ՍՈՑԻԱԼ- ԴԵՄՈԿՐԱՏԻԱ` ՊԱՐԶ ԵՎ ՀԱՄԱՌՈՏ 2 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Զարգացում, սոցիալական հավասարություն, կայունություն Սոցիալ- դեմոկրատիա` պարզ և համառոտ 2 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀՏԴ 330:329.14 ԳՄԴ 65.01+66.62 Ս 783 Հրատարակիչ՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Քաղաքական ակադեմիայի բաժին, Սոցիալ-դեմոկրատիայի ակադեմիա 2016թ., մայիս, ք. Բոնն Գերմաներեն հրատ. խմբագիրներ՝ Բարբարա Մունիեր, Պարզ լեզվի«Klar& Deutlich» գործակալություն Յոխեն Դամ, Սոցիալ-դեմոկրատիայի ակադեմիա Նկարազարդումները՝ Յուրյեն Կրանա, Ալիսե Վելլ, Կապի միջոց՝ jochen.dahm@fes.de Թարգմանիչ՝ Նելլի Արևշատյան Խմբագիր՝ Ալա Խառատյան Էջադրող՝ Ampop Media, կապ՝+37496204567 Հրատարակչությունը՝«ՏՊԱՐԱՆ» ՍՊԸ, Երևան, 2021 Ս 783 Սոցիալ-դեմոկրատիա` պարզ և համառոտ 2: Սոցիալական տնտեսություն.- Եր.: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ, 2021.- 111 էջ: «Պարզ և համառոտ» մատենաշարի այս գիրքը հիմնված է «Տնտեսություն և Սոցիալ-դեմոկրատիա» 2-րդ գրքի վրա, որը ևս հրատարակել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը։ Առևտրային նպատակներով այս գիրքն օգտագործելու համար անհրաժեշտ է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գրավոր համաձայնությունը: ISBN: 978-9939-1-1243-5 ՀՏԴ 330:329.14 ԳՄԴ 65.01+66.62 © Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, 2021 Սոցիալ- դեմոկրատիա` պարզ և համառոտ 2 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Ներածություն 7 Նախաբան Ի՞նչ է տնտեսությունը 10 1.1 ժամանակակից տնտեսություն 11 1.2 Տնտեսական համակարգեր 13 1.3 Գրքի կառուցվածքը 16 Գլուխ 2 Մտքեր տնտեսության մասին 18 2.1 Տնտեսական երեք գլխավոր տեսություններ 20 2.2 Տնտեսական տեսությունների հիմնական հայեցակարգերը 38 2.3 Այսօր․ առաջարկի և պահանջարկի քաղաքականություն 40 Գլուխ 3 Ժամանակակից տնտեսական համակարգեր 43 3.1 Կապիտալիզմ և դեմոկրատիա 44 3.2 Տնտեսական համակարգեր 48 3.3 Սոցիալական շուկայական տնտեսություն 57 Գլուխ 4 Ի՞նչն է կարևոր սոցիալ-դեմոկրատիայի համար 59 4.1 Հիմնարար արժեքներ 59 4.2 Զարգացում 63 4.3 Սոցիալական հավասարություն 64 4.4 Կայունություն 66 4.5 Որակյալ զարգացում՝ զարգացում, սոցիալական հավասարություն և կայունություն 68 Գլուխ 5 Կուսակցություններ և տնտեսական քաղաքականություն 71 5.1 Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն(SPD) 72 5.2 Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական Միություն(CDU) 74 5.3 Ալյանս 90/ Կանաչներ 76 5.4 Գերմանիայի ազատական կուսակցություն(FDP) 78 5.5 Ձախ կուսակցություն 80 5.6 Կուսակցությունները համեմատության մեջ 82 Գլուխ 6 Տնտեսությունը այլ երկրներում 84 6.1 ԱՄՆ 86 6.2 Մեծ Բրիտանիա 88 6.3 Գերմանիա 90 6.4 Ճապոնիա 92 6.5 Շվեդիա 94 Գլուխ 7 Տնտեսական քաղաքականությունը ապագայում 97 7.1 Մտածել նորովի 97 7.2 Գլոբալացում 98 7.3 Կլիմայի փոփոխություն 102 7.4 Ֆինանսական շուկաներ 104 7.5 Տնտեսության թվայնացում 106 Իմանա՞լ ավելին 109 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Տնտեսությունը մեծ ազդեցություն ունի մեր կյանքի վրա: Լավ տնտեսական քաղաքականություն վարելու դեպքում մենք կարող ենք ստեղծել լավ և կայուն աշխատատեղեր: Լավ տնտեսական քաղաքականությունը ապահովում է բոլորի բարեկեցությունը: Այդ պատճառով Սոցիալ-դեմոկրատիայի Ակադեմիան տեղեկություններ և դասընթացներ է առաջարկում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զբաղվել տնտեսական քաղաքականությամբ: Ցանկանո՞ւմ եք աշխարհը ավելի լավը դարձնել: Ներգրավվա՞ծ եք հանրային աշխատանքներում, թե՞ մասնագիտորեն ակտիվ եք քաղաքականության մեջ: Ակադեմիան ունի ձեր հարցերի պատասխանները և նախաձեռնություններ հետագայի համար: Իդեալական մեկնարկ Մեր Սոցիալ-դեմոկրատիա շարքը պարզ և համառոտ նկարագրում է կատարյալ մեկնարկը սոցիալ-դեմոկրատիայի գաղափարների ուսումնասիրության կատարյալ մեկնարկը: Այս շարքի գրքերում մենք պարզ և համառոտ ներկայացնում ենք քաղաքականության Երբ գրում ենք, կիրառում ենք«քաղաքացի» կամ«աշխատող» բառերը, միշտ նկատի ունենք թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց: գլխավոր թեմաները: Եվ իհարկե, դա արվում է մատչելի լեզվով գրված համառոտ տեքստերի միջոցով: Այստեղ դուք կգտնեք լավ ընթերցվող ներածություններ և քաղաքական անցուդարձից շատ գործնական օրինակներ: 8 Տնտեսություն Այս շարքի երկրորդ գրքում խոսելու ենք տնտեսության մասին: Սոցիալդեմոկրատիան ենթադրում է այնպիսի տնտեսություն, որը հաջողակ է և միաժամանակ սոցիալական: Բացի դրանից՝ նա չպետք է վնաս հասցնի շրջակա միջավայրին: Դրա համար պետությունը խելացի կառավարվող տնտեսությանը առաջարկում է միջոցառումների որոշ շրջանակ: Ի՞նչ գաղափարների վրա է կառուցվում այդպիսի տնտեսական քաղաքականությունը: Ինչո՞վ է տարբերվում այդպիսի տնտեսական քաղաքականությունը մյուսներից: Ի՞նչ պատասխաններ ունի Սոցիալ-դեմոկրատիան ապագայի մարտահրավերներին: Այս և շատ ավելին կարող եք կարդալ մեր փոքրիկ գրքում: Ծանոթացե՛ք, Յանն ու Աննան են: Յանը ուսանող է: Նա շատ հարցեր ունի քաղաքականության և հասարակության հետ կապված: Աննան ավելի շատ սոցիալ-դեմոկրատիայի կողմնակից է: Նա հաճույքով պատմում է, թե ինչ է սոցիալ-դեմոկրատիան: 9 Ընտրել սեփական ուղին Մեր առանձնանշանը կողմնացույցն է: Կողմնացույցը ծովագնացության գործիք է: Դրանով կարելի է որոշել ցանկացած ուղղություն: Ակադեմիան ցանկանում է օգնել մարդկանց, ովքեր ընտրել են իրենց քաղաքական ուղին: Մենք շատ ուրախ կլինենք, եթե այս գրքույկը նպաստի այդ գործին: Քանզի քաղաքականությունը նպատակին ծառայում է այն ժամանակ, երբ մարդիկ մտածում և գործում են միասին: Յոխեն Դամ Սոցիալ-դեմոկրատիայի ակադեմիայի ղեկավար Ինչո՞ւ խոսակցական լեզվով Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է սոցիալ-դեմոկրատիան: Այդ պատճառով «Պարզ և համառոտ» գրքերի շարքը գրված է հեշտ ընկալելի, մատչելի լեզվով: 10 1 Ի՞ՆՉ Է ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, Ի՞ՆՉ Է ՍԱ Տնտեսություն բառը ունի տարբեր նշանակություն՝ կարելի է այդ բառն օգտագործել, նկատի ունենալով ինչ-որ հացատուն կամ հյուրատուն: Բայց այստեղ խոսքն այդ տնտեսության մասին չէ: Այս գրքում տնտեսության մասին խոսելիս մենք նկատի ունենք գիտական հասկացություն: Այստեղ խոսքը ձեռնարկությունների, գործատուների և սպառողների մասին է: Ո՞ՒՄ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ Այս գրքում տնտեսության մասին խոսելիս մենք նկատի ունենք գիտական հասկացություն: Այստեղ խոսքը ձեռնարկությունների, գործատուների և սպառողների մասին է: Ի՞ՆՉ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ Ձեռնարկատերը արտադրում է որևէ արտադրանք: Դա կարող է լինել մեքենա կամ կոշիկ: Կամ էլ նա առաջարկում է որևէ ծառայություն, օրինակ, վարսահարդարում: Մյուսները գնում են նրա արտադրանքը, կամ էլ կարիք ունեն ինչ-որ ծառայության: Օրինակ՝ նրանք գնում են վարսահարդարի մոտ: Այս բոլորը տնտեսական գործունեություն է: 11 1.1 ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Ի՞նչ միջավայրում է կայանում տնտեսությունը Տնտեսությունը կայանում է տարբեր մակարդակներում՝ • միջազգային, օրինակ, ձեռնարկության և տարբեր երկրների միջև, • ռեգիոնալ, օրինակ, Եվրոպական միության ներսում, • ազգային, օրինակ, Գերմանիայում, • մարզային, օրինակ, Նորդհայն-Վեստֆալիայի ներսում, • որևէ առանձին գործարանում կամ ձեռնարկությունում, • կամ որևէ տնային տնտեսությունում, երբ ընտանիքը ինչ-որ խոշոր գնում է կատարում: Տնտեսությունը բոլոր ձեռնարկությունների, մասնավոր տնտեսությունների և պետական կազմակերպությունների միասնությունն է: 12 Ե՞րբ է տնտեսությունը հաջողված Տնտեսության գործունեության հաջողությունը կախված է շատ գործոններից: Կարելի է տարբեր բնագավառներում ստուգել, թե արդյոք ամեն ինչ լավ է ընթանում: Օրինակ՝ • Բարեկեցություն և զարգացում Բավարա՞ր է մարդկանց համար և տարբեր բնագավառներում եղած ներուժը, թե՞ նույնիսկ մի փոքր գերազանց է: Պե՞տք է արդյոք ավելի շատ կամ ավելի քիչ արտադրել և առաջարկել: • Սոցիալական հավասարություն Արդյո՞ք բոլորն են տնտեսության մեջ ստանում հավասար հնարավորություններ, թե՞ որոշ մարդիկ ունեն առավելություններ: Արդյո՞ք եկամուտը հավասարաչափ է բաժանվում: • Կայունություն Ուշադրություն դարձնում է արդյո՞ք տնտեսությունը շրջակա միջավայրին, թե՞ օգտակար հանածոներն ու բնությունը անխնա շահագործվում և վնասվում է: Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին: Ահա ֆիլմի հղումը՝ Տնտեսությունը և սոցիալ-դեմոկրատիան http://www.fes-soziale-demokratie.de/filme.html Ֆիլմը հասանելի է նաև սմարթֆոնով Նկարեք այս QR-Code 13 1.2 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ Տարբեր երկրներում տնտեսությունը կարող է տարբեր համակարգերով գործել: Համակարգեր Մի ամբողջություն, որը կազմված է միավորներից: Այդ միավորները գործում են ամեն մեկն իր համար, բայց նաև գործակցում են իրար հետ: Համակարգը կարող է նաև կոնկրետ գործելակերպ ունենալ: Երաժշտություն Սկսենք մի փոքրիկ օրինակից: Եթե երաժիշտը հաճույքով նվագում է, նա կարող է երբեմն նվագել ուրիշների հետ: Օրինակ՝ որևէ ջազբենդում կամ դասական նվագախմբում: Այնտեղ հավաքվում են տարբեր գործիքներ ունեցող երաժիշտներ: Բայց այստեղ պետք է ճշտում մտցնել: Ի՞նչ երաժշտություն են նվագելու: Ո՞վ որտեղ է նստելու: Կանոնները, որոնք երաժիշտները միասին սահմանում են, կարելի է որակել որպես համակարգ: Երաժիշտների և երաժշտության համար ընտրված համակարգը շատ կարևոր է: Դիտարկենք մեկ առանձին երաժշտի՝ կոնտրաբասահարի: Նրա գործիքը պահանջված է ամեն տեղ՝ և՛ ջազբենդում, և՛ դասական նվագախմբում: Ջազբենդում կոնտրաբասահարը նվագում է ինքնաբուխ, անկաշկանդ և ուրախ: Նվագախմբում նրա կոնտրաբասը հնչում է հաճախ մտածկոտ և թախծոտ: 14 15 Տնտեսություն Այդպես է նաև տնտեսության մեջ՝ գոյություն ունեն շատ համակարգեր: Երաժիշտների փոխարեն մենք ունենք պետություն, ձեռնարկություններ, վարձու աշխատողներ և սպառողներ: Մենք բոլորս սպառող ենք, երբ, օրինակ, գնում ենք գնումների: Դրանք խաղացողներ են: Նրանք խաղում են ոչ թե նվագախմբում կամ որևէ համույթում, այլ շուկայում: Թե ինչ դեր ունեն այստեղ պետությունը, վարձու աշխատողը և սպառողը, որոշում է տնտեսական համակարգը: Մինչդեռ գոյություն ունեն մեծ տարբերություններ, ինչպես ջազբենդի և նվագախմբի միջև: Շուկա Սա տնտեսական հասկացություն է: Դրա տակ հասկանում են առաջարկի և պահանջարկի միասնությունը, իհարկե, բոլոր ապրանքների և ծառայությունների համար: Օրինակ՝ օգտագործված ավտոմեքենաների շուկա: Այդտեղ բոլոր մարդիկ են, ովքեր փնտրում են օգտագործած մեքենաներ, և բոլոր վաճառողները կամ անհատները, ովքեր մեկ կամ մի քանի օգտագործված մեքենա են առաջարկում: Այս գրքում մենք ուսումնասիրում ենք տարբեր տնտեսական համակարգեր և ցույց ենք տալիս նրանց առավելություններն ու թերությունները: 16 1.3 ԳՐՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ Առաջին գլխում մենք կխոսենք տնտեսության մասին: Մենք կուսումնասիրենք որոշ հասկացություններ, ինչպես, օրինակ, համակարգ հասկացությունը: Երկրորդ գլխում մենք կանդրադառնանք տնտեսության տեսությանը: Ի՞նչ էին մտածում և գրում մեծ փիլիսոփաները տնտեսության մասին: Այսօր շատ կարևոր է երեք մտածողների դերը՝ Ադամ Սմիթը, Կարլ Մարքսը և Ջոն Մեյնարդ Քեյնսը: Երրորդ գլխում խոսվելու է ժամանակակից տնտեսական համակարգերի մասին: Ինչպիսի՞ հարաբերություններ են կապիտալիզմի և դեմոկրատիայի միջև: Ի՞նչ համակարգ է գործում Եվրոպայում: Եվ ի՞նչն է հատկապես տիպիկ գերմանական սոցիալական շուկայական տնտեսությանը: Չորրորդ գլխում հարց է բարձրացվում՝ ի՞նչն է կարևոր սոցիալդեմոկրատիայի համար: Պատասխանը կապված է սոցիալդեմոկրատիայի հիմնարար արժեքների հետ՝ ազատություն, արդարություն և համերաշխություն: Հինգերորդ գլուխը ցույց է տալիս տարբեր քաղաքական կուսակցությունների տնտեսական քաղաքականությունը: Այստեղ մենք համեմատում ենք սոցիալ-դեմոկրատիայի տնտեսական նպատակները հինգ կուսակցությունների տնտեսական ծրագրերի մեջ: Ի՞նչ նպատակներ ունեն Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Քրիստոնեադեմոկրատական միության, Կանաչների միության և Գերմանիայի ազատական կուսակցության քաղաքական գործիչները: 17 Վեցերորդ գլխում անդրադարձ է կատարվում այլ երկրների տնտեսությանը: Ի՞նչ տնտեսական համակարգեր են գործում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում և Շվեդիայում: Ինչպե՞ս է գործում այնտեղ տնտեսական քաղաքականությունը ի համեմատություն Գերմանիայի: Վերջում` Յոթերորդ գլխում , մենք դիտարկում ենք ապագային միտված տնտեսական քաղաքականությունը: Աշխարհը շատ արագ է փոխվում: Արդեն այսօր մենք տեսնում ենք նոր մարտահրավերներ: Ի՞նչ պատասխաններ ունի դրանց համար սոցիալ-դեմոկրատիան: 18 2 ՄՏՔԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ովքեր մտահոգված են տնտեսական քաղաքականությամբ, կարող են որոշակի օգնություն ստանալ մեծ փիլիսոփաների մտքերը ուսումնասիրելուց: Այս գլխում մենք դիտարկում ենք երեք խոշոր մտածողների գաղափարները՝ Ադամ Սմիթի, Կարլ Մարքսի և Ջոն Քեյնսի: Երեքն էլ զարգացնում են իրենց սեփական տնտեսական տեսությունները: Եվ այդ տեսությունները միշտ պատասխաններ ունեն իրենց ժամանակի արդիական խնդիրների համար: Տեսություն Տեսությունը փորձում է նկարագրել աշխարհը հնարավորինս ճիշտ: Եթե տեսությունը լավն է, կարելի է դրա օգնությամբ ապագայի համար կանխատեսումներ անել: Օրինակ՝ ինչ-որ կոնկրետ միջոց կարող է լավ կամ վատ լինել տնտեսության համար: Ամեն մի տնտեսական տեսություն առաջարկում է իր սեփական պատասխանները: 19 Ինչո՞ւ են Սմիթի, Մարքսի և Քեյնսի տեսությունները այսօր էլ արդիական Դրա համար բավարար հիմքեր կան: Մեծ մտածողներ, հայտնի հասկացություններ Շատ տնտեսական հասկացություններ առաջ են քաշվել այդ երեք մտածողների կողմից: Մենք հաճախ ենք օգտագործում նրանց խոսքերը՝ նույնիսկ հստակ չիմանալով, թե ինչի մասին է խոսքը: Օրինակ ՝ Շուկայի անտեսանելի ձեռքը: Ի՞նչ նկատի ունեն այսպես ասելով: Այս գլխում Դուք կստանաք պատասխանը: Ով տիրապետում է տեսական գիտելիքների, գտնում է ավելի լավ փաստարկներ Շատ քաղաքական գործիչներ օգտագործում են այս երեք մտածողների գաղափարները՝ որպես քաղաքականության հիմնավորումներ: Նրանք պնդում են ՝ Սմիթը դեռ այն ժամանակ էր ասում…, կամ Մարքսը, իհարկե, հաստատել է, որ…: Ով հասկանում է տեսությունը, գիտի՝ ճի՞շտ են փաստարկները, թե՞ ոչ: Իմաստ ունի իմանալ, թե Ադամ Սմիթը իրականում ինչ է ասել: Սոցիալ-դեմոկրատիայի կողմնակիցները օգտագործում են բոլոր այս երեք մտածողների գաղափարները: Բայց Ջոն Քեյնսի տեսությունը Սոցիալ-դեմոկրատիայի համար առավել կարևոր է: 20 2.1 ԵՐԵՔ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ադամ Սմիթը իր տեսությունը գրել է 18-րդ դարում: Կարլ Մարքսը իր աշխատությունը գրել է 19-րդ դարում: Իսկ Ջոն Քեյնսի գաղափարները ծագել են 20-րդ դարում: Իհարկե, կան շատ տնտեսագիտական տեսություններ: Բայց երեք այս մեծերի՝ Սմիթի, Մարքսի և Քեյնսի ստեղծած տնտեսագիտական տեսությունները շատ ավելի կարևոր են: Նրանց գաղափարներն այսօր էլ մեծ ազդեցություն ունեն նոր տնտեսական տեսությունների վրա: Իմանա՞լ ավելին Սոցիալ-դեմոկրատիա 2 գիրքը Տնտեսությունը և սոցիալ-դեմոկրատիան, գլուխ 2 և 3 –2009 ԱԴԱՄ ՍՄԻԹ Երբ՝ մոտ 1750 թ.-ին Ինչու՝ թագավորները ճնշումներ էին գործադրում տնտեսության և առևտրի վրա Նպատակ՝ ազատ տնտեսություն և ազատ առևտուր ԱԴԱՄ ՍՄԻԹ Սոցիալ-դեմոկրատիան հիմնվում է հետևյալ օրինակի վրա՝ ազատ առևտուրը և ազատ տնտեսությունը գերադասելի են պետական տնտեսությունից 21 Ադամ Սմիթն ապրել է 18-րդ դարում Շոտլանդիայում: Այդ ժամանակ թագավորի իշխանությունը անսահմանափակ էր: Նա թելադրում էր նույնիսկ, թե ինչ մթերքներ պիտի արտադրեն իրենց հպատակները: Այն ժամանակ մտածում էին նաև այլ երկրների հետ առևտրի մասին: Երկիրը կարող էր ստանալ միայն այն, ինչ կորցնում էր մյուսը: Այստեղից էլ շատ բարձր հարկերը, քանի որ ապրանքը ուրիշ երկրից էր ներմուծվում: Առևտուրը և տնտեսությունը պետք է առաջին հերթին լցնեին թագավորի գանձարանը: Դրանով նա կարողանում էր ապահովել իր շքեղ կյանքը, որը լի էր բազմաթիվ տոնախմբություններով: Ադամ Սմիթը մշակեց իր տեսությունը՝ ի պատասխան թագավորի ապրելակերպի: Այդ ժամանակ դեռ չկային ժամանակակից պետությունները, այլ միայն շռայլող թագավորներ: Դրա համար էլ Սմիթի տեսությունը ավելի շատ ուղղված էր պետության քննադատությանը: Սմիթը դա արտահայտում է մոտավորապես այսպես. Տնտեսության մեջ կարևոր է ոչ թե թագավորի հարստությունը, այլ բոլորի բարեկեցությունը: Իսկ ինչպե՞ս կարելի է հասնել բոլորի բարեկեցությանը: Այստեղ Ադամ Սմիթը հիշատակում է երեք պայմաններ: Առաջին՝ երբ բոլորը ձգտում են իրենց կարիքները հոգալ կամ ունենալ սեփականություն, ամեն մեկն իր համար, մի օր դա հանգեցնում է բոլորի բարեկեցությանը: Այսօր դա կոչվում է նվաճում : 22 Երկրորդ՝ լավ է, երբ աշխատանքը կատարելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը բաշխված են. ամեն մեկն անում է այն, ինչն իր մոտ ավելի լավ է ստացվում: Այսօր դա կոչվում է աշխատանքի բաշխում : Ադամ Սմիթը օրինակ է բերում աշխատանքի բաշխումը քորոցի ֆաբրիկայում: Այսօր աշխատանքի բաշխումը ավտոմոբիլային գործարանում պետք է հասկանալ այնպես, որ մեկ անձը միշտ պատրաստում է լամպերը, իսկ մյուսը՝ միշտ ղեկը: Երրորդ՝ լավ է, երբ առևտուրը ազատ է: Երբ ամեն մեկը կարող է մյուսի հետ առևտուր անել և մրցակցել առանց վերին օղակների հսկողության: Այսօր մենք ասում ենք ՝ առևտուր և մրցակցություն : 23 Սմիթը ցանկանում էր 18-րդ դարի կարծրացած տնտեսությունը կոտրել: Դրա համար նա գրեց իր Ազգերի բարեկեցությունը գիրքը: Դրանով նա մեծ ներդրում կատարեց կապիտալիզմի զարգացման գործում: Կապիտալիզմ Կապիտալիզմը տնտեսական համակարգ է: Մասնավոր անձինք ներդնում են իրենց սեփական փողերը և սեփական շնորհքը: Արտադրական միջոցները նույնպես անձի սեփականությունն են: Դրանք, օրինակ, որևէ ֆաբրիկայի մեքենաներ են: Թե ինչ պետք է վաճառել կամ արտադրել, պետությունը չի սահմանում: Ձեռնարկատերերը արտադրում են այն, ինչն ամենալավն է վաճառվում: 24 Սմիթի գրքի հիմնական միտքը հետևյալն է՝ Որպեսզի բոլորը հասնեն բարեկեցության, պետությունը պետք է իրեն հնարավորինս հեռու պահի տնտեսությունից: Պետությունը պետք է պատասխանատվություն կրի միայն որոշ բաների համար. • հանրային անվտանգություն, օրինակ, ոստիկանության միջոցով, • պաշտպանություն, օրինակ, բանակի միջոցով, • երաշխավորված իրավունքներ, օրինակ, անկախ դատավորների միջոցով, • ենթակառուցվածքներ, օրինակ, փողոցների բարեկարգման միջոցով, • և կրթություն, օրինակ, դպրոցների միջոցով։ Մնացած ամեն ինչը՝ առաջին հերթին առևտուրը, շուկան կարող են ինքնուրույն կարգավորել, ասում է Սմիթը: Մարդիկ ազատ են, նրանք պատասխանատվություն չեն կրում ոչ մեկի համար՝ բացի իրենցից, նրանք ազնվորեն առևտուր են անում իրար հետ, նրանք ինչ-որ վերևից իջեցված կանոնների կարիք չունեն: Քանի որ ազատ առևտուրը աշխատում է, կարելի է խոսել շուկայի անտեսանելի ձեռքի մասին: Շուկայի անտեսանելի ձեռքը Անտեսանելի ձեռքը Ադամ Սմիթի գաղափարն է: Նա կարծում էր, որ բոլոր մարդիկ իրենց էությամբ ձգտում են միայն սեփական շահի: Մարդիկ միայն իրենց համար են ուզում ամենալավը, այլ ոչ թե ամբողջ հասարակության համար: Բայց դա, համաձայն Սմիթի, լավ է: Երբ ամեն մեկը միայն իր շահի համար է առևտուր անում, ապա շուկան«առաջարկի և պահանջարկի միջոցով» բարձր նվաճումների է հասնում բոլորի համար: Սմիթը կարծում էր, որ արդյունքում շահում է ամբողջ հասարակությունը: 25 Սմիթի գաղափարները դարձան շատ հայտնի և շատ շուտով իրականացվեցին: 19-րդ դարում Սմիթի ազատ առևտրի տեսությունը հիմքեր ստեղծեց արագ ինդուստրիալիզացիայի և զարգացման համար: Մինչև 1929 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը այդ տեսությունը տնտեսագիտության մեջ շատերի կողմից բարձր էր գնահատվում: Բայց անտեսանելի ձեռքը չէր կարող բացատրել խոր ճգնաժամը և զանգվածային գործազրկությունը: Շատ պետություններ այդ ժամանակ փոխեցին իրենց տնտեսական քաղաքականությունը: Պետությունը ավելի մեծ դեր սկսեց խաղալ աշխատաշուկայում, և ինքը սկսեց աշխատատեղեր ստեղծել, օրինակ, ճանապարհաշինարարության մեծ նախագծերի միջոցով: 1980-ականներին Սմիթի տեսությունը նորից ցանկալի դարձավ և առաջին հերթին Մեծ Բրիտանիայում ու Միացյալ Նահանգներում: Պահպանողական քաղաքագետները, ինչպիսիք էին Մարգարետ Տետչերը և Ռոնալդ Ռեյգանը, ասում էին.«Պետությունը չի օգնի լուծել խնդիրը, պետությունն ինքը խնդիր է»: ԿԱՐԼ ՄԱՐՔՍ Երբ՝ 1850 թվականին Ինչու՝ ինդուստրիալիզացիա, աշխատավորների շահագործում Նպատակ՝ աշխատավորների համար բարելավումներ, հեղափոխություն ԿԱՐԼ ՄԱՐՔՍ Սոցիալ-դեմոկրատիայի նախապայման՝ լավ աշխատանք 26 Կարլ Մարքսը ապրել է 19-րդ դարում Գերմանիայում: Նա լրագրող էր և փիլիսոփա: Մարքսը տեսնում էր արագ ինդուստրիալիզացիայի բացասական հետևանքները Եվրոպայում՝ վատ վարձատրվող աշխատանք, չափից ավելի երկար աշխատաժամեր, երեխաների աշխատանքի շահագործում, գերբնակեցված և վատ վիճակում գտնվող բնակելի տներ, աճող աղքատություն: Մարքսը քննադատում էր առաջին հերթին աշխատավորների վիճակը և տեսնում էր շատ մարդկանց կյանքի վատ պայմանները: Նա տեսնում էր նրանց աղքատությունն ու հուսահատությունը: Նա իրավիճակը նկարագրում է շահագործում և աղքատացում բառերով: Նրա համար այս երկու երևույթն էլ կապիտալիզմի ուղիղ արդյունքն են: Մարքսի ամենակարևոր աշխատությունը կոչվում է«Կապիտալ»: Առավել հայտնի է Կոմունիստական մանիֆեստը: Այն լույս տեսավ 1848 թվականին և շատ մեծ ազդեցություն ունեցավ քաղաքականության վրա: 27 Կոմունիզմ Կոմունիզմը տնտեսական համակարգ է: Ոչ թե անձն է տիրապետում սեփականությանը, այլ հասարակությունը: Հասարակությունն է որոշում նաև, թե ինչ է պետք արտադրել: Նա, օրինակ, կազմում է մոտակա հինգ տարվա պլան: Սա կոչվում է պլանային տնտեսություն: Ձեռնարկությունները պարտավոր են հետևել այդ պլանին, և դա ենթակա չէ փոփոխության: Այն, ինչ Մարքսը շարադրել էր, կարելի է այսպես նկարագրել. փող աշխատելու համար ֆաբրիկայի սեփականատերը պետք է սկզբում փող ծախսի ֆաբրիկայի կառուցման, հումք գնելու, աշխատողների վարձատրության համար: Բայց երբ որ արտադրանքը վաճառվում է, սեփականատերը փող է աշխատում: Նրա եկամուտը իր ծախսերի և վաճառքի գնի միջև եղած տարբերությունն է: Շատ հաճախ դա շատ ավելին է, քան այն, ինչ աշխատողները ստանում են իրենց աշխատանքի դիմաց: Սեփականատերերը, մյուս ձեռնարկատերերի հետ մրցակցության մեջ մտնելով, ցանկանում են հնարավորինս ավելի շատ եկամուտ ստանալ: Դրա համար նրանք փորձում են իրենց գները ինչքան հնարավոր է ցածր պահել: Դրանից ելնելով՝ նրանք ձգտում են նաև իրենց աշխատողներին ավելի երկար աշխատեցնել և հնարավորինս ցածր վարձատրել: Այսպես նրանց եկամուտը գնալով մեծանում է: Իսկ աշխատավորների վիճակը գնալով վատթարանում: Եթե մեկը սկսում է բողոքել, նրան ուղղակի հեռացնում են աշխատանքից: Մարքսը դա անվանում է աշխատավորների աղքատացում: 28 29 Աշխատանքի բաշխման միջոցով ամեն մի աշխատող կատարում է միայն մի փոքր գործառույթ: Ամեն օր նույն միօրինակ աշխատանքը: Վերջնական արտադրանքը աշխատողը նույնիսկ լավ չգիտի, դա իրեն անծանոթ է: Այս երևույթը Մարքսը անվանում է աշխատանքի օտարում: Այսպես՝ կապիտալիզմը և ազատ շուկան, ըստ Մարքսի, տանում են շահագործման և չքավորության: Մրցակցությունը և աշխատանքային վատ պայմանները հանգեցնում են գործազրկության և աղքատության: Հարուստները հարստանում են, աղքատները՝ աղքատանում: Ադամ Սմիթի համար աշխատանքի բաշխումը և մրցակցությունը հարստության և առաջընթացի աղբյուր են(տե՛ս էջ 22): Ըստ Մարքսի՝ այդ նույն պայմանները աշխատավորների շահագործման և աշխատանքի օտարման հիմքն են։ Մարքսը այսպես է դիտարկում. Գործարանատերերի ուժը իրենց սեփականության մեջ է՝ ֆաբրիկաների, արտադրանքի, փողի: Իրենց սեփականության շնորհիվ նրանք իսկապես հասնում են բարեկեցության, բայց միայն իրենց համար: Նրանք, ըստ Մարքսի, սեփականատերերի դասն են: 30 Աշխատավորները չունեն սեփականություն՝ ո՛չ ֆաբրիկաներ, ո՛չ փող, ոչ էլ իշխանություն: Նրանք կարող են վաճառել միայն իրենց աշխատուժը: Բայց դրա համար նրանց գնալով ավելի քիչ են վճարում: Նրանց շահագործում են: Նրանք չունևորների դասակարգն են: Այս համակարգը Մարքսը անվանում է դասակարգային հասարակություն: «Աշխատավորներ բոլոր երկրների, միացեք» Բացի դրանից՝ Մարքսը եզրակացնում է, որ կապիտալիզմը անընդհատ Ճգնաժամ է առաջացնում: Շատերը ասում են, որ նա ճիշտ էր: Կապիտալիզմը միշտ չէ, որ կայուն է: Դրա ապացույցն է, օրինակ, մեծ ֆինանսական ճգնաժամը, որը սկսվեց 2008 թվականին: Այսպիսի անարդար և ճգնաժամեր առաջացնող կապիտալիզմը աշխատավորներին կարող է տանել միայն մեկ ուղղությամբ՝ դեպի հեղափոխություն: 31 Մարքսը կարծում էր, այսպիսով, որ հեղափոխությունը մոտենում է: Իր Կոմունիստական մանիֆեստում Մարքսը պահանջում է տապալել սեփականատերերի իշխանությունը: Դրանով Մարքսը անշրջելի փոփոխություններ բերեց. • Բոլոր բանկերը արգելվում են, փոխարենը ստեղծվում է մեկ պետական բանկ, որը որոշում է, թե փողն ում պետք է տալ: Բոլոր տրանսպորտային ձեռնարկությունները պետք է պատկանեն պետությանը: • Մեծ գործարանները, ֆաբրիկաները, գյուղացիական տնտեսությունները, բոլոր արտադրական միջոցները պետք է պետականացվեն՝ դրանք պատկանում են պետությանը: Պետությունն է որոշում, թե ինչպես պետք է նրանք գործեն, ոչ մի ազատ շուկա: Մարքսի իդեալը առանց դասակարգերի և առանց մասնավոր սեփականության հասարակությունն է: Որոշ մտածողներ, օրինակ, Ֆրիդրիխ Էնգելսը, զարգացրեցին Մարքսի մտքերը: Էնգելսը