ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Շուշանիկ Հարությունյան Արեմ Մկրտչյան Սեպտեմբեր, 2021 Հետազոտությունը նպատակ ունի ուսումնասիրելու համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների կյանքում տեղի ունեցած սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ փոխակերպումներ: Հետազոտության դաշտային աշխատանքներն իրականցվել են Դիլիջան, Թումանյան, Վայք խոշորացված համայնքներում 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին: Ընդահնուր առմամբ իրակացվել է 28 հարցազրույց, որոնք ենթարկվել են ավանդական բովանդակային վերլուծության: Կախված համայնքներում ընդգրկված բնակավայրերի տարածական, ձևավորման, սոցիալ-պատմական զարգացման և բնակչության համակեցության առանձնահատկություններից համայնքների խոշորացման արդյունքում ձևավորվել են տարբեր սոցիալական, մշակութային, կառավարման պրակտիկաներ: ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ՀՀ-ում համայնքների խոշորացման ծրագրի առանձնահատկություններ Բովանդակություն ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ 2 1. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ 3 2. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 4 2.1 Կառավարման պրակտիկաների փոխակերպումների առանձնահատկություններ 4 2.2 Քաղաքացիական մասնակցության և ժողովրդավարության առանձնահատկություններ 5 2.3 Սոցիալ-մշակութային փոխակերպումների առանձնահատկություններ 7 2.4 Սոցիալ-հոգեբանական փոխակերպումների առանձնահատկություններ 8 2ю5 Սոցիալական փոխհարաբերությունների և առօրեականության կազմակերպման առանձնահատկություններ 8 ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ 10 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 11 ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ 12 1 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ Հետազոտության համատեքստը 2011 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց օրենքի նախագիծ համաձայն որի այն գյուղական և քաղաքային բնակավայրերը, որոնք ունեն հազարից ավելի քիչ բնակչություն, պետք է միավորվեն մեկ վարչատարածքային միավորի կազմում: Ըստ ծրագրի նախաձեռնողների, վարչատարածքային վերակազմակերպումը կօգներ մեծացնել տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի կազմակերպման արդյունավետությունը, կբարելավեր հանրային ծառայությունների մատուցաման որակը, կնպաստեր քաղաքական համակարգի ապակենտրոնացմանը և կխթաներ տեղական ժողովրդավարությունը 1 : Սակայն, գյուղը և քաղաքը ոչ միայն աշխարհագրական միավորումներ են, այլև ենթադրում են սոցիալական և մշակութային համակեցության տարբեր պրակտիկաներ: Այնուամենայնիվ, Հայաստանում խոշորացված համայնքներին առնչվող ուսումնասիրություններն հիմնականում անդրադառնում են կառվարչական և քաղաքական հարցերի ուսումնասիրությանը 2 : Հետևաբար, առօրեականությանը վերաբերվող հարցերը քիչ են ուսումնասիրված: Ուստի, հետազոտությունը նպատակ ունի ուսումնասիրելու համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների կյանքում տեղի ունեցած սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ փոխակերպումներ: 1 ՀՀ կառավարություն(2011): Համայնքների խոշորացման և միջհամայնքնային միավորումների ձևավորման հայեցակարգ: www.mtad.am/files/docs/782.pdf 2 Վարդանյան, Ե.(2016): Համայնքների խոշորացման հիմնախնդիրը ՀՀում: Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն, 2(20), էջ 36-47; Altunyan, K.(2021). Enlargment of communities in the local self-government system of the Republic of Armenia: Analysis of positive and negative outcomes. Yerevan: Artsakh publishing house: Scientific Artsakh, № 1(8); Vardanyan, A.(2014).Local government reform in Armenia: Challenges and and prospects for success. Yerevan: American University of Armenia. Retrieved from: https://dspace.aua.am/xmlui/bitstream/handle/123456789/606/ Arpine_Vardanyan.pdf Last accessed[2021, June, 20]. 2 ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1 ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ Գյուղը և քաղաքը սոցիալ-աշխարհագրական հաղորդակցական համակարգեր են, որոնք ենթադրում են մարդկանց միջև փոխհարաբերությունների տարբեր ձևեր, հետևաբար՝ տարբեր սոցիալական կարգեր: Քաղաքը և գյուղը սահմանող տեսությունները հաճախ կապում են քաղաքների առաջացումը արդյունաբերական հեղափոխության հետ, երբ ագրարային համայնքային հասարակությունից անցում կատարվեց ուրբանիզացված արդյունաբերական հասարակության 3 : թյան փլուզման հետևանքով, մյուս կողմից գյուղական և քաղաքային բնակավայրերի համատեղ կառավարման պրակտիկաները խոշորացված համայնքների կազմում ստեղծում են խառը իրականություն, ինչի ուսումնասիրությունը անհրաժեշտ է դառնում ոչ միայն հետխորհրդային հիբրիդ իրականության հասկացման տեսանկյունից, այլ նաև արդյունավետ կառավարման գործիքների մշակման: Գյուղական համայնքներում սոցիալական կապերն ավելի անձնականացված և էմոցիոնալ են, իսկ սոցիալական կարգավիճակը պայմանավորված է որոշակի խմբին պատկանելությամբ, մինչ քաղաքներում սոցիալական կապերին բնորոշ են ռացիոնալությունը, սոցիալական փոխազդեցությունների անդեմությունը և սոցիալական կարգավիճակի ձեռքբերովիությունը 4 : Գյուղերում սոցիալական կարգը հիմնվում է անդամների խմբային հավատալիքների, արժեքների ու գործառույթների նմանության վրա: Մինչդեռ քաղաքներին բնորոշ է օրգանական համերաշխությունը հետերոգեն անհատների միջև, և որքան շատ է բազմազանությունը քաղաքային միջավայրում, այնքան շատ են մարդիկ ձգտում միասնության և համագործակցության 5 : Սակայն անցումը ագրարային տիպի հասարակությունից դեպի արդյունաբերականացված ուրբան հասարակության միակողմանի գործընթաց չէ 6 : Մի կողմից արդյունաբերականացման և ապաարդյունաբերականացման գործընթացները Խորհրդային Միու3 Harding, A.