ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ Սույն հետազոտությունը նվիրված է հայաստանյան քաղաքական դաշտում առկա պոպուլիստական դիսկուրսի ուսումնասիրմանը: ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «Քաղաքական երկխոսություն» ՀԿ, Էդգար Վարդանյան Մայիս 2021թ. Վերլուծության են ենթարկվել մի շարք հայաստանյան քաղաքական ուժերի առանցքային դերակատարների տեքստերը և գնահատվել են այն առումով, թե արդյոք դրանք պոպուլիստակա՞ն են, և եթե այո, ապա որքա՞ն են պոպուլիստական: Այս հետազոտության արդյունքում ձևավորվել է հայաստանյան ժամանակակից առաջատար քաղաքական ուժերի առաջնորդների արժեքային բնույթի, որոշակի քաղաքական գաղափարների, խոսույթների յուրօրինակ հավաքածու, որը հետազոտության անուղղակի արդյունքներից է: Հրատարակիչ՝ «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպություն Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Մայիս, 2021թ. Հեղինակ՝ Էդգար Վարդանյան Էջադրումը՝ Ampop Media ©«Քաղաքական երկխոսություն» ՀԿ, 2021 © Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ, 2021 ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «Քաղաքական երկխոսություն» ՀԿ, Էդգար Վարդանյան Մայիս, 2021թ. Բովանդակություն ՆԱԽԱԲԱՆ 2 1. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 4 2. ՏԵՔՍՏԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 6 2.1 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի տեքստերի վերլուծության արդյունքները 6 2.2 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տեքստերի վերլուծության արդյունքները 10 2.3 «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի տեքստերի վերլուծության արդյունքները 13 2.4 Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի տեքստերի վերլուծության արդյունքները 15 2.5 Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի տեքստերի վերլուծության արդյունքները 18 2.6 «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի տեքստերի վերլուծության արդյունքները 21 2.7 «Սասնա ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի տեքստերի վերլուծության արդյունքները 24 2.8 «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի տեքստերի վերլուծության արդյունքները 26 2.9 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչության անդամ Միքայել Նահապետյանի տեքստերի վերլուծության արդյունքները 29 2.10 «Հայրենիքի փրկության շարժում» քաղաքական նախաձեռնության առաջնորդ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի տեքստերի վերլուծության արդյունքները 31 ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ 34 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԲԱՆ Գրեթե ամբողջ աշխարհում«պոպուլիզմ» բառը հասարակական-քաղաքական ոլորտի ամենահաճախ հանդիպող հասկացություններից է և պատահական չէ, որ 2017-ին այն տարվա բառ է հռչակվել Քեմբրիջի համալսարանի հրատարակչության կողմից 1 : Հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում«պոպուլիզմ» բառը նույնպես շատ հաճախ է կիրառվում: Սակայն նկատվում է, որ, որպես կանոն, այստեղ այն օգտագործվում է որպես դեմագոգիա (ամբոխահաճություն) և քաղաքական օպորտունիզմ (անսկզբունքայնություն, շահադիտական նպատակներով յուրաքանչյուր հնարավորության օգտագործում) հասկացությունների հոմանիշ։ Մինչդեռ, օրինակ՝ արևմտյան ակադեմիական շրջանակների, մեդիայի, քաղաքական փորձագետների կողմից պոպուլիզմը, որպես կանոն, դիտարկվում է որպես քաղաքական գաղափարախոսության յուրօրինակ մի տեսակ, որը, սակայն, ինքնաբավ չէ և կարող է գոյություն ունենալ միայն որևէ այլ ավանդական գաղափարախոսության համակցության հետ մեկտեղ:«Պոպուլիզմ» հասկացության ամենաշատ տարածում ունեցող սահմանումներից է հոլանդացի քաղաքագետ Քաս Մուդեի սահմանումը, ըստ որի՝ պոպուլիզմը գաղափարախոսություն է, որը պնդում է, թե հասարակությունը վերջնականապես բաժանված է երկու միատարր և հակընդդեմ խմբերի՝«մաքուր ժողովրդի» և«փչացած էլիտայի», և որը համոզում է, որ քաղաքականությունը պետք է հանդիսանա ժողովրդի համընդհանուր կամքի արտահայտությունը 2 : Պոպուլիզմը հետազոտողներից Ինգլհարթը և Նորրիսը առանձնացրել են պոպուլիզմի չորս ասպեկտներ 3 ՝ • հավատ առ այն, որ շարքային մարդիկ իմաստուն են և առաքինի: Առկա է երկատում միատարր և լավ ժողովրդի և կոռումպացված ու անազնիվ էլիտայի միջև. • ավտորիտարիզմ՝ ուժեղ, խարիզմատիկ առաջնորդներ, որոնք արտահայտում են ժողովրդի կամքը. • մեծամասնության, այլ ոչ թե ներկայացուցչական ժողովրդավարություն. զսպումների և հակակշիռների, ինչպես նաև փոքրամասնության իրավունքների 1. Word of the Year by Cambridge University Press 2.‘The Populist Zeitgeist’, Government and Opposition, Mudde, C., Vol.39, Issue 4, Autumn 2004. 3. Inglehart, R.F.& Norris, P.‘Trump, Brexit, and the Rise of Populism: Economic Have-Nots and Cultural Backlash’, HKS Faculty Research Working Paper Series, RWP16-026, August 2016. նկատմամբ հակակրանք. • բազմամշակութայնության փոխարեն մոնոմշակույթի նախընտրում, փակ սահմաններ, պահպանողական արժեքներ: Հարկ է ընդգծել, որ ինչպես նշում են այս թեման ուսումնասիրող մասնագետները, պոպուլիզմը հակաազատական բնույթ ունեցող երևույթ է՝ այն մերժում է փոքրամասնությունների իրավունքները, պլյուրալիզմը և այլն 4 : Կարելի է ասել, որ պոպուլիզմ հասկացության հականիշը հենց պլյուրալիզմն է: Ըստ էության, թեև պոպուլիստական գաղափարախոսության հիմքերից մեկը ժողովրդին հղում անելն է և ժողովրդին որպես միասնական բարի կամք ունեցող սուբյեկտ դիտարկելը, այդ գաղափարախոսության հակապլյուրալիստական բնույթի հետևանքով ժողովրդի կազմի մեջ են ներառվում միայն նրանք, որոնք, ըստ այդ գաղափարախոսության կրողի, համապատասխանում են որոշակի չափանիշների: Պոպուլիստական գաղափարախոսությունը ոչ լեգիտիմ է դիտարկում բոլոր նրանց, որոնք չեն համապատասխանում«ժողովրդի»«ճիշտ» ներկայացուցիչ լինելու համար պոպուլիստների կողմից առաջ քաշվող չափանիշներին, որոնք, ի դեպ, տարբեր են լինում տարբեր երկրներում։ Կարելի է ասել, որ սա պոպուլիստական գաղափարախոսության ամենաառանցքային տարրերից մեկն է: Յան-Վերներ Մյուլլերը նշում է, որ պոպուլիստների գլխավոր պնդումն այն է, որ նա, ով չի սատարում պոպուլիստական կուսակցությանը, չի հանդիսանում իրական ժողովրդի մասը 5 : Փաստացի պոպուլիստները կարող են հանրության տարբեր խմբերի նկատմամբ, անկախ այն հանգամանքից, թե ժողովրդի քանի տոկոսն են այդ խմբերը կազմում, արտահայտեն վառ ընդգծված բացասական վերաբերմունք: Ըստ այդմ, պոպուլիստների դիտանկյունից միշտ գոյություն ունեն երկու միմյանց հակադարձ խմբեր՝ «մերոնք» և«նրանք»,«ճիշտ ժողովուրդ» և«սխալ ժողովուրդ», և դա պոպուլիստական հռետորաբանության հիմնական նարատիվն է։ Եվ այս բաժանման տրամաբանության տեսանկյունից բնավ կարևոր չէ, թե քանակական առումով ո՞ր խումբն է գերակշռում: 4.‘Populism in Europe: a primer’, Open Democracy, Mudde, C, 12 May 2015, https://www.opendemocracy.net/can-europe-make-it/casmudde/ populism-in-europe-primer 5. Мюллер Ян-Вернер, Что такое популизм? ВШЭ, 2016, стр. 20 2 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՆԱԽԱԲԱՆ Այս առումով, օրինակ` էլիտիստներից շատերը կարող են պոպուլիստ լինել՝ պարտադիր չէ, որ պոպուլիզմը հակասի էլիտիզմին: Վերջինիս կողմնակիցը, օրինակ` կարող է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ այլ պատճառներով կարևոր համարել այն, որ որոշումների կայացման քչերի մենաշնորհը ֆորմալ առումով ճանաչվի ժողովրդի մեծամասնության կողմից: Բազմաթիվ ավտորիտար երկրների էլիտիստ առաջնորդները մշտապես հղում են արել ժողովրդին և հպարտացել, որ նրանք իբր ունեն ողջ ժողովրդի աջակցությունը, և որ հենց իրենք են ժողովրդի իրական ներկայացուցիչը: Այդպիսի առաջնորդների հռետորաբանության կարևորագույն տարրերից մեկը «բարոյական ժողովուրդ» ընդդեմ«չար ուժեր» նարատիվն է: Տոտալիտար երկրների մի շարք էլիտիստ առաջնորդներ, օրինակ, Հիտլերը, Մուսոլինին, Պինոչետը, ժամանակակից ավտորիտար երկրներից շատերի ղեկավարները կազմակերպել են, օրինակ` հանրաքվեներ, մեծաթիվ հանրահավաքներ, որպեսզի ցույց տան, որ ստացել են(ունեն) իրենց համար ցանկալի այս կամ այն որոշման կամ քաղաքականության «համընդհանուր ժողովրդական աջակցությունը» և դրանով ամրապնդեն սեփական բռնապետական ռեժիմները 6 ։ Իհարկե չի կարելի նույնացնել էլիտիզիմն ու պոպուլիզմը, սակայն էլիտիստներից շատերը, ստիպված լինելով գործել առնվազն ֆորմալ առումով ժողովրդավարական ինստիտուտների գոյության պարագայում, հաճախ որդեգրում են պոպուլիստական հռետորաբանություն: Կարող ենք նաև նշել, որ պոպուլիստը, առնվազն հռետորաբանության մակարդակում, ակնկալում է, որ «նրանք» վերանան կամ վերափոխվեն, և բոլորը լինեն «մերոնք»-ի նման: Պարզ է նաև, որ պոպուլիստը ձգտելու է առնվազն հնարավորինս շատ մարդկանց ներգրավել«ճիշտ ժողովրդի» մեջ, որպեսզի հնարավորինս լայն հանրային աջակցություն ստանա և կարողանա լուրջ դերակատարություն ունենալ քաղաքական դաշտում։ Պոպուլիստները նաև նշում են, որ բացառապես իրենք են հանդիսանում ժողովրդի իրական ներկայացուցիչները։ դեպի ժողովրդավարական համակարգի անցման ժամանակ իրենց ժողովրդավարական օրակարգի ջատագով համարող գործիչների հռետորաբանությունում մեծ տեղ է ունենալու«ավտորիտար էլիտայի» հասցեին ուղղված կոշտ, պոպուլիստական բնույթի քննադատությունը, ինչպես նաև նույն տրամաբանությունը կարող է գործել ժողովրդավարականից ավտորիտար վարչակարգի անցման ընթացքում։ Հարկ է նաև նշել, որ պոպուլիստական գաղափարախոսությունը տարբեր չափերով է առկա լինում քաղաքական դերակատարների հռետորաբանությունում և կարելի է, թեև որոշակի սուբյեկտիվությամբ, գնահատել այս կամ այն քաղաքական դերակատարի պոպուլիստական հռետորաբանության մակարդակը: Սույն հետազոտությունը նվիրված է հայաստանյան քաղաքական դաշտում առկա պոպուլիստական դիսկուրսի ուսումնասիրմանը: Վերլուծության են ենթարկվել մի շարք հայաստանյան քաղաքական ուժերի առանցքային դերակատարների տեքստերը և գնահատվել են այն առումով, թե արդյոք դրանք պոպուլիստակա՞ն են, և եթե այո, ապա որքա՞ն պոպուլիստական են: Կարևոր է նշել, որ սույն աշխատությունում մենք հիմնվել ենք պոպուլիզմի վերոնշյալ սահմանումների և Team Populism-ի մշակած գնահատման չափանիշների վրա 7 : Այս հետազոտության արդյունքում հայաստանյան ժամանակակից առաջատար քաղաքական ուժերի առաջնորդների արժեքային բնույթի, որոշակի քաղաքական գաղափարների, խոսույթների յուրօրինակ հավաքածու է ձևավորվել, որոնք հետազոտության անուղղակի արդյունքներից են: Պոպուլիզմը ուսումնասիրող գիտնականները նշում են, որ հնարավոր չէ մեկ գործոնով բացատրել պոպուլիզմի առաջացումն ու տարածումը: Վերջին շրջանում պոպուլիզմի տարածմանը խթանող գործոնների թվում նշվում են ներկայացուցչական ժողովրդավարության ճգնաժամը, ավանդական կուսակցությունների նկատմամբ հավատի նվազումը, առցանց հարթակներում ապատեղեկատվության լայն տարածումը և այլն: Կարևոր հանգամանք է նաև այն, որ քաղաքական գործիչների հռետորաբանությունում պոպուլիստական տարրերի առկայության մակարդակի վրա կարող է ազդել քաղաքական ռեժիմի տեսակը. տրամաբանական է ենթադրել, որ, օրինակ` ավտորիտար համակարգից 6. Topaloff, Liubomir.«The Rise of Referendums: Elite Strategy or Populist Weapon?» Journal of Democracy, vol. 28 no. 3, 2017, p. 127-140. 7. Team populism, https://populism.byu.edu/ 3 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԼՈՒԽ 1 ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Հետազոտության հիմնական մեթոդը տեքստային վերլուծությունն է: Վերլուծության միավորներն են՝ քաղաքական գործիչների տեքստերը՝ ելույթներ, հոդվածներ, մեկնաբանություններ, հարցազրույցներ, հայտարարություններ, հրապարակումներ և այլն: Ուսումնասիրության համար ընտրվել են հայաստանյան տասը քաղաքական ուժերի մեկական առանցքային ներկայացուցչի տեքստերը, որոնք«արտադրվել» են 2019-2020 թթ. ընթացքում, այսինքն` սկսված այն պահից, երբ արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվել է նոր հետհեղափոխական խորհրդարանը: Քաղաքական ուժերի ընտրության չափանիշներն են՝ վերջին երկու համապետական ընտրություններից առնվազն մեկին մասնակցությունը և քաղաքական ուժի ակտիվությունը վերջին երկու տարվա ընթացքում: Ըստ այդ չափանիշների առանձնացվել են՝ «Քաղաքացիական պայմանագիրը»,«Բարգավաճ Հայաստանը»,«Լուսավոր Հայաստանը», Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայ Յեղափոխական դաշնակցությունը,«Սասնա ծռերը»,«Ժառանգությունը»,«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն և Հայ ազգային կոնգրեսը : Առանձին կարգով ընտրվել է «Հայրենիքի փրկության շարժում» ոչ ֆորմալ քաղաքական միավորը, որը նորաստեղծ լինելով հանդերձ՝ հետազոտության ենթակա վերջին շրջանում հանդիսացել է ամենաակտիվ քաղաքական միավորներից մեկը: Յուրաքանչյուր ուժից ընտրվել է նրա փաստացի ակտիվ առաջնորդներից մեկը՝ նախապատվությունը տրվել է կուսակցությունների ղեկավարներին («Քաղաքացիական պայմանագրի» դեպքում նախապատվությունը տրվել է կուսակցության կողմից որպես վարչապետի թեկնածու առաջադրած վարչապետ Նիկոլ Փաշինյանին), իսկ կուսակցությունում ղեկավար/ներ չլինելու դեպքում, դրա առանցքային ակտիվ ներկայացուցիչներից մեկին։ Այսպիսով ուսումնասիրվել են՝ Նիկոլ Փաշինյանի («Քաղաքացիական պայմանագիր»), Գագիկ Ծառուկյանի(«Բարգավաճ Հայաստան»), Էդմոն Մարուքյանի(«Լուսավոր Հայաստան»), Իշխան Սաղաթելյանի(ՀՅԴ), Ժիրայր Սեֆիլյանի(«Սասնա ծռեր»), Նարինե Դիլբարյանի(«Ժառանգություն»), Միքայել Նահապետյանի(«Քաղաքացու որոշում» ՍԴԿ), Վազգեն Մանուկյանի(«Հայրենիքի փրկության շարժում») տեքստերը: Քանի որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը 2019-2020 թթ. անհամեմատ պասիվ են եղել, և այդ ժամանակահատվածում նրանց գաղափարական մոտեցումներ պարունակող խոսքի ծավալը անհամեմատ ավելի քիչ է եղել քան հետազոտության մեջ ներառված այլ գործիչներինը, ուսումնասիրման համար ընտրվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի տեքստերը: Ուսումնասիրվել է հետազոտության համար ընտրված ժամանակահատվածում«արտադրված» և Google որոնողական համակարգով հայտնաբերված հետազոտվող քաղաքական գործիչների բոլոր տեքստերը՝ մեկնաբանություններ, ուղերձներ, հարցազրույցներ, սոցիալական ցանցերում գրառումներ, ելույթներ, հոդվածներ և այլն: «Հետազոտության արդյունքները» բաժնում լայնորեն ներկայացված են քաղաքական գործիչների տեքստերից մեջբերումներ, որոնք մեր կողմից տրված ամփոփումների ու գնահատականների համար հիմք ծառայած տեքստերի օրինակներ են միայն, մինչդեռ վերջնական գնահատականները ձևավորվել են յուրաքանչյուր գործչի բազմաթիվ բազմաֆորմատ և բազմաբովանդակ տեքստերը որպես մեկ ամբողջություն գնահատելու արդյունքում: Տեքստերի վերլուծության համար օգտագործվել է սոցիալական գիտություններում և լեզվաբանությունում կիրառվող«ամբողջական գնահատում»(hollystic grading) մեթոդը, ըստ որի տեքստերը գնահատվում են իրենց ամբողջության մեջ՝ հաշվի առնելով կոնտեքստը, բոլոր շեշտադրումները, ընդհանուր գաղափարը, տողատակերը, էմոցիոնալ ֆոնը: Յուրաքանչյուր առաջնորդի տեքստերի ամբողջությանը տրվել է ընդհանուր միջինացված գնահատական, որը հիմնված է նրա վրա, թե ի՛նչ չափով և խորությամբ են նրա տեքստերը պարունակել պոպուլիստական գաղափարներ 8 : Հարկ է նշել, որ թեև գնահատման նման տարբերակին դիմելիս հնարավոր չէ ամբողջությամբ զերծ մնալ սուբյեկտիվիզմից, սակայն ներքոնշյալ հարցաշարի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է դրա մակարդակը, իսկ միավորի հետևում ներկայացվող բովանդակային վերլուծությունը թույլ է տալիս հանգել հնարովորինս համապատասխանող գնահատականի։ 8. Теam Populism-ի կողմից որպես պոպուլիզմի չափման համար «օրինակելի»(ancհortexts) ծառայող տեքստերը կարող եք տեսնել այստեղ՝ www.populism.byu.edu/App_Data/Publications/Populism%20codebook_ The%20New%20Populism%20201903%20(2).pdf 4 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Գնահատման համար օգտագործվել է Теам Populism-ի և Guardian-ի կողմից կիրառվող հարցաշարի 9 մեր կողմից պարզեցված տարբերակը: Ըստ այդմ՝ տեքստերի ուսումնասիրման հիմքում ընկած են հետևյալ հարցերը՝ 1. որքանո՞վ է հռետորի խոսքը արտահայտում մանիքեյան ուսմունքը, ըստ որի աշխարհը կառուցված է բարոյականության(ամեն հարց ունի հստակ բարոյական չափում) և դուալիզմի(ամեն ինչ կամ մեկ կատեգորիայի մեջ է, կամ մյուս՝«ճիշտ» կամ«սխալ», «բարիք» կամ«չարիք») վրա. Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը հիմնված չէ սև-սպիտակի տրամաբանության վրա: Այն կարևորում է կամ առնվազն չի բացառում տեսակետների բնական, արդարացի տարբերությունների հնարավորությունը. 2. որքանո՞վ է հռետորի խոսքը էմոցիոնալ, և արդյո՞ք օգտագործվող լեզուն ռազմատենչ բնույթ ունի. 3. որքանո՞վ է խոսքը հիմնված չափազանցությունների վրա, և արդյո՞ք հռետորը փորձում է հիմնավորել սեփական գաղափարները դրանց բարոյական կարևորություն տալու միջոցով. 4. արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«բարին» մարմնավորված է ժողովրդի մեծամասնության կամքի մեջ, որը հենց անփոփոխ էություն ունեցող միատարր ժողովրդի կամքն է և արդյոք մեծամասնությունը ռոմանտիկացվում է: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. Ժողովրդավարությունը պարզ ձայների հաշվարկ է։ Նախապես գոյություն ունեցող, ճանաչելի «կամք» գոյություն չունի։ Մեծամասնությունը փոխվում է, տեղաշարժվում է հարցից հարց։ Շարքային քաղաքացին չի ռոմանտիկացվում. 5. արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«չարը» մարմնավորված է ժողովրդից դուրս գտնվող որևէ մարդու, որևէ խմբի(խմբերի) կամ բանի մեջ. 6. արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների հետևում գտնվում է մեկ մեղավոր (մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը խուսափում է դավադրապաշտական տոնայնությունից և հրաժարվում է ընդդիմախոսներին որպես չարիք պիտակավորելուց և նույնիսկ չի հիշատակում դրանց, որպեսզի խուսափի կրքերի լարումից և պահպանի պոզիտիվ տոնայնություն. 7. արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ ոչ դեմոկրատական միջոցները, առնվազն երբեմն, արդարացված են, քանի որ«չարիքը» մարմնավորողը(մարդը, խումբը, երևույթը և այլն) սպառնալիք է ժողովրդի կամքի իրագործման համար: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. իրավունքներն ու ազատությունները հարգվում են, և այլակարծության նկատմամբ կա խոր հարգանք: Դիսկուրսը չի արդարացնում անօրինական արարքները, բացառում և դատապարտում է բռնությունը: Իրավունքի գերակայության և դեմոկրատական ինստիտուտների նկատմամբ կա խոր հարգանք: Յուրաքանչյուր հարցի շրջանակում տեքստերին տրվում են գնահատականներ՝ 0-2 միավոր սանդղակով, և վերջում դրանց հիման վրա տրվում է ընդհանուր միջինացված գնահատական: Գնահատականների հիմնական բնութագիրը հետևյալն է՝ 2 խոսքը ծայրահեղ պոպուլիստական է և մոտ է կատարյալ պոպուլիստական դիսկուրսին: Մասնավորապես, դիտարկվող խոսքն արտահայտում է կատարյալ պոպուլիստական դիսկուրսի բոլոր կամ համարյա բոլոր տարրերը, իսկ ոչ պոպուլիստական են միայն դրա առանձին հատվածները: 1 խոսքն ընդգծված, հստակ պոպուլիստական տարրեր է ներառում, սակայն կամ դրանց օգտագործումը անընդհատ չէ, կամ էլ դրանք զուգորդվում են ոչ պոպուլիստական տարրերով: Այսպիսով, դիսկուրսը ներառում է ժողովրդի ռոմանտիկացված պատկերացումը և միասնական ժողովրդական կամքի գաղափարը, սակայն խուսափում է ռազմատենչ լեզվից կամ մեծ ծավալների չի հասցնում այն, կամ խուսափում է ռազմատենչ հայտարարությունները որևէ կոնկրետ «թշնամուն» հասցեագրելուց: 0 խոսքը ներառում է շատ քիչ պոպուլիստական տարրեր կամ այդպիսիք ընդհանրապես չի ներառում: Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ եթե նույնիսկ խոսքն արտահայտում է Մանիքեյան աշխարհայացքը, այն չի դիտարկվում որպես պոպուլիստական, քանի դեռ չի ներառում ժողովրդական կամքի վերաբերյալ որևէ պատկերացում(գաղափար): Յուրաքանչյուր քաղաքական գործչի տեքստերի ամբողջությունը տասնորդական սանդղակով գնահատման արդյունքում գործիչների տեքստերը դասակարգվել են ըստ 4 կատեգորիաների՝ • 0-0.49 միավոր- ոչ պոպուլիստական. • 0.5-0.99 միավոր- որոշ չափով պոպուլիստական. • 1-1.49 միավոր- պոպուլիստական(միջին մակարդակի). • 1.5-2 միավոր- խիստ պոպուլիստական: «Հետազոտության հիմնական եզրահանգումները» բաժնում, հիմնվելով ուսումնասիրված նյութերի վրա, առանձնացրել ենք հայաստանյան գործիչների պոպուլիստական հռետորաբանության հիմնական խոսույթները: 9. Նույն տեղում: 5 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԼՈՒԽ 2 ՏԵՔՍՏԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 2.1«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի տեքստերի վերլուծության արդյունքները «չար ուժերին», չեզոքացնել դրանց: «Մենք ամենևին այն կարծիքին չենք, որ ինչ որ մենք ասում ենք՝ բացարձակ ճշմարտություն է» 11 : Նիկոլ Փաշինյանի տեքստերում երբեմն նկատվում է երևույթները«սև-սպիտակի» տրամաբանության շրջանակներում դիտարկելու միտումը: Նրա տեքստերում հաճախ է տարբեր խնդիրների քննարկումը տեղի ունենում բարոյականության շրջանակներում, որտեղ առաջ է քաշվում այն գաղափարը, որ իր մոտեցումներն արդար են: Միևնույն ժամանակ, Փաշինյանն իր տեքստերում կարևորում է նաև բանավեճը, երկխոսությունը, տեսակետների տարբերությունը. «Վերջին երեք օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բանավեճ, շատ լուրջ գաղափարական բախում» 12 : «Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ քննադատությունը ռացիոնալ չի, անարդար է, ինքը ծայրից ծայր օգտակար է, որովհետև դաստիարակում է: Երեք օր այստեղ նստած լուռ լսել եմ ինչ-որ ասվել է՝ լավ կամ վատ: Այն, ինչ որ չի սպանում մեզ՝ ուժեղացնում է» 13 : «Այդ կոռումպացված համակարգը, բոլորին իրար հետ մի զամբյուղով ենթարկելու ենք կապիտուլյացիայի, որովհետև մեր թիկունքում, մեր մտքում և մեր սրտում կա միայն մի բան և այդ մի բանը ճշմարտությունն է, և մենք այդ ճշմարտության հետևից քայլելով ենք եկել, հասել այստեղ» 10 : Այս մեջբերումը, որը բավականին տիպական է Նիկոլ Փաշինյանի տեքստերի համար, վերջինս հնչեցրել է խորհրդարանում ելույթ ունենալիս, երբ անդրադառնում էր իր և իր թիմակիցներին ուղղված նախկին իշխանությունների որոշ շրջանակների կողմից հնչող մեղադրանքներին: Նրա ամբողջական ելույթից երևում է, որ Փաշինյանը այդ մեղադրանքները համարում է լիովին կեղծ և հատուկ քաղաքական նպատակներով առաջ քաշված, իսկ դրանք ներկայացնող շրջանակներին դիտարկում է որպես«կոռումպացված համակարգ», «ճշմարտության» դեմ գնացող։ Դրանք, ըստ Փաշինյանի, ենթակա են միայն մեկ բանի՝ ամբողջական պարտության մատնվելու: Իրեն և իր թիմին Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես«ճշմարտության» հետևից քայլողի: Փաստացի, Փաշինյանը քաղաքական բնույթի խնդիրը դիտարկում է բարոյականության հարթությունում, բարու և չարի պայքարի խոսույթի շրջանակներում, որտեղ«չար ուժերը» դրանք նախկին իշխանությունների որոշակի շրջանակներն են, իսկ «բարի ուժերը» Նիկոլ Փաշինյանն ու ընդհանուր առմամբ կառավարող ուժն է, որը խոստանում է հաղթել 10. Հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են ժողովրդական հեղափոխության արժեքները. Վարչապետ, 25.06.2020, https://www.primeminister.am/hy/ statements-and-messages/item/2020/06/25/Nikol-Pashinyan-Speech/ Վերոնշյալ մեջբերումները, որոնք վարչապետի՝ խորհրդարանում ունեցած մեկ այլ ելույթից էին, օրինակ են այն բանի, որ Փաշինյանի հռետորաբանության մեջ վերոնշյալ խոսույթին զուգահեռ ընդգծվում է բանավեճի, գաղափարական տարաձայնությունների, քաղաքական հակառակորդների խոսքի նկատմամբ հարգանքը և ընդունում, որ կառավարող ուժը կարող է և սխալվել: Սակայն, հաշվի առնելով առաջին մեջբերման վերլուծությունը, կարող ենք ասել, որ նրա հռետորաբանությունում առկա է ընտրողական մոտեցում քաղաքական սուբյեկտների նկատմամբ, բացի այդ, ինչպես երևում է առաջին մեջբերումից, իրեն և իր ղեկավարած ուժին որպես«ճշմարտության հետևից գնացող» ներկայացնելով՝ նա այնուամենայնիվ ակնարկում է, որ, մեծ հաշվով, ինքն ու իր քաղաքական թիմը, թեև կարող են երբեմն սխալվել, բայց, մեծ մասամբ, ի տարբերություն իրենց հետ բանավիճողների, ճշմարիտ խոսք են արտաբերում: Նիկոլ Փաշինյանի խոսքը հաճախ չափազանց էմոցիոնալ է և երբեմն ռազմատենչ ոճի մեջ է: Նրա խոսքին բնորոշ է կոնկրետ քաղաքական հակառակորդներին խիստ քննադատելը, որը սովորաբար իրականացվում է կոշտ բառերի և ծաղրական բնույթ ունեցող արտահայտու-թյունների կիրառմամբ: Միևնույն ժամանակ, հարկ է նաև նշել, որ, սովորաբար, այդպիսի քննադատության թիրախ են 11. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ՀՀ Ազգային Ժողովում, 14.02.19, https://www.primeminister.am/hy/statements-andmessages/item/2019/02/14/Nikol-Pashinyan-Final-Speech/ 12. Նույն տեղում: 13. Նույն տեղում: 6 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՏԵՔՍՏԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ հանդիսանում ոչ բոլոր քաղաքական հակառակորդները, այլ այն ուժերը, որոնք, ըստ Փաշինյանի, հակադրվել են ժողովրդական հեղափոխությանը, ներքաշված են կոռուպցիայի մեջ, խոչընդոտում են ժողովրդավարական փոփոխությունները և այլն. «Հանրապետության հպարտ քաղաքացիները երբեմն զայրանում են, չեն հասկանում, կարկամում են, թե էդ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկուները և օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շուտով, շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, և դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու, բոլորով»: 14 «Մենք կառավարություն ենք, մենք իշխանություն չենք» 18 : «Ես ինձ համարում եմ պարտավորված բոլորիդ առաջ, այդ ճանապարհով ես մինչև վերջ կգնամ և ոչ մի բանի առաջ չեմ կանգնի, քանի դեռ ժողովուրդը վստահում է ինձ, քանի դեռ ժողովուրդը լիազորում է ինձ՝ ծառայություններ մատուցել, ես այդ ծառայությունները կմատուցեմ ամբողջ ծավալով» 19 : «Մենք հիմա կարիք ունենք մեր երկրի ժողովրդավարությունն ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով, նկատի ունեմ այնպես, որ դրա ապագան որևէ կերպ կախված չլինի որևէ լիդերի, որևէ անձի, որևէ քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից, հայեցողությունից» 20 : «Ինչքան«քաղաքական դիակ» կա, գարշահոտություն է տարածում երկրով մեկ» 15 : «Ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչը հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմն է» 21 : Նիկոլ Փաշինյանի տեքստերում ժողովուրդը հաճախ դիտարկվում է որպես համընդհանուր գիտակցություն, դիրքորոշում ունեցող սուբյեկտ. «Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ» 16 : «Թույլ տվեք ասել, որ այս ամեն ինչի մեջ մեծ խորհուրդ կա, որ ահա այդ երեսնամյա քաղաքական էլիտայից ժողովուրդը պահանջեց իր հաշիվը» 17 : Նիկոլ Փաշինյանի տեքստերում հաճախ նշվում է, որ նա ունի ժողովրդի վստահությունը(ինչը պոպուլիստական հռետորաբանության տարր է) և որ իր խնդիրն է ժողովրդի կողմից լիազորված ծառայությունների մատուցումը: Սակայն նրա տեքստերում զուգահեռաբար նաև կարևորվում են ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտները, զսպումների և հակակշիռների համակարգը, բազմակարծությունը և այլն: Թեև Նիկոլ Փաշինյանի տեքստերում առկա է այն միտքը, որ ժողովրդի դեմ հյուսվում են դավեր, սակայն, ըստ Փաշինյանի, դրանք ոչ թե ինչ-որ թաքնված«մութ» ուժեր են, այլ հասարակությանը հայտնի կոնկրետ քաղաքական և հանցավոր շրջանակներ, որոնք ցանկանում են խուսափել արդարադատությունից, պաշտպանել իրենց անօրինական սեփականությունը և այլն: Փաշինյանի տեքստերում վառ ընդգծվում է ոչ բռնի, խաղաղ, դեմոկրատական միջոցներով հարցեր լուծելու մշակույթի ամրապնդման կարևորությունը: Սակայն, Փաշինյանի որոշ տեքստեր կարող են կասկած հարուցել, որ որոշակի պայմաններում, օրինակ` երբ իր կարծիքով, ժողովրդի իշխանությանը վտանգ է սպառնում, ապա նրա համար ընդունելի են ոչ բռնի, սակայն առերևույթ օրենքի խախտմամբ իրականացվող քայլեր, օրինակ՝ վարչապետի կոչով դատարանների շրջափակման ակցիայի իրականացում. 14. Սահմանադրական դատարանի հարցը կլուծի Հայաստանի ժողովուրդը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ արտահերթ նիստում, 06.02.20, www.primeminister.am/hy/statements-and-messages/ item/2020/02/06/Nikol-Pashinyan-Speech/ 15. Սահմանադրական դատարանի հարցը կլուծի Հայաստանի ժողովուրդը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ արտահերթ նիստում, 06.02.20, www.primeminister.am/hy/statements-and-messages/ item/2020/02/06/Nikol-Pashinyan-Speech/ 16. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը դատաիրավական համակարգի վերաբերյալ, 20.05.2019, www.primeminister.am/hy/statements-andmessages/item/2019/05/20/Nikol-Pashinyan-Speech/ 17. Չունեցողի կարգավիճակից, որից անընդհատ վերցվում է, պետք է ինքներս մեզ փոխակերպենք ունեցողի կարգավիճակի, որին անընդհատ տրվում է. վարչապետը հանդիպել է Միլանի հայ համայնքի ներկայացուցիչներին, 20.11.19, www.primeminister.am/hy/statements-andmessages/item/2019/11/20/Nikol-Pashinyan-Armenian-Church-of-MilanArmenian-Community/ 18. Մենք կառավարություն ենք, իշխանություն չենք, իշխանությունը քաղաքացին է. վարչապետի եզրափակիչ ելույթը(տեսանյութ)14/02/2019, www.armtimes.com/hy/article/154706 19.«Ինձ, մեր կառավարությանը, ժողովրդի իշխանությանը խամաճիկային դատարան պետք չէ», 19. 04.19, www.azatutyun. am/a/29951151.html 20.«Հեղափոխությունն ստեղծել է մի միջավայր, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, և նրա իրավունքների պաշտպանությունը կառավարության առաջնային խնդիրն է». վարչապետը մասնակցել է ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի համաժողովին, 26.11.2019, www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2019/11/26/NikolPashinyan-Ombuds-15/ 21. Սահմանադրական դատարանի հարցը կլուծի Հայաստանի ժողովուրդը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ արտահերթ նիստում, 06.02.2020, www.primeminister.am/hy/statements-and-messages/ item/2020/02/06/Nikol-Pashinyan-Speech/ 22. https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2319183898401992 23.«Ինձ, մեր կառավարությանը, ժողովրդի իշխանությանը խամաճիկային դատարան պետք չէ», 19. 04.19, www.azatutyun. am/a/29951151.html 7 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի» 22 : «Եթե որպես ակցիա արգելափակում ենք ինչ-որ շենքերի մուտքեր, ամեն ինչը պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ, և այս գործողություններում որևէ բռնություն, որևէ սադրանքի չարձագանքել, որևէ սադրանքի չտրվել» 23 : Գնահատական- 1,21(պոպուլիստական, միջին մակարդակի) 22. https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2319183898401992 23.«Ինձ, մեր կառավարությանը, ժողովրդի իշխանությանը խամաճիկային դատարան պետք չէ», 19. 