ասում էր, թե ոչ բոլոր գործարանները պետք է պետականացվեն: Դա չափից ավելի կուժեղացնի պետությունը: Իսկ հեռավոր ապագայում պետությունը կարող է շահագործել իր քաղաքացիներին: 32 Քաղաքականությունը Մարքսի անվան տակ 20-րդ դարում տարբեր երկրներում ամեն ինչ, փաստորեն, տանում էր հեղափոխության: Դա բերում է նոր քաղաքական համակարգերի կազմավորման, որոնք ուզում էին իրագործել Մարքսի գաղափարները: Ռուսաստանում, Չինաստանում, Կուբայում և ուրիշ երկրներում պետությունը կառավարում էր մեկ կուսակցություն: Այդ կուսակցությունը պետք է հոգար առաջին հերթին աշխատավորների շահերը: Նոր քաղաքական համակարգերը ստացան տարբեր անվանումներ, օրինակ, Կոմունիզմ, Մարքսիզմ-լենինիզմ կամ Մաոիզմ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի մի մասում կարճ ժամանակով Մարքսի հրահրմամբ ստեղծվեց Խորհրդային Հանրապետություն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի արևելյան մասը 40 տարով անցավ Ռուսաստանի ազդեցության գոտի(այն ժամանակ՝ Խորհրդային Միություն): Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը(ԳԴՀ) դարձավ մեկ կուսակցությամբ կառավարվող պետություն: Կուսակցությունը ղեկավարում էր պետությունը, քաղաքականությունը, տնտեսությունը և ամբողջ հասարակությունը: Հեմնից քաղաքը այդ ժամանակ վերանվանվեց Կարլ-Մարքս-Շտադթ: Սակայն անմարդկային սոցիալիզմը ԳԴՀ-ում ոչ մի առնչություն չուներ Մարքսի գաղափարների հետ: 1980-ականներին համակարգը փլուզվեց: Տնտեսությունը և քաղաքական համակարգը սնանկացան: Այս ամենը հանգեցրեց ժողովրդական ապստամբության, Արևելքի և Արևմուտքի միջև սահմանների վերացման և Արևելյան ու Արևմտյան Գերմանիայի վերամիավորմանը 1990 թվականի հոկտեմբերին: 33 ՋՈՆ ՄԵՅՆԱՐԴ ՔԵՅՆՍ Երբ՝ 1930 թվական Ինչու՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, դիկտատուրաների ծագում Նպատակ՝ Տնտեսության կայունացում, աշխատատեղերի ավելացում Ջոն Քեյնս Սոցիալ-դեմոկրատիայի նախատիպ. կառավարվող տնտեսություն Ջոն Մեյնարդ Քեյնսը բրիտանացի տնտեսագետ էր: Նա ապրել է 20-րդ դարի առաջին կեսին: Քեյնսը իր ճանապարհն էր փնտրում Ադամ Սմիթի և Կարլ Մարքսի գաղափարների միջև: Նա ցանկանում էր ազատ շուկայի ուժը օգտագործել, բայց ոչ ամեն գնով: Շուկան պետք է կառավարվեր պետության կողմից: Քեյնի գաղափարները կարելի է այսպես նկարագրել. Կապիտալիզմն ունի դրական կողմեր. նա էֆեկտիվ է և շահավետ: Նա ունի նաև վատ կողմեր. նա կայուն չէ: 1920-ականների վերջում իսկապես ճգնաժամ սկսվեց: Ադամ Սմիթի անտեսանելի ձեռքը այլևս չէր գործում: Որոշ մարդիկ ասում էին՝ նա այդքան անտեսանելի է, որովհետև երևի այստեղ չէ: 1929 թվականին ամերիկացիները վերապրեցին Սև ուրբաթը. խոշոր բորսաների անկում Նյու-Յորքում: Եվ, վերջապես, տնտեսությունը շատ ու շատ երկրներում նույնպես անկում ապրեց: 34 Գերմանիայում նույնպես միլիոնավոր մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը: Նրանք էլ չէին կարողանում փող աշխատել: Նրանք ավելի ու ավելի քիչ բան էին կարողանում գնել: Տնտեսությունը գնալով ավելի էր թուլանում ու փոքրանում: Քեյնսը անվանեց դա Տնտեսության անկումային գլանակ։ Տնտեսության անկումային գլանակ։ Ֆիրմաները պետք է փակվեին: Մարդիկ կորցնում էին իրենց աշխատանքը: Գնալով ավելի քիչ արժեքներ էին ստեղծվում: Դա մարդկանց մեջ անվստահություն էր առաջացնում: Նրանք ստիպված էին տնտեսել իրենց գումարները և չծախսել: Քեյնսը անվանեց դա «ապահովության խնայողություն»: Եթե մարդիկ քիչ են ծախսում, նրանք ավելի քիչ գնումներ են կատարում: Ավելի շատ ձեռնարկություններ են փակվում: Ավելի շատ մարդիկ են ազատվում աշխատանքից: Ավելի շատ են սկսում խնայել: Եվ այդպես շարունակ: Սա կարող է հանգեցնել շատ խոր և երկարատև տնտեսական ճգնաժամի: Կարո՞ղ է այս ամենը ուրիշ կերպ ընթանալ: Քեյնսի պատասխանը հետևյալն է՝ այո՛, եթե պետությունը միջամտի: Եթե տնտեսությունը չի կարողանում ինքնուրույն վերականգնվել, պետությունը պետք է օգնի: Պետությունը կարող է կոնյունկտուրային ծրագրեր կազմել, օրինակ, սկսել դպրոցներ կառուցել կամ ճանապարհներ շինել: Կամ էլ կարող է սուբսիդավորել ճգնաժամի պայմաններում մեքենա գնել ցանկացողներին: 35 Կոնյունկտուրային ծրագիր Կոնյունկտուրան օտար բառ է: Այն նկարագրում է տնտեսական անցուդարձը, իրավիճակը, լավ ու վատ ժամանակաշրջանները հաջորդում են իրար: Կոնյունկտուրային ծրագիրը պետական ծրագիր է, որը պետք է խթանի տնտեսությունը: Դա ստեղծում է նոր աշխատատեղեր: Մարդիկ նորից սկսում են եկամուտ ստանալ: Նրանք կարողանում են նորից փող ծախսել: Նրանք ավելի շատ ապրանքի կարիք ունեն: Դրանց արտադրության համար ձեռնարկությունները նոր մարդիկ են վարձում: Դա բերում է տնտեսության գլանակաձև աճի: Քեյնսի գաղափարները շատ պոզիտիվ ընդունվեցին քաղաքականության մեջ: Միացյալ Թագավորությունում նրա տնտեսության մոդելը քաղաքական և պրակտիկ գործածություն ստացավ: Սկսած 1933 թվականից այնտեղ սկսեցին ավելի շատ փողոցներ, դպրոցներ և ամբարտակներ կառուցել: Քառասուն տարի անց Քեյնսի մոդելը ներդրվում էր շատ երկրների տնտեսական քաղաքականությանը վերաբերող ձեռնարկների մեջ: Գերմանիայում ևս Քեյնսի գաղափարները շատ կարևոր դեր ունեին: Բայց 1970-ականներին Քեյնսի ուսմունքը կորցրեց արդիականությունը: 36 Պետական ծրագրերը ավելի քիչ արդյունավետ են, քան առաջ: Մի կողմից երկրները պարտքեր են կուտակում, որոնք ավելի լավ ժամանակներում չեն վերադարձվում: Մյուս կողմից այդքան էլ հեշտ չէ առանձին երկրում ինքնուրույն ուժեղացնել տնտեսությունը: Երկրների տնտեսական համակարգերը գնալով ավելի շատ էին սերտաճում իրար: Զարգացնող ծրագրերը հեշտությամբ կարող են բերել ուրիշ երկրների զարգացմանը, բայց ոչ սեփական երկրի: Բացի դրանից՝ 1970-ականներին հանկարծ շատ թանկացավ նավթը: Դա հանգեցրեց բազմաթիվ խնդիրների: Շատ երկրներ ուզում էին նորից վերադառնալ Ադամ Սմիթի տնտեսական մոդելին: Շուկան պետք է, հավանաբար, ինքնուրույն գործի: Բայց երբ սկսվեց 2008 թվականի խոշոր տնտեսական ճգնաժամը, ամեն ինչ նորից փոխվեց: Շատ բանկեր համարյա սնանկացան: Նրանք շատ մեծ փողեր կորցրեցին և չկարողացան վերադարձնել կորցրածը: Պետությունները փրկեցին բանկերը, բայց ճգնաժամը խաթարել էր ամբողջ տնտեսությունը: Նույնիսկ այսօր մենք դեռ զգում ենք դրա հետևանքները: Դրանից հետո շատ քաղաքական գործիչներ վերադարձան Քեյնսի գաղափարներին. նրանք ուզում էին վերադարձնել պետության ազդեցությունը և ավելի լավ կարգավորել շուկան: Ճգնաժամից հետո Քեյնսի գաղափարները նորից գնահատվեցին: 37 Հաջողված կոնյունկտուրային ծրագրեր Ի պատասխան ֆինանսական ճգնաժամի՝ Գերմանիայում սկսեցին տարբեր կոնյունկտուրային ծրագրեր օգտագործվել: Տարբեր վճարումները, այդ թվում ոչ լրիվ զբաղվածներին, ինչպես նաև փողոցների շինարարությունը Քեյնսի տնտեսական զարգացման ծրագրերի մասին գաղափարների հաջող կիրառման լավ օրինակ են: Ջարդոն հանձնելու համար վճարումների ծրագրերում պետությունը սուբսիդիաներ է վճարում նոր մեքենա գնելու համար: Դրանով դժվար ժամանակներում պետությունը աջակցում է ավտոինդուստրիային: Ոչ լրիվ զբաղվածության համար վճարումները պետական աջակցություն են: Պետությունը վճարում է այն ձեռնարկություններին, որոնք, չնայած ճգնաժամին, պահում են իրենց աշխատակիցներին: Երբ նրանք նոր առաջադրանքներ են ունենում, ապա կարող են միանգամից վերսկսել աշխատանքը՝ առանց նոր աշխատակիցներ ներգրավելու և նրանց սովորեցնելու: Պետական շինարարական ծրագրերը նույնպես կարևոր են: Երբ պետությունը ճգնաժամի ժամանակ, օրինակ, փողոցներ է կառուցում, ապա ձեռնարկությունները և աշխատողները կարողանում են գումար վաստակել: Երբ նրանք կարողանում են այդ գումարները ծախսել, դա դառնում է տնտեսության աշխուժացմանը նպաստող երկրորդ քայլը: 38 2.2 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ Սմիթի, Մարքսի և Քեյնսի գաղափարները այսօր էլ երեք գլխավոր գաղափարական ուղղություններն են: Ինչպե՞ս են դիտարկվում այս տեսություններում պետության և տնտեսության հարաբերությունները: Զուտ կապիտալիզմ(Ադամ Սմիթ) Պետությունը պետք է բացառի իր մասնակցությունը տնտեսության մեջ: Մարդիկ ամեն ինչի կհասնեն ինքնուրույն սեփականության և ունեցվածքի շնորհիվ. սա է տնտեսության զարգացման խթանը: Հակակապիտալիզմ(Կարլ Մարքս) Կապիտալիստական համակարգը անհաջող է: Մասնավոր սեփականությունը և մրցակցությունը հանգեցնում են մարդկանց աղքատացմանը: Ճկուն կապիտալիզմ(Ջոն Մեյնարդ Քեյնս) Տնտեսությունը հիմնված է սեփականության և շուկայի վրա, բայց պետությունը ընդունում է խելացի օրենքներ և ճգնաժամի ընթացքում վճռականորեն ներդնում է տնտեսության մեջ: Օրինակ՝ այնպիսի ծրագրերի մեջ, որոնք թույլ են տալիս մարդկանց նույնիսկ ճգնաժամի պահին որոշ գնումներ կատարել: Մասնավոր սեփականությունը մնում է մասնավոր, բայց հարկերի միջոցով եկամուտների մի մասը հարուստներից ուղղվում է չքավորներին: Ի՞նչ է ցանկանում սոցիալ-դեմոկրատիան 19-րդ և 20-րդ դարերի պատմությունը ցույց է տալիս, որ զուտ կապիտալիզմը և հակակապիտալիզմը իրականության մեջ հաջող չեն գործում: 39 20-րդ դարում այդ երկու տնտեսական տեսություններին հակադրվեց ճկուն կապիտալիզմը: Շատ երկրներում կապիտալիզմի և պետական կառավարման համադրումը բերեց զարգացման և բարեկեցության աճի: Իհարկե, բնակչության մեծ մասի համար: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ծրագրում նշված է՝ «Այնքան շուկա, որքան հնարավոր է, այնքան պլանավորում, որքան պետք է»: Ճկուն կապիտալիզմը ազատ կապիտալիզմի և հակակապիտալիզմի հաջող խառնուրդ է: 40 2.3 ԱՅՍՕՐ. ԱՌԱՋԱՐԿԻ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Այսօր տնտեսական քաղաքականությունը դիտարկելիս շատ է խոսվում առաջարկի և պահանջարկի քաղաքականության մասին: Ի՞նչ է սա նշանակում: Առաջարկի քաղաքականություն Առաջարկի քաղաքականությունը հիմնվում է Ադամ Սմիթի ուսմունքի վրա: Առաջարկի քաղաքականության մեջ կենտրոնական դերը հատկացվում է ձեռնարկություններին: Այս քաղաքականության նպատակը ձեռնարկությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է: • Հնարավորինս քիչ կանոններ և պարտավորություններ, • Հարկերն ու տուրքերը պետք է հնարավորինս ցածր լինեն, • Հնարավորինս փոքր պետք է լինեն նաև սոցիալական ոլորտում աշխատավարձերն ու աշխատատուների վճարները, • Կենտրոնական բանկի խնդիրները քիչ են. նա պետք է միայն հետևի, որ դրամի արժեքը միշտ բարձր լինի: Այդ դեպքում, օրինակ, 10 եվրոյով կարելի է միշտ նույն քանակության ապրանք գնել: Այսպիսով՝ ձեռնարկությունները հնարավորինս բարձր եկամուտներ են ապահովում և աշխատատեղեր են ստեղծում: Ենթադրվում է, որ դրանով ի վերջո կխթանվի ամբողջ տնտեսությունը: 41 Պահանջարկի քաղաքականություն Պահանջարկի քաղաքականությունը հիմնված է Ջոն Մեյնարդ Քեյնսի ուսմունքի վրա: Պահանջարկի քաղաքականության մեջ կենտրոնական տեղը հատկացվում է սպառողներին: Այս քաղաքականության նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել քաղաքացիների համար՝ որպես սպառողների: • Երբ ձեռնարկությունների եկամուտները բարձրանում են, և նրանք հաջողություններ են գրանցում, բարձրանում են նաև աշխատավարձերը: • Երբ սպառողները ավելի քիչ գնումներ են կատարում և տնտեսության աճը նվազում է, պետք է միջամտի պետությունը: Պետությունը կարող է ներդրումներ կատարել և դրանով ստեղծել նոր աշխատատեղեր: • Կենտրոնական բանկը պետք է հետևի, որ փողի արժեքը միշտ բարձր լինի, բայց նաև, որ բավարար չափով նոր աշխատատեղեր ստեղծվեն: Վիճելի կետը. աշխատավարձ Այս երկու ուղղությունները շատ տարբեր կարծիքներ ունեն աշխատավարձի վերաբերյալ: Առաջարկի քաղաքականության կողմնակիցները ասում են. Աշխատավարձը գներն են: Հենց ճգնաժամերի ընթացքում աշխատավարձերը պետք է հնարավորինս ցածր լինեն: Դա կհանգեցնի ձեռնարկությունների կողմից ապրանքների գների նվազեցմանը: Դա շատ լավ է եկամուտ ստանալու տեսանկյունից: Ֆիրմաները կարողանում են ներդրումներ կատարել: Դա շատ լավ է նաև ամբողջ տնտեսության համար: Պահանջարկի քաղաքականության կողմնակիցները ասում են. Աշխատավարձը որոշիչ դեր է կատարում պահանջարկի ձևավորման գործում: Ճգնաժամի ընթացքում մարդիկ պետք է նաև լավ վարձատրվեն: Ով ֆինանսական խնդիրներ ունի, շատ խնայողաբար է ծախսեր կատարում: Դրա համար ձեռնարկությունները դժվարությամբ են գտնում մեկին, ով կցանկանա գնել իրենց արտադրանքը: Այլ կերպ ասած՝ իրենց արտադրանքը չի ունենում պահանջարկ: Այդպիսով՝ ձեռնարկությունները եկամուտներ չեն ստանում և կորուստներ են կրում: Բարձր աշխատավարձերը կարող են դա կանխել: 42 43 3 ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ 3-րդ գլխում խոսքը ժամանակակից տնտեսական համակարգերի մասին է: Սկզբում մենք կուսումնասիրենք մեր տնտեսական համակարգի և քաղաքական համակարգի միջև հարաբերությունները: Եվրոպայում կապիտալիզմի և ժողովրդավարության զարգացումը քայլում են համընթաց: Արդյո՞ք այդպես է ամենուրեք: Մենք կդիտարկենք այսօրվա իրավիճակը: Ինչպիսի՞ տնտեսական