& Blokland, T.(2014). Urban theory: A critical introduction to power, cities and urbanism in the 21st Century. London: Sage. pp. 7-10. 4 Toennies, F.(1957). Community and society: Gemeinschaft und Gesell schaft, by Ferdinand Toennies. Translated and edited by Charles P. Loo mis. East Lansing, Michigan: Michigan State University Press. 5 Durkheim, E.,& In Simpson, G.(1933). Émile Durkheim on the division of labor in society. New York: Macmillan. 6 Weber, M.(2015). Class, staende, parties in Weber’s Rationalism and Modern Society. Edited and translated by Tony Waters and Dagmar Waters. 3 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ 2 ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Համայնքների խոշորացման արդյունքում գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների կյանքում տեղի ունեցող սոցիալական, քաղաքական, մշակութային փոխակերպումները հասկանալու նպատակով իրականացվել է որակական հետազոտություն: Տեղեկատվության հավաքագրման համար կիրառվել է խորին հարցազրույցի մեթոդը: • Առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ են իրականացվել խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ՝ հասկանալու խոշորացման ծրագրի ազդեցությունը կառավարման համակարգի վրա: Հարցմանը մասնակցել են պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող փորձագետներ: Իրականացվել է տասներկու հարցազրույց, կիրառվել է նպատակային ընտրանք: • Բնակիչների հետ խորին հարցազրույցներ են իրականացվել ուսումնասիրելու նրանց կենսափորձի առանձնահատկությունները խոշորացման ծրագրի հետևանքով: Հարցվողներն ընտրվել են ձնակույտի մեթոդով: Իրականացվել է տասնվեց հարցազրույց, որից ութը գյուղական համայնքներում, ութը՝ քաղաքներում: Հետազոտության դաշտային աշխատանքներն իրականացվել են Դիլիջան, Թումանյան, Վայք խոշորացված համայնքներում 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին: Ընդհանուր առմամբ իրականացվել է 28 հարցազրույց, որոնք ենթարկվել են ավանդական բովանդակային վերլուծության: Հետազոտությունն իրականացվել է անանուն և խիստ պահպանվել են մասնակիցների անձնական տվյալների գաղտնիությունը: Կառավարման պրակտիկաների փոխակերպումների առանձնահատկություններ Կառավարման համակարգի չափը թե՛ բնակչության քանակի, թե՛ տարածքի տեսանկյունից և ժողովրդավարությանն առնչվող շատ փոփոխականներ փոխկապակցված են: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեծ համայնքներն ավելի էֆեկտիվ են հանրային ծառայություններ մատուցում 7 , սակայն փոքր համայնքները համարվում են ավելի ժողովրդավար 8 : Չնայած ուսումնասիրողներից շատերը կարծում են, որ այս հակադրությունը չափազանցված է, կան որոշակի կապեր համայնքի չափի և ժողովրդավարությանն առնչվող տարբեր փոփոխականների միջև, ինչպես օրինակ ընտրություններին մասնակցության արդյունքները, քաղաքացիների մասնակցությունը համայնքային կյանքին և այլն 9 : Այնուամենայնիվ, հետազոտության արդյունքերը ցույց են տալիս, որ համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում բնակիչների կյանքում մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Նույն վիճակն է, չկա փոփոխություն, ոչ մի լավ բան էլ չկա և էֆֆեկտիվ չէ: Չկա բարելավում, միայն խնդիրներ: Թղթաբանության համար… օրինակ՝ իմ ընտանիքի համար եմ ասում. ես գրեթե ոչ մի լավ բան չեմ տեսնում: Միգուցե ղեկավարությունը փոխվի ավելի լավանա, կառավարումը նորմալ չի, չգիտեմ՝ ով կգա, ինչ կանի դա էլ աստված գիտի. եթե մարդիկ խիղճ ունենան, ուզենան կանեն: Դիլիջան, բնակիչ Հիմա չի կառավարվում. մի տեղից է՝ Դիլիջանից, այստեղ համայնքի ղեկավարը նշանակված անձ է էլի, 7 Newton, K.(1982). Is small really so beautiful? Is big so ugly? Size, effectiveness and democracy in local government? Political Studies, 30(2):190–206; Ehrenhalt, A.(1995). The mystique of government“close to the people”. Governing, August, 6–7. 8 Leemans, A. 9(1970). Changing patterns of local governments. The Hague: International Union of Local Authorities. 9 Denters, B.(2002). Size and political trust: Evidence from Denmark, the Netherlands, Norway, and the United Kingdom. Environment and Planning C: Government and Policy, 20(6):793–812; Ladner, A.(2002). Size and direct democracy at the local level: The case of Switzerland. En vironment and Planning C: Government and Policy, 20(6):813–828; Co pus, C.(2006). British local government: A Case for a new constitutional settlement. Public Policy and Administration, 21(4):4–21. 