հանգամանորեն ուսումնասիրել տնտեսության տարբեր ճյուղերն ու այն միջո­ ցառումները , որոնք պետք է ձեռնարկվեն յուրա­ քանչյուրի դեպքում . 1. Էլեկտրաէներգետիկական ոլորտում մենք պետք է հանածո վառելիքը փո­ խա­ր­ ին­­ ենք ջերմաէլեկտրակայաններով , որոնք կաշխատեն վերականգնվող էներ­ գիա­յի արտադրության կայաններով , ինչպի­սիք են ֆոտովոլտային կա­ յան­ն­ երը , հողմակայանները , կեն­սա­ զանգ­ված­ ով աշխատող կայանները և հիդրոէլեկտրակայանները։ Նկատի ունենալով այն փաստը , որ էներգետիկ ոլորտում հաջող անցումը մեծապես կախված է լինելու ապա­կենտրոնացված կառուցվածքից , ան­ հրա­ժեշտ է լինելու էներգետիկ ցանցի կա­ պիտ­ ալ ծավալուն նորոգում , այդ թվում՝ թվա­յին տեխնոլոգիաների ներդրում , որոնք ցանցերը կդարձնեն « խելացի » և պահանջարկին համապատասխան։ Տարբեր տեխնոլոգիաներով աշխատող սփռված պահուստային ցանցը կկազմի էլեկտրականության համակարգի հենա­ կետը՝ ապահովելով մատակարարման հուսալիությունը պակաս արևոտ և քամոտ օրերին։ Կանաչ ջրածնի արտա­ դրության նպատակով վերականգնվող էլեկտրականության կիրառումը ավելցուկային էլեկտրականությունը պահելու մի եղանակ է այն դեպքում , երբ առաջարկը գերազանցում է պահանջարկը . օրինակ՝ մարտկոցներն ու պոմպային պահեստավորման հիդրոէլեկտրական կայանները։ Հենց որ վերականգնվող էներգիայի արտադրությունն ապակենտրոնացվի , նույնը տեղի կունենա նաև ջրածնի արտադրության հետ , որը հնարավոր կլինի տեղակայել հենց հողմակայանին մոտ վայրերում։ Սրա շնորհիվ նոր աշխատատեղերի հնարավորություն կստեղծվի տեղի համայքի համար , և ի հայտ կգան մատակարարման նոր շղթաներ ու արտադրական ցանցեր։ 2. Ա րդյունաբերությունը պետք է ածխածին առաջացնող արտադրական պրոցեսները փոխարինի նոր՝ ածխածին չառաջացնող այլընտրանքներով։ Սա վերաբերում է թե՛ էներգիայի օգտագործմանը ազդեցություն կրող ճյուղերին և թե՛ քիմիական պրոցեսներին , որոնք արտադրում են CO2 կամ որտեղ կիրառվում են ածխածին առա­ ջացնող արտադրատեսակներ։ Ածխածին առաջացնող բազմաթիվ արտադրական գործընթացների համար արդեն իսկ կան տեխնոլոգիական լուծումներ , և մենք , ըստ ամենայնի , ականատես կլինենք նաև նոր արդյունաբերական ճյուղերի ի հայտ գալուն։ Այդուհանդերձ , այս նոր տեխնոլոգիաներից շատերը դեռևս սաղմնային փուլում են և կարիք ունեն հետագա հետազոտությունների ու փորձարկումների՝ նախքան դրանց արտադրական մասշտաբ հաղորդելը։ Վերջերս , օրինակ , մեծ ուշադրություն է դարձվում կանաչ ջրածնի կիրառությանը։ 2 Տնտեսության դեկարբոնիզացում – 43 Այն կարող է կիրառվել որպես էներգետիկ մեծ ծավալներ սպառող արտադրական գործընթացների փոխարինող տարբերակ , որոնք նախկինում պահանջում էին հանածո վառելիքի և այլ աղբյուրների օգտագործում , հետևաբար , ածխածնի ինտենսիվությունը շատ էր։ Արդյունաբերական պրոցեսներում կանաչ ջրածնի օգտագործման վառ օրինակ է ածխի փոխարինումը պողպատի արտադրության մեջ։ 3. Շարժունակության ոլորտը պետք է մեծ ներդրումներ կատարի տրանսպորտային ճկուն համակարգ ձևավորելու մեջ ( բազմամոդալություն ): Դրա համար անհրաժեշտ է ընդլայնել ու էկոլոգիապես ավելի անվտանգ դարձնել հանրային տրանսպորտի հզորությունը , զարգացնել միասնական ծառայություններ , ինչպես նաև ապահովել շարժունակության տարբերակների և թվայնացման միջև բարձր մակարդակի փոխկապակցվածություն և այլն։ Արդյունքում՝ մարդիկ էլ ավելի շարժունակ կդառնան , քան այսօր են , ինչը կնվազեցնի սեփական մեքենա ունենալու պահանջը։ Հանրային տրանսպորտի հզորությունը մեծացնելը պետք է ենթադրի միջքաղաքային երկաթուղային համակարգի , ինչպես նաև քաղաքային և գյուղական տրանսպորտի տարբերակների ընդլայնում։ Ինչ վերաբերում է մնացած ավտոմեքենաներին , մենք պետք է դրանք փոխարինենք այրման շարժիչով աշխատող այնպիսի շարժակազմերով , որոնցում գործածվում են զրոյական արտանետմամբ ավտոտրանսպորտային միջոցներ , որոնք որպես էներգիայի երկրորդային աղբյուր օգտագործում են էլեկտրականություն կամ ջրածին։ Մի ուսումնասիրության համաձայն՝ ավտոմեքենաների առնվազն 80 տոկոսը մինչև 2050 թվականը լինելու է էլեկտրական 1 ։ Շարժունակության վերաբերյալ ավելի խորքային անդրադարձը տե՛ս Գլուխ 5 -ում։ 4. Հաճախ անտեսված , սակայն շատ կարևոր ոլորտ է ջեռուցման և հովացման ոլորտը , որը վերաբերում է նրան , թե մենք ինչպես ենք մեր տներն ու հանրային նշանակության շենքերը ջեռուցում ձմռանը , հովացնում ամռանը և ինչպես ենք եփում մեր ուտելիքը։ Ոլորտն ունի ածխածնի արտանետումները կրճատելու 44 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար չիրացված մեծ ներուժ։ Դա պահանջում է ավելի բարձր էներգաարդյունավետության և վեր­ ա­կանգնվող էներգիայի պահպանման երկբաղադրիչ ռազմավարություն , այլ կերպ ասած՝ լինել հով , տաք պայմաններում , լավ սնվել՝ նախկինից քիչ էներգիա ծախսելով , և օգտվել բացառապես վերականգնվող , զրոյական արտանետում ունեցող էներգետիկ աղբյուրներից։ Դա իրականություն դարձնելու համար մենք նախ պետք է կապիտալ վերա­ նո­րոգենք շենք-շինությունները՝ բարե­ լա­վելով ջերմամեկուսացումը , օրինակ՝ արդիականացման միջոցով։ Երկրորդ՝ մենք ածխի , նավթի կամ բնական գազի հիմ­ քով աշխատող ավանդական ջեռուցման համա­կարգ­ երը կփոխարինենք զրոյական ար­տա­նետմամբ տեխնոլոգիաներով , օրինակ՝ արևային էներգիայով աշխատող համակարգերով , կանաչ էլեկտրականությամբ աշխատող ջերմային պոմպերով կամ թաղա­ մասերի՝ վերականգնվող էներգիայով ջե­ ռուց­ման համակարգով։ Բացի այդ՝ մենք պետք է վերանայենք ճարտարապետական նախագիծը , որպեսզի այն դարձնենք հնա­ րավորինս էներգախնայող , օրինակ՝ հան­ գամանորեն ծրագրելով պատուհանների տեղը , օդի շրջանառությունը։ 5. Վերջին ոլորտը , որը միանշանակ հիշա­ տակման է արժանի , գյուղա­տնտես­ ության ոլորտն է։ Այն մեթանային և ազոտային արտանետումների ամենամեծ աղբյուրն է , որ արտանետում է ջերմոցային գազեր , որոնք շատ ավելի վնասակար են կլիմայի համար , քան ածխածնի երկօքսիդը։ Թեև հաճախ ասվում է , որ գյուղատնտեսության ոլորտը դժվար է դեկարբոնիզացնել , սակայն դա անհնարին չէ , եթե կարողանանք փոխել գյուղատնտեսական ապրանքների արտադրության և շուկայահանման եղանակը։ Կլիմային չվնասող գյուղա­ տնտեսական գործունեությունը շատ կարևոր է , և գյուղոլորտի սուբսիդիաների վերաուղղորդումը էլոլոգիական գյուղա­ տնտեսությանը հանդիսանում է առաջին քայլը։ Այս սուբսիդավորումը , որը գրեթե 40 տոկոս է կազմում , ներկայացնում է ԵՄ բյուջեի էական մասը և հիմնականում ծառայում է մեծամասշտաբ ագրո ինդուստ­ րիաներին 2 ։ Թեև այս ոլորտը չի պահանջում մեծ ներդրումներ , սակայն այն կարող է ավելի աշխատատար դառնալ՝ նոր բիզնես մոդելների միջոցով ստեղծելով նոր աշխատատեղեր։ Սա հատկապես ճշմարիտ է այն դեպքերում , երբ գյուղատնտեսության ոլորտը դիտարկում ենք ամբողջության մեջ՝ կիրառելով շրջանաձև տնտեսության սկզբունքները։ Կենսաթափոնը կարելի է տեղական մակարդակում վերածել պարարտանյութի կամ կենսագազի՝ նույնիսկ առանց մասսայական ֆինանսական ներդրման կամ տեղացի գյուղատնտեսների վերապատրաստման։ • Ը նդհանուր առմամբ , Գերմանիայում դե­ կարբ­ ոնիզացիայի համար պահանջվող լրա­ ցուցիչ ներդրումը առաջիկա 30 տարիներին գնահատվել է մոտավորապես երկու տրիլիոն եվրո։ Սա կարող է ահռելի գումար թվալ , սա­ կայն իրականում կազմում է արտադրական տեղակայանի և բնակելի շենքերի ֆոնդում ընդհանուր ներդրումների մոտավորապես երեք տոկոսը , որն անհրաժեշտ է լինելու գեր­ մանական տնտեսության կապիտալ ֆոնդը պահպանելու համար։ Սա ցույց է տալիս մագնիտուդը տնտեսության մեծության հետ համեմատած։ Ամենակարևոր ասպեկտը հետևյալն է՝ դա զգալի գումար է , սակայն իրատեսական։ • Ա վելին՝ ազդակիր ոլորտներում աշխա­ տա­տեղերի հետ կապված անհրաժեշտ ներդրումների հետևանքների դիտարկումը բացահայտում է մի քանի դրական կողմ . նախևառաջ՝ այս ներդրումները կխթա­ նեն կլիմայի պաշտպանության , վերա­ կանգնվող էներգիայի արտադրության և էներգախնայողության տեխնոլոգիաների ու լուծումների առաջատար շուկաներում ապրանքների նկատմամբ պահանջարկը ։ 2 Տնտեսության դեկարբոնիզացում – 45 Օրինակ՝ մեզ անհրաժեշտ են լինելու եր­կա­ թուղային ցանցի ընդլայնում , նոր ջեռուցման համակարգեր , մեկուսիչ նյութեր , հողմային տուրբիններ , և սրանք դեռ մի մասն են։ Սա , իր հերթին , ավելի շատ աշխատատեղեր կստեղծի համապատասխան ոլորտներում և տարածաշրջաններում։ Ստորև ներկայացված բաժնում մենք ուսումնասիրելու ենք կոնկրետ մասնագիտություններ , որոնք , ամենայն հավանականությամբ , կհայտնվեն շահեկան վիճակում 3 . 1. Ք անի որ վերափոխումը պայմանավորված է ենթակառուցվածքներով , կառուցվածքային և քաղաքացիական ճարտարագիտության ոլորտներում աշխատող մարդիկ առաջինը կշահեն . պետք է կառուցվեն երկաթուղիներ , իսկ շենքերի ֆոնդը պետք է արդիականացվի։ 2. Շենքերի ֆոնդի մասշտաբային կապիտալ վերանորոգումը ևս դրական կանդրադառնա ներքին հարդարման ոլորտում աշ­խա­ տողների և շինարարական հրա­պա­ րակ­ների պլանավորման ու վերա­հսկո­ ղության , ինչպես նաև շինարարական ծառայությունների ճարտարագիտական ու արտադրական շենքերի սպասարկման հետ կապված մասնագիտությունների ամբողջ սպեկտրի վրա։ 3. Ավելին՝ անձնական շարժունակությունից անցումը հանրային տրանսպորտի կստեղծի աշխատատեղեր երթևեկության և լոգիստիկ ծառայությունների բնագավառում , օրինակ՝ էկո-մոբիլության հետ կապված հանրային տրանսպորտի և միասնական համակարգերի ընդլայնման , երթևեկության կառավարման և ենթակառուցվածքների շահագործման ոլորտներում։ 4. Ե վ վերջում՝ մեխատրոնիկայի , էներգետիկ էլեկտրոնիկայի և էլեկտրատեխնիկայի բնա­գավառի աշխատատեղերն , ըստ ամե­ նայնի , կավելանան շնորհիվ վերականգնվող էլեկտրաէներգետիկ լուծումների ու ծա­ռա­ յությունների նկատմամբ պահանջարկի մե­ ծացման։ Ապակենտրոնացված էներգետիկ համակարգում այս աշխատատեղերը կարող են անմիջական դրական ազդեցություն ունե­ նալ տեղական համայնքների վրա։ • Ն կատի ունենալով այն հանգամանքը , որ անհ­ րա­ժեշտ ներդրումները պետք է մասս­ ա­ յական կատարվեն բոլոր երկրներում , և որ վերականգնվող էներգետիկ համակարգը պետք է լինի ավելի ապակենտրոնացված , քան մերօրյա խիստ կենտրոնացված՝ ջեր­ մային էներգիայի արտադրության վրա հիմնված համակարգն է , տարածաշրջանի բոլ­որ երկրները կարող են օգտվել այս դրակ­ ան ազդեցություններից։ Սա ներկ­ ա­յացնող ցայտուն օրինակ է հետևյալը . այսօր գրեթե 300.000 մարդ արդեն իսկ աշխ­ ա­տում է վերականգնվող էներգիայի առաջ­ ատար շուկայում՝ Գերմանիայում 4 , ի տարբերություն ածխի արտադրության , որտեղ ընդամենը մոտ 28.000 մարդ է աշխ­ ատ­ ում , և որը կենտրոնացված է կոնկրետ տարածաշրջաններում։ Գերմանիայի համար սցենարներում երևում է , որ տնտեսության դեկարբոնիզացումը կարող է ավելի շատ աշխատատեղեր ստեղծել , քան կլինեն կրճատվածները՝ ի տարբերություն պակաս հավակնոտ կլիմայական քաղաքականության սցենարի։ • Ա րդեն իսկ միլիոնավոր մարդիկ աշխատում են « կանաչ ոլորտներում » ( տե՛ս նաև՝ նո­ րահ­ այտ ոլորտների աշխատատեղեր / կա­ յուն աշխատատեղեր ) ։ Գերմանիայի բնա­ պահպանական գործակալության (UBA) վերջ­ ե­րս կատարած հետազոտությունը վկայում է , որ Գերմանիայի աշխատուժի 6.4 տոկոսը ( գրեթե երեք միլիոն մարդ ) աշխատում է շրջակ­ ա միջավայրի պաշտպանության հետ կապված զբաղվածության ոլորտներում՝ սկսած էկոտուրիզմից մինչև կայուն ֆինանսական ծառայություններ և արդյունաբերական ոլորտ։ Այս աշխատատեղերի ավելի քան կեսն արդեն 46 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար իսկ կապված է կլիմայի պաշտպանության հետ 5 ։ Առնվազն 400.000 աշխատող զբաղված է վերականգնվող էներգետիկայի բնագավառում՝ ի տարբերություն 18.600 -ի , որոնք աշխատում են Գերմանիայի լիգնիտի լեռնահանքերում։ Շատ քիչ են ուսումնասիրությունները , որոնք ցուցանիշներ են պարունակում կոնկ­րետ շարժունակության ոլորտի վերա­բեր­յալ ( այն է՝ աշխատողներ , որոնք զբաղ­վածություն ունեն բացառապես այրման շարժիչով ավտոմոբիլների արտադրության ոլորտում՝ ի հակադրություն նրանց , ովքեր սարքում են ոչ միայն էլեկտրական կամ ջրածնային ավտոմոբիլներ , այլև ( բեռնատար ) հեծանիվներ , գնացքներ , ավտոբուսներ , երկաթուղիներ և հեծանվային ուղիներ ) ։ Հավակնոտ կլիմայական քաղաքականությունների արդյունքում նաև ապահով աշխատատեղեր են ստեղծվում ապագայի այս կանաչ ճյուղերում , մինչդեռ տնտեսության ավանդական ճյուղերից կառչելը ռիսկի տակ է դնում այդ աշխատանքները և արդեն անգործ է թողել հազարավոր մարդկանց 6 ։ • Այս աշխատատեղերը կորցնելու պատճա­ ռներից մեկն էլ այն է , որ էկոլոգիան չվատացնող ոլորտներում աշխատողները դեռևս չեն կազմակերպվել արհմիությունների շրջանակներում և , հետևաբար , չունեն լուրջ ներկայացուցչություն ( ի հակադրություն ածխարդյունաբերության ոլորտի , որտեղ կազմակերպվածության աստիճանը ավանդաբար շատ բարձր է , և այն ունի կարևոր դեր նաև միությունների շրջանում ) ։ Բազմաթիվ « կանաչ ստարտափներ » անհրաժեշտ չեն համարել համագործակցել արհմիությունների հետ , մի մասն անգամ խոչընդոտել է նրանց աշխատանքը , և արհմիությունների մեծամասնությունը բաց է թողել նորահայտ , նորարար « կանաչ » ոլորտներից անդամներ ներգրավելու հնարավորությունը։ Այսպիսով՝ արհմիությունների կազմումը և « կանաչ աշխատատեղերը » շատ կարևոր են հաջող փոխակերպման համար և , ավելին , բոլոր շահագրգիռ կողմերի օգտին են ՝ լինեն դրանք աշխատողներ ավելի լավ ներկայացվածության միջոցով , արհմիություններ՝ նոր անդամների միջոցով կամ « կանաչ կազմակերպություններ » ՝ ձայն ստանալու միջոցով։ • Պ ատմականորեն տնտեսության ճյուղերի վերելքն ու անկումը նորություն չեն , սակայն այս անգամ մենք հնարավորություն ունենք ձևելու տնտեսությունների անցումը քաղաքականապես կառավարվող գործընթացով , որն ապահովում է սոցիա­ լական արդարություն։ Այսօր շատ քիչ մար­ դիկ են են աշխատում որպես ձիապան՝ ի տարբերություն այն ժամանակաշրջանի , երբ ձիերը հանդիսանում էին փոխադրման հիմ­ նական միջոց , և շատ քիչ են գնացքների վրա աշխատող հրշեջները . այս աշխատատեղերը պարզապես անհետացել են տեխնոլոգիական առաջընթացի հետևանքով։ Անցած մի քանի տասնամյակների ընթացքում կրճատվեցին հազարավոր քարտուղարներ , երբ անձնական համակարգիչները դարձան գրասենյակային սարքավորումների առանցքային մաս ( թվայնացման առնչությամբ զբաղվածության ներգործությունների մանրամասն քննար­ կումները տե՛ս նաև գլուխ 3 -ում , էջ 68): 2 Տնտեսության դեկարբոնիզացում – 47 Այս փոխակերպումներից շատերը պայ­ մա­նավորված են եղել շուկայի գործոնով։ Այդուամենայնիվ , մի մասը խրախուսվել է պետական միջոցառումներով , օրինակ՝ ծխա­ խոտի ինդուստրիայում աշխատատեղերի կորուստը , երբ կառավարություններն ավելի շատ անհանգստանում էին իրենց քա­ղա­ քա­ցիների թոքերի առողջությամբ , քան այս ոլորտում ստացվող շահույթով։ • Երբ դիտարկում ենք ներդրումների փո­փո­ խու­թյունները , ապա ակներև է դառնում , որ տնտեսության բազմաթիվ « շագանակագույն » ճյուղերի՝ շուկայով պայմանավորված փլու­ զումը հավանական սցենար է։ Բազում խո­շոր բանկեր , ինչպես նաև բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր և ֆինանսական ոլորտի այլ ներդրողներ դուրս են գալիս հանածո էներգակիրների հենքով աշխատող ճյուղերից , և բազմակողմ բանկերն ու զար­գացման ծրագրեր իրականացնող պետական բանկերն իրականացնում են « ապաներդրումային » ռազմավարություն՝ գիտակցելով , որ այս ոլորտներն ապագա չունեն 7 ։ Այսպիսով՝ հիմնական խնդիրն այն չէ , թե շրջակա միջավայրի համար վնասակար ոլորտները կշարունակե՞ն աշխատել սովո­րա­ կանի պես կամ կկրճատվե՞ն , այլ խնդիրն այն է , թե արդյո՞ք աշխատողներն ու համայնքները կառերեսվեն շուկայով պայմանավորված փուլային կրճատմանը՝ չունենալով որևէ սո­­ ցիա­լական ապահովության երաշխիք , և արդյո՞ք մենք հիմա քաղաքական դաշտ կստեղծենք արդար անցման համար՝ քա­ղա­­ քացիներին հնարավորություն տալով մասնակ­ ցել իրենց ապագայի կերտմանը։ • Ա յսպիսով՝ առանցքային ուղերձն այն է , որ դեկարբոնիզացումը կբերի զբաղվածության կառուցվածքի փոփոխության։ Այս անց­ ման հաջողությունը հիմնվելու է ար­դյու­նա­ վետ կառավարման , քաղաքական առաջ­ նորդության , վերականգնվող էներգետիկ ռեսուրսների և կայուն արտադրության ու սպառման համար ճիշտ տնտեսական խթան­ ների վրա։ Մենք ամեն դեպքում շար­ ուն­ ակելու ենք արտադրել և սպառել , սակայն արտադրելու ենք տարբեր բաներ , և սպառումն էլ կլինի տարբեր։ • Ս ա է՛լ ավելի ակնհայտ է , եթե համ­ընդ­գրկուն կերպով ենք դիտարկում մեր տնտես­ ութ­ յունների զբաղվածության կառուցվածքը ։ Չպե՞տք է արդյոք նպատակադրենք ունենալ հասարակություն , որտեղ կլինեն բավարար քանակով ավտոբուսի վարորդներ , որպեսզի հավաստիանանք , որ ոչ ոք « չի մնացել » կանգառում կամ անհայտ որևէ տեղ , որտեղ կունենանք բավարար թվով ուսուցիչներ , որոնք կաջակցեն յուրաքանչյուր երեխայի անհատական զարգացմանը , բավարար բուժակ / բուժքույրեր , որոնք լավ կխնամեն տարեցներին և տկարներին , և որտեղ ար­ վեստ­ ագետները կկարողանան վաստակել ապրուստը՝ մեր մտքի հորիզոններն ընդ­ լայ­նելով իրենց ստեղծագործական մտքով և արվեստի գործերով։ Նույնիսկ շատ եվրո­ պական տնտեսությունների այս ճյուղերում առկա է կադրային ապահովվածության և ֆինանսավորման պակաս , թեև այս ճյուղերում աշխատող մարդիկ ունենում են ավելի մեծ մասնակցություն մեր բարօրության ձևա­ վորմանը , քան , ասենք , նոր սպառողական ապրանքի գնումը յուրաքանչյուր երկու ամիսը մեկ։ • Արդյունաբերության որոշ ճյուղեր պետք է « հետ աճեն »( օրինակ՝ ածխարդ­ յուն­ ա­ բերությունը ), սակայն « շագանակագույն » արդյունաբերական աշխատատեղերը պարտադիր չէ փոխ­ ա­րին­ ել « կանաչ » արդյունաբերական աշխ­ ատ­ ատեղերով։ Ավելի ընդգրկուն տես­ան­կյունից կարող ենք հավաստիանալ , որ այս վարձու աշխ­ ատող­ները , որոնք նպաստ­ ում են մեր բարեկեցությանը , կստան­ ան արդարացի աշխատավարձ՝ այս կերպ ևս նպաստելով սոցիալական և գենդերային ավելի մեծ հավասարությանը։ Այս օրերին անոր­ ոշ պայմանագրերը , ան­հան­ 48 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար դուրժելի աշխատանքային ժամերը , ցածր աշխատավարձն ու արհմիությունների պակասը միտում ունեն ավելի մեծ խնդիր լինելու խնամքի ոլորտում աշխատող կա­նանց ( օրինակ՝ առողջապահության կամ կրթու­թ­ յան ոլորտներ ), քան ( տղամարդ ) հանքագործների համար . այսինքն՝ խնամքի և բուժօգնության ոլորտում աշխատանքը , եթե նույնիսկ ֆինանսապես ձեռնտու լինի , հաճախ գնահատված չէ։ Այսպիսով՝ մեր տնտեսության արդարացի անցումային գործընթացները կռելիս մենք պարտավոր ենք զարկ տալ ոչ թե այն ճյուղերի զարգացմանը , որոնք կկործանեն մեր առողջությունն ու շրջակա միջավայրը , այլ նրանց , որոնք , ի վերջո , կնպաստեն մեր երջանկությանը և հասարակությունը կդարձնեն ավելի արդար։ • Մ ենք պարտավոր ենք հիշել , որ կլիմայական ճգնաժամի սահմանափակումը կանխում է նաև աշխատատեղերի կրճատումը , հատկապես զբոսաշրջության կամ գյուղատնտեսության ոլորտներում ( տե՛ս նաև Գլուխ 1, էջ 20): « Մահացած մոլորակի վրա պարզապես աշխատանք չկա » ։ Իսկ ի՞նչ կասեք … ... այն ոլորտներում աշխատողների մասին , որոնք ենթարկվելու են զբաղվածության կա­ ռուց­վ­ ածքային փոփոխությունների՝ պայ­մանա­ վորված փոխակերպմանը զուգակցվող փո­փո­ խություններով , օրինակ՝ էներգակիրների հանածո հենքով աշխատող տնտեսության հետ կապված բոլոր աշխատողների պարագայում։ Ինչպե՞ս է հնարավոր հետևել , որ նրանք վաղն ունենան արժանապատիվ և երաշխավորված աշխատանք։ Հետագա քայլեր . աշխատատեղերի ձևավորում ապագայի համար • Սկզբում եկեք առանձնացնենք տնտեսության այն ճյուղերը , որոնք հիմնովին վերափոխման են ենթարկվելու դեկարբոնիզացման արդյունքում։ Սակայն շատ կարևոր է չմոռանալ այն մասին , որ ժամանակավրեպ դարձող մասնագիտությունները պարտադիր չէ , որ հանգեցնեն գործազրկության։ Ամեն ինչ կախված է այն հանգամանքից , թե մենք ինչպես են կառավարում այս անցումը , որը մենք կքննարկենք հաջորդիվ , ինչպես նաև Գլուխ 4 -ում՝ հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկայի բնագավառին։ Վերջիվերջո , արդարացի անցումը ենթադրում է անխուսափելի փոփոխության արձանագրում և աշխատանք դրա հետ ։ • Ի նչպես արդեն նկարագրվել է , հանածո վառելիքի հենքով աշխատող տնտեսության հետ կապված ճյուղերում անժխտելիորեն լինելու է ներկա զբաղվածության մի զգալի մասի կորուստ։ Սա հատկապես ազդելու է հանածո նավթի և գազի ոլորտում , այս արտադրատեսակների վերամշակման , ածխարդյունաբերության ոլորտում և ջերմաէլեկտրակայաններում հատկապես ածխով աշխատող կայաններում աշխատող անձանց վրա։ • Ս ակայն ինչ վերաբերում է կոշտ ածխին և գորշ քարածխի արդյունահանմանը , աշխատատեղերի զգալի կրճատումներն արդեն իսկ եղել են Սառը պատերազմի ավարտին։ Արևելյան Գերմանիայի գորշ քարածխի տարածաշրջանը՝ Լուստանիան , 1990 թ . -ից ի վեր կորցրել է իր աշխատատեղերի գրեթե 90 տոկոսը։ Լեհաստանում , որը Եվրոպայի ածխի հանածոյի ամենամեծ տարածաշրջանն է , այս ոլորտի աշխատատեղերի մոտ 80 տոկոսը փակվել է 1990 թ . -ից։ Պատճառները բազմաթիվ ու բազմատեսակ են , սակայն արտադրության գործընթացների ռացիոնալացումն ու համաշխարհային մրցակցությունը կատարել են կարևոր դեր։ • Նշանակալի ազդեցություն է կրելու նաև մեքենաշինության արդյունաբերությունը։ Մասնավորապես , անցումն էլեկտրական ավտոմոբիլների կազդի մատակարարման շղթայի՝ հատկապես ավտոմոբիլների 2 Տնտեսության դեկարբոնիզացում – 49 շարժիչների / էլեկտրական շարժիչների համար անհրաժեշտ մասերի վրա։ Սա խորքային ներգործություն է ունենալու տարածաշրջանի տնտեսությունների վրա՝ Արևելյան Եվրոպայի ավտոմոբիլային ճյուղում կատարած կարևոր դերի և մատակարարման համաշխարհային շղթային ինտեգրման շնորհիվ։ Այսպիսով՝ դեկարբոնիզացումը նպաստավոր գործոններից ընդամենը մեկն է , ինչը նշանակում է , որ հավակնոտ կլիմայական քաղաքականությունը « աշխատատեղ սպանող » չէ , ինչպես ասում են հաճախ։ Ավտոմեքենաների առաջատար շատ շուկաներ փոփոխվում են , որոնք էլ զգալիորեն փոխելու են շարժունակության օրինաչափություններն ու , ըստ ամենայնի , նվազեցնելու են մեր իմացած ավտոմեքենաների պահանջարկը՝ դեկարբոնիզացմամբ կամ առանց դրա։ Թվայնացումը պայմանավորում է նոր բիզնես մոդելների ի հայտ գալը։ Ուրբանիզացիայի արդյունքում մեծանում է հանրային տրանսպորտի պահանջարկը , որը պայմանավորված է խիտ բնակեցված քաղաքային տարածքներում բնակչության է՛լ ավելի բարձր խտությամբ։ Եվ նոր զարգացող տնտեսությունների արդյունաբերական քաղաքականություններն ավելի ու ավելի են հակվում գոյություն ունեցող արդյունաբերական ճյուղերը խաթարելուն , որոնց շարքում է ավտոմոբիլային ոլորտը , ինչպես նաև հայրենական արտադրության այն բիզնես մոդելները , որոնց նպատակն է մոտենալ առաջանցիկ տնտեսությունների մակարդակին , օրինակ՝ էլեկտրական մեքենաների համար մարտկոցների արտադրությունը։ Հետևաբար , ավտոմոբիլային ճյուղը միանշանակ ենթարկվելու է լուրջ փոփոխության , նույնիսկ առանց հավակնոտ կլիմայական քաղաքականության։ Մենք շարժունակության փոխակերպումն ավելի մանրամասնորեն կնկարագրենք Գլուխ 5 -ում։ • Ավելին՝ հանքագործության ու վերամշակող արդյունաբերության ոլորտների շարունակական մեքենայացումը , թերևս , ամեն դեպքում կհանգեցնի աշխատատեղերի կրճատման։ Եվրոպայում ոչ ոք այլևս քլունգով ածուխ չի փորում . այդ ամենն արվում է սարքավորումների միջոցով։ Նույնը վերաբերում է մեքենաշինական գործարաններին և բազմաթիվ այլ արդյունաբերական արտադրանքներին , մինչդեռ մինչև 1970 -ականներն այս աշխատանքները կատարել են բանվորները , իսկ այսօր հոսքագծերի վրա աշխատող ռոբոտների շարքում հազվադեպ կնկատենք մարդու ներկայությունը։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տնտեսության այս ճյուղերից շատերը կրկին շահութաբեր դառնալու համար , ունեն ներդրումների խիստ կարիք։ Սակայն այս պարագայում ներդրումը կհանգեցնի նաև մեքենայացման , որն անկասկած կբերի աշխատատեղերի կրճատման . այնպես որ , ցանկացած դեպքում , մենք պետք է այդ աշխատողներին տրամադրենք սոցիալական ապահովության համակարգ։ Այժմ եկեք ուսումնասիրենք այն միջոցները , թե ինչպես ապահովենք , որ որոշակի մաս­ նագ­ ի­տու­թյունների անհետացումը չվերածվի աշխատատեղերի կորստի։ Մենք մեր տրա­ մադրության տակ ունենք հատուկ նախատեսված գործիքների մի ամբողջ ռեպերտուար , որը կաջակցի այն աշխատողներին , որոնք կկրեն առաջիկա փոփոխությունների ազդեցությունը . • Մ ասնավորապես , երբ խոսքը վերաբերում է ածխագործներին , ֆինանսական աջակ­ ցութ­ յան երկու միջոցառումներ արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը . տարեց աշխատողների վաղաժամ թոշակի անցնելու ծրագրերը և անցումային ֆոնդը , որտեղից ավելի երիտասարդ հանք­ ­ա­գործ­ներ­ ին վճարումներ են կա­ տարվ­ում վերապատրաստվելու և այլ ճյուղ­­ ե­ր­ ում աշխատանք գտնելու համար։ Ար­ դյուն­ աբ­ երական այլ ճյուղերի պարագայում Գերմանիայի մետաղագործների միությունը՝ «IG 50 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Metall» -ը , վերջերս առաջարկել է անցումային կարճ ժամերով աշխատանք կազ­մա­կեր­պել կառուցվածքային փո­փո­խության ենթակա ոլորտների համար , որոնցից է , օրինակ , ավտոմոբիլային ոլորտը , ինչը նշանակում է , որ կկրճատվեն բան­վորների աշխատաժամերը , ինչը նրանց հնարավորություն կտա ձեռք բերել որակավորումների նոր շարք։ Այս կերպ նրանք կարող են պիտանի դառնալ որևէ նոր ձևավորվող աշխատանքի ոլորտում՝ նախքան գործազրկության համար դիմելու անհրաժեշտության առաջանալը։ Կարճ ժամերով և լրիվ դրույքով աշխատանքի աշխատավարձային տարբերությունը հատուցում է պետությունը։ • Ա յնուհետև բանվորներն ստանում են օժան­ դա­կություն , որպեսզի անցնեն աշխատանքի նույն բնագավառում , սակայն կատարեն տարբեր աշխատանքներ։ Գերմանիայի Ռուհր տարածքում բանվորներին տրվել է հանքարդյունաբերական սարքավորումներն ապամոնտաժելու կամ տարածքի ռե­կուլտի­ վացմանն ( որը շատ երկար պրոցես է ) օգնելու առաջադրանք։ Պահուստային հզորության նոր կայանները , որտեղ սինթետիկ գազ է օգտագործվում , նույնպես կարող են նոր աշխատատեղեր ապահովել այն անձանց համար , որոնք սովոր են աշխատելու ջերմաէլեկտրակայաններում։ • Վերաորակավորումը խոստումնալից է հատկապես նոր մասնագիտական դաշտերում , եթե վերապատրաստման կենտրոնում այն հմտություններն են , որոնք սակավ են կամ խիստ պահանջված , կամ ակնկալվում են լինել այդպիսին։ Որպես օրինակ կարող են լինել շինարարության ոլորտի մասնագիտությունները . ավելի մեծ թվով բանվորներ կպահանջվեն բնակֆոնդի համար պահանջվող էներգախնայողական բոլոր միջոցառումներն իրականացնելու համար։ Փոփոխվող աշխատատեղերը կամ ոլորտները միշտ էլ թողնում են անհատի կյանքի վրա անցանկալի ազդեցություն։ Դժվար է հաշտվել այն մտքի հետ , որ որևէ ճյուղ կրճատվում է , հատկապես այնպիսի ճյուղ , որը նախկինում « հարգված » է եղել . դա է պատճառը , որ բանվորներին դրսից պարտադրված « լուծումները » հազվադեպ են արդյունավետ լինում։ Անցումն ավելի տանելի դարձնելու համար կարևոր է երեք նկատառում . 1. Ն ախևառաջ՝ պետք է գնահատվեն մարդկանց կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումները։ Ածխի շնորհիվ անհամար թվով ընտանիքներ են տաքացել , իսկ այրման շարժիքով ավտոմեքենաները հնարավորություն են տվել մարդկանց աննախադեպ շարժունակություն ապահովել վերջին տասնամյակներում։ Միշտ էլ կան այս հիշողությունները պահպանելու եղանակներ . օրինակ՝ նախկին գործարաններն ու հանքավայրերը վերածվել են աշխարհահռչակ մշակութային ժառանգության վայրերի։ 2. Ե րկրորդ՝ մարդկանց պետք է տրվի հնա­ րավորինս լայն ընտրություն իրենց ապագան « կռելու » հարցում։ Երբ քաղաքացիներին տրվում է թոշակի անցնելու կամ նոր հմտու­ թյուններ սովորելու տարբերակ , կամ նոր մասնագիտության դաշտ անցնելու ընտր­ ու­ թյան հնարավորություն , նրանք լինում են ոչ թե « զոհ » կամ հանդիսատես , այլ իրենց ճակատագրի տերը։ 3. նոր աշխատատեղերը պետք է աշխատանքային պայմաններ ապահովեն , որոնք պետք է լինեն առնվազն նույնքան լավը , որքան նախկինները։ Սա հաճախ ավելի հեշտ է ասել , քան անել , որովհետև աշխատանքային պայմանները ծանր արդյունաբերությունում և հանքա­ րդ­ յու­նաբերությունում էականորեն բարելավվել են արհմիությունների աշխատանքի շնորհիվ։ Այս ոլորտներում շատ մարդիկ օգտվել են լավ վճարվող և անորոշ ժամկ­ ետով պայմանագրերից , մի բան , որը միշտ չէ , որ այդպես է լինում դեռևս նոր կայացող վերականգնվող էներգետիկայի բնագավառում։ 2 Տնտեսության դեկարբոնիզացում – 51 Իսկ ի՞նչ կասեք … ... այն տարածաշրջանների մասին , որոնք մեծ կախվածություն ունեն ածխարդյունաբերության կամ ծանր արդյունաբերության կլաստերներից։ Ինչպե՞ս նրանք կկարողանան օգտվել դեկարբոնիզացված տնտեսությունից։ Հետագա քայլերը . օգտվել հնարավորությունների պատուհանից • Ի նչպես արդեն նկարագրել ենք , հանածո ածխի և լիգնիտի արդյունահանման ոլորտ­ ների առնչությամբ արդեն տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ։ Մի կողմից՝ սրանով է բացատրվում , թե ածխ­ արդյունահանման հետ կապված մնացած գործ­ ունեությունը ինչու է այդքան կարևոր տեղական տնտեսությունների համար։ Մյուս կողմից՝ հավակնոտ կլիմայական օրա­կար­ գը հնարավորությունների պատուհան է բա­ցում այն տարածաշրջանների համար , որոնք կարող են նոր տնտեսական հեռա­ նկարների համար գրավել անհրաժեշտ ուշադրությունը և կառուցվածքային ֆոնդերը։ Այդ տարածաշրջանների համար կառուցվածքային աջակցության ֆոնդերի ապահովումը ոչ միայն առաջիկա տարիներին կստեղծի նոր հնարավորություններ , այլև դրական ազդեցություն կունենա նախկինում ապաինդուստրալացման միջոցով տուժած տարածքների վրա։ Երբ խոսվում է այն խնդրի մասին , թե ինչպես օգնել ամբողջական տարածաշրջաններին , որոնց վրա ազդելու է անցման գործընթացը , ապա կան բազմաթիվ ուսանելի օրինակներ , ինչպիսիք են Գերմանիայի Ռուհր տարածքի օրինակը և հանածո ածխի արդյունահանման ավարտը Գերմանիայում , որոնք կարող են ապագայի ուղեցույցը լինել։ • Տարածաշրջանային , ազգային և եվրոպական աջակցման ծրագրերը կարող են օգնել հասարակության համար ընդունելի կառուցվածքային փոխակերպմանը։ Սա հաճախ ենթադրում է տարածաշրջանային հատուկ կառույցների ձևավորում , որոնք կնպաստեն գիտելիքների փոխանցմանն ու կապերի հաստատմանը տեղական դերակատարների շրջանում և կփորձեն համակարգել անցումային միջոցառումները։ Ռուհրի տարածքից քաղած ուսանելի օրինակը 52 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար վկայում է , որ հաջողության առանցքային գործոններ են միասնական տեսլականը , ապակենտրոնացված կառավարումն ու քաղաքացիական հասարակության ներգարվումը։ • « Առաջընթաց կրթության միջոցով » հայե­ցա­ կարգին համապատասխան համալսարանների և մասնագիտական ուսուցման կենտրոնների ստեղծումը , ինչպես նաև պետական կառույց­ ների փոխանցումը տեղական մակարդակ ( նախկին բանվորներին , նրանց երեխաներին ու թոռներին ) նույնպես հնարավորություն է տվել ձգտելու ավելի բարձր կրթական աս­տի­ ճանի։ Սա ոչ միայն օգնել է զարկ տալ տե­ղա­ կան տնտեսության զարգացմանը , այլև համա­ տեղելի է եղել սոցիալ-դեմոկրատական այն մոտեցմանը , որ կրթությունն ինքնաիրացման կարևոր ուղի է։ • Ավելին՝ պետական ֆինանսավորմամբ իրա­կանացվող գիտահետազոտական ծրագրերն ու նոր տեխնոլոգիաներին ուղղված հասցեական սուբսիդիաները պետք է նպատակաուղղված լինեն կառուցվածքային խնդիրներ ունեցող տարածաշրջաններին՝ միաժամանակ աջակց­ ելով ու խթաններ առաջարկելով նոր տնտեսական կլաստերների , օրինակ՝ մարտկոցների արտադրության կլաստերի ձևավորման համար։ Ապացուցված է , որ գիտահետազոտական հաստատությունների , բուհերի , արտադրական ձեռնարկությունների և ստարտափների կլաստերների ձևավորումը Ռուհրի տարածքում եղել է հաջողված անցման արդյունավետ շարժիչ գործոն։ Եվրոպայում առաջին տեխնոլոգիական պարկերից մի քանիսը հիմնադրվել են տարածաշրջանի քաղաքներում , օրինակ՝ Դորտմունդում։ • նշենք , որ ծանր ար­դյու­նա­բե­ րութ­յունից կամ հանքարդյունաբերությունից հրաժարվող տարածաշրջանների հնա­ րա­վորությունները բազմաթիվ են և բազ­ մատեսակ։ Դրանք կարող են վերածվել մշա­կութային լիարժեք հանգույցների , որտեղ այցելուները կբացահայտեն անցյալ ժամանակաշրջանի ֆանտաստիկ շենքշինություններ և մեքենաներ ( օրինակ՝ «Zeche Zollverein» UNESCO մշակութային օբյեկտը ) 8 , առողջարարական գոտիների ( օրինակ՝ լիգնիտային հանքավայրերը վե­ րած­վում են լճերի ), կամ երկաթգծերի ու երկաթ­ ուղիների ու ցանցերի։ Որպես կանոն , զարգաց­ ած ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նոր ինդուստրիաներ ներգրավելու համար։ Իսկ ի՞նչ կասեք … ... այն ներդրումների մասին , որոնք անհրաժեշտ են ենթակառուցվածքների փոխակերպման համար։ Ինչպե՞ս կարող ենք ֆինանսավորում հայթայթել։ Հետագա քայլեր . ֆինանսավորման մեխանիզմների փոփոխություն Ենթակառուցվածքների փոխակերպման ու կառուցվածքային փոփոխությունների ենթարկվող տարածաշրջաններին աջակցության համար կան ֆինանսավորման բազմաթիվ գործիքներ։ • գործը հասնում է պետական և մասնավոր ենթակառուցվածքների վերափոխման գործընթացի ֆինանսավորմանը , շատ կարևոր է պետական ֆինանսական միջոցն­ երի ու մասնավոր ներդրումների համակց­ ու­ թյունը։ Կենտրոնական և Արևելյան Եվրո­ պայում աջակցության կարևոր աղբյուր է « Արդարացի անցման » մեխանիզմն ու ֆի­ նանս­ ավ­ որումը Եվրոպական ներդրումային բանկի՝ Եվրոպական հանձնաժողովի « Կանաչ գործարքի » միջոցով 9 ։ Օրինակ՝ կենս­ ա­ թոշակային ֆոնդերից մասնավոր գումար ներգ­ րավ­ ելու համար պետական-մասնավոր գործը­ նկերությունների նորարարական ձևերը , որոնք առաջարկում են համեստ , սա­ կայն կայուն վերադարձ , ունեն այդպիսի հնա­ րավ­ որ­ ություն փնտրող ինստիտուցիոնալ ներդրողներից ֆինանսական միջոցներ հայթա­ յթ­ելու պոտենցիալ։ Վերջիվերջո , կլի­ 2 Տնտեսության դեկարբոնիզացում – 53 մա­յական ճգնաժամի ռիսկերը բանկերի և այլ ներդրողների ռիսկերի գնահատման մեջ ներառելը կարող է օգնել նորարարական և այլ կայուն տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելուն՝ մրցակցելով ավանդական ներդրումների հետ և խթաններ տրամադրելով ֆինանսական դերակատարներին , որպեսզի նրանք վերակառուցեն իրենց պորտֆելն­ երը։ ԵՄ հանձնաժողովի կայուն ֆինանսավոր­ման գործողությունների պլանը առաջին քայլն է այս ուղղությամբ 10 ։ Մինչև բանկերն ու ֆոնդերը « հրաժարվում » են ած­ խածնային մեծ արտանետումներ ստեղ­ ծող արդյունաբերության ճյուղերից ( տե՛ս էջ 25), նրանք փնտրում են նոր ներդրումա­ յին հնարավորություններ ապագա ունե­ ցող ճյուղերում 11 ։ Ահա թե ինչու «Tesla» ընկերությունը վերջերս դարձավ աշ­խարհ­ ի ամենաարժեքավոր ավտոմեքենա ար­տա­ դրողը ( չնայած Տոյոտան , որը հիմա երկրորդ տեղում է , վաճառել է մոտ 30 անգամ ավելի շատ ավտոմոբիլ ) և վերջին տարիներին իր ներդրումներով արձանագրեց հերթական ռեկորդը վերականգնվող էներգետիկայի բնագավառում։ • Ածխահանող տարածաշրջաններն ու կառուցվածքային փոփոխության ենթակա մյուս տարածաշրջանները , ըստ ամենայնի , ավելի շատ ֆինանսավորում կստանան ԵՄ տարածաշրջանային ծրագրերի և « Արդար ացնման » ֆինանսավորման միջոցով , որը ևս հանդիսանում է ԵՄ « Կանաչ գործարքի » մաս։ Իսկ ի՞նչ կասեք … … ածխածնի արտահոսքի մասին։ Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ , որ էներգաինտենսիվ արդյունաբերությունները ոչ թե պարզապես գնան արտասահման , այլ փոխարենը դառնան « կանաչ » ։ Հետագա քայլեր . արդարացի գլոբալ խաղ • Ա ռաջիկա 10 -ից 20 տարիներին էներ­ գաի­­ ն­տ­ են­սիվ արդյունաբերության ճյու­ղե­րում , օրինակ , պողպատի և քի­ միակա­ ն ար­տադրութ­ յունում , տեղա­ կայ­ան­ների մեծ տոկոսը պայմ­ ա­նավոր­ ված է վերաներդրումներով։ Այս նոր տեղակայանները կաշխատեն մի քանի տասնամյակ։ Ահա թե ինչու է կարևոր , որ այս նոր տեղակայնքներում օգտագործվեն ցածր ածխածնային հետք ունեցող տեխնոլոգիաներ։ Հակառակ դեպքում՝ դրանք նպաստելու են գլոբալ տաքացմանը , որը զուգորդվելու է « ածխածնի արգելափակման » էֆեկտով։ Եվ , ի վերջո , դրանք դուրս կմղվեն շուկայից՝ նույնիսկ ավելի աջակցելով CO2 սակագներին և համաշխարհային դեկարբոնիզացման ջանքերին՝ հանգեցնելով թանկ « ար­գելա­ փակված ակտիվների » ։ • Ա յսօրվա դրությամբ այս նոր տեխն­ ո­լոգ­ իա­ները , օրինակ , ջրածնի կիրառությունը պողպ­ ատի արտադրությունում և համ­ ապ­ ա­տասխան արտադրատեսակները դեռևս մրցակցային չեն ավանդական , ինտենսիվ ածխածնային արտադրության մեթոդների կիրառմամբ աշխատող արտադրությունների համեմատ , որոնք շատ դեպքերում պատմ­ ա­կանորեն կամ դեռևս ավանդաբար աջակց­ ություն են ստանում սուբսիդավորման միջոցով։ Քանի դեռ այս նոր տեխնոլոգիաները չեն կայացել և չեն դարձել մրցունակ մեծամասշտաբ ներդրման ու արտանետումների գնորոշման / առևտրային համակարգերի միջոցով , առաջինը շարժվողները պետք է հավաստիանան , որ այս նոր արդյունաբերությունների դեկարբոնիզացումը ո՛չ նրանց արտասահման է տանում , ո՛չ էլ հանգեցնում է դրանց անհետացմանը միջազգային շուկայում մրցակցելու անկարողության պատճառով։ Այդ նպատակով երեք պոտենցիալ գործիքներ կան , որոնք ներկայումս քննարկվում են եվրոպական մակարդակում . 1. Առաջինը՝ մենք պետք է բացահայտենք ածխածնային սահման ի հարկի ճշգրտման արդյունավետությունն ու իրագործելիությունը , որը ներմուծման սակագինն է որոշակի 54 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար էներգաինտենսիվ արտադրատեսակների CO2 հետքի հիման վրա։ Դա կարող է օգնել անցումային շրջանում գտնվող արդյունաբերությունները պաշտպանել կազմաքանդիչ միջազգային մրցակցությունից։ 2020 թվականի սկզբից ի վեր ԵՄ-ն խորհում է այսպիսի մի սխեմայի իրագործման շուրջ եվրոպական « Կանաչ գործարքի » շրջանակներում։ 2. Երկրորդը՝ փոփոխություններին ուղղված ածխածնային պայմանագրերը կարող են փակել զրոյական ածխածնային էներգաինտենսիվ արտադրատեսակների , օրինակ՝ պողպատի բարձր արտադրական ծախսերի և համաշխարհային շուկայական գների խզվածքը , որը դեռևս պայմանավորված է ավելի էժան , սակայն ավելի շատ ածխածին արտանետող արտադրական մեթոդներով։ Այսինքն՝ կառավարությունները համաձայն են գնային տարբերությունը փոխհատուցել կազմակերպությունների համար , որոնք պատրաստակամ են դեկարբոնիզացնել իրենց արտադրությունը։ 3. Վ երջին հաշվով , հետագա միջազգային համագործակցությունն առանցքային է ածխածնի նվազագույն համաշխարհային գինը համաձայնեցնելու հարցում՝ ածխածնի ինտենսիվ և զրոյական արտանետումներով արտադրության մեթոդների միջև մրցակ­ցա­յին պայմանները հավասարեցնելու նպատակով։ • Եվ վերջինը՝ արժեշղթաներում փորձ ունեցող արհմիությունները կարող են անհրաժեշտ օժանդակություն տրամադրել այս բոլոր ձեռնար­կներում։ Հիմնվելով միջազգային համերաշխության ոգու վրա՝ նրանք կարող են օգնել փակել այս « սողանցքները », որոնք ազգերը ստեղծել են՝ չկարողանալով կատարել բնապահպանական ստանդարտների պահանջները։ Իսկ ի՞նչ կասեք … … հմտությունների և գիտելիքի այն բարձր մակարդակի վերաբերյալ , որը պահանջվում է այս նոր արդյունաբերական ճյուղերում և աշխատատեղերում։ Արդյո՞ք խաղարկային դաշտը միտված չէ դեպի ավելի առաջադեմ տնտեսություններ։ Ինչպե՞ս կարող ենք պայմաններ ապահովել , որ ավելի փոքր տնտեսություններն օգուտ քաղեն , այլ ոչ թե պարզապես ընդունեն այլոց կայացրած որոշումների հետևանքները։ Հետագա քայլեր . ԵՄ ներսում և ԵՄ-ից դուրս • Կ ենտրոնական և Արևելյան Եվրոպայի ( ԿԱԵ ) երկրներն արդեն իսկ ինտեգրվել են Արևմտյան Եվրոպայի իրենց հարևանների մատակարարման շղթաներում . դրա վառ օրինակը ավտոմոբիլային ճյուղն է։ Հետևաբար , ԿԱԵ երկրների համար շատ կարևոր է շուտ կանխատեսել այս վերափոխումներն ու հիմնվել անցած 30 տարիներին ձևավորված գիտելիքների և հմտությունների վրա , որպեսզ­ ի շարունակեն մնալ տնտեսական գործունեության համաշխարհային այս համալիր ցանցերի կազմում։ Սա պետք է ուղեկցվի հմտությունների զարգացման արշավով , որն աշխատողներին և մասնավոր ընկերություններին հնարավորություն կտա հարմարվել տեխնոլոգիական փոփո­ խություններին և ինտեգրվել տնտես­ ա­կան գործունեության նոր ցանցերում։ • ԿԱԵ շատ երկրներ ունեն երիտասարդ , որակավորված ՏՏ աշխատուժ , որը կարող է նպաստել նոր , թվայնացված լուծումների մշակմանը անցումային գործընթացում և , այսպիսով , հավելյալ արժեք ստեղծել իր հայրենիքում։ • Այս պահին մենք իսկապես ականատես ենք լինում գլոբալ շատ փոփոխությունների։ Այս համատեքստում յուրաքանչյուր եվրոպական երկիր , թերևս , պարզապես պետք է ընդունի որոշումներ , որոնք արդեն կայացվել են տասնամյակներ առաջ։ Այդուհանդերձ , Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շատ տնտեսություններ Եվրոպական Միության մաս են կազմում՝ դառնալով գլոբալ ազդեցություն ունեցող տնտեսական բլոկի 2 Տնտեսության դեկարբոնիզացում – 55 մաս։ Հետևաբար , շատ կարևոր է բարելավել եվրոպական համագործակցությունը ։ Սա իրականություն դարձնելու քայլերն արդեն ընթացքի մեջ են . եվրոպական « Կանաչ գործարքը » և եվրոպական արդյունաբերական ռազմավարությունը առաջին երկու փորձերն են ձևավորելու միասնական եվրոպական կարծիք գլոբալ մեգամիտումների վերաբերյալ , որոնք մենք պետք է լուծենք միասին։ • Միևնույն ժամանակ , նույնիսկ ԵՄ մաս չկազմող երկրները կունենան անցման ընթացքը հաջողությամբ կառավարելու հնարավորություն , եթե խելամիտ օգտագործեն աջակցության և համագործակցության այն գործիքները , որոնք առկա են եվրոպական « Կանաչ գործարքի » համատեքստում՝ ԵՄ ֆինանսավորում և վարկ ստանալու համար ( օր . ՝ ՎԶՄԲ / ԵՆԲ ծրագրային վարկեր կամ ֆինանսավորում ԵՄ նախաանդամակցման փուլի օժանդակության գործիքներով ) ։ Միջազգային ֆինանսական մյուս կազմակերպությունները , օրինակ՝ Համաշխարհային բանկը կամ Գերմանիայի զարգացման բանկը (KfW), նաև միջազգային մյուս դոնորները ևս օժանդակում են զարգացման մարտահրավերներ ունեցող երկրների ենթակառուցվածքները էկոլոգիապես ավելի անվնաս դարձնելուն։ • Լոկալ աշխատատեղերի ստեղծման և ստացված օգուտը տեղի համայնքին հասցնելու պոտենցիալը լիարժեք իրացնելու նպատակով պետք է ներդնել դեկարբոնիզացման կարիքների ճիշտ կառավարման համակարգ։ Ամենակարևոր հարցերից մեկն այն է լինելու , թե ինչպես զարկ տալ էլեկտրաէներգիայի ապակենտրոնացված արտադրության և լրացուցիչ ցանցի զարգացմանը , որպեսզի դրանց շահագործման հետ կապված աշխատատեղերը շարունակեն մնալ տեղական համայնքներում։ Դա չափազանց տարբերվող մոտեցում է այն կենտրոնացված համակարգերին , որ մենք ունենք հիմա։ Եվ սա նախապայմանն է , եթե անցումային տնտեսությունները ևս օգտվելու են դրանից։ Տարածաշրջանային , միջտարածաշրջանային և եվրոպական մակարդակում կուռ փոխկապակցվածությունը , հուսալի պահուստային մատակարարման ու տեխնիկական կայունության ապահովումը շարունակում է առանցքային լինել էներգետիկական համակարգի հաջող անցման գործընթացի համար։ Էլեկտրաէներգիայի արտադրության ապակենտրոնացումը ևս շատ կարևոր քայլ է հոսանքի արտադրությունն ավելի արդյունավետ , կայուն և սոցիալապես արդար դարձնելու ճանապարհին։ Այլընտրանքային էներգետիկ աղբյուրների ապակենտրոնացված անցումային գործընթացի դրսևորումներն ավելի հանգամանորեն ուսումնասիրված են Գլուխ 4 -ում։ 56 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս II. Գծայինից շրջանաձև տնտեսության անցումը կապահովի նոր՝ կլի­մայի հետ համատեղելի արտա­դրատե­ սակներ ու բիզնես մոդելներ , որոնք իրենց հերթին նոր աշխատատեղեր կստեղծեն։ Մեր տնտեսությունն ավելի կայուն դարձնելու գործում իր կարևոր ներդրումն ունի անցումը գծային տնտեսությունից շրջանաձևին։ Գծային տնտեսությունում ռեսուրսներն արդյունահանվում , վերամշակվում , օգտագործվում և վերջում դեն են նետվում որպես թափոն։ Շրջանաձև տնտեսությունում , սակայն , թափոնը համարվում է ռեսուրս։ Այս ռեսուրսներն ու նյութերը , որոնք ի սկզբանե ուտիլիզացիայի են ենթարկվել , հնարավորինս օգտագործվում են (« անթափոն » մոտեցում ) ։ Այսպիսով՝ հին ենթակառուցվածքների փոխարինումից զատ ի հայտ կգան նաև կլիմայի հետ համատեղելի նոր բիզնես մոդելներ ։ Դեկարբոնիզացումը , վերջին հաշվով , ավելին է քան ջերմոցային գազեր արտանետող բոլոր գործընթացների պարզ փոխարինումը կլիմայի հետ համատեղելի այլընտրանքներով։ Սա հնարավորություն է տալիս ստեղծել նոր տնտեսություն՝ բոլորի համար ավելի լավ կենսապայմանների ապահովմամբ , պայմանով , որ մենք հենց սկզբից ակտիվորեն անդրադառնանք սոցիալական խնդիրներին։ Դեկարբոնիզացումը կստացվի միայն այն դեպքում , եթե կարողանանք ավարտին հասցնել հնարավորինս շատ ռեսուրսային շրջափուլեր։ Սա կարևոր է նաև այն պատճառով , որ այլընտրանքային էներգետիկային անցման գործընթացը պահանջում է շատ մեծ ռեսուրսներ , թեպետ դրանք չեն նախատեսում հանածո վառելիքի այրում , սակայն հողմային տուրբինների ու արևային վահանակների արտադրության համար պահանջվում է մեծ քանակությամբ մետաղ , որը պետք է նաև վերաօգտագործել։ Վերականգնվող էներգակայանների ( անգամ էլեկտրական ավտոմեքենաների ) ածխածնային և ռեսուրսային հետքը , անկասկած , զգալիորեն ավելի լավ է , քան հանածո այլընտրանքներինը։ Այդուհանդերձ , մեզ պետք են էներգետիկ և նյութական ռեսուրսներ , որպեսզի դրանք արտադրենք և վերամշակենք նորից օգտագործելու համար։ Եթե ցանկանում ենք խուսափել մեկ բնապահպանական խնդիրը լուծելով մեկ այլ խնդիր ստանալուց , ապա պետք է հնարավորինս արդյունավետ աշխատենք մեր ռեսուրսների հետ։ Եվ հետո , բնական ռեսուրսների շահագործումը սպառնում է մեր կենսապահովմանը , որը , կլիմայական ճգնաժամի հետ մեկտեղ , խնդիր է , որ պարտավոր ենք լուծել։ • Ռեսուրսների արդյունավետ օգտագործումը խթանելու համար անհրաժեշտ է ծավալուն փոփոխություններ կատարել գրեթե բոլոր արտադրատեսակներում։ Դրանք պետք է նախագծվեն այնպես , որ օգտագործված բոլոր ռեսուրսները հնարավոր լինի վերականգնել արտադրատեսակի կյանքի ցիկլի վերջում։ Դրանք նաև պետք է պատրաստվեն գերազանցապես վերականգնվող աղբյուրներից՝ արդյունավետ վերաօգտագործման հնարավորություն ապահովելու համար։ Սա է , որ աշխատատեղեր կստեղծի արտադրատեսակների նախագծման , վերանորոգման ծառայությունների և , վերջապես , թափոնների մշակման բնագավառում , որոնցից շատերը կլինեն տեղական համայնքներում։ • Նույնը վերաբերում է նաև նոր բիզնես մոդլներին , որոնք հիմնված են ոչ թե իրերը մեր սեփականությունը դարձնելու , այլ համատեղ օգտագործելու վրա։ Սրանք մոդելներ են , որոնք անխուսափելիորեն ի հայտ կգան , որովհետև դրանք ավելի հարմար են սպառողների համար։ Որպես օրինակ 2 Տնտեսության դեկարբոնիզացում – 57 վերցնենք լվացքի մեքենան . մեկ լվացքի մեքենա ունենալու փոխարեն կարող ենք ընդամենը գնել լվացքի որոշ թվով պտույտներ։ Դրանք սպառելուց հետո լվացքի մեքենան կարող են ավտոմատ կերպով տանել , և դուք այլևս կարիք չեք ունենա անհանգստանալու այն ռեսուրսների օգտագործման շրջափուլ վերադարձնելու մասին։ Ծառայություններից համատեղ օգտվելն սկսել է փոխել մարդկանց տեղաշարժի պատկերը . վերելակով և ավտոմեքենայով միասին երթևեկելն ընդամենը երկու օրինակներ են։ . • Եվրոպական հանձնաժողովի պատվիրած մի համապարփակ ուսումնասիրության գնահատականներով՝ շրջանաձև տնտեսության անցման հետևանքով մինչև 2030 թվականը ԵՄ ՀՆԱ-ն կարող է աճել 0.5 տոկոսով , կստեղծվի 700.000 լրացուցիչ աշխատատեղ , և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներն ավելի շահեկան վիճակում կլինեն , քան Արևմտյան Եվրոպայի իրենց գործընկերները 12 ։ ՇՐՋԱՆԱՁԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 700,000 լրացուցիչ աշխատատեղեր 700,000= Կրակով քաղաքի բնակչությունը • Բացի այդ՝ մենք նաև պետք է դիտարկենք այս վիճակի իրավական կարգավորումը . թափոնների հետ կապված թիրախների վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի կատարած ազդեցության գնահատումը , պարզեցված օրենսդրությունը , բարելավված մոնիթորինգն ու լավագույն փորձի տարածումը կարող են մինչև 2030 թվականը ստեղծել ավելի քան 180.000 ոչ բանվորական նոր աշխատատեղեր Եվրոպայում։ Իսկ ի՞նչ կասեք … ... շրջանաձև տնտեսության համար պահանջվող բոլոր նոր հմտությունների մասին։ Ինչպե՞ս կարող ենք մենք աշխատողներին տալ անհրաժեշտ նոր հմտությունները և հավաստիանալ , որ ոչ ոք չի մոռացվի։ Հետագա քայլեր . հմտությունների աստիճանական փոփոխություն • Նախ՝ մենք պետք է հաշվի առնենք , որ այս փոփոխությունը տեղի է ունենալու աստիճ­ ա­ նաբար՝ առաջիկա 30 տարվա ընթացքում։ Որպեսզի թույլ չտանք , որ բանվորները խեղ­ դամահ լինեն « ժամանակավրեպ հմտութ­ յուններով », կարևոր է վաղ փուլում մշակել վերապատրաստման և որակավորման ռազմավարություն ( ինչպես քննարկվել է 52 էջում ) ։ • Ի վերջո , գլոբալ փոփոխությունները , որոնց ենթարկվում ենք ( այստեղ մենք չենք խոսում միայն գլոբալ տաքացման մասին ), հիմնավորապես կփոխեն մեր աշխատելաոճը։ « Ոչ ոք չպետք է մոռացվի » կարգախոսը ենթադրում է նաև հմտությունների վերաբերյալ քարոզարշավի իրականացում՝ պարզելու համար , թե ապագայում որ հմտություններն ու որակավորումները պետք կլինեն բանվորներին։ Արդեն իսկ ընթացքի մեջ են մի շարք տպավորիչ նախագծեր , որոնք օգնում են քարտեզագրել անցումային գործընթացն այն աշխատատեղերի համար , որոնք շուտով կվերանան , և փորձում են պարզել , թե ինչ լրացուցիչ հմտություններ են անհրաժեշտ մարդկանց՝ ապագայի աշխատանքի շուկայում հաջողության հասնելու համար։ Օրինակ են 58 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար « Մասնագիտական ուսուցման զարգացման եվրոպական կենտրոնի ».