համակարգեր են գործում հիմա Եվրոպայում: Մենք դիտարկում ենք թեմային առնչվող չորս ոլորտներ: Ֆինանսներ Աշխատանք Մասնագիտական կրթություն Ձեռնարկությունների միջև հարաբերություններ Վերջապես, մենք կարձանագրենք, թե ինչն է տիպիկ գերմանական սոցիալական շուկայական տնտեսության համար: 44 3.1 ԿԱՊԻՏԱԼԻԶՄԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ Քաղաքական և տնտեսական համակարգերը Եվրոպայում առաջացել են միաժամանակ: Ժողովրդավարություն 18-րդ և 19-րդ դարերում մարդիկ սկսեցին պայքարել ավելի շատ քաղաքական ազատությունների համար: Նրանք չէին ուզում այլևս ծառայել մեկ տիրակալի, այլ ցանկանում էին համագործակցել: Նրանք պահանջում էին անկախ դատավորներ և իրենց հիմնարար իրավունքները, օրինակ, իրենց տեսակետն արտահայտելու իրավունքը և ազատ ընտրելու իրավունքը: Պետությունները շատ դանդաղ, բայց հաստատուն դառնում էին ժողովրդավար: Ժամանակին համընթաց համարյա բոլոր մարդիկ Եվրոպայում ապրեցին ժողովրդավար կարգերում: Կապիտալիզմ Միաժամանակ քաղաքացիները և ձեռնարկատերերը ցանկանում էին ավելի շատ ազատություն ստանալ առևտրի համար: Նրանք ցանկանում էին ունենալ մասնավոր սեփականություն և հիմնել սեփական ձեռնարկությունները: Դրա համար նրանք պահանջում էին ազատ մրցակցություն, այսինքն՝ հնարավորություն ինքնուրույն որոշելու, թե ում հետ վարել առևտուրը: Քայլ առ քայլ թագավորները հրաժարվում էին իրենց առևտրային հավակնություններից: Այդպես առաջացավ ժամանակակից եվրոպական կապիտալիզմն իր ազատ առևտրով: 45 Կապիտալիզմ, բայց ոչ ժողովրդավարություն Սակայն ոչ բոլոր պետություններն են, որոնք կապիտալիստական տնտեսություն ունեն, ավտոմատ կերպով դառնում ժողովրդավար: Օրինակ՝ Չինաստանը: 20-րդ դարում Չինաստանը կոմունիստական դիկտատուրա էր: Սկսած 1970-ական թվականներից տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի կապիտալիստական: Այսօր արդեն Չինաստանի տնտեսությունը աշխարհի ամենաուժեղներից է: Եվ նա անընդհատ աճում է: Սա բերում է շատ չինացիների կյանքի բարելավմանը: Բայց քաղաքական համակարգը, ինչպես և նախկինում, մնում է, ավտորիտար : Ավտորիտար համակարգ Սա մի քաղաքական համակարգ է, որը ժողովրդավար չէ: Գոյություն ունի միայն մեկ կուսակցություն, որը կարելի է ընտրել: Շատ քիչ քաղաքական ազատություններ գոյություն ունեն կամ ընդհանրապես գոյություն չունեն: 46 Այսպիսով՝ գոյություն ունեն շատ կապիտալիստական երկրներ, որտեղ չկա ժողովրդավարություն: Սակայն հակառակը հնարավոր չէ. բոլոր ժողովրդավար երկրներում գործում է կապիտալիստական տնտեսական համակարգի որևէ ձև: Լարվածությունը կապիտալիզմի և ժողովրդավարության միջև Կապիտալիզմի և ժողովրդավարության միջև գոյություն ունի լարվածություն: Ժողովրդավարությունը հիմնվում է հավասարության վրա. Բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, ամեն մարդ ունի իր ձայնը, ամեն ձայն ունի իր քաշը. բոլորը պետք է հավասար հնարավորություններ ունենան: Կապիտալիզմը կամ շուկայական տնտեսությունը հիմնվում է մրցակցության վրա Ամեն մեկը մրցակցում է այնպես, ինչպես կարողանում է: Դա հանգեցնում է ոչ հավասար արդյունքների. ոչ բոլորն են հավասարաչափ գումար ստանում հետագայում տնօրինելու համար: Երբ պետությունը միջամտում է և վերաբաշխում է եկամուտը, մարդիկ կորցնում են ավելի մեծ նվաճումներ ունենալու իմաստը: Նրանք, հավանաբար, մտածում են. կարիք չկա ավելի շատ ջանք գործադրելու, ես առանց այդ էլ բավականաչափ վաստակում եմ: 47 Իսկ երբ պետությունը ոչինչ չի անում, անհավասարությունը շատ արագ արտահայտվում է: Շատ քչերը ստանում են չափից ավելի մեծ եկամուտ, մյուսները ստանում են փոքր աշխատավարձ, չնայած որ ծանր աշխատում են: Անհավասար աշխատավարձերը մեկ այլ ազդեցություն են ունենում հասարակության վրա. մարդիկ, որոնք քիչ են վաստակում, ավելի քիչ հնարավորություն են ունենում միջամտելու տնտեսությանը: Նրանք ավելի փոքր ակտիվություն են ցուցաբերում և՛ հասարակության, և՛ քաղաքականության մեջ: Արևմտյան Գերմանիայում 1950-ականների տնտեսական հրաշքի շնորհիվ շատ մարդիկ շատ լավ էին ապրում: Տարեցտարի նրանք աշխատում էին մի փոքր ավել գումար, դա դառնում էր սոցիալական թակարդ այն մարդկանց համար, որոնք չէին կարող աշխատել: Ձեռնարկությունները, արհմիությունները և պետությունը միասին հոգ են տանում հասարակության մասին: Լարվածությունը ժողովրդավարության և շուկայական տնտեսության միջև գտնվում է հսկողության տակ: Վերջին տարիներին նորից լարվածություն առաջացավ ժողովրդավարության և կապիտալիզմի միջև: Տարբերությունը հարուստների և աղքատների միջև ավելի մեծացավ: Մարդկանց սոցիալական իրավունքները վտանգվում են: Ձեռնարկություններից շատերը հոգ են տանում ավելի շատ իրենց շահերի մասին, քան իրենց աշխատողների և հասարակության մասին: Մարդկանց սոցիալական իրավունքները վտանգված են… 48 3.2 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ 2-րդ գլխում մենք ուսումնասիրեցինք մեծ փիլիսոփաների տնտեսական տեսությունները: Իրականում չկա այնպիսի տնտեսական համակարգ, որը միայն մեկ տեսության հետևի: Տնտեսությունը որևէ պետության մեջ միշտ ինչ-որ խառնուրդ է: Բոլոր արևմտյան ինդուստրիալ երկրներում կապիտալիստական կարգեր են: Որոշ երկրներում պետությունը ավելի քիչ է ներգրավված, մյուսներում՝ ավելի շատ: Գիտնականները երկու բացատրություն են տալիս դրան: Ոչ համակարգված կապիտալիզմը նշանակում է տնտեսություն, որն ունի քիչ կանոններ։ Ամեն մեկը պայքարում է իր համար: Համակարգված կապիտալիզմը ենթադրում է ազնիվ կանոններով տնտեսություն, ուժեղ արհմիություններ և գործատուների միություններ: Ի՞նչն է համակարգված և ոչ համակարգված կապիտալիզմի տարբերությունը: Սա մենք կդիտարկենք չորս ոլորտների օգնությամբ. • Ֆինանսական համակարգ, • Հարաբերությունները գործատուների և վարձու աշխատողների միջև, • Ինչպես են կազմակերպված դպրոցը և կրթությունը, • Ձեռնարկությունների փոխհարաբերությունները։ 49 ՉՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ (ԱԴԱՄ ՍՄԻԹ) Ձեռնարկությունները իրենք իրենց ֆինանսավորում են վարկավորման շուկայի միջոցով: Բոլորն էլ կարող են ձեռնարկությունների արժեթղթեր գնել, որոնք բերում են շահույթ կամ կորուստ: Ներդրողները ցանկանում են բարձր շահույթ ստանալ: Դա մեծ վտանգներ է պարունակում ձեռնարկությունների համար, նրանք քիչ են պահեստավորում և չեն կատարում երկարաժամկետ ներդրումներ: Դրամի շուկա Վարկերի, արժեթղթերի և ներդրումների շուկա Ներդրողներ Անհատներ կամ ձեռնարկություններ, որոնք գումար են ներդնում որևէ նախագծի իրականացման համար Գործատուներ և վարձու աշխատողներ Մարդիկ հաճախ կարճ ժամանակ են աշխատում նույն գործատուի մոտ: Գոյություն ունի միայն մեկ բավարար միջոց աշխատանքից ազատման դեպքում: Ամեն մեկը պետք է ինքնուրույն պայմանավորվի իր աշխատավարձի համար: Արհմիությունները մեծ ազդեցություն չունեն: Մասնագիտական կրթություն Ուսուցումը և կրթությունը հաճախ համընդհանուր են. լայն, ընդհանուր կրթության շնորհիվ կարելի է ավելի հեշտորեն փոխել աշխատանքը: Համընդհանուր գիտելիքը լավ է աշխատաշուկայում պահանջված լինելու համար: Բայց կոնկրետ բնագավառներում մասնագիտական գիտելիքները բավարար չեն: Փոխհարաբերությունները ձեռնարկությունների միջև Ձեռնարկությունները գտնվում են միմյանց հետ շատ կոշտ մրցակցության մեջ։ Ձեռնարկությունները շատ քիչ են իրար հետ աշխատում: Նրանք նաև միասին չեն փակվում: Չհամակարգված կապիտալիզմը ճկուն համակարգ է Ձեռնարկությունները կարող են արագ հարմարվել իրավիճակին, եթե տնտեսությունը կամ հասարակությունը փոխվում են: Դա շատ լավ է նորացվելու և նոր բնագավառների համար: Բայց վարձու աշխատողների համար այս համակարգը կայուն չէ: 50 51 ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ Ֆինանսական համակարգ Որոշ ձեռնարկություններ ֆինանսավորվում են բանկերի կողմից: Ձեռնարկությունները բավական ժամանակ ունեն իրենց վարկերը վճարելու համար: Այսպիսով՝ նրանք ստիպված չեն լինի մեծ ռիսկերի գնալ: Նրանք գումարներ են պահպանում երկարաժամկետ ներդրումներ անելու համար: Նոր ձեռնարկությունների համար այս ֆինանսական համակարգը երբեմն ոչ բարենպաստ է: Բանկերը հաճախ համագործակցում են այն ձեռնարկությունների հետ, որոնք երկար ժամանակ են գործում: Գործատուներ և վարձու աշխատողներ Մարդիկ հաճախ երկար ժամանակ աշխատում են միևնույն գործատուի համար: Գոյություն ունի լավ պաշտպանվածություն աշխատանքից ազատելու պարագայում: Աշխատավարձերը որոշվում են ոչ թե առանձին դեպքերի, այլ ամբողջ բնագավառի համար: Այս աշխատավարձերի պայմանագրերը կոչվում են սակագնային պայմանագրեր : Արհմիությունները այս գործընթացների վրա մեծ ազդեցություն ունեն: Սակագնային պայմանագրեր Պայմանագիրը գործատուների միության կամ գործատուների ու արհմիության միջև աշխատավարձի և աշխատանքային պայմանների մասին 52 Մասնագիտական կրթություն Կրթությունը և ուսուցումը համակցվում է ընդհանուր կրթության և մասնագիտական կրթության հետ: Երիտասարդներից շատերը իրենց կրթության մի մասը ստանում են մասնագիտացված դպրոցներում, մյուս մասը՝ գործարաններում կամ իրենց ապագա աշխատավայրերում: Սա կոչվում է երկկողմանի կրթություն։ Երկկողմանի կրթություն Սա կրթություն է, որն ընթանում է մասամբ մասնագիտական դպրոցներում, մասամբ էլ գործարաններում։ Տեսականը և գործնականը զուգորդվում են: Ձեռնարկությունների միջև փոխհարաբերությունները Ավելի շատ համագործակցություն և կապեր կան ձեռնարկությունների միջև: Ձեռնարկությունները իրարից գնում են, օրինակ, բաժնեմասեր: Համակարգված կապիտալիզմը՝ կայուն համակարգ Աշխատողները ունեն ավելի լայն պաշտպանվածություն: Ձեռնարկությունները ունեն երկարաժամկետ զարգանալու հնարավորություն: Բայց համակարգը չունի ճկունություն: Նորարարությունները շատ փոքր քայլերով են արվում: Նոր խնդիրների առկայության դեպքում համակարգը շատ դանդաղ է հարմարվում: 53 ՉՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ Դրական և բացասական կողմերը Երկու համակարգերն էլ ունեն դրական և բացասական կողմեր: Համակարգերից և ոչ մեկը ի սկզբանե ավելի մեծ առավելություններ չունի: Հարցը այն է, թե ինչ նպատակներ են նրանք հետապնդում: Չհամակարգված կապիտալիզմով երկրներում կան շատ նոր ձեռնարկություններ, որոնք թարմ գաղափարներով շատ արագ են մեծանում: Օրինակ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում այնպիսի ֆիրմաներ, ինչպիսիք են Գուգլը, Մայկրոսոֆթը և Ֆեյսբուքը կազմավորվեցին ԱՄՆ-ում: Համակարգված կապիտալիզմի երկրներում ավանդական բնագավառներում ուժեղ ֆիրմաներ կան: Օրինակ՝ ավտոարդյունաբերությունում. գերմանական կամ շվեդական ֆիրմաները իրենց մեքենաների ամեն նոր մոդելը ավելի անվտանգ են դարձրել և հասել են հաջողության: Ինչպե՞ս են իրար հետ համատեղվում գրքի 2 և 3 գլուխներում եղած փիլիսոփաների տեսությունները և հասկացությունները: Այստեղ մենք մի գործնական հայացք ենք նետում այն հասկացություններին, որոնք դիտարկում ենք գրքում: 54 ԱԴԱՄ ՍՄԻԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԻՋԱՄՏՈՒՄ ՋՈՆ ՔԵՅՆՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ 55 Համակարգված կապիտալիզմի երկրներում ավանդական բնագավառներում ուժեղ ֆիրմաներ կան: Օրինակ՝ ավտոարդյունաբերությունում. գերմանական կամ շվեդական ֆիրմաները իրենց մեքենաների ամեն նոր մոդելը ավելի անվտանգ են դարձրել և հասել են հաջողության: Իսկ ի՞նչ է ուզում սոցիալ-դեմոկրատիան: Սոցիալ-դեմոկրատիայի հիմնարար արժեքները ավելի հաճախ կիրառվում են այն երկրներում, որտեղ իրականացվում է համակարգված կապիտալիզմ, քանի որ համակարգված կապիտալիզմը ավելի շատ կայունություն է առաջարկում աշխատող մարդկանց։ Ո՞ր տնտեսական համակարգն է համապատասխանում սոցիալ-դեմոկրատիային: Համակարգված կապիտալիզմը ամենահամապատասխանն է: 56 57 3.3 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Տնտեսական կարգը Գերմանիայում կոչվում է սոցիալական շուկայական տնտեսություն: Սա համակարգված կապիտալիզմի գերմանական տարբերակն է: Սոցիալական շուկայական տնտեսությունը նշանակում է. • Ձեռնարկությունները կարող են ազատ մրցել միմյանց հետ։ • Աշխատավարձերը որոշվում են գործատուների և աշխատակիցների միջև պայմանավորվածության արդյունքում: Հավելյալ կա նաև նվազագույն աշխատավարձ: • Ամեն մարդ ինչ-որ սեփականության իրավունք ունի: Սոցիալական շուկայական տնտեսությունը նշանակում է նաև. Պաշտպանվածություն կյանքի մեծ ռիսկերից: Օրինակ՝ բժշկական ապահովագրություն, պաշտպանություն գործազրկությունից և թոշակ, երբ մարդ էլ չի աշխատում: 58 Հարկերի միջոցով հանրային հարստությունը որոշ չափով հավասար է բաշխվում, քանի որ ավելի մեծ եկամուտներ ունեցող մարդիկ ավելի մեծ հարկեր են վճարում: Սա կոչվում է պրոգրեսիվ հարկ: Սրանով ֆինանսավորվում է, օրինակ, համընդհանուր կրթությունը: Կրթությունը առավել կարևոր է հավասար հնարավորություններ ունենալու համար: Այսպես՝ գերմանական տնտեսական