4 ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ կառավարման ձևի էֆֆեկտիվություն չկա: Այս պահին ես բարելավումներ չեմ սպասում, գնալով վատանում է: Թեղուտ, բնակիչ Հիմնական փոփոխություններ էլ չկան: Չկան բարելավումներ, բոլորը մտածում են անընդհատ դուրս գալու, գնալու, ձգտում են դրսում լինել: Թումանյան, բնակիչ ծառայությունների մատուցմանը 10 , գյուղական համայնքների բնակիչները սկսել են չվճարել հարկերը, քանի որ սկսել են ավելի քիչ վստահել, որ համայնքային կենտրոններում իրականացվող փոփոխությունները որևէ ազդեցություն կարող են ունենալ անմիջականորեն իրենց կամ համայնքային կյանքի կազմակերպման վրա: Գյուղական համայնքների աշխարհագրական կտրվածությունը քաղաքային կենտրոններից խոշորացված համայնքներում խոչընդոտ է դառնում բնակիչների՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղոդակցության գործընթացում: Ավելին, հանրային տրանսպորտի թերի աշխատանքի պայմաններում աշխարհագրական կտրվածությունն ու մեկուսացումը ավելի խնդրահարույց են դառնում: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները նույնպես նշում են, որ հեռավորության պայմաններում որոշ համայնքներ դուրս են մնում վերահսկողությունից: Այս խնդիրը հատկապես ընդգծված է Թումանյան խոշորացված համայնքում: Մինչդեռ Վայք խոշորացված համայնքում էլեկտրոնային կառավարումը նպաստել է կառավարության և բնակիչների միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը: Քաղաքացիական մասնակցության և ժողովրդավարության առանձնահատկություններ Խոշորացված համայնքներում քաղաքի ղեկավարը, ինչպես նաև ավագանին ձևավորվում են ուղղակի ընտրությունների միջոցով, և չկա յուրաքանչյուր բնակավայրից ներկայացուցիչների քվոտա տեղական ինքնակառավարման մարմիններում: Սա նշանակում է, որ քաղաքային կենտրոնները, որոնք ունեն ավելի մեծ բնակչություն, ընտրում են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների իրենց համայնքներից: Ուստի, փոքր գյուղական համայնքները պակաս ներկայացված են տեղական ինքնակառավարման մարմիններում: Դիլիջան խոշորացված համայնքում գյուղական բնակավայրերը համեմատաբար ավելի ներկայացված են և ակտիվ են մասնակցում համայնքի կյանքին: Հեռավորության խնդիր կա, մարդը պետք է իջնի մի կտոր թղթի համար հասնի Թումանյանի քաղաքապետարան, 6 կմ ճանապարհ ոտքով գա, որովհետև տրանսպորտը չի շահագործվում նորմալ, և մեքենայի հնարավորություն չունի: Թումանյան, բնակիչ Որպես խնդիր կարող ենք նշել հեռավորությունը: Պետք է նշել նաև, որ հեռավոր համայնքները դժվար է վերահսկել, նրանք մի քիչ վերահսկողությունից դուրս են մնում, չնայած պարբերաբար այցելություն կատարում ենք, բայց հիմնականում այն պատասխանատվությունը, որը կենտրոնի աշխատողն է զգում այդ բնակավայրի աշխատողները մի քիչ աչքաթող են լինում: Թումանյան, ՏԻՄ ներկայացուցիչ Նախկինում ավելի լավ էր, որ տեղում էիր լուծում քո գյուղի հարցերը, ամեն դեպքում տեղում հարցեր լուծելը ավելի արդյունավետ է. դե ոնց որ ասած ամեն մարդ իր համար էր մտածում, ամեն գյուղ իր համար էր մտածում, հիմա խոշորացվածը սրա համար պիտի մտածի, նրա համար մտածի, որքան համայնք ունի բոլորի համար մտածի: Ազատեկ, ՏԻՄ ներկայացուցիչ Մյուս կողմից տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների միջև հաղորդակցության ոչ արդյունավետ լինելը նպաստել է բնակիչների՝ կառավարության ներկայացուցիչների նկատմամբ վստահության անկմանը: Սակայն, այս համայնքում հաճախ առաջանում են կոնֆլիկտներ քաղաքային և գյուղական բնակչության միջև քաղաքական որոշումներ կայացնելիս՝ կապված գյուղական և քաղաքային կենսակերպի հետ: Օրինակ՝ գյուղերը ցանկանում են համայնքի բյուջեն ծախսել գյուղատնտեսության զարգացման համար, մինչդեռ քաղաքում՝ ծառայությունների մատուցման: Դիլիջանում մի քիչ ավելի պասիվ են, այստեղ ավելի շուտ թաղամասային մակարդակով են մասնակցություն ունենում, միևնույն է, գյուղերում ավելի ուժեղ են այդ հարցերում, ավելի ակտիվ են: Կարելի է ասել, որ որոշումների վրա գյուղական լոբբինգը ավելի մեծ ազդեցություն ունի, քան քաղաքայինը: Հաղարծին համայնքը ավելի ակտիվ է: Նույնիսկ հիմա Հաղարծին համայնքի բնակչությունը կարող է ավելի շատ բողոքարկի, կարող է ավելի շատ ինչ-որ հարցերի շուրջ խոսի, հարցեր բարձրաձայնի, քան Դիլիջան քաղաքի բնակիչը: Դիլիջան, ՏԻՄ ներկայացուցիչ Կան մարդիկ, ովքեր իրենց կարծիքը հայտնում են ղեկավարությանը, ըստ որի ղեկավարությունն էլ կընտրի՝ համաձա՞յն են, թե՝ համաձայն չեն: Հնարավոր է բնակիչները ազդեցություն ունենան, եթե համաձայն չլինեն ղեկավարության որոշման հետ: Չեմ տեսել, որ նման դեպքեր եղել են, բայց կարծում եմ, որ նման դեպքեր կարող են լինել: Հաղարծին, բնակիչ Չնայած համայնքների խոշորացման ծրագրի հայեցակարգում նշվում է, որ հարկերի կենտրոնացումը, կնպաստի ավելի արդյունավետ հանրային 10 Տե՛ս ՀՀ Կառավարություն(2011): Համայնքների խոշորացման և միջհամայնքնային միավորումների ձևավորման հայեցակարգ: http:// www.mtad.am/files/docs/782.pdf 5 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ Թումանյան խոշորացված համայնքում բնակչության մասնակցությունը թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում ցածր է, և բնակիչները պակաս հետաքրքրված են համայնքային որոշումների կայացմամբ: Չնայած բնակիչները նշում են, որ մասնակցում են կառավարման գործընթացներին, սակայն ցածր է վստահությունը այն բանի նկատմամբ, որ կարող են համայնքային կյանքում ինչ-որ բան փոխել, ազդել տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա: Մինչ խոշորացումը մեր համայնքը՝ Քարինջ համայնքը, մեր բնակիչները շատ արդյունավետ ազդեցություն էին ունենում որոշումների կայացման գործընթացի վրա, նրանց խոսքը լսելի էր, ի տարբերություն ներկա ժամանակի համար, բայց դա և՛ սուբեկտիվ է, և՛ օբեկիվ է: Այսինքն, մեծ հաշվով մարդիկ չեն էլ մասնակցում, որը իր պատճառն ունի. մասնակցում են՝ նրանց չեն էլ լսում, որ մասնակցեն, արդյունքում չկա հետաքրքրվածություն մասնակցելու: Մյուս կողմից էլ համայնքապետարանն է, որ շատ շահագրգռված չի նրանց լսելու, նրանց կարծիքը: Կան մասնակցողներ, բայց շատ քիչ տոկոս է հիմա, բայց նախկինում մասնակցութունը շատ ուժեղ էր: Օրինակ՝ եթե համայնքապետը ինչ-որ որոշում կայացնի, օրենքով բնակիչները չեն կարող անմիջական ազդել, փոխարենը միշտ էլ կարող են հարցը տանել ավագանու նիստ, և ավագանին կարող է այնպես անել, որ համայնքապետը իր որոշումը հետ կանչի, բայց ընդհանուր առմամբ կարող են ազդել… բայց ես քիչ դեպք կարող եմ հիշել, որ նման դեպք