04.19, www.azatutyun. am/a/29951151.html 8 FRIEDRICH-EBERT-STIFTUNG –ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Հավելված 1 Գնահատման աղյուսակ#1 Անուն, ազգանուն – Նիկոլ Փաշինյան Կուսակցություն –«Քաղաքացիական պայմանագիր» Պաշտոն – ՔՊ վարչության անդամ, ՀՀ վարչապետ Ընդհանուր գնահատական – 1,21 Կողմնորոշող հարցեր Գնահատական Որքանո՞վ է հռետորի խոսքը արտահայտում մանիքեյան ուսմունքը, ըստ որի աշխարհը կառուցված է բարոյականության(ամեն հարց ունի հստակ բարոյական չափում) և դուալիզմի(ամեն ինչ կամ մեկ կատեգորիայի մեջ է, կամ մյուս՝«ճիշտ» կամ«սխալ»,«բարիք» կամ«չարիք») վրա. այս հարցի 1 պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը հիմնված չէ սև-սպիտակի տրամաբանության վրա: Այն կարևորում է կամ առնվազն չի բացառում տեսակետների բնական, արդարացի տարբերությունների հնարավորությունը: Որքանո՞վ է հռետորի խոսքը էմոցիոնալ, և արդյո՞ք օգտագործվող լեզուն ռազմատենչ բնույթ ունի: 1 Որքանո՞վ է խոսքը հիմնված չափազանցությունների վրա, և արդյո՞ք հռետորը փորձում է հիմնավորել 1,5 սեփական գաղափարները` դրանց բարոյական կարևորություն տալու միջոցով: Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«բարին» մարմնավորված է ժողովրդի մեծամասնության կամքի մեջ, որը հենց անփոփոխ էություն ունեցող միատարր ժողովրդի կամքն է, և արդյո՞ք մեծամասնությունը ռոմանտիկացվում է. այս ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. Ժողովրդավարությունը պարզ ձայների հաշվարկ է։ 1,5 Նախապես գոյություն ունեցող, ճանաչելի«կամք» գոյություն չունի։ Մեծամասնությունը փոխվում է, տեղաշարժվում հարցից հարց։ Շարքային քաղաքացին չի ռոմանտիկացվում: Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«չարը» մարմնավորված է ժողովրդից դուրս գտնվող որևէ մարդու, որևէ խմբի(խմբերի) կամ բանի մեջ. արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների 1,5 հետևում գտնվում է մեկ մեղավոր(մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները: Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների հետևում գտնվում է մեկ մեղավոր (մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ 1 պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը խուսափում է դավադրապաշտական տոնայնությունից և հրաժարվում է ընդդիմախոսներին որպես չարիք պիտակավորելուց և նույնիսկ չի հիշատակում դրանց, որպեսզի խուսափի կրքերի լարումից և պահպանի պոզիտիվ տոնայնություն: Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ ոչ դեմոկրատական միջոցները, առնվազն երբեմն, արդարացված են, քանի որ«չարիքը» մարմնավորողը(մարդը, խումբը, երևույթը և այլն) սպառնալիք է ժողովրդի կամքի իրագործմանը: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. իրավունքներն ու ազատությունները հարգվում են, և այլակարծության 1 նկատմամբ խոր հարգանք կա: Դիսկուրսը չի արդարացնում անօրինական արարքները, բացառում է և դատապարտում է բռնությունը, իրավունքի գերակայության և դեմոկրատական ինստիտուտների նկատմամբ կա խոր հարգանք 9 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2.2«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տեքստերի վերլուծության արդյունքները Գագիկ Ծառուկյանի տեքստերում քաղաքականությունը դիտարկվում է որպես«չարի» և«բարու» պայքարի թատերաբեմ, որտեղ«բարին» ժողովուրդն է՝ բարի կամք ունեցող հնարավորինս միատարր միավոր, և մյուս կողմից«չարն» է՝ առանձին խմբեր և անձինք, որոնք ձգտում են խոչընդոտել ժողովրդի բարի կամքի արտահայտումը: Գագիկ Ծառուկյանի խոսքը հաճախ մեղմ տոնայնության վրա է կառուցված, սակայն երբ նա հայտնվում է կոնֆլիկտային իրավիճակում, նրա տեքստերը դառնում են ռազմատենչ, և նրա ընդդիմախոսները, լինեն վարչապետ, լրագրող, թե ընդդիմախոսի հավաքական կերպար, արժանանում են կոշտ լեզվական գրոհի, պիտակավորվում են և դիտարկվում նրա կողմից որպես«չարիք». «Ինչ ասում եմ, արդարացի եմ ասում, որևէ մեկը չփորձի ասել, որ Ծառուկյանը այսօր փորձում ա դիվիդենտներ հավաքի, անձնական շահի մասին մտածի, այդ մարդը թող ամենավերջին մարդն ա, դավաճան լինի այդ մարդը, թող թուրք լինի մարդը» 24 : «Ինչքան անբարոյականություն՝ ինձ կանչում են, հետևից էլ տղուս են կանչում» 25 : «Կարմիր դիպլոմը ծանոթի միջոցով են քեզ տվել: Դու էսօրվա օրով եկել եք ուզում եք հունից հանեք, ասում եք՝ ինչի՞ ես պատգամավոր: Բա դո՞ւ ես ուզում պատգամավոր դառնաս: Դու ի՞նչ ես անելու: Հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր է, որ քարը քարին չի դրել» 26 : (Այս խոսքերն ասվել են ի պատասխան լրագրողի այն հարցի, որ եթե բիզնեսը քաղաքականությունից տարանջատված է, այդ դեպքում Ծառուկյանն ինչո՞ւ է պատգամավոր:) «Եթե ժողովրդի համար ընդունելի չի, ուրեմն մեզ համար էլ ընդունելի չի» 27 : «Գոնե հարգա՛նք ունեցեք, հա՛յ եղեք, քրիստոնյա՛ եղեք, տղաս թող մնա տունը որպես տղամարդ» 29 : «Ես կարող եմ ասել՝ հալալ է, ես Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ, որ նա՝ որպես հայ քրիստոնյա ազգ, առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ... մեզ համար անընդունելի է, որ ասենք, թե համասեռամոլները երեխա որդեգրեն և այդ երեխային դաստիարակեն» 30 : Գագիկ Ծառուկյանի տեքստերում երևում է, որ նա ինքն իրեն և իր սեփական թիմը ներկայացնում է որպես միասնական կամք ունեցող, միատարր ժողովրդի շահերը ներկայացնող սուբյեկտներ. «Մենք այստեղ լինելու ենք ժողովրդի ներկայացուցիչը, ժողովրդի ձայնը. այն, ինչ որ ժողովրդին հուզում ա, մենք բարձրաձայնելու ենք» 31 : «Ժողովրդի կողքը պետք է լինել, ժողովրդին պաշտպանելու համար» 32 : «ԲՀԿ-ն ժողովրդի ձայնն է խորհրդարանում» 33 : Գագիկ Ծառուկյանի տեքստերում նա ինքն իրեն դիտարկում է որպես մի մարդու, ով սիրում է այդ միասնական, միատարր կոնկրետ արժեքներ ունեցող ժողովրդին, գիտի նրա կարիքները, օգնում է նրան և այլն: Ընդհանրապես, Գագիկ Ծառուկյանի խոսքից կարող ենք եզրակացնել, որ ինքը հակված չէ գաղափարական տարբերությունները, մշակութային բազմազանությունը ներկայացնելու որպես դրական երևույթներ. «Ծառուկյանը ժողովրդի հետ շփվող, ժողովրդի հոգսով շարժվող մարդ ա» 34 : «Մենք ավանդական ազգ ենք… Ինչքան ուզում է ասեն՝ մենք հետամնաց ենք, դա մեզ համար անընդունելի է» 35 : (Այս խոսքերն ասվել են ստամբուլյան կոնվենցիայի հարցի առիթով:) «Ժողովրդից թաքուն ո՛նց կարելի ա անել» 28 : Գագիկ Ծառուկյանի տեքստերում հայ ժողովրդին վերագրվում են կոնկրետ որակներ, ինքը և սեփական թիմը ներկայացվում են որպես հենց այդ որակները կրող սուբյեկտներ, իսկ Ծառուկյանի հետ կոնֆլիկտ ունեցողները, ներկայացվում են որպես այդպիսի որակներից զուրկ սուբյեկտներ. 24. Գագիկ Ծառուկյանի ելույթն ԱԺ ամբիոնից, 16.06.20, www.youtube. com/watch?v=cDJ56_5dRQI 25. Նույն տեղում: 26. ԵՊՀ-ն ավարտածը լրագրության հետ ինչ գործ ունի. Ծառուկյանը՝ լրագրողին, 07.11.19, www.youtube.com/watch?v=MjFX-dqogS8 27. Իրենք ամենագետն են... Գագիկ Ծառուկյանի ելույթը ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստին, 05.06.20, www.a1plus.am/hy/ article/370381 28.«Հեղափոխությունից հետո թաքուն բառն անընդունելի է». «Խայտառակություն է, վիրավորական է»․ ԱԺ ընդդիմությունը` վարչապետի գաղտնի հանձնարարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, 22.10.19, www.factor.am/193463.html 29. Գագիկ Ծառուկյանի ելույթը ԱԺ ամբիոնից, 16.06.20, www.youtube. com/watch?v=cDJ56_5dRQI 30. Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ, հալալ է. Գագիկ Ծառուկյան, 13.11.19, www.factor.am/198746.html 31. ԲՀԿ-ն ժողովրդի ձայնն է խորհրդարանում, 14,01,19, www.youtube. com/watch?v=PT0Zs0gSHQY 32. Նույն տեղում: 33. Նույն տեղում: 34. Ծառուկյանը արհեստական սարքած, փչած չի, 16.04.19, www.youtube. com/watch?v=bFGljMr7GBA 35. Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ, հալալ է, Գագիկ Ծառուկյան, 13.11.19, www.factor.am/198746.html 10 Գագիկ Ծառուկյանի տեքստերում նկատվում է առանց հիմնավորումներ ներկայացնելու էմոցիոնալ, չափազանցված գնահատականներ տալու միտում. «Ոչ մեկ քարը քարին չի դրել, Փաշինյանի հետ քայլել ա, պաշտոն ա ստացել» 36 : «Տրաքած վիճակ ա» 37 : «Համաճարակը կործանել եք, տապալել եք, ամբողջ ազգը հիվանդ ա» 38 : Գագիկ Ծառուկյանի տեքստերում նկատվում է առանց կոնկրետ անուններ տալու«չարը» մարմնավորող ինչ-որ դավադիր ուժերի մասին խոսելու, ինչպես նաև հիմնական ընդդիմախոսներին ընդհանրական մեղադրանքներ ներկայացնելու միտում. «Ուզում եմ միանշանակ փաստել, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները» 39 : «Կամ չեք կարողանում, կամ թույլ չեն տալիս ձեզ» 40 : Գագիկ Ծառուկյանի տեքստերին բնորոշ գծերից մեկն էլ սեփական քայլերի և խոսքերի արդարացիությունն ու ճշմարտացիությունը մատնացույց անելն է. «Ես իրականն եմ ասում» 41 : «Ես ամեն ինչ գիտեմ» 42 : Հարկ է նշել, որ Գագիկ Ծառուկյանի խոսքում չի նկատվել խնդիրները բռնության ճանապարհով լուծելու ընդունելի լինելու մասին որևէ ակնարկ: Սակայն նրա խոսքում, ինչպես արդեն նշել ենք, նկատվում է ծայրահեղ անհանդուրժողականություն, իր գնահատմամբ՝«սխալ» մարդկանց և խմբերի նկատմամբ: Գնահատական- 1.5(խիստ պոպուլիստական) FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ 36. Ոչ մեկը փորձառու չի, քարը քարին չի դրել, Փաշինյանի կողքին քայլել են՝ պաշտոններ ստացել, այդպես երկիր չեն կառուցի. Գագիկ Ծառուկյան, 22.10.19, www.tert.am/am/news/2019/10/22/tsarukyan/3123189 37. Ձեր հեղափոխության վերջն եկել ա, տրաքած վիճակ ա: Ծառուկյանի ելույթը խորհրդարանում, 16.06.20, www.24news.am/news/106332 38. Նույն տեղում: 39. Կանեմ ամեն ինչ՝ կանխելու հակառուսական տրամադրությունների ստեղծման սադրանքները. Գագիկ Ծառուկյան, 07.02.20, www.24news.am/ news/109511 40. Ձեր հեղափոխության վերջն եկել ա, տրաքած վիճակ ա: Ծառուկյանի ելույթը խորհրդարանում, 16.06.20, www.24news.am/news/106332 41. Նույն տեղում: 42. Նույն տեղում: 11 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ Հավելված 2 Գնահատման աղյուսակ# 2 Անուն, ազգանուն – Գագիկ Ծառուկյան Կուսակցություն –«Բարգավաճ Հայաստան» Պաշտոն – ԲՀԿ նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ընդանուր գնահատական – 1.5 Կողմնորոշող հարցեր Գնահատական Որքանո՞վ է հռետորի խոսքը արտահայտում մանիքեյան ուսմունքը, ըստ որի աշխարհը կառուցված է բարոյականության(ամեն հարց ունի հստակ բարոյական չափում) և դուալիզմի(ամեն ինչ կամ մեկ կատեգորիայի մեջ է, կամ մյուս՝«ճիշտ» կամ«սխալ»,«բարիք» կամ«չարիք») վրա. այս հարցի 1,5 պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը հիմնված չէ սև-սպիտակի տրամաբանության վրա: Այն կարևորում է կամ առնվազն չի բացառում տեսակետների բնական, արդարացի տարբերությունների հնարավորությունը: Որքանո՞վ է հռետորի խոսքը էմոցիոնալ, և արդյո՞ք օգտագործվող լեզուն ռազմատենչ բնույթ ունի 1,5 Որքանո՞վ է խոսքը հիմնված չափազանցությունների վրա, և արդյո՞ք հռետորը փորձում է հիմնավորել 2 սեփական գաղափարները` դրանց բարոյական կարևորություն տալու միջոցով Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«բարին» մարմնավորված է ժողովրդի մեծամասնության կամքի մեջ, որը հենց անփոփոխ էություն ունեցող միատարր ժողովրդի կամքն է, և արդյո՞ք մեծամասնությունը ռոմանտիկացվում է. այս ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. Ժողովրդավարությունը պարզ ձայների հաշվարկ է։ 1,5 Նախապես գոյություն ունեցող, ճանաչելի«կամք» գոյություն չունի։ Մեծամասնությունը փոխվում է, տեղաշարժվում հարցից հարց։ Շարքային քաղաքացին չի ռոմանտիկացվում Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«չարը» մարմնավորված է ժողովրդից դուրս գտնվող որևէ մարդու, որևէ խմբի(խմբերի) կամ բանի մեջ. արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների 1,5 հետևում գտնվում է մեկ մեղավոր(մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների հետևում գտնվում է մեկ մեղավոր (մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը խուսափում է դավադրապաշտական տոնայնությունից և 1,5 հրաժարվում է ընդդիմախոսներին որպես չարիք պիտակավորելուց և նույնիսկ չի հիշատակում դրանց, որպեսզի խուսափի կրքերի լարումից և պահպանի պոզիտիվ տոնայնություն Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ ոչ դեմոկրատական միջոցները, առնվազն երբեմն, արդարացված են, քանի որ«չարիքը» մարմնավորողը(մարդը, խումբը, երևույթը և այլն) սպառնալիք է ժողովրդի կամքի իրագործմանը: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. իրավունքներն ու ազատությունները հարգվում 1 են, և այլակարծության նկատմամբ խոր հարգանք կա: Դիսկուրսը չի արդարացնում անօրինական արարքները, բացառում է և դատապարտում է բռնությունը, իրավունքի գերակայության և դեմոկրատական ինստիտուտների նկատմամբ կա խոր հարգանք 12 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2.3«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի տեքստերի վերլուծության արդյունքները Թեև Էդմոն Մարուքյանի տեքստերում մեծ տեղ են զբաղեցնում կոնկրետ խնդիրների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ ներկայացնելու պրակտիկան, սակայն նրա տեքստերին, առնվազն որոշ չափով, բնորոշ են խնդիրները չափազանցելը, ընդդիմախոսներին ծաղրելը, իսկ կոնֆլիկտային իրավիճակներում՝ երբեմն նաև պիտակավորելը և վիրավորելը. «Դու ով ես, ա՛յ հոգնած. անբարոյականի՛ վաստակ» 43 : «Իրար հետ գոնե քննարկեք, որ գոնե ձեր խոսքերը համընկնի իրար հետ» 44 : «Դուք երկրում չունեք իշխանություն, ո՛նց եք ընտրություն կազմակերպում» 45 : «Ապաշնորհ իշխանությունը այս ձևով ապականելու ա ամեն ինչ» 46 : դեռևս դեկտեմբերի 9-ին[2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը] և որոշել է, որ ընդդիմություն որպես ընտրել է մեզ։ Եթե այդպես չլիներ, կընտրեին ՀՀԿ-ին, հիմա Հանրապետականը կլիներ ընդդիմությունը, օրինակ` խորհրդարանում» 49 : Էդմոն Մարուքյանի տեքստերում ընդգծվում է տարատեսակ խնդիրները քննարկումների, բանակցությունների և, ընդհանուր առմամբ, բացառապես խաղաղ միջոցներով լուծելու գաղափարը: Նրա խոսքում կարևորվում են զսպումների և հակակշիռների մեխանիզմը, խորհրդարանական վերահսկողությունը, ժողովրդավարական ինստիտուտները. «Մարդիկ ասում են՝ լավ, հեղափոխություն է եղել, ինչի՞ է պետք ընդդիմություն։ Բայց ուզում եմ ձեզ բացատրել և տեղեկացնել հետևյալը՝ որ ընդդիմության գործը իշխանությանը հսկելն է և իշխանության գործունեությանը հետևողական դիտարկում իրականացնելը։ Օրինակ, պատկերացնենք՝ ինչ-որ սխալ է տեղի ունեցել, ի՞նչ եք կարծում, դրա մասին եթե լռում է իշխանությունը, ո՞վ պետք է խոսի, եթե ոչ մենք» 50 : Էդմոն Մարուքյանի տեքստերում թեև նկատվել է մի հայտարարություն՝ «Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը որևէ կերպ չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ» 47 , որը կարելի է գնահատել որպես ենթադրյալ դավադրության մասին հաղորդում, այնուամենայնիվ, Մարուքյանի խոսքը, որպես կանոն, կառուցված չէ դավադրությունների տեսությունների փիլիսոփայության տիրույթում: Էդմոն Մարուքյանի տեքստերում հանդիպել է այն գաղափարը, որ հայ ժողովրդին բնորոշ են պատմականորեն ձևավորված անփոփոխ որոշակի դրական արժեքներ, որոնք պետք է պահպանվեն: Նրա խոսքում երբեմն նկատվում է ժողովրդին որպես միասնական կամք ունեցող միավոր դիտարկելը. «Նախարարը որտեղ սխալ թույլ տվեց, հանկարծ ինչոր կոռուպցիոն սխեմայի մեջ մտավ, մենք պետք է դա բարձրաձայնենք և շատ սուր քննադատենք և ձեզ իրազեկենք» 51 : «Մեզնից յուրաքանչյուրս պիտի աչալուրջ և հետևողական լինենք ապատեղեկատվության տարածման, մարդկանց անվանարկելու, վիրավորելու հարցում, պիտի կարողանանք հանրությանը մատակարարել իրական տեղեկատվություն: Այստեղ շատ կարևոր է լրագրողական կազմակերպությունների, իրական լրագրողների, խորհրդարանի դերը, որովհետև հնացած օրենսդրությունը ունակ չէ կարգավորել նոր մարտահրավերները» 52 : «Մենք մեր արժեքների, մեր 2000-ամյա եկեղեցու դեմ Գնահատական- 0.93(որոշ չափով ենք գնում նման արարքներով, որը որևէ ձևով չի պոպուլիստական) կարող արդարացվել» 48 : «Ես կարծում եմ՝ ժողովուրդը էդ որոշումը կայացրել է 43. Հոգնածը դու ես՝ քաղաքական տրյապկա, անբարոյականի վաստակը դու ես, ԱԺ-ում թեժ իրավիճակ է, 28.04.20, www.24news.am/news/95866 44.