քաղաքականությունը համադրում երկու կարևոր տարրերը՝ շուկայական տնտեսություն և սոցիալական պաշտպանվածություն: Սոցիալական պետություն Պետության սոցիալական քաղաքականության բոլոր ծրագրերը: Դրանց թվում են, օրինակ, դպրոցները, բժշկական ապահովագրությունը և թոշակները: Սոցիալական շուկայական տնտեսությունը շատ արդյունավետ է և հաջողված: Այսօր Գերմանիայում գոյություն ունի լայն միջին դաս և համեմատաբար քիչ են շատ հարուստները և շատ՝ աղքատները: Սոցիալական շուկայական տնտեսությունը կարող է օրինակ ծառայել շատ երկրների համար: Արդեն երկար տարիներ Գերմանիան պատկանում է աշխարհի ամենահարուստ երկրների շարքին: Վերջին տարիներին Գերմանիաում նույնպես ավելանում է անհավասարությունը: Շատերն ասում են՝ սոցիալական շուկայական տնտեսությունում պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել սոցիալականին: 59 4 Ի՞ՆՉՆ Է ԿԱՐԵՎՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՀԱՄԱՐ 4-րդ գլխում հետևյալ հարցադրումն է արվում. ի՞նչն է կարևոր սոցիալական դեմոկրատիայի համար : Պատասխանները առնչվում են սոցիալ-դեմոկրատիայի հիմնարար արժեքներին՝ ազատություն, հավասարություն և համերաշխություն: 4.1 ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐ Ազատություն, հավասարություն և համերաշխություն՝ սրանք են սոցիալ-դեմոկրատիայի հիմնարար արժեքները: Մեր առաջին գրքում՝ Մուտք սոցիալ-դեմոկրատիա, պարզ և համառոտ , շատ բան կարելի է կարդալ հիմնարար արժեքների մասին: Դրա համար այստեղ մենք կներկայացնենք միայն կարճ նկարագիրը: Իմանա՞լ ավելին Մեր առաջին գրքում – Պարզ և համառոտ – Մուտք սոցիալ-դեմոկրատիա, շատ բան կա սոցիալ-դեմոկրատիայի հիմնարար արժեքների և հիմնարար իրավունքների մասին: 60 Ազատություն Ազատությունը նշանակում է, որ մարդիկ կարող են ապրել կարիքից, վախից և ճնշումներից ազատ: Պետությունը և հասարակությունը երաշխավորում են այդ ազատությունները: Իրական ազատությունը նշանակում է նաև, որ մարդիկ բավարար միջոցներ և հնարավորություններ ունեն իրենց ազատ կյանքը ապահովելու համար: Օրինակ՝ մարդը պետք է տանիք ունենա իր գլխի վերևում, բավարար եկամուտ ունենա և լավ կրթություն ստանալու հնարավորություն: Միայն այդ դեպքում մարդը կարող է ապրել ազատ, իր ցանկությունների համաձայն: Հավասարություն Մարդիկ տարբեր են: Բայց օրենքի առաջ բոլորը հավասար են: Սոցիալական ժողովրդավարական երկրում մարդիկ ստանում են հավասար հնարավորություններ: Նշանակություն չունի, թե ով են նրա ծնողները, կին է նա թե տղամարդ և քանի տարեկան է: Նա ունի հավասար իրավունք պետական աջակցության և հանրային մասնակցության: Հանրային մասնակցությունը նշանակում է՝ ցանկանալ և կարողանալ: Համերաշխություն Համերաշխությունը նշանակում է, որ մարդիկ աջակցում են իրար: Նրանք պատրաստ են օգնելու իրար հասարակությունը կատարելագործելու համար: Համերաշխությունը նշանակում է նաև, որ ուժեղները օգնում են թույլերին: Սոցիալ-դեմոկրատ Յոհաննես Ռաուն ասում էր.«Համերաշխությունը ցեմենտ է, որը ամրացնում է հասարակությունը»: 61 Ի՞նչ է նշանակում սոցիալ-դեմոկրատիայի հիմնարար արժեքները սոցիալ-դեմոկրատիայի տնտեսական քաղաքականության համար: Պետք է կողմնորոշվել երեք կարևոր կետերով. Աճ Տնտեսությունը պետք է աճի: Այդ աճը առաջացնում է բարեկեցություն: Դա հնարավորություն է տալիս կատարելագործելու սոցիալական պետությունը: Սոցիալական հավասարություն Այն հասարակության մեջ, որտեղ չկա հավասարություն, կա շատ մեծ տարբերություն աղքատների և հարուստների միջև: Այսպիսի հասարակությունը չի կարող երկար գործել: Դրա համար էլ սոցիալական հավասարությունը շատ կարևոր է: Կայունություն Երբ անտառում ավելի շատ ծառեր են ընկնում, քան աճում, ապա կգա ժամանակ, երբ անտառը կվերանա: Երբ ֆաբրիկաները թունավոր արտանետումներ են կատարում ջրի մեջ, կամ գազի արտանետումներ են լինում օդում, շատ մարդիկ են հիվանդանում: Դրա համար կայունությունը շատ կարևոր է: Դա նշանակում է. տնտեսությունը պետք է այնպես գործի, որպեսզի ապահովի ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ բարեկեցություն: 62 Սոցիալ-դեմոկրատները գտնում են, որ այս երեք սկզբունքները՝ զարգացումը, սոցիալական հավասարությունը և կայունությունը, հավասարազոր են: Սրանով նրանք տարբերվում են մյուս քաղաքական ուղղություններից: Պահպանողական, Ազատական, Կանաչ և Ձախ կուսակցությունների համար դրանցից միայն մեկ սկզբունքն է ամենակարևորը: Սոցիալ-դեմոկրատները ասում են՝ միայն այն դեպքում, երբ այդ երեք սկզբունքները հավասարազոր են տնտեսական քաղաքականության մեջ, հնարավոր է դառնում որակական տնտեսական աճ ապահովել: Որակական աճ Սոցիալական կայուն աճ Այսպիսով՝ զարգացում, որը պետք է ամբողջ հասարակությանը և մեր մոլորակին: 63 4.2 ԱՃ Հասարակության բարեկեցության համար կարևոր է, որպեսզի տնտեսությունը զարգանա: Պարտադիր չէ, որ դա լինի շատ մեծ աճ, կարևոր է, որ ամեն տարի լինի մի փոքր ավելի լավ: Քանի որ մարդիկ ապրելու համար կարիք ունեն բավարար չափով փողի և գլխի վերևում տանիքի: Սա կոչվում է նյութական ապահովություն: Պետությանը պետք են բավարար միջոցներ, օրինակ, բոլորի համար փողոցներ և դպրոցներ կառուցելու համար, և որպեսզի կարողանա ֆինանսավորել սոցիալական նպաստները: Տնտեսական աճը , այսպիսով, կարևորագույն նպատակ է: Տնտեսական աճ Ինչպե՞ս կարելի է իմանալ, թե արդյոք աճում է տնտեսությունը: Երբ ավելի շատ ապրանքներ են գնվում և ավելի շատ աշխատանքներ կատարելու պահանջ կա, քան նախորդ տարի: 64 4.3 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ Չափազանց անհավասար հասարակությունը չի կարող երկար ժամանակ գործել: Դրա համար պետությունը պետք է ազնիվ բաշխի բարեկեցությունը: Սա լավ է ոչ միայն սոցիալական առումով, այլ նաև տնտեսական: Ամերիկացի ձեռնարկատեր Հենրի Ֆորդը իր աշխատողներին միշտ բարձր աշխատավարձ էր վճարում: Նա ասում էր.«Ավտոմեքենաները չեն կարող ավտոմեքենաներ գնել»: Նա նկատի ուներ, որ մարդիկ, ովքեր եկամուտ ունեն, պետք է կարողանան գնել այն ապրանքները, որոնք տնտեսությունը ուզում է վաճառել: Սոցիալական հավասարությունը կարևոր է նաև տնտեսական զարգացման համար: Միայն նա, ով զգում է սոցիալական ապահովություն, կարող է ռիսկի գնալ և ինչ-որ նոր բան ձեռնարկել: Սոցիալական հավասարությունը այնքան կարևոր է, որ ամրագրված է Գերմանիայի հիմնական օրենքում: Այնտեղ նշված է, որ սեփականությունը նաև պարտավորություններ է առաջացնում։ 65 für alle Menschen. Grundrechte gelten Օրինակ՝ տների սեփականատերեր Ամեն մեկը, ով ունի սեփական բնակարան կամ տուն, չպետք է այն դատարկ թողնի: Նա պետք է իր տունը խելամիտ գնով վարձակալության տա, նա պետք է կարգին վիճակում պահի տունը և պարտավոր է խելամիտ գնով վաճառել: Սա լավ է բոլորի համար : Նվազագույն աշխատավարձը ևս կարևոր է սոցիալական հավասարության համար: Աշխատողը պետք է կարողանա ապրել այդ գումարով: Նվազագույն աշխատավարձը ամրագրված է օրենքով: Այն շահագործումից պաշտպանում է աշխատողներին և ծառայողներին: Այդ հարցում եվրոպական շատ երկրներ փորձառու են: Նվազագույն աշխատավարձ Դա այն նվազագույն վարձն է, որ աշխատողը կամ ծառայողը պետք է ստանա մեկ ժամվա աշխատանքի դիմաց: 66 4.4 ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ Տնտեսական քաղաքականության երրորդ սկզբունքը կայունությունն է: Կայունությունը նշանակում է՝ մենք չենք կարող օգտագործել այն, ինչը չենք կարող նորից աճեցնել: Սրանով մենք նկատի ունենք ոչ միայն շրջակա միջավայրը պահպանելը, այլ նաև շրջակա միջավայրը գնահատելը և խնամելը: Այդ խնամքը հետագայի համար ունի երեք բաղադրիչ՝ շրջակա միջավայր, տնտեսություն և համատեղ կեցություն: Մեր շրջակա միջավայրը Արդեն վերջին հարյուրամյակում պարզ դարձավ՝ համաշխարհային տնտեսությունը չի կարող անընդհատ աճել, քանի որ դրա համար անընդհատ պետք են ավելի ու ավելի շատ օգտակար հանածոներ: Դա վնաս է հասցնում բնությանը: Որպեսզի մեր երկիրը պահպանենք գալիք սերունդների համար, մենք պետք է այլ կերպ վարվենք մեր շրջակա միջավայրի հանդեպ: Սոցիալ-դեմոկրատ Գուստավ Հայնեմանը այսպես էր ասում. «Հանուն մեր երեխաների և թոռների մենք բոլորս պետք է պատրաստ լինենք կանգ առնել և, որտեղ պետք է, զիջել»: Շատ երկրներ խիստ օրենքներ են սահմանել շրջակա միջավայրի պահպանության համար: Դրանք պետք է նպաստեն, որ զարգացումը հնարավոր լինի ապահովել ավելի քիչ օգտակար հանածոների միջոցով: Ձեռնարկությունները չպետք է թույլ տան, որպեսզի արտանետումները վնաս հասցնեն բնությանը: Մենք հետզհետե ավելի շատ էներգիա ենք ստանում բնական աղբյուրներից, օրինակ, քամու և արևի միջոցով: 67 Մենք տնկում ենք ծառեր և պաշտպանում ենք անհետացման եզրին հայտնված կենդանիների տեսակները: Բայց մեզնից անընդհատ պահանջվում է ավելին, քան մենք ունենք: Մեր տնտեսությունը Մենք պետք է զարգացնենք նաև մեր տնտեսությունը՝ ելնելով մեր ապագա սերունդների շահերից: Հասարակությունը պարտավոր է հոգ տանել մարդկանց մասին: Բայց մենք պատասխանատվություն ենք կրում նաև այն մարդկանց առջև, ովքեր պետք է ապրեն Գերմանիայում 50 կամ 150 տարի հետո: Նրանք նույնպես պետք է լավ կրթություն ստանան, նրանք նույնպես պետք է ազատ զարգանալու հնարավորություն ունենան: Նրանց վաղվա խնդիրները մենք արդեն այսօր պիտի սկսենք լուծել: Մեր համակեցությունը Կայունությունը կարևոր է նաև հասարակության մեջ: Մարդիկ ոչ թե կարճ ժամանակով, այլ իրենց ամբողջ կյանքում հասարակության մաս են կազմում: Նրանք պետք է ապահով ապրեն, պետք է ներգրավված լինեն կյանքում, միմյանց ընդունեն: Այդպես պետք է լինի միշտ, նույնիսկ փոփոխությունների դեպքում: Դրա համար բոլորը պետք է մասնակից լինեն: Մեզ պետք է պետություն և հասարակություն, որ այս ամենը իրագործվի: Վաղվա խնդիրները մենք արդեն այսօր պիտի սկսենք լուծել: 68 4.5 ՈՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ. ԶԱՐԳԱՑՈՒՄ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ Զարգացումը, սոցիալական հավասարությունը և կայունությունը սոցիալ-դեմոկրատիայի համար հավասարապես կարևոր են: Այդ երեքը սոցիալական տնտեսության հիմքն են. նրանք նպաստում են որակական զարգացմանը: Կույր զարգազում Արդյո՞ք ոչ մի կապ չկա այս երեք սկզբունքների միջև՝ զարգացում, սոցիալական հավասարություն և կայունություն: Այո՛, այդպիսի կապ կա: 69 Եթե մենք ոչ մի ուշադրություն չդարձնենք շրջակա միջավայրի վրա, տնտեսությունը հավանաբար կարող է ավելի արագ աճել, համենայն դեպս, մի կարճ ժամանակ: Եթե մենք չբաշխենք մեր ունեցվածքը և հնարավորությունները, շատ քիչ հարուստները կարող են շատ մեծ շահույթներ ունենալ: Բայց սոցիալ-դեմոկրատիայի նպատակը այդպիսի կույր զարգացումը չէ: Այսպիսի զարգացումը ոչ մի ընդհանուր բան չունի հիմնարար՝ ազատություն, արդարություն և համերաշխություն արժեքների հետ: Դրա համար սոցիալ-դեմոկրատները հարցնում են՝ որտե՞ղ, ինչպե՞ս և ինչի՞ համար ենք մենք ուզում զարգանալ: Սոցիալ-դեմոկրատ Վիլլի Բրանդտը ասում էր. «Խոսքը այն մասին է, որ զարգացումը պետք է ծառայի մարդկանց: Երբ ոչ թե հանգամանքները կգերիշխեն մեզ վրա, այլ մենք կցանկանանք իշխել նրանց վրա, ապա մենք պետք է մի քիչ ավելի լուրջ մտածենք և դրա հետ մեկտեղ ավելի մեծ եռանդով աշխատենք»: Ու երբ մենք ավելի լուրջ մտածենք, կպարզվի, որ երեք սկզբունքները իրար համակողմանի աջակցում են: Սոցիալական հավասարությունը կարևոր է դինամիկ զարգացող տնտեսության համար. ովքեր գիտեն, որ պետությունը կօգնի ծայրահեղ վիճակում հայտնվածին, նրանք ավելի մեծ վստահություն ունեն: Կայունությունը նույնպես կարող է նպաստել զարգացմանը. Գերմանիայում կան շրջակա միջավայրի տեխնիկայի և նոր էներգիայի փոքր և մեծ ձեռնարկություններ: Այդ ֆիրմաները ապահովում են հետազոտություններ, զարգացում և աշխատատեղեր: 70 Որակական զարգացումը, այսպիսով, երեք սկզբունքների արդյունքն է: Այսպիսի զարգացումը մեր հասարակությունը դարձնում է սոցիալապես պաշտպանված և կայուն: Այսպիսի զարգացումը կապահովի ոչ թե մի փոքր մասի, այլ բոլորի շահը: Որակական զարգացումը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ծրագրում «Մենք աշխատում ենք կայուն հաջողություն գրանցելու համար, որը կմիավորի տնտեսական դինամիկ զարգացումը, սոցիալական արդարությունը և էկոլոգիական նպատակահարմարությունը: Որակական զարգացման շնորհիվ մենք ցանկանում ենք հաղթահարել աղքատությունը և շահագործումը, ապահովել բարեկեցություն և լավ աշխատանք, դիմակայել ահագնացող կլիմայական փոփոխություններին: Սա նշանակում է, որ կյանքի բնականոն պայմաններ պետք է ապահովել նաև եկող սերունդների համար և բարելավել կյանքի որակը: Դրա համար մենք պետք է օգտագործենք գիտական ու տեխնիկական առաջընթացի հնարավորությունները և ծառայեցնել դրանք մարդկանց»: 71 5 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 5-րդ գլխում խոսվում է տարբեր քաղաքական կոսակցությունների ծրագրերում տնտեսական քաղաքականության մասին: Այստեղ մենք համեմատելու ենք