եղել է: Քարինջ, բնակիչ Մեծամասամբ բնակիչներին այդքան էլ չի հետաքրքրում: Աշխատում ենք, հայտարարությունները փակցվում են՝ հանրային քննարկման օրենքով սահմանված կարգով տեղադրվում է կայքում: Ե՛վ գյուղական բնակավայրում է կատարվում այդ քննարկումները, և՛ կենտրոնում է քննարկվում, բայց միշտ էլ մասնակցությունը շատ քիչ է. մարդիկ իրենց անասնապահությամբ, իրենց գործերով են զբաղված: Թումանյան, ՏԻՄ ներկայացուցիչ Գյուղական և քաղաքային բնակավայրերից հավասարաչափ ներկայացվածության բացակայությունը տեղական ինքնակառավարման մարմիններում խնդիրներ է առաջացրել նաև Վայք խոշորացված համայնքում՝ կապված Ազատեկ գյուղի հանքի շահագործման հետ: Գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը, քանի որ հանքի շահագործման պայմաններում դժվար կլինի ապրել գյուղում: Սակայն, Վայքի համայնքապետարանը ավելի հակված էր հանքի շահագործմանը, քանի որ համայնքի համար տնտեսապես շահավետ է հանքի շահագործումը: Այնուամենայնիվ, փոքր համայնքների ձայնը մնում է ոչ որոշիչ տեղական ինքնակառավարման մարմիններում՝ ոչ բավարար ներկայացվածության հետևանքով: Գյուղական համայնքի բնակիչների ազդեցությունը ավելի քիչ է քան քաղաքի, որովհետև գյուղից երկու հոգի են ներկայացվում ավագանիում: Ազատեկ, բնակիչ …այս պահի դրությամբ Ազատեկ գյուղի նկատմամբ շատ հանքային ախորժակներ կան, որովհետև դիմացի սարերը ոսկեբեր սարեր են… և ստացվում է տեղական իշխանություններին այդ պարագայում բնակիչներին համոզել, որ.«եկեք համաձայնեք, որ շահագործեն այն հեռանկարով, թե իբր կունենան աշխատանք», բայց դա շատ ապուշ աշխատատեղ է, շատ դաժան աշխատատեղ է, ստրուկի աշխատանք՝ ուրանի փոշիով և այլն: Բացի դա մոտիկ է Վայք քաղաքին, և այդ հանքերի շահագործման դեպքում քաղաքը կարող է էվակուացիայի խնդրի առաջ կանգնի, որովհետև այստեղ այլևս ապրել հնարավոր չի լինի և՛ ճառագայթման և՛ փոշիի պատճառով: Վայք, բնակիչ Մեխանիզմներ չկան, որ գոնե այդ քիչ քանակի բնակիչների ձայնը լսելի լինի: Օրինակ՝ հենց նույն հանքերի հետ կապված ստորագրահավաք անցկացրեցինք և բավարար թվով ստորագրություններ հավաքեցինք, որ համայնքի ավագանին կարող էր, հաշվի առնելով ստորագրահավաքի արդյունքները, մերժել, հետաձգել հանքի շահագործման հետ կապված հարցերը, մի քիչ լրացուցիչ բավարար հիմնավորումներ հավաքեր, բայց իրենք անտեսեցին այդ արդյունքները և թույլ տվեցին սկսել գործընթացը: Ազատեկ, բնակիչ …կոնկրետ Ազատեկում մի կին շատ լավ ելույթ ունեցավ…. բայց ուզում եմ ասեմ՝ արդյունքում ձայնը լսելի չեղավ, որոշումների վրա չազդեց, համայնքապետարանը ոնց հարմար գտավ կամ ոնց բանակցեց հանքայինների հետ, ինչ փոխշահավետ գործարք արեցին և արդյունքում թույլատրեցին, որ նրանք սկսեն հանքի շահագործման գործընթացը: Որ ասեմ կան մեխանիզմներ, որ համայնքի ձայնը լսելի է՝ առաջին հերթին մեխանիզմներ չկան, երկրորդ հերթին՝ ձայնը լսող չկա, երրորդ հերթին՝ չկա պատժամիջոց, թե ինչու չլսեցիք համայնքի ձայնը: Վայք, բնակիչ Այսպիսով, բնակիչների մասնակցության ձևերը և քաղաքական ազդեցությունը տարբերվում են Դիլիջան, Թումանյան և Վայք խոշորացված համայնքներում: Դիլիջանում գյուղական համայնքների բնակիչները սկսել են ավելի շատ մասնակցել համայնքի կյանքին խոշորացումից հետո, մինչդեռ Թումանյան համայնքում, չնայած համայնքների խոշորացման արդյունքում գյուղական համայնքներում մասամբ բարելավվել է ծառայությունների մատուցման որակը, սակայն գյուղական համայնքների բնակիչները պակաս հետաքրքրված են դարձել կառավարման խնդիներով: Ինչ վերաբերվում է Վայք համայնքին, ապա չնայած գյուղական համայնքների բնակիչները փորձում են մասնակցել համայնքային որոշումների կայացմանը, սակայն քիչ հավատացած են, որ կարող են ազդել որոշումների կայացման գործընթացի վրա: Խորին հարցազրույցների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ եթե բնակիչները խնդիրներ կամ մտահոգություններ են ունենում, ապա փորձում են միայնակ լուծել, այլ ոչ թե համայնքային խմբերի միջոցով ազդել որոշումների կայացման վրա: 6 ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սա նշանակում է, որ խոշորացված համայնքների բնակիչներին նաև չի հաջողվել ձևավորել սոցիալական կապիտալ գյուղական և քաղաքային բնակավայրերի բնակիչների միջև: Սոցիալ-մշակութային փոխակերպումների առանձնահատկություններ Հանրային տարածքները անհատական և խմբային առօրյա պրակտիկաների, սոցիալական ընկալումների, հիշողության և խմբային ինքնության ձևավորման տարածություններ են: Սրանք սոցիալական տարածություններ են, որոնք մարդիկ ձևավորում են հիմնվելով իրենց առօրյա պրակտիկաների, հոգեբանական տարբեր կարիքների վրա: Սրանք նաև տարածություններ են հանրային ներկայացման, որտեղ էլ ձևավորվում է համայնքի ինքնությունը, տեղի է ունենում մարդկանց միջև հաղորդակցություն, ձևավորվում է սոցիալական կարգը 11 : Հանրային տարածքները նաև սոցիալական ուսուցման վայրեր են, որոնք օգնում են մարդկանց հասկանալ բազմազանությունը, հասկանալ, թե ովքեր են իրենց համայնքի անդամները, և սա ստեղծում է սոցիալական համերաշխություն և վստահություն 12 : Այստեղ մարդիկ կտրվում են իրենցից և սկսում գիտակցել ուրիշին, ինչն էլ ստեղծում է ընդհանուր խմբային պատկանելության գիտակցություն: Հանրային տարածությունների բացակայությունը, հետևաբար նաև համայնքային տարբեր խմբերի չներկայացվածությունը և հաղորդակցության բացակայությունը, նպաստում է իրար նկատմամբ անվստահության ձևավորմանը, հետևաբար, ընդհանուր ինքնության, համայնքին պատկանելության զգացման թույլ գիտակցությանը: Ուստի, համայնքային կենտրոնների, մշակութային տների և այլ հանրային տարածքների բացակայության հետևանքով խոշորացված համայնքների բնակիչների միջև չեն ձևավորվել սոցիալական