«Cedefop» -ի տրամադրած ռեսուրսները ( օրինակ՝ Հմտությունների կանխատեսման գործիքը ) 13 ։ Իսկ ի՞նչ կասեք … ... արտասահմանում մշակվող բիզնես մոդելների և տեխնոլոգիաների ծանոթ օրինաչափությունների մասին։ Ինչպե՞ս հավաստիանանք , որ անցումային տնտեսությունը ևս ի վիճակի կլինի օգուտ քաղել այս զարգացումներից , և որ մարդիկ ու համայնքները կծաղկեն։ Հետագա քայլեր . թռիչքային անցում շրջանաձև տնտեսության • Ի սկապես , առաջատար տնտեսություններն ու դրանց մասնավոր ընկերությունները հաճախ առաջամարտիկներ են նոր բիզնես մոդելների և տեխնոլոգիաների մշակման , փորձարկման ու մասշտաբային ներդրման գործում։ Այդու­ հան­դերձ , սա նաև առավելություն է անցու­ մա­յին տնտեսությունների համար։ Այն նոր տեխնոլոգիաները դարձնում է ավելի էժան ու մատչելի մյուս երկրների համար , քանի որ դրանք ստացել են արտադրական մասշ­ տաբ­ներ և կաշխատեն սովորել կորի ազդեցություններն ու մասշտաբի էֆեկտը։ Սա վերաբերում է վերականգնվող էներ­գե­ տիկ ռեսուրսներին ու , ամենայն հա­վանա­կա­ նությամբ , մենք նույնը կտեսնենք շրջանաձև տնտեսության դեպքում։ • Ե նթակառուցվածքների դեկարբոնիզացումը բեռ է նաև շատ զարգացած երկրների համար , որոնք վերջերս են ներդրում կատարել օրգանիկ վառելիքի ենթակառուցվածքների արդիականացման մեջ և հիմա առերեսվել են ապամոնտաժման , վերակառուցման և այլ խնդիրների՝ այս կերպ զգալիորեն նվազեցնելով ներդրումների ծախսարդյունավետությունը։ Միաժամանակ , երկրները , որոնք ունեն արդիականացման ենթակա հին ենթակառուցվածքներ ( օր . ՝ էներգակայաններ , ճանապարհներ և այլն ), կարող են թռիչքային ցատկ կատարել ժամանակակից տեխնոլոգիաների հաջորդ մակարդակ։ • Շ րջանաձև տնտեսության « վերանորոգելվերաօգտագործել-վերամշակել » սկզբունքը նաև պոտենցիալ ունի վերադարձնելու ավելի տեղայնացված աշխատատեղեր ն ու մասնագիտացումները , որոնք կորցրել էինք անցած տասնամյակներում , օրինակ՝ ոչ նորաձև իրերի նորոգումը։ • ԵՄ շրջանաձև տնտեսության գործողություններ ի ծրագրով ամրագրված է շոշափելի միջոցառումներով մի հավակնոտ օրակարգ՝ սկսած վերամշակման ավելի բարձր թիրախներից մինչև արտադրողի պատասխանատվության նվազագույն ստանդարտներ , երբ խոսքը վերաբերում է արտադրանքի արտաքին տեսքին ( դիզայնին ) ։ Մյուս կարևոր քայլերից է ապօրինի թափոնների արտահանման արգելումն ու վերահսկումը։ Այսօրվա թափոնը վաղը հումքանյութ է շրջանաձև տնտեսության բիզնես մոդելների համար։ • Ս րանք առաջին քայլերն են։ Այդուհանդերձ , երբ գործը հասնում է մեր տնտեսությունը գծայինից շրջանաձև դարձնելուն , մենք մուտք ենք գործում չուսումնասիրված ոլորտ։ Մենք պետք է միջին ժամկետում վերանախագծենք հիմնարար տնտեսական քաղաքականությունների մի շարք հիմունքները , ինչը կարող է ենթադրել մեր հարկային համակարգի կամ մեր առևտրային քաղաքականությունների վերաձևակերպում՝ ռեսուրսների արդյունավետ , հետևողական օգտագործման և բավարար ապահովվածության պահանջներին համապատասխան , օրինակ՝ ռեսուրսների օգտագործման համար պրոգրեսիվ հարկի կիրառման միջոցով։ Այսպիսով՝ պետությունը որոշիչ դեր է կատարելու տնտեսությունը գծայինից շրջանաձև դարձնելու գործընթացում՝ համապետական , քաղաքների , համայնքների մակարդակում ( տե՛ս նաև 6 -րդ և 7 -րդ գլուխները ): Պետությունը պետք է ստեղծի այդ դաշտը՝ դրա կիրարկման համար ապահովելով 2 Տնտեսության դեկարբոնիզացում – 59 ժողովրդավարական մասնակցություն։ Այն նաև պետք է կրթության քաղաքականությամբ ամրագրի կայունության սկզբունքները։ • Ն որարարությունը միշտ էլ ծաղկում է ապրել ձեռնարկատիրական պետություններում , որոնք նախաձեռնող դիրք են գրավում նոր տեխնոլոգիաների մշակման ու տարածման հարցում։ Այսօր այդպիսի ձեռնարակատիրական դաշտ կարելի է ապահովել նաև եվրոպական միասնական մակարդակում։ Այդպիսի դաշտը պետք է օժանդակի նոր տեխնոլոգիաների մշակմանը՝ հնարավոր դարձնելով դրանց շուկայահանումը։ Անցումը , որը ցանկանում ենք ստանալ , համատեղելի չի լինի պետությունների և շուկաների փոխազդեցության նեոլիբերալ ընկալման հետ , քանի որ « պահակ-պետության » նեոլիբերալիստական իդեալը ի վիճակի չի լինի խթաններ ստեղծել ու օժանդակել պահանջվող փոփոխություններին 14 ։ Անհրաժեշտ է առաջադեմ ղեկավարություն։ Ինչպես տեսել ենք Գլուխ 1 -ում ( էջ 32), սոցիալ-դեմոկրատներն օգնել են նախկինում ձևավորել այդպիսի անցումային գործընթացներ , և մենք կտեսնենք Գլուխ 6 -ում ( էջ 136), որ բոլոր ժամանակակից պետություններն իրենց տնօրինման տակ ունեն բազմաթիվ գործիքներ , որոնք մեզ ուղղորդում են դեպի սոցիալապես արդար և էկոլոգիապես կայուն ապագա։ 60 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Ինչի՞ն ենք մենք ձգտում • Այս գլխում մենք գնահատել ենք տնտեսության դեկարբոնիզացման ներուժն աշխատատեղերի ու զբաղվածության տեսանկյունից։ Տեսել ենք , որ անցումն անհրաժեշտ է այն ճյուղերում աշխատատեղերը պահելու համար , որոնց վրա արդեն իսկ ազդել է կլիմայական ճգնաժամը , և այն ճյուղերում , որոնք կտուժեն գլոբալ տաքացումը չմեղմելու պարագայում , եթե հիմա չգործենք։ Վերջիվերջո ,« մահացած մոլորակի վրա աշխատատեղեր չկան » ։ • Մենք նաև տեսել ենք , որ անցումային գործընթացի տնտեսական ու տեխնոլոգիական բաղկացուցիչներից բացի՝ առաջադեմ դերակատարները կարող են ապահովել , որ այս գործընթացը լինի նաև անաչառ և սոցիալապես արդար։ Սա առանցքային պարտականություն է , հատկապես սոցիալ-դեմոկրատների համար։ Մենք պետք է հավաստիանանք , որ այս գլխում նկարագրված զարգացումները քաղաքականապես կառավարվում են այնպես , որ նպաստեն անհավասարության կրճատմանը , օրինակ՝ ավելի վերաբաշխողական հարկային ռեժիմների կիրառման միջոցով բավականաչափ ֆինանսական միջոցներ մոբիլիզացնելով։ • Անցման արդար գործընթացի ուղղորդող սկզբունքները , որոնք արդեն իսկ մշակել են շատ շահագրգիռ կողմեր՝ արհմիություններ , քաղաքական կուսակցություններ և ՀԿ-ներ , կիրառվում են ամբողջ աշխարհում։ Ի լրումն այսօրինակ քաղաքական շրջանակների և ուղեցույցների սոցիալական արդարության տիրույթի՝ այս սկզբունքները պետք է ներառեն նաև արդյունավետության և բավարար ապահովվածության բաղադրիչ։ • Հատկապես առաջադեմները ( պրոգրեսիվներ ) պետք է վերահաստատեն պետության և շուկայի փոխհարաբերության հավասարակշռությունը։ Մենք պետք է ձգտենք նորարար և ձեռնարկատիրական պետություն ունենալուն։ Պետություն , որը կօժանդակի նոր կայուն տեխնոլոգիաների զարգացմանն ու տարածմանը՝ ռազմավարական արդյունաբերական ու նորարարության քաղաքականության միջոցով։ Այս անցումային գործընթացում բավարար չի լինի հիմնվելը շուկայական ուժերի ազատ փոխգործակցության նեոլիբերալ հարացույցի վրա՝ ակնկալելով , թե այն կապահովի մեր անհրաժեշտ շարժընթացը։ 2 Տնտեսության դեկարբոնիզացում – 61 Աղբյուրներ և ծանոթագրություններ Ծանոթագրություններ 1 Ըստ Klimapfade für Deutschland ուսումնասիրության՝ դա կկազմի մոտավորապես 33 միլիոն էլեկտրական մեքենա միայն Գերմանիայում։ 2020 թվականին Գերմանիայի ճանապարհներին եղել է մոտ 48 միլիոն ավտոմեքենա։ https://www.kba.de/DE/Presse/Pressemitteilungen/2020/Fahrzeugbestand/pm06_fz_bestand_pm_komplett. html#:~:text=M%C3%A4rz%202020.,%2C7%20Millionen%20Kfz%2DAnh%C3%A4nger.) Նկատենք , սակայն , որ այս ցուցանիշը կարող է ավելի փոքր լինել՝ կախված մեր ընտրած տրանսպորտի տեսակից։ Ավելին իմանալու համար տե՛ս Գլուխ 5 -ը։ 2 https://ec.europa.eu/info/sites/info/files/food-farming-fisheries/farming/documents/cap-expenditure-graph1_en.pdf 3 Հետևյալ կանխատեսումների կենտրոնում աշխատատեղերի վրա դեկարբոնիզացման ազդեցություններն են։ Սակայն մյուս մեգամիտումները , որոնցից է թվայնացումն ու ժողովրդագրական փոփոխությունը , ևս նշանակալի ազդեցություն կունենան։ Դրանք մանրամասնորեն քննարկվել են Գլուխ 3 -ում։ 4 Իրականում , դա կարող էր ավելին լինել , եթե անկում չլիներ արևային ֆոտովոլտային էներգետիկայի ոլորտում։ 5 Umweltbundesamt(2020): Beschäftigung im Umweltschutz. Entwicklung und gesamtwirtschaftliche Bedeutung, https://www.umweltbundesamt.de/sites/default/files/medien/1410/publikationen/2020_hgp_beschaeftigung_im_um weltschutz_final_bf.pdf ։ 6 Կառավարությունների՝ հանածո վառելիքի վրա կենտրոնացած լինելու պայմաններում հազարավոր աշխատատեղեր արդեն իսկ կորսվել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Տե՛ս , օրինակ , https://www. cleanenergywire.org/dossiers/energy-transitions-effect-jobs-and-business#Ups, https://www.solarpowerworldonline. com/2020/04/report-estimates-over-a-half-million-clean-energy-jobs-will-be-lost-through-q2/ or https://www.theguar dian.com/environment/2020/jun/25/up-to-11000-renewable-energy-jobs-could-be-lost-under-morrison-governmentpolicies( վերջին մուտքը՝ 9.7.2020) ։ 7 Տե՛ս , օրինակ , https://bankwatch.org/press_release/world-s-largest-multilateral-bank-ends-fossil-fuels-financing կամ գլոբալ ակնարկը տես՝ http://energywatchgroup.org/divestmentblog( վերջին մուտքը՝ 10.7.2020) ։ 8 https://www.zollverein.de/zollverein-unesco-wrorld-heritage-site/ 9 Եվրոպական « Կանաչ գործարքը » մինչև 2050 թվականը Եվրոպայի տնտեսությունը դեկարբոնիզացնելու հավակնոտ ճանապարհային քարտեզի ԵՄ հանձնաժողովի առաջարկն է . https://ec.europa.eu/info/strategy/prio rities-2019-2024/european-green-deal_en. 10 Կայուն ֆինանսավորման ԵՄ գործողությունների ծրագիրը նպատակադրել է վերաուղղորդել կապիտալ հոսքերը դեպի ավելի կայուն ներդրումներ՝ ֆինանսավորումները պլանավորելու դաշտում ներառելով նաև երկարաժամկետ նկատառումները , օրինակ՝ կլիմայական ճգնաժամերից ու բնության դեգրադացիայից բխող ռիսկերը https://ec.europa.eu/info/publications/180308-action-plan-sustainable-growth_en. 11 Տե՛ս , օրինակ , ՄԱԿ-ի նախաձեռնած Զրոյական ակտիվների սեփականատերերի դաշինքը https://www.unepfi. org/net-zero-alliance/. 12 Cambridge Econometrics և այլք (2018 թ .) Շրջանաձև տնտեսության քաղաքականությունների ազդեցությունն աշխատաշուկայի վրա /Impacts of circular economy policies on the labour market, կայքը՝ https://op.europa.eu/en/ publication-detail/-/publication/fc373862-704d-11e8-9483-01aa75ed71a1/language-en ։ 13 Հետագա տեղեկությունների համար տե՛ս https://www.cedefop.europa.eu/en ։ 14 Տե՛ս Mazzucato, Mariana(2013 թ .): Ձեռնարկատիրական պետություն . The Entrepreneurial State: Debunking Public vs. Private Sector Myths. London: Anthem Press. Աղբյուրներ https://wupperinst.org/fa/redaktion/downloads/projects/PhasingOut_Coal_report.pdf https://publications.jrc.ec.europa.eu/repository/bitstream/JRC112593/kjna29292enn.pdf http://library.fes.de/pdf-files/wiso/14450.pdf http://www.fes.de/cgi-bin/gbv.cgi?id=16769&ty=pdf http://library.fes.de/pdf-files/fes/15665.pdf http://library.fes.de/pdf-files/wiso/16041.pdf https://www.agora-energiewende.de/veroeffentlichungen/klimaneutrale-industrie-hauptstudie/ https://www.leopoldina.org/uploads/tx_leopublication/2020_ESYS_Stellungnahme_Energiesystem.pdf https://library.fes.de/pdf-files/wiso/12622.pdf https://ec.europa.eu/environment/circular-economy/first_circular_economy_action_plan.html 62 – Titel 3 Բաղադրյալ մեգամիտումներ Դեկարբոնիզացումը միակ փոխակերպումը չէ , որի ականատեսն ենք այսօր։ Կան կառուցվածքային փոփոխություն բերող հեռահար այլ մեգամիտումներ ևս։ Թվայնացումն ու ժողովրդագրական փոփոխությունը , ինչպես նաև աշխատանքային ժամերի կրճատումը , զգալիորեն կազդեն այն բանի վրա , թե մենք ինչպես և երբ ենք աշխատում։ Այս մեգամիտումները հասկանալով՝ կարող ենք կառուցել սոցիալապես ու էկոլոգիապես ավելի լավ ապագա։ Այս գլխում ուսումնասիրելու ենք դեկարբոնիզացման գործընթացի վրա ազդող և աշխատանքի ապագայի վրա խորքային ներգործություն ունեցող մեգամիտումները ( թրենդեր ). դրանք են՝ ժողովրդագրական փոփոխությունը , թվայնացումը և աշխատանքային ժամերի կրճատումը։ Մենք ցույց ենք տալիս , թե այս մեգամիտումներն ինչպես են ազգում զբաղվածության և աշխատատեղերի վրա և թե ինչպես են ուղի հարթում ավելի կայուն , ածխածնային ցածր մակարդակով տնտեսական մոդելի համար : Գիտեք , որ միշտ էլ կլինեն թրենդներ , որ գալիս ու գնում են : Դեկարբոնիզացումն այդ թրենդներից մեկն է : Հավատացե՛ք ինձ , այն կանհետանա , ինչպես թվայնացումը : 64 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս I . Ենթադրվում է , որ ժողովրդագրական փոփոխության հետևանքով մոտ ապագայում կնվազի աշխատուժի քանակը , այնպես որ հնարավոր է՝ լինեն ավելի շատ աշխատատեղեր , քան աշխատողներ։ • Տ նտեսության դեկարբոնիզացման հետևանքով մեծ թվով աշխատատեղերի կրճատման հնարավորության մասին դեբատում հաճախ անտեսված է առաջիկա տարիներին ու տասնամյակներին աշխատաշուկայում փոփոխությունը պայմանավորող ամենակարևոր փոփոխությունը՝ ժողովրդագրական փոփոխությունը։ • Ա ռաջինը՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բնակչությունը , ըստ կանխատեսումների , կրճատվելու է առաջիկա մի քանի տասնամյակի ընթացքում։ Այս հասարակությունները նաև արագ ծերանում են։ Դա նշանակում է , որ աշխատուժն էականորեն կնվազի՝ զարգացում , որն ավելի կխորացնի որակյալ բանվորների պակասը արդեն իսկ տուժած ոլորտներում։ • Հ ասարակության ծերացումը նշանակում է նաև , որ պետք է ընդլայնվի տարեցների խնամքի բնագավառը։ Քանի որ սա աշխատատար ոլորտ է , այն կմրցի տնտեսության այլ ճյուղերի հետ կրճատվող աշխատուժի համար։ • Կ ենտրոնական և Արևելյան Եվրոպայում այս զարգացումն է՛լ ավելի կուժեղանա այն հանգամանքով , որ անցած մի քանի տարիներին Արևմտյան Եվրոպայի երկրներում գրանցվել է մեծաքանակ աշխատուժի արտագաղթ։ Այս միտումն , ըստ ամենայնի , կշարունակվի թե՛ խնամքի , թե՛ շինարարության և թե՛ արհեստագործական բնագավառներում։ • Մ իասին վերցրած՝ այս զարգացումները մատնացույց են անում այն հանգամանքը , որ գլխավոր մարտահրավերներից մեկը լինելու է բավականաչափ բանվորական ուժ ապահովելու խնդիրը պետական ու մասնավոր ենթակառուցվածքների արդիականացման համար , ինչը ընդգծված է Գլուխ 2 -ում։ Իսկ ի՞նչ կասեք … ... աշխատանքների որակի մասին։ Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ , որ տնտեսության աճող ճյուղերում , օրինակ՝ արհեստագործական , շինարարության և խնամքի ոլորտներում , նոր աշխատանքները կապահովեն առնվազն նույն մակարդակի վարձատրություն , երաշխավորված աշխատատեղեր , պատկանելիության զգացում և արհմիությունների միջոցով ներկայացվածություն , ինչպես արվում է ներկա դոմինանտ արդյունաբերության ճյուղերի , օրինակ՝ էներգիայի արտադրության կամ ավտոմոբիլային ոլորտի աշխատատեղերի դեպքում։ Հետագա քայլեր . արհմիությունների հզորացում և գենդերային հավասարություն • Տ նտեսության մի շարք ավանդական ճյուղեր , իսկապես , ունեն շատ լավ ներկայացվածություն միությունների միջոցով։ Սակայն արժե վերահաստատել , որ դեկարբոնիզացումը փոփոխության միակ գործոնը չէ ( ինչպես փաստարկված է Գլուխ 2 -ում ) ։ Այս ճյուղերում արհմիությունները , ըստ ամենայնի , էական փոխակերպման կենթարկվեն անկախ դեկարբոնիզացումից։ Այս բազմաբովանդակ փոխակերպումները սոցիալական արդարության և համերաշխության ոգով կռելու նպատակով՝ արհմիությունները պետք է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեն , թե էլեկտրաէներգետիկական ինչ ռեսուրսներ հասանելի կդառնան իրենց , և մշակեն համապատասխան ռազմավարություն էլեկտրաէներգետիկական ռեսուրսների վերաբերյալ 1 ։ Նույնը վերաբերում է նաև սոցիալ-դեմոկրատական կուսակցություններին 3 Բաղադրյալ մեգամիտումներ – 65 և շարժումներին։ Այս մեծ վերափոխման գործընթացում հասարակության ուժեղ և աջակից գործընկերը լինելու համար մեզ պետք է նախաձեռնողական մոտեցում , լուրջ գիտելիք և արդյունավետ ռազմավարություն։ Կարևոր է ընդունել , որ անցման գործընթացը կանգնեցնելն անիրատեսական սցենար է , իսկ հապաղելը կհանգեցնի էլ ավելի ծանր հետևանքների։ • Ժ ողովրդագրական փոփոխության միտումները գործում են ի նպաստ միավորումների , քանի որ բանվորների է բուժոլորտի կարևորության մասին իրազեկվածությունը՝ ստեղծելով հնարավորություն պետական աջակցության համար , որպեսզի ապահովեն աշխատանքի ավելի լավ պայմաններ և տրվի ավելի բարձր վարձատրություն։ . • Ե րբ խոսքը վերաբերում է աշխատատեղերի որակին և վերը բարձրացված կոնկրետ հարցերին , արհմիությունները պարտավոր են ստեղծել նոր դաշինքներ և մոբիլիզացնել աշխատողների նորահայտ ոլորտներում ու մինչ այժմ թերներկայացված տնտեսության պակասը , ըստ ամենայնի , կմեծացնի նրանց սակարկելու հնարավորությունը։ Բացի այդ՝ արհմիությունների սակարկելու հնարավորությունն է՛լ ավելի կամրապնդվի այնպիսի ոլորտներում աշխատողների մրցակցության ավելացումից , ինչպիսին խնամքն է , որը կարևորություն ձեռք կբերի բնակչության ծերացման պատճառով։ Քովիդ19 -ի ճգնաժամն արդեն բարձրացրել ճյուղերում։ Նախաձեռնողական մոտ­ ե­ցումը կարող է հզորացնել հիմնական արդ­ յունա­ բերական աշխատուժը՝ նոր ոլորտներին անցումը կազմակերպելու նպատակով՝ միևնույն ժամանակ պահպանելով արհ­միու­ թյունների ներկայացվածությունը և ընձեռելով համատեղ սակարկման հնարավորություններ։ Սա արհմիությունների համար գերազանց հնարավորություն է առաջանցիկ քայլ 66 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար կատարելու դեպի դեկարբոնիզացման նոր շրջան՝ դառնալով հիմնական դերակատարներից մեկը անցումային հաջող գործընթացում։ • Խ նամքի ոլորտի աճող կարևորությունը , վերջիվերջո , նաև տալիս է գենդերային հավասարությունը բարելավելու հնարավորություն։ Այս ոլորտի աշխատուժի մեծամասնությունը կանայք են։ Եթե այս աշխատատեղերի սոցիալական կարևորությունն ընկալվի , և բարձրացվեն այդ ոլորտում վճարվող աշխատավարձերը , ապա դա կնպաստի տնային տնտեսություններում եկամուտների հավասար բաշխմանը։ Սա նաև կհավասարակշռի հիմնական « հաց վաստակողի » բեռը , քանի որ ընտանիքը կդառնա պակաս կախյալ նրա եկամտից։ Միևնույն ժամանակ դա թույլ կտա ավելի հավասար բաշխել աշխատանքային ժամերը տնային տնտեսություններում։ Թեև կարող է աճել վճարվող կոլեկտիվ ժամերի հանրագումարը , սակայն յուրաքանչյուրի համար իրական աշխատաժամերի քանակը կարող է փաստացի նվազել։ Աշխատանքային ժամերի հետ կապված խնդիրները քննարկվում են այս գլխում։ Իսկ ի՞նչ կասեք ... ... այս պահին գործազուրկ բոլոր մարդկանց մասին։ Ինչպե՞ս կարող ենք այս պահին աշխատատեղերի պակասը վերածել արժանապատիվ աշխատանքի յուրաքանչյուրի համար։ Հաջորդ քայլերը . բարեփոխումներ զբաղվածության ապահովման համար • Զ բաղվածության մակարդակը եվրոպական տարբեր երկրներում զգալիորեն տարբեր է։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շատ երկրներում , ըստ Եվրոստատի տվյալների , առկա է գրեթե լիարժեք զբաղվածություն։ Օրինակ՝ գործազրկությունը Չեխիայի Հանրապետությունում 2019 թվականին կազմել է մոտ 2 տոկոս , իսկ Լեհաստանում գործազրկությունը նույն ժամանակահատվածում եղել է 3.3 տոկոս։ Միևնույն ժամանակ շատ երկրներ , օրինակ՝ Իսպանիան և Հունաստանը , դեռևս պայքարում են երիտասարդների շրջանում գործազրկության տևական բարձր մակարդակի դեմ։ Ավելին՝ ԿԱԵում և ՀԱԵ-ում գործազրկության մասին վիճակագրական տվյալները պետք է դիտարկել թերահավատորեն , քանի որ շատ երկրներում անհատների համար այնքան էլ շատ խթաններ չկան՝ գրանցվելու որպես գործազուրկ։ • Ի նչ վերաբերում է գործազրկության բարձր մակարդակի դեմ դեռևս պայքարող երկրներին , ապա պետական և մասնավոր ենթակառուցվածքների արդիականացման համար անհրաժեշտ ներդրումների բարձր մակարդակը հանդիսանում է նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն։ Այսպիսով՝ գործազրկության խնդիրը կախված է այն հանգամանքից , թե ինչպես կարելի է առաջիկա տարիներին հաջողությամբ իրականացնել կանաչ ներդրումային արշավը։ • Տ ևական գործազրկության պատճառներից մեկը , որը հաճախ անտեսվում է , ոչ թե աշխատուժի պահանջարկի պակասն է , այլ հմտությունների անհամապատասխանությունն գործատուների կարիքներին։ Սա բազում տարիների խնդիր է և պետք է լուծում ստանա հատուկ նպատակային միջոցառումների օգնությամբ , այդ թվում՝ բարելավված որակավորում և ուսուցման ծրագրեր՝ գործնական բաղադրիչի շեշտադրմամբ , նաև կլաստերային մոտեցում կրթության բնագավառում՝ համագործակցություն պետական ու մասնավոր գործատուների , գիտահետազոտական ինստիտուտների հետ և այլն։ • Հ ետևաբար , ահռելի կարևորություն ունի աշխատուժի պատրաստման ու վեր­ ա­ պատր­ աստմ­ ան մեջ ներդրում կատարելը՝ աշխատողներին պահանջվող հմտություններով զինելու նպատակով։ Սա նշանակում է , որ երկրները պետք է վերակառուցեն իրենց կրթության համակարգերը , որպեսզի տրամադրեն վաղվա աշխատանքի շուկային անհրաժեշտ նեղ մասնագիտական , ինչպես նաև սոցիալական հմտություններ՝ սերտորեն համագործակցելով աշխատաշուկան ձևավորող այլ շահագրգիռ կողմերի հետ։ • Ո րպես հիմնական միտում՝ ժողովրդագրական փոփոխությունը աշխատողներին ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ , քանի որ այն կունենա կապիտալի համեմատ աշխատուժն ավելի հզոր ու ռեսուրսային դարձնելու ներուժ , եթե բանվորներն ունենան սակարկելու ավելի մեծ հնարավորություն։ Այս ուժը , սակայն , կարող է արդյունավետ լինել միայն կոլեկտիվ իրացման դեպքում՝ արհմիությունների միջոցով։ 3 Բաղադրյալ մեգամիտումներ – 67 68 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս II. Նոր թվային ծառայութ­ յունների և տեխնոլ­ո­գիաների ձևա­վորումը դյուր­ ացնում է ան­ցումը դեկարբ­ ոնիզացված տնտե­սութ­յան՝ միաժամանակ ստեղ­ծելով նոր և ավելի լավ աշխատատեղեր։ Տնտեսության դեկարբոնիզացումն արագանում է թվայնացման թրենդի շնորհիվ , գործընթաց , որն այս պահին թափ է հավաքում։ Այս միտ­ման ազդեցության մի օրինակ է այն , որ նոր թվա­յին տեխնոլոգիաներն ստեղծում են հսկա­յակ­­ ան բարելավման հնարավորություն այն­պիսի բնագավառներում . ինչպիսիք են վերա­ կանգնվող էներգիայի արտադրությունը . կա­ ռա­վա­րումն ու բաշխումը ։ Վերցնենք արևային և հողմային էներգիայի օրինակը , որը հա­սա­ նելի է միայն կոնկրետ ժամերի և ամ­բող­ջու­ թյամբ կանխատեսելի չէ։ Այսպիսով՝ դրանց կի­րա­ռու­թյունը պահանջում է ավելի շատ հա­ ղոր­դակ­ցություն ու համագործակցություն էներ­ գիա­յի մատակարարման ու պահանջարկի հա­վաս­ արակշռման գործում։ Թե՛ արևային , թե՛ հողմ­ ային էներգետիկան ունի ավելի արդյունավետ կի­րա­ռութ­ յան ներուժ , եթե մեկտեղվի էներգիայի պահուստ­ ավորման նոր տեխնոլոգիաների հետ։ Թվայնացման շնորհիվ տվյալների ավե­լի հա­ սանելի լինելը կմեծացնի իրական ժա­մա­նա­ կում տեղեկությունը փոխանակելու , էներ­գե­տիկ պահանջարկի կառավարումը դյուրացնելու հնարավորությունները։ Օրինակ՝ առանձին տնային տնտեսություններում խելացի հաշվիչների շնորհիվ էներգամատակարարումը կդառնա ավելի արդյունավետ , իսկ պահանջարկը՝ ավելի կանխատեսելի։ Լայն առումով՝ դա ցան­ցի օպե­ րա­տորներին թույլ կտա ցանցերում ինտե­գրել ապակենտրոնացված վերականգնվող էներ­ գիա­յի աղբյուրները , օրինակ՝ ստարտափներ և արտադրող-սպառողներ։ Դա նաև կխթանի աշխատատեղերի ստեղծումը վերականգվող էներգետիկայի ոլորտում։ • Թ վայնացումը նաև էներգա­արդյու­նավե­ տությ­ունը բարձրացնելու հզոր գոր­ ծիք է ։ Դա կրճատում է ջերմոցային գա­ զեր­ ի արտանետման ծավալները , նաև տրամ­ ադ­­ րում է ռեսուրսներ՝ էներգ­ ա­մա­ տա­կար­ ար­ ումը մաքուր դարձնելու համար։ Բայց­ևայնպ­ ես , գլոբալ էներգետիկ ինտ­ են­սի­ վությ­ան ( սահմանվում է որպես էներգիայի միավ­ որները ՀՆԱ մեկ միավորի հաշվով ) դաշտում բարելավման տարեկան տեմպը վերջին տարիներին դանդաղել է՝ 2015 թվա­ կանի գրեթե 3 տոկոսից իջնելով մինչև 1.9 տոկոսի՝ 2017 թվականին և հետո 2018 թվականին՝ 1.3 տոկոսի 2 ։ Թվայնացման մի­ ջոցով էներգաարդյունավետության արդ­ իա­ կանաց­ ումը կարող է փոխել այս միտ­ ումը գրեթե բոլոր այն ոլորտներում / տա­րածք­ ներում , որոնք պատասխանատու են CO2 արտանետումների և էներգետիկ զգալի պահանջարկի համար։ Սա կարող է վերաբերել առանձին տնային տնտեսություններին ( տե՛ս վերը բերված խելացի հաշվիչի օրինակը ), նաև խոշոր կենցաղային կամ արդյունաբերական սպառողներին։ • Թ վայնացման շնորհիվ ի հայտ եկած այս բոլոր ընթացիկ փոփոխությունները խոր ներգործություն ունեն էլեկտրաէներգիայի բիզնեսի վրա։ Թվայնացումը ոչ միայն նպաստ­ ում է դեկարբոնիզացմանը , այլև հիմնովին կերպարանափոխում է ոլորտ­ ը և ժամանակավրեպ է դարձնում արդյուն­ ա­բե­ րության ոլորտի ընթացիկ շատ հատկանիշներ։ Թվայնացված էլեկտրաէներգետիկ համա­ կարգը ապագայում հնարավորություն կտա ավելի շատ որոշումներ կայացնել ու ինքնուրույն կատարել դրանք , ինչը նշանակում է , որ կվերացվեն մուտքի խոչընդոտները , և արժեքի շղթայի մի մասը կբացվի նոր դերակատարների համար։ Կառաջանան նոր բիզնես մոդելներ . ավանդական կոմունալ ծառայությունները՝ կայուն և կանխատեսելի էլեկտրամատակարարում ապահովող մեծածավալ ենթակառուցվածքներից անցում 3 Բաղադրյալ մեգամիտումներ – 69 կկատարեն ճկուն , ապակենտրոնացված էներգետիկ լուծումների կառավարման։ Օրինակ՝ հավանական է , որ տարա­ծա­ շրջա­ն­ ային և տարածքային բաշխման հա­ մա­կարգ­ ե­րի օպերատորներն ունենան ավելի էական դերակատարում։ Ավելին՝ ար­դեն իսկ ձևավորվում է ստարտափների շուկա , որն ապահովում է պահանջարկի կառավարման արդյունավետ գործիքակազմ։ Այդուամենայնիվ , սա նաև շատ մեծ ազ­դեց­ ու­ թյուն կունենա աշխատաշուկայում պահանջվող հմտությունների ու որակավորումների վրա։ • Վերը նշված միտումները չեն հանգեցնի միայն էներգետիկ ոլորտի փոխակերպման։ Դա սկզբում կբերի նաև տնտեսական ու հասարակական կառուցվածքային փո­փո­ խություններ , մի բան , որն իր հերթին ևս մեծ ազդեցություն կունենա զբաղվածության վրա։ Կանհետանան կամ կփոխակերպվեն մի շարք մասնագիտություններ , սակայն կստեղծվեն նոր աշխատատեղեր , որոնք կպահանջեն ավելի քիչ կրկնվող գործառույթներ ու հմտու­թյունների ավելի բարձր մա­կարդ­ ակ։ Առաջիկա տասնամյակներին արհմ­ իութ­ ­ յուն­ների և քաղաքականություն մշակ­ ող­ ների պատասխանատվությունն է լինելու աշ­խատ­ուժի համար առավելագույնս օգտագործել թվայ­նացման ընձեռած հնա­ րավ­ որությունները . ավտոմատացումը ճա­ նապ­ արհ կհարթի ավելի մեծ մրցակցության համար , այն թույլ չի տա , որ արտադրամասերը տեղափոխվեն այնպիսի օֆշորային գոտիներ , որտեղ աշխատուժի ծախսը ցածր է , ինչպես նաև պարբերական կրկնվող գործառույթները կփոխարինվեն ավելի ստեղծարար գոր­ ծա­ռույթներով։ Վերջիվերջո , թվայնացումն աշխատողներին կապահովի ավելի բարձր վարձատրությամբ և կլավացնի նրանց աշխատանքային պայմանները։ Իսկ ի՞նչ կասեք … ... « հանման համախտանիշի » ռեակցիայի ռիսկի մասին . այն է՝ վախ , որ նոր տեխնոլոգիաների միջոցով էներգաարդյունավետությունից ստացած խնայողությունները կչեղարկվեն մարդկանց վարքագծի փոփոխության կամ այլ համակարգային գործոնների պատճառով։ 70 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Հետագա քայլեր . կարգավորում « հանման համախտանիշի » ռեակցիայի դեմ • Հ անման համախտանիշի » ռեակցիան մի քանի տարի շարունակ եղել է հետազոտության առարկա։ Վախերից մեկն այն է , օրինակ , որ էներգաարդյունավետության բարձր մակարդակի շնորհիվ էներգասպառող տեխնոլոգիաների կիրառության արժեքը կնվազի և հնարավոր է , որ մարդիկ դրանցից օգտվեն ավելի հաճախ ու սպառեն ավելի շատ։ Սակայն երբեմն այնպես է լինում , որ նոր տեխնոլոգիաները , օրինակ , սերվերները , որոնք առանցքային դեր են կատարում թվայնացման գործընթացում , այնքան էներգատար են լինում , որ դրանք կարճ ժամանակում « խժռում » են այն ռեսուրսները , որոնք փորձում էին խնայել։ Թվայնացման ուղիղ ազդեցություն է , օրինակ , ՏՏ տեխնիկական հիմքերի ընդ­ լայ­նումը , ինչը երբեմն բավականին թանկ է նստում բնության վրա։ Օրինակ՝ բազմաթիվ խելացի թվային տեխնոլոգիաների կարևոր բաղադրիչ են ընդերքի հազվադեպ նյութերը , որոնց օգտագործումը ծանր հետևանքներ է առաջացնում թունավոր նյութերով աղտոտման տեսանկյունից։ Դրանք ընդերքից հանում են խիստ էներգատար գործընթացների կի­րառ­ մամբ՝ ածխածին արտանետելով մթնոլորտ և սփռելով թունավոր նյութեր հողի մեջ։ • Խ ելացի ենթակառուցվածքները , եթե ճիշտ կառավարվեն , ունեն ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու ներուժ։ Կանխակալ կարծիք չէ , որ թվայնացումը լավ է կլիմայի համար։ Մեզ պետք են կարգավորումներ , որոնք գործընթացը կտանեն դեպի կայուն զարգացում։ Կարգավորումները վճռորոշ են թվային տեխնոլոգիաների բնապահպանական ազդեցությունը բարելավելու համար։ • Ա նդրադառնալով « հանման ախտանիշի » ռեակցիային՝ կան բազմաթիվ տեխնիկական ու քաղաքական լուծումներ , որոնք մեզ կօգնեն մեղմել թվայնացման բացասական հետևանքներն ու իրացնել դրական ներուժը ։ Մենք կարող ենք հասնել լուրջ էներգախնայողությունների , եթե ներ­ դնենք ճիշտ կարգավորումներ։ Սա պետք է սկսել խելացի արտադրանքների նախագծման փուլում , քանի որ խելացի տեխնոլոգիաների մշակման այս փուլում կայացվող որոշումներն ահռելի ազեցություն են ունենում էներ­ գա­սպառման վրա։ Էներգասպառող ար­ տադրանքների , օրինակ , լափթոփների , սմարթֆոնների , սերվերների և այլնի վերա­ բերյալ էկոդիզայնի ուղեցույց սահմանելը շատ կարևոր է դրանց էներգասպառումը նվազեցնելու և բնապահպանական ազդե­ ցությունը բարելավելու համար։ Օրինակ , ըստ գնահատակաների , սերվերների էկո­ դիզայնի ուղեցույցը , որը սահմանված է սերվերների և պահուստի վերաբերյալ ԵՄ վերջին կանոնակարգերով , մինչև 2030 թվականը կհանգեցնի 9 ՏՎ / ժամ տարեկան էներգախնայողության , որը հավասար է 2014 թ . -ին Էստոնիայի տարեկան էներ­ գա­ս­ պառմանը և համապատասխանում է ընդամենը 2.1 միլիոն տոննա CO2 համար­ ժեքին 3 ։ Այսպիսի կարգավորումներն ընդլայնելն ու բարելավելը զգալի ազդեցություն կունենան խելացի տեխնոլոգիաների էներգասպառման և ածխածնային հետքի վրա։ • Ս ակայն մենք չպետք է պարզապես այս կանոնակարգերն կիրառենք թվայնացման հնարավոր բացասական հետևանքները մեղմելու համար , այլ պետք է առաջ տանենք առաջադեմ օրակարգեր ու խթանենք նոր , ավելի կայուն տնտեսական մոդելների զարգացումը։ Մտահոգությունը , թե թվայնացումն էկոլոգիապես թանկ է , պետք է փոխարինել ավելի կայուն տնտեսական մոդելներով , օրինակ՝ շրջանաձև տնտեսություն ստեղծելու հնարավորությունը օգտագործելու հաստատակամությամբ ( տե՛ս Գլուխ 2, էջ 56): Տեխնոլոգիական առաջընթացը մարդկային գործունեության արդյունք է . այն կարող է և պետք է ներկառուցվի գործողությունների պրոգրեսիվ շրջանակներում։ Օրինակ՝ վերը 3 Բաղադրյալ մեգամիտումներ – 71 նշված խելացի տեխնոլոգիաների էկոդիզայնին անդրադարձող կարգավորումները կարելի է օգտագործել որպես հնարավորություն՝ պլանավորված բարոյական մաշվածության երևույթի ազդեցությունը մեղմելու և շրջանաձև տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող տարրերի , օրինակ , երկար պիտանելիության ժամկետները և նորոգելիությունը խրախուսելու համար։ Կարգավորիչ միջոցառումները , որոնց պահանջով էլեկտրոնային սարքերը պետք է նախագծվեն այնպես , որ ունենան պիտանելիության երկար ժամկետ , լինեն նորոգելի , վերաօգտագործելի և վերամշակման ենթակա , մեզ կօգնեն երկարացնել այսպիսի ապրանքի պիտանելիության ժամկետն ու կրճատել էլեկտրոնային թափոնները։ Իսկ ի՞նչ կասեք … ... տնտեսության բեկման ու աշխատատեղերի կրճատման մասին։ Ինչպես կարող ենք հետևել , որ հեշտությամբ ավտոմատացման ենթակա գործառույթները և պարբերական , կրկնվող գործառույթներ ենթադրող աշխատանքները չենթարկվեն ավտոմատացման ռիսկի։ Հետագա քայլեր . նոր շուկաներ , նոր բիզնես մոդելներ , նոր աշխատատեղեր • Թ վային տեխնոլոգիաների առաջընթացն իրականում պարունակում է ռիսկ , որ տեխ­ նոլոգիան ժամանակավրեպ կդարձնի որոշ աշխատանքներ։ Այնուամենայնիվ , մենք պարտավոր ենք հաշվի առնել նաև մե­տա­ ղադրամի մյուս կողմը . յուրաքանչյուր տեխնոլոգիական հեղափոխություն ոչ միայն հանգեցնում է առկա բիզնես մո­ դելն­ երի , շուկաների և աշխատատեղերի ապամոնտաժման , այլև ձևավորում է նոր շուկաներ , նոր աշխատանքներ և նոր բիզնես մոդելներ։ Վարքագծի նոր ձևերը , շփումներն ու սպառման նոր օրինաչափությունները պահանջում են նոր ծառայություններ և արտադրատեսակներ , որոնք բոլորն էլ ստեղծում են նոր հնարավորություններ զբաղվածության համար , որը պահանջում է մարդկային աշխատուժ , ինչպես և ավելի բարձր որակավորում պահանջող ու ավելի բարձր վճարվող աշխատատեղերի ստեղծում։ • Ի նչ վերաբերում է հատկապես էներգետիկայի ոլորտին , ապա մի շարք վերլուծություններ , այդ թվում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից իրականացվածը , վկայում են , որ թվայնացումն ընձեռում է էական հնարավորություններ այս ոլորտում նոր աշխատանքներ ստեղծելու համար։ Ակնկալվում է , որ թվային նախաձ­ եռնութ­ յունները մինչև 2025 թվականը կստեղծեն մինչև 3.45 նոր աշխատատեղ , ինչը հա­ վաս­ ար է էլեկտրաէներգիայի ոլորտում աշխատատեղերի 10.7 տոկոսով ավելացմանը 4 ։ Ավելի կարևոր է այն , որ աշխատատեղերի ստեղծման պոտենցիալն ամենաբարձրն է սպառողական վերականգնվող ռեսուրսների ոլորտում , ընդ որում , էներգետիկ պահուստների ինտեգրումը կստեղծի ավելի քան մեկ միլիոն նոր աշխատատեղ։ • Ա րձանագրված է , որ ոչ բոլոր աշխատողներն են անմիջապես ի վիճակի լինում նոր աշխատանք գտնել նորահայտ արդ­ յուն­ ա­ բե­րական ոլորտներում՝ անգամ գերազանց պատրաստվածության դեպքում։ Ահա այս­ տեղ է , որ կառավարությունները պետք է կիրառեն վերը նշված՝ հետևողական , արդարացի ու աջակցող սոցիալական քաղաքականություն , որպեսզի հարթեն անցմ­ ան շրջանն և դարձնեն այն անաչառ գործընթաց ամբողջ հասարակության համար։ Հանրային աշխատանքները կամ հանրային հատվածում զբաղվածության ծրագրերը լուծումներ են , որոնցից կառավարությունները կարող են օգտվել թվայնացման բացասական հետևանքները մեղմելու համար։ • Թ վայնացումը քննարկելիս պետք է հիշենք , որ մեր պատմության ընթացքում մարդկությունը պարբերաբար առերեսվել է տեխնոլոգիական առաջընթացի բերած 72 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար տնտեսական բեկումներին , և աշխատատեղերի քանակը չի նվազել , ընդհակառակը , աճել է։ Տեխնոլոգիական առաջընթացի ներգործությանը վերաբերող անցյալի դասերը վկայում են , որ նոր տեխնոլոգիաները , ըստ ամենայնի , չեն հանգեցնի աշխատանքների լիարժեք ավտոմատացման և չեն դառնա գործազրկության պատճառ , այլ կփոխեն աշխատատեղերի բնույթը և այն գործառույթներն ու հմտությունները , որոնք ենթադրում են տարբեր աշխատանքները։ • Ո ւստի , մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի այն , թե ինչպես ձևավորել աշխատուժի փորձը թվայնացման ստեղծած հնարավորություններից օգտվելու համար։ Այս իմաստով շատ կարևոր է տնտեսության միջոցով հմտությունների շարունակական զարգացման և ցմահ ուսումնառության խթանումը։ Կրթության և ուսուցման միջոցով կարելի է մեղմել թվայնացման բացասական հետևանքները՝ օգնելով , որ աշխատողները ձեռք բերեն այնպիսի տեխնոլոգիական հմտություններ , որոնք կբարձրացնեն նրանց աշխատունակությունը և թույլ կտան անցնել ավելի լավ վարձատրվող աշխատանքնի՝ ընձեռելով նոր տեխնոլոգիաների ստեղծած դրական երևույթներին մասնակից դառնալու հնարավորություն։ Ավտոմատացման և տեխնոլոգիական փոփոխության վերաբերյալ ուսումնասիրությունները վկայում են , որ տեխնոլոգիական հմտությունների ավելի բարձր մակարդակ պահանջող , ավելի բարդ աշխատանքների անցնող բանվորներն վճարվում են ավելի լավ և , որպես կանոն , ունենում են ավելի լավ աշխատանքային պայմաններ։ • Սակայն ավելի կարևոր է հիշել , որ տեխ­ նոլոգ­ իաների զարգացումը , մեծ մասամբ , հնարավոր է վերահսկել կամ կառավարել։ Տեխնոլոգիաները հաճախ ընկալվում են որպես վերահսկողության կորստի հո­ մա­նիշ . մենք հակված ենք մոռանալու , որ կառավարությունները կարող են կառ­ ավարել նորարարությունները և տեխնոլոգիաների մշակումը՝ առանց վնասելու դրանք։ Թեև ճշմարիտ է , որ տեխնոլոգիական բեկումը չի նպաստելու կայուն հասարակություն ձևավորելուն , բայց տեխնոլոգիական նորարարությունը կառավարելու միջոցով մեր կառավարությունները կարող են վերաձևել ապագան և հնարավորություն տալ ունենալու ավելի կայուն շրջանաձև հասարակություն , որը հավասարապես դրական կանդրադառնա սովորական մարդկանց և բնության վրա։ 3 Բաղադրյալ մեգամիտումներ – 73 Մաս III. Կրճատված աշխատանքային ժամը հիմնական միտումներից է , որը արդեն նկատելի էր անցած դարերում՝ ընդգծելով այն գաղափարը , որ մենք աշխատում ենք ապրելու , այլ ոչ թե՝ ապրում աշխատելու համար։ Աշխատանքի ապագայի վերաբերյալ բանավեճը նաև վերաբերում է մեր կյանքի որակին . ի՞նչ­քան պետք է աշխատենք , որ կարողանանք թույլ տալ մեզ գոհացնող կենսակերպ։ Արհ­միու­ թե­նակ­ անների և սոցիալ-դեմոկրատների սե­ րունդ­ները մինչև 1950 -ականները բավականին հաջող պայքարել են աշխատանքային ժա­ մե­րի շարունակական կրճատման համար։ 1850 -ականներին՝ արդյունաբերական հեղ­ ափ­ ո­ խութ­յան պիկին , ընդունված էր 12 -ժամյա աշ­ խա­տանքային օրը և վեցօրյա աշխատանքային շաբաթը՝ կազմելով շաբաթական 72 ժամ։ Ըստ գնահատականների՝ 19 -րդ դարի վերջին միջին աշխատանքային շաբաթը 60 ժամից ավելի էր։ 20 -րդ դարի ընթացքում աշխատանքային ժամերը նվազեցին գրեթե կիսով չափ՝ 1950 թվականից հետո հասնելով մինչև 40 ժամի / շաբաթական 5 օր։ 2000 թվականին Ֆրանսիան սահմանեց 35 -ժամյա աշխատանքային շաբաթ։ « Քառօրյա աշխատանքային շաբաթն անխուսափելի է », հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը դեռևս 1956 թվականին։ Մենք չպետք է անտեսենք այն հանգամանքը , որ աշխատում են ապրուստ վաստակելու համար , և աշխատանքը ոչ թե ինք­ նա­նպատակ է , այլ կայուն , բարվոք կեցություն ապահովելու միջոց։ • Ա շխատանքային ժամերի կրճատումը կա­ րող է նպաստել կայուն տնտեսության և , այսպիսով , ավելի կայուն հասարակության ձևավորմանը։ Լայն շրջանակներին հայտնի է , որ ժամանակի պակասի պատճառով շատ աշխատող ընտանիքներ ավելի շատ են հակված գնելու պատրաստի ապրանքներ , որոնց էկոլոգիական հետքն ավելի մեծ է , օրինակ՝ կենցաղային տեխնիկա կամ պատրաստի ճաշեր։ Երբ հանրային իրազեկվածության մակարդակն ավելի բարձր է , աշխատավայրում ավելի քիչ ժամանակ անցկացնելը նպաստում է կլիման ավելի քիչ վնասելուն , օրինակ՝ կերակրի պատրաստում տանը , կոտրված իրերի վերանորոգում՝ դրանք դեն նետելու փոխարեն և այլն։ Սա նաև կբարելավի մեր բարօրությունը , քանի որ ավելի շատ ժամանակ կունենանք իրար հետ անցկացնելու , մարզվելու և մեր հոբբիներով զբաղվելու համար 5 ։ • Ա վելի կարճ աշխատանքային շաբաթը նշա­ նակում է , որ մենք սպառում ենք ավելի քիչ ռեսուրսներ ու էներգիա . մենք այդքան հաճախ չենք օգտվի տրանսպորտից աշխատանքի գնալու համար , ավելի քիչ կօգտագործվեն էներգիա կլանող գրասենյակային տարածք­ ներ , և ավելի քիչ ռեսուրսների կարիք կլինի ապրանքներ ու ծառայություններ ստա­ նալ­ու համար։ Տվյալներից երևում է , որ կարճ աշխատանքային շաբաթ ունեցող ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿՐՃԱՏՈՒՆԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ԱԾԽԱԾՆԱՅԻՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԸ աշխատաժամանակի կրճատում CO 2 CO 2 Մեր աշխատաժամանակի 1% -ով կրճատումը = ածխածնային արտանետումների կրճատում 0,8% -ով։ 74 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար երկրների ածխածնային հետքն ավելի փոքր է։ Ուսումնասիրություններ կան , որոնք վկայում են , որ մեր աշխատանքի ժա­մերի մեկ տոկոսով կրճատումը բերում է ած­խած­նային արտանետումների 0.8 տոկոսով կրճատման 6 ։ Այս արդյունքը հիմնականում պայմանավորված է ավելի ցածր եկամուտների և ավելի ցածր սպառման հետևանքով։ Իսկ ի՞նչ կասեք … ... ցածր աշխատավարձերի մասին , եթե քիչ աշխատենք։ Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ , որ ավելի քիչ աշխատելը չի խարխլի մրցակ­ ցությունը՝ արտադրողականության նվազեցման և մեր աշխատավարձերը նվազեցնելու միջոցով։ Հետագա քայլեր . արդարացի աշխատավարձեր հանուն արտադրողականության բարձրացման • Ճ իշտ է , որ աշխատանքային ժամերը կրճատելով կարող են նվազել նաև աշխա­ տավարձերը , սակայն դրանից հնարավոր է խուսափել։ Անցյալի օրինակները վկայում են , որ արհմիությունները կրկին ու կրկին հաջողության են հասել աշխատանքային ժամերը պակասեցնելու հարցում՝ առանց վարձատրությունը իջեցնելու։ • Ա վելին՝ կրճատված աշխատանքային ժամա­ նակը պարտադիր չէ , որ հանգեցնի ցածր արտադրողականության։ Կան հակառակի մասին վկայող ապացույցներ . համադրելով ՏՀԶԿ երկրներում 1990 -ից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում մեկ անձի հաշվով աշխատած ժամերի քանակը և աշխատ­ ած մեկ ժամի ընթացքում ստեղծված ՀՆԱ-ն՝ մեկ ուսումնասիրությամբ փաստացի ցույց են տվել , որ արտադրողականությունն ամենաարդյունավետն է այն ժամանակ , երբ մարդիկ ավելի քիչ ժամանակ են ծախ­ սում աշխատելու վրա 7 ։ Նաև շատ են գիտահետազոտական փաստերն այն մասին , որ որոշակի շեմից վերև աշխա­ տանք­ ա­յին ժամերի ավելացումը որևէ դրական ազդեցություն չի ունենում արտա­ դրողականության վրա։ Գրականության մեջ հիշատակվող բավականին ակներև գործոններից է հոգնածությունը , որը ոչ միայն զրոյացնում է արդյունավետությունը , այլև 3 Բաղադրյալ մեգամիտումներ – 75 մեծացնում է աշխատավայրում դժբախտ պատահարների հավանականությունը , ինչպես նաև բացասական է անդրադառնում աշխատողների առողջության վրա։ • Մ եր գլխավոր մտայնությունը պետք է լինի ոչ թե արտադրողականության կորուստը , այլ արտադրողականությունից աշխատավարձերն անջատելը։ Իրողությունն այն է , որ անցած մի քանի տասնամյակների ընթացքում արտադրողականության աճը գերազանցել է աշխատավարձերի աճը։ Օրինակ՝ անցած 20 տարում աշխատուժի արտադրողականությունը Գերմանիայում աճել է մոտավորապես 30 տոկոսով , մինչդեռ աշխատավարձերը՝ ընդամենը 18 տոկոսով։ Աշխարհի որոշ զարգացած մասերում , օրինակ՝ ԱՄՆ-ում , վիճակը նույնիսկ ավելի վատ է . 