«Մենք փողի տեղը ցույց ենք տվել. ինչո՞ւ ժողովրդի կուտակած հարկերի գումարով չեք աջակցում ժողովրդին». Էդմոն Մարուքյան, 29.04.20, www.azatutyun.am/a/30583257.html 45. Դուք երկրում իշխանություն չունեք. Մարուքյանը` Փաշինյանին, 09.12.20, wwww.dmonmarukyan.com/7820/ 46. www.facebook.com/marukyan.edmon/videos/547426382861397/ 47. Կաթողիկոսի դեմ կոնկրետ արշավ է սկսված՝ նաև քաղաքական մակարդակով, Էդմոն Մարուքյան, 17.04.20, www.lragir. am/2020/04/17/538230/ 48. Նույն տեղում: 49. Մարուքյանի խոսքով՝ 2019-ին ԼՀԿ-ն որպես ընդդիմություն ընկալվելու խնդիր ուներ, 08.01.20, www.azatutyun.am/a/30365839.html 50. Նույն տեղում: 51. Նույն տեղում 52. www.facebook.com/marukyan.edmon/posts/2643204095751301/ 13 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ Հավելված 3 Գնահատման աղյուսակ# 3 Անուն, ազգանուն – Էդմոն Մարուքյան Կուսակցություն –«Լուսավոր Հայաստան» Պաշտոն – ԼՀԿ նախագահ, պատգամավոր Ընդհանուր գնահատական – 0.93 Կողմնորոշող հարցեր Գնահատական Որքանո՞վ է հռետորի խոսքը արտահայտում մանիքեյան ուսմունքը, ըստ որի աշխարհը կառուցված է բարոյականության(ամեն հարց ունի հստակ բարոյական չափում) և դուալիզմի(ամեն ինչ կամ մեկ կատեգորիայի մեջ է, կամ մյուս՝«ճիշտ» կամ«սխալ»,«բարիք» կամ«չարիք») վրա. այս հարցի 1 պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը հիմնված չէ սև-սպիտակի տրամաբանության վրա: Այն կարևորում է կամ առնվազն չի բացառում տեսակետների բնական, արդարացի տարբերությունների հնարավորությունը: Որքանո՞վ է հռետորի խոսքը էմոցիոնալ, և արդյո՞ք օգտագործվող լեզուն ռազմատենչ բնույթ ունի 1 Որքանո՞վ է խոսքը հիմնված չափազանցությունների վրա, և արդյո՞ք հռետորը փորձում է հիմնավորել 1 սեփական գաղափարները` դրանց բարոյական կարևորություն տալու միջոցով Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«բարին» մարմնավորված է ժողովրդի մեծամասնության կամքի մեջ, որը հենց անփոփոխ էություն ունեցող միատարր ժողովրդի կամքն է, և արդյո՞ք մեծամասնությունը ռոմանտիկացվում է. այս ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. Ժողովրդավարությունը պարզ ձայների հաշվարկ է։ 1 Նախապես գոյություն ունեցող, ճանաչելի«կամք» գոյություն չունի։ Մեծամասնությունը փոխվում է, տեղաշարժվում հարցից հարց։ Շարքային քաղաքացին չի ռոմանտիկացվում Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«չարը» մարմնավորված է ժողովրդից դուրս գտնվող որևէ մարդու, որևէ խմբի(խմբերի) կամ բանի մեջ. արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների 1 հետևում գտնվում է մեկ մեղավոր(մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների հետևում գտնվում է մեկ մեղավոր (մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը խուսափում է դավադրապաշտական տոնայնությունից և 1 հրաժարվում է ընդդիմախոսներին որպես չարիք պիտակավորելուց և նույնիսկ չի հիշատակում դրանց, որպեսզի խուսափի կրքերի լարումից և պահպանի պոզիտիվ տոնայնություն Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ ոչ դեմոկրատական միջոցները, առնվազն երբեմն, արդարացված են, քանի որ«չարիքը» մարմնավորողը(մարդը, խումբը, երևույթը և այլն) սպառնալիք է ժողովրդի կամքի իրագործմանը: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. իրավունքներն ու ազատությունները հարգվում 0,5 են, և այլակարծության նկատմամբ խոր հարգանք կա: Դիսկուրսը չի արդարացնում անօրինական արարքները, բացառում է և դատապարտում է բռնությունը, իրավունքի գերակայության և դեմոկրատական ինստիտուտների նկատմամբ կա խոր հարգանք 14 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2.4 Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի տեքստերի վերլուծության արդյունքները դասավանդման հետ կապված փոփոխությունների առիթով են: Ըստ Աշոտյանի` առարկայի դասավանդման հետ կապված փոփոխությունները թաքուն, հայ ազգը քայքայող նպատակ են հետապնդում: Արմեն Աշոտյանի տեքստերը հաճախ առերևույթ պարունակում են ատելության խոսք, դրանցից շատերը ծայրահեղ ռազմատենչ են, դրանցում նրա կողմից թիրախավորվող գործիչները պիտակավորվում են: «Արա՛, ա՛յ դուրսպրծուկ, դու մեր տղերքի ճակատագիրը թողած, ի՞նչ ես բարբաջում» 53 : «...դավադիր անբարոյականի բարբաջանք»: «Այդ թուրքի թափոնը դեռ երես ունի տեսախցիկների առջև թպրտալու» 54 : «Թրքաբարո ոհմակ» 55 : «ԱԺ իշխանական թափթփուկներ» 56 : Արմեն Աշոտյանի տեքստերը, որպես կանոն, հիմնված են քաղաքական որոշակի երևույթները«սև-սպիտակի» տրամաբանության շրջանակներում, բարոյականության դիտանկյունից ներկայացնելու մոտեցման վրա: Նրա տեքստերում նկատվում է դավադրությունների տեսության տրամաբանությունը, ընդդեմ Հայաստանի, ազգային ինքնության,«ճիշտ» ժողովրդի դեմ գործող «չար» ուժերի մասին խոսույթը:«Չար» ուժերի դերում են, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, Արևմուտքը, կառավարությունը, թուրքը, ժեխը,«սորոսականները», կոսմոպոլիտիզմը և այլն. «Ազգային ինքնության դեմ մարտնչող, կոսմոպոլիտանհայրենիքների շարունակական դիվերսիաներ» 57 : «Մեզ հրամցվող իբր մասնագիտական նորարարությունները ընդամենը ծխածածկույթ են՝ մեր երեխաներին, մեր ապագային և մեր արժեքներին տարիներով նախագծված ստոր և դավադիր հարվածը հասցնելու համար» 58 : «Բա որ ասում եմ՝ սա ինքնության դեմ դիվերսիա է» 59 : Վերոնշյալ մեջբերումները մասնավորապես դպրոցներում Հայ Եկեղեցու պատմության առարկայի 53. Մեր տղերքին գցեցիր թուրքի երախը ու քանդում ես իրենց թիկունքը, իրենց հայրենիքը. Աշոտյան, 16.12.20, www.hhk.am/hy/news/ item/2020/12/16/armen98765/ 54. www.facebook.com/armen.ashotyan/posts/10223571129684474 55. www.facebook.com/armen.ashotyan/posts/10223685409301393 56. www.facebook.com/armen.ashotyan/posts/10223675280928190 57.«Ինձ համար ցավ է եկեղեցուն խնդրողի դերում տեսնելը...» Աշոտյան, 09.07.20, www.hhk.am/hy/news/item/2020/07/09/Armen244656/ 58.«Հայոց եկեղեցու պատմության հետագա դասավանդման վրա կուտակված ամպերը կարող ենք քշել միասնական հակազդեցությամբ». Աշոտյան, 07.05.20, www.hhk.am/hy/news/item/2020/07/05/Armen27469/ 59.«Սրանք ամեն ազգայինից ընկնում են ցնցումների, կոնվուլսիաների, դողէրոցքի մեջ». Արմեն Աշոտյանը` իշխանությանը, 12.07.20, www.hhk.am/ hy/news/item/2020/07/12/armen68766/ «Ստահակ vs Ժողովուրդ իրական դիխոտոմիա» 60 : «Հայ ժողովուրդը իր Հայրենիքում կունենա ապագա, եթե դավաճան ստահակը օր առաջ հեռանա» 61 : (Ըստ Աշոտյանի`«դավաճան ստահակը» վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:) «Դո՛ւ, ժե՛խ, քո թրքաբարո վիժվածքի հետ միասին, արժանի չես պետություն ունենալուն, արժանի չես ոչ անձնագրի, ոչ եռագույնի, ոչ Եռաբլուրի» 62 : Վերոնշյալ մեջբերման կոնտեքստը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեպի Եռաբլուր սգո երթի անցկացումն է: Այդ երթը որոշ ընդդիմադիրներ ցանկանում էին խափանել, ինչն առաջացրել էր երթի որոշ մասնակիցների դժգոհությունը, վերբալ դիմադրությունը, որը հիմնականում արտահայտվել է «Նիկոլ վարչապետ» բացականչությունների միջոցով: Աշոտյանը, հավանաբար նկատի ունենալով այդ փաստը, բազմաթիվ երթի մասնակիցներին ժեխ է անվանում, իսկ վարչապետին՝ թրքաբարո վիժվածք: Այսինքն` այս դեպքում ընդդեմ պետության, ընդդեմ «Ճիշտ ժողովրդի» գործող«չար ուժերի» դերում են երթի մասնակիցները, և, ընդհանրապես, կառավարող ուժն ու իր աջակիցները: «Այս պատերազմը սրա մասին էր։ 2018-ի իշխանազավթումը սրա մասին էր։ ԵՄ և ԱՄՆ լռությունը սրա մասին էր։ Դավաճանական համաձայնագիրը սրա մասին էր։ Ադրբեջանական գազը նոր գազամուղով այսօրվանից հասավ Եվրոպա։ Դրա համար էլ այս դավաճանները Արմեն Սարգսյանի հետ միասին խոստացան, որ չեն խփելու ադրբեջանական խողովակներին ու չխփեցին։ Ու կզեցին։ Ու ստորագրեցին» 63 : «2018 թվականի իշխանազավթումը պայմանավորված էր Արցախի հարցով: 2. Այդ իշխանազավթումն ուներ գեոպոլիտիկ հովանավորներ» 64 : Վերոնշյալ մեջբերումներից երևում է, որ Արմեն Աշոտյանը Արցախյան պատերազմի ելքը պայմանավորում է Արևմուտքի դավադրությամբ, որի մասնակիցներն էին ՀՀ իշխանությունները: 60. Ոչ Վազգենին անհատապես, ոչ էլ շարժումը ընդհանրապես«փչացնել» չի ստացվի. Աշոտյան, 06.12.20, www.hhk.am/hy/news/item/2020/12/06/ Armen48667/ 61. Արցախը կունենա ապագա, եթե դավաճան ստահակը օր առաջ հեռանա. Աշոտյան, 23.12.20, www.hhk.am/hy/news/item/2020/12/23/ armen4586532187521/ 62. www.facebook.com/armen.ashotyan/posts/10223593449482455 63. Ադրբեջանական գազը նոր գաղամուղով այսօրվանից հասավ Եվրոպա. Աշոտյան, 16.11.20, www.hhk.am/hy/news/item/2020/11/16/ Armen3656/ 64. www.facebook.com/219704501451853/posts/3260128664076073/ 15 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Նա նաև գտնում է, որ 2018-ի թավշյա հեղափոխության հետևում կանգնած են աշխարհաքաղաքական ուժեր, նախորդ մեջբերումից կարող ենք ենթադրել, որ «գեոպոլիտիկ հովանավորներ» ասելով հավանաբար նկատի ունի Արևմուտքը: Արմեն Աշոտյանի խոսքում հայ ժողովուրդը դիտարկվում է որպես մեկ միասնական կամք ունեցող սուբյեկտ, որը երբեմն չի ցուցաբերում իրենից ակնկալվող անհրաժեշտ կամքը։ Սակայն, նրա տեքստերում այդ սուբյեկտը մշտապես գտնվում է այն քաղաքական շարժման հիմքում, որի անդամն է նաև Աշոտյանի կուսակցությունը. «Մանուկյանը համաժողովրդական ընդվզման առաջնորդը չէ, քավորը չէ, գեներատորը չէ։ Այդ շարժման տերը ժողովուրդն է, խողովակները՝ 17 կուսակցությունները, հրավիրվող ապագա կառավարիչը՝ Մանուկյանը»: Աշոտյանի այս խոսքերից ստացվում է, որ Փաշինյանի դեմ պայքարող ուժերի միավորման հիմքում միասնական կամքով օժտված ժողովուրդ կոչվող սուբյեկտ է: «Այս ամենը տեղի չէր ունենա, եթե նոյեմբերի 9-ից հետո ժողովուրդը սրան կաբինետից նետած լիներ առնվազն աղբարկղ, եթե ոչ՝ բանտախուց»: Այս խոսքերից էլ ստացվում է, որ այդ միասնական կամք ունեցող ժողովուրդը կոնկրետ հարցում չի արդարացրել Աշոտյանի սպասելիքները: Արմեն Աշոտյանի տեքստերում թեև չկան բռնության ուղղակի կոչեր, սակայն նրա որոշ խոսքերից կարող է տպավորություն ստեղծվել, որ նա հարկ եղած դեպքում արդարացնում է ոչ ժողովրդավարական միջոցների կիրառումը: «Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում, իսկ նրա գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին զրկել պետական գործադիր և ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից»: Գնահատական- 1.71( խիստ պոպուլիստական) 65. Ոչ Վազգենին անհատապես, ոչ էլ շարժումը ընդհանրապես«փչացնել» չի ստացվի. Աշոտյան, 06.12.20, www.hhk.am/hy/news/item/2020/12/06/ Armen48667/ 66. Սյունիքն անպաշտպան թողնելը հանցավոր ծրագրի մի մասն է. Աշոտյան, 17.12.20, www.hhk.am/hy/news/item/2020/12/17/ armen6876544578865/ 67. www.facebook.com/armen.ashotyan/posts/10223448629822054 16 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հավելված 4 Գնահատման աղյուսակ# 4 Անուն, ազգանուն – Արմեն Աշոտյան Կուսակցություն – Հայաստանի հանրապետական կուսակցություն Պաշտոն – ՀՀԿ փոխնախագահ Ընդհանուր գնահատական – 1.71 Կողմնորոշող հարցեր Գնահատական Որքանո՞վ է հռետորի խոսքը արտահայտում մանիքեյան ուսմունքը, ըստ որի աշխարհը կառուցված է բարոյականության(ամեն հարց ունի հստակ բարոյական չափում) և դուալիզմի(ամեն ինչ կամ մեկ կատեգորիայի մեջ է, կամ մյուս՝«ճիշտ» կամ«սխալ»,«բարիք» կամ«չարիք») վրա. այս հարցի 2 պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը հիմնված չէ սև-սպիտակի տրամաբանության վրա: Այն կարևորում է կամ առնվազն չի բացառում տեսակետների բնական, արդարացի տարբերությունների հնարավորությունը: Որքանո՞վ է հռետորի խոսքը էմոցիոնալ, և արդյո՞ք օգտագործվող լեզուն ռազմատենչ բնույթ ունի 2 Որքանո՞վ է խոսքը հիմնված չափազանցությունների վրա, և արդյո՞ք հռետորը փորձում է հիմնավորել 2 սեփական գաղափարները` դրանց բարոյական կարևորություն տալու միջոցով Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«բարին» մարմնավորված է ժողովրդի մեծամասնության կամքի մեջ, որը հենց անփոփոխ էություն ունեցող միատարր ժողովրդի կամքն է, և արդյո՞ք մեծամասնությունը ռոմանտիկացվում է. այս ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. Ժողովրդավարությունը պարզ ձայների հաշվարկ է։ 1,5 Նախապես գոյություն ունեցող, ճանաչելի«կամք» գոյություն չունի։ Մեծամասնությունը փոխվում է, տեղաշարժվում հարցից հարց։ Շարքային քաղաքացին չի ռոմանտիկացվում Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«չարը» մարմնավորված է ժողովրդից դուրս գտնվող որևէ մարդու, որևէ խմբի(խմբերի) կամ բանի մեջ. արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների 1.5 հետևում գտնվում է մեկ մեղավոր(մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների հետևում գտնվում է մեկ մեղավոր (մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը խուսափում է դավադրապաշտական տոնայնությունից և 2 հրաժարվում է ընդդիմախոսներին որպես չարիք պիտակավորելուց և նույնիսկ չի հիշատակում դրանց, որպեսզի խուսափի կրքերի լարումից և պահպանի պոզիտիվ տոնայնություն Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ ոչ դեմոկրատական միջոցները, առնվազն երբեմն, արդարացված են, քանի որ«չարիքը» մարմնավորողը(մարդը, խումբը, երևույթը և այլն) սպառնալիք է ժողովրդի կամքի իրագործմանը: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. իրավունքներն ու ազատությունները հարգվում 1 են, և այլակարծության նկատմամբ խոր հարգանք կա: Դիսկուրսը չի արդարացնում անօրինական արարքները, բացառում է և դատապարտում է բռնությունը, իրավունքի գերակայության և դեմոկրատական ինստիտուտների նկատմամբ կա խոր հարգանք 17 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2.5 Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի տեքստերի վերլուծության արդյունքները Իշխան Սաղաթելյանի տեքստերը հաճախ ռազմատենչ բնույթ ունեն, նրա խոսքում կոնֆլիկտային իրավիճակներում նկատվում է ընդդիմախոսներին պիտակավորելու, ծաղրելու միտում. «Ոմն նորելուկ պատգամավոր, նոր տերերին իր հավատարմության երդումը վերահաստատելու համար, իր չափն անցավ» 68 : «Մեր երկիրը շարունակում է«ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք»: «Իսկ ահա իրեն ընդդիմադիր պատգամավոր հռչակած ոմն Արման Բաբաջանյան, որի ողջ գործունեությունն ուղղված է պետության ներքին կայունությունը խաթարելուն և երկիրը ցնցումների տանելուն, կրկին աչքի ընկավ սողունի իր վարքագծով, այն է՝ կեղծ և զրպարտիչ հայտարարություններով փորձելով կրկին հայտնվել ուշադրության կենտրոնում»: «...դավաճանների իշխանություն» 69 : Իշխան Սաղաթելյանի տեքստերում նկատվել է ժողովրդին որպես միասնական կամք ունեցող սուբյեկտ դիտարկելու միտում. «Էս մարդը չարիք ա, էս մարդը հայ ժողովրդից վրեժ ա լուծում» 73 : «Քաղաքական դիակը փրկության ելքեր է փնտրում՝ կրկին թաքնվելով ժողովրդի թիկունքում, կրկին փորձելով խաբել և մոլորեցնել ժողովրդին» 74 : Իշխան Սաղաթելյանի որոշ տեքստեր առերևույթ հիմնված են դավադրությունների տեսությունների վրա: Ըստ այդ տեքստերի, օրինակ՝ ՀՀ իշխանությունը «ազգային արժեքների» դեմ դավադիր ծրագիր է իրականացնում: Թեև ուղղակի չի նշվում, բայց նրա որոշ արտահայտություններ հիմք են տալիս ենթադրելու, որ նա այդ ամենի հետևում տեսնում է ինչ-որ վերազգային ուժերի. «Երկրում տարվում է, հասկանալով կամ չհասկանալով, երբեմն էլ՝ ուղղորդված քաղաքականությունը մեր ազգային արժեքների, մեր մշակույթի, մեր հայկական... Իշխանության ներկայացուցիչների կողմից է այս ամեն ինչը կատարվում» 75 : «Ազգային, ավանդական, հոգևոր, մշակութային արժեքների, պետական խորհրդանիշների և հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը» 76 : «Օրինակներն էնքան բազմազան են և աչքի առջև, որ այսօր տեսնում ենք: Հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա, հարձակումը մեր մշակութային արժեքների վրա» 77 : «Ժողովուրդը այդ հարցի պատասխանը շատ հստակ ժամանակին տվել է» 70 : «Քո բոլոր փորձերը՝ մեր ժողովրդին մասնակից դարձնել քո ազգադավ ծրագրերին, չի ստացվելու» 78 : «ժողովուրդ, որն արդեն շատ պարզ գնահատում է իրավիճակը և հասկանում է իշխանության գործողությունների իրական նպատակը» 71 : «Մեր ժողովուրդը գլխիկոր է, հուսահատ ու թևաթափ» 72 : Իշխան Սաղաթելյանի տեքստերում ուրվագծվում է սևսպիտակի,«չար» մարդկանց(խմբերի, գաղափարների) ընդդեմ«բարի» ժաղովուրդի հակամարտության մասին նարատիվը. Հետաքրքրական է, որ Իշխան Սաղաթելյանի տեքստերից մեկում առկա է պոպուլիզմ հասկացության քննադատություն պարունակող նախադասություն, մինչդեռ հենց նույն նախադասության երկրորդ մասը պոպուլիստական տարրեր է պարունակում. «Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով, Դաշնակցությունը իր ողջ կենսագրության ընթացքում կանգնած է եղել մեր պետության և ժողովրդի կողքին» 79 : 68. Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան, 07.12.19, www.yerkir.am/news/view/187879.html 69. Նույն տեղում: 70. Դաշնակցությունն«իշխանափոխություն անելու օրակարգ չունի», 30.04.19, www.azatutyun.am/a/29912694.html 71. Մինչև համավարակն էլ ակնհայտ էր, որ իշխանության համար հանրաքվեի դրական արդյունք ապահովելը խնդիր է, հիմա, երբ հասունանում են դժգոհություններ, խուսափելու են հանրաքվեից. Իշխան Սաղաթելյան, 17.05.20, www.tert.am/am/news/2020/05/17/Shagatelyaniskhan/3291579 72. 2021 թվականը թող լինի մեր երազանքների հայրենիքը կառուցելու մեկնարկի տարին՝ ի փառս նահատակված մեր հերոսների և հանուն մեր ապագայի. Իշխան Սաղաթելյան, 31.12.20, www.yerkirmedia.am/hy/ article/2020/12/31/31128/ 73. Տեսանյութ. 10 մարդ լինի՝ 10-ով կպայքարենք, 10000 լինի՝ 10000ով կպայքարենք. Իշխան Սաղաթելյան, 24.12.20, www.yerkir.am/news/ view/224565.html 74. www.facebook.com/IshkhanSaghatelyanOfficial/ posts/2812390002351265/ 75. Դաշնակցությունն«իշխանափոխություն անելու օրակարգ չունի», 30.04.19, www.azatutyun.am/a/29912694.html 76. Նույն տեղում: 77. Նույն տեղում: 78. Քաղաքականը դիակը փրկության ելքեր է փնտրում՝ թաքնվելով ժողովրդի թիկունքում, 26.12.20, https://yerkirmedia.am/hy/ article/2020/12/26/30825/ 79. Դաշնակցությունն ապացուցել է, որ իր գործունեությունը պայմանավորված չէ խորհրդարանում լինելով. Իշխան Սաղաթելյան, 28.05.20, www.yerkir.am/news/view/201895.html 18 FRIEDRICH-EBERT-STIFTUNG –ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Ստացվում է, որ՝ ա) կուսակցությունը կարող է մշտապես արտահայտել ողջ ժողովրդի շահերը և բ) ժողովուրդը ռոմանտիկացված է, նրան, ըստ էության, վերագրված են միասնական բարի կամք, դրական հատկություններ, որին աջակցելը բարոյական է, հպարտանալու առիթ է: Այս ամենը հարիր է պոպուլիստական գաղափարախոսությանը: փոխարեն վրեժ լուծել ժողովրդից։ Պետք է հեռացնենք, որպեսզի փրկենք մեր երկիրը» 85 : Գնահատական- 1.64(խիստ պոպուլիստական) Իշխան Սաղաթելյանի խոսքը հագեցած է էմոցիոնալ չափազանցություններով, ապոկալիպտիկ կանխատեսումներով, որոնք, ըստ նրա, կիրականանան, եթե «չարիքը» չհեռացվի. «Ով ուզում է մնալ տանը՝ թող մնա տանը ու 6 ամիս հետո կապրի թուրքի հետ։ Եթե այս մարդը մնա, վերջը սա է լինելու» 80 : «Եթե Նիկոլը մնա, 2 ամիս հետո այս ոստիկանները աշխատավարձ չեն ստանալու: Էս մարդը հետևողականորեն մեր երկիրը տանում ա կործանման» 81 : Թեև Իշխան Սաղաթելյանի տեքստերում խոսվում է բռնությամբ խնդիրներ լուծելու անթույլատրելիության մասին, սակայն նրա ռազմատենչ հռետորաբանությունը, երկրի ղեկավարին հեռացնելու ատելությամբ պարուրված կոչերը չեն տեղավորվում պլյուրալիստական դիսկուրսի շրջանակներում. «Հայրենիքի փրկության շարժումն» առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի են ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով» 82 : «Մենք պետք է միասի՛ն հեռացնենք խելագարին և փրկե՛նք հայրենիքը» 83 : «Կոչ ՀՀ Ոստիկանությանը. դուք չպետք է դառնաք խելագարի գործիքը և չպետք է կատարեք նրա որոշումները՝ հակառակ դեպքում դուք իր հետ կիսելու եք դավաճանական գործողությունների պատասխանատվությունը» 84 : «Նիկոլ Փաշինյանն իր դավաճանական ծրագիրն ավարտին հասցնելու համար ռազմական դրության պայմաններում փորձում է թուրքից վրեժ լուծելու 80. www.m.facebook.com/watch/?v=419412336077498&_rdr 81. www.m.facebook.com/watch/http://m.yerkir.am/news/view/224565.html 82. www.facebook.com/IshkhanSaghatelyanOfficial/ posts/2798098720447060/ 83. www.facebook.com/IshkhanSaghatelyanOfficial/photos /a.1843236505933291/2803289299928002 84. www.facebook.com/IshkhanSaghatelyanOfficial/ posts/2805074166416182 85. Հայաստանում հայտարարվում է ազատագրական պայքար. Իշխան Սաղաթելյան, 11.11.20, www.lragir.am/2020/11/11/598301/ 19 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հավելված 5 Գնահատման աղյուսակ# 5 Անուն, ազգանուն – Իշխան Սաղաթելյան Կուսակցություն – ՀՅԴ Պաշտոն – ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ընդհանուր գնահատական – 1.64 Կողմնորոշող հարցեր Գնահատական Որքանո՞վ է հռետորի խոսքը արտահայտում մանիքեյան ուսմունքը, ըստ որի աշխարհը կառուցված է բարոյականության(ամեն հարց ունի հստակ բարոյական չափում) և դուալիզմի(ամեն ինչ կամ մեկ կատեգորիայի մեջ է, կամ մյուս՝«ճիշտ» կամ«սխալ»,«բարիք» կամ«չարիք») վրա. այս հարցի 1,5 պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը հիմնված չէ սև-սպիտակի տրամաբանության վրա: Այն կարևորում է կամ առնվազն չի բացառում տեսակետների բնական, արդարացի տարբերությունների հնարավորությունը: Որքանո՞վ է հռետորի խոսքը էմոցիոնալ, և արդյո՞ք օգտագործվող լեզուն ռազմատենչ բնույթ ունի 2 Որքանո՞վ է խոսքը հիմնված չափազանցությունների վրա, և արդյո՞ք հռետորը փորձում է հիմնավորել 2 սեփական գաղափարները` դրանց բարոյական կարևորություն տալու միջոցով Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«բարին» մարմնավորված է ժողովրդի մեծամասնության կամքի մեջ, որը հենց անփոփոխ էություն ունեցող միատարր ժողովրդի կամքն է, և արդյո՞ք մեծամասնությունը ռոմանտիկացվում է. այս ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. Ժողովրդավարությունը պարզ ձայների հաշվարկ է։ 1,5 Նախապես գոյություն ունեցող, ճանաչելի«կամք» գոյություն չունի։ Մեծամասնությունը փոխվում է, տեղաշարժվում հարցից հարց։ Շարքային քաղաքացին չի ռոմանտիկացվում Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«չարը» մարմնավորված է ժողովրդից դուրս գտնվող որևէ մարդու, որևէ խմբի(խմբերի) կամ բանի մեջ. արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների 1.5 հետևում գտնվում է մեկ մեղավոր(մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների հետևում գտնվում է մեկ մեղավոր (մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը խուսափում է դավադրապաշտական տոնայնությունից և 2 հրաժարվում է ընդդիմախոսներին որպես չարիք պիտակավորելուց և նույնիսկ չի հիշատակում դրանց, որպեսզի խուսափի կրքերի լարումից և պահպանի պոզիտիվ տոնայնություն Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ ոչ դեմոկրատական միջոցները, առնվազն երբեմն, արդարացված են, քանի որ«չարիքը» մարմնավորողը(մարդը, խումբը, երևույթը և այլն) սպառնալիք է ժողովրդի կամքի իրագործմանը: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. իրավունքներն ու ազատությունները հարգվում 1 են, և այլակարծության նկատմամբ խոր հարգանք կա: Դիսկուրսը չի արդարացնում անօրինական արարքները, բացառում է և դատապարտում է բռնությունը, իրավունքի գերակայության և դեմոկրատական ինստիտուտների նկատմամբ կա խոր հարգանք 20 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2.6«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի տեքստերի վերլուծության արդյունքները «Հայ Առաքելական Եկեղեցու դեմ համակարգային պատերազմ հայտարարեցին, փորձեցին վարկաբեկել, անձնավորել, դպրոցից դուրս մղել, օտարել» 90 : Նարինե Դիլբարյանի տեքստերում նկատվում են տեսակետների տարբերության նկատմամբ հարգանքի առկայություն, կենտրոնացում կոնկրետ խնդիրների վրա: Միևնույն ժամանակ, նրա խոսքին բնորոշ են նաև երևույթներն ու գործընթացները հոգևոր-բարոյական տեսանկյունից դիտարկումն ու գնահատումը, պաթետիկ ոճը. «Հակահեղափոխականությունը, ընդհակառակը՝ սխալ քայլերի մասին լռելն է և սխալները շտկելու ճանապարհներ չառաջարկելը» 86 : «Հայրենիքը հանձնում են Թուրքիայի և Ադրբեջանի դրդմամբ, Ռուսաստանի միջնորդությամբ, մենք էլ նոր առասպել ենք հյուսում, պարտությունն արդեն հաղթանակ է կոչվում։ Ողբամ զքեզ, Հայո՛ց աշխարհ։ Պատերազմը սրա համար էր» 87 : «Հայաստանն այլևս խաղից դուրս է, ուղեղային մորմոք է, այստեղ պայքարում են տեղական թիրախների դեմ, զորօրինակ՝ Հայ Առաքելական Եկեղեցու, Էջմիածնի..., իսկ արտաքին թշնամու հանդեպ գերքաղհանդուրժող են» 88 : Նարինե Դիլբարյանի տեքստերում նկատվել է ժողովրդին որպես կոնկրետ հատկություններ ունեցող, դիտարկելու միտում: Նարինե Դիլբարյանի տեքստերում առկա է այն գաղափարը, որ վերազգային կառույցները Հայաստանի, հայ ժողովրդի ազգային ինքնության դեմ քաղաքականություն են իրականացնում, ինչին պետք է դիմադրել. «Եթե տվյալ միավորը չունի ազգային ինքնության հստակ գիտակցում, պարզապես ոչնչանալու է: Այդ տեսանկյունից՝ ցանկացած ոտնձգություն և ցանկացած քամահրանք ազգայինի հանդեպ՝ պարզապես պետության ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք է: Հիմա այս մթնոլորտը, որը ձևավորվել է ազգային ինքնության հիմքում ընկած առարկաների շուրջ, հենց գալիս է այդ գիտակցումից: Այս խնդիրը, որն այսօր բարձրացված է, իրականում ազգային անվտանգության լրջագույն խնդիր է: Մենք պետք է ստանանք հայ քաղաքացի, որը կկարողանա զարգացնել մեր պետությունը և համաշխարհայնացնել մեր նվաճումները» 89 : Նարինե Դիլբարյանի տեքստերում մեծ տեղ է զբաղեցնում կառավարող ուժի նկատմամբ սուր, չափազանցություններով հագեցած քննադատությունը: Ըստ Դիլբարյանի՝ ՀՀ իշխանություններն իրականացնում են ապազգային քաղաքականություն. «Նպատակը իրականում դպրոցները վերստին փակելն է, մարդկանց թշվառ ու տագնապահեղձ պահելը, սերնդին անգրագետ թողնելը» 91 : «...անիշխանության ու թշվառության շունչն է» 92 : «Պատրա՛ստ կացեք, որ հիմա Հայաստանը բաց, արնածոր սահման է, պարտության խորհրդանիշ իշխանությունն էլ, փոխանակ սահմանները ամրացնելու, ընկել է, արտահերթ ընտրություններ է քննարկում իր կազմակերպմամբ, քանզի ընտրությունը բեմականացնելը հեշտ է, անպատասխանատու, անհասցե խոսքեր, առասպելներ ու կեղծիքներ...» 93 : Նարինե Դիլբարյանի տեքստերում հաճախ նշվում է, որ քաղաքական խնդիրների լուծման բանալին«ազգային միասնությունն է» և«ապազգայինի» դուրսմղումը: Նրա տեքստերում երբեմն նաև նկատվում են պոպուլիզմին հատուկ հանրային միասնական կամքի գոյության մասին պնդումներ և, միևնույն ժամանակ, պոպուլիզմի վերաբերյալ արտահայտած բացասական վերաբերմունք. «Հայաստանի առջև ծառացած խնդիրները կարող են լուծվել միայն ազգային համաձայնության մթնոլորտում, քայլ առ քայլ. հանրային և քաղաքական երկխոսությունը թույլ կտա մեզ չենթարկվել օտար խաղերի, Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդող քաղաքական համակարգ ստեղծել» 94 : «Ազգային համաձայնության մթնոլորտում գնալ առաջ՝ առանց պոպուլիզմի և խաբկանքների» 95 : «Ապագան ազգային, հզոր պետականություններինն է և ոչ թե վերազգային, ընդհանրական միավորումներինը» 96 : 86. Հակահեղափոխությունը, ընդհակառակը, սխալ քայլերի մասին լռելն է. Նարինե Դիլբարյան, 11.04.19, www.shantnews.am/news/view/339848.html 87. www.facebook.com/narine.dilbaryan/posts/3833287853368271 88. www.facebook.com/narine.dilbaryan/posts/3966047200092335 89.«Դա մեր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք է». Նարինե Դիլբարյան, 25.07.20, www.168.am/2020/07/25/1341682.html 90. www.facebook.com/narine.dilbaryan/posts/3950202228343499 91. www.facebook.com/narine.dilbaryan/posts/3590298467667212 92. www.facebook.com/narine.dilbaryan/posts/3972718959425159 93. www.facebook.com/narine.dilbaryan/posts/3972718959425159 94. Այս ճգնաժամի հագուցալուծումը կարող են լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, 12.06.20, www.irates.am/ hy/1591913816 21 FRIEDRICH-EBERT-STIFTUNG –«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Նարինե Դիլբարյանի տեքստերում ընդգծվում է ոչ բռնի, խաղաղ եղանակներով քաղաքականության իրականացման, դեմոկրատական ինստիտուտների ամրապնդման անհրաժեշտությունը. «Պետք է զերծ մնալ այդ գայթակղությունից` պատժիչ և բռնի մեթոդներով առաջ գնալ» 97 : Սակայն ազգային համաձայնության կառավարության ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ իր դիտարկումները, երբ նա նշում է, որ դա հանրության պահանջն է, և եթե Նիկոլ Փաշինյանը չկատարի այդ պահանջը, «ապա կձևավորվեն այն բևեռները, որոնք կկատարեն հանրության պահանջը» , կարող է տպավորություն թողնել, որ մեծամասնության կամքին հակառակ, այսինքն` հակադեմոկրատական միջոցներով կառավարություն ձևավորելը կարող է ընդունելի լինել Դիլբարյանի համար. «Ազգային համաձայնության կառավարության ստեղծումը՝ հստակ նպատակներով և սկզբունքներով, մեզ կարող է մոտեցնել այդ նպատակին: Նիկոլ Փաշինյանը դեռ ունի հնարավորություն իրականացնելու հանրային այս պահանջը, եթե պահը բաց թողնվեց, ապա կձևավորվեն այն բևեռները, որոնք կկատարեն հանրության պահանջը: Սուրբ տեղը թափուր չի մնում» 98 : Գնահատական- 1.21(պոպուլիստական, միջին մակարդակի) 97.«Նիկոլ Փաշինյանը կարծես հիշեցնում է հպարտ միայնակի», 13.04.19, www.aravot.am/2019/04/13/1035512/ 98. Այս ճգնաժամի հագուցալուծումը կարող են լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, 12.06.20, www.irates.am/ hy/1591913816 22 FRIEDRICH-EBERT-STIFTUNG –«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հավելված 6 Գնահատման աղյուսակ# 6 Անուն, ազգանուն – Նարինե Դիլբարյան Կուսակցություն –«Ժառանգություն» Պաշտոն – նախագահ Ընդհանուր գնահատական – 1.21 Կողմնորոշող հարցեր Գնահատական Որքանո՞վ է հռետորի խոսքը արտահայտում մանիքեյան ուսմունքը, ըստ որի աշխարհը կառուցված է բարոյականության(ամեն հարց ունի հստակ բարոյական չափում) և դուալիզմի (ամեն ինչ կամ մեկ կատեգորիայի մեջ է, կամ մյուս՝«ճիշտ» կամ«սխալ»,«բարիք» կամ «չարիք») վրա. այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է 1,5 լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը հիմնված չէ սև-սպիտակի տրամաբանության վրա: Այն կարևորում է կամ առնվազն չի բացառում տեսակետների բնական, արդարացի տարբերությունների հնարավորությունը: Որքանո՞վ է հռետորի խոսքը էմոցիոնալ, և արդյո՞ք օգտագործվող լեզուն ռազմատենչ բնույթ 1 ունի Որքանո՞վ է խոսքը հիմնված չափազանցությունների վրա, և արդյո՞ք հռետորը փորձում է 1,5 հիմնավորել սեփական գաղափարները` դրանց բարոյական կարևորություն տալու միջոցով Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«բարին» մարմնավորված է ժողովրդի մեծամասնության կամքի մեջ, որը հենց անփոփոխ էություն ունեցող միատարր ժողովրդի կամքն է, և արդյո՞ք մեծամասնությունը ռոմանտիկացվում է. այս ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. Ժողովրդավարությունը պարզ 1 ձայների հաշվարկ է։ Նախապես գոյություն ունեցող, ճանաչելի«կամք» գոյություն չունի։ Մեծամասնությունը փոխվում է, տեղաշարժվում հարցից հարց։ Շարքային քաղաքացին չի ռոմանտիկացվում Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«չարը» մարմնավորված է ժողովրդից դուրս գտնվող որևէ մարդու, որևէ խմբի(խմբերի) կամ բանի մեջ. արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն 1,5 ունեցող խնդիրների հետևում գտնվում է մեկ մեղավոր(մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների հետևում գտնվում է մեկ մեղավոր(մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը խուսափում է 1 դավադրապաշտական տոնայնությունից և հրաժարվում է ընդդիմախոսներին որպես չարիք պիտակավորելուց և նույնիսկ չի հիշատակում դրանց, որպեսզի խուսափի կրքերի լարումից և պահպանի պոզիտիվ տոնայնություն Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ ոչ դեմոկրատական միջոցները, առնվազն երբեմն, արդարացված են, քանի որ«չարիքը» մարմնավորողը(մարդը, խումբը, երևույթը և այլն) սպառնալիք է ժողովրդի կամքի իրագործմանը: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. 