կապեր: Ես դա եմ ասում, դրա համար էլ չկան մեխանիզմներ, մի հատ միջոցառում հանրային չկա, որ բոլոր գյուղացիներից ներկայացուցիչներ հավաքվեն իրար հետ և ճանաչեն իրար, որ համարենք մենք մի համայնքի բնակիչ ենք այսուհետ՝ պահպանելով մեր յուրահատկությունը, բայց նաև զգանք մեզ ընդհանուր, այ դրա վերաբերյալ էլ ո՛չ օրենքով ստեղծող մեխանիզմ կա, ո՛չ համայնքային մակարդակում ստեղծող նախաձեռնություններ կան, որ այդ խնդիրը լուծեն, և համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչները միավորվեն և զգան իրենց մեկ համայնքի անդամ… դա չկա: Վայք, բնակիչ …համայնքում հանրային կյանք չկա: Մի համայնքում ապրող մարդիկ իրար չեն ճանաչում. ասենք ուսուցիչները մյուս ուսուցիչներին չեն ճանաչում, գյուղացիները իրար չեն ճանաչում, որ փորձ փոխանակեն կանայք իրար չեն…. իրենց ռեսուրսները չեն ճանաչում, իրար չեն կարող օգնել, ներգրավված չեն միասնական ինչ-որ հարթակներում, չնայած նույն համայնքում են: Մեծ հաշվով մարդկանց կյանքում ոչ մի էական բան չի փոխվել, բացի անունից, որ իրենք ոչ թե Ազատեկ համայնքի բնակիչ են, այլ Վայք համայնքի: Ազատեկ, բնակիչ Ընդհանուր ինքնության բացակայությունը տարածական ենթակառուցվածքների, հետևաբար դրանցով պայմանավորված սոցիալական պրակտիկաների բացակայության արդյունք է: Մարդիկ համագործակցում են, օգտագործում են իրենց սոցիալական կապերը, որպեսզի ձեռք բերեն որոշակի հանրային բարիքներ, որոնք էլ կօգնեն նրանց իրագործել որոշակի նպատակներ 13 : Մարդիկ կարող են նպատակադրված ձեռք բերել սոցիալական կապեր, սակայն հաճախ դրանց ձևավորումը կապված է հաղորդակցության պրակտիկաների համատեքստից: Օրինակ՝ չնայած Հաղարծին գյուղը Դիլիջան խոշորացված համայնքի մաս է, սակայն բնակիչները իրենց պրակտիկաներով ավելի կապված են Իջևանին, քան Դիլիջանին։ Երիտասարդները Իջևանում են գնում համալսարան, շատերն աշխատում են Իջևանի կարի ֆաբրիկայում և այլն: Ուստի, Դիլիջանի գյուղերում ապրող մարդիկ ավելի կապված են Իջևանին, քան Դիլիջանին: Այսպիսով, տեղի հետ կապվածության բացակայությունը տարածական արդյունք է. մի կողմից հանրային տեղերի բացակայության, մյուս կողմից՝ տրանսպորտային ենթակառուցվածքների: … Դիլիջան քաղաքը շատ հանգիստ է, որպես այդպիսին՝ ժամանցային վայրերը շատ քիչ են: Երևի թե նման ժամանցային վայրերը շատանան, ինձ թվում է, գյուղական համայնքի երիտասարդությունը կսկսի օգտվել: Օրինակ, Հովք համայնքից և Գոշից գնում են Իջևան, այնտեղ էլ համալսարան են սովորում, բնականաբար, Իջևանին որպես կենտրոն ընդունում են, իսկ Դիլիջանին այդքան էլ ուշադրություն չեն դարձնում: Դիլիջան, բնակիչ Իջևանում բացվել է կարի ֆաբրիկա, գնում են Իջևանում են աշխատում, Դիլիջանում հյուրատներում են աշխատում միշտ էլ աշխատել են,«Մոնթեն» է բացվել այնտեղ են աշխատում: Խոշորացման հետ կապ չունի միշտ էլ հյուրատան աշխատողը իր գործն է ունեցել, «Մոնթեի» աշխատողը՝ ի գործը: Հաղարծին, բնակիչ 11 Tonnelat, S.(2010). The sociology of urban public spaces. Paris: At lantis Press.p.3-4. Retrieved from: www.academia.edu/313641/The_Sociology_of_Urban_Public_Spaces. Last accessed[2021, June, 10]. 12 Goffman, E.(1963).Behavior in public places: notes on the social or ganization of gatherings.NY: The free press.pp. 33-64. Retrieved from: https://ru.scribd.com/document/358398785/Erving-Goffman-Behavi or-in-Public-Places-PDF. Last accessed[2021, June, 20]. 13 Bourdieu, P.(1990).The logic of practice. Standford: Standford Uni versity Press. 7 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ Սոցիալ-հոգեբանական փոխակերպումների առանձնահատկություններ Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում նոր ստեղծված համայնքներում չեն ձևավորվել ընդհանուր համայնքին պատկանելության զգացում: Գյուղական համայնքներում ապրողները չեն համարում իրենց նոր ձևավորված համայնքի բնակիչ: Հաճախ նաև թույլ է կապը համայնքային կենտրոնների հետ թե՛ առօրյա պրակտիկաների թե՛ ինքնության ձևակերպման տեսանկյունից: Գյուղական համայնքներում ապրող բնակիչների շրջանում ձևավորվել են նաև անտեսված, խտրականացված լինելու զգացում: …նախ մյուս համայնքների մոտ կոմպլեքս է առաջանում, որ ինչի մենք գյուղ ինքն էլ՝ քաղաք, բայց ինչի ինքը դառնա կենտրոն: Կա այդ վիրավորվածությունը և մտավախությունը նախկին համայնքների, որ խոշորանալով կորցնում են իրենց ինքնությունը և իրենց անունը չի հնչում որպես բնակավայր: Վայք, բնակիչ …ու մնացել ենք անտեսված: Այո, ու այդ կարծիքը բոլորն էլ կկիսեն, որ անտեսված է գյուղի բնակիչը: Կցանկանայի համագործակցությունը սերտ լինի և տարանջատումը չլիներ՝ դու գյուղացի ես, դու քաղաքացի ես: Հաղարծին, ՏԻՄ ներկայացուցիչ Գյուղացիները, որքանով ես շփվել եմ, հասկացել եմ, որ ավելի միասնական են, գյուղի ժողովուրդը մի տեսակ քաղաքի ժողովրդին չի սիրում, անկեղծ եմ ասում: Տարաձայնություններ ամեն դեպքում կան: Դիլիջան, բնակիչ Ծրագրի իրականացման նախնական փուլերում բնակիչների մոտ նաև ձևավորվել են սոցիալական բարձր սպասումներ՝ կապված ծրագրի արդյունքների հետ: Բնակիչներից շատերը ակնկալում էին, որ ծրագրի արդյունքում սպասվում են տնտեսական զարգացում և աշխատատեղերի ստեղծում: Սակայն ո՛չ իրենց առօրյայում, ո՛չ համայնքի կյանքում չեն զգում փոփոխություններ: Հաճախ քաղաքային և գյուղական բնակավայրերի բնակիչների միջև կան հայելային պատկերացումներ. քաղաքներում մարդիկ գանգատվում են, որ իրենց ֆինանսական ռեսուրսները տրամադրում են գյուղերին, իսկ գյուղական համայնքներում մարդիկ կարծում են, որ իրենց հատկացված դրամաշնորհային ծրագրերը միջազգային կազմակերպությունների կողմից չեն ծախսվում իրենց համայնքներում: Ուստի, սոցիալական սպասումների չիրականացումը հանգեցնում է անվստահության իրար, տեղական ինքնակառավարման մարմինների և ծրագրի նկատմամբ: Բնակիչները մտածում էին, որ խոշորացումը մի կախարդական փայտիկ է, որ կարող է միանգամից բնակչության վիճակը լավանա, բայց ամեն ինչի համար որոշ ժամանակ է պետք, և չգիտեմ մի կայծ է պետք, որ ինչ-որ մի գործողություն սկսվի: Վայք, ՏԻՄ ներկայացուցիչ Եղել են դեպքեր համայնքային աշխատանքների հետ կապված ազատեկցիները ասում են.