սոցիալ-դեմոկրատիայի տնտեսական նպատակները հինգ կուսակցությունների կուսակցական ծրագրերի հետ: Ի՞նչ են ցանկանում Գերմանիայի Դեմոկրատական կուսակցության, Քրիստոնեադեմոկրատական միության, Գերմանիայի ազատական կուսակցության, Կանաչների միության և Ձախ կուսակցության քաղաքական գործիչները: Բոլոր հինգ կուսակցությունները լավ տնտեսական քաղաքականության կոնկրետ առաջարկներ ունեն: Բայց բոլորն էլ ունեն՝ • տարբեր ելակետեր, • տարբեր նպատակներ, • նպատակին հասնելու տարբեր ճանապարհներ: Սկզբում դիտարկենք, թե ինչ են գրում կուսակցությունները տնտեսական քաղաքականության մասին: Հետո փորձենք կարգի բերել: Համեմատելով տնտեսական քաղաքականությունը՝ մենք նորից տեսնում ենք երեք կետ: Նրանց մասին Դուք տեղեկացաք 2-րդ գլխում: Մենք չքննեցինք միայն ձեռնարկությունները: Դրանց մասին քիչ է հիշատակվում կուսակցական ծրագրերում: Ֆինանսական համակարգ Գործատուներ և վարձու աշխատողներ Դպրոցներ և կրթություն 72 5.1 ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՍՈՑԻԱԼԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Այս կուսակցության հիմնական ծրագիրը ընդունվել է 2007 թվականին: Այն կոչվում է Համբուրգյան ծրագիր: Տնտեսական ծրագիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է կարգավորվող շուկայական տնտեսություն վարել: Քաղաքական գործիչները առաջադրում են կանոններ: Այդ կանոնների սահմաններում տնտեսությունը կարող է ազատ զարգանալ: Շուկան, այսպիսով, պետք է ծառայի հասարակությանը, այլ ոչ թե իշխի հասարակության մեջ: Նպատակ Սոցիալ-դեմոկրատական տնտեսական քաղաքականության նպատակը ազատ, արդար և համերաշխ հասարակությունն է: Դրանով Սոցիալդեմոկրատական կուսակցությունը ցանկանում է երեք ոլորտներում հասնել հետևյալ նպատակներին. Ֆինանսական համակարգ • Ներդրողները, որոնք երկարաժամկետ ներդրումներ են կատարում ձեռնարկությունների մեջ, ստանում են ավելի լավ պայմաններ որպես ռիսկային ներդրողներ, • Միջազգային կանոններ ֆինանսական շուկաների համար, • Խնայդրամարկղերը և«կոոպերատիվ» բանկերը պետք է պաշտպանվեն, որովհետև նրանք փոքր և ռեգիոնալ տնտեսությունների համար շատ կարևոր են: 73 Ֆինանսական շուկա Տնտեսության մի մասը վաճառվում է որպես ֆինանսական արտադրանք: Դրանք են, օրինակ, ապահովագրությունը, արժեթղթերը կամ վարկերը: Ֆինանսական շուկայում առարկաների կամ ծառայությունների առք ու վաճառք չի կատարվում, կատարվում է միայն փողի առևտուր: Գործատուներ և վարձու աշխատողներ • Սակագների պայմանագիր առանձին բնագավառների համար, ուժեղ արհմիություններ, • աշխատողների՝ որոշումներին մասնակցելու ավելի մեծ իրավունքներ, • աշխատողների մասնակցությունը ձեռնարկությունների ունեցվածքին, • գործազրկության ապահովագրումը վերափոխել աշխատանքի ապահովագրության, որը կօգնի պահպանել աշխատատեղերը, • վերապատրաստման կամ կրթության շարունակականության ապահովում և ընտանիքի համար ժամանակ։ Սակագների պայմանագիր Սա գործատուների միությունների և արհմիությունների միջև աշխատավարձի և աշխատանքային պայմանների մասին պայմանագիրն է: Մասնագիտական կրթություն • Երկկողմանի կրթական համակարգի հակվածություն, այսինքն՝ համաժամանակյա ուսուցում և աշխատանք։ • Որտեղ հնարավոր է, նվազագույն վճարներ ապահովել մասնագիտական կրթության համար։ • Առաջնային կրթության վճարի բացառում բուհերում կամ համալսարանում: • Աշխատատեղերում ավելի լավ պայմաններ հետագա կրթության համար: 74 5.2 ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՔԴՄ հիմնական ծրագիրը նույնպես ընդունվել է 2007 թվականին: Տնտեսական քաղաքականություն ՔԴՄ-ն նույնպես ամուր կապված է սոցիալական շուկայական տնտեսության հետ: Ձեռնարկությունները պետք է շատ մեծ պատասխանատվություն ստանձնեն: Նրանք պետք է ինքնուրույնություն, պատասխանատվություն և սոցիալական ուղղվածություն դրսևորեն, բայց առանց պետական գծից լուրջ շեղումների: Նպատակ Քրիստոնեա-դեմոկրատական միության տնտեսական քաղաքականության նպատակն է ազատ, սոցիալապես պատասխանատու ձեռնարկատիրությունը: Կուսակցությունը ավելի քիչ կանոններ և օրենքներ է առաջադրում ձեռնարկատերերին: ՔԴՄ-ն ցանկանում է երեք ոլորտներում հասնել հետևյալ նպատակներին. • • Ֆինանսական համակարգ • Հնարավորինս շատ ներդրողներ գտնել գերմանական ձեռնարկությունների համար, • Ֆինանսական շուկայի կարգավորում և թափանցիկություն՝ առանց նոր կանոնների։ 75 • • Գործատուներ և վարձու աշխատողներ • Կրթության շարունակականության ավելի շատ հնարավորություններ, • Սոցիալական լավ ապահովություն սեփական կյանքը պլանավորելու համար, • Ոլորտային սակագնային պայմանագրերից հրաժարում և աշխատավարձերի ամրագրում սեփական բնագավառում։ • Մասնագիտական կրթություն • Երկկողմանի մասնագիտական համակարգի ամրապնդում, • Գերատեսչություններին և ձեռնարկություններին կից կրթական ավելի շատ հարթակներ, • Ուսման վարձեր բարձրագույն կրթական հաստատություններում։ 5.3 ԱԼՅԱՆՍ 90/ ԿԱՆԱՉՆԵՐ Կանաչների կուսակցության հիմնական ծրագիրը ընդունվել է 2002 թվականին: Տնտեսական քաղաքականություն Կանաչները հանքերի անխնա շահագործումը համարում են մեր ժամանակի մեծագույն խնդիրը: Նրանց քաղաքականությունը ուղղված է ոչ միայն շրջակա միջավայրը խնայելուն և էներգախնայողության քաղաքականությունը փոխելուն, այլ նաև հասարակության շատ ուրիշ բնագավառները վերակառուցելուն: Նպատակ Կանաչների տնտեսական քաղաքականության նպատակն է հասարակության՝ որպես սոցիալական և էկոլոգիական շուկայական տնտեսության վերափոխումը։ Էկոլոգիական շուկայական տնտեսությունը նշանակում է այնպիսի տնտեսություն, որի դեպքում առանձնապես մեծ ուշադրություն է դարձվում բնությանը: Միաժամանակ Կանաչները երեք ոլորտներում նախանշում են հետևյալ նպատակները. Ֆինանսական համակարգ • Նվազեցնել միջազգային ձեռնարկությունների ազդեցությունը, • Եվրոպական Միությունը պետք է խիստ կանոններ սահմանի և իրականացնի, • Պետք է համաձայնեցվեն ֆինանսական գործարքների կանոնները։ 76 77 • Գործատուներ և վարձու աշխատողներ • Ոլորտային, առանձին դեպքերում՝ նաև ամբողջ շրջանների, սակագնային պայմանագրեր, • Վարձու աշխատողների հետ համաձայնեցում, • Բաժնեմաս ձեռնարկության սեփականության մեջ։ • • Մասնագիտական կրթություն • Պետք է ամբողջ կյանքում կարողանալ սովորել նորը, • Կարճաժամկետ կրթություն դպրոցում և ավելի երկարաժամկետ՝ ձեռնարկությունում։ 5.4 ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ(ԳԱԿ) Գերմանիայի ազատական կուսակցության հիմնական ծրագիրը ընդունվել է 2012 թվականին: Այն կոչվում է Կարլսռուհեի ազատական թեզիսներ: Տնտեսական քաղաքականություն Ազատական կուսակցության համար սոցիալական շուկայական տնտեսությունը շատ կարևոր է: Այն կազմում է հասարակական կարգի հիմքերի մի մասը: Նպատակ ԳԱԿ նպատակները հետևյալն են՝ բարեկեցություն, աշխատանք և հավասարություն: Կուսակցությունը շեշտում է նաև, որ կայուն տնտեսության կողմնակից է: Մյուս կողմից ԳԱԿ-ն չի ցանկանում գերծանրաբեռնել սոցիալական համակարգը: Դա շատ վատ է սոցիալական շուկայական տնտեսության համար: Այս կուսակցության նպատակները երեք ոլորտներում հետևյալն են՝ • Ֆինանսական համակարգ • Կուսակցությունը ցանկանում է, որ բանկերը ավելի լավ վերահսկվեն, • Սակայն սոցիալական շուկայական համակարգը չպետք է վերածվի պետական տնտեսական համակարգի։ 78 79 • Գործատուներ և վարձու աշխատողներ • Այս թեմայի վերաբերյալ ԳԱԿ-ն իրականում շատ բան չի գրում. Սակագնային պայմանագիր հասկացությունը ընդհանրապես չի հիշատակվում: Արհմիությունների և աշխատավորների մասնակցության մասին այս կուսակցությունը նույնպես շատ բան չի գրում: • Մասնագիտական կրթություն • ԳԱԿ-ն համար երկկողմանի կրթությունը մեծ նշանակություն ունի հաջողության հասնելու համար: • Մասնագիտական որակավորումը բարձրացնելը շատ կարևոր է ԳԱԿ-ն համար: Սակայն այն մասին, թե ով պիտի վճարի դրա համար, հստակ գրված չէ: 5.5 ՁԱԽ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Ձախ կուսակցության հիմնական ծրագիրը կազմվել է 2011 թվականին: Այն ընդունվել է Էրֆուրտ քաղաքում: Տնտեսական քաղաքականություն Ձախ կուսակցության ներկայացուցիչները չեն օգտագործում սոցիալական շուկայական տնտեսության հասկացությունները: Նրանք գործող տնտեսական համակարգը բնութագրում են որպես տնտեսական քաղաքականություն: Այս համակարգը նրանք ուզում են փոխարինել դեմոկրատական սոցիալիզմով: Նպատակ Ձախ կուսակցությունը այլ տնտեսական համակարգ է ցանկանում հաստատել: Շուկան, այսինքն՝ ձեռնարկատերերը, չպետք է որոշեն, թե ինչ պետք է արտադրեն: Դա պետք է որոշի հասարակությունը համատեղ: Երեք ոլորտների համար նրանց նպատակները հետևյալն են. Ֆինանսական համակարգ • Բանկերը մասնակի պետք է պետականացվեն, և նրանց պետք է ստիպեն գումարներ տրամադրել մանր ձեռնարկատերերին: 80 81 Գործատուներ և վարձու աշխատողներ • Ավելի մեծ իրավունքներ արհմիություններին. բացի տնտեսական նպատակներից՝ նրանք պետք է կարողանան պայքարել նաև այլ նպատակների համար: Մասնագիտական կրթություն • Կրթական հիմնարար իրավունք բոլորի համար, • Պետական աջակցություն կրթական համակարգին, • Հիմնել ավելի շատ բարձրագույն կրթական հաստատություններ։ 5.6 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Համառոտ. կուսակցությունների ծրագրերը՝ ըստ համեմատության: Համաձայնեցվա՞ծ, թե՞ չհամաձայնեցված • Ձախ կուսակցությունը ցանկանում է, որ պետությունը ավելի շատ ազդեցություն ունենա շուկայական տնտեսության վրա: • Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում է համաձայնեցված սոցիալական շուկայական տնտեսություն: • Կանաչները ցանկանում են ներդնել համաձայնեցված շուկայական տնտեսություն որոշ լիբերալ տարրերի հետ համակցված: • Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է, որ տնտեսությունը ավել քիչ համաձայնեցված լինի, քան այսօր է: • Գերմանիայի ազատական կուսակցությունը ներկայացնում է ոչ համաձայնեցված, ազատական շուկայական տնտեսություն: 82 83 Առաջնահերթություններ Ի՞նչ վերաբերմունք ունեն այս հինգ կուսակցությունները երեք նպատակների՝ զարգացման, սոցիալական հավասարության և կայունության հանդեպ: • Գերմանիայի ազատական կուսակցությունը և Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը դիտարկում են զարգացումը՝ որպես իրենց տնտեսական քաղաքականության պարզ նպատակ: Մյուս թեմաները նրանց համար քիչ են կարևոր: • Ձախ կուսակցությունը, որպես իր տնտեսական քաղաքականության պարզ նպատակ, դիտարկում է սոցիալական հավասարությունը: Մյուս թեմաները նրանց համար քիչ կարևոր են: • Կանաչները, որպես իրենց տնտեսական քաղաքականության պարզ նպատակ, դիտարկում են կայունությունը: Դրանից հետո նրանք կարևորում են սոցիալական հավասարությունը: Զարգացումը՝ որպես նպատակ, կանաչների համար մեծ կարևորություն չունի: • Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը իր տնտեսական քաղաքականության մեջ միավորում է զարգացումը, սոցիալական հավասարությունը և կայունությունը: Սոցիալ-դեմոկրատների համար այդ երեք հասկացություններն էլ հավասարապես կարևոր են: 6 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ Այս գլուխը վերաբերում է այլ երկրների տնտեսությանը: Ի՞նչ տնտեսական համակարգեր են գործում ԱՄՆ-ոմ, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում և Շվեդիայում: Ինչպե՞ս է այս երկրներում գործում տնտեսական քաղաքականությունը՝ ի համեմատություն Գերմանիայի: Ի՞նչ դասեր կարող ենք քաղել այդտեղից: Համեմատության համար մենք պետք է նորից կենտրոնանանք երեք հիմնական կետերի վրա. Ֆինանսական համակարգ Գործատուներ և վարձու աշխատողներ Մասնագիտական կրթություն 84 85 Ի՞նչ գիտենք մինչ այժմ ԱՄՆ –ն չկոորդինացված շուկայական տնտեսության երկիր է: Քաղաքացիները քննադատաբար են վերաբերվում պետական մասնակցությանը և միջամտությանը: Կապիտալիզմը ծագել է Մեծ Բրիտանիայում: Երկիրը ունի բավականին լիբերալ տնտեսական քաղաքականություն. շուկայական տնտեսությունը ոչ համաձայնեցված է: Գերմանիան համաձայնեցված շուկայական տնտեսության տիպիկ օրինակ է: Թույլ տնտեսական ժամանակահատվածից հետո տնտեսությունը այժմ նորից ուժեղ է: Ճապոնիան չի պատկանում արևմտյան երկրների շարքին, սակայն համեմատության լավ եզրեր ունի նրանց հետ: Նա ունի համաձայնեցված շուկայական տնտեսություն: Ճապոնական տնտեսությանը տիպիկ են մեծ, ավանդական ձեռնարկությունները։ Համաձայնեցված տնտեսության առանձնապես լավ օրինակ է Շվեդիան: Այստեղ պետությունը շատ ակտիվ է, օրինակ, կոնյունկտուրային ծրագրերի ներդրումով: 6.1 ԱՄՆ Ֆինանսական համակարգ Ամերիկյան ձեռնարկությունները իրենց ֆինանսավորումը ստանում են առաջին հերթին արժեթղթերի միջոցով, այսինքն՝ ձեռնարկությունների մասնաբաժնի առ ու ծախի միջոցով: Ներդրողները և բաժնետերերը ցանկանում են ստանալ բարձր շահույթ: Դրա համար ձեռնարկությունները կազմում են կարճաժամկետ պլաններ, որոնք բարձր եկամուտներ են խոստանում: Շատ քիչ կանոններ գոյություն ունեն