1 իրավունքներն ու ազատությունները հարգվում են, և այլակարծության նկատմամբ խոր հարգանք կա: Դիսկուրսը չի արդարացնում անօրինական արարքները, բացառում է և դատապարտում է բռնությունը, իրավունքի գերակայության և դեմոկրատական ինստիտուտների նկատմամբ կա խոր հարգանք 23 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2.7«Սասնա ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի տեքստերի վերլուծության արդյունքները Ժիրայր Սեֆիլյանի տեքստերում նկատվել է քաղաքական երևույթները, գործընթացները բարոյականության շրջանակներում դիտարկելու հռետորաբանություն. «Ներկայիս պաշտպանության համակարգն ապազգային է և անբարոյական, ուստի պետք է արմատապես փոխվի» 99 : Ժիրայր Սեֆիլյանի տեքստերում մեծ տեղ է զբաղեցնում, իր կարծիքով, ժողովրդի կամքին դեմ գնացող երևույթների և սուբյեկտների մատնանշումը և նրանց ուղղված սուր, չափազանցություններով հագեցած, երբեմն ռազմատենչ լեզվով քննադատությունը: Ընդգծվում է նաև, որ իր քաղաքական ուժը պայքար է մղում տարատեսակ«չարիքների» դեմ: Որպես չարիք պատկերվող սուբյեկտներից են, օրինակ՝ հայաստանյան նախկին ռեժիմը, Կրեմլը, նաև Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը. «Պաշտոնական Երևանը պարզապես ձեռքերը լվացել է Արցախից և այն հանձնում է օտարին ծառայող մաֆիային» 100 : (Այստեղ«մաֆիա» ասելով Սեֆիլյանը նկատի ունի Արցախի իշխանություններին, իսկ «օտարի» դերում, ըստ Սեֆիլյանի՝ հավանաբար Կրեմլն է:) «Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռևանշի: Մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու՝ տեղի ունենա այդ ռևանշը» 101 : «ժողովրդի դեպրեսիայի վրա ուղղակի ազդում է նրա ներկայությունը։ Այսինքն` մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ինչքան խորացված վիճակում է գտնվում դեպրեսիվ վիճակը մեր ժողովրդի մոտ։ Ես համոզված եմ, որ մինչև նա չհեռանա, մենք դեպրեսիայից չենք կարողանա դուրս գալ» 102 ։ (Խոսքը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին է:) կլուծվեն միայն այն դեպքում, երբ վերացվեն հայ ժողովրդի միասնական կամքի արտահայտմանը խոչընդոտող երևույթները: Նրա տեքստերում մեծ տեղ է հատկացվում հայ ժողովրդի համար պատմական տարածքների վերանվաճման անհրաժեշտության գաղափարին. «Անհրաժեշտ է դուրս գալ Կրեմլի ստեղծած մահացու փակուղուց, դադարեցնել նրա խաղի կանոններով իշխանությունը պահպանելու բանակցությունները» 103 : (Սա գրվել է 44-օրյա պատերազմի ընթացքում:) «Գործող իշխանությունը պատրաստվում է երկրի ղեկը հանձնել նախկին ազգադավ ու ոճրագործ ռեժիմի ներկայացուցիչներից և ԿԳԲ-ական թափոնից բաղկացած կրեմլահպատակ շրջանակներին» 104 : «Հիշեցնում ենք Ադրբեջան կոչվող արհեստական պետության կարճատև պատմությանը հայտնի Սարդարապատի և Արցախի ազատագրման օրինակները և ի լուր աշխարհի վստահեցնում, որ մեզ վրա հարձակման դեպքում գլխովին ջախջախելու ենք նրան, ինչից հետո Ադրբեջանը փլուզվելու է, հայկական Կուր-Արաքսյան միջակայքը վերահայացվելու է, իսկ Ադրբեջանի մնացյալ տարածքի վրա առաջանալու են բնիկ ժողովուրդների պետություններ» 105 : Հետաքրքրական է, որ թեև«Սասնա ծռերի» անդամներից շատերը 2016-ին ՊՊԾ գունդը գրավողների շարքում էին, սակայն հետազոտման համար ընտրված ժամանակահատվածում Ժիրայր Սեֆիլյանի տեքստերում չեն նկատվել խնդիրները բռնի միջոցներով լուծելու գաղափարներ: Սակայն այն, որ նա ամբողջությամբ արդարացնում է ՊՊԾ գնդի գրավման օպերացիան և հիմնավորում այն ապստամբության իրավունքով, թույլ է տալիս եզրակացնել, որ առնվազն որոշ դեպքերում և պայմաններում Սեֆիլյանի համար ընդունելի է բռնությունը որպես քաղաքական պայքարի միջոց: Գնահատական- 1.43(պոպուլիստական) Ժիրայր Սեֆիլյանի տեքստերում երբեմն նշմարվում է այն գաղափարը, որ հայ ժողովուրդը միասնական կամք ունեցող մի օրգանիզմ է: Ժիրայր Սեֆիլյանի տեքստերում ի հայտ է գալիս այն միտքը, որ Հայաստանում առկա հիմնարար խնդիրները 99.«18-20 տարեկաններին հանել առաջնագծից». Ժիրայր Սեֆիլյան, 09.12.19, https://bit.ly/3i0i64z 100. www.facebook.com/Jirayr.Sefilian/posts/2722618054523134 101. Նախկին ուժերը ռևանշի են պատրաստվում, մենք դա թույլ չենք տա. Ժիրայր Սեֆիլյանը մանրամասներ է փոխանցում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, 05.09.19, www.factor.am/180932.html 102. Ըստ Ժիրայր Սեֆիլյանի` արտահերթ ընտրություններ պետք է լինեն, բայց ոչ շուտ, 29.12.20, www.azatutyun.am/a/31024930.html 103. www.facebook.com/Jirayr.Sefilian/posts/3209530069165261 104. www.facebook.com/Jirayr.Sefilian/posts/2789182564533349 105. www.facebook.com/sasnatzrer/posts/2306013249496181/ 24 FRIEDRICH-EBERT-STIFTUNG –«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հավելված 7 Գնահատման աղյուսակ# 7 Անուն, ազգանուն – Ժիրայր Սեֆիլյան Կուսակցություն –«Սասնա ծռեր» Պաշտոն – պատվավոր ներկայացուցիչ Ընդհանուր գնահատական – 1.43 Կողմնորոշող հարցեր Գնահատական Որքանո՞վ է հռետորի խոսքը արտահայտում մանիքեյան ուսմունքը, ըստ որի աշխարհը կառուցված է բարոյականության(ամեն հարց ունի հստակ բարոյական չափում) և դուալիզմի(ամեն ինչ կամ մեկ կատեգորիայի մեջ է, կամ մյուս՝«ճիշտ» կամ«սխալ»,«բարիք» կամ«չարիք») վրա. այս հարցի 1,5 պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը հիմնված չէ սև-սպիտակի տրամաբանության վրա: Այն կարևորում է կամ առնվազն չի բացառում տեսակետների բնական, արդարացի տարբերությունների հնարավորությունը: Որքանո՞վ է հռետորի խոսքը էմոցիոնալ, և արդյո՞ք օգտագործվող լեզուն ռազմատենչ բնույթ ունի 1 Որքանո՞վ է խոսքը հիմնված չափազանցությունների վրա, և արդյո՞ք հռետորը փորձում է հիմնավորել 1,5 սեփական գաղափարները` դրանց բարոյական կարևորություն տալու միջոցով Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«բարին» մարմնավորված է ժողովրդի մեծամասնության կամքի մեջ, որը հենց անփոփոխ էություն ունեցող միատարր ժողովրդի կամքն է, և արդյո՞ք մեծամասնությունը ռոմանտիկացվում է. այս ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. Ժողովրդավարությունը պարզ ձայների հաշվարկ է։ Նախապես գոյություն 1 ունեցող, ճանաչելի«կամք» գոյություն չունի։ Մեծամասնությունը փոխվում է, տեղաշարժվում հարցից հարց։ Շարքային քաղաքացին չի ռոմանտիկացվում Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«չարը» մարմնավորված է ժողովրդից դուրս գտնվող որևէ մարդու, որևէ խմբի(խմբերի) կամ բանի մեջ. արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների 2 հետևում գտնվում է մեկ մեղավոր(մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների հետևում գտնվում է մեկ մեղավոր (մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը․ դիսկուրսը խուսափում է դավադրապաշտական տոնայնությունից և 1,5 հրաժարվում է ընդդիմախոսներին որպես չարիք պիտակավորելուց և նույնիսկ չի հիշատակում դրանց, որպեսզի խուսափի կրքերի լարումից և պահպանի պոզիտիվ տոնայնություն Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ ոչ դեմոկրատական միջոցները, առնվազն երբեմն, արդարացված են, քանի որ«չարիքը» մարմնավորողը(մարդը, խումբը, երևույթը և այլն) սպառնալիք է ժողովրդի կամքի իրագործմանը: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. իրավունքներն ու ազատությունները հարգվում 1,5 են, և այլակարծության նկատմամբ խոր հարգանք կա: Դիսկուրսը չի արդարացնում անօրինական արարքները, բացառում է և դատապարտում է բռնությունը, իրավունքի գերակայության և դեմոկրատական ինստիտուտների նկատմամբ կա խոր հարգանք 25 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2.8«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի տեքստերի վերլուծության արդյունքները Լևոն Զուրաբյանի տեքստերում թեև չի նկատվել երևույթները «սև-սպիտակ»,«չար-բարի» հռետորաբանության շրջանակներում քննելու միտում, սակայն տարբեր թեմաներով նրա տեքստերի մեծ մասում հստակ երևում է նրա կողմից որպես միանշանակ չարիք դիտարկվող նախկին իշխանություններին և նրանց հետ կապված գործիչ-ների հասցեին ուղղված սուր և էմոցիոնալ քննադատությունը: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Զուրաբյանի կոշտ և երբեմն ծայրահեղ էմոցիոնալ արտահայտություններ պարունակող քննադատության թիրախում է հայտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Թալանչիներ, ռոբասերժական ավազակներ» 106 : «Քաղաքական հարցերում նա սովորական ստախոս է» 107 : (Վիտալի Բալասանյանի մասին) «Պիցցա ուտողներ» 108 : (Ռ. Քոչարյանի աջակիցների մասին) «Փաստորեն, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ ղարաբաղյան դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը(կամ դիտավորյալ կեղծում է իրականությունը՝ ցինիկաբար փորձելով թաքցնել ճշմարտությունը մեր հանրությունից)» 109 : «Մենք գործ ունենք միջազգային քաղաքականության հարցերում մի տգետի հետ, որը չի հասկանում տարրական բաներ։ Կամ էլ՝ մենք գործ ունենք մի մանիպուլյատորի հետ, որը ինքնարդարացման խղճուկ նպատակով փորձում է թաքցնել ճշմարտությունը սեփական ժողովրդից։ Երկու տարբերակն էլ մեր ազգին որևէ լավ բան չեն խոստանում» 110 : Լևոն Զուրաբյանի տեքստերում երբեմն նկատվում է այն գաղափարը, որ ժողովուրդը միասնական կամք ունեցող միավոր է: Նրա խոսքում առկա է նաև «ժողովուրդ ընդդեմ էլիտայի» նարատիվը: «Այն, ինչ ունենք, ժամանակավոր զինադադար է ժողովրդի և կառավարող վերնախավի միջև» 111 : «Ժողովուրդը ըմբոստացավ նման համակարգի դեմ» 112 : «Եթե դատավորը գոնե մի քիչ անաչառ է, ես բացառում եմ, որ նա կարողանա թքել ժողովրդի երեսին, արդարադատության երեսին և կայացնի որոշում» 113 : Լևոն Զուրաբյանի տեքստերում երբեմն նկատվում է հայ ժողովրդին դրական որակներ վերագրելու, նրա որոշակի գործողություններով հպարտանալու և սեփական քաղաքական ուժը որպես ժողովրդական ուժ և այդ գործողություններում մեծ ավանդ ունեցող սուբյեկտ ընդգծելու միտումը. «Հայ ազգային կոնգրես կուսակցությունը իրականում միշտ էլ եղել է ավելին, քան կուսակցություն. այն եղել է ու կմնա հայ ժողովրդի ԶԱՐԹՈՆՔԻ շարժում, ազգային ոգու և համամարդկային արժեքների հաղթական շաղախի պահապան և կրող» 114 : «Ազգային զարթոնքն էր, որը հզոր հայրենասիրական լիցք և եռանդ տվեց մեր ժողովրդին» 115 : «Հնարավորինս հեռու մնան կոնվենցիան հայ հասարակությանը բաժանող կռվախնձոր դարձնելու և քաղաքական ճղճիմ խաղերում օգտագործելու փորձերից» 116 : «...մեր ժողովրդի ազատատենչությանը» 117 : «Ազգի ապրած վեհ և հերոսական էջերը գումարելով է կայանում հպարտ ժողովուրդը և պատմությունը, ոչ թե հանելով» 118 : Լևոն Զուրաբյանի տեքստերում երբեմն նշմարվում է այն միտքը, որ օտար ուժերի կողմից հակաժողովրդական օրակարգեր են ներմուծվում Հայաստան, որ կա որոշակի դավադրություն ժողովրդի դեմ, որ«չարը» պետք է չեզոքացվի, և որ«չարի» վերացման արդյունքում է հնարավոր միայն հիմնարար խնդիրների լուծումը: Միևնույն ժամանակ, նրա խոսքերի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ դավադրություն ասելով՝ այստեղ պետք է հասկանալ ոչ թե ինչ-որ թաքնված, երբեմն միֆական շրջանակների ստվերային գործողություններ, այլ, օրինակ՝ մինչև թավշյա հեղափոխությունը իշխանություն ունեցած կոնկրետ 106. Հիմա ժամանակավոր զինադադար է ժողովրդի և իշխանության միջև, 24.05.19, www.youtube.com/watch?v=bEez7Cs_k2c&t=546s 107. Քաղաքական հարցերում Վիտալի Բալասանյանը սովորական ստախոս է. Լևոն Զուրաբյան, 03.09.19, new.1in.am/2618738.html 108.«Մարտի 1-ի ոճրագործներին պատժելու ճանապարհը փակելու հիմնական պատասխանատվությունը կրելու է այսօրվա իշխանությունը». Լևոն Զուրաբյան, 13.09.19, www.galatv.am/hy/2771603/ 109. www.facebook.com/levon.zourabian/posts/3511210712290496 110. Նույն տեղում: 111. Հիմա ժամանակավոր զինադադար է ժողովրդի և իշխանության միջև, 24.05.19, www.youtube.com/watch?v=bEez7Cs_k2c&t=546s 112. ՀԱԿ փոխնախագահ.«Մենք պիտի հասկանանք՝ Հայաստանում հակամարտություն է», 28.05.19, www.azatutyun.am/a/29967912.html 113.«Մարտի 1-ի ոճրագործներին պատժելու ճանապարհը փակելու հիմնական պատասխանատվությունը կրելու է այսօրվա իշխանությունը». Լևոն Զուրաբյան, 13.09.19, www.galatv.am/hy/2771603/ 114. www.facebook.com/LevonZourabyan/posts/1931318273665444/ 115. www.facebook.com/LevonZourabyan/posts/1507574122706530 116. www.facebook.com/LevonZourabyan/posts/1580048528792422 117. www.facebook.com/LevonZourabyan/posts/1621872914609983 118. Նույն տեղում: 26 մարդկանց, ըստ հակասահմանադրական կանացումը. Զուրաբյանի՝ բնույթով գործողությունների իրա«Սահմանադրության կարգը խախտվել է, Ս. Սարգսյանը և Բաբլոյանն էլ են մասնակցել լայն դավադրությանը՝ կատարելով քրեորեն պատժելի արարքներ՝ յուրացրել են իշխանությունը»: «Քոչարյանը փորձում է իր գնած լրատվամիջոցների շնորհիվ ազդեցություն գործել՝ նպատակ ունենալով փորձել ապացուցել իր անմեղությունը» 119 : «Եվ բոլոր նրանք, ում միակ գործը եղել է ոչ թե արդարադատության մատուցումը հանրությանը, այլ արդարադատության մատուցման շղարշի տակ մի քանի բանդիտի շահերի սպասարկումը, բոլոր մարդիկ պիտի հրաժարական տան, հեռացվեն ու պատժվեն» 120 : Լևոն Զուրաբյանի տեքստերում ընդգծվում է քաղաքական խնդիրները խաղաղ, ոչ բռնի մեթոդներով լուծելու կարևորությունը: Մեծ նշանակություն է տրվում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, երկխոսությանն ու բազմակարծությանը. «Մենք ասում ենք՝ օրենք խախտել չի կարելի, Սահմանադրություն խախտել չի կարելի, ժողովրդի արյունը հեղել չի կարելի: Այ, սրանք են սահմանները, որոնք երաշխավորում են, որ քո երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում» 121 : «Հետևաբար, իշխանության գլուխ որևէ քաղաքական ուժ չի կարող ծառայեցնել Սահմանադրությունը իր նեղ քաղաքական կամ անձնական նպատակներին՝ փոփոխելով սահմանադրական կառավարման մոդելը իշխանությունը երկարաձգելու կամ գերկենտրոնացնելու նպատակով» 122 : «Միանգամայն ճիշտ էր սումգայիթյան ջարդերին պատասխանել բացառապես խաղաղ ցույցերի ծավալումով, ինչը զերծ պահեց Շարժումը բռնությամբ ճնշելու վտանգից» 123 : Գնահատական- 0,86(որոշ չափով պոպուլիստական) FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ 119. Քաղաքական հարցերում Վիտալի Բալասանյանը սովորական ստախոս է. Լևոն Զուրաբյան, 03.09.19, new.1in.am/2618738.html 120. ՀԱԿ փոխնախագահ.