1979 -ից մինչև 2018 թվականը զուտ արտադրողականությունը բարձրացել է 69.6 տոկոսով , մինչդեռ աշխատաժամի վարձատրությունն ավելացել է ընդամենը 11.6 տոկոսով ( գնաճով ճշգրտելուց հետո ) 8 ։ Եթե քննարկմանը ավելացնենք նաև թվայնացման արդյունքում ձևավորված արտադրողականությունը ( տե՛ս նախորդ բաժինը ), ապա միանշանակ պարզ է դառնում , որ մեզ չպետք է անհանգստացնի արտադրողականությունը . փոխարենը մենք պետք է կենտրոնանաք այն հանգամանքի վրա , թե ինչպես ապահովենք արժանապատիվ աշխատավարձ և ինչպես նվազեցնենք աշխատանքի ժամանակը։ • Աշխատողների համար ավելի նպաստավոր պետական կարգավորումներն ու ավելի ուժեղ արհմիությունները սրան հասնելու երկու հիմնական ուղիներն են , որոնք երկուսն էլ դյուրացնում են արագ , հաջող և արդար վերափոխումը / անցումը։ Բանվորների վարձատրությունը ավտոմատ չի ավելանում հարուստների շահույթի մեծացումից . մեզ անհրաժեշտ են պատշաճ իրավակարգավորման դաշտ ու արդյունավետ քաղաքականություններ , որոնք կօգնեն ավելի լավ վերաբաշխել հարստությունը ՝ ապահովելով , օրինակ , բազային կենսամակարդակ ապահովող վարձատրություն։ Կոլեկտիվ բանակցելու ծավալի մեծացումն ու աշխատավարձերի՝ ավելի կենտրոնացված եղանակով սահմանումը ևս կարող են հանգեցնել աշխատավարձերի էական բարձրացման՝ բացասական չանդրադառնալով աշխատանքային պայմանների վրա և չմեծացնելով աշխատանքի ինտենսիվությունը։ Իսկ ի՞նչ կասեք … ... ընկած արտադրողականության և վերացած մրցակցության մասին , որի հետևանքը բա­ցա­ սա­կան տնտեսական աճն է։ Կրճատված աշխ­ ա­ տանք­ ային ժամերը կբերեն արտադրության և սպառման ձևերի մեծ փոփոխության։ Մենք ոչ միայն կսպառենք այլ կերպ , այլև կսպառենք ու կարտադրենք ավելի քիչ։ Հետագա քայլեր . բացասական տնտեսական աճ և կանաչ աճ • « Շագանակագույն աշխատանքը » ընդամենը « կանաչ աշխատանքով » փոխարինելը չի լինի կլիմայական ճգնաժամի լուծում։ Բայցևայնպես , « կանաչ աճն » ու « բացասական տնտեսական աճը » նույն մետաղադրամի երկու կողմերն են . որոշ ոլորտներում մեզ պետք է աճ , իսկ մի քանիսում՝ բացասական աճ։ Կա լայն կոնսենսուս առ այն , որ շատ ոլորտներ , ավելի լավ է՝ աճեն , քան չաճեն , օրինակ՝ հանրային տրանսպորտի , առողջապահության կամ վերականգնվող էներգիայի ոլորտները։ Շա­տե­րը նաև արձանագրել են այն հանգամանքը , որ եթե ցանկանում ենք սահմանափակել կլիմայական ճգնաժամը , մի շարք ոլորտներ պետք է չաճեն . այդպիսի ոլորտներ են ածխարդյունաբերությունը կամ ոչ էներգաարդյունավետ տրանսպորտային միջոցների արտադրությունը։ • Օ րինակ՝ տնտեսական աճը ֆիզիկական աճից անջատելը կարող է մեզ օգնել հասնել ավելի 76 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար լավ կյանքի՝ առանց էկոլոգիապես վնասակար ռեսուրսներ սպառելու։ Վերջիվերջո , երկրա­ գնդի ռեսուրսների սպառման ծավալների աճն ու դրա բացասական բնապահպանական ազ­դե­ցությունն է , որ շատերին ստիպել է եզրակացնել , թե տնտեսական աճն էկո­ լո­գիա­պես անկայուն է։ Այնուամենայնիվ , ՀՆԱ-ով չափվում է ոչ միայն ապրանքների արտա­դրությունը , այլև ծառայությունների տրամադրումը։ Հնարավոր է խուսափել « ռեսուրսային թակարդ » զարգացման մո­դե­ լից , օրինակ՝ անցում կատարելով ծառա­ յությունների և գիտելիքի վրա հիմնած տնտեսության ։ Մեծացնելով կրթության , խնամքի ծառայությունների , արվեստի բնագավառները՝ տնտեսական աճը կարող է ընդլայնվել՝ առանց մեծ քանակությամբ բնական ռեսուրսներ սպառելու։ • Չ պետք է մոռանալ , որ որոշակի մակարդակից հետո նյութական ունեցվածքն այլևս չի բարձ­րացն­ ում մեր բարեկեցության մա­ կարդակը , ինչը , ի վերջո , մեր բոլոր ջանքերի նպատակակետն է։ Արժանապատիվ կենսամակարդակը ենթադրում է որոշակի նյութական ապահովվածություն կամ ապրանքների սպառման որոշակի մակարդակ , սակայն կան մեր կյանքը լավացնող շատ այլ գործոններ ևս։ Մեր հուզական բարօ­ րութ­ յունը մեծ մասամբ կախված է մեր առողջական վիճակից , մեր ստացած ու տված խնամքից , համայնքային կապերից , ընտանիքից և ընկերներից։ Տնտեսական աճը , որը ավելի քիչ հիմնված կլինի նյութ­ ական արտադրության և ավելի շատ՝ մեր բարեկեցությունը լավացնող ծառայությունների ամբողջության վրա , ոչ միայն պարզապես կնվազեցնի ածխածնի արտանետումները , այլև մեզ ավելի կերջանկացնի։ • Շատերը կհամաձայնեն նաև , որ կան բազ­ մաթ­ իվ արտադրատեսակներ , որոնք պետք է շարունակվեն արտադրվել , սակայն ավելի փոքր քանակությամբ և ավելի բարձր որա­ կով . օրինակ՝ լվացքի մեքենաներ , որոնք աշխատում են տասը տարի՝ երկուսի փոխ­ ա­ րեն ( որից հետո երաշխիքային սպասարկման ժամկետն ավարտվում է ), բջջային հեռա­ խոսն­ եր , որոնք կարելի է հեշտությամբ վերա­ նորոգել , եթե միայն մի մասն է կոտրված , կամ էլեկտրական շաղափներ , որոնք կար­ ելի է վարձակալել , և յուրաքանչյուր ընտանիք ստիպված չի լինի գնել մեկը ( Գերմանիայում միջին տնային տնտեսությունն էլեկտրական շաղափը տարեկան օգտա­ գործում է 13 րոպե ), էլ չենք խոսում պարե­ նային թափոնների անհավանական քանակության կամ ավտոմեքենաների մասին , որոնք օգտագործվում են իրենց շահագործման ժամկետի միայն մի փոքր ժամանակահատվածում • Հ ամատեղ օգտագործման , վերանորոգման և « առանց թափոնի » սկզբունքներով աշխատող կայուն տնտեսությանն անհրաժեշտ է լինելու մասնագիտացված բանվորների , սպասարկողների և ցանցային աշխատակիցների մեծ աշխատուժ , որպեսզի համապատասխանեցնեն առաջարկն ու պահանջարկը և այլն ( տե՛ս Գլուխ 2 -ը ) ։ 3 Բաղադրյալ մեգամիտումներ – 77 • Մ իակ հակասական հարցը մնում է այն , թե արդյո՞ք շուկան պետք է ապահովի կամ ավելի շուտ՝ խթանի մասսայական սպառումը բոլոր ոլորտներում , օրինակ՝ նոր հեռուստացույցի ձեռք բերում երկու տարին մեկ։ Այս հարցից բացի՝ « բացասական աճ » և « կանաչ աճ » հասկացությունները իրականում այդքան էլ չեն հակասում իրար , ինչպես ձևակերպված է։ Արդյունաբերության որոշ ճյուղեր միշտ էլ չեն աճում շուկայական տնտեսությունում , և ածխածնատար արդյունաբերությունները միանշանակ ունենալու են բացասական աճ ( ինչն արդեն իրողություն է ) ։ Սակայն արդյունաբերության այն ճյուղերը , որոնք նպաստում են բոլորի համար լավ կյանք ապահովելուն , պետք է պահպանել կամ նույնիսկ զարգացնել , և դրանք պետք է դարձնել « կանաչ » ։ Այսպիսի հիմնարար փոխակերպման հնարավոր դրսևորումները երկու կարևոր՝ էներգետիկայի և շարժ­ ու­նութ­ յան ոլորտներում , կքննարկվեն հաջորդ գլուխներում։ Ինչի՞ն ենք մենք ձգտում • Այս գլխում մենք նկարագրել ենք երեք ընթացիկ մեգամիտումներ՝ ժողո­վրդա­ գրական փոփոխություն , թվայնացում և աշխատանքային ժամանակի կրճա­ տում , նաև այն մարտահրավերներն ու հնարավորությունները , որ դրանք ներ­կա­ յացնում են զբաղվածության ապագայի և ցածր ածխածնային արտանետումներով տնտեսության անցնելու համար։ • Մենք վերլուծել ենք ժողովրդագրական փոփոխության , թվայնացման և կրճատված աշխատանքային ժամանակի հետ ասոցացվող ռիսկերը՝ ցույց տալով , որ դրանցից և ոչ մեկը անհաղթահարելի խոչընդոտ չէ , և որ քաղ­ ա­ քական հարթությունում կար­գա­վո­րումն­ երը շատ կարևոր են։ • Մ ենք գնահատել ենք , թե այս մեգամիտումներն ինչպես են ներգործում դեկարբոնիզացման պրոցեսի և աշխատանքի ապագայի վրա՝ շեշտելով այն գաղափարը , որ այս մեգ­ ա­մի­ տումների ընձեռած հնար­ ավոր­ ությ­ուններից առավելագույնը քաղելու համար մեզ ան­ հրաժ­ եշտ է հեռահար , պրոգրեսիվ , հա­վա­ քական և քաղաքական գործողություն։ Այս մեգամիտումներից և ոչ մեկն առանձին վերցրած չի կարող ապահովել ավելի արդար ապագա . մենք պետք է կառավարենք ու կերտենք անխուսափելի փոխակերպումը , և դա պետք է անենք միասին։ 78 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Աղբյուրներ և ծանոթագրություններ Ծանոթագրություններ 1 Էլեկտրաէներգետիկ ռեսուրսների մոտեցման վերաբերյալ տե՛ս «FES -ի արհմիությունները փոխակերպման ծրագրում », կայք՝ https://www.fes.de/themenportal-gewerkschaften-und-gute-arbeit/gewerkschaften-interna tional/trade-unions-in-transformation ։ 2 Էներգետիկայի միջազգային գործակալություն (2019 թ .): 2019 թ . գլոբալ էներգետիկայի և CO2 արտանետումների վիճակի մասին հաշվետվություն։ Էներգետիկայի և արտանետումների վերջին միտումները 2018 թ . ։ Առաջատար հաշվետվություն ( մարտ , 2019 թ .) ։ 3 Եվրոպական հանձնաժողովի 15.3.2019 կանոնակարգը , որով սահմանվում է էկոդիզայնի ուղեցույցը սերվերների և պահուստային արտադրտեսակների համար՝ ըստ Եվրոպական խորհրդարանի և խորհրդի թիվ 2009/125/EC դիրեկտիվի և դրանում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի թիվ (EU) No 617/2013 կանոնակարգի։ 4 Համաշխարհային տնտեսական ֆորում , էլեկտրականություն . արժեքի ստեղծում թվային փոխակերպման միջոցով , կայք՝ https://reports.weforum.org/digital-transformation/electricity-generating-value-throughdigital-transformation/?doing_wp_cron=1592572993.3050439357757568359375 ։ 5 Լիկի Սիսե , Կարեն և Լի Մյուլեր , Մարտին (2015). Կայուն սպառումը և լավ կյանքը։ Միջգիտակարգային հեռանկարներ։ (Lykke Syse, Karen and Lee Mueller, Martin(2015): Sustainable Consumption and the Good Life: Interdisciplinary perspectives. Routledge): 6 Նեյսեն , Յոնաս և Լարսոն , Յորգեն (2015 թ .) ։ Ավելի կարճ աշխատանքային ժամանակը կնվազեցնի՞ ջերմոցային գազերի արտանետումները։ Շվեդիայի տնային տնտեսություններում ժամանակի օգտագործման և սպառման վերլուծություն . աշխատությունը՝ « Բնությունը և պլանավորումը » Գ . Պետություն և քաղաքականություն 33, էջ 726-745(Nässén, Jonas and Larsson, Jörgen(2015): Would shorter working time reduce greenhouse gas emissions? An analysis of time use and consumption in Swedish households, in: Environment and Planning C: Government and Policy 33, pp. 726-745): 7 Գրոս , Ռոբերտ (2018 թ .). Քառօրյա աշխատանքային շաբաթ (Grosse, Robert(2018): The Four-Day Workweek. Routledge): 8 Տնտեսական քաղաքականության ինստիտուտ (2019 թ .) ։ Արտադրողականություն-վարձատրություն խզվածքը ( հուլիս , 2019 թ .), կայք՝ https://www.epi.org/productivity(Economic Policy Institute(2019): The Productivity–Pay Gap(July 2019)): 3 Բաղադրյալ մեգամիտումներ – 79 Աղբյուներ Ժողովրդագրական փոփոխություն https://www.eea.europa.eu/data-and-maps/indicators/total-population-outlook-from-unstat-3/assessment-1 https://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php/Unemployment_statistics https://www.cedefop.europa.eu/en/publications-and-resources/publications/3075 Թվայնացում https://www.iea.org/reports/digitalisation https://www.ipcc.ch/site/assets/uploads/2018/02/ipcc_wg3_ar5_chapter8.pdf https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/HTML/?uri=PI_COM:C(2019)1955&from=EN https://ec.europa.eu/info/news/new-rules-external-power-supplies-will-enable-household-energy-savings-2020mar-31_ro https://reports.weforum.org/digital-transformation/electricity-generating-value-through-digital-transforma tion/?doing_wp_cron=1592572993.3050439357757568359375 http://www3.weforum.org/docs/WEF_FOW_Reskilling_Revolution.pdf https://www.oecd.org/going-digital/changing-nature-of-work-in-the-digital-era.pdf Կրճատված աշխատանքային ժամեր https://www.etui.org/content/download/32642/303199/file/Guide_Working+time-web-v https://journals.sagepub.com/doi/abs/10.1068/c12239 https://434c74b4-116e-43a0-ab00-04a130c61444.filesusr.com/ugd/6a142f_36162778914a46b3a00dcd466562fce7. pdf 80 – Titel 4 Է ներգետիկ ոլորտ­­ ի վերափոխման սոցիալապես արդար գործընթաց Խթանելով էներգետիկ ոլորտի վերափոխումն ու վերականգնվող էներգետիկայի կիրառումը՝ ձեռք կբերենք մեր հասարակությունը առաջ տանելու չորս նպատակ։ Նախևառաջ , վերականգնվող էներգետիկայի շնորհիվ կդեմոկրատացվեն մեր էլեկտրականության համակարգերն ու ենթակառուցվածքները , այսինքն՝ էլեկտրաէներգիայի արտադրության գործընթացը , հաղորդումն ու բաշխումը։ Երկրորդ՝ դա կօգնի ապահովել էժան և հուսալի էներգիայի հասանելիություն բոլորի համար՝ բիզնեսների , աշխատողների և սպառողների։ Երրորդ՝ դա կօգնի մեզ սահմանափակել կլիմայական ճգնաժամը և ուղեկցող սոցիալական ազդեցությունները։ Եվ չորրորդ՝ վերականգնվող էներգիան կբարելավի անհատների և հանրության առողջությունը։ Այս գլուխը ցույց կտա , որ տնտե­ սութ­յան անցումը վերականգնվող էներգիայի օգտագործման , կօգնի փրկել մեր մոլորակն ու աշխա­տա­ տեղերը՝ բարելավելով պայմաններն ու նվազեցնելով արտանետումները։ Վերջիվերջո , բոլորիս աշխատանքի գրավականն առողջ և անեղծ մոլո­ րակն է։ Մինչ մենք ընթանում ենք դեկարբոնիզացված էներգետիկ համակարգի ուղղությամբ , էլեկ­ տրակ­ անությունը , վերականգնվող աղբյուրներից էլեկտրականության արտադրության ահռելի պոտենցիալի շնորհիվ , դառնում է էներգիայի է՛լ ավելի կարևոր աղբյուր։ Տարբեր էներ­ գե­տիկ ոլորտներն ավելի ու ավելի են էլեկտրաֆիկացվում ( ոլորտային զուգակցում ): Հասցեակ­ ան քննարկում ապա­հո­վել­ու և հնարավորինս շատ օգտակ­­ ար փաստարկներ տրամա­ դրելու նպատակով մենք կկենտր­ ո­նան­ աք հիմնականում էլեկ­տրաէներգետիկական ոլորտի վրա։ … հողմակայանները փչացնում են ողջ տեսարանը և վատ են անդրադառնում թռչունների վրա … 82 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս I. Ժողովրդավարությունը՝ դեմոկրատների , իսկ էներգետիկան՝ դեմոկ­ րա­ տացման կարիք ունի։ Քաղաքացիների մասնակցությունը ոչ միայն էներգետիկ վերափոխման մասն է , այլև էներգետիկ դեմոկրատիայի սրտում է , սակայն , միայն երբ խոսքը վերաբերում է անհատական և հավաքական ընտրության էներգետիկ քաղա­ քականությունների բարոյահեգաբանական հե­տևանքների վրա ազդող գործընթացներին։ Այսպիսով՝ ձևավորվում է « ներքևից վերև » կառուց­ ված էներգետիկ հասարակություն։ Արդյունքում՝ էներգետիկ վերափոխումը կնվազեցնի տարան­ ջատ­վածությունը քաղաքացիների՝ որպես վերջ­նա­ կան էներգասպառողների և արտա­դրող­ների միջև , ինչը , իր հերթին , կփոխի « համագործակցային սպառում » հասկացությունը , որը կոչում են նաև « պրոսյումերիզմ » ( արտադրող-սպառող ) 1 ։ • Ե թե դիտարկենք Գերմանիայի կամ Սկանդի­ նավիայի օրինակը , որտեղ քաղա­քացիների ակտիվությունը կարևորվում է իշխա­նութ­ յունը փոխելու գործում , ակնհայտ է , որ վերականգնվող էներգիային անցումը իր ներդրումն է ունեցել էներգիայի դեմոկրա­ տացմ­ ան գործում , որն ավելին է , քան քաղա­քացիների մասնակցությունը , և որը հնա­րավոր է դարձնում տնային տնտե­սութ­ յունների հավասար հա­սա­նելիու­թյունը բոլոր էներգաարտադրող բլոկ­ների ու պրոցեսների նկատմամբ անհա­տա­կան սեփականությանն ու համատեղ սեփականությանը։ Բացի « պրոսյումերիզմից » ՝ 2018 թվականին միայն Գերմանիան ունեցել է մոտավորապես 824 ակտիվ էներգետիկ կոոպերատիվներ՝ ցուցա­ նիշ , որը մոտ է 1999 թ . Դանիայի պիկային ցուցանիշին՝ 931 2 ։ Եվ սա այն օրինակն է , որին պետք է հետևի յուրաքանչյուր երկիր և յուրաքանչյուր տարածաշրջան , որպեսզի հնարավոր դարձնի էներգետիկ ոլորտում եղած տարբերակներից մեկը ժողովրդավար կերպով ընտրելու հնարավորությունը և հավասար հասանելիությունը յուրաքանչյուրին։ • Ե թե վերականգնվող էներգետիկ ռեսուրսներին անցումը տեղի չունենա բավականաչափ ապա­կենտրոնացված եղանակով , ապա դա քաղաքացիներին ու էներգետիկ կոոպերատիվներին , համայնքային ու քաղաքային էներգակայաններին թույլ կտա դերակատարում ունենալ ներկա էներգետիկ համակարգում։ • Ա յլընտրանքային տնտեսական մոդելների օգնությամբ պետությունը , լինելով սոցիա­ լապես արդար էներգետիկ փոխակ­ երպման գործընթացի առանցքային դերակատար , « յուղում է անիվները » ՝ ոլորտի ներսում դեմո­ կրատացման սահուն գործընթաց ապահովելու և էներգիայի ու քաղաքացիների կապը կրկին սահմանելու համար . և այստեղ մենք էներգիան նկատի ունենք ոչ թե միայն լույսի , այլև որպես եկամտի աղբյուր։ • Ե Մ ներսում և ԵՄ-ից դուրս մի շարք դրական օրինակները ցույց են տալիս էներգետիկ ոլորտի ապակենտրոնացման ընթացքը՝ զուգակցված մասնակցային կառավարմամբ , համայնքներին վերահանձնումն ու դէվո­ լյուցիան , որոնք պահանջում են նաև արտա­ դրողների ու սպառողների ներկա դերերի էվոլյուցիա , հատկապես , տեղական ցանցերի կառավարման բնագավառում։ Սակայն այս ապակենտրոնացման գործընթացի հաջո­ ղությ­ունը կախված է համարժեք իրավ­ ական դաշտ ստեղծելուց , որով կկարգավ­ որվեն հաս­ տատությունները , կերաշխավորվեն հասանելի ֆինանսական գործիքներ , և կձևավորվեն կուռ կապեր տեղական իշխանության և էներգետիկ համայնքների միջև։ Այսօր ժամանակակից , միջտարածաշրջանային և եվրոպական էլեկտրահաղորդման ցանց­ ին միակցումը նաև կառուցվածքային նախադ­ րյալ է էներգետիկ բնագավառի հաջող փոխակ­ երպման համար , որի առանցքն ապակ­ ենտրոնացված էներգաարտադրությունն է։ 4 Էներգետիկ ոլորտի վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 83 • Գ երմանական Վոլֆհագեն փոքր քաղաքը տեղական էներգետիկ ծրագրի գերա­զանց օրինակ է , որը կայացավ շնորհիվ վերը հիշատակված էներգետիկ ապա­կենտ­րո­ նաց­ման պայմանների և սկսեց սոցիալտնտեսական օգուտ ստանալ տեղական մա­կարդակում , օրինակ՝ աշխատատեղեր և եկամուտներ , ինչպես նաև տեղական տնտես­ ության զգալի դեկարբոնիզացում և դեմոկրատացում։ Համայնք-տեղական կառավարման մարմին հիբրիդային մո­ դելի հիման վրա այս նախագիծը ձևա­ վորեց նորարարական մոտեցում՝ հետևե­լով էներգետիկ գործառնությունները համայնք­ ներին վերահանձնելու գաղափարին և գործառույթները հանձնելով պետական «Stadtwerke Wolfhagen» կազմակերպությանն ու ձևավորելով համատեղ սեփականություն քաղաքացիական «BEG Wolfhagen» էներ­ գետ­ իկ կոոպերատիվի հետ։ Քաղաքա­պե­ տարանը և քաղաքացիները անմիջապես հավասար օգուտ քաղեցին այդ ծրագրից . կոոպերատիվից՝ կապիտալ ներդրումներ , քաղաքապետարանից՝ ռիսկի չեզոքացում և քաղաքացիների ներգրավման նոր դե­ մո­կրատական եղանակ ու համատեղ կառավարում 3 ։ Այստեղ կարևոր է նաև նշել , որ այսպիսի համայնքներն այս քայլին գնում են ոչ թե « էներգետիկ կղզյակներ » դառնալու համար , այլ որովհետև ինտեգրված են կայուն համապետական ցանցերին ( տե՛ս հաջորդիվ ) ։ • համար ներառական , ֆինան­ սա­պես մատչելի ու կայուն էներգիայի հասանելիության կարելի է հասնել վերականգնվող էներգետիկան արտա­ դրա­կան մասշտաբների հասցնելու միջո­ ցով՝ մեկտեղելով գոյություն ունեցող տեխնո­լո­գիական լուծումները , տեղական տնտեսական մոդելներն ու արևային ու հողմային պաշարները։ Այսօր՝ 2020 թվա­ կանին , երբ աշխարհում սահմանափակ է ինը մարդուց մեկի տունը լուսավորելու համար էլեկտրականությունից օգտվելու հնա­րավ­ որությունը , կառավարությունների , բիզն­ ես­ների ու քաղաքացիների համագ­ որ­ ծակցությունը ունի կենսական կարևորություն։ Այսօրինակ համատեղ գործողություն է անհրաժեշտ կարիքավորներին օգնելու համար՝ բավականաչափ ընդլայնելով վերա­ կանգնվող էներգետիկան , հնարավոր դարձնելով ծախսերի արդար մասնաբաժինը և ապահովելով համարժեք ենթակառուցվածներ , որպեսզի յուրաքանչյուր տնային տնտեսություն միանա ցանցին 4 ։ Օրինակ՝ Կոսովոյում էներգետիկ աղքատությունը դրսևորվում է հետևյալ կերպ . տնային տնտեսությունների 50 տոկոսն ի վիճակի չէ իրեն թույլ տալ բավարար ջեռուցում 5 , իսկ Ենթասահարյան Աֆրիկայում դա թույլ չի տալիս երեխաներին դպրոց հաճախել։ ԵՄ-ն ևս կատարյալ չէ այս դեպքում . 2018 թվականին ԵՄ քաղաքացիների միջինում 7.3 տոկոսը նշել է , որ չեն կարողացել իրենց տները բավականաչափ տաքացնել , իսկ Բուլղարիայում և Հունաստանում համապատասխան ցուցանիշը կազմում է 33.7 և 22.7 տոկոս 6 ։ Մյուս կողմից , երբ խոսքը վերաբերում է էներգետիկ քաղաքականության վերաբերյալ մոտեցումներին , եվրոպական ԵՄ-Ի ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԶԲԱՂՎԵԼ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՄԲ ԵՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԱՆՑՈՒՄ կողմ 84 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար մի ուսումնասիրություն ցույց է տվել , որ տասը ռեսպոնդենտներից ինը (90  տոկոս ) համամիտ են , որ ԵՄ գործառույթը պետք է լինի « էներգետիկ աղքատության խնդրի լուծումն ու արդար էներգետիկ անց­մ­ ան ապահովումը , որպեսզի ոչ մի քաղաքացի կամ տարածաշրջան չան­տես­վի » 7 ։ Նույնանման վիճակ է ապա­գա ԵՄ անդամ պետություններում . Սեր­բիա­յում քաղաքացիներն իրենց պատ­րաս­տա­կա­մութ­յունն են հայտնել փայտից ( որպես եղած ամենաէժան ռեսուրս ) անցում կատարել վերականգնվող ջեռուցման 8 ։ • Ի լրումն ապա­կենտրոնացման և դեկարբո­ նիզացման՝ էներգետիկ համակարգի դեմո­ կրատացումը , որը հնարավոր է տեղական էներգետիկ մոդելների և համայնքային կայան­ ների միջոցով վերականգնվող էներգետիկայի մասշտաբայնացմամբ , կձևավորի տեղական տնտեսության դիմակայունությունը՝ հիմնված քաղաքացիների , ինչպես նաև ներգրավված այլ դերակատարների միջև վստահության և համերաշխության վրա։ Որպեսզի համոզված լինենք , որ սա տեղի կունենա , մեզ անհրաժեշտ են վերականգնվող էներգետիկայի մասին լավ մշակված օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր , որոնք նպաստավոր օրենսդրական դաշտ կձևավորեն՝ հնարավորություն տալով տեղական նախագծերի , կոոպերատիվների ու հանրային հաստատությունների ( հիվան­ դանոցներ և դպրոցներ ) ներդրումը վերա­ կանգնվող էներգետիկայի բնագավառում։ Պատմական փորձը ցույց է տալիս , որ կոլեկտիվ պայքարն է մեզ թույլ տվել առաջ շարժվել , ինչը տեսանելի է տեղական մակարդակում՝ դպրոցներում , հիվանդանոցներում և տեղական տնտեսական միավորներում՝ առաջ մղելով աշխատանքի ու եկամուտի աղբյուր . • Է ներգետիկայի ժողովրդավար կառա­վա­ րումը , որը քաղաքացիներին , համայնք­ ներին ու տեղական ծրագրերի շա­հա­ ռուներին թույլ է տալիս առանցքային դեր կատարել որոշումների կայացման և գործառ­նական ամբողջ գործընթացում՝ դառնալով սեփականության համակարգերի անքակտելի մաս , կհզորացնի լավ կառա­ վարմ­ ան հենասյունը։ Քաղաքացիական մասնակցությունն ու սեփականությունը կերաշխավորեն հանրային ռեսուրսները բաշխելու արդյունավետությունը և էներ­ գետիկ ոլորտի տևական կայուն­ ու­թյունը։ Իսկ ի՞նչ կասեք ... ... այն փաստի մասին , որ շատ երկրներում վերա­ կանգն­ վող էներգետիկային անցման գործը­ ն­ թացում բացակայում են համարժեք քաղա­ քականությունները , որոնք հնարավոր կդարձնեն դեմոկրատական , արդար և ներառական անցումը։ Ինչպե՞ս կարող ենք ապահովել էներգետիկ դեմոկրատիա՝ անցնելով վերականգնվող էներգիայի։ Հետագա քայլեր .« ներքևից վերև » էներգետիկ շրջադարձ • Ե թե չկան կառավարման գործող կառույցներ , ապա առաջամարտիկները պետք է նպաս­ տա­վոր պայմաններ ստեղծեն տեղում մաս­ նակց­ ային անցման համար , ընդ որում՝ դա իրականացնելով տեղական , տա­րա­ծա­ շրջանային ու միջազգային գործընկերների օժանդակությամբ։ ԿԱԵ-ում և ՀԱԵ-ում մի քանի դեպքեր վկայում են , որ սա կարելի է հաջողությամբ իրականացնել . այսինքն՝ համայնքները կայացնում են վերականգնվող էներգիայի արտադրության մասնակցային ծրագրեր՝ անգամ անբավարար կամ վատ կիրառվող իրավական շրջանակով կաշ­ կանդվ­ ած լինելու պայմաններում։ Տեղական մակարդակում էներգետիկ անցումը կարող է անգամ նպաստել համատեղ օգուտի ձևա­ վորմանն ու հասարակության դրական տե­ ղաշ­ արժին՝ դեպի ավելի հաշվետու հաստ­ ա­ տություններ ու կառավարման կառույցներ։ Կան մի շարք դեպքեր , երբ էներգետիկ անցումը նշանակել է խոշոր ֆոտովոլտային կայանների ու հողմակայանների տեղակայում , որոնք ֆինանսավորվել են օտարերկրյա կապիտալով 4 Էներգետիկ ոլորտի վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 85 և տվյալ պետության ֆինանսական խթանների տրամադրմամբ , սակայն դա արդար անցում չի համարվել , երբ խոսքը վերաբերել է բոլորի համար աշխատատեղերին ու օգուտներին։ • Էներգետիկ անցման ուղեկցումն էներ­գե­ տիկ դեմոկրատիայով ապահովելու համար անհրաժեշտ են այնպիսի քա­ղա­քակ­ա­ նութ­յուններ և միջավայր , որոնք հնարավոր կդարձնեն քաղաքացիների դեմոկրատական ներառումը։ Միայն այդ դեպքում կարող ենք խոսել արդար անցման մասին։ Սա նշա­նակում է ոչ միայն մասնակցություն որոշումների կայացման գործընթացին , այլև էներգաբլոկների սեփական կառույցների առկայություն՝ որպես արտադրող-սպա­ ռող­ներ և որպես ներդրողներ՝ էներգետիկ կոոպերատիվներում և այլ տեղական նշանակության էներգետիկ ծրագրերում։ Ահա էներգետիկ դեմոկրատիայի այս գաղափարն է , որ նպաստում է ընթացիկ էներգետիկ շրջադարձին։ Անհրաժեշտ է , որ մոլորակի սահմաններում ստեղծենք կայուն էներգետիկ լանդշաֆտ և միաժամանակ ներառենք սոցիալական արդարությունն ու համերաշխությունը՝ որպես մեր նոր էներգետիկ քաղաքականությունների հիմնական հենասյուներ։ Իսկ ի՞նչ կասեք ... ... վերականգնվող էներգետիկ ծրագրերի նկատ­ մամբ տարբեր կարծիքների մասին։ Որոշ քաղաք­ ացիների կամ համայնքային խմբերին վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կհե­ տաք­ րքրեն , հավանաբար , իրենց տնտեսական կենսունակության , ոմանց՝ բնապահպանական օգուտի համար , իսկ ոմանց էլ , հնարավոր է՝ ընդհանրապես չհետաքրքրեն։ Ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել , ու ի՞նչ քայլեր են ան­ հրա­ժեշտ ձեռնարկել , որ էներգետիկ անցումն իրականացվի դեմոկրատական եղանակով։ Հետագա քայլեր . ներառական . արդար անցում • Ա րդար վերափոխման համար ուղի կարող են հարթել ներառական գործընթացները հասարակության բոլոր խմբերի և մասնակից 86 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար բոլոր կազմակերպությունների , հատկապես արհմիությունների հետ , որոնք կոչ են անում կիրառել աշխատատեղերը վերափոխելու ռազմավարական պլանավորման , անցումային ֆոնդերի միջոցով ռեսուրսները պահպանելու և վերականգնվող ռեսուրսները օգտագործելու կայուն ու նորարարական լուծումներ։ • Ք անի որ էներգետիկ համակարգի դեմոկրա­ տացումը չափվում է անհատների և էներգետիկ կոոպերատիվների արտադրած էներգիայի մասնաբաժնով , հետևաբար մեր կոլեկտիվ էնեգետիկ հասարակության հաջողությունը պետք է չափվի բազմազան , հիմնականում ապակենտրոնացված և դեկարբոնիզացված համակարգում փոխկապակցվածության մակարդակով , ուր բոլորս համագործակցում ենք փոխադարձաբար օգուտ ապահովելու յուրաքանչյուրի համար։ • Դ եմոկրատական եղանակով էներգետիկ վերափոխում ապահովելու ամենակարևոր գործառույթներից մեկը պետք է լինի տեղեկատվական ու իրազեկման արշավը ։ Յուրաքանչյուր ոք պետք է իրազեկվի հանածո վառելիքի տեսակների օգտագործման մարտահրավերների և շրջակա միջավայրի , մեր առողջության ու արգելափակված ակտիվների հետևանքով տնտեսական հեռանկարների վրա դրանց ծանր ներգործության մասին։ Բոլորս պետք է իրազեկված լինենք , թե իրականում ինչ գին ենք վճարում հանածո վառելիքի դիմաց։ Սա հնարավոր է ավելի հստակ տեսնել , եթե էլեկտրականության դիմաց այժմ վճարվող վերջնական գնից հանենք բոլոր սուբսիդիաները , հարկային արտոնություններն ու հարկազատումները։ Հարկ է , որ աշխա­տող­ ներն ու բիզնեսներն իմանան վերականգնվող էներգետիկ ռեսուրսներին անցնելու օգուտների մասին , միաժամանակ գիտակցեն դա չանելու ռիսկերը։ Տեղեկության տարածումից ու թա­ փանց­­ իկությունից բացի՝ անհրաժեշտ են տարատ­ եսակ այլ գործիքներ , օրինակ՝ արդար անց­ ումային ֆոնդեր և փոխհատուցման քաղա­ քականություններ , որոնք աջակցություն կստա­ 4 Էներգետիկ ոլորտի վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 87 նան տարբեր խմբերից անցումը հնարավոր դարձնելու համար։ Այս անցումը , վերջիվերջո , նշանակում է ոչ թե փոխել մեր կյանքը , այլ պաշտպանել մեր այսօրվա կենսակերպը , այդ թվում՝ պահպանել մեր աշխատատեղերը։ Ի վերջո ,« մահացած մոլորակի վրա աշխատատեղեր չկան » ։ • Տ արբեր դրական օրինակներ վկայում են , որ սա հնարավոր է , եթե ներգրավված դերակատարներն ունենան ճիշտ տեղեկության հասանելիություն և համատեղ գործեն իրենց էներգետիկ ապագան որոշելիս։ Իսկ ի՞նչ կասեք ... ... այն մտահոգության մասին , որ էներգետիկայի դեմոկրատացումը , որին նպաստել է արտա­դրա­ կան մասշտաբի վերականգնվող էներգետիկան , կարող է հարցականի տակ դնել ազգային ցանցի կայունությունը և լինել չափազանց թանկ։ Հետագա քայլեր . ճկունություն և համագործակցություն • Պահուստային էներգիայի մեջ և բալան­սա­ վորող համակարգերում ներդրում կատարելը վճռորոշ նշանակություն ունի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման և էներգետիկ անցումն արագացնելու գործում։ Գներն ընկնում են , և հիմա ավելի քան երբևէ իրատեսական է ցանցերի ընդլայնումն ու փոխկապակցումը՝ ավելի մեծ հզորություն ստեղծելու և ճկունությունը բարելավելու համար ( անդրսահմանային միակցումների միջոցով ) ։ Սա իր հերթին կընձեռի էներգետիկ շուկայի՝ տարածաշրջանային ինտեգրման ու վերականգնվող էներգիայի արտադրության ծավալների աճի հնարավորություն։ Այսպիսով՝ ցանցերի ընդլայնումն ու էլեկտրականության արտադրության ապակենտրոնացումն իրար հակասող գաղափարներ չեն։ Նորարարական տեխնոլոգիաները , ինչպիսիք են խելացի ցանցերն ու հաշվիչները , ավելի առաջանցիկ են քան երբևէ և դառնում են էներգետիկ փոխակերպումն արագացնող՝ ֆինանսապես մատչելի ,« ներքևից վերև » եղանակներ։ • Մ ի քանի տարի առաջ ԵՄ-ն խոստացավ մինչև 2020 թվականը էլեկտրականության հաշվառքի սարքերի առնվազն 80 տոկոսը փոխարինել խելացի սարքերով՝ արտանետումները նվազ­ եցնելով մինչև ինը տոկոսով և ապա­ հովելով տնային տնտեսությունների էներգ­ ա­ խնայ­ողությունը՝ կրճատված ու ավելի լավ պլանավորած սպառման միջոցով։ Քանի որ երկրների մեծամասնությունը հասավ այդ նպատակին , այժմ նրանք 2030 թվականի թիրախը սահմանելու փուլում են 9 ։ ԵՄ և էներգ­­ ետիկ համայնքի օժանդակությամբ նմանատիպ նախաձեռնություններ արդեն իրականացվում են Արևմտյան Բալկաններում։ Օրինակ՝ Մոնտենեգրոն եվրոպական առա­ ջա­տարներից է , որ շարժվում է հաշվառքի խելացի սարքեր և էլեկտրամատակարարման խելացի ցանցեր ներդնելու ուղղությամբ՝ ՎԶԵԲ դրամաշնորհների միջոցներով 10 ։ Իսկ ի՞նչ կասեք ... ... վերականգնվող էներգետիկայի բնական պաշարների՝ համայնքներին , երկրներին ու տարածաշրջաններին արդար հասանելիության և անհամապատասխանությունների մասին , որոնցով պայմանավորվում է վերականգնվող էներգիայի արտադրության և սպառման օպտիմալ մակարդակը։ Հետագա քայլեր . օգուտներ բոլորի համար • Է ներգետիկ համակարգի միակցվածության գաղափարը կարևորելը՝ հաշվի առնելով էլեկտրաէներգիայի արտ­ ադրութ­ յան , հաղորդման և բաշխման պատ­ աս­խա­նա­ տվությունը կիսելու հնարավորությունը , խիստ անհրաժեշտ է , որպեսզի երկրները , համայնքներն ու տարածաշրջանները կար­ ող­ անան արդարացիորեն օգտվել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգուտներից՝ անկախ դրանց պաշարներից։ 88 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Ավելին՝ հանածո էներգակիրների տեսակներն աշխարհագրորեն շատ ավելի անհավասար են բաշխված , իսկ վերականգնվող ռեսուրսներ որոշ չափով կան յուրաքանչյուր երկրում և տարածաշրջանում ( միայն աննշան տարա­ ծաշրջանային տարբերություններով ) ։ • Հ ետևաբար , ժամանակն է վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կրկին դարձնել առօրյա տնտեսական գործընթացների և հավաքական մշակութային վարքագծի մաս։ Արևային և հողմային էներգետիկայի պատմությունը սկսվում է դեռևս նախա­ա­ ծ­ խային ժամանակներից։ Դրանք ամենա­ առաջին էներգետիկ աղբյուրներն են , որ երբևէ հայտնաբերել է մարդկությունը՝ այսօր ծառայեցնելով որպես զբոսաշրջային գրավ­ չություններ ( օր . ՝ հողմաղացներ Իսպանիայում և Նիդերլանդներում , մահմուդ լմող մեքենաներ՝ նախկին Հարավսլավիայի երկրներում , Ուկրաինայում և Ռուսաստանում ) ։ • Ի նտեգրված և կապակցված ենթա­կա­ռուց­ վածքի միջոցով օգուտները հավասարապես հասանելի կլինեն բոլորին։ Իսկ ի՞նչ կասեք ... ... հեռավոր գյուղերում ապրող այն բազմաթիվ տնային տնտեսությունների՝ էներգիայից օգտվելու հնարավորության մասին , որոնք միացած չեն ցանցին , և դա չեն կարող ֆինանսապես թույլ տալ իրենց , նույնիսկ եթե նրանց այդ հնարավորությունը տրվել է ցանցի ընդալայնման կամ տանիքին անվճար արևային վահանակների տեղադրման միջոցով։ Հետագա քայլեր . ոչ ոք անտեսված չէ • Է ներգիայի հասանելիությունը բոլորին՝ ծայրահեղ աղքատության վերացման անկյունաքարն է , և մի բան , որ կառա­ վա­րությունները պետք է երաշխավորեն փոքր գյուղերի համար։ Քանի որ արևային էներգիայով աշխատող ինքնավար ու մինի ցանցային համակարգերն ավելի էժան , մասսայական կիրառման ենթակա ու ավելի արագ լուծումներ են , հետևաբար դրանք ապացուցել են իրենց արդյունավետությունը գյուղական այն շրջաններում , որտեղ կարող է լինել էներգիայի մեծ կորուստ։ Այսպիսով՝ վերականգնվող էներգիայի պոտենցիալի լիարժեք իրացումը կնպաստի այս շրջաններում աղքատության և անհավասարության վրա կլիմայական ճգնաժամի բացասական հետևանքները մեղմելուն՝ միաժամանակ իր մեջ տեղավորելով առաջանցիկ տեխնոլոգիական լուծումներ , որոնք կընձեռեն համընդհանուր հասանելիություն՝ ծախսային արդար մասնաբաժնով։ Սա թույլ է տալիս , որ « ոչ ոք չմնա անտեսված », ինչը փոխգործակցության , համերաշխության և վստահության վրա հիմնված էներգետիկ հասարակության հիմնական նպատակներից մեկն է։ Իսկ ի՞նչ կասեք ... ... այն հավանականության մասին , որ հիմն­ ա­ կանում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների վրա հիմնված էներգետիկ ոլորտը , որպես կրի­ տիկական ենթակառուցվածքների մաս , կարող է ռիսկային լինել կիբեռանվտանգության առումով։ Հետագա քայլեր . դիվերսիֆիկացիա • Է ներգետիկ համակարգի ապակենտրոնացումն ու թվայնացումն էներգետիկ ոլորտի ան­ վտանգ­ ու­թյան ապահովման առանցքային պայմաններ են։ Մենաշնորհային և օլի­ գո­պոլ­իական կառույցների հզորության աստ­ ի­ճանի նվազեցումը հնարավոր է միայն վերականգնվող էներգետիկ ռեսուրների ինտեգրման , նաև երկրների ու շուկայի տարբեր դերակատարների հետ տեղեկության փոխանակման ու համ­ ա­ գոր­ծակցության միջոցով։ Սա հնարավոր է իրականություն դարձնել թվային լուծումների միջոցով . օրինակ՝ խելացի ցանցերի , որոնք կապահովեն կայուն և ապահով էներ­ գամա­տակարարում։ Ավելին՝ էներգիայի 4 Էներգետիկ ոլորտի վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 89 ապակենտրոնացված արտադրությունը բարձրացնում է կիբեռհարձակման ռիսկը . խիստ կենտրոնացված համակարգը ավելի խոցելի է , որովհետև այն կախված է ընդամենը մի քանի օբյեկտների արտադրած էներգիայից։ Էներգետիկ դեմոկրատիայի պայմաններում քաղաքացիները՝ որպես « արտադրասպառողներ », առանցքային դեր են կատարում թե՛ պահանջարկի , թե՛ առաջարկի ձևավորման գործում և պետության ու մյուս դերակատարների հետ սահմանում են ինստիտուցիոնալ « խաղի կանոնները » ու որոշումների կայացման գործընթացները , ռեսուրսների բաշխման ու անվտանգության հարցերը։ Այնուհետև սրան օժանդակում են ԵՄ հաստատություններն ու ՆԱՏՕ-ի մարմինները , որտեղ էներգիան հանդիսանում է անվտանգության առանցքային տարր։ 90 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս II. Վերականգնվող էներգիան օգնում է ունենալ ֆինան­սապես մատչելի և հուսալի էներգիայի հասանե­ լիու­թ­յուն բոլորի համար՝ լինի բանվոր , սպառող , թե տնտեսվարող։ Վերականգնվող էներգիան 11 խելացի կլիմա­յա­ կան լուծում է , որից շահում են բոլորը։ Վերա­ կանգն­ վող էներգետիկ աղբյուրներն ունեն նաև աղ քատության և անհավասարության դեմ պայքարելու պոտենցիալ։ Աշխարհի շատ տա­ րա­ծաշրջաններում հաստատուն և էժան էներ­ գիայի ( մասնավորապես էլեկտրականության ) հասանելիությունը դեռևս արտոնություն է։ Վերա­ կանգնվող էներգիայի ապակենտրոնացված ենթա­ կառուցվածքը , որն ինտեգրված կլինի հավելյալ արժեք ստեղծող լոկալ շղթաներին , ունի հեռավոր գյուղերին էլեկտրաֆիկացնելու , քաղաքացիներին էժան էներգիա հասցնելու և տեղական բիզնեսների վրա դրական անդրադառնալու պոտենցիալ։ Էներ­ գետիկ կոոպերատիվները ևս կարող են հզորացնել տեղական համայնքներն ու դեմոկրատացնել էներգիան , ինչի մասին խոսվում է վերջին գլխում։ Ներդրողներն ու բիզնեսները , ի վերջո , շահելու են։ 1 . տարբերություն հանածո վառելիքի աղբյուրների , որոնց ընթացիկ ծախսերը բարձր են , վերականգնվող աղբյուրներից յուրաքանչյուր հավելյալ միավոր էլեկ­տրա­ կանության արտադրության ծախսը գրեթե զրոյական է , ինչը նշանակում է , որ բիզնեսները էներգիայի ծախսերը կխնայեն վերականգնվող էներգիայի ենթակառուցվածքների շահագործման դեպքում 12 ։ 2. Ա վելին՝ վերականգնվող էներգիայի ենթա­ կառուցվածքների մասշտաբների ընդլայնման շնորհիվ ստեղծվում են ներդրումային նոր հնարավորություններ՝ չափավոր , սակայն կայուն եկամտաբերությամբ։ 3. տնտեսական ճգնաժամի ժամանակ ենթակառուցվածքների ներդրումային ծառայություններն ապահով գոտի են , այն պայմանով , որ գործի հարմար օրենսդրական ենթակառուցվածք , որը թույլ կտա այդպիսի ներդրումներ։ Դա նրանց հատկապես գրավիչ է դարձնում ինստիտուցիոնալ ներդրողների , օրինակ՝ կենսաթոշակային ֆոնդերի համար , որոնք շարունակ փնտրում են ապահով եկամուտ , հատկապես , երբ դիտարկում ենք այն շարունակ ցածրացող տոկոսադրույքները , որոնք անցած տասը տարիներին գերակշռել են ամբողջ աշխարհում։ Այսպիսով՝ ունենք ապակենտրոնացված ծրագրերը միջազգային գործընկերների աջակցությամբ առաջատար դարձնելու հնարավորություն , եթե գործի նպաստավոր կարգավորիչ դաշտ ( օր . ՝ երաշխավորված սակագներ ) ։ • Սպառողները կշահեն էներգիայի ավելի կանխատեսելի ու նվազող գներից։ Ավելին՝ նրանք նաև կունենան ավելի մեծ էներգետիկ ապահովվածություն , քանի որ վերականգնվող էներգիայի ենթակառուցվածքների մասշտա­ բայ­նացման հետևանքով կնվազի ածխից , նավթից ու գազից կախվածությունը։ Այդ է պատճառը , որ շատ երկրներ ներմուծում են հանածո էներգիայի աղբյուրներ , ինչը նշանակում է , որ նրանք կապված են համաշ­ խարհային շուկայական գների տատ­ ա­ նումներին ու մատակարարման պակասին։ Հնարավոր է՝ սպառողներն իրենք դառնան էներգիա արտադրող կամ սպառող։ Օրինակ՝ նրանք կարող ենք էլեկտրականություն արտադրել ցածրարժեք ՖՎ վահանակների միջոցով և օգտագործել իրենց արտադրած էլեկտրականությունը կամ պարզապես այն նորից հետ ուղարկեն ցանց։ • վերաբերում է աշխատողներին , վերա­ կանգնվող էներգիայի ենթակա­ռուց­ վածքն­ երի մասշտաբայնացման շնորհիվ կստեղծվեն ավելի շատ աշխատատ­ եղեր։ Նոր աշխատատեղեր են ստեղծվում հողմակայանների շնորհիվ , իսկ ՖՎ վահա­նակ­ 4 Էներգետիկ ոլորտի վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 91 ները և ավելի ապակենտրոնացված ցանցը պահանջում են սպասարկողներ։ Ավելին՝ վերականգնվող էներգիայի ոլորտում աշխա­ տատեղերն ունեն ավելի առողջ ու ավելի ապահով լինելու պոտենցիալ , պայմանով , որ աշխատողներն անցնեն համապատասխան ուսուցում։ Հիմնական հարցը սակայն այն է , թե ինչպես աջակցել հանածո էներգետիկայի բնագավառում և դրա մատակարարման շղթայում , օրինակ , ածխարդյունաբերության ոլորտում աշխա­տող­ներին։ Աշխատատեղերի հարցը և աշխատողներին՝ անցումային գործընթացում օգնելու եղանակները խո­րութ­ յամբ քննարկվել են Գլուխ 2 -ում։ • էներգակիրները նպաստում են սոցիալական կոնվերգենցիային և նրան , որ էներգիային առնչվող քաղաքական որոշում­ ների հիմքում ընկած լինեն հիմնարար իրա­ վունքներն ու ազատությունները։ Բացի մաքուր օդի և մեր առողջության համար անվնաս շրջակա միջավայր ունենալու իրավունքի պաշտպանությունից՝ վերականգնվող էներ­ գակիրները նաև հնարավորություն են տալիս իրականացնել ռեսուրսների հորիզոնական կառավարում , որն ավելի մեծ ինքնավարություն է ապահովում հասարակության յուրաքանչյուր անդամի համար։ Այժմ ջերմային էներգիայի պլաններում « վերևից ներքև » աշխատող կառույցներին հավատարիմ մնալու փոխարեն քաղաքացիներին ներգրավելը բարելավում է , օրինակ , գենդերային հավասարությունը։ Էներգետիկայի ոլորտի աշխատուժի կազմ­ ում գենդերային ներկայացվածության վերա­ բերյ­ալ թարմ տվյալները վկայում են , որ կին աշխատողները ունեն հինգ տոկոս­ ով ավելի շատ ներկայացվածություն վերակ­ անգնվող էներգետիկայի ոլորտում՝ համեմատած նավթի և գազի ոլորտների։ 32 տոկոս փաստացի ցուցանիշը դեռևս շատ հեռու է հավասար ներկայացվածությունից , սակայն միտումը խոստումնալից է և ընթան­ ում է ճիշտ ուղղությամբ 13 ։ Սա թույլ կտա հասկանալ գենդերային տեսանկյունը և ապահ­ ովել գենդերային ներառականությունը այդ ոլորտում և հաշվի առնել այն խնդիրն­ երը , որոնց կանայք առերեսվում են հասար­ ակության պակաս արտոնյալ խմբերում , ինչը նշանակում է , որ նրանց վրա ավելի շատ է ազդում կլիմայական ճգնաժամը և ածխի ինտենսիվ կիրառություն ունեցող ոլորտներից բխող արտաքին ներգործությունները ( օր . ՝ ջրի պակաս , օդի աղտոտում և այլն ) ։ Իսկ ի՞նչ կասեք ... ... տեխնոլոգիական մարտահրավերների մասին։ Ինչպես կարող ենք մեզ մշտապես ապահովել կայուն էներգամատակարարմամբ , նույնիսկ եթե շարունակ տատանվում է վերականգնվող էներգակիրներից , օրինակ , արևից ու հողմից ստացված էներգիայի արտադրությունը։ Հետագա քայլեր . պահեստային պաշարներ և փոխկապակցվածություն • Վ երականգնվող էներգակիրներից էլեկտրա­ կանության արտադրությունը հիմնավորապես տարբեր է հանածո էներգակիրների հաշվին արտադրության ներկա համակարգից , որը խիստ կենտրոնացված է։ Եղանակի փոփո­ խությունը կարող է հանգեցնել ցանցում 92 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար տա­տանումների , իսկ երկար , ցուրտ ձմռան պարագայում հնարավոր է՝ ունենանք անբա­ վարար մատակարարում։ Հետևաբար , շատ հավանական է , որ միջին ժամկետի հեռա­նկա­ րում կկարողանանք հիմնել փոքր , ապա­կենտ­ րոնացված պահուստային բլոկ­ներ , որոնք սնուցվում են բնական գա­զով , կենսագազով կամ հիդրոկուտակիչ համակց­ված կայաններից։ Այս բլոկները պետք է նախագծվեն ու բաշխվեն էներգիայի ցանցով մեկ , որպեսզի հեշտությամբ հարմարեցվեն այնպես , որ երկարաժամկետ հեռանկարում աշխատեն կանաչ սինթետիկ գազով՝ որպես պահուստային տարբերակ։ Տեխնոլոգիաներն ու լուծումներն արդեն իսկ առկա են կայունության ու հուսալիության խնդիրները լուծելու համար։ • էներգետիկ պա­հուս­ տային բլոկները մեզ թույլ կտան պա­հես­ տա­վորել ավելցուկային էլեկտրականությունը կարճաժամկետ տատանումները բալան­ սա­վ­ որելու համար։ Արդեն իսկ կան պահուս­ տային այլ արդյունավետ տեխ­նո­լոգիաներ՝ սկսած մեխանիկական լուծումներից , օրինակ՝ հիդրոկուտակիչ համակցված կա­ յանից , մինչև մարտկոցներ ու սինթետիկ գազի արտադրություն։ Սինթետիկ գազի արտա­դրության համար ավել­ցուկ գազի օգտագործումը թույլ է տալիս էներգիան պահուստավորել ավելի երկար ժամանակով։ Եվ ահա այսպես մենք կարող ենք հավաստիանալ , որ հոսանքը չի վերջանա նույնիսկ երկար , մութ ու ցուրտ ձմռանը։ • Թ վային տեխնոլոգիաները մեզ տալիս են էներգետիկ ցանցի արդյունավետ ու ավտոմատ կառավարման գործիքակազմ , որը մեծացնում է կայունության աստիճանը՝ ավելի լավ համակարգելով էլեկտրաէներգիայի մատակարարման առաջարկն ու պահանջարկը։ • Ե րկրների ազգային ցանցերի հետագ­ ա ինտեգրումը մեզ թույլ կտա էլեկ­տրա­կա­նու­ թյունը տեղաբաշխել ամբողջ մայրցամաքով։ Այս փոխկապակցվածությունն արդեն առկա է էլեկտրականության հաղորդման համակարգերի օպերատորների եվրոպական ցանցի ներսում։ Սա նշանակում է , որ , օրինակ , եթե արևը շողում է Իսպանիայում , մինչդեռ պահանջարկն ամենաբարձր աստիճանի վրա է Սլովակիայում , ապա առաջին երկրում մատակարարումը կարող է բավարարել պահանջարկը երկրորդ երկրում։ Հետևաբար , մեզ ավելի քիչ պահուստային հզորություն է անհրաժեշտ վերականգնվող էներգակիրների համար , որպեսզի համակարգը պահենք ստաբիլ վիճակում։ Էներգետիկ միությունը ( որպես ռազմավարություն ) և էներգետիկ համայնքը ( որպես միջազգային կազմակ­ եր­ պություն ) իրավական դաշտ են ձևավորել Եվրոպայում ու սահմանել են կարևոր նշա­ ձող ԵՄ անդամակցության թեկնածու և ոչ ԵՄ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերում վերականգնվող էներգիայի անցման համար : • Վ երականգնվող էներգակատեսակների ապակենտրոնացված արտադրության հնարավորությունը սպառողներին դարձնում է էներգիա արտադրող քաղաքացիներ։ Համայնքները կարող են շահագործել իրենց սեփական հողմակայանները , և ընտանիքները կարող են տեղադրել իրենց սեփական արևային ֆոտովոլտային համակարգերը։ Այս էներգետիկ անկախության շնորհիվ մեծանում է էներգետիկ անցման շահագրգռվածությունը։ Այն կարող է նաև մոբիլիզացնել ֆինան­սա­ վորումը ենթակառուցվածքի ընդլայնման համար , եթե համայնքները լիարժեք օգուտ քաղեն էներգիան ուղղակիորեն ցանց ուղղե­ լուց։ Եվ վերջինը՝ մենք՝ որպես էներգիա ստեղ­ծող քաղաքացիներ , ավելի շատ ենք կապված լինելու էներգետիկ համակ­ ար­գ­ ին ու դրա հետևանքներին և ավելի շատ ենք ուշադիր լինելու մեր էներգետիկ պահան­ ջար­կի և ընդհանուր սպառման վերաբ­ երյալ որոշումն­ եր կայացնելիս։ Սակայն , որ­պես­ զի այս ամենն իրականություն դառն­ ա , 4 Էներգետիկ ոլորտի վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 93 պետք է գործի կառավարման համար­ ժեք շրջանակ , որը կապահովի այն , որ տեղական ու ապակենտրոնացված նախաձ­ եռնությունները երկրորդ ջութակ չդառնան խոշոր կորպորացիաների կամ կառուցապատողների ձեռքին։ Իսկ ի՞նչ կասեք ... ... վերականգնվող էներգակիրների արտադրական մասշտաբներով կիրառության ծախսերի մասին։ Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ , որ ենթակառուցվածքների մասսայական ներդրումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի գնի բարձրացման կամ չի վնասի ոլորտի մրցունակությանը և չի ավելացնի ցածր ու ոչ բավարար եկամուտ ունեցող տնային տնտեսությունների բեռը։ Հետագա քայլեր . նվազող գներ , ավելացող օգուտներ Հարցը , թե ինչպես դա կանդրադառնա գների վրա , կախված է այն հանգամանքից , թե ինչպես է կառավարվում էներգետիկ շրջադարձը։ Հաջորդող կետերում մենք կուսումնասիրենք գերմանական փորձը և կներկայացնենք ուսանելի դասերը։ Գերմանիան եղել է առաջամարտիկներից մեկը և մեզ տալիս է արժեքավոր տեղեկություններ , որոնք կարող են ուսանելի լինել։ • Ո րպես սկիզբ՝ կարևոր է արձանագրել , որ Գերմանիայում էլեկտրականության գները տնային տնտեսությունների ու բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկությունների համար կրկնապատկվել են 2020 թ . Գերմանիայի « Վերականգնվող էներգետիկ աղբյուրների մասին » օրենքի ընդունումից հետո։ Ավելի աղքատ ընտանիքների վրա սա հատկապես անհամաչափորեն ծանր է անդրադարձել , որովհետև էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է նրանց տնօրինած եկամուտի ավելի մեծ մասը։ • Դրա պատճառներից մեկը , կարճ ասած , այն է , որ վերականգնվող էներգակիրների մասսայական ներդրումը ֆինանսավորվել է « կանաչ » էլեկտրականության համար ֆիքսված սակագնի երաշխավորմամբ։ Այնուհետև էլեկտրականության շուկայական գների և երաշխավորված սակագնի տար­ բե­րությ­ունը փոխանցվում է սպառողներին և փոքր ու միջին ձեռնարկություններին՝ նրանց էլեկտրականության հաշիվների վրա վերականգնվող էներգակիրների համար լրացուցիչ վճարի տեսքով։ Սա շատ արդյունավետ է եղել վերականգնվող էներգակիրների արտադրական մաս­ շտաբնե­րով կիրառման փուլում , սակայն վերը հիշատակված ծախսը ավելի մեծ բեռ է դառ­ նում ցածր և անբավարար եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար։ • Բ այցևայնպես , սրանով բացատրվում է գնի բարձրացման մի մասը միայն։ Էլեկտրա­ կանության գների վրա ազդեցություն են ունենում նաև մի շարք այլ հարկեր ու վճարն­ եր , որոնք հետագայում ավելացան։ Ավելին՝ էլեկտրականության խոշոր սպա­ ռողները , այդ թվում՝ էներգաինտենսիվ արդյունաբերությունները , ազատվել են վերականգնվող էներգակիրների հավելա­ վճարներից՝ մյուս բոլոր օգտատերերի վրա թողնելով ավելի մեծ բեռ։ Անցած մի քանի տարիներին , սակայն , այդ հավելավճարը նվազել է։ • տասնամյակներ շարունակ կառա­ վարությունները սուբսիդավորվել են հանածո էներգակիրներն ու ատոմային էներգիան . միայն թե դա չի երևում մեր էլեկտրականության հաշիվների անդորրագրերի վրա , որովհետև դա վճարվում է ընդհանուր հարկային եկամուտներից։ Սա նշանակում է , որ անցյալում էլեկտրականության գները երբեք չեն արտացոլել հանածո էներգակիրներից արտադրված հոսանքի իրական արժեքը։ Գերմանիայի էներգետիկ ոլորտներին տրամադրվող՝ շրջակա միջավայրի համար վնասակար սուբսիդիաները 2019 թվականին կազմել են տարեկան մոտ 17 միլիարդ եվրո։ Այսպիսով՝ վերականգնվող 94 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար էներգակիրների դեմ հաճախ հնչեցվող մեղադրանքը միայն այն է , որ դրանք նույն կերպ չեն սուբսիդավորվում , ինչ հանածո էներգակիրները։ Շրջակա միջավայրի համար վնասակար այս սուբսիդիաների վերաուղղորդումը ֆինանսական միջոցներ կազատի պետական բյուջեում կա՛մ ենթակառուցվածքներում ներդրումների , կա՛մ ավանդական էներգետիկ ոլորտներում աշխատողների արդար անցումը ֆինանսավորելու համար։ • Բ ացի այդ՝ հանածո էներգակիրներից ստացվող էլեկտրականության և հանածո էներգակիրների գնի մեջ հաշվի առնված չեն արտաքին ծախսերը , օրինակ՝ գլոբալ տաքացման ազդեցությունը և դրանից բխող ծախսերը , շրջակա միջավայրի վիճակի վատթարացումը կամ ռադիոակտիվ թափոնների պահեստավորումը։ Եթե դա էլ ներառենք հաշվարկում , ապա կստանանք ավելի իրատեսական պատկեր , և վերականգնվող