«ինչու՞ մեր գույքը վաճառեցին, ու մենք չտեսանք՝ ուր է այդ փողը, ինչի՞ մեր գյուղի վրա դա չծախսվեց»: Քաղաքապետը ասում է. «ինչ-որ պարտք ենք փակել»,«ինձ պետք է որ դու ինչ-որ պարտք ես ունեցել այդ պարտքը տարել փակել ես իմ գյուղի գոմը վաճառելու հաշվին», դե ինքն էլ ասում է. «հա, մենք մի համայնք ենք», Վայքն էլ.«բա իմ օգուտը, որ միացել եմ Վայք համայնքին ո՞րն է»… այդ տեսակետը իրենք ունեն՝ անհավասարության զգացողության: Վայք, բնակիչ Մի կողմից տրանսպորտի թերի աշխատանքի պայմաններում քաղաքային կենտրոններում գտնվող հանրային բարիքները հասանելի չեն դառնում գյուղերի բնակիչներին: Մյուս կողմից քաղաքային կենտրոնների բնակիչները կապված չեն գյուղական համայնքների հետ: Հաճախ գյուղական համայնքների բնակիչների մարդկային ռեսուրսները բավարար չեն գյուղական համայնքներում գտնվող կրթական հաստատությունների կարիքների բավարարմանը, և ուսուցիչները, ովքեր ապրում են քաղաքային կենտրոններում, բայց աշխատում են գյուղական բնակավայրերում, դժվարություններ ունեն քաղաքից գյուղ տեղաշարժվելու: Ուստի սա կարող է նպաստել քաղաքային կենտրոններում բնակվող որակավորված մասնագետների գյուղերում աշխատելու ցանկության կորստի, ինչը կարող է հանգեցնել կրթության անհավասար պայմանների ստեղծմանը և խտրականացված լինելու զգացմանը գյուղական և քաղաքային բնակավայրերի բնակիչների միջև: …ունենք դասատուներ, ովքեր քաղաքից են գալիս գյուղ, գյուղում աշխատում են, ճանապարհածախս է, տրանսպորտ է. այդ ամենը ինչը մի քիչ խնդիրներ է առաջացնում տվյալ դասատուների հետ: Երբեմն ասում են՝ տրանսպորտի խնդիր է այստեղից այնտեղ չենք կարող ամեն օր գնանք-գանք… Հաղարծին, բանկիչ Այսպիսով, խոշորացման ծրագրի արդյունքում բնակիչների մոտ նկատվում են սոցիալ-հոգեբանական կարիքների ֆրուստրացիա և հիասթափություն: Մասնավորապես, փոքր գյուղական համայնքների բնակիչները իրենց ավելի խտրականացված և մեկուսացված են զգում: Սոցիալական փոխհարաբերությունների և առօրեականության կազմակերպման առանձնահատկություններ Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում տեղի են ունեցել սոցիալ-մշակութային փոխակերպումներ մարդկանց ներհամայնքային փոխհարաբերություններում, առօրյայի և զբաղվածության կազմակերպման պրակտիկաներում: Այնուամենայնիվ, այս փոփոխությունները որակապես և քանակապես տարբերվում են Դիլիջան, Թումանյան և Վայք համայնքներում: Դիլիջան համայնքում կառավարման համակարգը և մարդկանց ու իշխանության հարաբերությունները սկսել են 8 ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ պակաս անձնավորված դառնալ և պակաս կապված տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների անձնական որակների հետ: Նախկինում, եթե ծանոթ-բարեկամ կապերը աշխատում էին, գյուղապետը ինչ-որ կերպ կարողանում էր այդ հարցը կարգավորի, իսկ հիմա Դիլիջանում կան ընտրված աշխատողներ, որոնք իրականացնում են իրենց առաքելությունը և, բնականաբար, իրենք պետք է օրենքով աշխատեն, իսկ բնակչությունը չի սիրում օրենքով աշխատողներին: Միշտ դժգոհությունը եղել է այս պրոցեսում: Դիլիջան, ՏԻՄ ներկայացուցիչ Մյուս կողմից Դիլիջան համայնքում փոփոխություններ են տեղի ունեցել մարդկանց զբաղվածության կազմակերպման պրակտիկաներում: Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է, ինչը իր ազդեցությունն է թողել նաև գյուղական համայնքների բնակիչների զբաղվածության կազմակերպման պրակտիկաների վրա: Դիլիջան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերը գյուղատնտեսությունից սկսում են անցում կատարել սպասարկման ոլորտի: Օրինակ՝ նախկինում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ սկսել են դառնալ համայնքապետարանների աշխատակիցներ, զբաղվել զբոսաշրջությանն առնչվող աշխատանքներով և այլն: Միևնույն ժամանակ համալրվել է կենտրոնի քաղաքապետարանի աշխատակազմը՝ գյուղերի գյուղապետարանի հաշվին: Մենք որպես այդպես նոր համալրում չենք ունեցել: Ենթադրենք գյուղում աշխատողը, ով զբաղվել է հողագործության հարցերով, հիմա դարձել է քաղաքապետարանի աշխատակից: Դիլիջան, ՏԻՄ ներկայացուցիչ նպաստել են քաղաքային կենսակերպին բնորոշ սոցիալական պրակտիկաների հետընթացին: Որոշ դեպքերում մարդիկ սկսել են նորից զբաղվել գյուղատնտեսությամբ՝ աշխատատեղերի բացակայության պայմաններում: Միաժամանակ, ոչ ֆորմալ հարաբերություններ են ձևավորվել համայնքի բնակիչների միջև: Մարդիկ սկսել են անձնական հարաբերությունների միջոցով խնդիրներ լուծել, ինչպես բնորոշ է գյուղական համայնքներին: Փոփոխությունները գյուղում են նկատելի և քաղաքում դեռևս չի փոփոխվել ոչինիչ: Հնարավոր է ապագայում փոփոխություններ լինեն, լավատեսորեն նայենք, որ անպայման քաղաքն էլ պետք է ավելի զարգանա: Քաղաքում փոփոխություն չի եղել, ոնց կար այդպես էլ կա. առայժմ դեռ գյուղերի վրա ենք աշխատում: Թումանյան, ՏԻՄ ներկայացուցիչ …էլի կրկնվեմ, որ գյուղերն են շահել, արդյունքները տեսանելի են գյուղերում. ջրագծեր են կառուցվել, նախակրթարաններ են կառուցվել գյուղական բնակավայրերում, լուսավորություն է անցկացվել: Գյուղեր են եղել, որ ընդհանրապես չեն ունեցել լուսավորություն, սար տանող ճանապարհներն են ժամանակ առ ժամանակ, տարվա ընթացքում վերանորոգվել. իրենց խնդիրները, կարելի է ասել, լուծվել են: Թումանյան, բնակիչ Անցած տարի նկատում էի, որ շատ հողամասեր մշակում էին, իսկ հիմա չեն մշակում: Անկեղծ ասած, այստեղի մարդիկ գնում են Երևան աշխատելու՝ իրենց հողը թողած: Հաղարծին, բնակիչ Խոշորացված համայնքներում ընդհանուր համայնքի բյուջեն ձևավորվում է բնակիչների վճարած հարկերից 14 : Ուստի, Թումանյան խոշորացված համայնքում գյուղերը տնտեսապես ավելի բարենպաստ դիրքում են հայտնվել, քանի որ համեմատած գյուղական բնակավայրերի՝ քաղաքային կենտրոններում ավելի մեծ թվով մարդիկ են բնակվում: Խոշորացումից հետո բարելավվել է ծառայությունների մատուցման որակը Թումանյան քաղաքի բյուջեի հաշվին, մինչդեռ քաղաքը սկսել է իր ֆինանսական ռեսուրսները մասամբ տրամադրել գյուղական բնակավայրերին: Մի կողմից Խորհրդային Միության փլուզմից հետո գործարանների փակման հետանքով ապաարդյունաբերականացման գործընթացները, մյուս կողմից համայնքների խոշորցաման ծրագրի հետևանքով ֆինանսական ռեսուրսների տրամադրումը գյուղերին, 14 Տե՛ս ՀՀ կառավարություն(2011): Համայնքների խոշորացման և միջհամայնքնային միավորումների ձևավորման հայեցակարգ: www.mtad.am/files/docs/782.pdf 9 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների կյանքում տեղի ունեցած փոխակերպումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խոշորացման ծրագիրը տարբեր ազդեցություն է թողել Դիլիջան, Թումանյան և Վայք խոշորացված համայնքների վրա: Կախված համայնքներում ընդգրկված բնակավայրերի տարածական, ձևավորման, սոցիալ-պատմական զարգացման և բնակչության համակեցության առանձնահատկություններից համայնքների խոշորացման արդյունքում ձևավորվել են տարբեր սոցիալական, մշակութային, կառավարման պրակտիկաներ: Սա նշանակում է, որ համայնքների խոշորացման գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել նոր ձևավորվող համայնքերում ընդգրկվող բնակչության, տարածական, պատմական և այլ առանձնահատկություններ: Չնայած խոշորացման ծրագրի մեկնարկից անցել է համարյա հինգ տարի, սակայն համայնքների գյուղական և քաղաքային բնակավայրերը մնում են թույլ կապված սոցիալական, մշակութային, առօրեականության կազմակերպաման և այլ առումներով, ինչը մեծապես տարածական ենթակառուցվածքների, հետևաբար սոցիալական պրակտիկաների բացակայության հետևանք է: Արդյունքում բնակիչներին չի հաջողվել ստեղծել համայնքների բնակիչների միջև սոցիալական կապեր, ձևակերպել ընդհանուր ինքնություն և ստեղծել վստահության մթնոլորտ իրար, կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների նկատմամբ: Սրա հետևանքով առաջանում են համակեցության կազմակերպաման մի շարք խոչընդոտներ կառավարման և առօրյայի կազմակերպման տարբեր ոլորտներում: Ուսումնասիրելով համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում հետխորհրդային քաղաքների և գյուղերի համատեղ կառավարման փորձը՝ ըստ տնտեսական զարգացման, սոցիալ-մշակութային փոխակերպումների և քաղաքական ազդեցության, կարելի է առանձնացնել համատեղ գոյության մի քանի տիպ: Դիլիջան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում նկատելի են սոցիալ-մշակութային փոփոխության դրսևորումներ, որոնք որոշ չափով ունեցել են տնտեսական հետևանքներ բնակիչների կյանքում: Ավելին, մեծացել է գյուղական համայնքների բնակիչների քաղաքական մասնակցությունը համայնքային կյանքին: Համատեղ գոյության այս տիպը պայմանականորեն կարելի է անվանել«համագործակցող»: Թումանյան համայնքում գյուղական բնակավայրերը պահպանել են իրենց նախկին կենսակերպը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների բացակայության պայմաններում գյուղերի բնակիչները դարձել են ավելի ապահետաքրքրված քաղաքական գործընթացներով: Սակայն խոշորացման հետևանքով բարելավվել է գյուղական բնակավայրերի տնտեսական վիճակը՝ Թումանյան քաղաքի բյուջեի հաշվին: Կարևոր է նշել, որ այստեղ գյուղական բնակավայրերը չեն նպաստում ընդհանուր համայնքի տնտեսական զարգացմանը, հանրային բարիքների ավելացմանը: Ուստի, պայմանականորեն այս դեպքը կարելի է անվանել «մակաբույծ» տիպ: Վայք համայնքում խոշորացման արդյունքում ո՛չ տնտեսական զարգացում ո՛չ սոցիալմշակութային փոփոխություն գյուղական համայնքներում տեղի չի ունեցել: Ավելին, գյուղական համայնքները կորցրել են իրենց քաղաքական ազդեցությունը: Սակայն խոշորացման արդյունքում քաղաքը նույնպես չի ենթարկվել մշակութային փոփոխության կամ տնտեսական զարգացման: Այս տիպը բնորոշվում է որպես«փոխադարձ խոչընդոտող»: Հաշվի առնելով գյուղ-քաղաք համատեղ կառավարման արդյունքում առաջացած տիպերի տարբերությունները, կարելի է ենթադրել, որ հնարավոր են տարբեր դրսևորումներ այլ խոշորացված համայնքներում: Կարևոր է նշել, որ նկարագրված տիպերը մաքուր ձևեր են, և կարող են կիրառվել այլ համայնքներում խոշորացման գործընթացները ուսումնասիրելիս: Ավելին, նկարագրված տիպերի առանձնահատկությունները հասկանալու համար, կամ նշված մոտեցման հաստատման, վերանայման, ինչպես նաև այլ համայնքներում խոշորացման առանձնահատկությունների բացահայտման համար անհրաժեշտություն է առաջանում նոր էմպիրիկ ուսումնասիրությունների: 10 ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ընդհանուր համայնքի զգացման ձևավորումը և վստահության ստեղծումը անհրաժեշտություն է դառնում քաղաքային և գյուղական կենսակերպեր ունեցող բնակավայրերի սոցիալական համերաշխության ձևակերպման համար: Ուստի, ընդհանրացված վստահության մթնոլորտ ստեղծելու համար բնակիչների շրջանում առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել տարածական ենթակառուցվածքներ՝ հանրային վայրեր ու տրանսպորտային ենթակառուցվածքներ, նպաստել միջհամայնքային ասոցիացիաների ձևավորմանը և կազմակերպել ընդհանուր միջոցառումներ: Մյուս կողմից, տեղական