«Մենք պիտի հասկանանք՝ Հայաստանում հակամարտություն է», 28.05.19, www.azatutyun.am/a/29967912.html 121. Լևոն Զուրաբյանը՝«Առաջին դեմքից». Նիկոլի թիմը պետք է հասկանա՝ իրենք պետք է դառնան«Մարտի 1»-ի դատի տերը, 27.01.19, www.aravot.am/2019/01/27/1013020 122. www.facebook.com/LevonZourabyan/posts/1906524732811465/ 123. www.facebook.com/LevonZourabyan/posts/1507574122706530 27 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ Հավելված 8 Գնահատման աղյուսակ# 8 Անուն, ազգանուն – Լևոն Զուրաբյան Կուսակցություն – Հայ ազգային կոնգրես Պաշտոն – փոխնախագահ Ընդհանուր գնահատական – 0.86 Կողմնորոշող հարցեր Գնահատական Որքանո՞վ է հռետորի խոսքը արտահայտում մանիքեյան ուսմունքը, ըստ որի աշխարհը կառուցված է բարոյականության(ամեն հարց ունի հստակ բարոյական չափում) և դուալիզմի(ամեն ինչ կամ մեկ կատեգորիայի մեջ է, կամ մյուս՝«ճիշտ» կամ«սխալ»,«բարիք» կամ«չարիք») վրա. այս հարցի 1 պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը հիմնված չէ սև-սպիտակի տրամաբանության վրա: Այն կարևորում է կամ առնվազն չի բացառում տեսակետների բնական, արդարացի տարբերությունների հնարավորությունը: Որքանո՞վ է հռետորի խոսքը էմոցիոնալ, և արդյո՞ք օգտագործվող լեզուն ռազմատենչ բնույթ ունի 1 Որքանո՞վ է խոսքը հիմնված չափազանցությունների վրա, և արդյո՞ք հռետորը փորձում է հիմնավորել 1 սեփական գաղափարները` դրանց բարոյական կարևորություն տալու միջոցով Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«բարին» մարմնավորված է ժողովրդի մեծամասնության կամքի մեջ, որը հենց անփոփոխ էություն ունեցող միատարր ժողովրդի կամքն է, և արդյո՞ք մեծամասնությունը ռոմանտիկացվում է. այս ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. Ժողովրդավարությունը պարզ ձայների հաշվարկ է։ 1 Նախապես գոյություն ունեցող, ճանաչելի«կամք» գոյություն չունի։ Մեծամասնությունը փոխվում է, տեղաշարժվում հարցից հարց։ Շարքային քաղաքացին չի ռոմանտիկացվում Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«չարը» մարմնավորված է ժողովրդից դուրս գտնվող որևէ մարդու, որևէ խմբի(խմբերի) կամ բանի մեջ. արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների 1 հետևում գտնվում է մեկ մեղավոր(մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների հետևում գտնվում է մեկ մեղավոր (մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը խուսափում է դավադրապաշտական տոնայնությունից և 1 հրաժարվում է ընդդիմախոսներին որպես չարիք պիտակավորելուց և նույնիսկ չի հիշատակում դրանց, որպեսզի խուսափի կրքերի լարումից և պահպանի պոզիտիվ տոնայնություն Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ ոչ դեմոկրատական միջոցները, առնվազն երբեմն, արդարացված են, քանի որ«չարիքը» մարմնավորողը(մարդը, խումբը, երևույթը և այլն) սպառնալիք է ժողովրդի կամքի իրագործմանը: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. իրավունքներն ու ազատությունները հարգվում 0 են, և այլակարծության նկատմամբ խոր հարգանք կա: Դիսկուրսը չի արդարացնում անօրինական արարքները, բացառում է և դատապարտում է բռնությունը, իրավունքի գերակայության և դեմոկրատական ինստիտուտների նկատմամբ կա խոր հարգանք 28 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2.9«Քաղաքացու որոշում» սոցիալդեմոկրատական կուսակցության վարչության անդամ Միքայել Նահապետյանի տեքստերի վերլուծության արդյունքները Միքայել Նահապետյանի տեքստերում մեծ ուշադրություն է դարձվում կոնկրետ խնդիրներին, ընդգծվում է տեսակետների տարբերության կարևորությունը: Սակայն նրա խոսքում նկատվել է երևույթները բարոյականության տեսանկյունից դիտարկելու միտում: Նահապետյանի տեքստերում նկատվում է նաև խիստ քննադատական, սուր արտահայտություններով, երբեմն ծաղրով համեմված խոսք: «Իսկ ես քանդելու եմ ոլորտի քաղաքականություն մշակող այս համակարգը, բնաջնջելու եմ ու զրոյից նորը հավաքեմ։ Որովհետև մարդկանց երազանքներին այսպես ցինիկ վերաբերվել չի կարելի՝ անբարոյականություն է, իսկ ես անբարոյականության տակ չեմ մտնի» 124 : «Բանից պարզվում է՝ կառավարությունը չի ճանաչում ժողովրդի որոշելու իրավունքը։ Հա, հենց էդպես, դիմում են դատարան՝ թքած ունենալով բնակչության կարծիքի վրա» 125 : «Իսկ սրտաճմլիկ ոտանավորներ ու ավետարանական ցիտատներ ԱԺ ամբիոնից հնչեցնել ո՞նց եք հասցրել։ Ձեր 90 տոկոսը պարզապես չգիտի, թե ինչով պիտի զբաղված լինի» 126 : «Այդ հայտարարության մեջ կա բացառիկ լկտիություն» 127 : «Նախագծի ուղերձները պարզապես զզվանք են առաջացնում» 128 : Միքայել Նահապետյանի տեքստերին բնորոշ է ժողովրդին որպես միասնական կամք ունեցող սուբյեկտ ներկայացնելու միտումը. «Ես շատ ուրախ եմ, որ մեր ժողովրդի մեջ դիմադրության ջիղը կա» 129 : «Հայ ժողովուրդը պետք է իրավունք ունենա իր գնահատականը տալու տեղի ունեցածին և արդար ճանապարհով որոշելու, թե ում հետ է շարունակելու իր զարգացման ճանապարհը» 130 : «Ժողովուրդը սովորություն ունի իր առաջ բաներ խոստացած ու չարած մարդկանց պատժելու» 132 : Միքայել Նահապետյանի տեքստերը երբեմն բաղկացած են լինում ընդհանրացումներից, չափազանցություններից, իր ընդդիմախոսներից շատերին որպես միանշանակ բացասական դերակատարություն ունեցող սուբյեկտներ ներկայացնող էմոցիոնալ արտահայտություններից: Սակայն նրա խոսքում չեն նկատվել դավադրությունների տեսու-թյուններին հատուկ նարատիվներ. «Նա մնալու է պատմության էջերում որպես ոչինչ, որպես մարդ, ով ռեֆորմների ալիքի վրա եկել ու զրո արդյունք է ցույց տվել» 133 : «Ես մեղավո՞ր եմ, որ լավ կրթություն եմ ստացել ու շատ եմ վաստակում» լոզունգով ֆլեթչերավարտ «կասիռները» կոնկրետ արտագաղթի ճամպրուկը տալիս են գյուղացու ձեռքը։ Ո՞նց բացատրենք Հին Հայաստանի մեր բարեկամներին, որ հարկային քաղաքականությունը շուկան կարգավորելու գործիք է, ոչ թե բյուջեն լցնելու»: «Ինչի՞ ենք Սերժի օրենքներով հարաբերվում» 134 : «Նախարարությունը տապալել է խնդիրը քաղաքական հարթության մեջ կարգավորելու իր պարտականությունը ու թաքնվել ոստիկանության թիկունքում» 135 : Միքայել Նահապետյանի տեքստերում ընդգծվում է ժողովրդավարականության, հաշտության, պետության իրավական բնույթի, մարդու ազատության, մարդու իրավունքների, տեսակետների բազմազանության ապահովման հետ կապված հարցերի կարևորությունը և խնդիրները բացառապես ժողովրդավարական, իրավական մեթոդներով լուծելու անհրաժեշտությունը. «Չկա ունիվերսալ կառավարություն և ունիվերսալ կառավարիչ, որը բոլոր խնդիրների համար է» 136 : «Քաղաքացու որոշում» կուսակցությունը երբեք չի ասել, թե այն, ինչ մենք առաջարկում ենք, միակ լուծումն է»: «Պետք է բացառել խոշտանգման դրսևորումները Հայաստանում իրավական կարգն ապահովելու ընթացքում» 137 : «Եթե նույնիսկ պարզվի, որ այս կառավարությունը բոլոր նախորդներից ավելի սարսափելի է, դա ոչ մի բան չի ասում ժողովրդի իմաստնության մասին» 131 : 124. www.facebook.com/nahapetyan.mikayel/posts/816092845800701 125. www.facebook.com/nahapetyan.mikayel/posts/522614385148550 126. Նույն տեղում: 127. Իսկապես հնարավոր է բեկում մտցնել այս իրավիճակում, մենք կոնսուլտացիաների մեջ ենք. Միքայել Նահապետյան, 12.11.20, www.1in. am/2855975.html 128. www.facebook.com/nahapetyan.mikayel/posts/605985233478131 129 Իսկապես հնարավոր է բեկում մտցնել այս իրավիճակում, մենք կոնսուլտացիաների մեջ ենք. Միքայել Նահապետյան 12.11.20, www.1in. am/2855975.html Գնահատական- 0.86(որոշ չափով պոպուլիստական) 130. Նույն տեղում: 131. www.facebook.com/miqayel.nahapetyan/posts/2198242653556477 132. Վարչապետի թիմակիցները խոշոր ասեղներով մտել են նրա հեղինակության երակն ու հարբում են. Միքայել Նահապետյան, 07.07.20, https://factor.am/266826.html 133. www.facebook.com/nahapetyan.mikayel/posts/816092845800701 134. www.facebook.com/478379359572053/posts/522614385148550/ 135 www.facebook.com/nahapetyan.mikayel/posts/610104506399537 136. www.facebook.com/nahapetyan.mikayel/posts/929261537817164 137.«Եթե քաղաքական բանավեճում չկարողանանք հասնել ընդհանուր եզրի, չեմ բացառում, որ փողոցում կլինեն գործողություններ». Միքայել Նահապետյան, 26.05.20, https://medialab.am/68382/ 29 FRIEDRICH-EBERT-STIFTUNG –ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ Հավելված 9 Գնահատման աղյուսակ#9 Անուն, ազգանուն – Միքայել Նահապետյան Կուսակցություն –«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն Պաշտոն – վարչության անդամ Ընդհանուր գնահատական – 0.86 Կողմնորոշող հարցեր Գնահատական Որքանո՞վ է հռետորի խոսքը արտահայտում մանիքեյան ուսմունքը, ըստ որի աշխարհը կառուցված է բարոյականության(ամեն հարց ունի հստակ բարոյական չափում) և դուալիզմի(ամեն ինչ կամ մեկ կատեգորիայի մեջ է, կամ մյուս՝«ճիշտ» կամ«սխալ»,«բարիք» կամ«չարիք») վրա. այս հարցի 1 պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը հիմնված չէ սև-սպիտակի տրամաբանության վրա: Այն կարևորում է կամ առնվազն չի բացառում տեսակետների բնական, արդարացի տարբերությունների հնարավորությունը: Որքանո՞վ է հռետորի խոսքը էմոցիոնալ, և արդյո՞ք օգտագործվող լեզուն ռազմատենչ բնույթ ունի 1 Որքանո՞վ է խոսքը հիմնված չափազանցությունների վրա, և արդյո՞ք հռետորը փորձում է հիմնավորել 1 սեփական գաղափարները` դրանց բարոյական կարևորություն տալու միջոցով Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«բարին» մարմնավորված է ժողովրդի մեծամասնության կամքի մեջ, որը հենց անփոփոխ էություն ունեցող միատարր ժողովրդի կամքն է, և արդյո՞ք մեծամասնությունը ռոմանտիկացվում է. այս ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում 1 սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. Ժողովրդավարությունը պարզ ձայների հաշվարկ է։ Նախապես գոյություն ունեցող, ճանաչելի«կամք» գոյություն չունի։ Մեծամասնությունը փոխվում է, տեղաշարժվում հարցից հարց։ Շարքային քաղաքացին չի ռոմանտիկացվում Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«չարը» մարմնավորված է ժողովրդից դուրս գտնվող որևէ մարդու, որևէ խմբի(խմբերի) կամ բանի մեջ. արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների 1 հետևում գտնվում է մեկ մեղավոր(մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների հետևում գտնվում է մեկ մեղավոր (մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը խուսափում է դավադրապաշտական տոնայնությունից և 1 հրաժարվում է ընդդիմախոսներին որպես չարիք պիտակավորելուց և նույնիսկ չի հիշատակում դրանց, որպեսզի խուսափի կրքերի լարումից և պահպանի պոզիտիվ տոնայնություն Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ ոչ դեմոկրատական միջոցները, առնվազն երբեմն, արդարացված են, քանի որ«չարիքը» մարմնավորողը(մարդը, խումբը, երևույթը և այլն) սպառնալիք է ժողովրդի կամքի իրագործմանը: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. իրավունքներն ու ազատությունները հարգվում 0 են, և այլակարծության նկատմամբ խոր հարգանք կա: Դիսկուրսը չի արդարացնում անօրինական արարքները, բացառում է և դատապարտում է բռնությունը, իրավունքի գերակայության և դեմոկրատական ինստիտուտների նկատմամբ կա խոր հարգանք 30 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2.10«Հայրենիքի փրկության շարժում» քաղաքական նախաձեռնության առաջնորդ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի տեքստերի վերլուծության արդյունքները Վազգեն Մանուկյանի տեքստերում լայն տարածում ունի երևույթները«սև-սպիտակի» տրամաբանության, բարոյականության շրջանակներում դիտարկելը: Նրա տեքստերին բնորոշ են կատեգորիկ ոճը, չափազանցությունները, ռազմատենչ լեզուն. «Ես իրեն համարում եմ թշնամի։ Ինքը ոչ թե դավաճան է, այլ մեր ժողովրդի ու պետության թշնամին։ Ինքը մեզ հետ երբեք չի եղել, որ դավաճաներ մեզ։ Միշտ եղել է օտար, թշնամի» 138 : «Կոչ եմ անում բանակին, ոստիկանությանը՝ անհապաղ հայտարարությամբ միացե՛ք մեր ժողովրդին» 144 : Վազգեն Մանուկյանի տեքստերին բնորոշ է դավադրությունների տեսություններին հատուկ նարատիվները: Դրանցում որպես«չարիք» դիտարկվում է գլոբալիզմը, Արևմուտքը և իր կարծիքով՝ վերջինիս գործակալ ՀՀ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ըստ Մանուկյանի՝ այդ դավադրությունների նպատակը հասարակության պառակտումն է,«ազգայինի» վերացումը և այլն. «Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին» 145 : «Տեղի ունեցածը դավաճանության, անգրագիտության, ստի ու կեղծիքի հետևանքներ են: Դա փոքր մարդու մեծ վրեժն էր հայ ժողովրդից, Արցախից, Հայաստանից» 139 : Վազգեն Մանուկյանի տեքստերին բնորոշ են ժողովրդին որոշակի հատկություններ, ընդհանրական անփոփոխ կամք վերագրելը և սեփական անձն ու իր քաղաքական միավորը որպես այդ կամքի արտահայտող ներկայացնելը։ Մանուկյանի տեքստերում կառուցվում է ժողովուրդ ընդդեմ կառավարող ուժի հակադրությունը. «Նիկոլ Փաշինյանն անընդհատ, երբեմն՝ նենգ մեթոդներով, երբեմն՝ ստի միջոցով, բացառիկ անհանդուրժողականությամբ ու վրեժխնդրության մոլուցքով ջարդում ու քայքայում է մեր ժողովրդի միասնությունը» 140 : «Բոլոր կառույցները կամաց-կամաց հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ չունեն գնալու և անցնում են ժողովրդի կողմը» 141 : «Հայաստանը կառուցում է իր ժողովուրդը, այն ժողովուրդը, որ այստեղ կանգնած է» 142 : «Ժողովուրդը համախմբված է հրաժարականի պահանջի շուրջ» 143 : Փաշինյանի 138. Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, թշնամի է. Վազգեն Մանուկյան, 28.12.20, www.vazgenmanukyan.am/am/12/730/nikol-pashinyany-davatchanche-tshnami-e-vazgen-manukyan.htm/ 139. Մենք նորից ոտքի պետք է կանգնենք և շարունակենք առաջ գնալ, 31.12.20, www.vazgenmanukyan.am/am/11/733/menq-noric-votqi-petq-ekangnenq-ev-sharunakenq-araj-gnal-vazgen-manukyani-ugherdzy.htm 140.«Խայտառակ պարտություն». Վազգեն Մանուկյան, 11.06.20, www. vazgenmanukyan.am/am/0/583/khaytarak-partutyun-vazgen-manukyan.htm/ 141. Նիկոլին օգտագործեիք ուրիշ երկրում ինչ-որ խնդիրներ լուծելու համար, լավ մանիպուլյատոր է. Վազգեն Մանուկյան, 14.12.20, www. vazgenmanukyan.am/am/11/694/nikolin-vogtagortseiq-urish-erkrum-inch-vorkhndirner-lutselu-hamar-lav-manipulyator-e-vazgen-manukyan.htm/ 142. Հայաստանը մենք են, 22.12.20, www.vazgenmanukyan.am/am/12/722/ hayastany-menq-enq.htm/ 143«Փաշինյանը տապալել է ողջ երկիրը», 21.12.20, www. vazgenmanukyan.am/am/13/720/pashinyany-tapalel-e-voghj-erkiry-vazgenmanukyani-harcazruycy-moskovskiy-komsomolec-voratertin.htm/ «Օգտվելով այն հանգամանքից, որ հասարակության մեջ մեծ էր դժգոհությունը անարդարություններից, կոռուպցիայից, օգտվելով մեր ժողովրդի արդարության բնական ձգտումներից՝ մարդկանց մի խումբ, որի հետևում կանգնած են արտաքին ուժեր, Հայաստանում զավթեց իշխանությունը» 146 : «Այսինքն՝ արտաքին ուժերի կողմից երկու խնդիր էր դրված՝ պոկել Հայաստանը Ռուսաստանից և տրոհել մեր ժողովրդի միասնությունը ազգային արժեքների ու ազգային հարցերի շուրջ։ Եվ պետք է ասել, որ հետզհետե, խորամանկ քայլերով, երբեմն՝ բացահայտ, երբեմն՝ թաքնված, այդ ծրագիրն իրականացվում է» 147 : «Հետևաբար հարց է դրվում քայքայել ազգային պետությունները՝ պայքարելով կրոնի դեմ, ավանդույթների դեմ, ազգային արժեքների դեմ, ընտանիքի դեմ և այլն» 148 : «Համաշխարհային էլիտայի մեջ, որն առաջ էր տանում այդ գլոբալիստական հոսանքը, ամենավառ ներկայացուցիչն է Սորոսը, այն կապիտալիստը, որը բաց ձևով է առաջ տանում այդ գաղափարախոսությունը» 149 : Վազգեն Մանուկյանի տեքստերում առկա է այն գաղափարը, որ երկրի զարգացումը, քաղաքական խնդիրների լուծումը հնարավոր են միայն«չարիքի» վերացման, չեզոքացման դեպքում, ինչը, ըստ Մանուկյանի խոսքի, տեղի կունենա, եթե ինքն ու իր 144. Կոչ եմ անում բանակին և ոստիկանությանը՝ անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին. Վազգեն Մանուկյան, 22.12.20, www.youtube.com/watch?v=mONmYuomGGg 145. Վազգեն Մանուկյանը ներկայացրել է գործողությունների ծրագիրը, 05.12.20, www.mediamax.am/am/news/politics/41188/ 146.