էներգիայի աղբյուրները կլինեն ավելի մրցակցային։ Միայն այն հանգամանքը , որ շրջակա միջավայրի համար վնասակար ազդեցություններն ի հայտ են գալիս որոշ ժամանակ անց , չի նշանակում , որ այսօր դրանք պետք է անտեսենք , հաշվի չառնենք ու պարզապես փոխանցենք դրանք հետագա սերունդներին։ • Ա յսօր վերականգնվող էներգակիրների մասշտաբայնացումը ավելի էժան է , քան նախկինում։ Վաղ նախաձեռնող երկրները , ինչպիսին Գերմանիան է , օգնել են ձևավորել վերականգնվող էներգակիրների շուկան՝ ընձեռելով մասշտաբայնացման հաշվին խնայելու հնարավորություն՝ հետագա հետազոտությունների , մշակումների և մասսայական արտադրության միջոցով։ Արդյունքում այսօր հողմային տուրբիններն ու արևային ֆոտովոլտային վահանակներն անհամեմատ էժան են , քան նախկինում , և մասսայական կիրառության մեջ դնելը անհամեմատ ավելի հեշտ է , քան երբ նոր էր սկսվել գործընթացը։ Եթովպիայի և Մարոկկոյի պես երկրները վերջերս ապացուցել են , որ վերականգնվող էներգակիրների մասշտաբայնացումը հնարավոր է առանց էլեկտրականության սակագնի բարձրացման։ • Բ ացի այդ՝ ապացույցներ կան այն մասին , որ շատ ածխային էլեկտրակայաններ այլևս շահութաբեր չեն և , վերջիվերջո , վերածվելու են արգելափակված ակտիվների , եթե պետությունը չսուբսիդավորի դրանք օպերատորների շահույթի մարժան վճարելու համար։ Եվ սա վերաբերում է ոչ միայն հին տեղակայաններին։ Օրինակ՝ Լեհաստանում բաժնեմասի սեփականատիրոջ դեմ մի դատական հայցի արդյունքում պարզվել է , որ ընկերության՝ նոր ածխային էլեկտրակայան կառուցելու պլանով չի հաջողվել ցույց տալ , թե կայանն ինչպես է հնարավոր լինելու շահույթով աշխատեցնել , ինչի հետևանքով նրանք հրաժարվել են ծրագրից։ Սա նաև կարևոր հարց է ոչ ԵՄ երկրների , հատկապես անդամակցության թեկնածուների համար . չնայած այն հանգամանքին , որ ԵՄ ածխածնային գնանշման ETS մեխանիզմը դեռևս նրանց չի վերաբերում , նրանք պետք է դա հաշվի առնեն այսօր՝ նախքան էներգետիկ ենթակառուցվածքում երկարաժամկետ ներդրումներ կատարելը։ Ավելին՝ հանածո էներգակիրների հաշվին արտադրության համար պետական սուբսիդիաները , ըստ եվրոպական էներգետիկ օրենսդրության , կարելի է համարել անօրինական պետական օժանդակություն , ինչը հանգեցնում է անդա­ մակ­ցութ­ յան պահանջների հետ անհամա­ պատասխանության։ Երբ երկիրն արդեն անդամակցում է ԵՄ-ին , ԵՄ օրենսդ­ րու­թյան այսօրինակ խախտումը կարող է հանգեցնել անգամ այդ օբյեկտների ապամոնտաժման։ Բացի այդ՝ ԵՄ մակարդակում ածխածնի սահմանային հարկերի ճշգրտման վերա­ բերյալ ընթացիկ քննարկումները ( ինչպես քննարկվել է Գլուխ 2 -ում , էջ 54) պետք է դիտարկվեն Եվրոպական միություն 4 Էներգետիկ ոլորտի վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 95 էներգիայի արտահանման երկարաժամկետ մրցունակության և էներգաինտենսիվ արտադրատեսակների արտահանման տեսանկյունից։ • Ե րբ խոսում ենք բիզնեսների մրցունակության մասին , կարևոր է միշտ հիշել , որ ոչ բոլոր մասնավոր ընկերություններն են ենթարկվում միջազգային մրցակցության , երբ խաղի մեջ է մտնում արտադրության ծախսերի կազմում էներգիայի գնի դիֆերենցիալը։ Ավելին՝ է լեկտրականության ծախսը բազմաթիվ ծախսերից ընդամենը մեկն է , որ ազդում է բիզնեսների մրցունակության վրա։ Շուկաներին մոտ գտնվելու հանգամանքը , տրանսպորտային ծախսերը և ընդհանուր արտադրողականությունը նույնպես ներառվել են հաշվարկում։ • Ի վերջո , էլեկտրաէներգիայի սակագների վրա վերականգնվող էներգակիրների մասսայական կիրառության ազդեցության հարցը բացատրվում է կառավարմամբ , այսինքն , թե ինչպես է պրոցեսն իրականացվում , այլ ոչ թե՝ եթե իրականացվի։ Էլեկտրաէներգիայի սակագները վերահսկելու նպատակով պետությունը կարող է սուբսիդավորել վերականգնվող էներգետիկայի մասշտաբային ներդրումը։ Սա կարող է լինել կամ ուղիղ սուբսիդավորմամբ , այն է՝ էժան վարկերի տրամադրում կամ մասնավոր ներդրումների համար երաշխավորություն։ Նախկինում այս տարբերակները հաճախ խնդրահարույց են եղել Եվրոպական միության պետական օժանդակության խիստ կանոնների պատճառով։ Սակայն Եվրոպական միության « Կանաչ գործարքի » շրջանակներում վերանայման ենթակա են վերականգնվող էներգետիկ ենթակառուցվածքների մասսայական կիրառության կանոնները։ Ավելին՝ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է հաջորդ տասը տարիների ընթացքում մոբիլիզացնել մեկ տրիլիոն եվրո , որի մի մասը՝ որպես օգնություն , ուղղվելու է անդամ պետություններին , որպեսզի նրանք արդիականացնեն իրենց էներգետիկ համակարգերը։ Սա հնարավորությունների 96 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար իրական պատուհան է նաև անցումային տնտեսությունների համար։ • Ե վ վերջիվերջո , ցածր և ոչ բավարար եկամուտ ունեցող տնային տնտեսությունները կարող են օգնություն ստանալ իրենց էլեկտրաէներգիայի հաշիվները փակելու համար , եթե էլեկտրականության ծախսերի բարձրացումն անխուսափելի է մինչ նոր ենթակառուցվածքների ներդրվելը։ Սոցիալական հիմնախնդիրները հարկ է լուծել սոցիալական քաղաքականության գործիքներով , այլ ոչ թե մեղքը վերագրելով էներգետիկ անցմանը։ Իսկ ի՞նչ կասեք ... ... հանածո էներգետիկայի բնագավառի աշխատատեղերի մասին։ Ինչպե՞ս հետևենք , որ այս աշխատողները չանտեսվեն։ Հետագա քայլեր . մոբիլիզացում հանուն արդարացի անցման • Ն ախ կարևոր է արձանագրել , որ կառուց­ ված­քային փոփոխության մեծ մասը , մաս­ նա­վորապես ածխի ոլորտում , արդեն տեղի է ունեցել։ Տեխնոլոգիական առաջ­ ըն­թացն ու ավտոմատացումը նպաստել են , որ այս ոլորտում կտրուկ նվազի աշխա­տողների անհրաժեշտությունը և հանքարդյունաբերության և վառելիք ածխի ոլորտում աշխատող մարդկանց թիվը։ Էներգետիկայի բնագավառում սոցիալապես արդար փոխակերպումը կբերի կայուն լուծումների՝ միաժամանակ ապահովելով կայուն աշխատատեղեր ( զբաղվածության տիրույթը հանգամանորեն ներկայացված է Գլուխ 2 -ում ) ։ • Ն աև արժե շեշտել , որ ածխարդյունաբերության ոլորտում կամ ածխով աշխատող էներգակայաններում աշխատատեղերը երբևէ գրավիչ չեն եղել։ Դա եղել է ( և երբեմն նաև՝ է ) վտանգավոր և շատ լարված աշխատանք . այդ է պատճառը , որ հատկապես հանքագործները սկսեցին կազմակերպվել արդյունաբերականացման ամենավաղ փուլում։ Չնայած այն հանգամանքին , որ մեկ տասնամյակ տևած պայքարից հետո արհմիություններին , ի վերջո , հաջողվեց էականորեն բարելավել աշխատանքային պայմանները , օրինակ՝ վարձատրությունն ու կենսաթոշակները , սակայն շատ հանքագործներ այդպես էլ վաստակած թոշակին չհասան , որովհետև իրենց մահկանացուն կնքեցին ստորգետնյա պատահարների ,« թոքերի սև հիվանդության » կամ քաղցկեղի հետևանքով 14 ։ Այսպիսով՝ շատ հանքագործների միակ ցանկությունն այն էր , որ իրենց երեխաները այլ ոլորտներում գտնեն ավելի լավ աշխատանք , որը չի քայքայի նրանց առողջությունը։ • այս արդար անցումն էներգետիկայի ոլորտում ապահովելու համար անհրաժեշտ է մոբիլիզացում։ Անցումային գործընթացն ինքնիրեն տեղի չի ունենա։ Երբ խոսքը վերաբերում է աշխատողների իրավունքների ուժեղացմանը , արհմիություններն ունեն սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների հետ համագործակցելու պատմություն։ Այստեղ ևս նրանք պետք է միասին գործեն , որպեսզի հավաստիանան , որ նոր արդյունաբերական հեղափոխությունը կարող է դառնալ աշխատավորական շարժման կատալիզատոր։ Գլուխ 2 -ում նկարագրված է աշխատողների համար արդար անցում ապահովող գործիքակազմը , որը կարող է դառնալ պրոգրեսիվ օրակարգի հենք։ • Տ եխնոկրատական քաղաքականության առաջարկ­ ությունների փոխարեն պրոգրե­ սիվ դերակատարները պետք է իրենց նարատիվներում ներառեն հանածո էներգակիրների վրա հիմնված քաղա­ քակ­ րթութ­ յունների ժառանգությունը։ Աշխատավորական շարժումները սկիզբ են առել արդյունաբերական հեղափոխության հետևանքով ծանր արդյունաբերության ու 4 Էներգետիկ ոլորտի վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 97 հանքարդյունաբերության ոլորտներում։ Համոզիչ նարատիվում արժևորվում է աշխատավորների նպաստը քաղաքակրթական առաջընթացին , և նրանց չեն մեղադրում մոլորակն աղտոտելու մեջ։ Բայցևայնպես , պետք է նաև պարզաբանել , որ հանածո էներգակիրների քաղաքակրթությունը մոտենում է ավարտին։ Մեզ հավասարապես պետք են հետևյալ գործողությունները՝ համերաշխություն նրանց հետ , ումից կախված են մեր ապրուստի միջոցները և հավաքական գործողություն բոլորի փուլային անցումը՝ կայուն ապագա և հանածո էներգակիրներից փուլային հրաժարումն ապահովելու համար։ • վերականգնվող էներգակիրների օգուտները լիարժեք իրացնելու բանալին դրանք արագ արտադրական մասշտաբների հասցնելու մեջ է , որը պետք է ուղեկցվի անհրաժեշտ բաշխման ու հաղորդման ցանցերով , պահուստային բլոկներով ու պահանջարկի խելացի կառավարմամբ։ Վերականգնվող էներգիայի բավականաչափ տեղակայաններով կարող ենք խուսափել հաստատուն մատակարարման ու հուսալիության խնդիրներից։ Ավելին՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների սահուն անցմամբ կարող ենք խուսափել հին , կենտրոնացված և հանածո վառելիքով աշխատող համակարգերը նոր , ապակենտրոնացված ցանցին զուգահեռ շահագործելու անհրաժեշտությունից։ Սա կնվազեցնի ծախսերը , որովհետև ավելի արդյունավետ է։ Զարգացող տնտեսություն­ ների անցման համար , որոնք դեռևս ունեն էներգիայի աճող պահանջարկ , այս մասսայական ներդրումը ոչ միայն պետք է համընթաց լինի աճող պահանջարկին , այլև պետք է ապահովի , որ այդ ամենի հետևանքով հանածո էներգակիրներով աշխատող էներգակայանները փոխարինվեն։ Այս անցումն աշխատավորների համար հաջողությամբ իրականացնելու նպատակով մեզ անհրաժեշտ է համերաշխություն և հավաքական պայքար։ 98 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս III. Վերականգնվող էներգետիկայի քաղաքակա­նութ­ յունները կարող են օգնել մեզ մեղմել կլիմայական ճգնաժամը և հարմարվել դրան։ • Ք անի որ վերականգնվող էներգիան ապա­ ցու­ցում է մեր տնտեսական հեռանկարների , սոցիա­լական կայունության ու ժողովրդա­վա­ րա­կան կառավարման համար բազմակողմանի շահավետ լուծում լինելը , այն նաև շարունակում է հանդիսանալ առանցքային գործիք բնության հետ համատեղելիության իմաստով։ Քամուց , կենսազանգվածից և արևից ստաց­ված էներգ­ իան կազմում է աշխարհում էլեկտրա­­ էներգ­­ իայի արտադրության 60 70 տոկոսը 15 , և այդ էներգիայի ծավալների ավե­լա­ց­ ումը հանդիսանում է կլիման մեղմելու գոր­ծող­­ ութ­ յ­ուն­ների և ջերմոցային գազերի ար­տա­ նետումների կրճատելու ան­կյուն­ ա­քարը ։ • Մ իևնույն ժամանակ վերականգնվող էներգիայի ընձեռած հնարավորությունների լիարժեք իրացումը կլիմային հնարավորություն է տալիս հարմարվելու էներգետիկայի ոլորտում և այլ էներգաինտենսիվ ճյուղերում , որոնք զգալի ազդեցություն են կրում կլիմայական ճգնաժամի հետևանքով։ Օրինակ՝ ջրի պակասը հիմնախնդիր է դառնում շատ երկրների համար և իրական սպառնալիք է հիդրոէլեկտրակայանների համար , որոնք օգտագործվում են էներգետիկ պահանջարկն ու առաջարկը հավասարակշռելու համար։ Հավասարապես կարևոր է խոշոր համակցված ցիկլով ջերմաէլեկտրակայանների ու ատոմային կայանների հովացման համար ջրի պակասի խնդիրը։ Անհրաժեշտ է , որ շարունակենք արդար անցման գործընթացն ու վերականգնվող էներգակիրները դարձնենք էներգիայի դոմինանտ աղբյուրը . այս կերպ մենք կարող ենք հարմարվել այս խնդիրներին։ • Կ լիմայական ճգնաժամի վերաբերյալ դեբատի առանցքը անվտանգության և հնարավոր հակամարտության վտանգի թեման է , որը կարող է առաջանալ ռեսուրսների սակավության , այդ թվում՝ ջրի , էներգիայի պակասի , մատակարարման ընդհատումների և միգրացիոն միտումների հետևանքով։ Հաճախ մոռանում ենք այն հանգամանքը , որ երբ վերականգնվող էներգիան պատշաճ կերպով է օգտագործվում կոնկրետ երկրի կամ տարածաշրջանի կարիքները բավարարելու համար , այսինքն՝ օգտագործվում է ֆինանսապես մատչելի ու հուսալի եղանակով , ապա բնական պաշարների , օրինակ՝ հանածո էներգակիրների շուրջ վեճերը հօդս են ցնդում ։ Արդյունքում՝ հանածո ռեսուրսները մնում են այնտեղ , որտեղ պետք է լինեն՝ ընդերքում։ • Շ րջակա միջավայրի մասին իրազեկվածության աստիճանն ավելի բարձր է իրենց տան տանիքին արևային վահանակ տեղադրած քաղաքացիների շրջանում , և նրանք կայուն լուծումների օգուտն ստանում են « առաջին ձեռքից » ՝ իրենց անմիջական միջավայրը պաշտպանելով ջերմոցային գազերի արտանետումներից՝ միաժամանակ կարևոր գործոն դառնալով ամբողջ արտադրական շղթայում՝ որպես արտադրող-սպառող (« պրոսյումեր ») ։ Իսկ ի՞նչ կասեք ... ... նվազագույն , սակայն իրական բնապահ­ պանական վնասի մասին , որի պատճառը հողմային և արևային էներգիան է։ Հետագա քայլեր . հինը , նորը , ապագան • Է ներգիայի վերափոխման ( կամ « արտա­ դրության ») յուրաքանչյուր ձև միջամտություն է բնությանը և ունի « անբնական » կողմնակի ազդեցություններ։ Սակայն որոշ տեխնոլո­ գիաներ ավելի վնասակար են , իսկ որոշ տեխնոլոգիաներ՝ պակաս։ Վերակ­ անգնվող էներգետիկ տեխնոլոգիաները , օրինակ՝ 4 Էներգետիկ ոլորտի վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 99 հողմային տուրբիններն ու արևա­յին վահա­ նակները , կլիմայի հետ ամենա­համա­տեղելի լուծումներն են էլեկտրականության արտա­ դրության և ընդհանրապես էներգետիկայի դաշտում։ Սակայն արտադրական գործընթացի պատճառով դրանք լիովին անվնաս չեն , բայց մինչև այժմ մեր ունեցած ամենաչեզոք լուծումներն են։ Համեմատած հանածո էներգակիրների , այդ թվում՝ բնական գազի այրման կամ ատոմային էներգիայի օգտագործման հետ , որոնք ունենում են բազմաթիվ վնասակար հետևանքներ մեր առողջության ու բնական միջավայրի վրա , դրանք , անկասկած , ավելի լավ լուծում են։ • Ա յնպիսի լուծումները , ինչպիսին էկոլոգիապես անվնաս ջրածնային տեխնոլոգիան է , այժմ մշակվում են ի պատասխան վերը նշված մարտահրավերների , որոնք ի հայտ են գալիս տարբեր արդյունաբերական գործընթացներում , այդ թվում՝ արևային ֆոտով­ ոլտային կայանների արտադրական պրոցեսում։ Ենթադրաբար այս խնդիրը լիարժեք լուծում կստանա երկարաժամկետ հեռանկարում (2030-2050 թթ .) ։ • Ն աև առաջընթաց է գրանցվել հողմային տուրբինների աղմուկի նվազեցման ու չվող թռչունների վրա դրանց բացասական ներգործությունները մեղմելու ուղղությամբ։ Արևային վահանակների պիտանելիության ժամկետը երկարաձգվել է , իսկ չափերը՝ փոքրացվել , այնպես որ դրանք այժմ զբաղեցնում են ավելի քիչ տեղ և օգտագործում են ավելի քիչ ռեսուրս։ • Ե կեք անուշադրության չմատնենք շրջակա միջավայրին ու մեր առողջությանը ածխահանքերի հասցրած վնասը , է՛լ չենք խոսում լիգնիտի բաց հանքերի մասին , որոնք որևէ կերպ չի կարելի համեմատել վերականգնվող էներգակիրների պատճառած նվազագույն կողմնակի ազդեցությունների հետ։ Ամբողջ գյուղեր ու բնության տեսարաններ գլխիվայր են շրջվել . մարդիկ կորցրել են իրենց հողն ու ստիպված բնակություն են հաստատել այլ վայրերում։ Ջրային պոմպերը պետք է աշխատեն , որպեսզի թույլ չտան ածխի հանքերի փլուզումը։ Իսկ ստորգետնյա ջրերի մակարդակը խիստ տուժում է բաց հանքերի հեղեղումից։ Իր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ՝ վերականգնվող էներգիան միակ ճանապարհն է , որով մարդկությունը կարող է հաղթահարել գլոբալ տաքացումը , որի վրա այն այդքան խիստ ներգործել է թե՛ մեղմելով և թե՛ հարմարվելով։ Ավելի մեծ ներդրումներ են անհրաժեշտ նաև արևային , հողմային և կենսազանգվածի բնագավառներում՝ շատ երկրներում և տարածաշրջաններում սակավաջրության վրա կլիմայական ճգնաժամի ներգործությամբ պայմանավորված։ Ջրի մակարդակի իջեցումը նշանակում է , որ հիդրոէներգիան չի լինի նույնքան հուսալի , որքան նախկինում էր։ Ավելին՝ դա կախված է կլիմայական ճգնաժամի ուժգնությունից , որը կարելի է զգալիորեն մեղմել վերականգնվող էներգակիրների կիրառության ընդլայնմամբ , ինչն իր հերթին կապահովի խմելու ջրի հասանելիություն առաջիկա տարիներին։ Իսկ ի՞նչ կասեք ... ... ՀԱԵ-ում հաճախակի հնչող կարծիքների մասին , թե կլիմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու վերականգնվող էներգիայի խթանումը ընդամենը վերաբերում է արևային և հողմային խոշոր տուրբիններ արտադրողների ( օր . ՝ Գերմանիայի ) համար շուկա ապահովելուն։ Հետագա քայլեր . թռիչքային զարգացում • Կ լիմայական ճգնաժամն իրատեսական է և քննարկման ենթակա չէ։ Այստեղ մեզ անհրաժեշտ է հնարավորինս լավ կիրառել ժողովրդավարության գործիքները , որպեսզի հնարավոր դարձնենք էներգետիկ ոլորտի սոցիալապես արդար անցումը վերականգնվող էներգակիրների , որից կշահեն բոլորը։ Ովքեր չեն կարողանա ճանաչել կլիմայական 100 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար ճգնաժամի և սոցիալական արդարության փոխկապակցվածությունն այսօր՝ կկրեն նույն պատասխանատվությունը , ինչ նրանք , ովքեր մերժում են գլոբալ տաքացումը ( տե՛ս Գլուխ 1, էջ 23): Այնուհետև , ի պատասխան այն մտայնության , թե վերականգնվող էներգակիրների խթանումը արևային և հողմային տուրբինների խոշոր արտադրողների համար շուկայական ռազմավարության մաս է , մենք չպետք է մոռանանք արտադրության ու մատակարարման այս շղթա մուտք գործող՝ զարգացող երկրների համար ձևավորվող հավելյալ արժեքի մասին , ինչն արդեն իսկ տեսանելի է , օրինակ՝ ավտոմոբիլային ոլորտում ( տե՛ս Գլուխ 2, էջ 58) ։ Իսկ ի՞նչ կասեք ... ... վերականգնվող էներգիայի զարգացումը խթանելու մասին , երբ անմիջականորեն վերականգնվող էներգիայի աղբյուրներում ներդրումը բավարար չէ կլիմայական ճգնաժամից բխող ռիսկերի դեմ պայքարելու համար , եթե չկան դրան զուգահեռ համարժեք միջոցառումներ , օր . ՝ էներգաարդյունավետության միջոցառումներ , որոնք կկանխեն հետագա աճող պահանջարկը։ Հետագա քայլեր . սպառման ծավալների նվազեցումը հաղթաթուղթ է էներգաարդյուավետության համար • Վ երականգնվող էներգակիրներն ավելի էներ­ գա­արդյունավետ աղբյուրներ են։ Բայցև­ այն­պես , ճշմարիտ է նաև այն , որ դրանց անցնելուն զուգահեռ , էներ­գետիկ պա­հան­ ջարկը նվազեցնելու համար ներ­դրումներ են անհրաժեշտ էներ­գաա­ ր­դյու­նա­վե­ տութ­յան ոլորտում ։ Բոլոր ոլորտներում էներ­գիայի պահանջարկը նվազագույնի հասց­նելու նպատակով կատարվում են հա­ մա­պարփակ կառուցվածքային փոփո­խութ­ յուններ , որոնց միջոցով տեղի է ունենում սպառ­վող էներգիայի բացարձակ ծավալների նվազ­ եցում , որն էլ պետք է ուղեկցվի ամենից էներգ­ ա­արդյունավետ տեխնոլոգիաների կի­ րառ­ ությ­ամբ։ Այս ներդրումն ինքնին կլինի նոր աշխատատեղերի աղբյուր , որից տնտես­ ութ­ յունը երկարաժամկետ հեռանկարում կստան­ ա հավելյալ շահույթ ( տե՛ս Գլուխ 2, էջ 57): Իսկ ի՞նչ կասեք ... ... այն փաստի մասին , որ էներգետիկ անցման գաղափարախոսությունն իրագործող շատ երկրներ հարուստ տնտեսություններ են՝ ահռելի տեխնոլոգիական , տնտեսական ու ֆինանսական ներուժով։ Նրանց վիճակը լիովին տարբերվում է ԿԱԵ և ՀԱԵ երկրների մեծամասնության վիճակից Հետագա քայլեր . միտում նաև Գլոբալ Հարավում • Ա րևելյան և Հարավ-արևելյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներն ունեն արևային և հողմային էներգիայի զգալիորեն ավելի մեծ ներուժ , քան օրինակ՝ Գերմանիան։ Սա այսօր արդեն կարելի է արդյունավետորեն կիրառել։ • Վ երականգնվող տեխնոլոգիաները , մասնա­վո­ րապես հողմայինն ու արևայինը , ֆինանսապես մատչելի են , չեն հանդիսանում « բարձրագույն մաթեմատիկա » և հաջողությամբ կիրառվում են ամբողջ աշխարհում։ Կասած չկա , որ ավելի ու ավելի շատ թվով զարգացող երկրներ , օրինակ՝ Մարոկկոն , առաջ են մղում էներգետիկ անցման օրակարգը , և ռազմավարական խաղացողները ( օրինակ՝ Չինաստանը ) իրենց նորարարական ու արտադրական ներուժը կենտրոնացնում են վերականգնվող էներգակիրների ստացման ու արտադրության վրա։ Իսկ ի՞նչ կասեք ... ... այն փաստի մասին , որ վերականգնվող էներգիան ավելի շատ կախված է եղանակից , քան փաստացի էներգետիկ պահանջարկից։ Հետագա քայլեր . նույնիսկ ավելի հաստատուն մատակարարում • Ե թե էներգիայի արտադրությունը հիմնված լինի գլխավորապես վերականգնվող էներգա­ 4 Էներգետիկ ոլորտի վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 101 կիրների վրա , ապա էներգետիկ անվտան­ գությունը ավելի մտահոգիչ չի լինի , քան ավան­դական էներգետիկ աղբյուրների ստեղ­ ծած նախկին անվտանգության մար­տահրա­­­ վերներն էին։ Էներգետիկ ան­վտան­գ­ ությ­ունն արդեն իսկ վտանգված է ավան­դական , կենտ­րոնացված էներ­գա­արտադրության կրիտիկական աստիճանի կիրառության պատ­ճառով։ Հնարավոր չէ կան­խա­տեսել , թե երբ անհրաժեշտություն կա­ռա­ջա­նա դադարեցնել ածխով աշխատող էլեկ­տրա­ կայանի կամ ատոմային կայանի աշխա­ տանքը՝ ճգնաժամանային պայման­ներում օգտագործելու նպատակով։ Եվ այս ամենի հետևանքներն ավելի ծանր են քիչ օբյեկտներ ունեցող կենտրոնացված համակարգում , է՛լ չենք խոսում այն փաստի մասին , որ շատ երկրներ մեծապես կախված են հանածո էներգակիրների , օրինակ՝ նավթի և գազի ներմուծումից։ Դրա պատճառով նրանց էներգետիկ համակարգը խոցելի է դառնում արտահանող երկրներում շուկայական գնի զարգացումների ու քաղաքական անկայուն վիճակի պատճառով։ • Մ իանշանակ է , որ վերականգնվող աղբյուրների հոսքը փոփոխական է։ Սակայն մենք հիմնականում գիտենք , թե երբ է լինելու արևոտ կամ քամոտ , և գիտությունն էլ թույլ է տալիս ճշգրիտ ու ժամանակին կանխատեսել։ Նորարարական տեխնոլոգիաների , օրինակ՝ հաշվառքի խելացի սարքերի և ցանցերի , մեկտեղմամբ էներգիայի հոսքն ավելի անվտանգ ու կայուն է , քան երբևէ։ • Ի լրումն դրա , եթե կա պահուստավորման բավարար հզորություն և էլեկտրա­էներգ­ ե­տի­ կական ցանցերի գործող տարածաշրջանային ինտեգրում , ապա բնական փոփոխությունները կարելի է հաղթահարել առանց անջա­տումից վախենալու։ Գերմանիայում էլեկտրա­էներգ­ ե­ տիկ ցանցի հուսալիությունը չի տուժել՝ չնայած այն հանգամանքին , որ RES -ի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի արտադրությունում 2019 թվականին հասել է ավելի քան 40 տոկոսի։ Հետազոտություններն ու անգամ էլեկտ­ րա­ հաղորդման համակարգի օպերատ­ որների կատարած վերլուծությունները ցույց են տվել , որ շատ երկրներում էլեկտրականության համակարգի 100 տոկոսանոց աշխատանքը արդեն իսկ իրագործելի է վերականգնվող էներգակիրների շնորհիվ։ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՆԵՐԳԻԱՅԻ 40% -Ը- ԱՐԱԳՈՐԵՆ ՀԱՍՑՆԵ՛ՆՔ ԱՅՆ 100% -Ի Վերականգնվող էներգիա Լիգնիտ ( գորշ ածուխ ) Կոշտ ածուխ Միջուկային էներգիա Բնական գազ Հանքային յուղեր Այլ 102 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս IV. Առողջության պաշտպանությունն ու առողջապահության որակը՝ որպես վերականգնվող էներգետիկայի անվիճելի օգուտ։ 1. Մ եր երեխաների և մեր առողջությունը պաշտպանելը վերականգնվող էներգիայի վրա հիմնված ապագայի ամենաարժեքավոր առավելություններից է։ Նախևառաջ , վերականգնվող էներգակիրներն էականորեն նվազեցնում են օդի աղտոտվածությունն ու աշխարհում փրկում են տարեկան ավելի քան յոթ միլիոն կյանք , այդ թվում՝ երեխաների , որոնք դառնում են վաղաժամ մահվան զոհ օդի աղտոտվածության հետևանքով ( տե՛ս Գլուխ 5, էջ 110) 16 : Լինելով նաև օդում մկնդեղի ու սնդիկի ամենամեծ արդյունաբերական աղբյուրը՝ ածխով աշխատող էլեկտրակայաններից արտանետումների փոքր մասնիկները (PM 2.5), որոնք , ինչպես հայտնի է , առաջացնում են սրտանոթային հիվանդություններ , կարող են անցնել ավելի քան 1000 կմ։ Ավելին՝ հանրային առողջապահական համակարգում աղտոտման պատճառով առաջացած շնչառական հիվանդությունների բուժմանը հատկացվող զգալի ռեսուրսները կարելի է վերատեղաբաշխել ու օգտագործել այլ նպատակներով , օրինակ՝ անվճար բուժօգնություն երեխաների համար։ Վերականգնվող էներգետիկան ունի շատ քաղաքներում ծխամշուշի հիմնախնդրին վերջ դնելու պոտենցիալ։ Քանի որ հետազոտությունները վկայում են , որ տնային տնտեսությունների ջեռուցումն ու արդյունաբերական գործունեությունը , նաև տրանսպորտը արտանետումների գլխավոր աղբյուրներն են , հետևաբար ածխի հիմքով աշխատող կայանները վերականգնվող էներգակիրներով փոխարինելը կօգնի մաքրել մեծ քաղաքների օդն ու նվազեցնել ծխամշուշի առկայությունը։ 2. Քովիդ19 համավարակի ընթացքում շատ ուսումնասիրություններ պարզեցին , որ աղտոտված օդի ազդեցությանն ավելի շատ ենթարկված մարդկանց ռիսկի խմբում հայտնվելու վտանգն ավելի մեծ է և վարակվելու դեպքում տանջվելու հավանականությունն ավելի շատ է , քան այն մարդկանց դեպքում , որոնք բնակվում են քիչ աղտոտված շրջաններում։ 3. Ածխամոխիրը , որն այրված ածխի թափոնն է , նույնպես պարունակում է թունավոր ծանր մետաղներ , ինչը առաջացնում է քաղցկեղ ու նյարդային համակարգի հիվանդություններ։ Քանի որ ածխամոխիրը հաճախ ճիշտ չի օգտագործվում , այն թունավորում է մակերևութային ու ստորգետնյա ջրերը։ • Ն ավթի արտահոսքը բազում բնապահպանական աղետների ու մարդկային տառապանքի պատճառ է եղել։ Բոլորս էլ ծանոթ ենք թունավորված գյուղատնտեսական հողակտորների կամ մահացող ծովային թռչունների պատկերների։ Սա հանրահայտ երևույթ է համեմատած նոր հանածո վառելիքային տեխնոլոգիաների ռիսկերի , օրինակ՝ հիդրոպայթյունների , որոնք միայն հիմա են ակներև դառնում։ • Հ ամեմատած ածխարդյունաբերական ոլորտի աշխատատեղերի հետ , որոնք հայտնի են բարձր ռիսկայնությամբ և առողջության համար ծանր հետևանքներով և հիմնականում ի հայտ են գալիս ավելի մեծ տարիքում , վերականգնվող էներգետիկայի ոլորտի աշխատատեղերն ապահովում են աշխատավայրում ավելի բարձր առողջապահական ու անվտանգության ստանդարտներ ( տե՛ս նաև Գլուխ 2, էջ 34): Իսկ ի՞նչ կասեք ... ... այն գաղափարի մասին , որ որոշ քաղաքներում կամ գոտիներում օդի աղտոտվածության ու 4 Էներգետիկ ոլորտի վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 103 ծխամշուշի մակարդակի վրա ազդում են այն եղանակային ու կլիմայական պայմանները , որոնք պայմանավորված են աշխարհագրական դիրքով և բնությամբ։ Հետագա քայլեր . օդի մաքրում • Ճ իշտ է , բնական եղանակային ու կլիմայական պայմաններն իսկապես ազդում են օդի աղտոտվածության ու ծխամշուշի մակարդակի վրա , սակայն էներգետիկայի , տրանսպորտի և շինարարության ոլորտներում հանածո վառելիքի այրման մեծ քանակություններն են , որ գումարվելով ջեռուցման բնագավառում օգտագործվող փայտի հետ , ձևավորում են արտաքին բացասական հետևանքներ , որոնք իրենց հերթին ահռելի ազդեցություն են ունենում մեր առողջության ու շրջակա միջավայրի վրա։ Օրինակ՝ Սկոպիա քաղաքի պարագայում ձմռանը օդափոխությունը քիչ է , քանի որ գտնվում է հարթավայրում։ Սակայն աղտոտվածության մակարդակը շատ արագ է բարձրանում նաև քաղաքային այն գոտիներում , որտեղ բնակչության խտությունն ավելի բարձր է՝ ստեղծելով « նպաստավոր » պայմաններ մթնոլորտային մասնիկների ավելի բարձր կենտրոնացվածության ու աղտոտման ավելի մեծ հնարավորության համար։ Կան մի շարք նմանատիպ դեպքեր , երբ ստեղծվել են ինքնաբավ վերականգնվող էներգետիկ տարածքներ , որոնք ապացուցում են զարգացումների ուղղությունը փոխելու իրենց ունակությունը։ Այս դրական օրինակները ճանապարհային քարտեզ են մյուսների համար՝ ցուցադրելով , թե ինչպես կարելի է առավելագույնի հասցնել բնական հարստությունները և տեխնոլոգիական առաջընթացը մեկտեղելու հիմնական օգուտները , որոնք հասանելի են մեր սերնդին։ Օրինակ՝ ԵՄ ֆինանսավորման ու տեղական նորարարական գաղափարների օգնությամբ Խորվաթիայի փոքր Կոպրիվնիկա քաղաքը ամբողջ Եվրոպայում դառնում է էկոլոգիապես կայուն զարգացման ճանաչված առաջատար։ Այս խորվաթական քաղաքը եզակի է իր սոցիալական ու էկոլոգիական քաղաքաշինության ինտեգրված քաղաքականությամբ , որի շրջանակներում էներգետիկ խնդիրները դիտարկվում են մարգինալացված խմբերի առջև ծառացող խնդիրների՝ աղքատության և այլնի հետ մեկտեղ։ Իսկ ի՞նչ կասեք ... ... այն մտայնության մասին , որ վերականգնվող էներգակիրները , թերևս , չեն լավացնի մեր կյանքի որակը կամ անգամ կարող են է՛լ ավելի վտանգել այն՝ օգուտները ոչ համամասնորեն բաշխելու հետևանքով։ Հետագա քայլեր . սոցիալական առաջընթացի խթանում • Վ երականգնվող էներգետիկայի և մարդկության զարգացման կուռ կապը հիմնավորել է «IRENA» կազմակերպության իրականացրած մի ուսումնասիրություն , որը ցույց է տալիս մարդու բարեկեցության չորս տոկոս աճ . ցուցանիշ , որն ուղղակիորեն վերաբերում է կյանքի որակին։ Ավելին՝ վերականգնվող էներգետիկայի հավակնոտ քաղաքականությունները կնպաստեն ներկա ուժեղ շարժումներին , որոնցից է , օրինակ՝ «Barefoot College» -ը ( Ոտաբոբիկ քոլեջ ) Հնդկաստանում , որը նպատակն է էներգետիկ աղքատության հաղթահարումը և կյանքի որակի ու երեխաների ու կանանց առողջության բարելավումը շատ համայնքներում։ Ապակենտրոնացված վերականգնվող էներգետիկան՝ զուգակցված ներկա տեխնոլոգիական առաջընթացով , կարող է բարելավել մաքուր և խմելու ջրի հասանելիությունը հեռավոր շրջաններում՝ այն իրականացնելով տնային տնտեսությունների համար և ոռոգման նպատակով մեխանիկական ջրամատակարարման , ջրարտադրության և ջուրն առաքելու միջոցով՝ այս կերպ ազդելով նաև պարենային անվտանգության վրա։ 104 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար • Ա վելին , քանի որ անվտանգության հարցերի առանցքը փոխվում է դեպի ոչ ավանդական և ռեսուրսներով պայմանավորված հակամարտությունների ուղղությամբ , հետևաբար վերականգնվող էներգակիրների ընձեռած հնարավորությունների լիարժեք օգտագործումը , անկասկած , մեզ կօգնի նաև հաղթահարել անվտանգության որոշ սպառնալիքներ։ Բացի այդ՝ մեղմացման ու հարմարվողականության միջոցառումների կազմակերպմամբ՝ վերականգնվող էներգակիրները կհակազդեն կոնկրետ կլիմայական մարտահրավերներին , ինչպիսիք են կլիմային առնչվող միգրացիան և հակամարտությունը։ Որքան ավելի ցածր է նավթի , ածխի կամ գազի պահանջարկը , այնքան ավելի հավանական է , որ կավարտվեն հանածո էներգակիրներին առնչվող հակամարտությունները։ • Ս ա նաև կփոխի աշխարհաքաղաքական ուժերի կառուցվածքը և կհանգեցնի նրան , որ հզոր դերակատարների համար կձևավորվեն նոր հետաքրքրություններ , ու հնարավոր կդառնա հակամարտությունների վերատեղաբաշխումը։ Ահա թե ինչու է կարևոր , որ անցումը դեկարբոնիզացված տնտեսության տեղի ունենա միայն էներգետիկ համակարգի լավ պլանավորված , համակարգված ու ներառական վերափոխմամբ , որը կիրականացվի ժողովրդավարական ու ապակենտրոնացված եղանակով։ 4 Էներգետիկ ոլորտի վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 105 Ինչի՞ն ենք մենք ձգտում • Արդյո՞ք մենք այսօր կհասնեինք մեր իմացած դեմոկրատիային՝ առանց ընտրություն անցկացնելու կամ քվեարկության որոշակի բարդ ընթացակարգեր ներմուծելու , կամ եթե քվեարկությունը սահմանափակված լիներ միայն մի քանի խմբերով։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Էներգետիկ համակարգը դեմոկրատացնելու համար մեզ անհրաժեշտ է նաև պարզեցնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում փոքրամասշտաբ ներդրումների ընթացակարգը , որպեսզի այդ ներդրումները հասանելի լինեն յուրաքանչյուրին և տանեն դեպի էներգետիկ հասարակություն։ • Այնպիսի լուծումները , ինչպիսիք են « մեկ կանգառի » սկզբունքով դիմելու համակարգը և դիմելու պարզեցված ընթացակարգը , կարող են խրախուսել արևային էներգիայի ապակենտրոնացված արտադրությունը , հատկապես , բնակելի շենքերի տանիքների տեղակայաններով , և կարող են նպաստել էներգետիկ անցման գլխավոր նպատակների իրագործմանը . այն է՝ համատեղելիություն շրջակա միջավայրի հետ և սոցիալտնտեսական օգուտ աշխատավորների , քաղաքացիների ու բիզնեսների համար ։ Որոշ երկրներում պետական սեփականություն հանդիսացող ընկերությունները , մենաշնորհներն ու օլիգոպոլիաները պարտավոր են հետևել թափանցիկության ու լավ կառավարման սկզբունքներին։ Էներգետիկ քաղաքականությունները պետք է տեղ թողնեն տնային տնտեսությունների ու լոկալ նշանակության էներգետիկ նախագծերի համար։ Լավագույն փորձը ( գերմանական Վոլֆհագեն փոքր քաղաքի օրինակը , ՀԱԵ էներգետիկ կոոպերատիվներն ու հազարավոր անհատներն ու փոքր բիզնեսները ) վկայում է , թե որքան իրատեսական է այս մոտեցումը տարբեր պայմաններում։ Շատ նախաձեռնություններ ու անհատներ պատրաստ են աջակցել պրոգրեսիվ դերակատարներին՝ էներգետիկ ոլորտի արդար վերափոխման ու երկրագնդի վրա մեր կենսագործունեության ապագան սահմանելու ճանապարհին։ • Ե վրոպական միությունը և էներգետիկ համայնքը մեծ հետաքրքրություն են դրսևորել էներգետիկ անցման նախագծերին աջակցելու նկատմամբ , ինչի մասին է նաև եվրոպական « Կանաչ գործարքը », որը հանդիսանում է լուրջ գործիք ածխածնի զրոյական արտանետումներ ունեցող մայրցամաքի հասնելու գործում։ Ի վերջո , քաղաքական կամքը ևս չիրացված վերականգնվող ռեսուրս է , որը կարիք ունի պրոգրեսիվ դերակատարների կողմից խթանման ու օգտագործման՝ իդեալական տարբերակում՝ այսօր։ 106 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Աղբյուրներ և ծանոթագրություններ Ծանոթագրություններ 1 « Պրոսյումեր » տերմինը սահմանվում է որպես « ակտիվ սպառող », որը սպառում և արտադրում է միաժամանակ։ Էներգետիկայի բնագավառում « պրոսյումերը » մեկն է , որը թե՛ արտադրում և թե՛ սպառում է էներգիա։ Սա հնարավոր է դարձել նոր փոխկապակցված տեխնոլոգիաների զարգացմամբ և վերականգնվող , օր . ՝ արևային և հողմային էներգիայի ծավալների կայուն աճով զուգակցված էներգետիկ ցանցում դրանց ինտեգրմամբ . մի բան , որը կարելի է դյուրացնել ճիշտ օրենսդրական միջավայրով։ 2 August, W., Valeria, J. S., Jan, P. et al.(2018): Statistical Evidence on the Role of Energy Cooperatives for the Energy Transition in European Countries( վերջին մուտքը՝ 22.5.2020) ։ 3 The Conversation(2019): This small German town took back the power – and went fully renewable ( վերջին մուտքը՝ 17.6.2020). 4 Եվրոպական հանձնաժողով , Էներգետիկայի հարցերի գլխավոր տնօրինություն (2019 թ .) ։ Եվրոպայի վերաբերմունքը ԵՄ էներգետիկ քաղաքականությանը , կայք՝ Europeans' attitudes on EU energy policy Publications Office of the EU, էջ 6( վերջին մուտքը՝ 30.4.2020) ։ 5 RES հիմնադրամ (2018 թ .): Էներգետիկ աղքատությունն Արևմտյան Բալկաններում . Կայունություն , էներգետիկ համայնքների ֆորում , Վիեննա , կայք՝ http://www.resfoundation.org/( վերջին մուտքը՝ 22.5.2020) ։ 6 ԵՄ էներգետիկ քաղաքականության դիտարան (2018 թ .) ։ Ցուցանիշներ և տվյալներ . Տունը բավականաչափ տաք պահելու անկարողություն . կայք՝ https://www.energypoverty.eu/indicator?pri maryId=1461( վերջին մուտքը՝ 30.4.2020) ։ 7 Եվրոպական հանձնաժողով , Էներգետիկայի հարցերի գլխավոր տնօրինություն (2019 թ .) ։ Եվրոպացիների վերաբերմունքը ԵՄ էներգետիկ քաղաքականությանը , կայք՝ Europeans' attitudes on EU energy policy Publications Office of the EU, էջ 6( վերջին մուտքը՝ 30.4.2020) ։ 8 Նույն տեղում՝ 10 ։ 9 Եվրոպական հանձնաժողով , Էներգետիկայի հարցերի գլխավոր տնօրինություն (2019 թ .): ԵՄ 28 երկրներում խելացի հաշվառքի սարքերի կիրառության համեմատական վերլուծություն , կայք՝ Bench marking smart metering deployment in the EU-28- Publications Office of the EU, էջ 20( վերջին մուտքը՝ 30.4.2020) ։ 10 Pyrkalo, Svitlana(2019 թ .) ։ ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է հաշվառքի խելացի սարքերի բեկումնային մուտքը Մոնտենեգրո EBRD finances smart metering breakthrough in Montenegro. EBRD( վերջին մուտքը՝ 5.5.2020) ։ 11 Հաջորդող փաստարկները վերաբերում են հիմնականում էլեկտրականության արտադրությանը՝ վերականգնվող էներգետիկ աղբյուրներից։ Պատճառն այն է , որ էլեկտրականությունը մեծ դեր է կատարելու տնտեսության բոլոր ճյուղերում՝ սկսած շարժունակությունից մինչև արդյունաբերական կիրառություն և ջեռուցում։ Ամեն ինչ չէ , որ աշխատելու է էլեկտրականությամբ , սակայն վերականգնվող աղբյուրներից ստացած էլեկտրականությունը ևս հիմք է դառնալու , օրինակ , կանաչ ջրածնի կամ էլ . վառելիքների արտադրության համար։ 12 Նույնիսկ եթե հաշվի ենք առնում ավելի մեծ էներգացանցի ծախսերը , որն անհրաժեշտ է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ապակենտրոնացման համակարգի համար , և ավելի բարձր կապիտալ ծախսերը , մինևնույն է , 95 տոկոսով վերականգնվող ռեսուրսներով աշխատող համակարգը կունենա նույն արժեքը կամ կլինի նույնիսկ ավելի էժան , քան այն համակարգը , որն աշխատում է միայն ածխով , անգամ , եթե 2050 թվականին մեկ տոննա CO2 -ի չափավոր գինը պատկերացնենք 25 եվրո։ 13 IRENA(2018): Վերականգնվող էներգիա . Գենդերային հեռանկար , 31, կայքը Renewable energy( վերջին մուտքը՝ 8.5.2020) ։ 14 Ածխի և ածխափոշու բացասական ներգործություններն առողջության վրա արդեն հետազոտվել են տարիներ առաջ , անգամ 1970ականներին հրապարակվել են համապարփակ ուսումնասիրություններ ( օրինակ՝ https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1638110/) ։ 15 Մեր աշխարհը՝ տվյալներով (2014 թ .): Էլեկտրականության գլոբալ արտադրությունն՝ ըստ աղբյուրների ( վերջին մուտքը՝ 7.7.2020). Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս see https://ourworldindata.org/ energy#all-charts-preview 16 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս https://www.who.int/health-topics/air-pollution#tab=tab_1 ։ 4 Էներգետիկ ոլորտի վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 107 Աղբյուրներ http://library.fes.de/pdf-files/bueros/skopje/15815.pdf Renewable Energy Benefits: Leveraging Local Capacity for Solar PV Causes, Effects and Solutions to Smog Pollution Residential heating with wood and coal Karagulian, Federico, Belis, Claudio A., Dora, Carlos Francisco C., Prüss-Ustün, Annette M., Bonjour, Sophie, Adair-Rohani, Heather and Amann, Markus(2015): Contributions to cities’ ambient particulate matter(PM): A systematic review of local source contributions at global level(last accessed on 16.4.2020: https:/ er.el sevier.com/reader/sd/pii/S1352231015303320?token=9B7152FEA099090454C590ADB5F95BE7F68F7687A 5851835FEA7ED1661460CD543EFD31FF7AD170D6A138312E6A8DEEA) Renewable energy benefits: Understanding the socio-economics https://books.google.de/books?id=KkCLDwAAQBAJ&printsec=frontcover&dq=inauthor:%22Jeremy+Rif kin%22&hl=de&sa=X&ved=0ahUKEwjNzIXX3orpAhXNnOAKHbP6DgMQ6AEITzAE#v=onepage&q&f=false Green jobs and occupational safety and health: Climate victory: Companies put Poland’s last new coal http://library.fes.de/pdf-files/fes/15665.pdf https://www.irena.org/publications/2019/May/Renewable-power-generation-costs-in-2018 https://www.agora-energiewende.de/fileadmin2/Projekte/2016/Stromwelten_2050/Agora_Gesamtkos ten-Stromwelten-EN_WEB.pdf https://www.leopoldina.org/uploads/tx_leopublication/2019_Stellungnahme_Klimaziele_2030_Final.pdf https://cor.europa.eu/en/engage/studies/Documents/local-energy-ownership.pdf https://irena.org/publications/2020/May/Tracking-SDG7-The-Energy-Progress-Report-2020 https://ourworldindata.org/energy#all-charts-preview https://op.europa.eu/en/publication-detail/-/publication/b891cfb7-d50f-11e9-b4bf-01aa75ed71a1/langua ge-en?WT.mc_id=Searchresult&WT.ria_c=37085&WT.ria_f=3608&WT.ria_ev=search http://library.fes.de/pdf-files/bueros/amman/15614.pdf 108 – Titel 5 Շարժունակ­ ­ության վերափոխման սոցիալապես արդար գործընթաց Շարժունակության վերափոխումը ընձեռում է մեր կյանքի որակը լավացնելու ահռելի հնարավորություններ։ CO2 արտանետումների շարունակաբար աճող ծավալների պայմաններում վերափոխումը , անկասկած , անհրաժեշտ է , և դա արդեն տեղի է ունենում , քանի որ հարյուրավոր քաղաքներ սկսում են կյանքի կոչել շարժունակության խելացի ու էկոլոգիապես կայուն հայեցակարգեր։ Այս նախաձեռնությունները քաղաքացիների կյանքը դարձնում են ավելի առողջ , քաղաքային տարածքները՝ ավելի կանաչ ու համայնքի համար բարեհամբույր , տեղական տնտեսությունները՝ ավելի ուժեղ , մարդկանց ժամանակի կառավարումը՝ ավելի խելացի , հասարակությունը՝ ավելի արդար , իսկ շրջակա միջավայրը՝ ավելի մաքուր մեզ և հետագա սերունդների համար ։ Այս գլխում կուսումնասիրենք շարժունակության վերափոխման թեման տարբեր տեսանկյուններից։ Մենք կսկսենք քաղաքացիների ու համայնքների համար շարժունակության փոխակերպման ընդհանուր օգուտներից՝ դիտարկելով առողջության համար օգուտը ( մաս I), բնակելի համայնքները ( մաս III) և սոցիալական արդարությունը ( մաս III): Այնուհետև կդիտարկենք շարժունակության մոդելի վերափոխման տնտեսական կողմերը՝ կենտրոնանալով առաջին հերթին ընդհանուր տնտեսության համար լրացուցիչ օգուտների ( մաս IV) և հետո մեքենաշինական արդյունաբերության վրա ( մաս V): Բարի լույս : Մենք ստորագրություններ ենք հավաքում՝ այս ճանապարհի վրա պաշտպանված հեծանվային արահետ ունենալու համար ... Օգնությու՜ն , այս աղջիկն ուզում է սահմանափակել մեր ազատությունները։ 110 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս I. Կայուն շարժունակություն . կենսական է ապահով ու առողջ կենսակերպի համար։ Որպեսզի այսօր և ապագայում կարողանանք ապրել առողջ կյանքով , պետք է վերափոխվեն մեր շար­ժու­նակության համակարգերը։ Դրա համար հինգ պատճառ կա՝ օդի աղտոտվածությունը , տրանսպորտային պատահարները , աղմուկով աղտոտվածությունը , շարժման պակասը և կլիմայական ճգնաժամի սահմանափակումը։ 1. Օդի աղտոտվածությունը առողջության համար բնապահպանական առաջատար ռիսկի գործոն է ամբողջ աշխարհում , ինչի հետևանքով տարեկան գրանցվում է յոթ միլիոն վաղաժամ մահ ( տե՛ս նաև Գլուխ 4, էջ 102) 1 ։ Մինչև մեր թոքերում խրվում են ավելի մեծ թունավոր մասնիկներ՝ առաջացնելով թոքի քաղցկեղ , թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն կամ շնչառական վարակներ , ավելի փոքր մասնիկները հասնում են մեր արյան շրջանառություն՝ հանգեցնելով ուղեղի կամ սրտի կաթվածի։ Ածխի հենքով աշխատող էլեկտրակայաններից բացի՝ այս առողջական ռիսկի գլխավոր աղբյուրներից մեկը տրանսպորտն է։ 2015 թվականին երթևեկությունը պատասխանատու է եղել օդի աղտոտման հետ կապված վաղաժամ մահերի 11.4 տոկոսի համար՝ առաջաց­ նելով մոտավորապես մեկ տրիլիոն դոլարի առող­ջական վնաս 2 ։ Միայն Ասիայում չէ , որ քաղաքի բնակչության վրա ծանր է անդրադառնում օդի խիստ աղտոտվ­ ա­ ծությ­­ունը տրանսպորտից . Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շատ քաղաքներ « մրցում » են օդի վատագույն որակի ցուց­ ա­­ նիշ ունենալու համար։ Վարշավայից մինչև Ալմաթա՝ մեր մայրաքաղաքները թունա­ վորված են ծխամշուշով , երբեմն նույնիսկ թույլ չտալով , որ օդանավերը վայրէջք կատար­ են , որովհետև վազքուղին տեսանելի չէ։ Ըստ կանխատեսումների՝ երկրագնդի բնակ­ չության թիվը մինչև 2050 թվականը կհասնի 9.7 միլիարդի , և ակնկալվում է , որ այդ մարդկանց 70 տոկոսը կապրի քաղաքներում։ Արդյունքում՝ քաղաքային տրանսպորտի տարեկան արտանետումները կկրկնա­ պատկվեն 3 , եթե չձեռնարկվեն լուրջ քաղա­ քականություններ ու միջոցառումներ՝ տրանս­ պորտային արտանետումները « սանձելու » համար։ Այս ամենն իմանալով՝ կարո՞ղ ենք ինքներս մեզ հարց տալ , թե ինչու ծխախոտի յուրաքանչյուր տուփի վրա կա առողջության վերաբերյալ նախազգուշացում , սակայն չկա յուրաքանչյուր մեքենայի վրա։ 2. Ո րպեսզի կարողանանք կրկին մաքուր օդ շնչել , պետք է տարածենք հանածո վառե­ լիքով աշխատող տրանսպորտն առողջ ու կայուն այլընտրանքներով փոխարինելու լավ օրինակները։ Միայն եվրոպական համայնքներում կայուն շարժունակության 800 օրինակ ներառվել է «Civitas» նախագծում 4 , և նոր նախագծերի հարյուրավոր օրինակներ ամեն տարի ներկայացվում են « Եվրոպական շարժունակության շաբաթ » -ում , որը ոգեշնչման հիանալի աղբյուր է 5 ։ Նախագծերը տարբեր 5 Շարժունակության վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 111 են՝ սկսած զրոյական կամ արտանետումների ցածր մակարդակ ունեցող հանրային տրանս­ պորտից ( ստորգետնյա երկաթուղի , էլ . ավտո­բուսների շարժակազմեր , գնացքներ և տրամվայներ՝ վերականգնվող էներգիայով շահագործվող ) մինչև հեծանվային ցանցեր ( այդ թվում՝ անվտանգ հեծանվային արա­ հետներ և հեծանվային մայրուղիներ , հեծա­ նիվների վերանորոգման կրպակներ , հեծա­ նիվների ապահով ավտոտնակներ կամ ( բեռնատար ) հեծանիվների վարձակալություն ) և բազմամոդալ սխեմաներ , որոնք ապահովում են տրանսպորտի տարբեր տեսակների ճկուն համադրություն՝ մեկ երթուղու շրջա­նակներում ( հանրային տրանսպորտ , հեծա­նիվներ և էլեկտրական կամ ջրածնային ավոմեքենաներ , որոնք հնարավոր է ապահով թողնել « կայանիր և քշիր » վայրերում՝ քաղաքի կենտրոնից դուրս ) 6 ։ Աշխարհում շատ քաղաքն­ երի կենտրոններ վերափոխվել են ցածր արտանետման կամ ամբողջովին « առանց ավոտոմոբիլների » գոտիների , ինչի ակնառու օրինակ է Փարիզը , որը ժամանակին ավտոմոբիլակենտրոն էր 7 ։ 3. Լուրջ տրանսպորտային պատահարների թիվը ևս հնարավոր է կրճատել շարժունա­ կության վերափոխմամբ։ Քաղաքի ճանա­պ­ արհներին տրանսպորտային պատահարներից մահացած մարդկանց ընդ­ հանուր թվի 70 տոկոսը « ճանապարհներից խոցելի օգտվողներն են », օրինակ՝ հետի­ ոտները կամ հեծանվորդները 8 ։ Սա նշանա­ կում է , որ ամենաշատը վտանգված են մեր հասարակության ամենաթույլ անդամները . ճանապարհն անցնող տարեց­ներ կամ մարգինալացված մարդիկ , որոնք տեղաշարժվում են հեծանիվներով՝ « նավարկելով » ամենագնացների միջև։ Մենք հարմարվել ենք քաղաքում ապրելուն , որտեղ խաղահրապարակը ցանկապատված է՝ երեխային պաշտպանելով վրաերթից , և սովոր չենք , որ մեքենաները « ցանկապատվեն », որպեսզի մեզ տրվի ազատ շարժվելու հնա­ րավորություն։ Բարեբախտաբար , շատ երկրներ սկսել են լուծել այս խնդիրը . Լեհաստանը առաջատարներից մեկն է քաղաքային գոտիներում տրանսպորտային պատահարների թվի նվազեցման հարցում 9 ։ 4. Ա ղմուկով աղտոտումը , որը առող­ջա­ պահական լուրջ խնդիր է առաջացնում հատ­ կապես խիտ բնակեցված քաղաքններում , զգալիորեն կրճատվել է հեծանիվ վարելու ու քայլելու , ավելի երկար ուղևորությունների դեպքում՝ հանրային կամ անհատական էլ . շարժունակության շնորհիվ։ 5. Բացի այդ՝ մեքենայով թանկարժեք մար­ զաս­ րահներ գնալու փոխարեն ավելի էժան և հաճախ նույնիսկ ավելի արդյունավետ է քայլելը կամ հեծանիվ վարելը։ Շատերի համար ֆիզիկական ակտիվության ամենա­ հեշտ և ամենաընդունելի ձևերը նրանք են , որոնք հնարավոր է ներառել առօրյայում։ Այդպիսի օրինակներ են քայլելն ու հեծանիվ վարելը՝ ավտոմեքենայով երթևեկելու փո­ խարեն 10 : Հանածո վառելիք այրելու փոխարեն ճարպ այրելն օգնում է երկարացնել մեր կյանքի տևողությունը ՝ նվազեցնելով , օրինակ՝ սրտանոթային խնդիրների կամ ավելորդ քաշի ռիսկերը։ 6. Կ արևոր է նաև այն , որ շարժունակության ոլորտի վերափոխումը ոչ միայն ուղղակիորեն է դրական անդրադառնում առողջության վրա ( օր . ՝ վրաերթի չենթարկվելը ), այլև անուղղակիորեն՝ սահմանափակելով կլիմայական ճգնաժամը ( տե՛ս նաև Գլուխ 1, էջ 16): ԵՄ-ում CO2 արտանետումների ամբողջ ծավալի մեկ երրորդն ապահովում է տրանսպորտը։ Եվ սա այն ոլորտն է , որտեղ արտանետումները շարունակում են ավելանալ։ 1990 թվականի համեմատ այս ոլորտում արտանետումներն ավելացել են 25 տոկոսով 11 : Ածխածնի գլոբալ արտանետումների 70-75 տոկոսի համար պատասխանատու քաղաքների առկայության պայմաններում , եթե ցանկանում ենք 112 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար իրագործել ամենակարևոր կլիմայական նպատակները , ապա որևէ կերպ չպետք է խուսափենք քաղաքային շարժունակության վերափոխում իրականացնելու ինտենսիվ , հասցեական ջանքերից։ Սա հնարավոր է այնպիսի նախաձեռնությունների շնորհիվ , ինչպիսին է «C40 Cities» -ը , որը համախմբում է աշխարհի 16 ցանցեր և հավակնոտ կլի­ մայական նկրտումներ ունեցող 96 քաղաքներ՝ կլիմայի փոփոխության մեղմացման , հարմարվ­ ողականության և կայունության բնագավառում գործողությունները կրկնօ­ րի­նակելու , բարելավելու և արագացնելու գործընթացին օգնելու համար։ Այս ծրագիրն այժմ կազմված է քաղաքային մասսայական տրանսպորտի բնագավառի 1543 ազդեցիկ գործողություններից և միջոցառումներից 12 : Իսկ ի՞նչ կասեք … … քաղաքային շարժունակության վերա­նախա­ գծման ծախսերի մասին։ Տասնամյակներ շարունակ քաղաքները պլանավորվել են հաշվի առնելով անհատական ավտոմոբիլների շարժունակությունը։ Հետագա քայլեր . շարժունակության վերափոխումն արդարացնում է իրեն 1. Առաջինը՝ մենք պետք է հաշվի առնենք շարժունակության ներկա ձևի առաջացրած ծախսերը՝ առողջապահության համակարգի ծախսը , գլոբալ տաքացման հետևանքով առաջացող ծախսերը ( տե՛ս Գլուխ 1, էջ 20) և , անշուշտ , այն վնասը , որ հնարավոր չէ գնահատել՝ կյանքի կորուստը։ 2. Ե րկրորդ՝ կայուն ենթակառուցվածքները , օրին­ ակ՝ հեծանվային արահետներն ու հետիոտնային գոտիները , ավելի էժան է կառուցել ու պահպանել , քան ավտո­ճա­նա­ պար­հները։ 3. Ե րրորդ՝ քաղաքներն ու համայնքները կարող են ներդնել քաղաքականություններ , որոնց միջոցով կվերաբաշխվեն ավտոմոբիլ ունենալու հնարավորություն ունեցողների գումարները՝ անվտանգ ու հարմարավետ փոխադրման հնարավորությունները մատ­ չելի դարձնելով յուրաքանչյուրի համար։ Հնարավորությունները շատ են՝ սկսած քա­ ղաք­ ային տուրքի սահմանումից՝ կայանման վճարը բարձրացնելու համար , մինչև հաս­ տա­տագրված վճարումներ ( կամ նույնի­ սկ աճուրդներ ), որոնք թույլ կտան դառն­ ալ ավտոմ­ եքենայի սեփականատեր։ Ավտոմ­ ե­ քեն­ աների սեփականատերերի ձեռք բերած թույլտվությունում ներառվում է նաև հանրային տրանսպորտից օգտվելու տարեկան անցա­ գիր , որը քաղաքի կենտր­ ոնում մեքենա չվարելու լրացուցիչ խթան է։ 4. կան արտաքին ֆինանսավորման բազում տարբերակներ , որոնք զետեղված են , օրինակ , ԵՄ « Նոր կանաչ գործարքի » շրջանակներում։ « Եվրոպ­ ա­կան շարժու­ նակության շաբաթ » նախաձ­ եռն­ ությունը այստեղ էլ կարող է լինել ոգենշնչող մեկնարկային կետ 13 : Իսկ ի՞նչ կասեք … … հեծանվային արահետների անբավարար թվաքանակի մասին , որոնք չեն ապահովում շարժունակության իրական այլընտրանք։ Հետագա քայլեր . քաղաքական առաջնահերթությունների փոփոխություն • Ի նչպես երևում է աշխարհի հարյուրավոր քաղաքների փորձից , հեծանվային արահ­ ետ­ ների լավ նախագծված և ծավալուն ցանցը վերաբերում է տեղական իշխանության ճիշտ քաղաքականությունների կարևորմ­ անը , ինչպես նաև քաղաքային շարժուն­ ա­կության խելացի պլանավորմանն ու կառավարմանը • Ն որ հեծանվային արահետներ ստեղծող քա­ ղաքն­ երի թիվը կտրուկ աճել է Քովիդ19 ճգնա­ ժամի ընթացքում , երբ ավելի ու ավելի մեծ թվով քաղաքացիներ իրենց հեծան­ իվները դուրս բերեցին նկուղներից ( օրինակ՝ Վրաստանում ) կամ նոր հեծանիվն­ եր գնեցին ( հեծանիվներ են վաճառվում Իտալիայի և Նիդերլանդների 5 Շարժունակության վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 113 խանութներում ) և սկսեցին հեծանիվով գնալ աշխատանքի՝ ամայի ճանապարհներով։ Շատ քաղաքներ արագորեն հարմարվեցին իրենց քաղաքացիների վարքագծի այս փոփոխությանը ( Բոգոտա քաղաքի « փոփ-ափ հեծանվային արահետները » գլոբալ թրենդ ձևավորող օրինակ են ) 14 : Որոշ քաղաքներ անգամ « նորմալ » ճանապարհները վերածել են հեծանվային փողոցների՝ գրեթե առանց ծախսի՝ պարզապես ասֆալտին տեղադրելով որևէ նշան և նկարելով սիմվոլներ , որոնք մատնացույց են անում , որ աջ կողմի արահետն այժմ նախատեսված է հեծանվորդների , իսկ ձախակողմյան արահետը՝ վարորդների համար։ • Ա յս դրական միտումն ամրապնդելու համար հեծանիվ վարելը պետք է հարմար դարձնել յուրաքանչյուրի համար։ Դանիայում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս , որ գրեթե բոլոր հեծանվորդները հեծանիվ են նախընտրում այն պատճառով , որ այն արագ և հեշտ փոխադրամիջոց է , այլ ոչ թե՝ էժան 15 : Հետևաբար , հեծանվային արահետները պետք է կառուցվեն ըստ երեք չափանիշների՝ դրանք պետք է պաշտ­պան­ ված լինեն ավտոմեքենաներից ( կանգնած և շարժվող դիրքերում ), դրանք պետք է բավա­ կանաչափ մեծ լինեն տարբեր արագությամբ վարող հեծանվորդների համար ( այսինքն՝ երթևեկողը շրջանցում է բեռնատար հեծա­ նիվը ) և պետք է հեծանվորդներին թույլ տան արագ հասնել պահանջվող վայրը։ Դա կարող է հնարավոր դառնալ ավելի բազմա­ շերտ փոփոխությունների միջոցով , օրինակ՝ տեղադրելով հեծանվային մայրուղիներ կամ տրանսպորտային հանգույցներ , կամ պարզա­ պես լուսացույցները ծրագրավորելով ըստ հեծանվորդների , այլ ոչ թե ավտոմոբիլների միջին արագության։ Իսկ ի՞նչ կասեք … … այն մտայնության մասին , թե մենք պատրաստ չենք « բազմամոդալության » ։ Լավ է հնչում անհատական շարժունակության կարիքներին համապատասխանեցված տրանսպորտի տարբեր միջոցներն ինտեգրելու գաղափարը։ Սակայն սա որոշ քաղաքների համար դեռևս ուտոպիա է թվում։ Հետագա քայլեր . ուսանելի լավագույն փորձ • Բ ազմամոդալությունը ենթադրում է շարժու­ նակ­ ության տարբեր միջոցների խել­ացի ինտեգրում համակարգվող ենթակառ­ ուց­ վածքում՝ որպես անհատական մեքենայի այլընտրանք մեկ միասնական ուղևորության մի­ջոցով։ Սա կայուն շարժունակության անց­ ման միակ ճանապարհն է և արդեն կիրառվում է բազմաթիվ քաղաքներում , այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայում ( Գդանսկ , Ռիգա , Վիլնյուս , Ռոստոկ և այլն 16 ) ։ Այս քաղաքներից մի քանիսն առաջարկում են անվճար հավել­վ­ ածներ , որպեսզի քաղաքացիները պլանավորեն իրենց անձնական երթուղին՝ օգտվելով տրանսպորտի տարբեր միջոցներից՝ հանրային տրանսպորտ , մեկ մեքենայով միասին երթևեկել , հեծանիվ , հեծանվային ուղիներ , քայլք։ Ունենալով ավտոբուսների / գնացքների վրա հեծանիվների համար նա­ խատեսված թեքահարթակներ , բավարար թվով հեծանվային կայանատեղիներ գնացքների / ավտոբուսների կայարաններում , բազմամոդալ տեղեկատվական կենտրոններ հանրային տարածքներում և այլն , բազմամ­ ո­դալությունը կարող է լուծում դառնալ ներք­ ա­ղաքային կամ ավելի երկար ուղևորությունների համար։ Իսկ ի՞նչ կասեք … … առևտրային նշանակության տրանսպորտային միջոցների , օր . ՝ բեռնատար նավերի կամ հան­ րայ­ին ավտոբուսների առաջացրած արտա­ նետումների ծավալների մասին։ Հետագա քայլեր . արտանետումների կրճատում տրանսպորտի յուրաքանչյուր բնագավառում • Ա յն փաստը , որ բեռնատար նավերն են պատասխանատու տրանսպորտի ոլորտի 114 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար CO2 արտանետումների զգալի մասի համար , նշանակում է , որ դրանք ավելի խիստ պետք է կարգավորվեն։ Արտա­նե­տում­ն­­ երի վիճակագրությունը վկայում է , որ նման սահ­ մա­նափակումներն իսկապես նվա­զեցնում են արտանետումները։ Սակայն դա չի նշա­ նակում , որ մենք չպետք է մեր քաղաքներում ու գյուղերում անցում կատարենք էկոլոգիապես ավելի կայուն շարժունակության միջոցների , ինչպի­սիք են , օրինակ՝ վերականգ­նվող էներգիայով աշխատող գնացքները և այլն։ Ի վերջո , մենք ամեն օր շնչում ենք թունավոր գոլորշիներ՝ անկախ բեռնատար նավերի արտանետումների բարձր կամ ցածր մակարդակից։ • Ի նչ վերաբերում է հանրային տրանսպորտի ածխածնային հետքին , ճշմարիտ է , որ Եվրոպայում հանրային ավտոբուսների մոտ 80 տոկոսն աշխատում է դիզելային վառելիքով , ընդ որում , ամբողջ աշխարհում հանրային տրանսպորտի ողնաշարն ավտոբուսներն են ( որոնք կազմում են գլոբալ հանրային տրանսպ­ որտի ավելի քան 80 տոկոսը ) 17 ։ Սակայն դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսներից կենսավառելիքով աշխատող կամ էլեկտրական ավտոբուսների անցումը ընթացքի մեջ է հարյուրավոր քաղաքներում , այդ թվում՝ Փարիզում , որտեղ մինչև 2025 թվականը նախատեսվում է 100 տոկոսով անցում կատարել « կանաչ ավտոբուսային » շարժակազմի , իսկ Բեռլինում նախատեսվում է դա անել մինչև 2030 թվականը՝ ֆինանսական սուբսիդավորման տարատեսակ սխեմաների և նախաձեռնությունների աջակցությամբ 18 : Ավելին՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք քաղաքներ շարունակում են շահագործել էլեկտրական տրոլեյբուսների ցանցեր , որոնք պետք է արդիականացնել , որպեսզի դրանք կարողանան դառնալ ցածր ածխածնային արտանետումներով հանրային տրանսպորտի անքակտելի մաս։ 5 Շարժունակության վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 115 Մաս II. Կայուն շարժունակությունը կենսական նշանակություն ունի քաղաքաշինության . հանրային տարածքների ու կյանքի որակի համար։ Հետազոտությունները վկայում են , որ կայուն շար­ ժունակության պրոգրեսիվ քաղա­քակա­նությ­ուններ ունեցող քաղաքները ( ինչպիսիք են Վիեննան , Մյունխենը , Ամստերդամը , Կոպենհագենը կամ Պրահան , Վարշավան , Վիլնյուսը և Կենտրոնական Եվրոպայի այլ քաղաքներ ) կյանքի որակի գնա­ հատ­ման սանդղակում բարձր վարկանիշային դիրքում են , քանի որ իրենց քաղաքացիներին ապա­հովում են լավագույն շրջակա միջավայրով և կենսագործունեության պայմաններով 19 : Կա քաղաքային կյանքի որակի լավաց­մանը նպաստող և շարժունակության օրինա­չափությ­ուն ­ ների վրա կենտրոնանալու միջոցով իրականացվող երկու հիմնական եղանակ . 1. Ա ռաջինը՝ մարդկանց ավելի շատ , իսկ ավտոմեքենաներին՝ ավելի քիչ տարածք հատկացնելն է՝ գոյություն ունեցող քաղա­ քային կառույցներն արդիակ­ անաց­նելու միջոցով։ • Շատ քաղաքացիական նախաձեռնություններ կոչ են անում ` « հետ բերել մեր փողոցները » ՝ 20 կարևոր համարելով անհատական ավտոմ­ ե­ քենաների համար հատ­կացված քաղաքային տարածքի և յուրա­քանչյուրին հասանելի տարածքի անհա­մա­պա­տաս­խա­նությունը 21 : Մեկ ավտոկ­ այանատեղին , որպես կանոն , 11 մ 2 է ( ավտոմեքենաները կայանվում են հիմնա­կանում իրենց պիտանելիության ժամ­ կետի գրեթե ամբողջ ընթացքում ). պատկ­ ե­ րաց­րեք , թե որքան տարածք է անընդհատ արգելափակվում սառը մետաղով , և գրեթե միշտ ավտոմեքենաների սեփա­կա­նա­տերերը չեն էլ վճարում քաղաքի հողի մեկ քառակուսի մետրի միջին գնի անգամ մեկ տասնորդական մասը։ Էլ չենք խոսում փողոցների երթևեկելի հատվածին ու մայթերին , հեծանվային արա­ հետ­ներին , ժամանցի վայրերին հատկաց­ ված տարածքների անհամաչափ բաշխման մասին։ Այդ տարածքները պետք է վերածե­ լ « ընդհանուր հրապարակի », որը կօգտա­ գործ­վի ոչ միայն ծառերի ու պուրակների համար , և որը ջերմային ալիքն­ երի ընթացքում ջերմաստիճանը նվազ­ եց­նելու ամենաարդյունավետ եղան­ ակն է ու կլավաց­ նի օդի որակը , այլև կստեղծվ­ են ավելի կենսունակ ու կենդանի քաղաքն­ եր , որոնք ավելի շատ տարածքներ կունե­նան մարդ­կանց համար՝ հանդիպելու , զրուց­ ելու , իրար ճանա­ չելու , որն էլ կնպաստի հասարակ­ ության միաս­ նականությանն ու համագործ­ ակ­ցությանը։ • Գ րեթե միշտ քաղաքային տարածքների վերափ­ ոխման հիմք է հանդիսանում որոշ­ ում­ ների կայացման մասնակցային գործը­ ն­ թացը , որը ամրապնդում է քաղաքացիների ինքնավստահությունը և կապվածությունը համայնքին ( տե՛ս նաև Գլուխ 6, էջ 146, և Գլուխ 7, էջ 163): Այն ապացուցել է իր արդ­ յու­ նավետությունը փորձնական ժամկետով կամ շաբաթվա որոշ օրերի փողոցները հե­ տի­ոտնային գոտիների վերածելու կամ նոր ավտոբուսային երթուղիներ ներմուծելու գործում , որից հետո տեղաբնակներին հնա­րա­վորություն է տրվել քվեարկելու , թե որ փոփոխությունը կցանկանային , որ լիներ տևական ( ինչը իրենք ավելի հաճախ են անում ) ։ Նյու Յորքի հանրահայտ Թայմս հրապարակը խցանված երթևեկության կենտր­ ո­նից հետիոտնային գոտու վերա­ փո­խելը պարզապես սկսվել է մի քանի ամիս շարունակ մի քանի գունավոր ծալովի աթոռների տեղադրումից։ Եվ երբ որոշվեց սահմանափակել կամ արգելել անձնական տրանսպորտը , տեղաբնակների ու խանութ­ պանների կարծիքը կրկին հաշվի առնվեց նոր քաղաքային տարածքի նախագծում։ • Ք աղաքային միջավայրը փոփոխված տեսնելու դժկամ տեղաբնակներին համոզելու համար 116 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար տեղական իշխանությունը ունի մարդկանց հետ իր ուղիղ կապն օգտագործելու եզակի հնարավորություն , որպեսզի նրանց գրավի իր կողմը՝ հանդես գալով որպես դերային մոդել ու ներկայացնելով սեփական տեսանելի ու գրավիչ օրինակները . տեղային խորհրդարանականներ ու քաղաքապետեր , որոնք աշխատանքի են գնում հեծանիվով կամ տեղական բիզնեսների համագործակցային նախաձեռնություններ , որոնք իրենց աշխատողներին տալիս են հանրային տրանսպորտի անցագիր։ 2. Ե րկրորդ եղանակը շարժունակության անհրաժեշտությունը ի սկզբանե նվազեցնելն է , որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն այդքան շատ ժամանակ ծախսել երթևեկության մեջ։ • , սակայն հավակնոտ քաղաքային հայեցակարգերը , ինչպիսին է , օրինակ՝ «30 -րոպեանոց քաղաքը » , նպատակ ունեն կառուցել այնպիսի քաղաքներ , որտեղ տունը , աշխատանքը , ժամանցը և մյուս բազային անհրաժեշտ միջոցները իրարից 30 րոպեի հեռավորության վրա են։ Կա կայուն շարժունակության բազմաշերտ սխեմա , որը բարելավում է առօրյա կյանքի որակը՝ առողջության , շրջակա միջավայրի , ժամանակի կառավարման , տեղական տնտեսության և կյանքի արժեքի իմաստով 22 ։ • Տնից աշխատելու մոդելը ևս կարող է նպաստել տրանսպորտի ծավալների կրճատմանը։ Մասնավորապես , Քովիդ19 ճգնաժամի ընթացքում շատ գործատուներ ու աշխատողներ գիտակցել են , որ տնից աշխատելը արդյունավետ է . այն խնայում է փող և ժամանակ։ Վերջիվերջո , ոչ ոքի հաճելի չէ ամեն օր երթևեկության մեջ ժամեր անցկացնել ( լինի դա հանրային տրանսպորտ , թե ավտոմոբիլ ) ՝ ընկերների և ընտանիքի հետ լինելու փոխարեն։ Իսկ ի՞նչ կասեք … ... քաղաքի կենտրոնում գտնվող խանութների մասին , որոնց այլևս հնարավոր չի լինի հասնել , եթե կենտրոնը վերածվի ավտոմոբիլներից ազատ գոտու։ 5 Շարժունակության վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 117 Հետագա քայլեր . քաղաքի կենտրոնի գրավ չության աստիճանի բարձրացում • Ս ահմանափակ ծավալով կամ առանց ավտո­ մեքեն­ այի երթևեկությունը կարող է քաղաքներն ավելի գրավիչ դարձնել փոքր բիզնեսների համար։ Որոշ ուշագրավ հետազոտություններ վկայում են , որ ավտոմոբիլներից զերծ քաղաքի կենտրոնը մեծացնում է հավանականությունը , որ մարդիկ իրենց փողը կծախսեն այնտեղ , քանի որ կունենան շրջելու , տարբեր խանութ­ ներ մտնելու հնարավորություն և այլն։ Սա հատկապես իրատեսական փաստարկ է այն ժամանակաշրջանում , երբ քաղաքի կենտրոնը « արյունաքամ է լինում » ինտերնետային խանութ­ների և հեռավոր վայրերում տեղա­ կայված խանութների մրցակցությունից ( սա հատկապես վերաբերում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպային ) ։ Կենդանի , մաքուր , գեղեցիկ քաղաքի կենտրոնը ունի համե­մատա­ կան էական առավելություններ։ • Հ ետևաբար , հնարավոր դեպոպուլյացիայի հիմնախնդիրը լավ մշակված հանրային տրանսպորտային ցանցի և քաղաքաշինության մեջ է . այսինքն՝ գրավիչ ծառայությունների , մշակութային , ժամանցային վայրերի և այլնի տեղակայում քաղաքային կենտրոններում և մոտիվացնող սխեմաներ ու միջոցառումներ , որոնք կշահագրգռեն որոշ ծառայություններին ու խանութներին տեղակայվել այնտեղ։ Իսկ ի՞նչ կասեք … … այն մարդկանց մասին , որոնց ընտանեկան կամ աշխատանքային պարտականությունները ստիպում են քաղաք հասնելու համար օգտվել մեքենաներից , կամ ավելի մեկուսացած գյուղական վայրերում ապրողների մասին , որոնք չունեն հանրային տրանսպորտի ենթակառուցվածքից օգտվելու հնարավորություն։ Հետագա քայլեր . կապի մեջ մնալը • Ա յն մարդկանց համար , որոնք չեն կարող կազմա­կերպել իրենց առօրյան առանց ավտոմեքենայի , ի լրումն ածխածնի զրոյական կամ ցածր արտանետումներով անհատական տրանսպորտային այլընտրանքի՝ կա նաև ավտոմեքենաները համատեղ օգտագործելու հնարավորություն։ Ավտոմեքենաները համատ­ եղ օգտագործելու սխեմաներն ապացուցել են իրենց արդյունավետությունը աշխարհի ավելի քան 2000 քաղաքներում 23 ՝ միայն Գերմանիայում ծառայելով մոտա­ վորապ­ ես 2.5 միլիոն բնակչի 24 ՝ օգտվելով ավտոմոբիլային փոխադրամիջոցից միայն ըստ անհրաժեշտության՝ առանց սեփ­ ա­կան ավտոմոբիլ ունենալու ծախսի ու բեռի։ Այս այլընտրանքի դրական բնապահպանական ազդեցությունն անվիճելի է։ Ֆրանսիայի շրջա­ կա միջավայրի և էներգետիկայի կառավարման ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐ . ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2000 ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ 2000 ՔԱՂԱՔ Ավելին , քան Վիշեգրադյան երկրների ( Լեհաստան , Չեխիա , Սլովակիա և Հունգարիա ) բոլոր քաղաքներն ու ավանները միասին : գործակալության իրականացրած մի ուսում­ նասիրությամբ պարզվել է , որ « կիսի՛ր ճանապարհը » հավելվածներից օգտվողներն իրենց անհատական ավտոմեքենայի վազքը կրճատել են 41 տոկոսով և ավելի հաճախ են երթևեկում ավտոբուսով , գնաց­ քով կամ շոգեքարշով։ Ըստ «CoMoUK» 118 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար տրանսպորտային կոոպերատիվի կատարած հետազոտության՝ յուրաքանչյուր ավտոմեքենա , որը « ավտոմոբիլային ակումբի » անդամ է , ճանապարհներն ազատում է տասը մասնավոր մեքենաներից 25 ։ • վերաբերում է քաղաք-գյուղ կապ ին , Եվրոպայում կան լավ զարգացած հանրային տրանսպորտի համակարգերի բազմաթիվ օրինակներ , որոնք ծայրամասերի կապը խոշոր քաղաքային գոտիների հետ դարձնում են աշխատող այլընտրանք՝ հիմնականում տարածաշրջանային երկաթուղային ցանցերի միջոցով։ Քանի դեռ դա չի կատարվել կոնկրետ տարածաշրջանում , այդ շրջանի մարդիկ ստիպված կլինեն օգտվել անհատական տրանսպորտից։ Սակայն , հանրային տրանս­ պոր­տի բարելավումը արդեն տեղական կամ տարածաշրջանային կառավարության ենթակառուցվածքային քաղաքականության խնդիրն է։ • Բ ացի այդ , քանի որ կայուն շարժունակության նպատակն է նաև կրճատել տրանսպորտի ծավալը , տարածաշրջանային ու տեղական զարգացման հիմնական նպատակն է նոր շունչ հաղորդել գյուղական շրջաններին՝ դա իրականացնելով երեխաների խնամքի և առողջապահական ավելի լավ ծառա­յութ­ յունն­ եր և իրացման կետեր ապահ­ ովելով , նաև տեղական տնտեսության զարգ­ աց­մ­ ան քաղաքականությունների միջոց­ ով , որոնց կենտրոնում կլինի տեղական ու տարած­ ա­ շրջանային ռեսուրսների օգտագ­ որ­ծումը . դրանք են՝ ագրոտուրիզմը , ապրանքների տեղակ­ ան արտադրությունը և այլն։ Այս քաղաքականությունները կբար­ ելավեն կոնկ­ րետ տարածաշրջանների բնակ­չությ­ան կյանքի որակը՝ առանց ավտոմ­ եք­ ենա ունե­ նալ­ու լրացուցիչ ծախսի անհ­ րա­ժեշ­տութ­յան։ Ինչպես վերևում նշվել է , առնվազն շաբաթը մեկ-երկու օր տնից աշխատելը կարող է էական­ որեն կրճատել դեպի աշխատատեղ երթևեկելու ծավալը՝ այս կերպ կրճատելով նաև արտանետումներն ու երթևեկողների տրանսպորտի ծախսերը և ավելի շատ ժամանակ ու գումար թողնելով ժամանցի համար : 5 Շարժունակության վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 119 Մաս III. Կայուն շարժունակություն . կենսական նշանակություն ունի տրանսպորտի մատչելիության և սոցիալական արդարության համար։ Հանրային տրանսպորտի ենթակառուցվածքի որակի ու ծածկույթի բարելավմամբ նվազում է սոցիալական անհավասարությունը , քանի որ ներդրում է կատարվում բոլորի համար ֆինան­ սապես մատչելի փոխադրամիջոցներում։ Մինչև հիմա մեր քաղաքային շարժունակության սխեմաները հաճախ նախագծվել են ըստ վերին ու միջին խավի ուղևորների , որոնք աշ­ խա­տանքի են գնում ավտոմեքենայով։ Սա նշանակում է , որ մեր հասարակության մեծ հատվածի կարիքներն անտեսված են նրանց գրեթե ամբողջ կյանքի ընթացքում . դրանք երե­խաներն են , տարեցները կամ հաշման­ դամ­ները , որոնք ի վիճակի չեն մեքենա վարել , մարգինալացված խմբերը , որոնք չեն կարող իրենց թույլ տալ մեքենա ունենալ , ծնողները , որոնք իրենց գնումները կատարում են տեղի շուկայում կամ ընկերները , որոնք հանդիպում են մոտակա թաղամասում։ Ինչպե՞ս են բուժքույրերը հասնում հիվանդանոց իրենց գիշերային հերթափոխին , և ինչպես է դա անում առաջատար խորհրդատուն։ Թե՛ ստորին և թե՛ միջին խավերի շահերից է բխում լավ , հուսալի և էժան հանրային տրանսպորտ ունենալը։ Այսպիսով՝ կայուն շարժունակության քաղաքականությունները նպաստում են մեր հասարակությունում սոցիալական արդարության ավելի բարձր մակարդակին։ • Ք աղաքապետի ու քաղաքային իշխանության պաշտոնյաների մի մեծ ու ավելի ընդլայնվող խումբ սկսել է կայուն տրանսպորտը համա­ րել հանրային բարիք , որն անհրաժեշտ է գործուն հասարակության համար՝ լինելով նույնքան կարևոր , որքան ոստիկանությունն է , բուժծառայությունները կամ կրթությունը։ Ըստ այդմ , ավելի ու ավելի շատ քաղաքներ են իրականացնում անվճար կամ էժան հան­ րային տրանսպորտի ներդրման քաղաք­ ա­կա­ նություններ ( ներկայումս ավելի քան 150 քաղաք աշխարհում , գրեթե բոլորը՝ Եվրոպ­ ա ­ յում , ներառյալ Լեհաստանը , Չեխիան , Բուլղարիան , Սլովենիան և Լիտվան ), 26 ընդ որում , Լյուքսեմբուրգը ( մասամբ նաև՝ Էստոնիան ) առաջին երկիրն է , որ ունի համապետական անվճար հանրային տրանսպորտ։ Այս քաղաքների իշխանություններն այդ քաղա­ քականությունը համարում են որպես քաղա­ քային տրանսպորտով պայմանավորված ածխած­ նային արտանետումների մակարդակի էական կրճատման , նաև սոցիալական անարդ­ արության դեմ պայքարի լավագույն եղանակ , քանի որ անվճար հանրային տրանս­ պորտը , նախևառաջ , զգալիորեն կրճատում է ապրուստի ծախսը միջին և միջինից ցածր խավին պատկանող քաղաքացիների համար։ Վերջիվերջո , անվճար հանրային տրանս­ պորտի քաղաքականության փոխհատվող ուղերձը փաստարկ է էկոլոգիապես հավակ­ նոտ քաղաքային տրանսպորտի քաղա­ քականությունների նկատմամբ թերահ­ ա­ վատն­ երի և ընդդիմադիրների դեմ . այդպիսի քաղաքականություններ են ավտոմոբիլների կայանման խիստ սահմանափակումները , ավտոբուսային ուղիները և այլն։ • Գ երմանիայի նման երկրներում , չնայած հանր­­ ա­յին տրանսպորտի սոցիալական հա­վաս­­ ար­­ ությ­անը նպաստելուն , ավտո­ մոբ­ իլային ոլորտը շարունակում է ստա­ ն ­ ալ անհամամասնորեն ավելի բարձր սուբսիդիաներ , քան հանրային տրանս­ պորտը։ 2009 -ից 2019 թվականներին Դաշ­ նայ­ին կառավարությունը 20 անգամ ավելի մեծ ներդրումներ է կատարել ավտոմ­ ո­բի­ լային տրանսպորտին վերաբերող հետա­ զոտությունների , տեխնոլոգիաների ու նյութական բազայի օպտիմալացման , ենթա­կա­ ռուցվածքների և այլնի համար , քան հանրային տրանսպորտի 27 ։ 120 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար • Ա նհատական ավտոմոբիլային տրանս­պոր­ տից քիչ կախվածությունը և դրա օգտա­գոր­ ծե­լիությունը մարդկանց պակաս խոցելի է դարձնում վառելիքի գնի բարձրացման նկատմամբ , որի վրա այլևս չի ազդում ոչ միայն նավթի համաշխարհային շուկան , այլև CO2 -ի գնագոյացման համակարգերի զարգացումը։ • Պ ակաս կարևոր չէ նաև այն , որ քաղաքա­ ցի­ների մեծ մասը ողջունում է շարժու­ նա­կու­թյան վերափոխումը , որը ներառում է անցում էժան և հարմար հանրային տրանս­պորտի։ Առօրյա կյանքի որակը բարձրացնող՝ կենսունակ տրանսպորտային այլընտրանքների վերաբերյալ հետաքրքրվա­ ծության վկայություն է 2018 թ .«McKinsey» -ի ուսումնասիրությունը , որը ցույց է տալիս բնակիչների գերակշռող մասի գոհու­նա­կութ­ յունը խիստ զարգացած քաղաքային հանրային տրանսպորտի համակարգերի նկատմամբ տասը մեծ քաղաքներում 28 ։ Այնուհետև սա ընդգծվում է այն հանգամանքով , որ Նյու Յորքի , Սան Ֆրանցիսկոյի և այլ քաղաքների բնակիչների գրեթե կեսը չունի ավտոմեքենա , կամ որ Գերմանիայում հիմա 30 տոկոսով ավելի քիչ են մարդիկ դիմում վարորդական իրավունք ստանալու համար , քան մեկ տասնամյակ առաջ 29 ։ Իսկ ի՞նչ կասեք … … այն մասին , որ քաղաքի կենտրոնում կայանման վարձավճարի բարձրացումը ավելի շատ վնասում է ցածր եկամուտ վաստակողներին , քան հասարակության ավելի ունևոր անդամներին։ Հետագա քայլեր . ինչու՞ սուբսիդավորել ավտոմեքենաների սեփականատերերին • կենտրոնում կայանման վարձա­­ վճար­ն­ երի բարձրացման խնդրի կայուն և սո­ցիա­լապես արդարացի լուծում են լավ նախա­գ­ ծված հանրային տրանսպորտի են­թա­կառ­ ուց­վածքն ու ցածր կամ զրո­ յակ­­ ան արտանետումներով քաղաքային տրանս­պ­ որտի այլ տարբերակները , որոնք տրանսպորտի ավելի էժան , պակաս ժամա­ նակ­ ա­տար և առողջ միջոցներ են , քան քաղա­ քա­յին երթևեկության խցանումներում մեքե­ նայի մեջ նստելը։ Ֆինանսապես մատչելի կայանմ­ ան տարբերակները պետք է հասանելի դարձնել քաղաքի արվարձաններում՝ շրջակա տարածքներից եկող մարդկանց համար , որոնք մինչ այժմ կապ չեն ունեցել քաղաքի հետ տարածաշրջանային երկաթուղային ցանցի միջոցով։ Այսպիսի « կայանի՛ր և վարի՛ր » տեսակի կետերը պետք է ապահովեն մեծ թվով կայանատեղիներ , նաև լիցքավորիչներ էլեկտրական մեքենաների համար։ • Բ ացի այդ՝ ինքներս մեզ պետք է հարցնենք՝ ինչու՞ ավտոմեքենա չունեցող մարդիկ , որոնք ֆինանսապես ավելի անապահով են , քան ավտոմեքենա ունեցողները , պետք է սուբսիդավորեն ավտոմեքենաների սեփականատերերին։ Ինչպե՞ս են նրանք հիմնավորում դրանց օգտագործումն առանց արդարացի գին վճարելու։ Եթե քաղաքի կենտրոնում յուրաքանչյուր քառակուսի մետրի միջին գինը շատ թանկ է , ապա ինչու՞ պետք է էժան տրվի ավտոմեքենաների ավելի ունևոր սեփականատերերին։ Իսկ ի՞նչ կասեք … … էլեկտրական կամ ջրածնով աշխատող մեքենաների համեմատաբար բարձր գնի մասին։ Հետագա քայլեր . դրանք էժանանում են • Ա յսօր էլեկտրոնային ավտոմոբիլների գինը դեռևս բարձր է բենզինով / դիզելով աշխա­ տող ավտոմեքենաների գնից , սակայն այս պատկերն արագ փոխվում է , քանի որ մարտկ­ ոցների գինն ընկնում է , ավտոմ­ ո­բիլ արտադրողները միլիարդներ են ներդ­ նում էլեկտրոնային մեքենաշինական արդյու­ նաբ­ եր­ ությ­ան մեջ , ավելի են խստացվ­ ում հանածո վառելիքով աշխատող ավտոմ­ ո­բիլ­ նե­րին վերաբերող ստանդարտներն ու սահ­ մա­նափ­ ա­կումն­ երը , և սկսել են կիրառվ­ ել էլ . ավտոմեքենաների համար կառավ­ ա­րութ­ 5 Շարժունակության վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 121 յունից կամ արտադրողներից տրամադրվող սուբսիդիաներ։ Էլ . ավտոմեքենաների այլընտրանքներն արդեն հասանելի են հանածո վառելիքով աշխատող մեքե­նա­նե­ րին համարժեք գներով , և կանխատեսվում է , որ բենզինով / դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաների հետ հարաբերական « գնային հավասարություն » կհաստատվի արդեն իսկ 2023 թվականին կամ 2024 -ից 2028 թվականներին 30 ։ Բացի այդ՝ թե՛ Եվրոպայում և թե՛ Եվրոպայից դուրս շատ կառավարություններ խրախուսում են անցումն էլեկտրական տրանս­ պորտին՝ ավտոտրանսպորտային միջոցների գների , հարկազատումների և / կամ քաղաքի որոշակի տարածքներում ավտոմեքենաների արգելքից ազատման միջոցով։ Քաղաքային խորհուրդներն ու մանրածախ շղթաները ( ինչպիսին է IKEAն ) ավելի ու ավելի շատ կայանատեղիներ են տրամադրում էլեկ­տրո­­ նա­յին ավտոմոբիլների համար , որտեղ կարելի է մեքենան կայանել ու անվճար լից­քավ­ որ­ ել։ Էլեկտրոնային ավտոմոբիլների պի­տա­ նե­լի­ու­թ­յան ժամկետում դրանց ծախսն էական­ որեն ցածր է՝ մեքենան « լիցքավորող վառելիքի » ավելի ցածր ծախսի շնորհիվ , քանի որ դրանք պարունակում են ավելի քիչ մաշվող մասեր , և որովհետև այրման շարժիչներով մեքենաների ապահովագրության վճարներն ավելի քիչ են։ • Ա յդուամենայնիվ , թեև վերը հիշատակված մարտահրավերներից մի քանիսը ( օրինակ՝ ավելի մաքուր օդը , ավելի քիչ աղմուկը և ավելի ցածր CO2 արտանետումները ) կա­ րելի է լուծել՝ անցնելով էլեկտրական կամ ջրածնով աշխատող մեքենաների , սակայն դա չի վերաբերում բոլոր խնդիրներին ( օրինակ՝ հանրային տարածքի բաշխումը կամ սոցիալական հարցը , թե ո՞վ կարող է իրեն առաջին հերթին թույլ տալ մեքենա ունենալ ) ։ Այդ պատճառով , սոցիալական ու բնապահպանական տեսանկյունից ավելի լավ կլինի քաղաքային շարժունակությունը նախագծելիս առաջնահերթ կարևորել հետ­ ի­ ոտներին , հեծանվորդներին ու հանրային տրանսպորտի ուղևորներին։ 122 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԳԵՐԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԶԳԱԼԻ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՆՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ 461 ՄԻԼԻԱՐԴ $ տարեկան Դա համարժեք է Ավստրիայի ՀՆԱ-ին : Իսկ ի՞նչ կասեք … … երկար հեռավորությունների վրա շարժու­նա­կութ­ յան , հատկապես թռիչքների աճող ծախսերի և այն փաստի մասին , որ սա է՛լ ավելի անբարենպաստ վիճակի մեջ է դնում մարգինալացված խմբերին։ Հետագա քայլեր . օգտվե՛ք գնացքից • Ա վելի խելացի այլընտրանքը , անկասկած , երկաթուղին է , որը արագորեն ընդլայնվում է Եվրոպայում։ Ըստ «UBS Research» կազմա­ կեր­պության՝ արագընթաց գնացքներում ներ­դրումն­ երը հաջորդ տասնամյակում ամեն տարի կավելանան ավելի քան տասը տոկոս­ ով , քանի որ աճում է այս փոխա­ դրա­մ­­ ի­ջ­ ոցի պահանջարկը 31 ։ Մեծանում է նաև գիշերային գնացքների միացումների պահանջ­ արկը , որպեսզի մարդիկ կարո­ ղան­­ ան վաղ առավոտյան ժամանել իրենց ( արձակուրդային ) նախընտրած վայր՝ այս կերպ խնայելով հյուրանոցում հավել­յալ գիշերա­ կացի ծախսը։ Անցած վեց տարի­նե­ րին ԵՄ-ն 35 միլիարդ եվրո է ներդրել երկա­ թուղ­ ային ենթակառուցվածքներում և 1996 թվակ­ անից ի վեր ընդլայնում է Եվրոպայի գերար­ ագ երկաթուղային ենթակառուցվածքը Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) շրջանակներում։ Թեպետ այս ցանցը դեռ լիարժեք կազմավորված չէ , սակայն հնարավոր է , օրինակ , Կենտրոնական Եվրոպայից ( Բրատիսլավա ) Փարիզ հասնել մոտավորապես ութ ժամում։ Ավելին՝ 24 ԵՄ երկրներ համաձայնության են եկել կարճ թռիչքները (300-800 կմ ) երկաթուղային միա­ կցումներով փոխարինելու վերաբերյալ։ Եվրոպ­ այի միակցման ծրագիրը (CEF), որը նաև ֆինանսավորում է Եվրոպայում էկոլ­ո­ գիապ­ ես մաքուր տրանսպորտի անցումը , կընդլայնվի՝ 1.5 միլիարդ եվրոյից հասնելով մինչև 14.524 միլիարդի։ Եվրոպայի խորհուրդը 2021 թվականը հայտարարել է եվրոպական երկաթուղու տարի և ծրագրում է իրականացնել տարբեր նախաձեռնություններ , որոնք կխթա­ նեն երկաթուղային փոխադրումները որպես ավտոմեքնայով կամ ինքնաթիռով երթևեկելու այլընտրանք։ Առանձին երկրներ նախաձեռնել են պրոգրեսիվ միջոցառումներ . օրինակ՝ Ֆրանսիան յոթ միլիարդ եվրոյի ֆինանս­ ական օժանդակություն է տրամադրում «Air France» ին , պայմանով , որ վերջինս ներքին կարճ թռիչքները փոխարինի գնացքների միակ­ ­ ցումով , որի օպերատորը պետական սեփա­ կանություն հանդիսացող «SNCF» երկաթ­ ու­ ղային ընկերությունն է։ • Տ րանսպորտի այս այլընտրանքային եղանակի ածխածնային հետքն անհամեմատելիորեն ցածր է , քան ավտոմոբիլային կամ օդային տրանսպորտինը , քանի որ այն կազմում է ԵՄ-ում տրանսպորտային արտանետումների ընդամենը 0.5 տոկոսը։ Ավելին՝ ուղևոր / կմ հաշվով քաղաքային երկաթգծերը միջին էներգիայի սպառման շնորհիվ յոթ անգամ ավելի էներգաարդյունավետ են , քան մասնավոր ավտոմեքենաներն են 32 ։ • Ա վիացիան , ընդհակառակը , ջերմոցային գազերի արտանետումների ամենաարագ 5 Շարժունակության վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 123 մեծացող աղբյուրներից մեկն է . ընդ որում , օդանավերի առաջացրած արտանետումները 2005 թվականին կազմել են մոտ 70 տոկոս 33 ։ Եվ չնայած քիչ ծախսատար փոխադրողների առկայությանը՝ օդային տրանսպորտից և ամենաէժան թռիչքներից օգտվող մար­ դիկ հասարակության ֆինանսապես ավելի ապահով խմբերն են ։ Օրինակ՝ դպրոցի պահակը տարին մեկ անգամ է թռչում Միջերկրական , իսկ գործարարներն ու քաղաքների ակադեմիական խավը , որոնք հաճախ են թռչում ինքնաթիռով , շա­հում են այս վիճակից , մինչդեռ ցածր եկամուտ ունեցողները , որոնք ապրում են թռիչքուղիների հարևանությամբ , տուժում են աղմուկից ու օդի աղտոտվածությունից։ Էլ չենք խոսում դրանից բխող գլոբալ տաքացման մասին 34 ։ Ինչպես նկատեցինք , Քովիդ19 համավարակի ընթացքում ինքնաթիռով կատարվող գործնական շատ ուղևորություններ անհրաժեշտ չէին . այսօր միջազգային հանդիպումները և անգամ ինտերակտիվ քննարկումները կարելի է հեշտությամբ կազմակերպել առցանց եղանակով։ • Բ ացի դրանից՝ թռչելու հետ կապված մեզ հաճախ գրավում է էկզոտիկ վայրեր այցելելու , տարբեր մշակույթների մարդկանց հանդիպելու և մեր հորիզոններն ընդլայնելու գաղափարը։ Այդուամենայնիվ , ժամեր շարունակ ինքնաթիռում անցկացնելուց հետո մեզ սպասում է մեկշաբաթյա կեցությունը « ամառանոցային կոոպերատիվում », որտեղ մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում մեր կողքի օթոցին պառկած մյուս եվրոպացի հարևանների հետ , այլ ոչ թե տեղաբնակների հետ զրուցելով։ Այսպիսով՝ մերօրյա եվրո­ պակ­ ան քաղաքների բնակիչների համար թերևս ավելի « էկզոտիկ » է հարևան երկրի գյուղացիների հետ անկեղծ զրույցի բռնվելը։ 124 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս IV. Կայուն շարժունակություն . կենսակ­ ան է տնտեսության ու քաղա­քա­կա­ նության համար։ Մինչև քաղաքային համայնքների առջև ծառացող մարտահրավերներն ավելանում են , հարաճուն ուրբանիզացման պայմաններում , երբ աշխար­հի բնակչության 70 80 տոկոսը մինչև 2050 թվակ­ անն ապրելիս կլինի քաղաքներում 35 , նաև բնակ­չու­թյան աճի , հնացող տրանսպորտային ենթա­կա­ռուց­ վածքների ( հատկապես գյուղական շրջաններում ) և կլիմայական ճգնաժամի պայ­ման­ն­ երում ավելի ու ավելի պարզ է դառնում , որ ապագայի տնտեսական առաջընթացի նա­խա­պայման է տեխնոլոգիապես , տնտեսապես ու էկոլոգիապես կայուն շարժունակությունը։ Տնտեսական առավելություն կունենան այն քաղաքներն ու տարածաշրջանները , որոնք կունենան իրենց շարժունակությունն էկոլոգիապես ավելի կայուն դարձնելու հավակնոտ պլաններ , գործողություններ և ձեռքբերումներ։ Նրանք շահույթներ կստանան արտադրողականության բարձրացումից , օրինակ՝ ավելի փոքր խցանումներ , ավելի արդյունավետ էներգասպառում և այլն , ու կունենան ավելի որակյալ կյանք , որը , որպես տնտեսական առաջընթացի հիմնական աղբյուր , կգրավի մարդկային պոտենցիալը , ստեղծարար միտքն ու հմտությունները։ • Ե րթևեկության խցանումները , որոնց պատ­ճառը քաղաքներում , քաղաքի բա­նուկ հատվ­­ ած­ն­ ե­րում և արվարձանային գոտի­ նե­ր­ ում ավտոմեքենաների համա­տա­րած օգտ­ ա­գ­ որ­ծումն է , ոչ միայն նպաստում են զգա­լի էկոլոգիական վնասներին , այլև պատ­ ճա­ռում են տնտեսական կո­րուստ­ներ ( ցածր արտադրողականություն ` միլիարդ­ ների արժողությամբ . 2017 թվականին այդ կորուստները ԱՄՆ-ին , Բրիտանիա­յին և Գերմանիային արժեցան ընդհանուր 461 միլիարդ դոլար կամ 975 դոլար մեկ անձի հաշվով ) 36 ։ • Հ անածո էներգակիրներից անցումը ցածր կամ զրոյական մակարդակի ածխածնային արտանետումներով տրանսպորտի՝ նպաստում է հասարակության կայունությանը , նաև տնտե­ սության մրցունակությանը։ Այս անցումը բխում է ոչ միայն կառավարությունների և հանրության , այլև առևտրային դերակատար­ ների շահերից։ Կայուն շարժունակության քա­ղա­քականությունները պետք է ներառեն նաև առևտրային դերակատարներին՝ որպես գլխավոր ներդրողների , խելացի շարժուն­ ակ­ ութ­ յան տեխնոլոգիաների մշակման և ածխածնի արտանետումների ցածր մակարդակ ունեցող ենթակառուցվածքների կառուցման գործում , ինչպիսիք են EV ենթակառուցվածքները կամ խելացի հանրային տրանսպորտի համակարգերը։ • Հ անրային շարժունակության լավ նախագծված ենթակառուցվածքը՝ որպես ավտոմոբիլային տրանսպորտի կենսունակ այլընտրանք ( քաղաքային հեծանիվներ , համատեղ տրանս­ պորտ և այլն ) զբոսաշրջիկների համար , քաղա­քի գրավ չությունը պայմանավորող գործ­ ոններից է , որն իր հերթին նպաստում է տնտեսական արդյունավետությանը։ • Ե վ վերջինը՝ հանածո էներգակիրներով աշխա­ տող տրանսպորտը մեր տնտեսությ­ո­ ւններն ու երկրները պակաս կախյալ է դարձնում ինքնիշխան նավթ արտահանողներից։ Իսկ ի՞նչ կասեք … … այն մտայնության մասին , որ հանածո էներգա­ կիրներով աշխատող տրանսպորտի սահմա­ նափ­ ակումը կդանդաղեցնի տնտեսական աճը , որովհետև տնտեսությունն ու առևտուրն անքակ­ տե­լիորեն կապված են փոխադրումներին։ Հետագա քայլեր . նորարարություն և տեղական աճ • Ի րականությունը հակասում է այս ենթադրությանը . իրական տնտեսական զարգաց­ ումը ցույց է տալիս , որ եվրոպական , 5 Շարժունակության վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 125 ազգա­յին կամ համայնքային մակարդակում տեխնո­լոգ­իական լուծումներն ու քաղա­ քակա­նությունները , որոնք սահմանում են արտանետումների խիստ շեմեր և սուբսի­ դա­վորում են արտանետումների ցածր կամ զրոյական մակարդակ ունեցող շար­ ժ­ու­նակությունը , իրականում չեն վնա­ սում , այլ , ընդհակառակը , նպաստում են մրցունակությանը , միջազգային առևտրին ու տնտեսությանը։ Եվրոպական հանձնաժողովն ու շատ ազգա­յին կառավա­ րություններ հուշում են այս տեխնոլո­գիական լուծումները և օժանդակում դրանց։ • Ա վելին՝ կայուն շարժունակության նպա­տակ­­ ներից է վերջ տալ ապրանքների միջ­քա­ ղաքային փոխադրումներին։ Սա ոչ միայն էակա­նորեն կկրճատի արտանետումները , այլև աճի ավելի մեծ պոտենցիալ կստեղծի տեղական ու տարածաշրջանային տնտե­ սությունների համար ու կնպաստի գլոբալ սոցիալ­ա­կան արդարությանը։ Դա նաև կբացի աճի նոր հնարավորություններ տեղական տնտեսությունների կամ տեղա­ կան արտադրանքների ( օր . ՝ պարեն ) համար , մինչդեռ այս պահին տեղական արտա­դրանքներն իրենց բարձր գներով որևէ շանս չունեն մրցելու խոշոր գործարանների ապրանքների հետ , որոնք առաքվում են երկրի բոլոր անկյուններ առանց զգալի ծախսի։ • Բ եռնատար ինքնաթիռները , նավերն ու բեռնատարները պատասխանատու են գլոբալ ածխածնային հետքի զգալի մասի համար և խորացնում են գլոբալ անարդարությունը , քանզի այդտեղ գերիշխող դեր ունեն խոշոր բազմազգ ընկերությունները , որոնք կուտակում են ահռելի շահույթներ։ Բոլոր դեպքերում , տրանսպորտի այս տեսակները հաճախ քննարկման առարկա չեն հանդիսանում , որովհետև՝ « եթե չես կարողանում տեսնել , ուրեմն դա հաշվից դուրս է » և սա տրանս­պորտի այն տեսակն է , որը հաճախ « անտեսանելի » է։ Իսկ ի՞նչ կասեք … … շարժունակության նոր ձևերի՝ էլեկտրական կամ ջրածնային տրանսպորտի սուբսիդավորման մասին։ Հետագա քայլեր . ապագայի , այլ ոչ թե անցյալի ֆինանսավորում • Տ րանսպորտային բոլոր տեխնոլոգիաներն այս կամ այն կերպ սուբսիդավորվել են։ Գերմանիայում կերոսինային հարկի կամ ավելի ցածր դիզելային հարկի բացակայությունը ընդամենը երկու տիպական օրինակ է։ Էլ չենք խոսում արտաքին ծախսերի , հատկա­ պես շնչառական հիվանդություններից տառապող քաղաքաբնակների բուժման ծախսերի մասին , որոնք վճարում է հանրային առողջապահության համակարգը։ • Պ ատասխանատու կառավարության գլխավոր պարտականությունն այնպիսի ոլորտներին , ծառայություններին կամ գործունեությանն աջակցելն է , որոնք կարևոր կամ անհրաժեշտ են հասարակության առաջընթացի կամ կայունության համար ( տե՛ս Գլուխ 2, էջ 58, և Գլուխ 6, էջ 140): Այս ոլորտներից է էլեկ­ տրական շարժունակությունը , որովհետև առանց ածխածնի արտանետման ցածր մակարդակ ունեցող տրանսպորտի միջոցների , կլիմայական նպատակները , որոնց պետք է հասնել համերկրային բնապահպանական ճգնա­ժամից խուսափելու համար , կմնան որպես ոչ այլ ինչ , քան անիրագործելի երազանք։ • Բ ացի այդ , եթե դիտարկում ենք Եվրոպայում էլ . շարժունակության սուբսիդավորումը հանածո էներգակիրների ինդուստրիայի ստացած սուբս­ իդավորման համեմատ , ապա այստեղ համեմատելու ոչինչ չկա։ 2017 թվականին հանածո էներգակիրների ինդուստրիան՝ իր ամբողջ աղտոտվածությամբ և շրջակա միջավայրի վիճակի խաթարմամբ , ազգային կառավարություններից և ԵՄ-ից ստացել է 87 միլիարդ դոլարի ուղիղ և անուղղակի սուբսիդավորում։ Սա 2.5 անգամ ավելի է եղել , քան 2010 թվականին էր։ Այդ սուբսիդիաները 126 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար թիրախավորել են արտադրության ոլորտը ( ուղիղ վճարումներ , վարկեր , ֆոնդեր , հարկային քաղաքականություն , հետա­զոտ­ ու­ թյուն և այլն ), ինչպես նաև վառելիքի սպառման ոլորտը ( կարգավորվող գներ , հարկային արտոնություններ ) ։ • թվականներին հանածո էներգա­ կիրների սուբսիդավորման ընդհանուր գումարը կարելի էր օգտագործել 1.6 միլիոն էլեկտրական մեքենաների գերլիցքավորման կայաններ ստեղծելու համար՝ խթանելով էլ . մեքենաների ավելի մեծ թվով մուտքը շուկա և զգալիորեն կրճատելով ավտոմոբիլային տրանսպորտի առաջացրած մթնոլորտային աղտոտումը։ Կամ այդ գումարը կարելի էր օգտագործել 20.000 կիլոմետր գերարագ երկաթուղիներ կառուցելու համար , որն իր հերթին կկրճատեր ավտոմոբիլային և օդային ուղևորափոխադրումների ծավալն ու տրանսպորտի այս միջոցների առաջացրած աղտոտվածությունը 37 ։ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԽԹԱՆԵՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ , ՈՉ ԹԵ ՀԱՆԱԾՈ ՎԱՌԵԼԻՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ 2010-2017 թվականների հանածո ffoo է s ն sss ե iil ր l f գ fuu ա ee կ ll ի ssu ր u ն bb ե ssi ր idd ի iie ս es ո s ւ ff բ rro ս om ի m դ 2 ա 200 վ 11 ո 00 ր -մ 22 ա 001 ն 177 ccoo գ uu ո ll ւ dd մա hha ր av ո ve վ e b կ be ա eee ր nn ել uu ի ss է ee ր dd կ ff ա oor ռ r ո tth ւ h ց ee ել buildup of buildup of 1.6 միլ իոն էլեկտրական E մ V եք s ե u ն p ա e ն rc ե h ր a ի r գ g ե in ր g լից st ք a ա ti վ o ո n ր s ման կայան EV supercharging stations • վկայում են Եվրոպայի առաջատար երկրների՝ Նորվեգիայի կամ Նիդերլանդների էլ . շարժունակության օրինակները , էլեկտրո­ նային շարժունակությունը խրախուսող քաղաքականությունները ( հարկազատումներ , պետության ֆինանսավորած լիցքավորման կայաններ , հետազոտություններ , քաղա­ քայ­ին տրանսպորտին վերաբերող միջո­ ցառ­ ումներ , օրինակ՝ ավտոբուսային գծեր էլ . տրանսպորտային միջոցների համար , արտոնյ­ալ կայանման հնարավորություն , առանց տուրքի երթևեկություն էլ . տրանս­ պորտային միջոցների համար և այլն ) արդեն իսկ ունեն զգալի ազդեցություն։ 2019 թվականին Նորվ­ ե­գիայ­ում էլեկտրակ­ ան մարդատար մեքենաների գրանց­ ումն­ երի քանակը առաջին անգամ գերազանցեց այրման շարժիչով աշխատ­ ող մեքենաների գրանցման թվին , և էլեկտրական­ ությ­ամբ լիցքավորման ցանցը գրեթե համապատասխանեց բենզ­ ալ­ցա­ կայ­ան­ների ցանցին 38 ։ 2018 թվականից ի վեր Նիդերլանդներում գրանցվող էլ . տրանսպորտային միջոցների թիվը գրեթե կրկնապատկվեց և այժմ կազմում է վաճառված բոլոր մարդատար մեքենաների 15 տոկոսը 39 ։ • Ա մփոփելով կարող ենք միանշանակ ասել , որ էլ . շարժունակությունը մեզ վրա նստում է ավելի էժան , քան հանածո վառելիքով աշխատող տրանսպորտը։ Ավելին՝ շարժունակության այդքան անհրաժեշտ անցմանը նպաստելու շնորհիվ , որը կպահպանի մեր էկոհամակարգը , էլ . շարժունակության օգուտները ավելի շատ կլինեն , քան միայն ծախսը։ 5 Շարժունակության վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 127 Մաս V. Կայուն շարժունակություն . կենսական է ապագայի զբաղվածության հնարավորությունների համար։ Վերը նկարագրված շարժունակության վերա­փո­ խումը ենթադրում է նոր , կայուն աշխատատեղերի ստեղ­ծում տարատեսակ բնագավառներում։ Նախևառաջ , մեր տրանսպորտային համա­ կարգն էկոլոգիապես կայուն դարձնելու համար քաղաքներն ու երկրները պետք է արդիա­կա­ նաց­նեն իրենց ենթակառուցվածքները , ինչը նշանակում է ահռելի ներդրումներ ՝ հեծանվային ուղիներ , էլ . մեքենաների լիցքավորման կայաններ , նոր ավտոբուսներ ու տրամվայներ և հազարավոր կիլոմետր ձգվող երկաթուղային գծեր ստեղծելու համար։ Եվ այս ամենի համար պետք են անթիվ աշխատողներ ( տե՛ս նաև Գլուխ 2, էջ 42): • Ա նհատական շարժունակությունից հանրային տրանսպորտի անցումը կձևավորի ավելի շատ աշխատողների պահանջարկ լոգիստիկայի և երթևեկության բնագավառներում։ Այսօր խոշոր քաղաքներում , օրինակ՝ Բեռլինում , ի պատասխան հանրության պահանջներին , հան­ րային տրանսպորտի վերազինման ընթացքն արդեն դժվարացել է ( օրինակ ` որա­կավ­­ որված վարորդների պակասի պատճառով ) ։ • Վ արձակալության տվող գործակալությունների նոր շուկայի ձևավորմանը զուգահեռ՝ մի քանի տարի առաջ մշակվեցին մեքենաներով կիս­վե­ լու նոր ձևեր՝ որպես հանրային և անհատական շարժունակության միջև միջանկյալ լուծում։ Ավտոմեքենաների կարճաժամկետ վարձա­ կա­լության գործակալությունները միայն սկզիբն էին ։ Այսօր ծաղկում են ավանդական հեծանիվներ , էլ . հեծանիվներ , հեծանիվների կցանքներ , բեռնատար հեծանիվներ կամ էլ . սկուտերներ վարձակալության տվող գոր­ծակա­ լությունները 40 ։ • Շ արժունակության այն « կանաչող » մասը , որը շարունակում է մնալ անհատական , կձևավ­ որի տարբեր տրանսպորտային միջոցների պահանջարկ . դրանք են՝ էլ . մար­ դատ­ ար մեքենաները , էլ . հեծանիվները , նաև սովորական հեծանիվներն ու բեռնատար հեծանիվները , որոնք մինչև հիմա եվրոպական մի շարք երկրներում արտադրվել են ձեռքով՝ աշխատատար գործընթացի արդյունքում։ Անշուշտ , այս նոր շուկաների հետ մեկտեղ կձևավորվի նաև օժանդակ ինդուստրիա՝ վերանորոգման կետեր և այլն։ • Ա յնուամենայնիվ , ավտոմոբիլների արտա­ դրությունը կարևոր ոլորտ է շատ երկրներում։ Սակայն ավտոմեքենաների մասին մեր գիտելիքների և Եվրոպայում անցած դարի ընթացքում կուտակված կապիտալի ֆոնին մեր ավտոմոբիլային ինդուստրիան պետք է ի վիճակի լինի հասնել ԱՄՆ և Ասիայի մասնավոր ընկերություններին և զբաղեցնի առաջատար դիրքեր էլ . տրանսպորտային միջոցների զարգացման գործում։ Բայց միայն այն դեպքում , եթե հիմա գործենք։ Եթե որոշ եվրոպական երկրներում էլ . շար­ ժու­նակության անցումը հապաղի , ապա 128 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար նրանք ամբողջությամբ կկորցնեն ավտո­մո­ բիլների արտադրության ոլորտի մեծ մասը , որովհետև այն կնվաճեն աշխարհի այլ մա­ սերի նորարարական ընկերությունները։ Այսպիսով , չնայած ասիական և ամերիկյան մասնավոր ընկերությունները որոշ առումներով առաջ են եվրոպական ընկերություններից էլ . շարժունակության շուկայում , սակայն դա չի նշանակում , որ Եվրոպայում նոր աշխա­տա­ տեղեր չեն ստեղծվում։ Հարավային Կորեայից մի խոշոր ավտոընկերություն վերջերս ավտոմ­­­ ե­ք­ ե­նաների նոր գործարան է բացել Չեխիայում՝ ստեղծելով 1200 աշխատատեղ , իսկ ամերիկյան «Tesla» ընկերությունը ծրագրում է գործարան կառուցել Գերմանիայում՝ եվրո­ պա­կան սպառողներին մոտ լինելու նպա­ տա­կով։ Ինչպես վերևում է ներկայացվել , այր­մ­ ան շարժիչով ավտոմեքենաներն արդեն աստիճանաբար դուրս են մղվում , քանի որ աշխարհի կառավարությունները սահ­մա­նա­ փակում են դրանց օգտագործումն ու խթանում են էլ . մեքենաներով կամ շարժունակության այլ ձևերով դրանց փոխարինումը։ Ահա թե ինչու «Tesla» ընկերությունը սկսեց գրեթե զրոյից և դարձավ աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաներ արտադրողը 2020 թվականին։ • Է լեկտրական ավտոմեքենաների շուկան արդեն խիստ մրցակցային է , սակայն առևտրա­յին նշանակության կայուն ( էլեկ­ տրա­կան կամ ջրածնային ) ավտոտրանս­ պոր­տ­ ա­յին միջոցների , օրինակ , էքսկավատորների ( որոնք քաղաքներում զգալիորեն աղտոտում են օդը ) շուկան ( ոչ միայն էկո-ֆարմեր ) դեռևս թերզարգացած է։ Քանի որ եվրոպական շատ արտադրողներ ունեն բոլոր տեսակի առևտրային նշա­նա­կութ­ յան տրանսպորտային միջոցներ կառուցելու նշանակալի փորձ , դեռևս հնարավոր է , որ նրանք կարողանան առաջ ընկնել այս նոր , կայուն շուկայի սեգմենտում։ • Մ եքենաշինական արդյունաբերությունում աշխատողները գլխավորապես բարձր հմտությունների տիրապետող անձինք են։ Նրանց հմտություններն ու գիտելիքներն արժեքավոր են ոչ միայն մեքենաշինական արդյունաբերության համար , այլև տնտե­ սությ­ան մյուս ճյուղերում։ Այս աշխատողների համար ապագայի լավ հեռանկարներ կան թե՛ ավտոմոբիլային ինդուստրիայում և թե՛ դրանից դուրս . իրականում անգամ ռիսկ կա , որ ապագայում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կնկատվի որա­ կավորված բանվորական աշխատուժի պակաս ( տե՛ս Գլուխ 3, էջ 64): Արդեն գոյություն ունեն փորձված ու փորձարկված լուծումներ , որոնք կերաշխավորեն սահուն անցումը մեկ այլ ոլորտ , եթե դա գործատուի ցանկությունն է։ Օրինակ՝ գերմանական «IG Metall» արհմիությունն առաջարկել է անցման փուլի կարճաժամկետ աշխատանքային մեխանիզմ , որը նաև կիրառական կլինի ավտոմոբիլային ճյուղի համար։ Աշխատողները կնվազեցնեն իրենց աշխատանքային ժամանակն ու զուգահեռաբար ձեռք կբերեն որակավորումների նոր շարք։ Կարճ ժամերի և լրիվ դրույքով աշխատանքի աշխատավարձերի տարբերությունը վճարում է պետությունը ( տե՛ս նաև Գլուխ 2, էջ 50) ։ Իսկ ի՞նչ կասեք … ... այն մտահոգության մասին , որ այրման շար­ ժի­չով ավտոմեքենաների օգտագործման սահ­ մանափակումները կվնասեն այն ազգային տնտեսությունները , որտեղ ավտոմեքենաների գործարանները շատ կարևոր գործատուներ են։ Հետագա քայլեր . էլեկտրական շարժունակություն՝ հիմա կամ երբեք • Ա վտոմատացումն ու թվայնացումը հիմնովին փոխել և շարունակում են փոխել մեքենաշինական արդյունաբերությունը։ Քանի որ շատ քիչ քայլեր են մնացել այսօրվա արտադրական գծում , որոնք հնարավոր չի կազմակերպել ռոբոտների միջոցով , հետևա­ բար սևագործ բանվորներով լի մեքե­նա­շի­ 5 Շարժունակության վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 129 նա­կան գործարաններն այլևս անց­յա­լում են ( տե՛ս նաև Գլուխ 2, էջ 51): Մեքեն­ աշ­ ին­ ա­ կան արդյունաբերության նորար­արական սեգմենտներում զբաղ­վա­ծ­ ութ­յունը ավելի ապահով է , քան այրման շարժիչով տրանս­ պոր­տա­յին միջոցներ արտադրող աշխա­տա­ տեղերի պարագայում։ Պատճառն այն է , որ ավտոմեքենաների արտադրության համար ավանդաբար օգտագործվող մասերի ար­ տադ­ րությունն աստիճանաբար ավելի է ստանդարտացվում և ավտոմ­ ատաց­վում , մինչդեռ էլեկտրական շար­ժու­նակ­ ության և , հատկապես , ջրածնի վրա հիմնված տրանսպորտի բնագավառում դեռևս շատ տեղ կա տեխնիկական նորարար­ության համար : • Մ աքուր տրանսպորտի պահանջարկն արագ է աճում ` պայմանավորված նաև սպա­ ռող­ն­ ե­րի նախապատվություններ ով։ Այս փոփոխությունը ընձեռում է մեծ հնա­րավ­­ ո­ րություններ։ Մեքեն­ աշինական ար­դյու­նաբ­­ ե­ րությունն ուժեղ ոլորտ է՝ շատ տեխնիկական գիտելիքներով ու հմտու­թյուն­նե­րով։ Զբաղ­ ված­ ության խելա­ցի քաղա­քա­կա­նութ­յունները ու նորար­ ար­ ութ­յուններն օգտա­գոր­ծել­ով՝ այն կարող է հաղթահարել այս մեծ խնդիրները և օգնել աշխարհը դարձնելու ավելի լավ վայր։ • Ը ստ հետազոտությունների՝ կանխատեսվում է , որ մինչև 2030 թվականը նոր ավտոմ­ ե­քե­ նա­ների վաճառքի ծավալների ավելի քան 30 տոկոսը կունենա արտանետումների զրոյական մակարդակ և կլինի հոսանքին միացվող հիբ­ րիդ 41 , ինչն ունի մեկ տրիլիոն դոլար արժո­ ղութ­յամբ շուկայի պոտենցիալ ։ Մոտ ապա­ գայում էլեկտրական ավտոմեքենաները կդառնան նույնքան մատչելի , որքան բեն­ զի­նով և դիզելով աշխատող ավանդական ավտոմեքենաները . անցումն էլեկտրոնային ավտոմեքենաների արտադրության շահույթի շատ մեծ հնարավորություններ է ստեղծում մեքենաշինական ընկերությունների համար։ • « Կանաչ » շարժունակությունը նաև կհանգեցնի տեղական արդար աճի։ Ներկրվող վառելիքի դիմաց վճարելու և արտասահմանյան ընկերություններին ու երկրներին ֆինանսավորելու փոխարեն՝ « կանաչ » ավտոմոբիլային տրանսպորտը թույլ կտա գումարները պահել սեփական տնտեսություններում , թեև էլեկտրական ( ոչ ջրածնային ) շարժունակության պարագայում մարտկոցներ կառուցելու համար անհրաժեշտ հումքը առայժմ պետք է ներմուծվի։ Ապակենտրոնացված էներգետիկ համակարգում ( տե՛ս Գլուխ 4) էկոլոգիապես մաքուր շարժունակության անցումը կօգնի էներգիայի տեղական արտադրողներին և դրական կանդրադառնա տնտեսության վրա։ Իսկ ի՞նչ կասեք … … էլեկտրական տրանսպորտային միջոցները վերալիցքավորելու անհրաժեշտության մասին . ինչպե՞ս ենք վճարելու դրա դիմաց։ Հետագա քայլեր . էլեկտրական մեքենաներ վարելու միջակայքն այլևս խնդիր չէ 1. Առաջինը՝ Եվրոպայում կտրուկ ավելանում է էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման կետերի ցանցի խտությունը . 