ձեռնարկությունների միավորման կամ գնման համար: Համարյա բոլոր ֆիրմաները գտնվում են արագ եկամուտներ ստանալու անհրաժեշտության խնդրի առջև: Հակառակ դեպքում ձեռնարկությունների ղեկավարությունը փակում է ձեռնարկությունը, ներդրողներին է վերադարձնում իրենց փողերը կամ վաճառում է ձեռնարկությունը: Գործատուներ և վարձու աշխատողներ Արհմիությունները Միացյալ Նահանգներում համեմատության մեջ ավելի թույլ են: Վարձու աշխատողները անհիմն ազատման դեպքում չունեն համարյա ոչ մի երաշխիք: Չկան սակագնային պայմանագրեր: Վարձու աշխատողների միայն 8 տոկոսն է արհմիությունների անդամ: 86 87 Մասնագիտական կրթություն Շատ քիչ կանոններ են կարգավորում աշխատաշուկան: Մարդիկ շատ արագ են ընդունվում և ազատվում աշխատանքից: Մասնագիտական կրթության մեջ կարևորվում են ընդհանուր գիտելիքները: Այսպես կարելի է արագ փոխել աշխատատեղը: Շատ ձեռնարկություններ կրթված մասնագետների կարիք ունեն: Եզրակացություն Տնտեսական համակարգը ԱՄՆ-ում չափազանց չհամաձայնեցված շուկայական տնտեսություն է: Սա ունի քաղաքացիների համար և՛ առավելություններ, և՛ բացասական կողմեր: Առավելություններ Ձեռնարկությունները արագ արձագանքում են տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններին: Բացասական կողմեր Բարեկեցությունը բաշխված է խիստ անհավասար: Խոշոր ձեռնարկություններում ղեկավար անձնակազմը մինչև 350 անգամ ավելի շատ է վաստակում, քան սովորական աշխատողը: Փողոցները, դպրոցները և այլ պետական հոգածության կարիք ունեցող բաները գտնվում են վատ վիճակում: 88 6.2 ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ Ֆինանսական համակարգ Մեծ Բրիտանիայում ձեռնարկությունները, ինչպես և ԱՄՆ-ում, ֆինանսավորվում են դրամական շուկայի միջոցով: Ներդրողները հետաքրքրված են խոշոր եկամուտներով, այլ ոչ թե երկարաժամկետ պլանավորմամբ: Ձեռնարկությունների 80 տոկոսը գտնվում է ֆինանսական և մասնավոր ներդրողների ձեռքերում: Ձեռնարկությունների մեծ մասը կարող է արագ արձագանքել տնտեսական փոփոխություններին: Քանի որ, եթե նրանք դա չանեն, հետևանքները կլինեն վատ: Մեծ Բրիտանիայում պարբերաբար բռնազավթվում են ֆիրմաները: Ձեռնարկությունը հետագայում վաճառվում է և մասնատվում, իսկ ստացված եկամուտը ստանում են ներդրողները: Վարձու աշխատողներ և գործատուներ Արհմիությունները Մեծ Բրիտանիայում իսկապես թույլ են: 1970-ականներին տեղի էին ունենում գործադուլներ, դրանից հետո արհմիությունները քաղաքական գործիչների կողմից զրկվեցին իրենց ազդեցությունից: Մոտ 30 տոկոս կազմող վարձու աշխատողները ներգրավված են այնպիսի արհմիութենական կազմակերպություններում, որոնցից շատերը աշխատում են միայն պետության համար: Վարձու աշխատողները շատ քիչ են պաշտպանված գործից անհիմն ազատման դեպքում: Նրանք կարճ ժամանակ աշխատում են որևէ ձեռնարկության համար և թույլ կապեր ունեն այդ ձեռնարկության հետ: Չկան սակագնային պայմանագրեր որևէ բնագավառի համար: Աշխատավարձերը հաստատվում են անհատական կամ էլ առանձին գործարանների համար: Այնտեղ գործում է նաև հաստատված միջին աշխատավարձ: 89 Մասնագիտական կրթություն Մեծ Բրիտանիայում մասնագիտական կրթության մեջ շատ են կարևորվում տարբեր ունակությունները: Ձեռնարկությունները կարող են տարբեր ունակություններով մարդկանց հեշտությամբ վերցնել գործի և նույն հեշտությամբ ազատել աշխատանքից: Սա անգլերեն կոչվում է«hire and fire»: Վարձու աշխատողները կարող են արագ փոխել աշխատանքը՝ առանց նոր բան սովորելու: Եզրակացություն Բրիտանական տնտեսական համակարգը ոչ համաձայնեցված շուկայական տնտեսություն է: Դա բնակչության համար ունի և՛ առավելություններ, և՛ բացասական կողմեր: Առավելություններ Ձեռնարկությունները արագ արձագանքում են տնտեսական փոփոխություններին: Աշխատաշուկան շատ ճկուն է: Բացասական կողմեր Ձեռնարկությունները շատ քիչ մասնագետներ ունեն: Արդյունավետությունը ավելի ցածր է, քան ԱՄՆ-ում և Գերմանիայում: Արդյունավետությունը բացակայում է, երբ որևէ բան արտադրվում է չարդարացված ծախսերով: Օրինակ՝ ավտոմեքենայի արտադրության համար հին մեխանիզմներ օգտագործելը կդանդաղեցնի գործընթացը և կավելացնի ծախսերը: Դա կլինի անարդյունավետ: Երբ աշխատողը վատ է կրթված, դա ևս վատ կանդրադառնա արդյունավետության վրա: Ինչևիցե. Մեծ Բրիտանիայում տնտեսական քաղաքականության մեջ պարբերաբար մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Քաղաքական համակարգը հիմնված է պարզ մեծամասնության վրա: Երբ կուսակցությունը հաղթում է ընտրությունների ժամանակ, նա կարող է արագ անցնել բացարձակ նոր քաղաքականության: 90 6.3 ԳԵՐՄԱՆԻԱ Ֆինանսական համակարգ Գերմանիայում ձեռնարկությունները ավելի հաճախ գումար են վերցնում բանկերից, քան այն ձեռք բերում բաժնեթղթերի թողարկման միջոցով: Հաճախ ձեռնարկությունները ունենում են նաև ներքին բանկ, որը նրանց աջակցում է տարիներ շարունակ: Բանկերը հետաքրքրված են բնագավառների երկարաժամկետ պլանավորմամբ: Դրա համար գերմանական ձեռնարկությունները գերադասում են ներդրումներ կատարել լավ կրթված մասնագետների համար և երկարաժամկետ նախագծերում: Բանկերը սերտորեն համագործակցում են իրենց ձեռնարկությոունների հետ: Նոր ձեռնարկությունների համար հաճախ շատ դժվար է շուկայում լավ դիրք զբաղեցնելը: Ձեռնարկությունների միավորման կամ գնման համար գոյություն ունեն խիստ կանոններ: Վարձու աշխատողներ և գործատուներ Գերմանական արհմիությունները համեմատաբար ուժեղ են: Վարձու աշխատողների մոտավորապես 23 տոկոսը անդամակցում են արհմիություններին: Գոյություն ունեն սակագնային պայմանագրեր բոլոր բնագավառներում: Այսպիսով՝ աշխատավարձերը բոլոր նույն բնագավառում աշխատողների համար ամրագրված են: Գերմանիայում գործում են պարզ կանոններ ձեռնարկությունների սեփականության մեջ վարձու աշխատողների ներգրավվածության համար: 91 Մասնագիտական կրթություն Երկկողմանի կրթությունը Գերմանիայում կիրառվում է երկու կրթական ուղիներով: Ամեն մեկը տեսականորեն սովորում է իր մասնագիտությունը և հանրակրթական գիտելիքներ ստանում մասնագիտական կրթական հաստատությունում: Դրանից հետո անցնելով աշխատանքի՝ նա իր աշխատատեղում ստանում է պրակտիկ գիտելիքներ: Այս համակարգի միջոցով Գերմանիան երիտասարդության շրջանում հասել է գործազրկության շատ ցածր մակարդակի: Դրա արդյունքում ձեռնարկությունները ունենում են լավ կրթված սերունդ: Երկկողմանի համակարգը գործում է շատ հաջող և կարող է օրինակ լինել շատ երկրների համար: Նա, իհարկե, ունի իր թույլ կողմերը: Համակարգը շատ դեպքերում կախված է տնտեսական զարգացումներից: Երբ ամեն ինչ լավ է ընթանում, ձեռնարկությունները պատրաստ են կրթված մասնագետների վերցնել աշխատանքի: Երբ իրավիճակը վատանում է, ուսումնական տեղերը կտրուկ կրճատվում են: Բացի դրանից՝ Գերմանիայում պետք է աշխատել ավելի շատ հնարավորություններ ստեղծել հետագա կրթություն ստանալու համար: Եզրակացություն Գերմանիայի տնտեսական համակարգը կոորդինացված շուկայական տնտեսություն է: Նա շատ առավելություններ ունի մարդկանց համար: Գերմանիան ունի միջազգայնորեն ճանաչված ուժեղ տնտեսություն: Շատ աշխատողներ զբաղված են տնտեսության ինդուստրիալ հատվածում: Նրանք տալիս են բարձրակարգ արտադրանք, օրինակ, արտադրում են բարձրակարգ ավտոմեքենաներ: Վարձու աշխատողները գերադասում են միևնույն գործատուի մոտ երկար աշխատել: Նրանք ունեն մասնագիտական շատ լավ պատրաստվածություն և բարձր արտադրողականություն: Դա նպաստում է քիչ աշխատաժամանակում բարձր աշխատավարձերի ապահովմանը: Եկամուտների տարբերությունը ավելի փոքր է ուրիշ երկրների համեմատ: Սակայն վերջերս Գերմանիայում ավելացել է անհավասարությունը: Դա վնասում է նաև տնտեսությանը: 92 6.4 ՃԱՊՈՆԻԱ Ֆինանսական համակարգ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնական ձեռնարկությունները կոորդինացված շուկայական տնտեսության միջոցով բանկերից ստացան վարկեր: Սկզբում պետությունը ուղիղ ազդեցություն ուներ պետական բանկի միջոցով: Հետագայում ֆինանսավորումը փոխանցվեց մասնավոր բանկերին: Խոշոր ձեռնարկությունները վարկեր են ստանում առավել բարենպաստ պայմաններով: Նրանք երկարաժամկետ նախագծեր կազմելու հնարավորություն են ստանում: Շատ ձեռնարկություններ կազմում են ազդեցիկ խմբեր. միասին նրանք ավելի մեծ հաջողությունների են հասնում զարգացման, պլանավորման և արտադրության հարցերում: Վարձու աշխատողներ և գործատուներ Ճապոնիայի աշխատաշուկան շատ կայուն է: Շատ մարդիկ իրենց կյանքի մեծ մասը աշխատում են նույն ձեռնարկությունում: Ձեռնարկությունները պահանջում են կրթական և մասնագիտական բարձր մակարդակ ունեցող մասնագետներ: Նրանք ցանկանում են երկարաժամկետ աշխատողներ ունենալ: Երկարաժամկետ զբաղվածության համակարգը լավ է գործում լրիվ աշխատանքային ժամով աշխատողների համար: Գործնականում այս համակարգը այդքան էլ արդյունավետ չէ նրանց համար, ովքեր աշխատում են ոչ լրիվ աշխատանքային օր, հատկապես դա վերաբերում է կանանց: Վարձու աշխատողները կախվածություն ունեն իրենց գործատուներից: Ճապոնական ձեռնարկություններում շատ է արտաժամյա աշխատանքը և քիչ է ընտանիքներին հատկացված աջակցությունը: Ճապոնիայի բնակչությունը արագ ծերացող է: Դրա համար աշխատաշուկան պետք է ավելի ճկուն դառնա: 93 Ճապոնիայում ավելի շատ են ժամավճարով աշխատողները: Եկամուտների տարբերությունը Ճապոնիայում շատ փոքր է: Բարձրաստիճան ղեկավարները ստանում են նորմալ աշխատողներից ոչ շատ ավել աշխատավարձեր: Արհմիությունները Ճապոնիայում կազմակերպված են ըստ բնագավառների: Մեծ ձեռնարկություններում արհմիությունների և աշխատողների միջև աշխատանքը լավ է կազմակերպված: Փոքր ձեռնարկություններում վարձու աշխատողները վատ են կազմակերպված: Մասնագիտական կրթություն Մասնագիտական կրթությունը Ճապոնիայում իրականացվում է դպրոցում և արտադրամասերում: Դպրոցականների մեծ մասը ինը տարի հաճախում է դպրոց, դրանից հետո տեղափոխվում որևէ ձեռնարկություն: Այնտեղ նրանք ստանում են մասնագիտական հատուկ կրթություն: Ճապոնացի աշխատողների հմտությունները հաճախ այնքան յուրօրինակ են, որ նրանք հազիվ թե կարողանան փոխել իրենց աշխատատեղը: Դպրոցները և ձեռնարկությունները ցանկանում են, որ երիտասարդները ավելի ճկուն և ստեղծագործ կրթություն ստանան: Նրանք ցանկանում են նաև ավելի տարիքով աշխատակիցների համար ավելի լավ կրթական առաջարկներ ունենալ: Եզրակացություն Ճապոնական տնտեսությունը երկար ժամանակ կոորդինացվել է պետության կողմից: 1970-ական թվականներին ավելացան չկոորդինացված տնտեսության տարրերը: Սակայն Ճապոնիան չի շտապում տեղափոխվել չկոորդինացված տնտեսության ուղու վրա: Դա դիտարկվում է անձնական կողմնորոշվածության, կրթության և արհմիությունների ու գործատուների միասնական աշխատանքի տեսանկյունից: Պետությունը և ձեռնարկությունների խմբերը(կոնցեռն) դեռևս շատ մեծ դերակատարում ունեն ճապոնական տնտեսության մեջ: 94 6.4 ՇՎԵԴԻԱ Ֆինանսական համակարգ Ինչպես են շվեդական ձեռնարկությունները կարգավորում իրենց ֆինանսավորումը: Առաջին տեղում գտնվում են բարենպաստ վարկերը, որոնք տալիս են սեփական մասնավոր բանկերը: Երկրորդ տեղում ձեռնարկությունների՝ բաժնեթղթերի շուկայի միջոցով գործարքներ են, որ կատարում են միմյանց հետ: Ձեռնարկություններից շատերը կենտրոնանում են երկարաժամկետ պլանավորման վրա, կարճաժամկետ շահույթը նրանց համար կարևոր չէ: Շվեդական համակարգը գործում է անխափան, ինչպես և գերմանականը: Վարձու աշխատողներ և գործատուներ 1930-ական թվականներից ի վեր շվեդական արհմիությունները գտնվում են շատ ուժեղ դիրքերում: Շվեդական բոլոր աշխատողների մոտ 70 տոկոսը ընդգրկված է արհմիություններում: Աշխատողների ներգրավվածությունը ձեռնարկությունների կառավարման մեջ կազմակերպված է լավ: Բոլոր աշխատավարձերը կարգավորվում են սակագնային պայմանագրերի միջոցով: Բանակցությունների համար պետությունը սահմանում է խիստ կանոններ: Շվեդիան ունի պետական սակագնային իրավարար համակարգ , որը հետևում է նաև Եվրոպական միության կանոնների պահպանմանը: 95 Մասնագիտական կրթություն Շվեդիայում գործում է իննամյա դպրոցական կրթություն և 14 ազգային ծրագիր հատուկ մասնագիտական կրթության համար: Դրանք շատ հաջողված են: Մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունները շատ բարենպաստ են: Շվեդական աշխատավորները հնարավորություն ունեն սովորելու ամբողջ կյանքի ընթացքում: Եզրակացություն Շվեդիան շատ մոտ է իդեալական համակարգված շուկայական տնտեսություն լինելուն: Այս երկիրը ունի ուժեղ սոցիալական տնտեսություն: Պետությունը ինտենսիվ աշխատանքներ է տանում և՛ վարձու աշխատողների, և՛ գործատուների հետ: Շվեդիան ունի բարձր մակարդակի տնտեսական աճ: Եկամուտների տարբերությունը շատ փոքր է: Գործազրկությունը ցածր մակարդակի վրա է: Այստեղ երկիրը մեծ հաջողությունների է հասել մյուս երկրների համեմատ: Շվեդիան այս առումով սոցիալական տնտեսության անցման վառ օրինակ է: Իմանա՞լ ավելին Սոցիալ-դեմոկրատիա 2 գիրք Գլուխ 6(2009) 96 97 7 ԱՊԱԳԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 