«Լայն ճանապարհի վրա՝ վանդակի մեջ». Վազգեն Մանուկյան, 03.06.20, www.vazgenmanukyan.am/am/22/584/layn-tchanaparhi-vravandaki-mej-vazgen-manukyan.htm/ 147. Նույն տեղում: 148. Նույն տեղում: 149 Նույն տեղում: 31 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ կողմից առաջնորդվող քաղաքական միավորումը հասնեն իրենց նպատակին. «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը» 156 : «Չե՛նք թողնի: Մինչև արտահերթ ընտրություններն ինքը պետք է գնա։ Մինչև ինքը չգնա, Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու, կամ ընտրությունը վերածվելու է ընդհարումների Հայաստանի ներսում, կռիվ է լինելու։ Ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու։ Դա՞ է ուզում» 150 : «Զինվել, ինքնակազմակերպվել, եթե բանակը չի կարողանում պաշտպանել, ժողովուրդը պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել» 157 : Գնահատական- 1.86(խիստ պոպուլիստական) «Իր օրոք Հայաստանը ոչ մի զարգացում չի կարող ապրել: Մեր երկիր մտել է թշնամի, ոչ թե դավաճան» 151 : Թեև Վազգեն Մանուկյանի տեքստերում առկա են ժողովրդավարական ինստիտուտների կարևորության մասին շեշտադրումներ, սակայն վերջին շրջանի նրա մի շարք արտահայտությունները որոշակիորեն հակասում են իր նախկին հայտարարություններին և ցույց են տալիս, որ նա ընդունելի է համարում նպատակներին հասնելու համար ոչ դեմոկրատական, հնարավոր է, այդ թվում՝ բռնի միջոցների կիրառումը. «Մեզ այսօր պետք է իսկական ժողովրդավարական պետություն, որտեղ տարանջատված են դատական համակարգը, օրենսդիր ու գործադիր իշխանությունները» 152 : «Հանրային խորհուրդը պետք է լինի հարթակ բնական հակասությունների, շահերի բախման դեպքում, որպեսզի քննարկվեն հարցեր, և գտնվեն կոմպրոմիսային լուծումներ։ Իսկ հասարակության մեջ միշտ կան բնական հակասություններ՝ գործատուների և արհմիությունների միջև, ներկրողների և տեղական արտադրողների միջև, բանկերի և արդյունաբերության միջև և այլն» 153 : «Շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի։ Այս շարժումն այն ճանապարհն է, որ իրեն հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում։ Ձախողվեց, ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է» 154 : «Նիկոլ Փաշինյանը թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով» 155 : 150. Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, թշնամի է. Վազգեն Մանուկյան, 03.06.20, www.vazgenmanukyan.am/am/12/730/nikol-pashinyany-davatchanche-tshnami-e-vazgen-manukyan.htm/ 151. Նույն տեղում: 152. www.vazgenmanukyan.am/am/0/561/kangnenq-mer-azgayin-henqivra-gnanq-araj-qani-vor-menq-iskapes-hamashkharhayin-azg-enq-bolorarumnerov-vazgen-manukyan-br-br-eluyt-vernatun-hasarakakan-qaghaqakanakumbi-miavorich-havaqum.htm/ 153. Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ, 19.04.19, www.vazgenmanukyan.am/am/11/486/ varchapet-pashinyany-handipum-e-unecel-hanrayin-khorhrdi-andamneri-het. htm 154. Ընդդիմադիրները մինչև երեքշաբթի վերջնաժամկետ տվեցին Փաշինյանին՝ հրաժարականի համար, 05.12.20, www.azatutyun. am/a/30985640.html 155. Նիկոլ Փաշինյանը թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով. Մանուկյան, 05.12.20, www.a1plus.am/hy/article/387532 156. Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, 27.10.20, www.news.am/arm/news/610024. html 157. Նիկոլին օգտագործեիք ուրիշ երկրում ինչ-որ խնդիրներ լուծելու համար, լավ մանիպուլյատոր է. Վազգեն Մանուկյան, 14.12.20, www. vazgenmanukyan.am/am/11/694/nikolin-vogtagortseiq-urish-erkrum-inch-vorkhndirner-lutselu-hamar-lav-manipulyator-e-vazgen-manukyan.htm/ 32 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ Հավելված 10 Գնահատման աղյուսակ# 10 Անուն, ազգանուն – Վազգեն Մանուկյան Կուսակցություն –«Հայրենիքի փրկության շարժում», Ազգային ժողովրդավարական միություն Պաշտոն – ՀՓՇ վարչապետի թեկնածու, ԱԺՄ նախագահ Ընդհանուր գնահատական – 1.86 Կողմնորոշող հարցեր Գնահատական Որքանո՞վ է հռետորի խոսքը արտահայտում մանիքեյան ուսմունքը, ըստ որի աշխարհը կառուցված է բարոյականության(ամեն հարց ունի հստակ բարոյական չափում) և դուալիզմի(ամեն ինչ կամ մեկ կատեգորիայի մեջ է, կամ մյուս՝«ճիշտ» կամ«սխալ»,«բարիք» կամ«չարիք») վրա. այս հարցի 2 պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը հիմնված չէ սև-սպիտակի տրամաբանության վրա: Այն կարևորում է կամ առնվազն չի բացառում տեսակետների բնական, արդարացի տարբերությունների հնարավորությունը: Որքանո՞վ է հռետորի խոսքը էմոցիոնալ, և արդյո՞ք օգտագործվող լեզուն ռազմատենչ բնույթ ունի 2 Որքանո՞վ է խոսքը հիմնված չափազանցությունների վրա, և արդյո՞ք հռետորը փորձում է հիմնավորել 2 սեփական գաղափարները` դրանց բարոյական կարևորություն տալու միջոցով Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«բարին» մարմնավորված է ժողովրդի մեծամասնության կամքի մեջ, որը հենց անփոփոխ էություն ունեցող միատարր ժողովրդի կամքն է, և արդյո՞ք մեծամասնությունը ռոմանտիկացվում է. այս ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. Ժողովրդավարությունը պարզ ձայների հաշվարկ է։ 1,5 Նախապես գոյություն ունեցող, ճանաչելի«կամք» գոյություն չունի։ Մեծամասնությունը փոխվում է, տեղաշարժվում հարցից հարց։ Շարքային քաղաքացին չի ռոմանտիկացվում Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ«չարը» մարմնավորված է ժողովրդից դուրս գտնվող որևէ մարդու, որևէ խմբի(խմբերի) կամ բանի մեջ. արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների 2 հետևում գտնվում է մեկ մեղավոր(մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ գոյություն ունեցող խնդիրների հետևում գտնվում է մեկ մեղավոր (մարդ, խումբ, երևույթ, գաղափար և այլն), որի չեզոքացման միջոցով է հնարավոր լուծել խնդիրները: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. դիսկուրսը խուսափում է դավադրապաշտական տոնայնությունից և 2 հրաժարվում է ընդդիմախոսներին որպես չարիք պիտակավորելուց և նույնիսկ չի հիշատակում դրանց, որպեսզի խուսափի կրքերի լարումից և պահպանի պոզիտիվ տոնայնություն Արդյոք հռետորը համարո՞ւմ է, որ ոչ դեմոկրատական միջոցները, առնվազն երբեմն, արդարացված են, քանի որ«չարիքը» մարմնավորողը(մարդը, խումբը, երևույթը և այլն) սպառնալիք է ժողովրդի կամքի իրագործմանը: Այս հարցի պատասխանը ստուգելու համար ընդգծենք, թե ինչպիսին է լինում սրան հակառակ՝ պլյուրալիստական դիսկուրսը. իրավունքներն ու ազատությունները հարգվում 1,5 են, և այլակարծության նկատմամբ խոր հարգանք կա: Դիսկուրսը չի արդարացնում անօրինական արարքները, բացառում է և դատապարտում է բռնությունը, իրավունքի գերակայության և դեմոկրատական ինստիտուտների նկատմամբ կա խոր հարգանք 33 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ Որպես«որոշ չափով պոպուլիստական» են դասակարգվել Միքայել Նահապետյանի(0,86), Լևոն Զուրաբյանի(0.86), Էդմոն Մարուքյանի(0.93) տեքստերը: Նիկոլ Փաշինայնի(1,21), Նարինե Դիլբարյանի(1,21) և Ժիրայր Սեֆիլյանի(1.43) տեքստերը գնահատվել են որպես պոպուլիստական(միջին մակարդակի): Գագիկ Ծառուկյանի(1,5), Իշխան Սաղաթելյանի(1,64), Արմեն Աշոտյանի(1.71) և Վազգեն Մանուկյանի(1.86) տեքստերը դասակարգվել են որպես«խիստ պոպուլիստական»: Հարկ է նշել, որ քաղաքական գործիչների մեծ մասի տեքստերը ավելի պոպուլիստական են դարձել 44-օրյա պատերազմից հետո: Հայաստանյան պոպուլիստական դիսկուրսի հիմնական նարատիվներն են՝ • ազգային արժեքների, եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների«հարձակումները». • ՀՀ նախկին օլիգարխիկ համակարգի «ռևանշիստական դավադրությունները». • աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից ՀՀ ինքնիշխանության դեմ«դավադրությունները». • ՀՀ իշխանությունների«դավաճանությունը». • Հայաստանի«վաճառքը». •«ԿԳԲ-ի հայաստանյան գործակալական ցանցը». •«գլոբալիստների դավադրությունը». •«Արևմուտքի դավադրությունը». •«հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները». • իշխանությունների«հակաժողովրդական» քաղաքականությունը: Հետաքրքրական փաստ է, որ գրեթե բոլոր հռետորների տեքստերում առկա է պոպուլիզմին բնորոշ կարևորագույն տարրերից մեկը՝ ժողովրդին որպես «բարի» կամք ունեցող միասնական սուբյեկտ դիտարկելը: Որոշ գործիչների հռետորաբանությունում նկատվել է«վատ ժողովուրդը» ընդդեմ«լավ ժողովրդի» հակադրությունը: Բոլոր գործիչների խոսքում առկա է այն գաղափարը, որ միայն«չար» երևույթների վերացման(չեզոքացման) դեպքում է հնարավոր խնդիրների լուծում, զարգացում և այլն: Հարկ է նշել, որ թեև հետազոտությունում մենք չենք անդրադարձել այն հարցին, թե այս կամ այն գործչի տեքստերը գաղափարախոսական տարրապատկերի որ հատվածին են հարիր, սակայն հստակ երևում է, որ առնվազն որպես«խիստ պոպուլիստական»(Վազգեն Մանուկյանի, Արմեն Աշոտյանի, Իշխան Սաղաթելյանի և, որոշ վերապահումներով, Գագիկ Ծառուկյանի տեքստերը) տեքստերը տեղավորվում են ծայրահեղ աջ պահպանողական պոպուլիզմի շրջանակներում, որի հիմնական բնորոշ գծերից են, օրինակ՝ պլյուրալիզմի մերժումը, ծայրահեղ ազգայնականությունն ու պահպանողականությունը, ծայրահեղ անհանդուրժողականությունը, ավտորիտարիզմը 158 : Գրեթե բոլոր գործիչները հայ ժողովրդի մասին խոսելիս դիտարկել են նրան որպես միանշանակ դրական հատկություններ ունեցող և ժամանակի մեջ անփոփոխ սուբյեկտի: Եղել են նաև կարծիքներ, որ հայ ժողովուրդը հատուկ առաքելություն ունի: 158. Mudde, C.,‘Populist Radical Right Parties in Europe, Cambridge University Press, 2007. Նկատվել է, որ ակնհայտ դավադրությունների տեսությունների տրամաբանության շրջանակներում կազմված խոսքը բնորոշ է խիստ պոպուլիստական գնահատված տեքստերի հեղինակներին: Տարբերվում են նաև որպես«չարիք» ներկայացվող սուբյեկտները: Խիստ պոպուլիստական տեքստերում «չարիքի» դերում են հիմնականում՝«համաշխարհային էլիտան»,«Սորոսը»,«Բայդենը»,«սորոսական գաղափարախոսությունը»,«Արևմուտքը»,«արտաքին ուժերը»,«Նիկոլը»,«ԱՄՆ-ն»,«ԵՄ-ն»,«Հայաստանի դավադիր ղեկավարությունը»,«Ազատություն» ռադիոկայանը»,«կոսմոպոլիտները»,«թուրքերը», «ադրբեջանցիները»,«փաշինյանական լիբերալիզմը», «համասեռամոլները»: Պոպուլիստական և որոշ չափով պոպուլիստական տեքստերում չարիքի դերում են հիմնականում՝«ԿԳԲ-ն»,«Կրեմլը»,«գլոբալիստները», «ՀՀ ներկայիս իշխանությունները»,«ՀՀ նախկին իշխանությունները»: Հետազոտությունը ցույց տվեց, որ պոպուլիստական հռետորաբանությունը(գաղափարախոսությունը) լայն տարածում ունի հայաստանյան քաղաքական դաշտում: Տարբեր քաղաքական շրջանակներ ներկայացնող տասը քաղաքական գործիչների տեքստերի գնահատականները ցույց տվեցին, որ որևէ մեկի տեքստերի ամբողջությունը չի կարող դասվել«ոչ պոպուլիստական» կատեգորիային: Սակայն, ինչպես և ակնկալվում էր, տարբեր քաղաքական գործիչների տեքստերում առկա պոպուլիստական հռետորաբանության (գաղափարախոսության) ծավալները տարբերվում են, տարբերվում են նաև հիմնական խոսույթները: 34 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 35 ԿԱՊ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՂԻ ՄԱՍԻՆ «Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը հիմնադրվել է 2018 թվականին՝ թավշյա հեղափոխությունից հետո՝ նպատակ ունենալով ուղղել հասարակությունում կուտակված հետհեղափոխական էներգիան Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։ Կազմակերպության համոզմունքն է, որ կայուն ժողովրդավարության համար քաղաքացիական հասարակությունը և կուսակցությունները պետք է երկխոսեն և սերտորեն համագործակցեն։«Քաղաքական երկխոսություն» կազմակերպության առաքելությունն է՝ նպաստել քաղաքացիների հետևողական մասնակցությանը քաղաքական գործընթացներին, ինչը հնարավորություն կստեղծի արմատավորել հաշվետու կառավարման և գիտակից որոշումների կայացման արժեքներ։ Ելնելով վերոնշյալից՝ կազմակերպությունը նպատակ ունի՝ 1. նորարարական միջոցներով Հայաստանում ձևավորել գաղափարահենք քաղաքական դիսկուրս՝ հասարակության ակտիվ շերտերի և կուսակցությունների միջև. 2. զարգացնել քաղաքական երկխոսության և համագործակցության փորձը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քաղաքական ուժերի միջև. 3. քաղաքականությունը մոտեցնել քաղաքացուն։ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը(ՖԷՀ) շահույթ չհետապնդող գերմանական քաղաքական հիմնադրամ է, որի նպատակն է սոցիալժողովրդավարության արժեքների տարածումը: Հիմնադրամը, որի կենտրոնական գրասենյակները գտնվում են Բեռլինում և Բոնում, հիմնադրվել է 1925 թվականին և այդպես է անվանվել ի պատիվ ժողովրդավարական ճանապարհով ընտրված Գերմանիայի առաջին նախագահի՝ Ֆրիդրիխ Էբերտի: Այսօր ՖԷՀ-ը ունի մասնաճյուղեր ավելի քան 90 երկրում և գործունեություն է իրականցնում ավելի քան 100 երկրում: Թբիլիսիում գտնվող Հարավային Կովկասի համագործակցության գրասենյակը կոորդինացնում է ՖԵՀ-ի գործունեությունը Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Բոլոր երեք երկրներում ՖԵՀ-ը նպատակ ունի խթանելու ժողովրդավարությունը, խաղաղությունը, սոցիալական արդարությունը, քաղաքական երկխոսությունը կրթության և հետազոտությունների միջոցով: ՖԷՀ-ի գործընկերներն են տարբեր ՀԿ-ներ, գիտնականներ և փորձագետներ, լրագրողներ, որոշ երկրների խորհրդարաններ, նախարարություններ և քաղաքական որոշում կայացնող պաշտոնյաներ: Ֆրիդրիխ Էբերտ Հիմանադրամ/ Հայաստանյան գրասենյակ Հասցեն՝ Մոսկովյան փողոց 31/ 0002 Երեւան ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ Էդգար Վարդանյանն ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ ստանալով հետազոտող դասավանդողի որակավորում: Ստացել է քաղաքագիտության մագիստրոսի աստիճան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում: Նրա գիտական հետաքրքրության թեմաներն են՝ ժողովրդավարացման գործընթացները, քաղաքացիական անհնազանդությունը, Հայաստանի ներքին քաղաքականությունը, մեդիա մանիպուլյացիաները, քաղաքական գաղափարախոսությունները, պոպուլիզմը: Այդ թեմաներով մի շարք հետազոտությունների հեղինակ է: Որպես անկախ քաղաքական վերլուծաբան և քաղաքագետ՝ Էդգար Վարդանյանը համագործակցել է մի շարք տեղական և միջազգային առաջատար հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ: Պատասխանատու՝ Ֆելիքս Հեթթ Տարածաշրջանային համակարգող Հեռ՝+374 10 53 69 13 http://www.fes-caucasus.org/ Հրապարակումները պատվիրել` info@fes.am Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի կողմից հրապարակված նյութերի կոմերցիալ օգտագործումը չի թույլատրվում։ Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես հեղինակին և կարող են չհամընկնել Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի պաշտոնական կարծիքի հետ։ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Գրեթե բոլոր քաղաքական ուժերի առաջնորդների տեքստերում առկա է պոպուլիզմին բնորոշ կարևորագույն տարրերից մեկը՝ ժողովրդին որպես «բարի» կամք ունեցող միասնական սուբյեկտ դիտարկելը: Հետազոտությունը ցույց տվեց, որ պոպուլիստական հռետորաբանությունը(գաղափարախոսությունը) լայն տարածում ունի հայաստանյան քաղաքական դաշտում: Տարբեր քաղաքական շրջանակներ ներկայացնող տասը քաղաքական գործիչների տեքստերի գնահատականները ցույց տվեցին, որ որևէ մեկի տեքստերի ամբողջությունը չի կարող դասվել«ոչ պոպուլիստական» կատեգորիային: Սակայն, ինչպես և ակնկալվում էր, տարբեր քաղաքական գործիչների տեքստերում առկա պոպուլիստական հռետորաբանության(գաղափարախոսության) աստիճանները տարբերվում են, տարբերվում են նաև հիմնական խոսույթները: Որպես«խիստ պոպուլիստական» (Վազգեն Մանուկյանի, Արմեն Աշոտյանի, Իշխան Սաղաթելյանի և, որոշ վերապահումներով, Գագիկ Ծառուկյանի տեքստերը) տեքստերը տեղավորվում են ծայրահեղ աջ պահպանողական պոպուլիզմի շրջանակներում, որի հիմնական բնորոշ գծերից են, օրինակ՝ պլյուրալիզմի մերժումը, ծայրահեղ ազգայնականությունն ու պահպանողականությունը, ծայրահեղ անհանդուրժողականությունը, ավտորիտարիզմը: Թեմային առնչվող հավելյալ տեղեկություն հասանելի է այստեղ՝ www.fes.de/stiftung/internationale-arbeit