2011 թվականին լիցքավորման կայանների թիվը եղել է 4000, իսկ 2019 թվականին հա­ սել է ավելի քան 190000 -ի (4.750 տոկոսով ավելացում ) 42 : Ամենակարևորը՝ էլեկտ­ րա­ կան լիցքավորման կայանների թիվը մեծաց­ նելու և ընդհանրապես էլեկտրական շար­ ժուն­ ությ­ունը զարգացնելու համար կա ԵՄ ֆինանսավորում , նաև ֆինանսական այլ սխեմաներ։ Հետևաբար , խոսքը ընդամենը ֆոնդեր հայթայթելու և կառավարման կարո­ ղությունների ու տեղական , տարա­ծա­շրջա­ նային կամ պետական իշխանության՝ այս սխեմաներից օգտվելու հնարավորության մասին է 43 : Ինչպես արդեն նկարագրվել է , բազում ցանցային խանութներ ևս տեղա­ դրում են էլեկտրական մեքենաների լիցքավ­ ո­­ րիչներ՝ հաճախորդներին գրավելով ավտո­ մեքենաներն անվճար լիցքավորելու միջոցով։ 130 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար 2. Երկրորդ՝ անցած մի քանի տարիներին էլեկտրական ավտոմեքենաների տարած­վա­ ծությունը ունեցել է զգալի դրական տեղաշարժ։ 2020 թվականին անհատական էլեկտրական տրանսպորտային միջոցների առավելագույն տարածվածությունը կազմել է մոտ 1000 կմ , և շատ ( ցածր գնանշված ) տրանսպորտային միջոցներ հասել են 400 կամ ավելի կիլոմետր միջակայքերի , որից հետո պատասխանատու վարորդն , այսպես թե այնպես , պետք է սուրճի ընդմիջում անի։ Իսկ ի՞նչ կասեք … … էլեկտրական տրանսպորտային միջոցների առաջացրած էկոլոգիական հետքի մասին։ Հետագա քայլեր . էլեկտրական տրանսպոր­ տային միջոցներն ավելի լավ լուծում են , սակայն՝ ոչ լավագույնը • Ը նդհանուր առմամբ , էլեկտրական տրանսպորտային միջոցների և ավանդական այրման շարժիչով ( բենզինով կամ գազով ) աշխատող ավտոմեքենաների արտա­նե­ տում­ների համեմատության արդյունքները տարբեր երկրներում տարբեր են՝ կախված հատկապես արտադրությունից հետո ավտո­ մե­քե­նայի օգտագործած տարբեր էներ­ գիա­ներ­ ից։ Բայցևայնպես , փաստը մնում է փաստ , որ գրեթե բոլոր եվրոպական երկրնե­ րում , էլեկտրական տրանսպորտային միջոց­ները , այդ թվում՝ մարտկոցների արտադրությունից առաջացող անուղղակի արտանետումները , զգալիորեն ավելի փոքր ածխածնային հետք ունեն։ Հուսալի ուսումնասիրությունները վկայում են , որ էլեկտրական տրանսպորտային միջոցների ածխածնային հետքը դրանց պիտանելիության ժամկետում 40 տոկոսով զիջում է ավանդական դիզելային վառելիքով կամ բենզինով աշխատող այրման շարժիչների առաջացրած ածխածնային արտանետումների ծավալին։ Էլեկտրական էներգիայի արտադրության մոդելի վերափոխման ներկա պայմաններում այս տարբերությունը ի նպաստ էլեկտրական մեքենաների է 44 ՝ դրանք դարձնելով շատ ավելի կայուն ընտրություն։ • Ա յդուհանդերձ , մարտկոցների արտադ­ րու­ թյան մեջ գործածվող ռեսուրսների պատճ­ ա­ ռով , և քանի որ վերը նկարագրված օգուտն­ ե­ րից շատերը հնարավոր չէ լիարժեք իրացն­ ել , այրման շարժիչով աշխատող ավտոմ­ ե­քե­ նաների « հպանցիկ » փոխարինումը բավ­ ա­ րար չի լինի ։ Հատկապես , երբ դիտարկում ենք սոցիալական գործոնները ( ո՞վ է ի վիճակի իրեն թույլ տալ ու վճարել այս տեսակի անձնական տրանսպորտային միջոցի համար , և ով հան­ րային տարածքի ո՞ր մասն է ստանում ), ապա մեկ տեսակի սեփական ավտոմեքենան մեկ ուրիշով փոխարինելը լավագույն տարբերակը չէ։ 5 Շարժունակության վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 131 Ինչի՞ն ենք ձգտում • Ա պագայի շարժունակությունը , որին ձգտում ենք հասնել , մի մոդել է , որը չի նպաս­տի մեր էկոհամակարգի փլուզ­ մանը , այլ կլավացնի մեր կյանքն ու սո­ ցիա­լ­ապես ավելի արդար կդարձնի մեր հասարակությունը։ Այս ամենը սոսկ ցանկություն չէ։ Իսկապես , միտումներն ու թվերը վկայում են , որ մեր տրանսպորտային համակարգի վերափոխումն առաջադրում է մարտահրավեր , որին պետք է դիմակայենք՝ փոխելով մեր ենթակառուցվածքները , մեր տնտեսվարման մոդելն ու առօրյա սովորությունները։ Բայց մենք փորձել ենք ցույց տալ , նաև՝ փաստերով և թվերով , որ գոյություն ունեն հարյուրավոր ու հազ­ ա­ րավոր քաղաք­ների , տարած­ ա­շրջանն­ երի ու պետութ­յունն­ երի լավ ու լավագույն փորձի անհամար օրինակներ , որոնք բացարձակապես իրա­կան են դարձնում անցումն էկո­լո­գիակ­ ան տրանսպորտի ։ Անթիվ են տարբեր ոլորտներում այդպիսի քաղաքականությունների , միջոցառումների ու նախաձեռնությունների օրինակները։ Որակյալ հանրային տրանսպորտի ընդլայնման արդյունքում ավելի քան 150 քաղաքներ այժմ ունեն անվճար հանրային տրանսպորտի քաղաքականություն։ • Ա րագ անցումն էլեկտրական շարժունակության և ածխածնային արտանետումների զրոյական կամ ցածր մակարդակ ունեցող տրանսպորտի , ի լրումն մյուս դրական ազդեցությունների , ստեղծում է նաև զբաղվածության շատ նոր հնարավորություններ ։ Ավելի քան 2000 երկրներում ավտոմեքենաների համատեղ օգտագործման շնորհիվ քաղաքային բնակավայրերում զգալիորեն կրճատվել են խցանումներն ու երթևեկելը դարձել է ավելի մատչելի։ Եվրոպայում արագընթաց երկաթուղային ցանցի շարունակական ընդլայնումն ու զարգացումը կարճ թռիչքների իրատեսական այլընտրանքն է։ Բազմամոդալ սխեմաները , որոնք դյուրացնում են մեկ երթուղով երթևեկության տարբեր եղանակների ինտեգրումը , լավ են աշխատում մի շարք քաղաքներում։ Վաղվա այս տրանսպորտային լուծումները , վաղվա նոր աշխատատեղերը ցույց են տալիս , թե որքա՛ն է հնարավոր այդ շրջադարձը։ • Ց անկացած անձ , որը տեղյակ է իրավիճակից և համարձակվում է ավելի հավակնոտ լինել շարժունակության մոդելը շրջակա միջավայրի կարիքներին ու սահմանափակումներին ավելի համապատասխանեցնելու և երեխաների համար բնակելի միջավայր ստեղծելու հարցում , ընդամենը պետք է նայի , թե ինչ է կատարվել մինչև օրս , ոգեշնչվի այդ գաղափարներից և այդ կյանքի կոչի միջոցառումները։ 132 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Աղբյուրներ և ծանոթագրություններ Ծանոթագրություններ 1 Տե՛ս https://www.unece.org/environmental-policy/conventions/envlrtapwelcome/cross-sectoral-linkages/ air-pollution-and-health.html( վերջին մուտքը՝ 15.7.2020) ։ 2 https://www.ccacoalition.org/en/resources/global-snapshot-air-pollution-related-health-impacts-transport ation-sector-emissions 3 https://www.intelligenttransport.com/wp-content/uploads/tramwaysvsbrt.pdf 4 http://civitas.eu/cs 5 https://mobilityweek.eu/home/ 6 Աշխարհի քաղաքներում շարժունակության վերափոխմանը կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://www. arcadis.com/en/global/our-perspectives/sustainable 7 https://theicct.org/publications/true-paris-low-emission-zone 8 https://etsc.eu/70-of-road-deaths-in-european-cities-are-pedestrians-cyclists-and-motorcyclists/ 9 Նույն տեղում 10 CMOs, Start Active, Stay Active 2011 ։ 11 https://www.europarl.europa.eu/news/en/headlines/society/20190313STO31218/co2-emissions 12 https://www.c40.org/networks/mass-transit 13 https://mobilityweek.eu/eu-initiatives/ 14 https://www.uci.org/news/2020/pop-up-bike-lanes-a-rapidly-growing-transport-solution-prompted-by-corona virus-pandemic 15 http://www.cycling-embassy.dk/wp-content/uploads/2017/07/Velo-city_handout.pdf 16 https://www.cities-multimodal.eu/ 17 https://ec.europa.eu/info/sites/info/files/2.3_uitp_perchel.pdf 18 https://zeeus.eu/, https://www.uitp.org/, etc. 19 https://www.mercer.com/newsroom/2019-quality-of-living-survey.html, https://www.arcadis.com/en/global/ our-perspectives/sustainable, https://emerging-europe.com/news/prague-ranked-emerging-europes-smar test-city/ 20 Շարժումը սկիզբ է առել Լոնդոնում 1990ականներին։ Ավելին իմանալու համար՝ տե՛ս https://beautifulrising. org/tool/reclaim-the-streets ։ 21 Սրա վառ օրինակ է Կառլ Ջիլգի հեղինակած մուլտֆիլմը . https://www.businessinsider.com/car-illustrationkarl-jilg-2017-4?r=DE&IR=T 22 https://www.sustainabilitymatters.net.au/content/sustainability, https://www.blurb.com/b/9873433-the-30-mi nute-city 23 https://www.sharedmobility.news/carsharing 24 https://www.carsharing 25 https://www.intelligenttransport.com/transport-articles/76434/public-transport-car-sharing/ 26 https://freepublictransport.info/city/ 27 https://www.spiegel.de/auto/aktuell/bund-zwanzigmal-so-viel-forschungsgelder-in-kfz-wie-inoepnv-a-1296690.html 28 https://www.mckinsey.com/~/media/McKinsey/Business%20Functions/Sustainability/Our%20Insights/ Elements%20of%20success%20Urban%20transportation%20systems%20of%2024%20global%20cities/Ur ban-transportation-systems_e-versions.ashx 29 https://economictimes.indiatimes.com/industry/auto/auto-news/how-car-ownership-is-changing-ra pidly-and-irreversibly-in-india/articleshow/66296079.cms?utm_source=contentofinterest&utm_medi um=text&utm_campaign=cppst 30 https://www.smh.com.au/national/electric-cars-will-be-price-competitive-with-petrol-by-2023-professor20190826-p52kv2.html https://theicct.org/publications/update-US-2030-electric-vehicle-cost 31 https://www.ubs.com/global/en/investment 32 https://www.railjournal.com/policy/uic-uitp-unife-public-transport-post-covid-19-world/ 33 https://ec.europa.eu/clima/policies/transport/aviation_en 34 « Թե որքանով է « անարդարացի թռչելը , մասնավորապես « ինչպես են հաճախակի թռչողները տաքացնում աշխարհը . վիճակագրություն , տե՛ս https://stay-grounded.org/get-information/ 35 http://library.fes.de/pdf-files/akademie/15802.pdf 36 https://www.economist.com/graphic-detail/2018/02/28/the-hidden-cost-of-congestion 5 Շարժունակության վերափոխման սոցիալապես արդար գործընթաց – 133 37 https://theconversation.com/fossil-fuel-subsidies-reach-us-87-billion-in-eu-countries-and-theyre-gro wing-123733 38 Նորվեգիայում էլ . շարժունակության անցման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս https://www.rvo.nl/sites/default/files/2019/04/E-Mobility%20in%20Norway%20-%20NL%20embassy%20Oslo. pdf 39 Էլ . շարժունակության վերաբերյալ ընդհանուր տեղեկությունների համար տե՛ս https://ec.europa.eu/trans port/themes/urban/vehicles/road/electric_en, http://www.caneurope.org/publications/blogs/1278-fossil-fu el-subsidies, https://www.automotiveworld.com/articles/electric-vehicle-sales-a-global-snapshot-in-uncer tain-times/ 40 Մեկ օրինակ է «Swapfiets» հեծանիվների վարձակալության ծառայությունը , որը սկսվեց մի խումբ ընկերների գաղափարից՝ միջին կարգի հեծանիվներ առաջարկել երկարաժամկետ վարձակալության , որն անմիջապես փոխարինվում է՝ փչանալու կամ գողացված լինելու դեպքում։ «Swapfiets»ն այժմ ունի ավելի քան 1400 աշխատող։ 41 https://unfccc.int/news/global-car-industry-must-shift-to-low-carbon-to-survive-cdp 42 https://autovistagroup.com/news-and-insights/boosting-europes-ev-charging-infrastructure 43 https://www.electricmobilityeurope.eu/projects/, https://ec.europa.eu/inea/en/news-events/newsroom/ bridging-funding-gap-using-eib-loans-to-help-to-deliver-electric-car-mobility, https://wallbox.com/en_us/gui de-to-ev-incentives-europe, etc. 44 https://www.carbonbrief.org/factcheck-how-electric-vehicles-help-to-tackle-climate-change, https://www.isi. fraunhofer.de/content/dam/isi/dokumente/sustainability, http://library.fes.de/pdf-files/fes/15665.pdf Աղբյուրներ Եվրոպական բնապահպանական գործակալություն . https://www.eea.europa.eu/themes/transport Եվրոպական հանձնաժողով . Էներգետիկայի և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրինություն https://ec.europa.eu/transport/sites/transport/files/media/publications/doc/2009_future_of_transport_en.pdf Եվրոստատ . Էներգետիկայի , տրանսպորտի և շրջակա միջավայրի մասին 2019 թ . վիճակագրություն . https://ec.europa.eu/eurostat/documents/3217494/10165279/KS-DK-19-001-EN-N.pdf/76651a29-b817-eed4-f9f292bf692e1ed9 Civitas – Cleaner and better transport in cities: https://civitas.eu/mobility-solutions European Mobility Week- https://mobilityweek.eu/home/ Covenant of Mayors for Climate and Energy: https://www.covenantofmayors.eu/en/ C40 Cities- https://www.c40.org/ Transport and Environment: https://www.transportenvironment.org/ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ , կայուն շարժունակություն . https://wwf.panda.org/our_work/projects/one_planet_cities/sustainable_mobility/ Քաղաքային շարժունակության վերափոխիչ այլընտրանքներ . https://www.transformative-mobility.org/cam paigns/2nd-global-urban-mobility-challenge Die Debatte um den Klimaschutz. Mythen, Fakten, Argumente: http://library.fes.de/pdf-files/fes/15665.pdf Weiterdenken. Diskussionspapier des Landesbüros NRW der Friedrich-Ebert-Stiftung: http://library.fes.de/pdf-fi les/akademie/15802.pdf 134 – Titel 6 Կլիմայական ճգնաժամը մեղմելու քաղաքական գործիքներ Կլիմայական ճգնաժամը մեղմելու համար անհրաժեշտ բոլոր քաղաքական գործիքներն արդեն առկա են։ Այժմ մենք պետք է պարզապես օգտագործենք դրանք։ Իսկ դա անելու ամենաարդյունավետ եղանակը վերազգային , ազգային , ենթազգային և անհատական գործիքների համակցությունը ստեղծելն ու ներդնելն է։ Փարիզի համաձայնագրի և « Կայուն զարգացման 2030 օրակարգի » ընդուն­ մամբ կլիմայի միջազգային կառա­վա­ րումը զգալի առաջընթաց արձանագրեց կլիմա­յական ճգնաժամը մեղմելու հար­ցում։ Սահմանվել է միջազգային շրջանակ , որպեսզի պետությունները ձեռնարկեն հետագա միջոցառումները՝ նրանց տրամադրելով գործիքների և մեխանիզմների լայն տեսականի։ Այս մասին առավել մանրամասնորեն կներկայացվի Մաս I -ում։ Որոշ երկրների կառավարությունների քաղաքական կամքի բացակայության դեպքում էական է այլ խաղացողիներին ապավինելը։ Մաս II -ում և III -ում կնկարագրվեն ենթազգային և անհատական մակարդակների գործիքներից մի քանիսը։ Առաջադեմ խաղացողների և հենց քաղաքացիների պրոակտիվ աջակցության դեպքում կհակակշռվի կլիմայի խնդրի վերաբերյալ կառավարությունների անտեղյակությունը՝ հնարավորություն տալով , որպեսզի այդ առաջադեմ խաղացողները միավորվեն իրար հետ և ձեռք բերեն ուժ՝ դրական փոփոխությունը կյանքի կոչելու համար։ Այսպիսով ՝ « Փրկենք աշխարհը կլիմայական ճգնաժամից » միջնորդությունը մերժվեց՝ ձայների մեծամասնությամբ : Հիմնավորումը՝ « Դա չափազանց սթրեսային է »: 136 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս I. Ի՞նչն է սատարում մեր փաստարկը պետական մակարդակում։ Տարիներ շարունակ պետությունը համարվել է որպես որոշիչ խաղացող կլիմայի քաղաքա­ կա­ն­ ություն­ներում ։ Ազգային պետություններն էին ( թվով՝ 196), որ 2015 թվականին համախմբվե­­ ցի­ ն և ստանձնեցին աղքատության վե­րաց­ ման , կլիմայական ճգնաժամը մեղ­մե­լու և անարդարության դեմ պայքարի հանձ­նա­ ռությունը « Կայուն զարգացման 2030 օրակ­ արգի » և « Կայուն զարգացման » 17 նպատակ­ ների ( ԿԶՆ-ներ ) միջոցով։ Եվ դարձյալ այդ ազգային պետություններն էին , որոնք դրանից կարճ ժամանակ անց ընդունեցին Փարիզի համաձայնագիրը , որով սահմանվում է կլիմայական ճգնաժամը մեղմելու գլոբալ շրջանակը , և համաձայնեցին մշակել ազգային մակ­ արդ­ ակով սահմանված ներդրումների (NDC ների ) սեփական պլանները՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման և կլիմայական ճգնաժամի կանխատեսվող ազդեցություններին ադապտացվելու սեփական ջանքերը նյութա­կա­ նացնելու նպատակով։ • Ա յս հանձնառությունները հնարավոր չէին լինի առանց միջազգային այնպիսի կազմա­ կերպությունների աջակցության , ինչպիսին ՄԱԿ-ն է , որը նպաստեց և՛ ԿԶՆ-ների , և՛ Փարի­ զի համաձայանգրի ընդունման գործըն­ թացին։ Այլ վերազգային խաղացողներ , ինչպիսին Եվրոպական միությունն է , առա­ ջատար դեր են խաղացել « որևէ մեկին չանտե­ սելու » սկզբունքով գործող կլիմայական քաղաքականությունները խրախուսելու և ածխածնային չեզոք մայրցամաքի համա­ պարփակ շրջանակի մշակման հարցում , որի նախաձեռնություններից է եվրոպական « Կանաչ գործարքը » ։ • Դ րան զուգահեռ ԵՄ -ն մշակել է նաև օժանդակ գործիքներ և միջոցներ ինչպես անդամ , այնպես էլ թեկնածու պետությունների համար , այդ թվում՝ Հորիզոն 2020 -ը , IPA -ն և այլն։ Բեռլինյան գործընթացի էներգետիկ և կլիմայի բաղադրիչը , որը հատուկ ներդրվել էր Արևմտյան բալկանյան վեցնյակի էներ­ գետիկ ինտեգրմանն աջակցելու նպատակով , նաև համատեղ կլիմայական նախա­ձեռ­նու­ թյունների բազմաթիվ այլ ձևերը , ներառյալ « Կանաչ օրակարգը »( որը նախաձեռնել են 2014 թվականին ), ընդամենը այն գործիքներից մի քանիսն են , որոնք մշակվել են եվրոպա­ կան « Կանաչ գործարքից » սկիզբ առած՝ ԵՄ 2050 թ . հավակնություններին համապ­ ա­ տասխ­ ան տարածաշրջանը դեկարբ­ ո­նի­ զացն­ ելու համար։ Առաջընթաց գրանցելու համար այլ կարևոր խաղացողներ են զարգացման բանկերը , ինչպիսիք են Համաշ­ խարհային բանկը , Եվրոպական ներդ­ րու­ մային բանկը , և այլ միջազգային ֆինան­ սական հաստատություններ , որոնցից է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը , որը , օրինակ , հնարավորություն տվեց Մոնտենեգրոյին դառնալ էներգետիկ ոլորտի թվայնացման եվրոպական առա­ ջատ­ ար երկրներից մեկը՝ ստեղծելով պայմ­ անն­ եր վերականգնվող էներգակիրների տեղաբաշխման համար ( տե՛ս Գլուխ 4, էջ 87) ։ • Ռ ազմավարական գործընկերությունների և միջազգային համագործակցության արդյուն­ քում առաջացած օժանդակ մեխանիզմների հետ մեկտեղ՝ պետական մակարդակով առկա են շատ քաղաքական գործիքներ և միջոցներ կլիմայի արդյունավետ քաղա­­ քակ­ ան­­ ությ­­ունների ներմուծման և Փարիզի համաձայնագրով նախատեսված պար­ տավ­ ո­րությ­ունն­ երի կատարման համար։ Աղտոտումը զգալիորեն նվազեցնելու և աղ­քատ­ ությունը վերացնելու նպատակով՝ քաղաքական որոշումներ կայացնողները պետք է կիրառեն ձեռքի տակ եղած բոլոր գործիքների արդյունավետ համակցությունը . ա ) ներդրումներ , բ ) ֆինանսական խթաններ , գ ) կարգավորումներ և դ ) նոր նարատիվներ։ Չնայած ստորև մենք կանդրադառնանք այդ 6 Ժողովրդավարական համակարգերում ովքե՞ր են որոշում հավակնոտ կլիմայական քաղաքականությունները – 137 գործիքներին և միջոցներին , սական դրանք առավել մանրամասնորեն կքննարկվեն Գլուխ 7 -ում , քանզի դրանք ավելի արդյունավետորեն են կիրառվում ժողովրդավարական երկրներում ( տե՛ս Գլուխ 7, էջ 155) ։ ա ) Ներդրումներ . • Ն ույն կերպ շատ ֆիզիկական անձինք և ընկե­րութ­յուններ պատրաստ են փոխել իրենց վարքագիծը , եթե ապահովվեն սոցիալ-էկոլո­գիական այլընտրանքներով։ Ներ­կայ­­աց­նե­լով այդպիսի այլընտրանքներ՝ պե­ տությունը կարող է « թեթևակի հրել » որոշ­ ում­ ները կլիմայի հետ ավելի համադրելի դարձ­նելու համար՝ առանց կարգավորման ան­հրաժ­ եշտու­ թյան։ Օրինակ , եթե գնացքի կա­նոնա­վոր , ուղիղ , հարմարավետ և մատչելի եր­թուղ­ իներն իրար կապեն մեծ քաղաքները , ինչ­պես նաև գյուղերը , ապա ավելի քիչ մարդ կօգ­տագ­ ործի ավտոմեքենա։ • Անշուշտ , պետությունը նույնպես պետք է մանրամասնորեն ուսումնասիրի և ապահովի , որ ներդրում կատարելու յուրաքանչյուր որոշում բավարարի բնապահպանական և սոցիալական բարձր ստանդարտները ՝ սկսած հիմնական ենթակառուցվածքային ծրագրերից մինչև հանրային ծառայողների օգտագործած գրասենյակային պիտույքներ , որպեսզի պետական գնումների վերաբերյալ որոշումները հիմնված լինեն սոցիալական և բնապահպանական ստանդարտների վրա ( տե՛ս նաև Գլուխ 5, էջ 125) ։ բ ) Հարկային համակարգ և խթաններ . • Ն որարարական նախաձեռնությունները , որոնք ապահովում են կայուն լուծումներ և կլիմայի հետ համատեղելի այլընտրանքներ՝ լինեն դրանք անհատական կամ տեղական մակարդակում , կոոպերատիվներ կամ սո­ ցիալ­ական ձեռնարկություններ , պետք է շարունակեն աջակցություն ստանալ պե­ տութ­յունից։ Պետությունն ունի աջակցության բազմաթիվ քաղաքականություններ , ինչ­ պի­սիք են խթանները և հարկային գոր­ ծիքները , որոնք կարող են դյուրացնել իր տնօրինած ռեսուրսների արդար բաշխումը . պետությունը կարող է դրանք օգտագործել 138 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար այդ նախաձեռնություններն իրականացնելիս ճիշտ որոշումներ ապահովելու համար , որպեսզի դրանք դառնան նաև կլիմայի հետ համատեղելի և հասարակության համար շահավետ։ • Պ ետությունն ունի տնտեսական աճի բնութ­ ա­գիրը ձևավորելու լիա­զո­րութ­յուն և կա­րո­ղություն հարկային քաղ­ ա­քակ­ ա­ նութ­յուննե­ րի բաշխողական գործառույթի մի­ջո­ցով , որը խթանում է զարգացումը մո­լոր­ ա­կի սահմաններին և սոցիալական կա­րիք­նե­րին համապատասխան ։ Չնայած կայուն զար­գաց­ման հիմնական գաղափարը , նախևառաջ , տնտեսական գործունեությանն աջակցելու միջոցով ավելի քիչ արտոնյալների սպառումը մեծացնելն է , և այդպիսով ան­հա­ վա­սա­րութ­ յունը նվազեցնելը , սակայն միևնույն ժամանակ այս զարգացումը պետք է ունենա հնարավորինս փոքր էկոլոգիական հետք։ Դրա համար պայմաններ սահմանելը հենց այն կետն է , որտեղ ասպարեզ է մտնում պետությունը։ • Պ ետությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ տնտեսությունների աճը սահ­ մա­նել­ու և ապագայի զարգացման վրա։ Նախ՝ այն կարող է սահմանել ածխածնի հարկ ի համապատասխան մակարդակ , որի համար պահանջվում է ածխածնի արդար փոխհատուցում։ Երկրորդ՝ այն կարող է համա­ կցել այս միջոցառումը սահ­մա­նա­փա­կում­ների և ածխածնաչեզոք արտադրական լուծումների արտանետումների քվոտաների , ինչպես նաև դրանց տեխնոլոգիական պա­հանջ­ ների հետ ։ Սա հանդիսանում է նաև եվրո­ պական « Կանաչ գործարքում » առաջ­ արկ­վող ածխածնի գնորոշման բարեփոխումների հիմնական գաղափարը , որը վեր է հանում ԵՄ-ում կամ ԵՄ տարածքից դուրս ածխածնի արտահոսքի կանխարգելման մեխանիզմները սահմանելու անհրաժեշտությունը։ Ածխածնի փոխհատուցումը արտադրական օբյեկտ­ ների պարզ վերաբաշխման միջոցով հասարակության և շրջակա միջավայրի համար ոչ արդար է և ոչ բարենպաստ , քանզի աղտոտումը և կլիմայական ճգնաժամը սահմաններ չեն ճանաչում ( տե՛ս Գլուխ 2, էջ 54 և Գլուխ 4, էջ 93) գ ) Կարգավորումներ . • Չ նայած գները կարող են գործել որպես խթան , սակայն դրանք երբևէ չեն կարող լիարժեքորեն որոշել վարքագիծը։ Գերմանիայում մեկ լիտր բենզինի նկատմամբ կիրառվող համակցված վճարները կազմում են 237 եվրո մեկ տոննա CO2 -ի հաշվով , ինչն ածխածնի հարկի համար երբևիցե քննարկված գումարից շատ բարձր է։ Այնուհանդերձ , գերմանացիները շարունակում են վարել աղտոտող մեծ մեքենաներ։ Կոպենհագենի հեծանվորդների շրջանում անցկացված վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել , որ ցածր գինը որոշիչ գործոն չէ այս տրանսպորտային միջոցի ընտրության հարցում , այլ որոշիչ է այն , որ հեծանիվ վարելն ավելի արագ է և հեշտ 1 ։ • Ա նշուշտ , քաղաքը պետք է ներդրում կատարի « հեծանվային մայրուղիներում » ՝ այս շահերը հաշվի առնելու նպատակով , սակայն հիմնա­ րար իրավունքների ( որոնց սպառնում է կլիմ­ ա­ յական ճգնաժամը ) պաշտպանության վերջ­ նա­կան նպատակին որոշ դեպքերում կարելի է հասնել ջերմոցային գազերի մեծ արտա­ նետումներ առաջացնող վարքագիծը սահմ­ ա­ նափ­ ա­կող կարգավորումների միջոցով։ • Եթե կյանքի , բնակության , սննդի կամ ջրի և առողջության հիմնարար իրավունքները վտանգված են գլոբալ տաքացման պատճառով , ապա կատարելապես օրինական է արագընթաց մայրուղիների արագությունը սահմանափակել մինչև 100 կմ / ժ-ի կամ արգելել մարդկանց ինքնաթիռով կատարել կարճ ուղևորություն Բրյուսելից դեպի Ստրասբուրգ։ Հաճախ նման կարգավորման համար հիմքն արդեն իսկ առկա է . օրինակ՝ շատ երկրներում « մաքուր օդի ակտերը », որոնցից կարելի է օգտվել՝ առանց մեքենայի քաղաքի կենտրոն հասնելը դյուրացնելու նպատակով։ • Ս ա նաև կլիմայական քաղաքակա­նութ­ 6 Ժողովրդավարական համակարգերում ովքե՞ր են որոշում հավակնոտ կլիմայական քաղաքականությունները – 139 յունների մշակման « ամենասոցիալական » եղանակն է , քանի որ այն արգելում է հասարակության առավել հարուստ խմբին պարզապես « գնել իր ելքը » ` քաղաքային տուրքերը և կայանման վարձը վճարելով կամ գնելով էլեկտրական փոխադրամիջոցները , այն դեպքում , երբ ուրիշները հետ են մնում։ դ ) Նարատիվներ կամ « կյանքի նոր նորմ ». հետագա քայլեր • Պ ետական պաշտոնյաները պետք է առաջ­ նոր­դեն՝ ուղարկելով ուղերձներ և քա­ղա­ քական գործիքների միջոցով ցույց տալով , որ կլիմայի առումով խելացի վար­քագիծը հանդիսանում է « կյանքի նոր նորմ » ։ Նրանք կարող են նաև օգտագործել բազմաթիվ միջոցներ հանրային դիսկուրսը վերաձևելու նպատակով։ • Ն ախ՝ դա կարելի է անել հավակնոտ կլիմայական քաղաքականությունների համատեղ բարիքների ( այսինքն՝ հանրային տարածքը ավելի հասանելի դարձնել բոլորի համար , բարելավել օդի որակը , նվազեցնել երթևեկության աղմուկը , ապահովել ավելի քիչ ճանապարհային պատահարներ , ավելի շատ ֆիզիկական ակտիվություն քաղաքացիների համար , և այսպիսով կյանքի ավելի երկար տևողություն , ու կյանքի ավելի լավ որակ ) վրա շեշտը դնելու միջոցով ։ • Երկրորդ՝ նրանք կարող են վերաձևակերպել դիսկուրսը և ցույց տալ , որ կլիմայի առումով խելացի վարքագիծը « կյանքի նոր նորմ » է ( տե՛ս վերը ) ։ Նրանց սեփական վարքագիծը կարող է , օրինակ , ազդել մարդկանց ընկալումների վրա հետևյալ հարցերի առնչությամբ . ինչը՞ պետք է դիտարկել Եվրոպայում մարդկանց միրգ սպառելու ստանդարտ բաղադրիչ՝ Թաիլանդից եկած մանգոն , որ մշակվել է պեստիցիդների մեծ քանակություն օգտագործելու միջոցով , թե՞ օրգանիկ աճեցված խնձորը մոտակա ծառից։ Եվ արդյո՞ք ածխով աշխատող էլեկտրակայանները պետք է շարունակեն գործել « առանց էական փոփոխությունների » ՝ չնայած այն հանգամանքին , որ Եվրոպայի էլեկտրականության զգալի մասն արդեն ստացվում է վերականգնվող էներգետիկ աղբյուրներից։ • Ե րրորդ՝ քաղաքական որոշումներ կայաց­ նողները պետք է նաև նախազգուշացնեն քաղաքացիներին անգործության հետ­ ևանք­ ների վերաբերյալ և ասեն գիտական ճշմա­ րտությունն այն աղետի մասին , որին մենք առերեսվում ենք։ Մեր ամենավերջին փորձը ցույց է տվել , որ « ճշմարտությունն ասելը », ի վերջո , հանգեցրել է վարքագծի կտրուկ փոփոխությունների Քովիդ19 ճգնաժամի ընթացքում։ • Ա մփոփելով կարող ենք եզրակացնել , որ պետությունը նախապատրաստված է գործել , և ունի դա անելու համար պահանջ­ վող բոլոր գործիքները և միջոցները։ • Ս ակայն , նեոլիբերալ դոկտրինի աճող ժողովրդականությանը զուգահեռ ,« գի­ շե­րային պահակ երկիր » կոնցեպտը ստացել է լայն ընդունելություն և ներարկել լայնատարած թերահավատություն , մաս­ նավորապես , պետության ներդրած նոր կարգավորումների կամ հարկերի առնչու­ թյամբ։ Սա հատկապես ճիշտ է ԿԱԵ և ՀԱԵ շատ երկրների համար , որտեղ կառավարման մարտ­ ա­հրավերները և Խորհրդային Միության կազմ­ ա­լուծումից հետո երկրների ընդհանուր փլուզմ­ ան փորձը մարդկանց խթանել են հարել ան­հատ­ ական բարիքի գաղափարին։ Սա դրսևորվում է նաև զբաղվածության ոլորտում հարկերից զանգվածային խուսափումով։ • Ս ոցիալ-դեմոկրատական տեսանկյունից սա բավականին խնդրահարույց է , քանզի պետությունը պետք է ակտիվ դեր խաղա մարգինալացված խմբերին սպառնալիքներից ( օրինակ՝ կլիմայական ճգնաժամից ) պաշտպանելու համար , իսկ կարգավորումները պետք է ընդունվեն այդ պաշտպանությունը երաշխավորելու նպատակով։ 140 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար • Ո ւստի պետությունը պետք է լինի այն « տեսանելի ձեռքը », որն ապահովում է սոցիալական արդարություն իր տրամադրության տակ եղած վերաբաշխիչ գործիքների ուժով , որոնցից են ածխածնի հարկը , սուբսիդիաները և բոլոր քաղաքացիների սոցիալական ու տնտեսական բարեկեցության պաշտպանության և խրախուսման այլ ձևերը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը։ Եվս մեկ անգամ կրկնենք՝ մենք կարող ենք տեսնել , որ պետության ընկալումը արդեն իսկ փոխվում է , ինչպես երևում է Քովիդ19 -ի բավականին տպավորիչ օրինակով։ Պետության առավել ակտիվ դերն էական նշանակություն ունի և հանդիսանում է քննարկման առարկա։ Իսկ ի՞նչ կասեք … ... հասարակության ավելի քիչ արտոնյալ հատվածների համար ածխածնի հարկի քաղաքա­ կանությունների սոցիալական հետևանքների մասին։ Ինչպե՞ս կարող ենք համոզվել , որ « աղտո­ տողը վճարում է » մոտեցումը պատշաճորեն փոխհատուցում է յուրաքանչյուրին և նվազեցնում անհավասարությունը։ Հետագա քայլեր . հարստության վերաբաշխում , խոցելի անձանց պաշտպանություն • Ս ոցիալ-դեմոկրատական սկզբունքների համաձայն՝ հարկային քաղաքակա­նու­թյուն­ ների հիմնական գործառույթը հարստու­ թյան վերաբաշխումը որոշելն ու աճի բնույթի վրա ազդելն է։ Ածխածնի հարկի քաղաքականության պարագայում դա նշանակում է կլիմայի վրա ազդեցություն չգործող աճ , որը մշակվում է , որպեսզի հասարակությունը շահի որպես մեկ ամբողջություն՝ միաժամանակ պաշտպանելով շրջակա միջավայրը։ Ածխածնի հարկը այն ֆիսկալ գործիքներից մեկն է , որը սոցիալ-դեմոկրատները օգտագործում են հավասարությունը խթանելու նպա­տա­ կով՝ ածխածնի արտանետումների սահ­մա­ նափակմ­ ան և ածխածնաչեզոք լուծումներից « իրենց ելքը գնելու » եղանակը որևէ մեկին թույլ չտալու միջոցով։ Համակցելով քաղա­ քականության այլ գործիքների հետ , ինչպիսիք են ածխածնաչեզոք պլանը , որը նախատեսում է որոշակի ժամանակահատվածում արտա­ նե­տումն­ երի աստիճանական կրճա­ տում , տեխնոլոգիական պահանջները և սուբսիդիաները , ածխածնային արտա­նե­ տումն­ երի համապատասխան հարկումը մեզ կօգնի շարժվել դեպի դեկարբոնիզացված հասարակություն և պատշաճորեն պաշտ­ պանել հասարակության ամենաշատը տուժած ու ամենամարգինալացված խմբերին՝ միաժամանակ պաշտպանելով շրջակա միջավայրը։ • Ժ ողովրդավարական եղանակով ընտրված կառավարությունների տրամադրության տակ եղած գործիքներից մեկն էլ մեկ շնչի հաշվով եկամուտների փոխհատուցումն է , որը կնպաստի հարստության վերաբաշխմանը և կապահովի կայուն զարգացում։ Ածխածնի հարկերից ստացվող եկամուտները կարող են նաև օգտագործվել նոր հմտությունների ուսուցումը բարելավելու և անցման արդյունքում տուժած շրջաններին և անհատներին առաջարկվող սոցալական աջակցությունն ավելացնելու կամ ցածր ածխածնային տեխնոլոգիական նորարարությունները ֆինանսավորելու նպատակով։ Ածխածնի հարկման մյուս ասպեկտների քննարկման համար տե՛ս Գլուխ 1 -ը , էջ 20 և Գլուխ 2 -ը , էջ 42 ։ 6 Ժողովրդավարական համակարգերում ովքե՞ր են որոշում հավակնոտ կլիմայական քաղաքականությունները – 141 Մաս II. Ի՞նչն է սատարում մեր փաստարկը ենթազգային մակարդակում։ Զգալի ներուժ ունեցող գործիքներից են նաև գլոբալ ցանցերը , որոնք հանձն են առել մեղմել կլիմայական ճգնաժամը ենթազգային մակարդակում . • « Քաղաքապետերի դաշնագիր » ը Եվրո­ պա­կան հանձնաժողովի հավակնոտ նախա­ ձեռ­նություններից է , որի նպատակն է համա­ խմբել տեղական ինքնակառավարման այն մարմինները , որոնք կամավորության սկզբուն­ քով ստանձնել են կլիմայի • Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ցանցը մի դաշինք է , որը միավորում է ավելի քան 130 երկրներում շրջակա միջավայրի հարցերով զբաղվող 1,700 ՀԿ -ների , որոնք ունեն կայացած տարածաշրջանային ցանցային հանգույցներ՝ մթնոլորտի պաշտպանության համատեղ ջանքերը համակարգելու և դրանց աջակցելու նպատակով՝ միաժամանակ ընձեռելով կայուն և հավասար զարգացման հնարավորություն։ • Կայուն համայնքների ցանց է , օրինակ , Տեղա­կան բնապահպանական նախաձեռ­ նությ­ունների միջազգային խորհուրդը (ICLEI) կամ LAG 21 NRW -ը , որը միավորում է տեղա­ կան ինքնակառավարման մարմինները՝ լավագույն գործելակերպերի փոխանակման հարցում և հավակնոտ կլիմայական քաղա­ քակ­ անությունների ստեղծման համատեղ ջանքերում նրանց աջակցելու նպատակով։ • Ա մբողջ Եվրոպայում մի շարք քաղաքներ և համայնքներ փոխկապակցված են վերը ներկայացված գլոբալ նախաձեռնություններով , որոնք համախմբում են ենթազգային խաղա­ ցողն­ երի նույնիսկ դիկտատուրայի պայման­ ներում կառավարվող երկրներից , ինչպիսին , օրինակ , Թուրքմենստանն է։ Կարևոր է , որ առաջադեմ խաղացողները օգտվում են ենթազգային մակարդակի քաղաքական գործիքներից , և որ դրանք օգտագործվում են այն երկրների քաղաքացիներին աջակցելու համար , որտեղ կառավարությունները պատ­ րաստակամ չեն գործողություն ձեռնարկելու։ Սակայն , ինչպես նշվում է Գլուխ 7 -ում , այս ամենը շատ ավելի արդյունավետ է ժողովրդա­ վարական համատեքստում ( տե՛ս էջ 155 -ը ) ։ • Հ ամայնքների ղեկավարած էներգետիկ ծրագրերը մատչելի են դառնում ամբողջ աշխարհում։ Մեր օրերում արևային տանիքները դարձել են սովորական տեսարան՝ լինի դա Հյուսիսային Մակեդոնիայի Մակոդենսկա Կամենիցայի տիպի անցումային տնտեսություններում գտնվող փոքրիկ համայնքներում , թե Գերմանիայի մեծ շրջաններում , ինչպիսին է Հռենոսի Հունսռյուքը , որոնք երկուսն էլ հայտնի են որպես առաջամարտիկներ կանաչ էներգետիկ անցման բնագավառում։ Մակեդոնսկա Կամենիցայում բնակիչները իրենց տանիքներին տեղադրել են արևային վահանակներ և միացել են ցանցին որպես պրոսյումերներ՝ ունենալով արտանետումները կրճատելու և պետության կողմից վերջերս արված կարգավորման փոքր ճշգրտումներից լավագույնս օգտվելու նպատակ։ Հավելյալ օժանդակ գործիքները , ներառյալ տեղական 142 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար ինքնակառավարման մարմնի պլանավորած սուբսիդիաները , կարող են աստիճանաբար ընդլայնել այդ նախաձեռնությունը և օգնել , որ ամբողջ համայնքը դառնա կայուն էներգիայի միկրոկոսմ։ Հռենոսի Հունսռյուքի շրջանի բնակիչները ձևավորել են գործընկերություն տեղական ընկերությունների հետ , իսկ տեղական ինքնակառավարման մարմինները և ազգային կառավարություններն օգտա­գոր­ ծել են իրավական միջավայրը՝ համայնքա­ պատկան էներգետիկ ծրագիր մշակելու և իրականացնելու նպատակով , ինչը նրանց թույլ է տվել ակտիվ դեր ունենալ սոցիա­լա­ կան կապիտալի ձևավորման , էներգետիկ աղքատության դեմ պայքարի , միգրացիան հետ շրջելու և աշխատատեղեր ստեղծելու գործում 2 ։ Քաղաքացիների օգուտը , անշուշտ , շատ ավելի մեծ է լինում , երբ այս ծրագրերը մշակվում են ներքևից վերև , քան երբ դա արվում է վերևից ներքև՝ պետության ղեկա­ վարությամբ , որը ձեռնարկվել է , օրինակ՝ Չինաս­տանում , նմանատիպ ծրագրերի համար ( տե՛ս Գլուխ 7, էջ 157) ։ • Ք աղաքների հետ աշխատելն էական նշանա­ կություն ունի կլիմայի փոփոխության դեմ պայքարի արդյունավետ գործողության համար՝ պայմանավորված զանգվածային ուրբանիզացիայի արդյունքում առաջաց­ ող արտանետումների բարձր մակարդակ­ ով և էներգետիկ պահանջարկի համապատաս­ խան աճով , ինչն սպասվում է , քանի որ կանխատ­ եսվում է , որ մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության երկու երրորդը կապրի քաղաքներում ( տե՛ս Գլուխ 3, էջ 64) ։ Այս միտումներին պատշաճ արձագանքելու համար շատ քաղաքներ արդեն իրենց վրա են վերցնում ածխածնաչեզոք զար­ գաց­ման քաղաքականությունների նախաձեռնությունը , ինչն արվում է կա՛մ էներգետիկ ինքնաբավության սկզբունքով , կա՛մ կանաչ աշխատատեղերը խթանելու միջոցով՝ աջակցելով առանց ածխածնի շարժունակության սխեմաներին , որոնք ապահովում են տնտեսական դիմա­կա­ յունություն և բարելավում են բնակչության առողջությունն ու կյանքի որակը։ Միայն վերջին տասնամյակում մենք եղել ենք այն բանի ականատեսը , որ եվրոպական բազմաթիվ մեծ քաղաքներ , ինչպիսիք են Համբուրգը և Կոպենհագենը , և ավելի փոքր՝ Խորվաթիայի Կոպրիվնիկա և Կրկ քաղաքները , դարձել են 6 Ժողովրդավարական համակարգերում ովքե՞ր են որոշում հավակնոտ կլիմայական քաղաքականությունները – 143 առաջամարտիկներ հավակնոտ կլիմայական քաղաքականություններ ստեղ­ծելու , առանց ածխածնի հանրային տրանս­պորտի անցնելու և պարենային ու էներգետիկ արտադրության այլընտրանքային համակարգերի խթանման հարցում։ ՄԱԿ-ի 2030 թ . օրակարգը և ԿԶՆների իրականացման « գլոկալ » մոտեցումը ( գլոբալ նպատակներ և տեղական լուծումներ ) խթանող ակտիվ քաղաքացիների քարոզարշավներն այս քաղաքները հմտորեն և հաջողությամբ ինտե­գրում են կայուն լուծումներն ազգային օրենսդրությունում՝ է՛լ ավելի մեծացնելով իրենց դերը և լիազորությունը միջազգային մակարդակում։ Այս ուժն օգտագործվում է պետության կողմից՝ ազգային մակարդակով սահմանված ներդրումներն (NDCները ) ավելացնելու , կայուն քաղաքների և համայնք­ների ցանց ստեղծելու , առավել սերտ համա­գործակցությանը և դրական օրինակ­ների կրկնությանը նպաստելու նպատակով։ • Հ անրային սեփականություն հանդիսացող կոմունալ ծառայությունների և համայնքա­ պատկան էներգետիկ նախագծերի հետ մեկտեղ՝ էներգետիկ կոոպերատիվները հանդիսանում են էներգետիկ անցման համար անհրաժեշտ ածխածնաչեզոք զար­գաց­ ման գործոններ , և տարբեր երկրներում դրանք զուգադիպում են օժանդա­կ­ ող մեխանիզմների զարգացմանը 3 ։ Քաղաքացիների տնտեսության կազմա­կերպ­ման այս տեղական միավորներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում համայնքահեն շահերը , ինչպիսիք են շրջակա միջավայրի վրա փոքր ազդեցությունը և բոլորի համար էլեկտրաէներգիայի մատչելի հասանելիությունը , որոնք կլինեն ինչպես էներգիայի , այնպես էլ՝ եկամուտների աղբյուր։ Տեղական համայնքի աջակցությամբ 1995 թվականին մի երիտասարդ ինժեների՝ Ֆելդհեյմի էներգետիկ փորձարկումը հանդիսա­ նում է էներգետիկ ոլորտում տեղական մակար­ դակով բազմաթիվ հաջողված փորձերից մեկը , որին հասել են կոոպերատիվի ձևաչափի միջոցով , ինչը տալիս է շրջակա միջավայրի պահպանության հնարավորություն՝ միաժամանակ եկամուտ ապահովելով տեղի բնակչության համար։ Էլեկտրաէներգիայի և ջեռուցման ստույգ գինը բարիքներից մեկն է , ինչը կարելի է ասել նաև Բեռլինի հարավարևմտյան հատվածում գտնվող այս փոքր համայնքում ստեղծված աշխատատեղերի մասին։ Այսօր Ֆելդհեյմը հանդիսանում է հսկայական ժողովրդականություն ունեցող էներգետիկ կոոպերատիվ , որտեղ գալիս են այցելուներ ամբողջ աշխարհից։ Սա պարզապես ցույց է տալիս , որ համայնքի ներգրավումը և նպաստավոր իրավական դաշտը էական նշանակություն ունեն բոլորի համար կայուն և մատչելի էներգիայի հնարավորություն ստեղծելու գործում։ Ժողովրդավարական երկրներում էներգետիկ կոոպերատիվներին վերաբերող հավելյալ դրական օրինակների համար տե՛ս Գլուխ 7 -ը ( էջ 158) ։ Իսկ ի՞նչ կասեք … ... կոոպերատիվների վերաբերյալ այն թյուրըմ­ բռնումն­ երի մասին , որոնք պայմանավորված են 19 -րդ դարի սկզբին ստեղծված կոոպերատիվ­ ներից շատերի ճակատագրով , ինչպես նաև այն բազմաթիվ կոոպերատիվներով , որոնք շարու­ նակ­ ում են չգործել և ոչինչ չեն անում , բացի կոռուպցիա ծնելուց։ Հետագա քայլեր . ժողովրդավարական բիզնես մոդել • մասին թյուրըմբռնումները փոխանցվել են սերնդեսերունդ , չնայած նրան , որ դրանք ծառայել են որպես մատա­ կարարմ­ ան , ծառայությունների մատուցման վերջնական աղբյուր և պատեր­ ազմների , ջրհեղեղների ու երաշտների ժամանակ գների հակակշռման արդյունավետ եղա­ նակ։ Կապիտալի մյուս բոլոր ձևերում մեր տեսած ֆինանսական ձախողման և կորպորատիվ խարդախության հա­ 144 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար մե­մ­ ատ՝ կոոպերատիվները շարու­ նա­կ­ ում են պախարակվել առանց հիմնավ­ որ պատճառի։ Վավերական արձա­ նագրությունները ցույց են տալիս , որ որոշ կոոպերատիվներ փակվել են անարդյունավետ կառավարման խորհուրդների և հաշվետ­ վողականության բացակայությամբ պայմա­ նա­վորված վատ կառավարման ու կոռուպ­ ցիայի հետևանքով , սակայն պետական և մասնավոր կազմակերպությունները նույնպես ապահովված չեն եղել նման իրա­ վիճակից։ Կոոպերատիվների հիմքում անդամներին ինքնօգնության , փոխադարձ պատասխանատվության , հավասարության և արդարության համար հարթակ տրամադրելու և համայնքներին մեծապես օգնելու գաղա­փարն է։ Դրանք կարող են մթության մեջ երևացող լույս լինել հասարակության մարգինալացված և խոցելի խմբերի համար՝ նրանց ընտանիքներին և երեխաներին ֆինանսական աջակցություն և հիմնական ծառայություններ տրամադրելու միջոցով , ինչը , օրինակ , կարող է լինել կրթության և առողջապահության ձևով։ • Կ ոոպերատիվները հանդիսանում են ինչպես ժողովրդավարական սկզբունքներով կազմա­ կերպված տնտեսական գործուն­ եութ­յան ամենակարևոր ձևը , այնպես էլ՝ բիզնես վարելու ամենաժողովրդավարական եղանակը։ Ահա թե ինչու սոցիալ-դեմոկրատները հաճախ խթանել են կոոպերատիվների ստեղծումը։ Հիշելով դա և հաշվի առնելով դրանց ապահոված բարիքները , երբ խոսքը վերաբերում է մեզ , մեր ընտանիքին և բնական միջավայրին օգնելուն կլիմայի փոփոխության դեմ պայքարով , պե­տությունը պարզապես պարտավոր է աջակցել տնտեսական գործունեության այս ժողովրդավարական ձևերին , որտեղ իշխանությունը ձևավորվում է ոչ թե ընդամենը մի քանի հոգու , այլ շատերի համար անդա­ մակցությունը հասանելի դարձնելու արդյուն­ քում։ Նպաստավոր հարկային ռեժիմը և սուբսիդիաները կարող են ապահովել էներ­ գետիկ ոլորտի կոոպերատիվների բարե­ խիղճ մրցակցությունը շուկայում և դրանց անդամներին ու ավելի մեծ հանրույթի տրա­ մադրել անվտանգ մատակարարում ու կայուն գներ՝ միաժամանակ պաշտպանելով շրջակա միջավայրը։ 6 Ժողովրդավարական համակարգերում ովքե՞ր են որոշում հավակնոտ կլիմայական քաղաքականությունները – 145 Մաս III. Ի՞նչն է սատարում մեր փաստարկը անհատական մակարդակում։ Կլիմայական ճգնաժամը մեղմելու անհատական եղանակները անսահման են։ Մեր որոշումն է լինելու աշխատանքի գնալու համար մեքենայի փոխարեն ավտոտնակից ժանգոտված հեծանիվը հանելն ու դրանով ածխածնից զերծ աշխարհ գնալը , որտեղ որ ցանկանում ենք ապրել։ Անշուշտ , առողջապահական օգուտներն էլ են բազմաթիվ։ • Այս տիպի անհատական վարքագծային փոփոխությունների հետ միասին կոլեկտիվ միջոցառումներին մասնակցելը և հանրային ներգրավվածություն դրսևորելը նույնպես