7-րդ գլխում մենք կդիտարկենք ապագայի տնտեսական քաղաքականությունը: Մեր երկիրը շատ արագ է փոխվում: Արդեն այսօր մենք տեսնում ենք նոր մարտահրավերներ: Ի՞նչ պատասխաններ է առաջարկում դրանց սոցիալ-դեմոկրատիան: 7.1 ՆՈՐՈՎԻ ՄՏԱԾԵԼ Սոցիալական տնտեսությունը պատրաստ չէ: Սոցիալ-դեմոկրատների համար շատ երկրներում դա նպատակ է, որը կարելի է անընդհատ կատարելագործել: Աշխարհը անընդհատ փոխվում է և սոցիալական տնտեսությունը զարգանում է դրա հետ միասին: Այն, ինչ արվում է, պետք է մշտապես քննարկվի, համաձայնեցվի և նորովի հասկացվի: Ինչպե՞ս է սա ընթանում Սկզբում ուշադրություն են դարձնում հասարակության զարգացման մակարդակի վրա: Հետո հարցնում են՝ ի՞նչ շանսեր ունեն մարդիկ և ի՞նչ ռիսկեր: Սոցիալ-դեմոկրատիան ցանկանում է հասկանալ ապագայի խնդիրները և ըստ այդմ կառուցել իր քաղաքականությունը: 7.2 ԳԼՈԲԱԼԻԶԱՑՈՒՄ Մոտակա տասնամյակի կարևորագույն մարտահրավերներից է մեր տնտեսությունը գլոբալացման հետևանքների համաձայն ուղղորդելը։ Գլոբալացում Ամբողջ աշխարհու ամեն ինչ կապակցված է: Անցյալում երկրները առնչվում էին իրենց հարևանների հետ միայն առևտրի համար: Այսօր գոյություն ունի համաշխարհային կապի ցանց առևտրի, մշակույթի, շրջակա միջավայրի և այլ հաղորդակցությունների համար: Սա մեծ նշանակություն ունի մեր տնտեսության համար ինչպես ազգային, այնպես էլ միջազգային առումով: Ի՞նչ զարգացումներ է առաջ բերում գլոբալացումը Գոյություն ունեն կարևոր խթանիչ ուժեր տնտեսության, մշակույթի և հաղորդակցական համաշխարհային կապեր ստեղծելու համար: Ավելի քիչ առևտրային արգելքներ 20-րդ դարում ամբողջ աշխարհում ավելի հեշտացավ միջազգային առևտուր իրականացնելը: Պետությունները ամենուրեք կազմում էին առևտրային միություններ և երկուստեք վերացնում էին, օրինակ, մաքսային տուրքերը: Եվրոպայում Եվրոպական Միության շրջանակներում տնտեսապես համագործակցում են 28 երկրներ: 98 99 Տնտեսական աճը զարգացող երկրներում Գնալով ավելի շատ երկրներ են ներգրավվում միջազգային առևտրի մեջ: Այնպիսի երկրներ, ինչպիսին են Հնդկաստանը, Բրազիլիան, Չինաստանը կամ Ռուսաստանը, մեծ դերակատարում ունեն համաշխարհային առևտրի մեջ: Զարգացող երկրներ Դրանք զարգացող երկրներ են, որոնց տնտեսությունը շատ արագ է զարգանում: Նրանց տնտեսությունը արդեն այնքան ամուր է, որքան և արդյունաբերական երկրներում: Նրանք կանգնած են, այսպես ասած, արդյունաբերական երկիր դառնալու շեմին: Տեխնիկական զարգացումը, ինչպիսին են համացանցը կամ բեռնափոխադրող նավերը, հեշտացնում են միմյանց հետ աշխատելու գործընթացը: Գլոբալացումը առաջարկում է շանսեր և տնտեսական զարգացում: Բայց ոչ միայն…. Գլոբալացման առավելությունները սրանք են. • Աշխարհի արդյունաբերական և գիտական զարգացում ունեցող երկրները շուկաներ ունեն իրենց արտադրանքի համար: Գերմանիան ամբողջ աշխարհում վաճառում է իր ավտոմեքենաները: • Ցածր աշխատավարձով երկրները ստանում են ավելի շատ աշխատատեղեր: Նրանք միանում են համաշխարհային առևտրին: • Բացի դրանից՝ հարուստ երկրները օգտվում են աղքատ երկրներից ստացվող ապրանքների ցածր գներից: Գլոբալացման խնդիրները սրանք են. • Ոչ բոլոր մարդիկ են շահում գլոբալացումից: Շատերը գլոբալացման հետևանքով կորցնում են իրենց աշխատանքը: Օրինակ՝ եվրոպական տեքստիլ արտադրող ֆաբրիկաների վարձու աշխատողները: Իրենց աշխատանքը ավելի հարմար է տեղափոխել էժան աշխատուժով երկրներ: • Զարգացումը արդարացի չէ բաշխված: Տնտեսական աճը գլոբալացման շնորհիվ տարածվում է ամբողջ աշխարհով: Սակայն հարստությունը ամենուրեք չէ հավասարաչափ բաշխված: Եկամուտների տարբերությունը անընդհատ մեծանում է: • Սոցիալական իրավունքների առումով առաջընթաց չկա: Չկա նաև էական հսկողություն, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանված լինեն ամբողջ աշխարհում: Վարձու աշխատողների պաշտպանությունը միջազգայնորեն չի երաշխավորվում: 100 101 Ի՞նչ է պետք անել • Պաշտպանել մարդկանց, ովքեր գլոբալացման հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը Գերմանիայում: Օրինակ՝ նրանց վերապատրաստման միջոցով: • Արդարացի հարկերի միջոցով հետևել, որ գլոբալացման առավելությունները հասանելի լինեն բոլորի համար, այլ ոչ թե քչերի: • Հասնել նրան, որպեսզի նաև աղքատ երկրներում պահպանվեն աշխատանքի մինիմալ ստանդարտները և առաջին հերթին աշխատանքի պաշտպանվածության ոլորտում: • Աշխատանքներ տանել աղքատ երկրների հետ, որպեսզի նրանք կարողանան լավ զարգացում ապահովել: Դրա մեջ մտնում է նաև ֆինանսական աջակցությունը: Սոցիալական տնտեսությունը պետք է ամբողջ աշխարհում բարելավի մարդկանց կյանքը: 102 7.3 ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Կլիմայի փոփոխության հետևանքները կարող են շատ ծանր իրավիճակ ստեղծել մեր մոլորակի վրա: Դրա համար մենք պետք է հիմա փոխենք մեր տնտեսական քաղաքականությունը: Կլիմայի փոփոխություն Քանի որ օդի մեջ անընդհատ կատարվում է բանեցված գազի արտանետում, օդի ջերմաստիճանը ամենուրեք բարձրանում է: Շատ վատ է, որ սառույցը հյուսիսային և հարավային բևեռներում հալվում է: Երբ դա տեղի է ունենում, աշխարհի տարբեր մասերում լինում են ջրհեղեղներ և շատ խոշոր փոթորիկներ: Ի՞նչ է պետք անել Պետք է տնտեսությունը արդիականացնել և վերափոխել։ Մեր տնտեսությունը պետք է ավելի կայուն դառնա: Դա նշանակում է, որ պետք է ավելի քիչ ածուխ, նավթ և գազ արդյունահանել: Պետք է ավելի շատ էներգիա ստանալ արևից, քամուց, ջրից և բիոզանգվածից: Բացի դրանից՝ էներգիան պետք է խնայել: Պետք է էկոլոգիական միջազգային կոնվենցիաների համաձայն տեխնոլոգիաները զարգացնել և աշխատատեղեր ստեղծել: Շրջակա միջավայրի պահպանմանը ուղղված տեխնոլոգիաները ապագայի շուկան են: Բոլոր արտադրանքները և մեթոդները, որոնցով հնարավոր է խնայել օգտակար հանածոները և շրջակա միջավայրը լուծումներ են առաջարկում ապագայի համար: Այն ձեռնարկություններում, որոնք մասնագիտանում են այդ ուղղությամբ, ստեղծվում են նոր աշխատատեղեր:, 103 Էկոլոգիական տեխնոլոգիաներ • Էլեկտրական ավտոմեքենաներ, որոնք ավելի երկար կշահագործվեն • Կուտակել արևային էներգիան • Կառուցել արագընթաց մայրուղիներ քամու էներգիան օգտագործելու համար • Նոր ձեռնարկություններ էկոլոգիայի հատվածում Երկարաժամկետ գնումներ: Մենք ևս՝ որպես սպառողներ, մեծ ազդեցություն կարող ենք ունենալ այս ամենի վրա: Այն, ինչ մենք գնում ենք կամ չենք գնում, թելադրում է, թե ինչ պիտի արտադրվի, կամ չարտադրվի: Մենք մեծ ազդեցություն ունենք մեր տնտեսության վրա ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ նաև սովորական կյանքում։ 7.4 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ 2008 թվականին խոշոր ֆինանսական ճգնաժամ սկսվեց ֆինանսական շուկայում: Ֆինանսական շուկա Տնտեսության մի մասն է, որտեղ ֆինանսական արտադրանքներ են վաճառվում, օրինակ՝ ապահովագրության պայմանագրեր, արժեթղթեր կամ վարկեր: Ֆինանսական շուկայում չեն վաճառվում առարկաներ կամ ծառայություններ, այլ գործարքներ են կատարվում զուտ փողի շուրջ: Շատ բանկեր մեծ ռիսկեր պարունակող գործարքներ էին կատարում: ԱՄՆ –ի խոշոր բանկերից մեկը նույնիսկ փլուզվեց: Շատ ուրիշ բանկեր նույնպես վտանգի տակ էին: Պետությունները փորձում էին փրկել բանկերը: Նրանք չէին ուզում, որ մեծ խուճապ առաջանա, երբ մարդիկ չեն կարողանա գումար ստանալ բանկոմատներից: Որպեսզի փրկեն բանկերը, պետությունները ստիպված էին մեծ պարտքեր անել: Օրինակ՝ Հունաստանի համար դա դարձավ շատ մեծ խնդիր: Պետությունների մեծ մասում տնտեսությունը ճգնաժամից հետո դեռ երկար ժամանակ վատ վիճակում էր: Շատ կարևոր է կանխել նման իրավիճակները ապագայում: 104 105 Ի՞նչ է պետք անել Սոցիալ-դեմոկրատիայի կողմնակիցները կարծում են, որ պետությունը պետք է ակտիվ ներգրավվի նոր ֆինանսական ճգնաժամերը կանխելու գործում: Նրանց կարծիքով՝ պետությունը ունի հետևյալ խնդիրները. • Խիստ կանոններ սահմանել բանկերի համար: Բանկերը պետք է ուժերը կենտրոնացնեն ձեռնարկություններին վարկեր տրամադրելու գործում, այլ ոչ թե, օրինակ, բորսաներում ինչ-որ սպեկուլյատիվ գործարքներ կատարելու վրա: • Հարկել սպեկուլյացիաները: Ով սպեկուլյատիվ գործարքներ է կատարում, պետք է ավելի բարձր հարկվի: Դա կօգնի պետություններին վերադարձնել ֆինանսական ճգնաժամի հետևանքով առաջացած պարտքերը: Բայց հարկերը փոխում են նաև սպեկուլյանտների վարքագիծը՝ նրանք այլևս շահագրգռված չեն մեծ գործարքներ կատարելու: Սպեկուլյացիաներ Դրամային գործարքներ են, որոնք գործում են մրցապայքարի պես: Գնվում է ինչ-որ բան այն հույսով, որ ապագայում դրա գինը կաճի: • Կանխել հարկվելու վախը: Որոշ ձեռնարկություններ և անհատներ հարկերից խուսափելու համար կիրառում են օրինական, ինչպես նաև անօրինական հնարքներ: Դրա դեմ պետությունը պետք է միահամուռ պայքարի: 106 7.5 ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ Տնտեսության համար բոլորովին նոր մարտահրավեր է թվայնացումը: Դա չի նշանակում, որ աշխատասենյակներում պետք է անպայման լինեն նոր համակարգիչներ: Թվայնացումը տնտեսության մեջ նշանակում է նաև. • ավելի շատ ռոբոտներ կիրառել ֆաբրիկաներում, • և ավելի շատ մարդիկ, որոնք կաշխատեն տնից։ Տնտեսության թվայնացումը առաջարկում է նոր հնարավորություններ: Օրինակ՝ վտանգավոր աշխատանքները կարող են կատարել ոչ թե մարդիկ, այլ բարդ ռոբոտները: Ով աշխատում է տնից, կարող է գոնե խնայել ժամանակը, որը ծախսվում է ճանապարհի վրա: Սակայն թվայնացումը առաջացնում է նաև խնդիրներ: Մարդիկ, որոնք աշխատելու են բարդ ռոբոտների հետ, պետք է նոր գիտելիքներ ստանան այդ ոլորտում: Որոշ մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքը: Նրանք, որոնք աշխատում են տնից, միայնակություն են զգում, քանի որ չեն հանդիպում իրենց գործընկերներին: Շատերը երկար ժամանակ չեն կարողանում կարգավորել իրենց աշխատաժամերը և տարանջատել աշխատանքն ու հանգիստը, դրա համար մշտապես սթրեսի մեջ են գտնվում: Նաև այս նոր խնդիրների վերաբերյալ սոցիալ-դեմոկրատիայի տնտեսական քաղաքականությունը պետք պատասխաններ մշակի: Այս պատասխանները հնարավոր չէ անմիջապես գտնել: Դրա համար լավ կլինի ունենալ ճանապարհային քարտեզ: 107 Սոցիալ-դեմոկրատիայի ճանապարհային քարտեզը պետք է կազմվի՝ ներառելով հիմնարար արժեքներ՝ ազատություն, արդարություն և համերաշխություն: Տնտեսական քաղաքականության ասպարեզում են հայտնվում նաև այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են զարգացումը, կայունությունը և սոցիալական հավասարությունը: Երբ այս նոր խնդիրներին վերաբերող հարցեր են ծագում, թե ինչպես են այդ արժեքները և սկզբունքները համապատասխանեցվում իրար, ապա լավ պատասխանները գտնվում են: 108 109 ԻՄԱՆԱ՞Լ ԱՎԵԼԻՆ Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ սոցիալ-դեմոկրատիայի մասին: Սոցիալ-դեմոկրատիայի ակադեմիան ունի զանազան առաջարկներ: Սոցիալ-դեմոկրատիա՝ պարզ և համառոտ Հասանելի, պրակտիկ, արագ.«Սոցիալ-դեմոկրատիա՝ պարզ և համառոտ» նոր գրքույկների մեջ խոսվում է հենց այդ մասին՝ ինը թեմաներ, ինը գրքեր, ինը դիտակետ: Կատարյալ մեկնարկ սոցիալդեմոկրատիայի մտքերի և գործերի մեջ: Սեմինարներ Բոլոր թեմաների վերաբերյալ Սոցիալ-դեմոկրատիայի Ակադեմիան սեմինարներ է առաջարկում ամբողջ Գերմանիայի տարածքում: Այստեղ կարելի է շփվել և մտքեր փոխանակել գիտնականների, քաղաքական և այլ հրավիրված գործիչների հետ: Մենք քննարկումներ ենք անցկացնում 8 մոդուլների շուրջ, թե ինչ է նշանակում սոցիալ-դեմոկրատիան 21-րդ դարում, և ինչպես է այն իրագործում հիմնարար արժեքները: Սոցիալ-դեմոկրատիայի Ակադեմիայի բոլոր առաջարկները հասանելի են նաև հեռահար: Դրանք կարելի է ներբեռնել հետևյալ հասցեից՝ FES Sociale-Demokratie: Ֆիլմեր Սոցիալ-դեմոկրատիայի Ակադեմիայի ուսումնական ֆիլմերը առաջարկում են արագ հայացք նետել տարբեր թեմաներին և մի քանի րոպեից սեփական հարցերը առաջադրել այդ թեմաներով: Տե՛ս www.fes-soziale-demokratie.de/filme.html 110 111 Սոցիալ-դեմոկրատիային վերաբերող գրքեր Այս գրքերը թեմաները ավելի մանրամասն քննելու հնարավորություններ են ընձեռում: Դրանք տեսականից գործնականին անցում կատարելու ուղիներ են առաջարկում: Աուդիոգրքեր Աուդիոգրքերը կառուցված են ընթերցանության համար նախատեսված գրքերի հիմքի վրա: Այս ֆորմատը թույլ է տալիս լսել և մտորել թեմայի մասին տանը, ճանապարհին և ամեն տեղ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Զարգացում, սոցիալական հավասարություն, կայունություն Ի՞նչ է նշանակում սոցիալական տնտեսություն։ Ո՞վ է ինչ-որ բան ուզում տնտեսական քաղաքականության մեջ և ինչո՞ւ։ Որքանո՞վ է մյուս երկրների հետ համեմատ սոցիալական շուկայական տնտեսությունը հաջողված Գերմանիայում։ Այս և մի շարք այլ հարցերի է պատասխանում Սոցիալ- դեմոկրատիա` պարզ և համառոտ շարքի 2-րդ մասը։ Պարզ, համառոտ և արագ։ Պարզ և համառոտ շարքում հասկանալի ու մատչելի լեզվով գրված կարճ տեքստերի միջոցով մենք անդրադառնում ենք քաղաքականության կարևոր թեմաներին։ 112