կարևոր են , երբ հարցը վերաբերում է գործողությանը անհատական մակարդակում։ Ընդ որում , ամբողջ աշխարհում կտրուկ աճել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումները , օրինակ՝ « ուրբաթ օրերը՝ հանուն ապագայի » խորագրով ցույցերին մասնակցող անհատների թիվը։ Գագաթնակետն արձանագրվել է 2019 թվա­ կանին , երբ 1,160,000 մարդ գրավեց 166 երկրի փողոցները՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողության կոչ անելով 4 ։ • Կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ աջակցությունը չի նվազել նաև Քովիդ19 համավարակի ընթացքում։ Համաշխարհային հետազոտության ժամանակ մասնակիցների 71 տոկոսը նշել է , որ գլոբալ տաքացումը ( առնվազն ) նույնքան լուրջ է , որքան Քովիդ19 -ի ճգնաժամը։ Հետաքրքրական է , որ այս հայտարարությունն ամենամեծ սատարումը ստացել է ոչ թե արևմտյան , այլ միջին եկամուտ ունեցող երկրներից։ • Ե Մ քաղաքացիների շրջանում հավակնոտ կլիմայական քաղաքականությունների սատարումը 2019 թվականին արձանագրել է նոր ռեկորդային մակարդակ 5 ։ ԵՄ քաղաքացիների 92 տոկոսը ցանկանում է մինչև 2050 թվականն ունենալ կլիմայի վրա ազդեցություն չգործող ԵՄ։ Սա համընթաց է այն փաստի հետ , որ ԵՄ քաղաքացիների 93 տոկոսը կլիմայական ճգնաժամը համա­ րում է « լուրջ », իսկ 79 տոկոսը՝ « շատ լուրջ » հիմնախնդիր։ Եվ այժմ՝ ընդամենը մեկ տարի անց , եվրոպացիների մեծ մասը կամ 58 տոկոսը ցանկանում է , որպեսզի ԵՄ երկրնե­ րը մինչև 2030 թվականը նվազեցնեն իրենց ածխածնի արտանետումները՝ դրանք հասցնե­ լով մինչև ոչ գերնորմատիվ արտան­ ետումների մակարդակի 6 ։ Եվ նրանց մեծ մասը կարծում է , որ ԵՄ-ից հետո կառ­ ավ­ ար­ ությունը պետք է կրի հիմնական պատ­ ասխ­ անատվությունը կլիմայական ճգնաժամին լուծում տալու համար , այնուհետև՝ տեղական ինքնակառավարման մարմինները , բիզնեսը և , իհարկե , անհատները՝ իրենց հասանելի ընտրությունների միջոցով 7 ։ • Է լ ավելի կարևոր է այն , որ ԵՄ քաղաքացիների 93 տոկոսը փոխում է սեփական վարքագիծը և առնվազն մեկ հատուկ միջոց է ձեռնարկել կլիմայական ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Այս թվերն ավելացել են ամբողջ ԵՄ տարածքում մինչև 2019 թվականի գա­ րունը . այլ կերպ ասած՝ նույնիսկ նախքան ՄԱՐԴԻԿ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԿԼԻՄԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ ԵՄ քաղաքացիների կլիմայի ճգնաժամը համարում է լուրջ խնդիր 93% 93% ԵՄ քաղաքացի 93% -ը փոխում է իր վարքագիծը՝ կլիմայի ճգնաժամի դեմ պայքարելու համար 146 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար զանգվածային ցույցերը և քաղաքացիների մեծամասշտաբ շարժումները կհասնեին իրենց գագաթնակետին այդ տարվա ամռանը / աշնանը։ • Վ արքագծի փոփոխման համար այս բավականին լայն աջակցությունը և պատ­րաս­ տա­կամությունը էական են , քանզի կլիմայական քաղաքականությունները , բացի հիմնական քաղաքական որոշումներից , ինչպիսիք են սպառազինությունների վերահսկման համա­­ ձայնագիրը կամ Ազատ առևտրի համաձայ­ նա­գրերը , չեն կարող որոշվել միայն կա­ռա­ վարության կողմից։ Առանձին խա­ղա­ցողները այս քաղաքականությունները պետք է մտցնեն գործողության մեջ։ Սա վերաբերում է կայուն վարքագծի սոցիալական նորմերը փոխելուն՝ այն քաղաքացիների կրիտիկական զանգվածին հասնելու նպա­տակով , որոնք ընդունում են կլիմայի հետ համատեղելի միջոցառումներն անհատական մակարդակում։ • Ա վելի լավ նորություն է այն , որ կան այնպիսի միջոցառումներ անցկացնելու կոչերի աճ , որոնք ուղղակիորեն չեն առնչվում կլիմայի հավակնոտ քաղաքականություններին , այլ ունեն շրջակա միջավայրի վրա դրական ազդեց­ ություն , ինչպիսիք են քաղաքային վայրերում ավելի շատ հետիոտնային գոտի­ ների պահանջը , ավելի շատ հանգստի տարածքն­­ երի ստեղծումը կամ մինչև չորս­ օրյա աշխատանքային շաբաթ ունենալու՝ աշխատանքի ժամերը նվազեցնելու կոչը 8 ։ • Ն ման միջոցառումներին ավելացող աջակցու­ թյունը նշանակում է նաև ընդհանուր փոփո­ խություն մտածելակերպում . այժմ շատ մարդիկ առաջնահերթություն են համարում իրենց կյանքի որակը այն ապրանքների քանակության նկատմամբ , որ կարող են կուտակել։ Այդպիսի առաջնահերթություններ են , օրինակ , ընկերների և ընտանիքի համար բավարար ժամանակ ունենալը , ինչ-որ « բովանդակալից » բան անելը հասարակության համար ( լինի դա հարևաններին օգնելը , թե կամավորական աշխատանքը ) և գնահատելը , որ կյանքի համար պիտանի շրջակա մի­ ջավա­ յրը շատ ավելի արժեքավոր է , քան միայն նյութական հարստությունը։ Մարդիկ ընդունում են , որ բոլորովին իմաստ չունի իրենց ավելացող անձնական եկամուտի մի մասը ծախսել շրջակա միջավայրի ազդեցությունները մեղմելու վրա . դեմքի դիմակներ և օդի ֆիլտրեր գնելը , որպեսզի կարողանան պայքարել օդի աղտոտվածության դեմ , կամ շշալցված ջուր և 6 Ժողովրդավարական համակարգերում ովքե՞ր են որոշում հավակնոտ կլիմայական քաղաքականությունները – 147 ջրի ֆիլտրեր գնելը՝ ծորակի աղտոտված ջրի պատճառով։ • Կ լիմայի առումով խելացի վարքագիծն արձանագրում է առաջընթաց և դառնում կարևոր գործոն քաղաքացիների ընդհ­ ա­ նուր վարքագծի համար շատ հասար­ ա­կութ­ յուններում։ Այն դեպքում , երբ նախկինում սեփական մեծ մեքենա ունենալը , ամեն օր միս ուտելը կամ երիտասարդ մարդկանց համար շաբաթվա վերջին Բարսելոնա գնալը կարող էր դիտվել որպես կարգավիճակի ցուցանիշ , մեր օրերում շատ քաղաքացիներ ( նույն արտոնյալ խմբերից ) փոխարենը ընտրում են մեքենաների համատեղ օգտագործում կամ նախընտրում են բուսակերական / վեգան սնունդ և գնացքով են գնում իրենց արձակուրդի անցկացման վայրեր։ Այս պահին հոլովվող « ավիաթռիչքներից հրաժարվելու շարժում » հասկացությունը լավագույնս ցույց է տալիս այս նշանակալի տեղաշարժը , որտեղ սոցիալական բարիքների հետ ասոցացվում է ոչ թե բնապահպանական առումով վնասակար , այլ համատեղելի վարքագիծը։ Այս տեղաշարժը տեղի է ունեցել ընդամենը մի քանի տարվա ընթացքում։ • Խ րախուսելի է , որ այսքան շատ մարդիկ են ինքնուրույն ընդունում նոր ապրելակերպը։ Այնուհանդերձ , երբ բանը հասնում է ավելի մեծ մասշտաբով ազդեցություն ունե­նա­լուն , կարևոր է որպես « կյանքի նոր նորմ » ապահովել և խթանել սոցիալ-էկոլո­գիակ­ ան լուծումները կյանքի բոլոր ոլորտ­նե­րում։ Էկոլոգիապես մաքուր սնունդը ( օրգա­նական , շրջանային , բուսակերական / վեգան , չփաթեթավորված ) մատչելի է դարձել եվրոպական երկրների մեծ մասում , և մյուս կայուն ապրանքների շուկան նույնպես սկսում է աճել ( կենցաղային պարագաներ , հագուս­տե­ղեն , կոսմետիկա ) ։ Տեղի է ունեց­ ել տեղաշարժ շարժունակության մեջ ( հեծանիվ­ների / բեռնատար հեծանիվների , հանրային տրանսպորտի և գնացքների նորովի կարևորում ), իսկ համայնքներն արդեն ցույց են տալիս իրենց աջակցությունը կլիմայի խել­ացի « էներգետիկ քաղաքացիության », կա­յուն շինարարության և համայնքների կանաչապատման ծրագրերին։ Սակայն կարելի է շատ ավելին անել այս նախաձ­ եռ­ նությ­ուններն ընդլայնելու համար։ Իսկ որոշ վայրերում սոցիալ-տնտեսական մատչելի այլընտրանքները դեռևս սահամանափակ են ( օրինակ՝ կանաչ բանկեր , պարտատոմսեր և ապահովագրություններ կամ էլեկտրոնային սարքավորումներ ) ։ • Ի վերջո , Քովիդ19 ճգնաժամի ընթացքում մենք տեսել ենք , որ հասարակությունը շատ ճկուն է , և որ քաղաքացիների մեծ մասը կարող է արագորեն ընդունել նոր ապրելակերպ ։ Եթե սոցիալական հեռավորություն պահպանելը և դիմակ դնելը կարող են մի քանի կարճ շաբաթ­ վա ընթացքում դառնալ « կյանքի նոր նորմ » ( չնայած տհաճ և անհարմար ), ապա ինչու՞ հնարավոր չէ ընտելանալ հեծանիվ վարելուն՝ մեքնաներից զերծ քաղաքի կենտրոնով գնա­լով համայնքային այգի , որտեղ կարող ենք վայելել ոչ աշխատանքային արևոտ ուրբաթը ընկերների և ընտանիքի հետ։ Լավ նորությունն այն է , որ նման փոփոխությունները հաճախ ունենում են ձնագնդի էֆեկտ . մար­ դիկ հակված են նմանակել ուրիշներին , մասնավորապես հարևանների կամ ընկերն­ երի սովորությունները , երբ դրանք գնահատված են հասարակության կողմից։ Ի վերջո , քանի որ ավելի շատ մարդ է օգտա­ գործում գնացքը մեքենայի փոխարեն կամ դառնում բուսակեր , ապա նրանք կստեղծեն կայուն սոցիալական նորմեր , որոնք է՛լ ավելի շատ մարդկանց կոգեշնչեն միանալ դրանց՝ առաջացնելով վերընթաց պարույր՝ ուղղված դեպի ավելի կանաչ ապագա։ Իսկ ի՞նչ կասեք … … այն փաստի մասին , որ հասարակության ավելի քիչ արտոնյալ խմբերի համար կլիմայի հետ համատեղելի ապրանքները ( օրգանական սննդամթերք , էլեկտրոնային մեքենաներ , արևային վահանակներ տների համար և այլն ) կարող են մատչելի չլինել։ 148 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Հետագա քայլեր . էկոլոգիական սպառումն ավելի էժան է Սոցիալ-տնտեսական սպառումը և վարքագիծը պետք է հնարավոր լինի յուրաքանչյուր համար։ Դա ապահովելու համար կա չորս եղանակ , որոնցից մի քանիսը կարելի է կազմակերպել անհատական մակարդակում , իսկ մյուսների համար կարող է պահանջվել ավելի շատ աջակցությունը . 1. Առաջին՝ ավելի քիչ սպառելն ավելի քիչ արժի։ Ուտելու սովորության առումով առավել առողջարար է ավելի քիչ միս և կաթ­նամթերք սպառելը։ Պատրաստի շատ ապրանքներ պետք է տրամադրվեն նաև ծախսախնայողական վարձակալությամբ . այդպիսի ապրանքներից են էլեկտրական գայլիկոնը կամ կարի մեքենան , որը սովո­ րաբար տարվա ընթացքում օգտա­գործվում է ընդամենը մի քանի րոպե , կամ բեռնակիր հեծանիվները։ 2. Երկրորդ՝ շահագործման երկար ժամկետ ունեցող և վերանորոգման ենթակա ապ­ րանքներն ավելի էժան են , քան գերէժան վերնաշապիկները , վերանորոգման ոչ ենթա­ կա սմարթֆոնները կամ լվացքի մեքենաները , որոնք դադարում են աշխատել հենց այն ժամանակ , երբ լրանում է դրանց երաշխիքի ժամկետը։ Անշուշտ , անհատն ի զորու չէ նպաստել այս փոփոխությանը։ Համայնքը պետք է առաջարկի մատչելի վարձավճարներ « վերանորոգման սրճարանների » համար , և , ի վերջո , պետք է կիրարկվեն էկոդիզայնի դիրեկտիվները , որոնք ամրագրում են , որ ապրանքները պետք է լինեն վերանորոգման ենթակա։ Ազգային կամ եվրոպական օրենս­ դրական դաշտը (« վերանորոգման իրավ­ ունք ») կխթանի նաև կայուն սպառման տարբե­ րակները և մատչելիությունը։ 3. Երրորդ՝ առցանց և արտացանցային օգտա­ գործված իրերի խանութներն առաջարկում են ծախսերի խնայողություն , կայուն այլընտ­ րանքներ հատկապես այնպիսի ապրանքների համար , ինչպիսին , օրինակ , երեխաների հագուստն է , որն օգտագործվում է ընդամենը մի քանի ամիս։ 4. Չորրորդ՝ էկո ապրանքների համար սուբ­ սիդ­ իան­ երը պետք է գնահատել՝ հաշվի առնելով դրանց բաշխողական ազդե­ ցու­թյունները . արդյո՞ք միայն տների սե­ փա­կանատերերի համար է հնարավոր արևային ֆոտոէլեկտրական էներգիայի համար եկամուտ ստանալ արտոնյալ սա­ կա­գներից , թե ցանկացած մարդ կարող է միանալ կոոպերատիվին՝ ներդրում կա­ տարելով վերականգնվող էներգիայում կամ օգտագործել վերականգնվող էներգիայի միջոցները վարձակալների համար։ Արդյո՞ք ավելի լավ է սուբսիդավորել էլեկտրական մեքենաները , որոնք նույնիսկ ավելի ցածր գնով մատչելի են միայն փոքրամասնության համար , թե՞ գնացքները և ( բեռնակիր ) հեծանիվները։ Շատ դեպքերում սոցիալական ամենաարդար լուծումը նաև այն լուծումն է , որը կօգնի լա­ վա­գույնս սահմանափակել կլիմայական ճգնաժամը։ Իսկ ի՞նչ կասեք … … այն փաստարկի մասին , որ սպառումը սահ­ մանափ­ ակելու վերաբերյալ դիսկուրսը գերիշխում է հարուստ երկրների այն անհատների շրջանակում , որոնք ունեն ամեն ինչ և հիմա ցանկանում են խոչընդոտել , որ ուրիշները սպառեն նույն եղա­ նակով։ Հետագա քայլեր . Գլոբալ Հարավի առաջնորդած դիսկուրս • Փ ոփոխությունը դեպի սոցիալ-էկոլոգիական ապրելակերպ հատուկ չէ միայն զարգացած հարուստ արդյունաբերական երկրներին։ Արևմուտքում գոյություն ունեցող դիսկուրսներից շատերը հիմնվում են Գլոբալ Հարավից եկող այլընտրանքային զարգացման ուղիների հայեցակարգերի վրա . դրանցից են Անդերի «Buen Vivir» -ը կամ Հարավային Աֆրիկայի «Ubuntu» -ն 9 ։ Ամբողջ աշխարհում 6 Ժողովրդավարական համակարգերում ովքե՞ր են որոշում հավակնոտ կլիմայական քաղաքականությունները – 149 հատկապես երիտասարդներին շատ է անհանգստացնում այն , որ իրենց սերունդը կամ գալիք սերունդները ժառանգելու են բնակության համար ոչ պիտանի մոլորակ։ Դա նրանց մղում է կայուն այլընտանքներ որոնելու։ Ի վերջո , մենք ոչինչ չենք շահում , եթե տալիս ենք առավելագույն սպառման հնարավորություն աշխարհի սահմանափակ թվով հարուստ քաղաքացիներին։ Փոխար­ ենը մենք պետք է նպատակաուղղվենք դեպի լավ կյանքի ապահովում հասարակության բոլոր անդամների՝ և՛ մեր երեխաների , և՛ թոռների համար։ • Կայուն տնտեսությունը մեզ կապահովի նաև նոր ծառայություններով , նոր ապրանք­նե­րով և տնտեսական զարգացման նոր հնա­րավո­ րությ­ուններով՝ առանց « հին » տնտեսության բա­ցասա­կան հետևանքների։ Եթե երկրները որոշեն կառչել սպառման և արտադրության հին եղանակներից , ապա նրանք կկորցնեն իրենց մրցակցային առավելությունը և կնվա­զեց­նեն կյանքի ստանդարտներն ու կյանքի որակը բարելավելու սեփական հնարավորությունները։ Իսկ ի՞նչ կասեք … ... կլիմայական ճգնաժամի սահմանափակման և համաշխարհային տնտեսության համար շրջակա միջավայրի պահպանման անհատական ընտրությունների հնարավոր սոցիալական հետևանքներ մասին։ Հետագա քայլեր . գլոբալ առևտրի վերակողմնորոշում • Ա նհատական ընտրությունները փոխելը , անշուշտ , ազդեցություն կունենա համաշ­ խարհ­ ային տնտեսության վրա , և չնայած մտադրությունը մոլորակը փրկելն է , կարող են լինել որոշ անցանկալի ազդեցություններ , ինչպես , օրինակ , աշխատատեղերի կորուստը Քենիայի ծաղկաբուծության ոլոր­ տում , որը Միացյալ Թագավորությունում տեղական աճեցվող ծաղիկների գնումը խթանելու արդյունք էր։ Կլիմայական քաղաք­ ականությունները բարդ են , և դա երբևէ չի վիճարկվել , իսկ արդյունքում մարտահրավերներ կարող են առաջանալ , երբ նպատակը քաղաքականությունները ներառական դարձնելն է , և դրանց նախատե­ սելը բոլոր սերունդների և տարածաշ­ րջանների համար։ Անհրաժեշտ են այլընտրանքային զարգացման լուծումներ , որոնք կնախատեսեն արժանապատիվ սոցիալական և բնապահ­ պանական ստանդարտներ , որոնք թույլ չեն տա , որ բիզնեսները վերատեղաբաշխեն իրենց էկոլոգիական հետքը սեփական ազգային տնտեսություններից դուրս և միևնույն ժամանակ օգտվեն արտասահմանի էժան աշխատուժից 10 ։ • Վ երը ներկայացված ծաղկի օրինակից բացի՝ ինչու՞ պետք է քենիացիներն արտահանեն մրգեր և բանջարեղեն դեպի Միացյալ Թագա­ վորություն կամ որևէ այլ տեղ , երբ իրենց կառավարությունը վերջերս է հայտարարել արտակարգ դրություն՝ պայմանավորված սննդամթերքի անբավարարությամբ։ Քովիդ19 -ը ևս մեկ անգամ ցույց տվեց , որ մենք 150 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար հասել ենք մի կետի , երբ իսկապես պետք է ներքին արտադրությունը կապենք ներքին պահանջարկի հետ և ստեղծենք ավելի դիմացկուն տեղական համայնքներ՝ դեպի գլոբալիզացիա գնալու փոխարեն , որից բոլորը չէ , որ հավասարապես են օգտվում , և որտեղ զբաղվածության իրավունքը սահմանվում է որպես բարիք։ • Ի վերջո , ինչպես շեշտվել է սույն Գլխի սկզբում , սոցիալական և էկոլոգիական խնդիրները փոխհակասող չեն , այլ առաջանում են վաղուց կայացած ոչ արդար տնտեսական մոդելի հետևանքով։ Բավական է նայենք տեքստիլ արդյունաբերությանը , որը մեզ թույլ է տալիս սպառել տեքստիլ արտադրանքի հսկայական քանակություն գերցածր գնով , մի բան , որը հնարավոր է դարձել միայն Բանգլադեշի կամ այլ զարգացող երկրների արտադրամասերում ցածր աշխատավարձի և աշխատանքային պայմանների պատճա­ ռով։ Կապիտալի ազատ շարժին և բաշխ­ մանը չեն հետևել պատշաճ հարկման և վերաբաշխման քաղաքականություններ , որոնք յուրաքանչյուրի համար հավասարաչափ կապահովեին բարիքները։ Եվ չնայած շա­ տերը վիճարկում են , որ այդ երկրներում աշխատատեղերը հնարավորություն և եկամ­ տի աղբյուր են շատ աշխատողների համար , սակայն արդյո՞ք մենք պետք է շարունակենք թույլ տալ , որ աշխատանքը սահմանվի որպես հնարավորություն , այլ ոչ թե հիմնարար իրավունք։ Ժողովրդավարական երկրներում այս տեղաշարժին կարելի է հասնել այն ինստիտուցիոնալ ուժի օգնութ­ յամբ , որն արհմիությունները ձեռք են բերել տարիների ընթացքում , և որը կարող է երաշխավորել հասարակությունում սոցիալական ու էկոլոգիական առաջընթացի համապատասխանություն։ Ինչի՞ն ենք մենք ձգտում • Ա նհատական և տեղական մակարդակում առավել կայուն կենսակերպի հասնելու նպատակով վարքագիծ փոխելը դառ­ նում է մեր իրականությունը՝ սկսած անձ­նակ­ ան հաշվետվողականությունից աճող իրազեկվածությունից մինչև պատ­ կա­նելիության ընդհանուր պատկերացում և մարդկային էակների ու նրանց շրջակա միջավայրի միջև անքակտելի կապի ճա­նա­ չում։ • Ս ույն գլխում նկարագրվել են բազմաթիվ գործիքներ և միջոցներ՝ վերազ­գա­յինից մինչև ենթազգային , կառավարականից մինչև անհատական մակարդակներ , որոնք արդեն իսկ եղել են մեր տնօրինութ­ յան տակ ՝ լինի դա էներգետիկ կոոպե­րատիվի , թե անհատական սպառման ընտրությունների ձևով։ Եկեք դրանք խելամտորեն օգտագործենք և վերջ տանք ածխածնի երկօքսիդի կառավարարումը որպես գլոբալ դիլեմա սահմանելուն։ • Ժամանակն է հասկանալ բնության լեզուն , որը թվերի վերածելու դեպքում նշանակում է գլոբալ ջերմաստիճանի աճը պահել մինչև 1.5°C -ը։ Մենք պետք է համոզվենք , որ սա մեր քաղաքական , տնտեսական և անհատական որոշումների առանցքում է , որպեսզի փրկենք մեր մոլորակը և ստեղծենք ավելի լավ աշխատատեղեր նվազեցնենք անհավասարությունն ու բարելավենք կյանքի որակը յուրաքանչյուրի համար։ 6 Ժողովրդավարական համակարգերում ովքե՞ր են որոշում հավակնոտ կլիմայական քաղաքականությունները – 151 Աղբյուրներ և ծանոթագրություններ Ծանոթագրություններ 1 Տե՛ս http://www.cycling-embassy.dk/wp-content/uploads/2017/07/Velo-city_handout.pdf( վերջին մուտքը 24.5.2020 թվականին ) ։ 2 Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար տե՛ս Rhein – Hunsrück, Germany ։ 3 Նույն տեղում՝ 20 ։ 4 Տե՛ս https://fridaysforfuture.org/what-we-do/strike-statistics/list-of-countries/( վերջին մուտքը 7.5.2020 թվականին ) ։ 5 Այս թվերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվության համար տե՛ս Եվրոբարոմետրի հատուկ զեկույցը (2019 թ . ապրիլ ). ընդհանուր ակնարկ https://ec.europa.eu/clima/citizens/support_en, ամբողջական զեկույց ( վերջին մուտքը 17.4.2020 թվականին ) ։ 6 Գարթոն Աշ , Թիմոթի և Զիմերման . Անտոնիա (2020 թ .). In Crisis Europeans Support Radical Positions ( Ճգնաժամի պայմաններում եվրոպացիները սատարում են արմատական տեսակետներ ), BST-Vorlage 2013 թ . ։ Bertelsmann Stiftung. 7 Եվրոպացիների կարծիքները , որոնք ձեռք են բերվել մեր հատուկ հետազոտությամբ։ 8 ա այն կոչն է , որին աջակցում են ԱՄՆ և ՄԹ քաղաքացիների մեծ մասը , և որը կարող է օգնել կլիմայական ճգնաժամը մեղմելու հարցում։ Տե՛ս https://www.theguardian.com/commentisfree/2019/jun/21/help-the-pla net-work-a-four-day-week( վերջին մուտքը 17.4.2020 թվականին ). 9 Ս Տե՛ս , օրինակ , Buen vivir: the social philosophy inspiring movements in South America(Buen vivir. Հարավային Աֆրիկայում սոցիալական փիլիսոփայությունը ոգեշնչող շարժումներ ) կամ Post-Develop ment concepts? Buen Vivir, Ubuntu and Degrowth( Հետ-զարգացման հայեցակարգեր . Buen Vivir, Ubuntu. Degrowth)( վերջին մուտքը 20.4.2020 թվականին ). 10 Լեյփոլդ , Բրունո և Մորգանտե , Ֆրանչեսկա (2012 թ .): The Impact of the Flower Industry on Kenya’s Sustai nable Development( Ծաղկաբուծության ազդեցությունը Քենիայի կայուն զարգացման վրա ), որը կարող եք գտնել հետևյալ կայքէջում . https://www.researchgate.net/publication/323966320_The_Impact_of_the_Flower_ Industry_on_Kenya's_Sustainable_Development,( վերջին մուտքը 23.04.2020 թվականին ) ։ Աղբյուրներ 15 Ազգային և ենթազգային քաղաքականություններ և հաստատություններ 152 – Titel 7 Ժողովրդավա­րու­ թ­յան ընդհանուր օգուտները և կլիմայի հավակնոտ քաղաքականությունները Ժողովրդավարական կարգերը լավագույնն են արդյունավետ և արդար կլիմայի քաղաքականություններ ապահովելու համար։ Եվ հակառակը , կլիմայի հավակնոտ քաղաքականություններով մենք կարող ենք նաև պաշտպանել մեր ժողովրդավարական կարգերը։ Երկրների քաղաքական համակարգերի և քաղաքականությունների մշակման միջև կապի վերաբերյալ բանավեճը եղել է կլիմայի փոփոխության ոլորտի մշտական բնութագիրը։ Սույն գլխում մենք նախ կնկարագրենք , թե ինչպես է այսօր կլիմայական ճգնաժամը սպառնում մեր ժողովրդավարական հասարակությանը։ Եվ երկրորդ՝ մենք կշարունակենք պնդել , որ հենց այս ժողովրդավարական համակարգերն են , որ այսքան հարմար են կլիմայի արդյունավետ քաղաքականությունների մշակման համար։ Ես այնքան ոգևորված եմ , որ մենք այժմ էլեկտրաէներգիան ամբողջությամբ ստանում ենք վերականգնվող աղբյուրներից : Հուսամ այս տարածաշրջանային պիլոտային նախագիծը կխրախուսի կառավարությանը փոխել էներգետիկ քաղաքականությունը : Սիրելիս , բայց ես սառչումեմ : Կարծում եմ՝ մեր հին էլեկտրաէներգիան ավելի լավն էր : 154 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Մաս I. Հավակնոտ կլիմայական քաղաքականությունները կայու­ նացնում են մեր ժողովրդական հասարակարգերը Մեր այդքան երկար պայքարի արդյունքում ստեղծ­վ­ ած ժողովրդավարական և բազմակար­ ծու­թյան համակարգերը պահպանելու հա­ մար էական նշանակություն ունի կլիմայա­ կան ճգնաժամի վրա մեր ազդե­ցությունը ։ Ճգնա­ժա­մի ընթացքում որոշում­ների կա­ յաց­մ­ ան ժողովրդավարական գործ­ըն­թաց­ նե­րը , որպես կանոն , կասեցվում են , իսկ անձն­ ական ազատությունը՝ հաճախ սահ­ մա­նա­փակ­վում։ Գործադիրը պետք է կայաց­նի արագ և հեռահար որոշում , օրինակ , այն ժամա­ նակ , երբ անտառային հրդեհները մոլեգնում են ամբողջ երկրով մեկ , կլիմայական հիմքով միլի­ո­նա­վոր փախստականներ հասնում են պե­ տությ­ան սահմաններին , կամ երբ էլեկ­տրա­ էներգ­ իայի արտադրությունը ձախողվում է ջրի սակավության պատճառով՝ դժվարացնելով հիդրո­ էլեկտրակայանների ջրամբարների , ատոմային էլեկտրակայանների և ածխով աշխատող էլեկ­ տրա­կայանների շահագործումը։ Այսպիսի սցե­ նար­ների դեպքում ժամանակ չի լինում , որպես­զի հակամիջոցների մասին քննարկումներ անց­կաց­ վեն խորհրդարանում ընդդիմադիր կու­սակ­ցու­ թյունն­ երի հետ , նախապատրաստեն փոր­ձա­գի­ տա­կան լսումներ , սպասեն հանրային կարծիքի հարցման արդյունքին կամ նույնիսկ հաջորդ ընտ­րութ­յանը , որպեսզի ցույց տրվի իրական սուվերենի՝ քաղաքացիների կամքը։ • Ժ ողովրդավարությունը հիմնված է փոխ­ զիջման վրա , սակայն այն հասնում է իր սահմաններին , երբ հանգամանքների բե­ րումով հնարավոր չի լինում հարգել ամբողջ բնակչության կարիքները և հիմնարար իրա­վունքները . հնարավոր չէ պահպանել « որևէ մեկին չանտեսելու » սկզբունքը , երբ ամբողջ մայրաքաղաքի բնակչությունը պետք է էվակուացվի , կամ երբ միլիոնավոր մարդիկ պետք է վերաբնակեցվեն ծովի մակարդակի բարձրացման պատճառով։ Ոչ մի պետական բյուջե չունի բավարար ֆինանսական միջոց­ ներ , որպեսզի կլիմայական ճգնաժամի ար­դյունքում ազդակիր բոլոր խմբերին տասնյակ տարիներ շարունակ տա բավա­ րար փոխհատուցում . դա վերաբերում է հասարակության մարգինալացված անդամ­ ներին , որոնք պետք է վերակառուցեն իրենց տները մեծ փոթորկից հետո , ֆերմերներին , որոնք բախվել են բերքի կորուստների , կամ ընկերություններին , որոնք , ներդրումներ կատարելով չորացած գետի նավահանգստում , սնանկացել են ( տե՛ս նաև Գլուխ 1 -ը , էջ 20) ։ Քովիդ19 ճգնաժամը , որը նպաստեց ավտորիտար որոշումների կայացման ընթացակարգերին , հան­ գեցրեց հիմնարար իրավունքների խախտմանը , առաջացրեց տնտեսական խաթարումներ և մեծացրեց սոցիալական անարդարությունը , թերևս նման է այն արտակարգ դրության նախերգանքին , որին մենք ստիպված կլինենք առերեսվել , երբ կլիմայական ճգնաժամը ծավալվի ամբողջությամբ։ Սա չի լինի մի բան , որի դեմ ստիպված կլինենք պայքարել ընդամենը մի քանի ամիս , այլ ավելի երկար դարեր , քան կարող ենք պատկերացնել։ Քովիդ19 համավարակի ընթացքում մենք նաև տեսանք , թե ինչպես ժողովրդավարական համա­ կարգ­ երի արժեք հանդիսացող տարբեր շահա­ գրգիռ խմբերի իրարից տարբերվող կարիքները և կարծիքները ներկայացնող բանավեճերը հայտ­նվեցին գրեթե փակուղու առաջ։ Երբ ճգնա­ ժամը վրա է հասնում , հասարակության և լրատվամիջոցների ուշադրությունը սևեռվում է միայն այդ մեկ թեմայի վրա։ Կտրուկ աճող վարձերը , համարժեք աշխատանքի դիմաց կանանց և տղամարդկանց անհավասար վարձա­ տրությունը և սոցիալական այլ խնդիրներ , որոնք սովորաբար գերիշխում էին վերնագրերում , գրեթե ամբողջությամբ անհետացան հանրային դիսկուրսից։ Լավ նորությունն այն է , որ ժողովրդավարությունը հատկապես հարմար է կլիմայական ճգնաժամին լուծում տալու համար , ինչը կներկայացնենք հաջորդ բաժնում։ 7 Ժողովրդավարության ընդհանուր օգուտները և կլիմայի հավակնոտ քաղաքականությունները – 155 Մաս II. Ժողովրդավարական համակարգերը բավա­կանին հարմար են հավակնոտ կլիմայական քաղա­քա­կա­ նութ­յուններ մշակելու և իրականացնելու համար։ Վիճակագրությունը ցույց է տալիս , որ գոյություն ունի ամուր կապ դեմոկրատացման և բնապահ­ պանական քաղաքակությունների միջև . լիա­ ժե­քո­րեն զարգացած ժողովրդավարությունը ավելի բարձր հորիզոնական է զբաղեց­նում հավակ­նոտ էներգետիկ քաղա­քակ­ ա­նութ­ յուն­ների միջազ­գային վարկանիշերում , քան ավտորիտար պետութ­յունները ( մի պատկեր , որը հաճախ խեղաթյուրվում է որոշակի ցայտուն հակասական օրինակներով , ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ավստրալիան ) 1 ։ Օրհուսի կոնվենցիան , որը կարգավորում է « Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատ­չելիությունը , որոշումների ընդունման գործըն­թացին հասարակության մասնակցությունը և արդարադատության մատ­ չե­լիությունը », ստո­րա­գրել են գրեթե բացառապես ժողովրդավ­ ա­րական երկրները 2 ։ Նույնիսկ անհա­տական մակարդակում ավտորիտար արժեքների նախը­ նտր­ ություն ունեցող մարդիկ ավելի քիչ են մտահոգվում ( միջինը ) բնապահպանական խնդիրների առնչությամբ 3 ։ Այս կապը կարող է բացատրվել ժողովրդա­վա­րա­ կան համակարգերի երեք առանձնահատ­կութ­ յուններով . ա ) խոսքի ազատություն , բ ) ներա­ ռակ­ ան քաղաքականության մշակում և գ ) թափան­ցիկ­ ութ­ յան բարձր մակարդակ։ ա ) Խոսքի ազատություն . • Ա յն դեպքում , երբ ավտոկրատ պետու­ թ­յունն­­ ե­րում ապրող մարդիկ ապա­վի­ նում են նրան՝ արդյո՞ք իրենց ավտոր­ ի­ տար ղեկավարները կորոշեն՝ գլոբալ տաքացումը պրոբլեմ է , թե՞ ոչ 4 , ժողո­վրդա­­ վարական պետությունների քա­ղա­քաց­ ի­ն­ երի համար հասանելի են քաղա­քական կամքի արտահայտման բազմաթիվ եղանակներ , և քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ընդունում կլիմայ­ական ճգնաժամի ազդեցությունը , ապա ժողովրդավարական կառավարությունների վրա գործադրվում է ճնշում , որպեսզի նրանք գործեն։ Համաշխարհային հետազոտության մասնակիցների գրեթե 70 տոկոսը շեշտել է , որ « եթե իրենց կառավարությունները հիմա չգործեն կլիմայի փոփոխության դեմ պայքա­ րելու համար , ապա նրանք հուսախաբ կա­ նեն իրենց քաղաքացիներին », իսկ գրեթե 60 տոկոսն ասել է , որ « նրանք ձայն չեն տա այն քաղաքական կուսակցությանը , որի քաղաքականություններում լուրջ չեն վերա­ բերվ­ ում կլիմայի փոփոխությանը » 5 ։ Իհարկե , ավտորիտար առաջնորդները ստիպված չեն մեծ ուշադրություն դարձնել հասարակական կարծիքի այսպիսի հարցախույզի կամ հան­րագ­ րերի , զանգվածային ցույցերի ու դպրոցների գործադուլների վրա ( նույնիսկ եթե քաղաքական արտահայտման այդպիսի միջոցները թույլատրվեն ) ։ • Ժ ողովրդավարության պայմաններում չպետք է լինի « մենք և կառավարություն » ։ Ժողո­ վրդավ­ ար­ ական հաստատությունների դերն է ապահովել , որ հասարակական կառույց­ ները բավարարեն քաղաքացիների , այդ թվում՝ երիտասարդների կարիքները , որոնք դեռևս չեն կարող քվեարկել , սակայն որոնց խոսքն ամեն դեպքում ունի նշա­ նա­կությ­ուն։ Ժողովրդավարությամբ կա­ ռավ­ ար­վող հասարակություններն ապա­ հովում են ինստիտուցիոնալացված մեխան­ իզմն­ եր պատշաճ մասնակցության և ներկայացվածության համար։ Այսպիս­ ով՝ կա­ռավ­ արող մարմինների և հաստ­ ա­տություն­ ների մանդատն է ապահովել այնպ­ իսի միջավայր , որը հնարավոր կդարձնի կայուն տեղաշարժի կայացումը։ Կա բնապ­ ահ­պա­նութ­ յանը համատեղելի և հասարակության համար բարենպաստ ածխածնաչեզոք լուծ­ ում­ների հնարավորություն տվող ենթա­կա­ռուց­վածք­ների 156 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար ստեղծման անհրաժեշտությանը վերաբերող իրազեկվածության աճող միտում , ինչի մասին վկայում են քաղա­քա­ց­ի­ների անհատական և կոլետիվ նախա­ձեռ­նութ­յուն­ները , հատկապես երիտասարդների շրջանում։ բ ) Ներառական քաղաքականության մշակում • Ո րպես քաղաքացու գործընկեր՝ ժողո­ վրդավ­ ար­ ական պետությունը չունի նորից « անիվ հորինելու » անհրաժեշտություն , այլ կարող է ըստ արժանվույն ընդունել քաղաքացիների կարիքները բավարարելու համար մշակված՝ քաղաքացիական հա­ սա­րակության նախա­ձեռնությունները և առաջարկները։ Լավագույն փորձի օրինակները , որոնք նախաձեռնում են՝ ա ) համայնքները , բ ) կուսակցությունները , գ ) ՀԿ-ները և քաղաքացիները կամ դ ) կոոպե­ րատիվները , կարող են հեշտորեն մասշ­տա­ բավորվել։ Ժողովրդավարության պայ­ման­ ներում այս ենթազգային խաղացողներն ունեն փորձարկելու ազատություն , այսինքն՝ նրանք ստիպված չեն սպասել « վերևից » եկող հրահանգներին կամ հաստատմանը , և նրանք կարևոր դեր են խաղում հաջող ծրագրերի վերաբերյալ տեղեկությունը պետությանը կամ նույնիսկ միջազգային հաստատություններին ուղղորդելու գործում։ • Ք աղաքները և համայնքները կրկնակի դեր են խաղում կլիմային վերաբերող նո­րարար­ ական ծրագրերի առնչությամբ։ Առաջին՝ համայնքները փորձում են նոր մոտեցումներ , որոնք կարող են վերար­տա­դրվել ազգային մակարդակով և դրա շրջանակից դուրս։ Երկրորդ՝ նրանք տրամ­ ա­դրում են տարածք , որտեղ քաղաքացիները կարող են փորձել սեփական ուժերը և սո­վո­րել վստահություն ունենալ իրերի դրությունը դեպի լավը փոխելու հարցում իրենց սեփական կարողությունների վրա։ Շատ սոցիալ-դեմոկրատ քաղաքապետեր սիրում են աջակցել քաղաքացիների կողմից քաղաքացիների համար նախատեսված այն նախաձեռնությունները , որոնք երաշ­ խավ­ որում են սոցիալ-էկոլոգիական քաղա­ քական­ ությ­ունների իրականացումը յուրա­ քանչյ­ուրի համար շահեկան եղանակով։ Գործիքն­ երի այն լայն տեսականին , որը կարող են կիրառել համայնքները կլիմ­ ա­ յա­կան ճգնաժամը սահմանափակելու համար , նկարագրվել է Գլուխ 6 -ում ( տե՛ս էջ 136 -ը ) ։ Անշուշտ , համայնքների համար ավելի հեշտ է իրականացնել առաջա­ դիմական կարգավորումները , եթե իրենց տեղական քաղաքական գործիչներն ասե­ լիք ունեն տվյալ խնդրի վերաբերյալ։ Ահա թե ինչու շատ համայնքներ նորից ընդլայնում են իրենց իրավասությունները ` վերամունիցիպալացնելով կենցաղային սպաս­ արկ­ ումը։ Օրինակ՝ Համբուրգում քա­ ղա­քաց­ իների նախաձեռնած հաջողվ­ ած հանրաքվեն ստիպեց տեղական ինքնա­ կառ­ ա­վարման մարմնին հետ գնել քաղաքի էներգետիկ ցանցը Գերմանիայի ամենամեծ էներգետիկ ընկերություններից մեկից , որը հիմնականում աշխատում էր ածխով և միջուկային էներգիայով , և ձեռնամուխ լինել դեպի վերականգնվող էներգիա և ջեռուցման կայուն համակարգեր անցում կատարելուն 6 ։ Վերջերս Սկոպյե քաղաքը որոշեց նույն կերպ վերամունիցիպալացնել թափոնների կառավարումը։ • Կ ուսակցություններ . Որպես համայնքների և նահանգների քաղաքական առաջնորդներ՝ կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նաև տեղում իրականացնել նորարարական ծրագրեր և այդ եղանակով ընտրողներին ու կառավարությունում իրենց քաղաքական ընդդիմադիրներին ապա­ ցուցել , որ իրենք կարող են տալ ավելի լավ լուծումներ։ Շատ ոգևորիչ է տեսնել , որ ավելի շատ սոցիալ-դեմոկրատական կուսակ­ ցություններ են հարում սոցիալական և բնապահպանական հավակնոտ քաղա­ քա­կանությունների գաղափարին , այդ թվում՝ կլիմայական ճգնաժամին դիմակայելու 7 Ժողովրդավարության ընդհանուր օգուտները և կլիմայի հավակնոտ քաղաքականությունները – 157 կոլեկտիվ ջանքերին։ Ավելի ու ավելի շատ սոցիալ-դեմոկրատներ են պայքարում կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողության համար՝ պաշտպանելու մեր սա­տարած արժեքները , այն է՝ սոցիալական արդարությունը , համերաշխությունը մարգի­ նա­լաց­ված խմբերին ազգային հա­սա­րակ­ ութ­ յուններում կամ միջազգային մակարդակում և արժանապատիվ ապագան մեր երեխաների համար։ Մենք կարող ենք դրա ապացույցները տեսնել ամբողջ աշխարհում , որոնցից են Բերնի Սանդերսի ձևավորած հատուկ « կլի­ մայի հարթակ » -ը ԱՄՆ նախագահի ընտ­րութ­ յան ժամանակ իր քարոզարշավի համար , Ֆրանս Թիմերմանի « Նոր կանաչ » կուրսը Եվրոպայի համար , Գերմանիայի ՍԴԿ-ում տեղի ունեցած փոփոխությունը շարժունակության վերափոխման առնչությամբ և Հյուսիսային Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրությունների հավակնոտ մանիֆեստը։ Ինչպես նկարագրվում է Գլուխ 1 -ում ( էջ 20), այս սոցիալ-էկոլոգիական հայեցակարգերը նոր չեն սոցիալդեմոկրատիայում , այլ դարձել են ավելի կարևոր վերջին մի քանի տարիների ընթացքում երբեմն այն պատճառով , որ քաղաքական գործիչները հասկացել են կլիմայական ճգնաժամի սոցիալական ազդեցությունները , երբեմն էլ՝ այն պատճառով , որ հասկացել են՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարին չաջակցելու դեպքում կկորցնեն իրենց ընտրողներին , քանի որ կտրուկ ավելացել է կլիմայական ճգնաժամի վերաբերյալ քաղաքացիների մտահոգությունը։ • Հ Կ-ներ և քաղաքացիների նախաձեռ­ նությ­ունն­ եր . ՀԿ-ները համայնքների և ավելի ու ավելի շատացող քաղա­քա­ցի­նե­ րի նախաձեռնությունների հետ ամբողջ աշխարհ­ ում դառնում են կլիմայի հավակնոտ քաղա­քակ­ ա­նութ­յունների շարժանիվները։ Եթե փոքր նախաձեռնությունները կարող են առաջացնել տեղական լավագույն գործելակերպեր , ապա կլիմայի փոփոխության հարցերի առնչութ­ յ­ամբ ստեղծված ՀԿ-ների միջև լա­վագ­ ույն գործելակերպերին վերաբերող փոխան­ ակ­ ումը տեղի է ունենում ազգային կամ նույնիսկ միջազգային մակարդակում՝ հավաստ­ իացն­ ելով , որ Բոգոտայում մշակվ­ ած շարժունակության հաջողված ծրագրերը իրականացվում են , օրինակ , նաև Բեռլինում։ Ժողովրդավարական հա­սա­րա­ կությ­ուն­ներում ՀԿ-ները ոչ միայն գործում են որպես « պահապան շներ » ՝ անընդ­հատ խոշորացույցի տակ պահելով քաղ­ ա­քա­ կան որոշումները , այլև շատ երկրն­ ե­րում հանդես են գալիս որպես որոշում կա­յաց­ նող­ների գործընկերներ՝ քաղաքական գոր­ ծիչ­ներին տրամադրելով նորարարական գա­ղա­փարն­ եր կամ ուսումնասիրություններ։ Այն դեպքում , երբ կայացած ՀԿ-ները հաճախ ունենում են երկարաժամկետ աջակ­ ից­ ներ և արհեստավարժ անձնակազմ , որոնց ապավինում են , քաղաքացիների նախ­ ա­ձեռ­ նությ­ունն­ երը դարձել են գրավիչ որոշակի առիթի ( օրինակ , իրենց նահանգում ածխով աշխատող նոր էլեկտրակայանի կառուց­ ման դեմ ) դեպքում պայքարող մարդկ­ անց համար կամ նրանց համար , ովքեր ցանկանում են օգտագործել իրենց հմտությ­ունները կամավորական հիմունք­ներով։ Չնայած կլիմայի փոփոխության դեմ պայք­ արի գործողությանն ուղղված քաղ­ աքաց­ իների շարժումները երկար տարիներ վերելք են ապրել , սակայն 2019 թվակ­ անին արձանագրվեց աննախադեպ աջակցությ­ուն այնպիսի նոր ( զանգվածային ) շարժ­ ումն­ ե­րին , ինչպիսիք են « ուրբաթ օրերը՝ հանուն ապագայի » կամ « էկոլոգիական ակ­ տիվ­ իստն­ եր / բնաջնջման դեմ պայքարողներ » շարժումները։ • Ա րհմիությունները կարող են օգնել խթա­ նելու սոցիալ-էկոլոգիական նորարար­ ությունը առանձին ընկերություններում ( ինչպիսին է էներգախնայողական միջոց­ ա­ ռումն­ երը հատուկ մեքենաներ շահագոր­ ծելիս ), ամբողջական ոլորտներում ( ինչպես Գերմանիայի քիմիական արդյուն­ ա­բեր­ ութ­ 158 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար յունում անցումը դեպի ավելի մեծ կա­յու­նութ­ յան ) կամ հասարակությունում՝ որպես մեկ ամբողջություն ( ինչպես հան­դես գալը հօգուտ աշխատանքային ժամերի կրճատմանը , ինչն ունի դրական բնա­պահ­պա­նա­կան համատեղ օգուտ ) ։ Ինչպես նկա­րա­գրվում է Գլուխ 1 -ում ( էջ 20), շատ դեպք­ ե­րում մերօրյա արհմիություններն արդար էկոլոգիական անցմանը ձգտող կողմ­նա­կիցներ են , որոնք ամուր կանգնած են « մահացած մոլորակի վրա չկան աշխատատեղեր » կարգախոսի հետևում։ Արհմիություններում ներգրավվածության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներն ունեն մեկ շնչի հաշվով ածխածնի ավելի փոքր հետք 7 ։ Այսպիսով՝ ասելիք ունեցող բանվորները և աշխատողները ոչ միայն անհրաժեշտություն են ժողովրդավարական տեսանկյունից , այլև այն ժամանակ , երբ խնդիրը վերաբերում է ներքևից հասարակությունը դրականորեն փոխելու համար իշխանություն ունենալուն։ • Կ ոոպերատիվները հանդիսանում են ամե­ նա­արդար և ամենաարդյունավետ ձևա­ չափը , որին աջակցում են ամուր ժողո­ վրդա­վարական հասարակությունները՝ տնտե­սա­կան տեսանկյունից ներառական և առաջադիմական կլիմայական քաղաք­ ա­ կան­ ությ­ուններ երաշխավորելու համար ( տե՛ս Գլուխ 6, էջ 141) ։ Այստեղ կարևոր է նշել , որ կոոպ­ եր­ ատ­ իվները ավելի լավ են աշխատում ժողով­ րդավ­ ար­ ական համատեքստում , որտեղ քաղաք­ ացին­ երն ի զորու են ազատորեն մասն­ ակց­ ել ստեղծված ծրագրերին։ « Վերևից ներքև » եղանակով շատ քիչ կոոպերատիվներ են ձևավորվել ավտորիտար պետություններում 8 ։ Ժողովրդավարական երկրներում համայնքների , կուսակցությունների , ՀԿ-ների , քաղաքացիների նախաձեռնությունների կամ կոոպերատիվների նախաձեռնած ծրագրերի առանձնահատկությունն այն է , որ քիչ թվով մարդիկ են պահանջվ­ ում այդպիսի առաջադիմական նախաձ­ եռ­նութ­ յուններն առաջնորդելու և դրանք հանրային ասպարեզ բերելու համար։ Բոլորի համար սոցիալական բարելավումների հանձնառու ակտիվ քաղաք­ աց­ իները մտածում են լուծումներ նորարարական , հզոր և հաշվետվողական եղանակով սննդամ­ թերքը , տեքստիլ արտադրանքը և էներգետիկան ( ընդամենը մի քանի օրինակ բերելով ) տեղայ­նացն­ ելու նպատակով։ Այն կո­ լեկտ­ իվ գործողությունը , որին ականատես ենք լինում այսօր տեղական մակարդակում , և որին պատշաճորեն աջակցվ­ ում են նաև տեղական կամ ազգային կառավ­ արությունները , օգուտ կլինի նաև վաղվա սերունդների համար։ Հանրային մասնակցության և ներառական որոշումների կայացման գործը­ ն­թացների ժողովրդավարական գործիքները տալիս են հնարավորություն , որ ակտիվ քաղաքացիները առաջարկեն և իրա­ կան­ ացեն « ներքևից վերև » կառուցվածքին խարսխված գաղափարներ ու փոփոխություններ , որոնք պետք է քաղաքը հատ­ ակագծողների , ճարտարագետների և այլ փորձագետների աջակցությամբ կարողանան վերաձևավորել կայուն ապագա իրենց համայնքների համար։ Ուստի , համայնքներն արժանի են , որ նրանց տրվի փորձարկման և կայուն ապագայի լավագույն լուծումներն ինքնուրույն որոշելու 7 Ժողովրդավարության ընդհանուր օգուտները և կլիմայի հավակնոտ քաղաքականությունները – 159 հնարավորություն՝ Փարիզի համաձայնագրի և « Կայուն զարգացման 2030 օրակարգի » հիման վրա։ Առայժմ համայնքային ծրագրերի բոլոր դրական փորձերը , այն է՝ տեղական , կայուն և կլիմայի հետ համատեղելի էներգետիկ , պարենային արտադրության ու տրանսպորտային ծրագրերը , հանդիսանում են այս գործընթացի էական բաղադրիչ մասը։ • Ե նթազգային խաղացողները նույնպես մասնակցում են ապացույցների վրա հիմնված որոշումների կայացմանը . քաղ­ ա­ քացիների նախաձեռնությունների ներ­կայա­ ցուցիչները կարող են դեմ առ դեմ հանդիպման ընթացքում իրենց պատգամավորի ուշա­ դրությ­անը ներկայացնել որևէ հաջողված նախագիծ , կամ ՀԿ-ները կարող են լսումների ընթացքում բացատրել , թե ինչու ձախողվեց տվյալ գաղափարը։ Տեղեկատվությունը դեպի վերև ուղղորդելու այս գործընթացի լավ օրինակներից է « շարքային զանգվածների կլիմայի պլանը », որը հավաքում և գնահատում է CO2 -ի արտանետումների կրճատման բազ­ մաթիվ գաղափարներ հնարավորինս արագ և սոցիալական արդար եղանակով 9 ։ • Ժ ողովրդավարական բարեկեցիկ երկրնե­ րում մարգինալացված խմբերին հաշվի են առնում հենց ամենասկզբում ՝ քա­ղա­ քականությունները ներդնելիս։ Այսպիսով՝ ավելի մեծ է հա­վան­ ա­կան­ ությունը , որ կլիմայի քաղաք­ ակ­ ան­ ությ­ունները նախագծվում են այնպես , որ ապահովեն սոցիալական արդարություն և կանխեն սոցիալական բացերի խորացումը ( ինչպես տեսել ենք Գլուխ 1 -ում , էջ 20) ։ Ի տարբերություն դրա՝ ավտորիտար ռեժ­ իմ­ ների՝ « վերևից ներքև » որոշումների կայացման ձևը հաճախ ձախողվում է . ավելի հավանական է , որ ավտորիտար առաջնորդներն արագորեն կընդունեն կլիմայի ռազմավարությունները՝ առանց կառավարության անդամների , խորհրդա­ րանի կամ հասարակության շրջանում նախորդող որոշակի բանավեճի։ Այնուհանդերձ , նույնիսկ եթե այս ռազմավարությունները լավ տեսք ունեն թղթի վրա , դրանց իրականացումը հաճախ խոչընդոտվում է , քանի որ հաշվի չեն առնվել ենթազգային խաղացողների կարիքները և կարողությունը։ Համայնքները կարող են չունենալ որակավորված մարդիկ կամ շահագրգռվածություն տեղի իրողությունների հետ որևէ կապ չունեցող 160 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար ռազմավարություններ իրականացնելու հարցում 10 ։ Այդպիսի ռեժիմներում փորձագետներն ունեն սահմանափակ ազդեցություն նոր քաղա­քա­կա­ նութ­յուններ ձևավորելիս , և չկա նաև կանոնավոր փոխանակում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կամ բաց քննարկում ընտրողների հետ։ Որպես հետևանք՝ չկա որևէ գործընթաց , որը կապահովի քա­ղա­քա­կա­ նությունների կիրառականությունը նախքան դրանց իրականացումը։ • Ա վտորիտար ռեժիմներում ավելի քիչ են նաև մշակված լավագույն գործելակերպի օրի­ նակները . համայնքների առաջնորդները հաճախ չունեն դա անելու համար ո՛չ քաղա­ քական ազատություն , ո՛չ մոտիվացիա , քանի որ նրանց քաղաքական պաշտպանների վերանշանակումը կախված է ոչ թե ընտ­րող­ ների շրջանում նրանց ունեցած ժողո­վրդա­ կանությունից , այլ ավտորիտար առաջնորդի քմահաճույքից։ Եվ եթե քաղաքացիների կամ անկախ ՀԿ-ների նախաձեռնություններին նույնիսկ թույլ չի տրվում գոյություն ունենալ , ապա նրանք ակնհայտորեն չեն կարողանա ձևավորել լավագույն գործելակերպ։ • Ա վտորիտար ռեժիմներում կա նաև կոռուպ­ ցիայի և անարդյունավետության ավելի բարձր ռիսկ , որն իմաստազրկում է կլի­ մայի ռազմավարությունները բոլոր մա­ կարդ­ ակ­ներում։ Հանրային դիսկուրսի և լրատ­վա­մի­ջոցն­ երի ազատության խիստ սահ­ մա­նա­փակ­ման պայմաններում կոռուպցիան և խարդախությունը կարող են ծաղկել։ Օրինակ , եթե հնարավոր է և ավելի էժան է կա­շա­ ռել որևէ աուդիտորի , ապա ածխով աշ­խա­ տող էլեկտրակայանների ֆիլտրերը կմնան անջատված։ Եվ եթե դատավորների որո­ շումն­ երի հիմքում « սեղանի տակից » ստաց­ վող ծրարի մեծությունն է , ապա աուդի­տոր­ ը երբեք պատասխանատվության չի ենթարկվի։ Եվ վերջապես , եթե անկախ լրա­գրողները չունեն նման սկանդալները բացա­հայտելու ազատություն , ապա կլիմայի ռազ­մա­վա­րութ­ յունները կշարունակեն լավ տեսք ունենալ թղթի վրա , բայց արտանետումները չեն կրճատվի։ • Ա նշուշտ , ժողովրդավարական հասարակութ­ ­յու­նում նույնպես կա խար­ դախ­ ությ­ուն և կոռուպցիա։ Հաճախ ան­ հանգստությ­ան պատճառ են դառնում լոբբիստն­ եր­ ի գործողությունները , և այդ կազմակերպություններից շատերն ընդդի­ ման­ ում են կայուն ապագայի գործընթացին։ Այդուհ­ անդ­ երձ , վիճակագրությունը ցույց է տալիս , որ կայացած ժողովրդավարությունն ունի կոռուպցիայի ավելի ցածր մակարդակ այն պարզ պատճառով , որ անկախ լրատ­ վամ­ իջոցները կամ ազդարարները կարող են մերկացնել այդպիսի դեպքերը , և որով­ հետև կոռումպացվածի համբավ ունեցող քաղաքական գործիչներին կարող են հետ կանչել իրենց պաշտոններից 11 ։ Սա հատկապես կարևոր է կլիմայի և այլ բնապահպանական քաղաքականությունների իրականացման համար , որը կարող է աշխատել միայն այն դեպքում , երբ այն պաշտպանված է յուրաք­ անչ­ յուր մակարդակում , այսինքն , եթե հետիոտների համար նախատեսված գոտիները խախտող ընկերությունները կամ մեքենայի վարորդները չեն « կաշառում իրենց ելքը » մնացած բոլորի հաշվին։ • Ս ոցիալ-դեմոկրատական տեսանկյունից կարևոր է հետևողականորեն խթանել ժողով­ րդավար­ ական համակարգի այս առանձնահատկությունները . արտա­ հայտ­վելու ազատությունը , ներառական քաղա­քա­կա­նության մշակումը , ի տար­ բեր­ ութ­յուն « վերևից ներքև » որոշումների կայացմանը՝ նաև հակակոռուպցիան և թափանցիկությունն են բարձր տեղ զբաղեցրել սոցիալ-դեմոկրատական օրա­ կարգ­ ում։ Ուստի , լավ նորություն է այն , որ մեր կառավարման համակարգերի հենց այս առաձն­ ա­հատկ­ ութ­յուններն են ապահովում իդեալական շրջանակ կլիմայի հավակնոտ քաղաքականությունների ձևակերպման համար։ 7 Ժողովրդավարության ընդհանուր օգուտները և կլիմայի հավակնոտ քաղաքականությունները – 161 Իսկ ի՞նչ կասեք … … այն խնդրի մասին , որ ժողովրդավարական համակարգը , որի վերջնական նպատակը բոլոր շահագրգիռ խմբերի համար շահավետ փոխզիջման գնալն է , չկարողանա լուծել կլիմակական ճգնաժամը , քանզի հնարավոր չէ քաղաքական գործարք կնքել մթնոլորտի հետ։ Արդյո՞ք մենք չպետք է ձևավորենք քաղաքացիների հավաքներ այս մարտահրավերն ընդունելու համար։ Հետագա քայլեր . հանրային քննարկումները՝ որպես հավելում ձևավորված ժողովրդավարական ընթացակարգերին Որոշումների կայացման ժողովրդավարական գործընթացի համար պահանջվում է ժամանակ , և , երբ խնդիրը վերաբերում է 1.5°C թիրախին , ժամանակը մեր կողմից չէ։ Ամեն դեպ­քում , ինչպես արդեն ներկայացվեց , ժողո­վրդավ­ ա­ րա­կան , մասնակցային որոշումների կայա­ցումը պարզապես ավելի արդյունավետ է երկա­րաժ­ ամ­ կետ հեռանկարում և , անշուշտ , հան­դիսա­նում է այն բաղկացուցիչ տարրը , որը մենք ցան­կան­ ում ենք փայփայել սոցիալ-էկոլոգիական ապա­գայում։ Շատ սոցիալ-դեմոկրատների և առաջադեմ քաղաքացիների համար ուղիղ ժողով­ րդավա­րութ­ յան նոր գործիքները բավականին գրավ­ իչ են , սակայն դրանց կայացումը նույնպես ժամ­ ա­նակ է պահանջում։ Մեզ համար պարզապես հնարավոր չէ նախ սպասել քաղաքական բար­ ե­փոխում­ ների իրականացմանը , և հետո պատ­րաս­տվել կլիմայական ճգնաժամի դեմ պայքարին , քանի որ մինչ այդ 1.5°C թիրախը , անկասկած , կդառնա անհասանելի։ Ուստի , ո՞րն է լուծումը։ Ուստի , ո՞րն է լուծումը։ 1. Առաջին՝ ինչպես արդեն ներկայացվել է Գլուխ 6 -ում , մեր ներկա ներկայացուցչական ժողովրդավարական համակարգերը կատարելապես ունակ են լուծում տալ կլիմայական ճգնաժամին , եթե քաղ­ ա­ քա­կան գործիչներն օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները ( ճիշտ այնպես , ինչպես արվեց Քովիդ19 ճգնաժամի ընթացքում ) ։ 2. Ե րկրորդ՝ հանրային քննարկման գործիքները՝ քաղաքացիների հավաքները կամ հանձնաժողովները , կարող են լինել շատ լավ հավելում ստեղծված քաղաքական 162 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար գործընթացներին , սակայն չպետք է փոխարինեն դրանց։ Դրական օրինակներից են , հանրաքվեն Հյուսիսային Մակեդոնիայում 2016 թվականին ոսկու նոր հանքերի բացման կապակցությամբ 12 և Իռլանդիայում ( հաջորդիվ՝ նաև ՄԹ-ում և Ֆրանսիայում ) քաղաքացիների հավաքների ստեղծումը , որոնք մշակեցին առաջարկություններ կլիմայի ճգնաժամը սահմանափակելու համար 13 ։ 3. Երրորդ՝ քանի որ չենք կարող բանակցել կլիմայի հետ , համատեղելիությունը Փարիզի համաձայնագրին պետք է ապահովել ամենասկզբից։ Օրինակ՝ « Ածխի հարցերի առնչությամբ հանձնաժողովները » պետք է համախմբեն բոլոր համապատասխան շահառուներին 1.5°C թիրախին համահունչ , մինչև որոշակի ժամանակահատվածում սոցիալական արդար ելքային ռազմա­ վա­րություն քննարկելու նպատակով , իսկ փուլային դադարեցման ամսաթիվը չի կարող լինել բանակցելի ( տե՛ս նաև Գլուխ 1 -ը , էջ 20) ։ 4. Չորրորդ՝ մենք պետք է անդրադառնանք այսօրվա խնդիրներին՝ օգտագործելով այն գործիքները և ռեսուրսները , որ ունենք հենց հիմա , և երբեք չպետք է հետ կանգնենք։ Նույնիսկ եթե որոշ երկրներ 2020 թվականին չեն ընդունում կլիմայի հարցերի առնչությամբ Փարիզի համաձայնագրին համահունչ CO2 -ի կրճատման թիրախները , հասարակական իրազեկվածությունը դեռևս իր տեղում է , ճնշումը մեծանում է , և մոնիթորինգի գործիքներն առկա են։ Եթե ածխի փուլային դադարեցման օրվա համար հաշվի չի առնվում 1.5°C թիրախը , ապա պետք է նորից բանակցել դրա շուրջ եթե ոչ այս , ապա հաջորդ տարվա ընթացքում։ Իսկ ի՞նչ կասեք … ... « ներքևից վերև » քաղաքականության մշակման գործընթացներում բոլոր քաղաքացիների ներկայացվածության պատշաճ մակարդակի ապահովման մասին։ Հետագա քայլեր . միասին ձևավորենք սոցիալէկոլոգիական վերափոխումը • Մ արգինալացված խմբերը ոչ միայն օգտվում են կլիմայի հարցերի վերաբերյալ շատ ծրագրերից ( ինչպես երևում է Գլուխ 1ում , էջ 20), այլև վերջիններս մշակվում են նրանց հետ համագործակցության պայմաններում , այդպիսով ամրապնդելով սեփական ուժերին ապավինելու զգա­ցո­ղութ­ յունը և խրախուսելով նրանց առավել ակտիվ մասնակցությունը։ Ավելի քիչ արտոնյալ խմբեր­ ի մասնակցությունը մեծացնելու սո­ ցիալ-դեմոկրատական նպատակը կլիմայի վերաբերյալ ծրագրերի անբաժանելի մասն է . բազմաթիվ համայնքներ տրամադրում են սոցիալական ֆոնդեր ավելի քիչ ապահովված քաղաքացիների իրականացրած ծրագրերի համար , ինչպես արել է , օրինակ , Գերմանիայի ամենաաղքատ գյուղական շրջաններից մեկում գտնվող Հռենոսի Հունսռյուքի կոմ­ սությ­ունը։ Օրինակ՝ լեհական Սլուպսկ քաղաքում անօթևանները իրենք են տեղադրել էներգաարդյունավետ էլեկտրական լամպեր իրենց կացարաններում։ Ընդ որում , ամբողջ աշխարհում քաղաքացիների հետ համագործակցային նախաձեռնությունների միջոցով մարգինալացված թաղամասերում ստեղծված համայնքային այգիները ոչ միայն դրական ազդեցություն են ունեցել մարդկանց առողջության և բարկեցության վրա , այլև բարելավել են սոցիալական միասնությունը և բարձրացրել « համայնքային զգացողությունը » 14 ։ • Չ նայած նույնիսկ ամենաժողովրդավարական հասարակությունում ամեն քաղաքացի կամ համայնքի անդամ չէ , որ հետաքրքրված է որոշումների կայացման գործընթացին մասնակցելուն կամ ունի դրա ժամանակը , սակայն , ամեն դեպքում շատ կարևոր է , որ ձգտենք ապահովել ժողովրդավարական հասարակությունների բաց լինելը և այն գործիքների ու մեխանիզմների տրամադրումը , որոնք կխրախուսեն և հնարավորություն կտան յուրաքանչյուրին ձևավորել մեր 7 Ժողովրդավարության ընդհանուր օգուտները և կլիմայի հավակնոտ քաղաքականությունները – 163 սոցիալ-էկոլոգիական ապագան։ Պետք է ընդլայնել ակտիվ քաղաքացիության շեմը կրճատող նոր հայեցակարգերը , ինչպես արվել է Աթենքում քաղաքացիների , համայնքային խմբերի և քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների հետ խորհրդակցության և ներգրավվածության խթանման նպատակով ստեղծված SynAthina սոցիալ նորարարական հարթակի միջոցով , որի նպատակն է քաղաքային պրոբլեմների համար լուծումներ գտնելը , որոնք կարող են կիսվել և քննարկվել տեղական ինքնակառավարման մարմինների , բիզնես համայնքի և քաղաքական առաջնորդների հետ 15 ։ Իսկ ի՞նչ կասեք … ... այն տեսակետի մասին , որ որոշ բնապահպանական ՀԿ-ներ ունեն կողմնորոշում ավելի շատ դեպի շահը , քան՝ դեպի քաղաքացիները։ Հետագա քայլեր . կլիմայի հավակնոտ քաղաքականությունների առանցքային խաղացողը • Հ Կ-ները էական դեր են խաղում օրենքով ամրագրված իրավունքների և կոռուպցիայի խնդիրների լուծման հարցերում , քանի որ պայքարում են քաղաքացիների ձայնը և շահերը լսելի դարձնելու համար։ Այնուհանդերձ , դա բոլոր ՀԿ-ներին չի ապահովագրում կոռուպցիայից և հետ չի կանգնեցնում իրենց շահերը ներկայացնելուց , հատկապես այն ժամանակ , երբ կանաչ PR -ը / գրինուոշինգ / դառնում է իրական սպառնալիք։ Ինչպես ցույց է տվել կանադացի հեղինակ և հասարակական ակտիվիստ Նաոմի Քլեյնը , ՀԿ-ները երբեմն ավելի շատ վնաս են հասցնում , քան օգուտ բերում , հատկապես , երբ նրանք չեն կարողանում իսկապես անկախորեն գործել , այլ կախում են ունենում կառավարությունների կամ լոբբիստների ֆինանսական աջակցությունից։ Այնուհանդերձ , բոլոր մակարդակներում լավ կառավարում խթանող ժողովրդավարական գործիքները և մեխանիզմները կարող են պայքարել այսպիսի բացասական արտաքին ազդակների դեմ։ Ավելին՝ այդ գործիքները կարող են արգելել , որ մեկ հոտած խնձորը չփչացնի հասարակության սյան իմիջը . այն սյան , որը կյանք է ներշնչում կլիմայական ճգնաժամի ադապտացմանը և մեղմացմանը՝ միևնույն ժամամակ հետամուտ լինելով մարդասիրական ասպեկտին։ Բնապահպանական ՀԿ-ները խաղացել են և շարունակում են խաղալ կարևոր դեր բոլորի համար կայուն ապագային հետամուտ լինելու հարցում։ Հիանալի նախաձեռնությունների առատությունը՝ լինի դա տեղական մակարդակում , ինչպիսին է «SynAthina» հարթակը , կամ միջազգային մակարդակում , ինչպես « ուրբաթ օրերը՝ հանուն ապագայի », հնարավոր են դառնում միայն շնորհիվ քաղաքացիական հասարակության , որը հանդիսանում է ուժեղ ու հզոր խաղացող և մասնակից է ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացին։ Իսկ ի՞նչ կասեք … … կլիմայի առանձին քաղաքականությունների լայն ընդունելությունն ապահովելու դժվարության մասին . օրինակ՝ իրենց թաղամասում կառուցվող հողմաղացների դեմ բողոքող մարդիկ։ Հետագա քայլեր . լիակատար աջակցություն • Ք աղաքացիների շրջանում կա զգալի աջակց­­ ութ­յ­ուն հավակնոտ կլիմայի քա­ ղա­ք­ ակա­նութ­յունների ընդունման հար­ ցում ( տե՛ս Գլուխ 1, էջ 8, և Գլուխ 5, էջ 115) ։ Ներկայացուցչական ժողովրդա­վ­ ա­ րություններում սա բավարար զորակ­ ցութ­յուն է հավակնոտ գործո­ղութ­ յանը։ Ոչ բոլոր քաղաք­ ա­կան­ ութ­յունն­ երն են , որ պետք է քննարկվեն և լիարժեք հավանություն ստանան ամեն մի քաղաքացու կողմից։ Կարելի է ապշել , երբ տեսնում ես քաղաքական գործիչների , որոնք պահանջում են համընդհանուր աջակցություն կլիմայի 164 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար հավակնոտ քաղաքականությունների ընդունման համար՝ միաժամանակ հանդես գալով այլ քաղաքական ոլորտներում մեծամասնության կամքի դեմ ( օրինակ՝ Ազատ առևտրի համաձայնագրին աջակցելը ) ։ Եթե այսքան շատ քաղաքացիների բարկեցությունը և ժողովրդավարական համակարգի աշխատանքը վտանգված են , ապա քաղաքական գործիչներն ունեն նաև առաջնորդելու մանդատ , ի վերջո , նրանք ընտրվել են դրա համար 16 ։ Եթե պետությունը խուսափում է այս պարտականությունից և ծանրաբեռնում է քաղաքացիներին որոշումներով առ այն , թե կլիմայի հետ համատեղելի ինչպիսի կյանք են նրանք ուզում , ապա արդյունքում ստացվում է երկու բացասական ազդեցություն . 1. Հասարակության մեջ բացի խորացում . եթե Սբ . Ծննդյան ընթրիքը խանգարվում է բուսակերական ուտելիքի կամ հնդկահավի վերաբերյալ քննարկումներով , կամ եթե գյուղացիները հասնում են նրան , որ տարիներով դատարանում պայքարում են նոր հողմաղացի խնդրի առնչությամբ , ապա մենք կանգնում ենք տրոհված հասարակություն ստեղծելու վտանգի առաջ։ 2. Սոցիալական և բնապահպանական առումով իրազեկ քաղաքացիներն իրենց խաբված են զգում . որոշ մարդիկ ուզում են ավելի շատ ուղղորդում կառավարությունից , քանի որ նրանք պարզապես չունեն կարողություն յուրաքանչյուր որոշումը համապատասխանեցնել նախապես կատարված սոցիալական , աշխատանքային և բնապահպանական ստանդարտների հետազոտություններին , և այնուհետև համեմատել այդ ստանդարտները հար­մար­ ավետության և ապրանքի գնի հետ 17 ։ Այն քաղաքացիները , որոնք , ի վերջո , բոլորիս օգուտ են տալիս՝ որդեգրելով կլիմայի հետ համատեղելի ապրելակերպ , նաև հուսախաբ են լինում , երբ պետությունը չի արգելում հասարակության մյուս անդամներին ավերել մեր ապագան։ • Չ նայած կարիք չկա յուրաքանչյուր քաղ­ աքացու կլիմայի և այլ քաղ­ աք­ ա­կանությունների համոզելու հարցում , բայց պետք է գտնել հավասարակշռություն ուղիղ դեմոկրատիայի տարրերով բարելավված ներառական որոշումների կայացման և երկիրն առաջնորդող քաղաքական գործիչների միջև։ Այստեղ կարող են կարևոր դեր խաղ­ ալ կառավարության և առանձին քաղաքացիների միջև միջանկյալ խաղացողները։ • Ե վ վերջինը՝ էական նշանակություն ունի , որ մենք հնարավորություն տանք մտահոգ մարդկանց վերաձևավորել իրենց ապագան դրական ուղղությամբ . եթե մարդկանց տրվում է իրենց համ­ այնքն­ երի հողմաղացներում ներ­ դրում կատարելու ( օրինակ՝ որպես կոոպ­ ե­ րա­տիվի մաս ) և հողմաղացի դիրքի մասին իրենց խոսքն ասելու հնարավորություն , ապա այսպիսի ծրագրերին ընդդիմանալը դառնում է աջակցություն։ Իսկ ի՞նչ կասեք … ... այն նեոլիբերալ դոկտրինի մասին , որը մեր պետություններին դրդում է նախապատվությունը տալ ( կարճաժամկետ ) տնտեսական որոշումներին , քան քաղաքացիների բարեկեցության և բնապահպանական խնդիրներին։ Հետագա քայլեր . մեզ ամեն դեպքում պե՛տք է սոցիալական պետություն • Մ ի կողմ դնելով բնապահպանական խնդիրները՝ մենք պետք է կրկին մտածենք մեր պետության դերի մասին և վերադառնանք դեպի ժողովրդավարական համակարգ , որտեղ սեփական քաղ­ ա­ քացի­ների բարեկեցությունը և առողջ միջավայրը դրվում են գործ­ ող­ ու­թյուն­ ների առանցքում։ Ոչ թե տնտես­ ական , այլ , նախևառաջ , մարդկանց շահերին առաջ­ նակ­ արգ նշանակություն տալը տասնամ­ 7 Ժողովրդավարության ընդհանուր օգուտները և կլիմայի հավակնոտ քաղաքականությունները – 165 յակներ շարունակ եղել է սոցիալ-դե­մոկրա­ տիայի հիմնական նպատակներից մեկը։ Զարգացման ազգային քաղա­քա­կա­նութ­ յունները պետք է մշակվեն այնպես , որ դրանք չսահմանափակվեն ընտ­րութ­յուն­ների ցիկլերով և քաղաքական օրակարգում դնեն կայուն և երկարաժամկետ առաջ­նա­հեր­թութ­յուններ։ • Ք ովիդ19 -ի միջոցառումներն իրականացնելիս ամբողջ աշխարհի երկրները ցույց տվեցին , որ նրանք ունակ են գործել նույնիսկ ընդդեմ տնտեսական շահերի , երբ խաղաքարտին դրված է քաղաքացիների կյանքը։ Մենք ամեն ինչից վեր դասում ենք մարդկանց , հատկապես խոցելի խմբերի , տարեցների և հիվանդների առողջությունը , չնայած դա նշանակում էր ամիսներ շարունակ տնտեսական տոտալ արգելափակում։ Ուստի , նայելով կլիմայական ճգնաժամին , տեսնում ենք , որ փաստարկը , որ որոշակի գործողություն « քաղաքականապես անհնարին է », քանզի կարճաժամկետ տնտեսական շահերն ավելի կարևոր են , քան մարդկանց կյանքը և բարեկեցությունը , անշուշտ , կորցրել է իր արժանահավատությունը։ Հիմա մենք պետք է վստահեցնենք , որ համավարակից հետո անհրաժեշտ վերականգնման փաթեթները թելադրված են կանաչ և սոցիալական նորարարությամբ , որտեղ կկարևորվի ոչ թե քչերի , այլ շատերի բարեկեցությունը։ Ինչի՞ն ենք մենք ձգտում • Ժ ողովրդավարության պայմաններում դու՛ք եք այն փոփոխությունը , որ ուզում եք տեսնել , երբ հարցը վերաբերում է կլիմայական ճգնաժամը հաղթահարելուն։ Եկեք օգտագործենք ամբողջ աշխարհի միլիոնավոր քաղաքացիների ներուժը՝ ոչ միայն սոցիալ-էկոլոգիական , այլև առավել ներառական ապագա կառուցելու համար՝ արձագանքելով խոցելի խմբերի ձայները հզորացնելու սոցիալ-դեմոկրատական կոչին։ Կան այդ ձայները լսելու բազմաթիվ եղանակներ՝ քաղաքացիների հավաքներ , բողոքներ ,( դպրոցի ) գործադուլեր կամ թաղամասային ծրագրեր։ • Ժ ողովրդավարությունների հիմքը քայ­ քայող կլիմայական ճգնաժամի փոխարեն եկեք զորացնենք քաղաքացիներին , հա­մայնքները , կոոպերատիվները և ՀԿները , որպեսզի միասին ձևավորենք մեր ընդհանուր ապագան։ 166 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ սոցիալապես արդար Աղբյուրներ և ծանոթագրություններ Ծանոթագրություններ 1 «2015 թվականին EIU -ի ( Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ ) կողմից՝ որպես ժողովրդավարական խմբավորված քսան երկրներ ունեին 34.2 միջին վարկանիշ էներգետիկ կայունության համաթվում , այն դեպքում , երբ 27 ավտորիտար ռեժիմներ , որոնց համար կային կլիմայի տվյալներ , գտնվում էին ավելի ցածր հորիզոնականներում՝ ունենալով 85.6 միջին վարկանիշ » ։ Կարևոր է նշել , որ այդպես է նաև մեկ շնչի հաշվով ցածր եկամուտ ունեցող ժողովրդավարական երկրների համար . ուստի ազգի հարստությունը ( որը հաճախ համապատասխանում է ժողովրդավարացմանը և բարձր արտանետումներին ) որոշիչ գործոն չէ։ Տե՛ս https://foreignpolicy.com/2016/06/01/democracy( վերջին մուտքը 23.5.2020 թվականին ) ։ 2 Տե՛ս https://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=IND&mtdsg_no=XXVII-13&chapter=27&clang=_en ( վերջին մուտքը 25.7.2020 թվականին ) ։ 3 Շուլց և Սթոն (1994 թ .). Authoritarianism and Attitudes toward the Environment( Ավտորիտարզմ և վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ ) ։ 4 Տե՛ս https://foreignpolicy.com/2016/06/01/democracy( վերջին մուտքը 23.5.2020 թվականին ) ։ 5 Տե՛ս https://www.ipsos.com/sites/default/files/ct/news/documents/2020-04/earth-day-2020-ipsos. pdf( վերջին մուտքը 21.6.2020 թվականին ) ։ Սա հզոր հակափաստարկ է այն պնդման դեմ , որ ժողովրդավարական որոշումներ կայացնողները կարող են անտեսել կլիմայական ճգնաժամը , քանզի նրանք կարևորում են այն որոշումները , որոնք ազդում են իրենց քաղաքական մանդատի ամբողջ ժամանակահատվածի վրա։ Այն վտանգը , որ ապագայի ռիսկերը կարող են անտեսվել (!), ակտուալ է եղել անցյալում , սակայն երբ կլիմայական ճգնաժամը ծավալվում է նաև Գլոբալ Հյուսիսում , այն այլևս չի ազդում կլիմայի փոփոխության դեմ պայքարի վրա։ 6 Տե՛ս https://carbonneutralcities.org/how-hamburg-regained-control-of-its-energy-utility/( վերջին մուտքը 22.6.2020 թվականին ) ։ 7 Հուերթա Ալվարեզ , Կամիլա , Յորք , Ռիչարդ և Մակգիի , Ջուլիուս Ալեքսանդր (2019 թ .). Is Labor Green? ( Արդյո՞ք աշխատանքը կանաչ է ), Nature and Culture -ում ( Բնություն և մշակույթ ), 2019 թ . մարտ , էջ 1738 ։ 8 Գերմանիայն ունի ակտիվ էներգետիկ կոոպերատիվների ամենամեծ թիվը (824 ՝ 2018 թ . հունիսի դրությամբ ), որը մոտենում է Դանիայի նախորդ ամենաբարձր՝ 931 ցուցանիշին , որին այն հասել էր 1999 թվականին։ 9 Տե՛ս https://gerechte1komma5.de/en/klimaplan-von-unten/( վերջին մուտքը 21.6.2020 թվականին ) ։ 10 Տե՛ս Յու , Ջինգ , Զույդեմա , Քրիսթիան և Գյուգերել , Կաթարինա (2018 թ .). Experimenting with decentralized energy governance in China: The case of New Energy Demonstration City Pro gram,( Ապակենտրոնացված էներգետիկ կառավարման հետ անցկացվող փորձարկումները Չինաստանում . քաղաքի էներգետիկ ցուցադրական նոր ծրագրի դեպքը ): Journal of Cleaner Produc tion ամսագրում 189, էջ 830-383. 11 Տե՛ս Ուարեն , Մարկ Ե .(2004 թ .) What Does Corruption Mean in a Democracy?,( Ի՞նչ է նշանակում կոռուպցիան ժողովրդավարության պայմաններում ). American Journal of Political Science 48 -ում , թիվ 2, էջ 328-343 ։ 12 Տե՛ս https://globalvoices.org/2017/04/25/one-small-towns-referendum-on-gold-mining-is-a-big-victo ry-for-citizen-participation( վերջին մուտքը 22.6.2020 թվականին ) ։ 13 Տե՛ս https://www.citizensassembly.ie/en/how-the-state-can-make-ireland-a-leader-in-tackling-climatechange/recommendations/ և https://www.climateassembly.uk/( վերջին մուտքը 22.6.2020 թվականին ) ։ 14 Տե՛ս , օրինակ , http://www.slupsk.pl/zielonypunkt/ -ը և https://www.strongtowns.org/journal/2018/8/16/ the-case-for-community-gardensը։ 15 SynAthinaն քարտեզավորում է քաղաքացիների նախաձեռնությունները , ավելացնում է դրանց լուսաբանումը և օգնում նրանց կապ հաստատել մասնավոր հատվածի , տարբեր փորձագետների և տեղի վարչական մարմինների հետ։ Գնահատելով քաղաքացիների գործողությունները և ընդունելով քաղաքացիական հասարակությունից լավագույն գործելակերպերը՝ SynAthinaն մշտապես տեղեկացնում է համայնքային մարմիններին քաղաքացիների առաջնահերթությունների մասին և դրդում ունենալ թարմացված կարգավորումներ , պարզեցված ընթացակարգեր ու ստեղծագործ փոխգործակցություններ քաղաքացիների հետ՝ քաղաքացիների կարիքներին արձագանքելիս վարչակազմի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Հավելյալ տեղեկատվության համար տե՛ս https://www.synathina.gr/en -ը։ 7 Ժողովրդավարության ընդհանուր օգուտները և կլիմայի հավակնոտ քաղաքականությունները – 167 16 Կլիմայական ճգնաժամը միակ քաղաքական ոլորտը չէ , որտեղ անհրաժեշտ է քաղաքական առաջնորդություն։ Վերջին տարիներին ԼԳԲՏ իրավունքներն ուժեղացել են շատ երկրներում՝ չնայած փոքրամասնության բողոքներին , քանի որ շարունակական խտրականությունը կհակասեր մարդու իրավունքների ստանդարտներին։ 17 Չպետք է անհրաժեշտ լինի ուսումնասիրել այն սոցիալական և բնապահպանական պայմանները , որոնցում արտադրվում են սմարթֆոնները , այլ պետք է պարզապես արգելել երեխայի աշխատանքի օգտագործմամբ արտադրված և բնապահպանական աղետ առաջացնող ապրանքների ներմուծումը։ Տե՛ս https://www.zeit.de/kultur/2019-06/konsumverhalten-verbote-gesetze-veraenderungen-gewohnheit-freiheit/ seite-2( վերջին մուտքը 22.4.2020 թվականին ) : Աղբյուրներ Ժողովրդավարական համակարգերի և կլիմայի քաղաքականությունների միջև կապի վերաբերյալ մանրամասն քննարկումը կարող եք գտնել այստեղ . https://foreignpolicy.com/2016/06/01/democracy Այստեղ կարող եք գտնել հետաքրքիր վիճակագրություն , որտեղ ցույց է տրված համաշխարհային մակարդակում և հատկապես ժողովրդավարություններում հզոր աջակցությունը կլիմայի հավակնոտ քաղաքականություններին . https://www.ipsos.com/sites/default/files/ct/news/documents/2020-04/earthday-2020-ipsos.pdf Հեղինակների խոսքը Սոնյա Շիրմբեք | հեղինակ Ես ավելի ու ավելի շատ եմ գիտակցում , որ այս մարտահրավերը վերաբերում էր ոչ թե « կլիման պաշտպանելուն », այլ Եվրոպայում բոլորիս սոցիալական ձեռքբերումները և մեր կյանքի ուղին պաշտպանելուն Վիկտորիա Ստոյչիու | հեղինակ Գրելը ենթադրում է նաև հայտնագործություն։ Երբ գրելը կոլեկտիվ գործընթաց է , այն դառնում է իրական ուսուցողական փորձառություն։ Հուսով եմ , որ այս ձեռնարկն ընթերցողի համար կլինի այնքան հարստացնող , որքան դա եղավ ինձ համար որպես համահեղինակի։ Ռոբերտ Զանոնի | հեղինակ Կլիմայական ճգնաժամը որպես հրատապ սպառ­ նա­լիք , իսկ կլիմայի հավակնոտ քաղաք­ ակ­ ա­նու­ թյունը որպես անհրաժեշտություն տեսնելը , բար­ ե­ բախտաբար , այսօր ողջամտություն է։ Պատշաճ գործողությունը , անշուշտ , այլ պատմություն է։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործ­ ո­ղութ­ յունը սոցիալապես արդար եղանակով ապահովելը այն օրակարգի առանցքային մասն է , որը սոցիալդեմոկրատները պետք է որդեգրեն և ամրագրեն վճռական քաղաքական քայլերով։ Սա էր սույն հրա­ պարակման մեջ մեր ընդհանուր ջանքերի էությունը , և ես շատ ուրախ եմ , որ եղել եմ դրա մի մասը։ Թոմաս Օելերման | հեղինակ Այս նախագծի վրա աշխատելն ինձ ցույց տվեց , թե իրականում ինչքան համալիր և բարդ է կլի­ մայի քաղաքականությունը։ Կլիմայի քաղ­ ա­քա­ կանությունը այլևս պարզապես այլ խնդիրների նման խնդիր չէ , այն մի ամբողջ համակարգ է։ Հեղինակների խոսքը – 169 Իվանա Վուչկովա | հեղինակ Հարցն այն չէ , թե արդյո՞ք Երկրի վրա կլինի կյանք , այլ թե ով է ապրելու այնտեղ և ինչպիսի պայմաններում։ Մենք ուզում ենք ապահովել կայուն ապագա բոլորի համար , և հանուն դրա մենք պետք է կատարենք կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություն՝ սոցիալապես արդար։ Էվա Յունգե | հեղինակ և խորհրդատու Որպես շրջակա միջավայրի ոլորտի հոգեբան , ես խորապես համոզված եմ , որ կա զգալի կրկնորդում սոցիալ-տնտեսական քաղաքականությունների և կլիմայի ռազմավարական հաղորդակցությունների միջև։ Ասում են , որ ապագան նրանցն է , ովքեր ավելի լավ պատմություններ են պատմում։ Սույն հրապարակման մեջ ընթերցողը կգտնի սոցիալդեմոկրատական վերափոխման վերաբերյալ ոգեշնչող պատմությունների մի հիանալի հավաքածու։ Մաքս Օստերմայեր | հեղինակ Ինչքան շատ ես խորամուխ լինում թեմայի մեջ , այնքան բացահայտում ես համալիրության նորանոր շերտերը։ Մի անհավատալի փորձ էր այս համալիրությունում « նավարկելը » հավակնոտ և հանձնառու թիմի հետ , որն աշխատում էր մեկ ընդհանուր նպատակի ուղղությամբ , այն է՝ ցույց տալ , որ արդար և կայուն ապագա կերտելը մեր ձեռքերում է։ Թորալֆ Շտաուդ | խորհրդատու klimafakten.de -ում մեր նպատակը մարդկանց օգնելն է՝ գտնելու կլիմայի մասին խոսելու « իրենց » եղանակը։ Այս հրապարակումը « կլիմայի երգչախմբին » ավելացնում է սոցիալդեմոկրատական հզոր ձայնը։ Տպավորիչ էր ականատեսը լինել այն բանի , որ այն հզորանում է։ Հրապարակողի մասին Ֆրիդրիխ Էբերտ Հիմանադրամ / Հայաստանյան գրասենյակ Մոսկովյան փողոց 31/ 0002 Երեւան Պատասխանատու՝ Ֆելիքս Հեթթ | Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հեռ՝ +374 10 53 69 13 http://www.fes-caucasus.org/ Հրապարակումները պատվիրել ` info@fes.am Հրապարակման մեջ արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ-Էբերտհիմնադրամի տեսակետների հետ։ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի կողմից հրապարակված նյութերը կոմերցիոն նպատակներով օգտագործելը չի թույլատրվում։ ISBN: 978-9939-1-1284-8 Լուսանկարների աղբյուրները Title picture alliance/ Westend61| Westend61/ Andreas Pacek  ∙ S. 7 picture alliance/ Andreas Franke| Andreas Franke  ∙ S. 11 picture alliance/ Heikki Saukkomaa/ Lehtikuva/ dpa| Heikki Saukkomaa  ∙ S. 17 picture-alliance/ dpa/dpaweb| Rolf Haid  ∙ S. 18 unsplash| mika-baumeister  ∙ S. 20 picture alliance/ ZUMAPRESS.com| Ollie Millington/ Rmv  ∙ S. 22 picture alliance/ REUTERS| SUSANA VERA ∙ S. 24 picture alliance/ Xinhua News Agency| Li Mengxin  ∙ S.27 Archiv der sozialen Demokratie- Friedrich-Ebert-Stiftung ∙ S. 28 picture alliance/ REUTERS| RUBEN SPRICH ∙ S. 37 picture alliance/ dpa| Facundo Arrizabalaga  ∙ S. 39 picture alliance/ Frank Hoermann| SVEN SIMON  ∙ S. 43 picture alliance/ dpa| Oliver Berg  ∙ S. 49 picture alliance/ dpa| Julian Stratenschulte  ∙ S. 55 picture alliance/ Richard Linke| Richard Linke  ∙ S. 58 picture alliance/ Chen Shichuan/ Costfoto| Chen Shichuan/ Costfoto  ∙ S. 62 picture alliance/ Westend61| Robijn Page  ∙ S. 63 picture alliance/ blickwinkel/ W. G. Allgoewer| W. G. Allgoewer  ∙ S. 71 picture alliance/ANN| Viet Nam News  ∙ S. 72 picture alliance/ blick­winkel/M. Woike| M. Woike  ∙ S. 75 picture alliance/ REUTERS| YIORGOS KARAHALIS  ∙ S. 78 picture alliance/ REUTERS| AKHTAR SOOMRO  ∙ S. 84 picture alliance/ dpa| Thomas Warnack  ∙ S. 90 picture alliance/ dpa| Photocome  ∙ S. 93 picture alliance/ SZ Photo| Natalie Neomi Isser  ∙ S. 95 picture alliance/ dpa| Wael Hamzeh  ∙ S. 95 picture alliance/ Xinhua News Agency|-  ∙ S. 99 picture alliance/ dpa/ dpa-Zentralbild| Thomas Uhlemann  ∙ S. 100 picture alliance/ Hans Eder/Shotshop| Hans Eder  ∙ S. 103 picture alliance/ Newscom| Jevone Moore  ∙ S. 104 picture alliance/ dpa/ dpa-Zentralbild| Jan Woitas  ∙ S. 106 picture alliance/ dpa/ CTK| Michal Kamaryt  ∙ S. 113 picture alliance/ Westend61| Maya Claussen  ∙ S. 116 picture alliance/ PIXSELL| Goran Kovacic  ∙ S. 117 picture alliance/ Westend61| Zeljko Dangubic  ∙ S. 120 picture alliance/ TASS| Alexander Shcherbak  ∙ S. 122 picture alliance/ PIXSELL| Emica Elvedji  ∙ S. 131 picture alliance/ dpa/ CTK| Roman Vondrous  ∙ S. 132 picture alliance/ AA| Furkan Abdula  ∙ S. 134 picture alliance/ NurPhoto| Alain Pitton  ∙ S. 137 picture alliance/ Fotostand| Fotostand/ Reuhl Ինդեքս 1.5°C թիրախ 9, 20, 23, 31,35, 150, 161, 162 30 -րոպեանոց քաղաք 116 C40 քաղաքներ 80 Cedefop 40 Civitas նախագիծ 79 CO2 արտանետումներ Տե՛ս ջերմոցային գազերի արտանետումներ e-mobility 95 IPCC 9 Smart Տե՛ս նաև՝ կանաչ / կայուն խելացի գործողություններ 52 Ա Աղտոտողը վճարում է սկզբունքը 140 Անթափոն տնտեսություն 39, 54 Ազգ-պետություն 136 Ազգային մակարդակով սահմանված ներդրումներ (NDC -ներ ) 136, 143 Ազգային մակարդակում 42, 101 Ազդեցությունը ջրի սակավության վրա 111 Ազդեցությունը տնտեսական աճի վրա 53 Ազոտ 29 Ածխածնային ոտնահետք 50, 52 Ածխածնային չեզոքություն 14, 27, 37, 100, 102, 103, 113, ( Տե՛ս կանաչ կամ կայուն Եվրոպա 76, 98) Ածխածնային պայմանագրեր՝ հանուն փոփոխության 37 Ածխածնային փակուղի 37 Ածխածնի արտահոսք 36, 100, 108 Ածխածնի գնանշում 16, 25, 68, 99, 100, 101, 102 Ածխածնի չեզոքացման քաղաքականությունները 100 Ածխածնի սահմանային հարկի ճշգրտում 37, 68 Ածխարդյունաբերություն 69 Ածխի հարցերով հանձնաժողովներ 35, 162 Ածուխ 3, 22, 24, 28, 30, 32, 33, 34, 35, 42, 54, 63, 65, 66, 68, 69, 71, 73, 74, 75, 78, 110, 111, 113, 114, 116, 118, 124, 128, 162 Ակտիվ քաղաքացի 143, 158, 163 Աղմուկով աղտոտում 110, 111 Աղքատություն 28, 60, 64, 75,82, 98, 99, 126 Աղքատություն 28, 82 Ամվտոմեքենային համատեղ օգտագործում 39, 82, 85, 106, 128, 129 Այրման շարժիչով ավտոմեքենաներ 128 Անարդարություն ( Տե՛ս նաև՝ սոցիալական արդարություն ) Անկայուն սպառում 148 Անկայուն սպառում 54 Անհամապատասխանություն 47 Անհավասարություն 12, 13, 25, 64 Անհատական գործողությունը 5, 105 Անհատական շարժունակություն 30, 34, 82, 92, 93 Անհետացման դեմ ապստամբություն 114 Անձնական եկամուտ 10 Անջատում 8 Անվտանգություն 14, 101 Անցման կառավարում 57, 124 Անցում / շրջադարձ 13, 27, 31, 32, 33, 35, 36, 37, 42, 46, 48, 51, 62, 67, 69, 70, 72, 84, 85, 93, Անցումային տնտեսություններ 55, 58, 96, 141 Անցումային ֆոնդեր 86 Աշխատաժամանակի կրճատում ( Տե՛ս նաև՝ ժամանակի ինքնատնօրինում ) Աշխատանք տնից 84, 85 Աշխատանքային ժամանակ 52, 53, 55, 93 Աշխատանքային ժամանակի կրճատում 52, 53 , ( Տե՛ս նաև՝ ժամանակի ինքնատնօրինում ) Աշխատանքային ժամանակ Տե՛ս նաև՝ ժամանակի ինքնատնօրինում Աշխատանքային ժամեր 32, 33, 45, 47, 52, 53, 56, 106, 114, 126 Աշխատանքային ժամերի կրճատում 52, 53 Աշխատանքային պայմաններ 34, 46, 49, 51, 53, 69, 109, 120 Աշխատանքային պայմաններ 34 Աշխատանքային պայմանների վրա 53 Աշխատանքի ապագան 63,73, 77 Աշխատանքի տեսակների փոփոխություն 34 Աշխատավարձերի անջատում արտադրողականությունից 53 Աշխատավորներ / բանվորներ 22, 24, 35, 3, 40, 45, 46, 47, 48, 49, 51, 53, 54, 55, 58, 64, 65, 66, 69, 70, 76, 92, 93, 97, 105, 115, 122, 126 , Տե՛ս նաև՝ աշխատատեղեր Աշխատավորներին օգնության գործիքակազմ 93 Աշխատատեղեր 3, 8, 12, 18, 23, 27, 29, 30, 31, 32, 33, 34, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 54, 58, 59, 60, 61, 62, 65, 69, 72, 74, 93, 94, 103, 109, 115, 124 , ( Տե՛ս նաև՝ աշխատավորները ) Աշխատողների աջակցման գործիքներ 33, 34, 40, Տե՛ս նաև՝ աշխատատեղեր / աշխատողներ / նոր հմտություններ / զբաղվածության քաղաքականություններ Ապագա 42 Ապագլոբալացում 45, 108 Ապակենտրոնացված էներգետիկ համակարգ 45, 129 Ապահովվածություն 5, 41, 42, 72, 106, 107, 108 , տե՛ս նաև՝ բացասական աճ և սպառում Աջակցություն հավակնոտ կլիմայական քաղաքականություններին 61, 87, 105, 112, 120, 121 Առաջխաղացում կրթության միջոցով 35 Առողջության վրա 53, 75 Առողջություն 19, 74, 78, 79, 80, 100, 105, 121 Առողջությունը 102 Ավանդական հենքային արժեքներ 24 Ավելի բարձր հմտություններ 45, 51 Ավտոկրատ պետություններ 154, 155, 158, 160 Ավտոճանապարհներից օգտվող խոցելի անձինք 140 Ավտոմատացում 69, 71, 72, 96, 128 , Ավտորիտար 112 Ատոմային թափոնների պահեստավորում 68 Արագության սահմանափակումներ 100 Արդար անցում 35, 41, 53, 61, 85, 86, 94, 96,99 Արդար անցում հանուն 70, տե՛ս նաև՝ արդար անցում Արդար անցումային մեխանիզմ 57 Արդար անցումային ֆոնդ 49 Արդար աշխատավարձեր 32, 53 Արդյունաբերություն 54 Ինդեքս – 173 Արդյունավետություն 9, 42, 69, 131 Արժեքներ 7, 8, 14, 114 Արհմիություններ 34, 35, 46, 48, 64, 75 156 Արտադրանքներ 49 Արտադրատեսակներ 37, 68 Արտադրողականություն 74, 75, 95 Արտադրություն 27, 62, 63 Արտակարգ իրավիճակ 29, 109, 111 Բ Բազմամոդալություն 43, 113 Բացասական աճ 75,77 Բնակչության ավելացում Բնապահպանական քաղաքականություն 32 Բնական պաշարների շահագործում 87, 98 Բնության բարեկամներ 32 Բրունթլանդի հաշվետվություն 23, 122 Գ Գենդերային հավասարություն 15, 18, 21, 32, 46, 66 Գերմանիայի Վերականգնվող էներգետիկա աղբյուրների մասին օրենք 93 Գիտելիք 15, 21 Գլոբալ 108 Գլոբալ մակարդակում 7, 14, 23, 91,109 Գլոբալ տաքացման պատճառով կորստի վտանգ 12, 15, 23, 24, 32, 42, 49 Գլոբալ անհավասարություն 23 Գլոբալ համագործակցություն 54, 136 Գլոբալ ցանցեր 141 Գյուղատնտեսություն 24, 28, 44, 48 Գյուղատնտեսությունում 12, 29 Գործազրկություն 32, 33, 45, 47, 50, 51, 66, 156 Գրետա Թունբերգ 15 Դ Դեկարբոնիզացման համար 27, 29 Դեկարբոնիզացում 27, 29, 30, 31, 40, 41, 42, 43, 45, 47, 48, 55, 59, 60, 62, 102, 105, 124, 127 Դեկարբոնիզացված էներգետիկ համակարգ ( Տե՛ս նաև՝ վերականգնվող էներգետիկա ) Դեկարբոնիզացված հասարակություն 140 Դեկարբոնիզացված տնտեսություն 51 Դիզելային հարկ 125 Դիմակայունություն 23, 84, 143 Դիվանագիտություն 17 Ե Ելքային ռազմավարություն 118 Եկամուտ 32, 46, 52, 53, 55, 109 ԵՄ-ի նոր " Կանաչ գործարքը " 8, 55, 105, 136 Ենթակառուցվածք 14, 20, 27, 29, 30, 35, 38, 39, 41, 47, 58, 60, 62, 63, 64, 65, 67, 68, 69, 80, 82, 85, 86, 87, 88, 90, 92, 95, 96, 99, 113, 127, 128, 129 Ենթակառուցվածք և հաշվառքի սարքեր 127 Ենթակառուցվածք և հաշվառքի սարքեր 48, 49, 62, 63, 73, 127 Եվրոպական արդյունաբերական ռազմավարություն 55 Եվրոպական ներդրումային բանկ 52, 136 Եվրոպական շարժունակություն շաբաթ 110,112 Եվրոպայի միակցման ծրագիր 122 Երաշտներ 20, 28, 143, Տե՛ս նաև սակավաջրության ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա Երկաթուղի 88, 92, 96, 129 Երկաթուղու եվրոպական տարի 89 Երկրագնդի սահմանները 76, 99 Երկրների 14, 17, 115 Զ Զբաղվածության քաղաքականություններ ( Տե՛ս նաև՝ կառուցվածքային փոփոխություն , աջակցություն աշխատավորներին ) զբոսաշրջության ոլորտում 24, 48 Զինված հակամարտություն 28 զրոյական արտանետումներով ավտոմոբիլներ 28 Է Էլեկտրաէներգետիկական ոլորտ 42, 81, ( Տե՛ս նաև՝ վերականգնվող էներգիա / դեկարբոնիզացված էներգետիկ համակարգ ) Էլեկտրական ավտոմեքենաների 95 Էլ . շարժունակություն 16, 33, 79, 87, 88, 91, 92, 93, 94, 95, 96, 129, 130 Էկո նախագծման ուղեցույց 50, 107, 126 Էկո նախագծման պահանջներ 50 Էկոլոգիական ոտնահետք 73, 130. 138, 149 էկոլոգիապես խնդրահարույց 13 էկոլոգիապես կայուն տնտեսություններ 23 էներգաարդյունավետություն 4, 28, 29, 34, 48, 69, 131 Էներգաինտենսիվ Էներգաինտենսիվ արդյունաբերություններում 36 Էներգամատակարարման ցանց 42 Էներգասպառում 70, 90, 124, 127 Էներգետիկ անվտանգություն 101 Էներգետիկ անցման մեջ 68 Էներգետիկ դեմոկրատիա 82, Էներգետիկ ժողովրդավարություն 104 Էներգետիկ կոոպերատիվներ 82, 85, 87, 90, 105,143 Էներգետիկ հասարակություն 82, 105 Էներգետիկ շրջադարձի ընդունում 84, 85, 93 Էներգետիկ վերափոխում 4, 27, 82, 186, Տե՛ս նաև՝ քաղաքական մասնակցություն Էներգետիկ քաղաքացի 147 Էներգետիկ քաղաքացիություն 147 Էներգիա Տե՛ս Էներգիա 60, 63, 71, 75, 101, Տե՛ս նաև՝ Վերականգնվող էներգիա և էներգիայի հասանելիություն բոլորի համար Էներգիայի երաշխավորված սակագին 95 Էներգիայի ինտեգրում 71,101 Էներգիայի հասանելիություն բոլորի համար 63, 126, Տե՛ս նաև՝ աղքատություն , Էներգիայի մատչելի գին 143 էներգիայի վերափոխում 11, 24, 38, 42, 58, 59, 69, 72,98 Էներգիայի փոխակերպման բնագավառում 36, 65, 72, 76 Էներգաարդյունավետություն 69 Էներգիայի ծախսեր 68 Ը Ընդդիմադիր կուսակցություններ 154 Թ Թափանցիկություն 86, 106, 154 " Թեթև հրում " 6 Թիրախային լսարան 12, 13 Թռիչքային զարգացում 99 Թռիչքներ / ավիացիա Տե՛ս շարժունակություն / թռիչքներ և ավիացիա 174 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություն . Սոցիալապես արդար թռիչքներ և ավիացաի թվային հմտություններ 55, 126 թվայնացման հնարավորություններ 49 թվայնացում 28 Թվայնացում 28, 42, 48, 62, 64, 69, 72 88, 128 Ժ Ժամանակավրեպ հմտություններ 31, 40 Ժամանակավրեպ հմտություններ 40 Ժամանակի ինքնատնօրինում 5, 106 Ժողովրդագրական փոփոխություն 46, 64, 77 Ժողովրդավարական հասարակություններ 157, 162 Ժողովրդավարության վրա 111, 114 Ժողովրդավարություն 21, 72, 76, 98, 109, 111, 112, 113, 117, 119, 121, 127, 132 Ի Ինքնավստահություն 115 Իրական գներ 62, 68 Լ Լավ կառավարում 163 Լավ փորձի օրինակներ Լավագույն փորձի օրինակներ 4, 6, 10, 15, 25, 57, 104, 113, 131, 156 լիգնիտի արդյունահանում 51, 99 լուծումներ 87, 107 Խ Խելացի շարժունակություն 78 Խնամքի ոլորտ 32, 45, 46, 54, Տե՛ս նաև՝ խնամքի ոլորտում աշխատողներ Խնամքի ոլորտում 46 Խնամքի ոլորտում 46 , Տե՛ս նաև՝ խնամքի ոլորտ Խոսքի ազատություն 155 Խցանումներ 90, 96 Ծ Ծրագրի մշակում 103 Կ Կայանում 79, 83, 86, 87, 88, 100, 128, 129 , Տե՛ս Շարժունակություն / կայանում Կայուն աշխատատեղեր 45, 96, 127 Կայուն ապագա 14, 34, 59, 97, 158, 160, 163 Կայուն ապրանքներ 147 Կայուն ապրելակերպ 150 ( Տե՛ս նաև՝ վարքագիծ , ռեսուրսների կայուն ) Կայուն արտադրություն 47 Կայուն ենթակառուցվածք 30, 112 Կայուն զարգացման նպատակներ 98 103 Կայուն զարգացման օրակարգ 1 36, 159 Կայուն զարգացում 12, 33, 70, 140 Կայուն էներգետիկա 38, 59, 61, 71, 75, 99, 103, 104 Կայուն կենսակերպ 150 Կայուն հասարակություն 72 Կայուն ձեռնարկատիրություն 43, 124 Կայուն շարժունակության մեջ 88, 92 Կայուն շարժունակություն 4, 78, 79, 82, 83, 84, 85, 89, 90, 91, 128, 129 Կայուն շինարարություն 147 Կայուն ջեռուցման համակարգ 113 Կայուն սպառում 31, 107, 148, 149 Կայուն տեխնոլոգիաներ 52, 60 Կայուն տնտեսություն 50, 52, 54, 108 Կայուն ցանցեր 102 Կայուն քաղաքներ 143 Կայուն ֆինանսական ծառայություններ 45, Կայուն ֆինանսավորման գործողությունների պլան 53 Կայունություն 3 Կայունություն 4, 5, 7, 8, 9, 11, 22, 23, 25, 39, 41, 42, 45, 49, 50, 51, 52, 69, 78, 80, 83, 84, 89, 90, 91, 93, 95, 102, 103, 105, 107, 112, 113, 115, 129, 131 ( Տե՛ս նաև՝ կանաչ / խելացի կայուն 9, 59, 103, 108, 124, 127) Կանայք 24 Կանանց վրա 15, 66 Կանաչ 31, 43, 47 Կանաչ աշխատատեղեր 31 Կանաչ գործարք 4, 36, 37, 38, 69, 76, 98, 100 Կանաչ կուսակցություններ 33 Կանաչ շարժունակություն 29, 30, 79, 94 Կանաչ տեխնոլոգիայի մատչելիություն 23 Կանաչ օրակարգ 98 Կապը՝ դեմոկրատացման և բնապահպանական քաղաքականությունների միջև 160 Կապիտալիզմ 8, 41, 109, 121 , Տե՛ս նաև՝ ՀՆԱ և աճ Կառավարությունների կողմից 16 Կառուցվածքային վերափոխում 35 Կարգավորումներ 16, 49, 50, 53, 55, 99, 100, 101, 113, 119, 126 Կենսազանգված 42, 98, 99 Կենսավառելիք 114 Կենսոլորտային և ալտրուիստական 13 Կերոսինային հարկ 125 Կլիմայական ապարտեիդ 13 Կլիմայական արդարություն 13, 35 Կլիմայական ճգնաժամ 3, 4, 5, 7, 11, 12, 14, 15, 20, 23, 25, 27, 54, 106, 112, 118, 120, Կլիմայական ճգնաժամի ազդեցությունը 21 Կլիմայական ճգնաժամի ազդեցությունը դեմոկրատիայի վրա 155 Կլիմայական քաղաքականություններ 24, 111 Կլիմայական քաղաքականությունների ընդունելություն 163 Կլիմայի դեմ պայքար 6 Կլիմայի հետևանքով փախստականներ 20, 111 Կլիմայի մասին անտեղյակություն 86 Կլիմայի մեղմացման միջոցառումներից բխող 16 Կլիմայի նկատմամբ դիմակայունությունը 21 Կլիմայի փոփոխության 7, 9, 16, 25, 54, 73, 84, 103, 106, 112, 118, Կլիմայիի վերաբերյալ հաղորդակցություն 100 Կյանքի որակ 5, 6, 8, 73, 84, 103, 109, 115, 116, 120, 142, 146, 149, 150 Կոգնիտիվ դիսոնանս 13 Կոլեկտիվ բանակցություններ 75 Կոոպերատիվներ 60, 99, 104, 113, 115, 121, 127 Կոռուպցիա 104, 116, 117, 119 Կուսակցություններ 22, 23, 42, 113, 114, 115 Հ Համագործակցային սպառում 82 Համաժողովրդական կլիմայական պլան 115 Համայնքային սեփականության էներգետիկ նախագծեր 105, 143 Համայնքներ 78, 82, 83, 84, 96, 102, 107, 113, 115, 116, 118, Տե՛ս նաև կլիմայական ճգնաժամ և պայքարը տեղական մակարդակում Համաշխարհային բանկ 28, 54, 136 Համերաշխություն 4, 5, 9, 14, 24, 25, 37, 46, 60, 61, 64, 70, 114 Հանածո էներգակիների ոլորտների 31 Հանածո էներգակիրներ 4, 27, 31, 39, 62, 63, 66, 70, 71, 75, 79, 80, 88, 90, 91, Ինդեքս – 175 124 Հանածո էներգակիրներ 74 Հանածո էներգակիրների ոլորտում 3, 30, 65, 69, տե՛ս նաև՝ ածուխ Հանածո էներգակիրների վրա հիմնված տնտեսությունում 32 Հանածո էներգակիրներով աշխատող ոլորտներից 97,124 Հանածո էներգետիկայի ոլորտում 91 Հանրային տրանսպորտ 16, 25, 28, 30, 33, 54, 79, 80, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 90, 92, 96, 103, 106, 128, 129 Հանրային ընկալում 105 Հանրային տրանսպորտ ( Տե՛ս Շարժունակություն / հանրային տրանսպորտ ) Հանրային տրանսպորտում 30 Հասարակական կոնսենսուս 4 Հասարակություն 11, 21, 58, 96, 109, 114 Հավակնոտ կլիմայական քաղաքականություններ և գործողություններ 20, 28, 46, 145, 154 Հավասարություն և համերաշխություն 5 Հարկային համակարգ 58, 137 Հարմարվողականություն տեխնոլոգիական փոփոխություններին 38 Հարստության վերաբաշխում 140 Հեծանիվներ ( Տե՛ս շարժունակություն / հեծանվավարում ) Հեծանվավարում 3, 16, 30, 79, 80, 81, 82, 83, 88, 90, 92, 93, 100, 104, 106, 107, 128, 129 Հենքային ժողովրդավարական արժեքներ 25 Հեռակապով աշխատանք 85 Հետ ստանալ մեր փողոցերը 115 Հետազոտություն 14, 35, 91 Հետիոտնային գոտիներ 112, 115, 146 ՀԿ-ներ 24, 42, 60, 141, 157, 158, 160, 163, Հմտություններ 40, 51, 55, 56, 90, 93, 114 Հմտությունների բաց 55, 126 Հմտությունների հարցերով խորհուրդներ 55, 126 ՀՆԱ և բացասական աճ 73 բ , 77, Հնարավորությունների արդար բաշխում 23 Հողմակայաններ 42, 84, 90, 92 Հույզեր 13 Ճ Ճարտարագիտության մեջ 45 Մ Մասնագիտությունների անհետացում 33, 49, 50 Մասնակցություն քաղաքակրթության առաջընթացին 70 Մարգինալացված խմբեր 12 Մարգինալացված խմբերի 16 Մարգինալացված խմբերի վրա 12 Մարգինալացված քաղաքացիներ և խմբեր 11, 12, 13, 16, 24, 79, 88, 101, 107, 156, Մարդկանց վրա 5, 18, 112 Մեթան 9, 44, ( Տե՛ս նաև՝ ջերմոցային գազերի արտանետումներ ) Մեկ կանգառի սկզբունքով կիրառության համակարգեր 105 Մեղմացման միջոցառումներ 16 Մեքենաշինության ոլորտում 3, 30, 33 Մեքենաշինություն 48 Միգրացիա 29, 104, 142 Մինիմալ աշխատավարձ 53 Միջին եկամտային երկրներ 12, 105 Միջսերնդային արդարություն 4, 13, 108, 113 Ն Նախագծեր 61 Նախաձեռնողական փաստարկներ 65 Նարատիվներ / պատումներ 7, 8, 70, 96, ներդրումային որոշումներ 42, 66, 90 Ներդրումներ 16, 21, 27, 29, 30, 33, 36, 41, 47, 59, 60, 65, 69, 72, 88, 99, 125 Ներդրումների դուրս բերում 42, 66, 90 Ներկայացվածություն 30, 31, 46, 66, 113, 118 Ներհատուկ 8 Ներքևից վերև Նյութական 8 Նոր դաշինքներ 46 Նոր հմտություններ 33, 34, 35, 37, 40, 47, 51,( Տե՛ս նաև՝ կառուցվածքային վերափոխում , աշխատողներին աջակցության գործիքներ ) Նոր հմտությունների յուրացում 34 Նոր նորմ 139, 147 Նոր տեխնոլոգիաների մատչելիություն 58 Նորահայտ ոլորտներում 27, 30, 32, 34, 39, 45, 50, 92 ( Տե՛ս նաև՝ կանաչ աշխատատեղեր / կայուն աշխատատեղեր ) Նրանց փորձագիտությունը 37 Շ Շահող մասնագիտություններ 45 Շարժունակության մատչելիություն 92, 97, 98, 107 Շարժունակության ոլորտ 28, 30, 80 Շարժունակության վերափոխում 5, 33, 78, 79, 80, 87, 92, 114 Շարժունակության փոխակերպում 78 Շարժունակության օրինաչափություններ 33, 83 Շարժունակություն 5, 28, 55, 78, 79, 80, 81, 82, 84, 90, 92, 94, 95, 96, 103, 106, 114, 128 Շինարարության ոլորտում 29, 34, 45 Շին . ֆոնդ 27, 28, 29, 34 Շուկա 30 Շուկայում պահանջված 34, 49 Շրջադարձային կետ 9 Շրջակա միջավայրի վրա 103 Շրջանաձև տնտեսության գործողությունների ծրագիր 41 Շրջանաձև տնտեսություն 4, 27, 29, 38, 39, 40, 41, 42, 50, 124 Ո Ոլորտ 30, 34, 65, 66, 124 Ոլորտային զուգակցում 81 Ոլորտներ 36, 68, 70 Ոչ մի աշխատանք մահացած մոլորակի վրա 48, 60, 87, 158 Ոչ ոք անտեսված չէ 80 Որակավորված աշխատողների պակաս 127, 159 Որակյալ աշխատուժի պակաս 93 Չ Չեղարկման էֆեկտ 49 Չեռնոբիլի ատոմային աղետ 23, 122 Պ Պակաս արտոնյալների կողմից 20, 91 Պահանջվող մակարդակ 49 Պահուստ 30 Պայքար 8, 11, 98 Պատմական արտանետումներ 14, 17 Պարենային ապահովության վրա 75 Պիտանելիության կարճ ժամկետ ունեցող ապրանքներ 19 Պրոգրեսիվ ձևակերպումներ 14 176 – Կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություն . Սոցիալապես արդար Պրոցեսներ 49 " Պրոսյումեր "( արտադրող-սպառող ) 82, 98,141 Վերահանձնում համայնքներին 59, 103, 113, 127 Վիլլի Բրանդտ 10, 33, 133 Ջ Ջեռուցման և հովացման ոլորտ 28 Ջերմային ալիքներ 11, 83 Ջերմոցային գազերի արտանետումներ 12, 13, 14, 16, 17, 25, 28, 29, 37, 43, 48, 49, 52, 54, 58, 62, 70, 74, 78, 79, 80, 82, 86, 88, 89, 90, 91, 95, 96, 98, 100, 102, 103, 105, 115, 116, 123, 125, 127, 128, 131 Ջրածին 27, 28, 30, 37, 43, 71, 79, 87, 88, 91, 93, 94, 125 Ջրածին 27, 28, 71 Ջրի հասանելիություն 28, 99, 103 Ռ Ռեսուրսներ և աղբյուրներ 48, 63, 64, 68, 72 Ռեսուրսների շրջափուլ 56, 57 Ռեսուրսների օգտագործման արդյունավետություն 70 Ս Սակավաջրության վրա 70, 100 , ( Տե՛ս նաև՝ Երաշտներ ) Սակավաջրություն 99 Սակարկելու ուժ 46, 48 Սով 13, 18, 19, 25 Սոցիալ-դեմոկրատական կուսակցություններ 33, 64, 96, 156 Սոցիալ-էկոլոգիական ապագա 161, 163 Սոցիալ-էկոլոգիական վերափոխում 5, 11, 19, 132 Սոցիալական անարդարություն 4, 11, 16, 111 Սոցիալական անհավասարություն 86 Սոցիալական առաջընթաց 18, 19, 21, 25, 28, 75, 103 Սոցիալական արդարություն 4, 5, 8, 11, 16, 23, 25, 31, 46, 61, 72, 78, 86, 89, 91, 96, 100, 101, 107, 114, 116, Տե՛ս նաև՝ անարդարություն Սոցիալական արդարություն 6, 19, 46, 85, 109, 140, 157 Սոցիալական արդարտություն 46 Սոցիալական դեմոկրատիա 22, 46, 70, 114, 122 Սոցիալական ժողովրդավարություն 6, 7, 8, 11, 16, 19, 21, 22, 23, 24, 25, 35, 41, 42, 46, 52, 70, 101, 102, 104, 113, 114, 117, 118, 121, 122, 131 Սոցիալական ժողովրդավարություն 23, 24 Սոցիալական հմտություններ 47 Սոցիալական ձեռնարկություններ 137 Սոցիալապես արդար 5 Սուբսիդիաներ 68, 87, 88, 90, 91, 101, 102, 107 Սպառման սահմանափակում ( Տես՛ նաև՝ բացասական աճ կամ բավարարվածություն ) Սպառման տարբերակների ընտրություն 109 Սպառման օրինաչափություններ 5, 50, 53 Սպառնալիք առողջությանն ու բարեկեցությանը 23 Սպառում 5, 50, 52, 53, 54, 73, 124 Ստարտափեր 31 Վ Վաղ թոշակի ծրագիր 49 ( Տե՛ս նաև՝ աշխատողներ , տարեց աշխատողներ ) Վարձակալների համար 107 Վերականգնվող էներգետիկա 102 Վերականգնվող էներգետիկայի ոլորտում 30 Վերականգնվող էներգիա 58, 62, 64, 66, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 82, 113, ( Տե՛ս նաև՝ դեկարբոնիզացված էներգետիկ համակարգ / էլեկտրաէներգետիկական համակարգ ) Վերականգնվող էներգիայի ոլորտում 62, 65 Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ 136 Տ Տարածաշրջանային աջակցության ծրագրեր 35 Տարածաշրջանային զարգացում 85 Տարածաշրջանային և տեղական զարգացում 85, 91, 103, 109, 118 Տարածաշրջանների աջակցման գործիքներ 34, 36, ( Տե՛ս նաև՝ տարածաշրջանային և տեղական զարգացում ) Տարածված աջակցություն 121 Տարեց աշխատողներ 49 ( Տե՛ս նաև՝ կառուցվածքային վերափոխում , վաղ կենսաթոշակ ) Տեխնիկական հմտություններ 47, 51, 93 Տեխնոլոգիական փոփոխություն 54 Տեխնոլոգիաներ 14, ,29, 37, 49, 50, 71 Տեղակայնքներ 70 Տեղական համայնքներում 55 Տեղական մակարդակում գործողություններ 150, ( Տես՛ նաև՝ համայնքներ ) Տնտեսության վրա 20, 33, 90 Տնտեսություն 14, 20, 24, 27, 30, 31, 33, 41, 43, 54, 111 Տնտեսությունների և արտադրատեսակների մրցակցայնություն 4, 95 Տնօրինելի 67 Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանց 122 Տրանսպորտի 80, 82, 89, 91 Ց Ցածր եկամուտ վաստակողներ 87, 89, 109 Ցածր եկամտային երկրներ 14 Ցածր կամ անբավարար 67, 69 Ցածր վարձատրություն / վտանգավոր աշխատանք 54 Ցածր վարձատրվող վտանգավոր աշխատանք 96 Ցանցեր 27, 62, 63, 64, 87, 88, 127 Ու Ուղիղ ժողովրդավարություն 161 Ուրբաթ օրերը՝ հանուն ապագայի 145, 157,163 Ուրբանիզացիա 49, 142 Փ Փարիզյան համաձայնագիր 5, 15, 17, 23, 24, 25, 98, 99, 115, 118 Փոխարկում 28 Փուլային դուրս բերում՝ շուկայի ներգործությամբ Փոփոխվող վարքագիծ 69, 137, 145, 147, 150 Ք Քաղաքական կուսակցություն 22, 33, 41, 42, 58, 59, 60, 61, 96, 156, ( Տե՛ս նաև՝ " ներքևից վերև " քաղաքականության մշակում ) Քաղաքական համակարգեր 30, 153 Քաղաքականության մշակում 155, 156, 160 Քաղաքականություններ 60, 61, 70, 75 Քաղաքային շարժունակություն 14, 80, 81, 88 Քաղաքապետերի դաշնագիր 26, 141 Քաղաքացիների հավաքներ 117, 118, 121, 132 Քաղաքցիաների նախաձեռնություներ 83, 113, 114, 115, 116, 119 Քարոզարշավ 26, 57, 143, 157 Քովիդ19 համավարակ 3, 45, 46, 74, 81, 102, 121, 123, 145, 154 Քվերակելու մտադրություն 105 Օ Օգուտներ 63 Օդի աղտոտում 6, 29, 102, 110, 146 Օդի աղտոտվածության կրճատում 74 Օդի աղտոտումը 78 Օրինաչափություններ 108 Ֆ Ֆինանսական խթաններ 61, 99 Ֆոտովոլտային 42, 84, 92, 94, 99 Ինդեքս – 177 Կլիմայի փոփոխության դեմ պայքարի հավակնոտ գործողութ­ յունը և սոցիալական առաջընթացը պետք է ընթանան ձեռք-ձեռքի տված։ Ի լրումն դրա , կլիմայական ճգնաժամը քայքայում է վերջին տասնամյակների ընթացքում ձեռք բերված սոցիալական առաջընթացը և ժողովրդավարական զարգացումը։ Փաստարկների սույն ձեռնարկում մենք մանրամասնորեն ուսումնասիրում ենք յոթ ամենակարևոր թեմատիկ ոլորտները , որտեղ սոցիալական և բնապահպանական խնդիրները հաճախ սխալմամբ հանվում են մեկը մյուսի դեմ։ Մենք ներկայացնում ենք փաստարկներ , որոնք ցույց են տալիս , որ կլիմայի հավակնոտ քաղաքականությունները կարող են , ընդհակառակը , օգնել մեզ կառուցել ավելի արդար և սոցիալական հասարակություններ։