ինքակառավարման մարմինների ավելի հաշվետվողական և թափանցիկ գործելակերպը կձևավորի հավասարության և արդարության զգացում, ինչը կնպաստի վստահության մեծացմանը: Ավելին, վստահության մթնոլորտի մեծացման համար ավանդական հաղորդակցության միջոցներին զուգահեռ կարելի է ներդնել նաև թվային կառավարման տեխնոլոգիաներ, որոնց արդյունավետության արտահայտման դրսևորումներ կան Վայք համայնքում: Սակայն կարևոր է հաշվի առնել, որ դրանց կիրառումը ոչ միայն տեխնոլոգիական խնդիր է, այլ նաև սոցիալական: Ուստի, դրանց հարմարումը բնակիչների շրջանում նույնպես պետք է ուղեկցվի սոցիալական գիտնականների ներգրավմամբ: Այսպիսով, վարչատարածքային բարեփոխումներ անելիս անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ միայն կառուցվածքային և վարչական բաղադրիչների վրա, այլ նաև կարևոր է մեծ կենտրոնացում բնակիչների վրա՝ սկսած սոցիալական սպասումներից, արժեքներից մինչև վարքային և մտային պրակտիկաների փոխակերպումներ: 11 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ ՀՀ կառավարություն(2011): Համայնքների խոշորացման և միջհամայնքնային միավորումների ձևավորման հայեցակարգ: www.mtad.am/files/docs/782.pdf Վարդանյան, Ե.(2016): Համայնքների խոշորացման հիմնախնդիրը ՀՀում: Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն, № 2(20), էջ 36-47: Altunyan, K.(2021). Enlargment of communities in the local self-government system of the Republic of Armenia: Analysis of positive and negative outcomes. Yerevan: Artsakh publishing house: Scientific Artsakh, № 1(8). Bourdieu, P.(1990).The logic of practice. Standford: Standford University Press. Copus, C.(2006). British local government: A Case for a new constitutional settlement. Public Policy and Administration, 21(4):4–21. Denters, B.(2002). Size and political trust: Evidence from Denmark, the Netherlands, Norway, and the United Kingdom. Environment and Planning C: Government and Policy, 20(6):793–812. Durkheim, E.,& In Simpson, G.(1933). Émile Durkheim on The division of labor in society. New York: Macmillan. Ehrenhalt, A.(1995). The mystique of government“close to the people”. Governing, August, 6–7. Goffman, E.(1963). Behavior in public places: notes on the social organization of gatherings.NY: The free press.pp. 33-64. Retrieved from: https://ru. scribd.com/document/358398785/Erving-Goffman-Behavior-in-Public-Places-PDF. Last accessed[2021, June, 20]. Harding, A.& Blokland, T.(2014). Urban theory: A critical introduction to power, cities and urbanism in the 21st Century. London: Sage. Ladner, A.(2002). Size and direct democracy at the local level: The case of Switzerland. Environment and Planning C: Government and Policy, 20(6):813– 828. Leemans, A. 9(1970). Changing patterns of local governments. The Hague: International Union of Local Authorities. Lipset, M.& Rokkan, S.(1967). Cleavage structures, party systems and voter alignments: An introduction. In party systems and voter. New York: Free Press. Newton, K.(1982). Is small really so beautiful? Is big so ugly? Size, effectiveness and democracy in local government? Political Studies, 30(2):190–206. Toennies, F.(1957). Community and society: Gemeinschaft und Gesellschaft, by Ferdinand Toennies. Translated and edited by Charles P. Loomis. East Lansing, Michigan: Michigan State University Press. Tonnelat, S.(2010). The sociology of urban public spaces. Paris: Atlantis Press.p.3-4. Retrieved from: www.academia.edu/313641/The_Sociology_ of_Urban_Public_Spaces. Last accessed[2021, June, 10]. Vardanyan, A.(2014).Local government reform in Armenia: Challenges and and prospects for success. Yerevan: American University of Armenia. Retrieved from: https://dspace.aua.am/xmlui/bitstream/handle/123456789/606/ Arpine_Vardanyan.pdf. Last accessed[2021, June, 20]. Weber, M.(2015). Class, staende, parties in Weber’s Rationalism and Modern Society. Edited and translated by Tony Waters and Dagmar Waters. 12 ՀՀ-ՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՂԻ ՄԱՍԻՆ Շուշանիկ Հարությունյանը սոցիոլոգ է, ուրբան հետազոտող: Նա ստացել է իր կրթությունը Երևանի պետական համալսարանում և Տարտուի համալսարանում: Նա նաև Բեռլինի ներկայացուցիչների պալատի ուսումնասիրությունների հիմնադրամի կրթաթոշակառու էր Հումբոլտի Համալսարանում, ինչպես նաև մասնակից տարբեր միջազգային ծրագրերի: Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են սոցիոլոգիայի տեսությունը և մեթոդաբանությունը, քաղաքի և գյուղի սոցիոլոգիան, շրջակա միջավայրի ուսումնասիրությունները և թվայնացման ազդեցությունը հասարակության վրա: Արեմ Մկրտչյանը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ԵՊՀ դասախոս: Նրա ակադեմիական հետաքրքրությունները ներառում են հաղորդակցության տեսությունները, մեդիայի սոցիոլոգիան, գյուղի սոցիոլոգիան, միգրացիայի ուսումնասիրությունները և այլն: Նա մասնակից է տարբեր միջազգային գիտաժողովների և հետազոտական նախագծերի, ինչպես նաև հեղինակ է գիտական հրապարակումների Հայաստանում և արտասահմանում: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը(ՖԷՀ) շահույթ չհետապնդող գերմանական քաղաքական հիմնադրամ է, որի նպատակն է սոցիալժողովրդավարության արժեքների տարածումը: Հիմնադրամը, որի կենտրոնական գրասենյակները գտնվում են Բեռլինում և Բոնում, հիմնադրվել է 1925 թվականին և այդպես է անվանվել ի պատիվ ժողովրդավարական ճանապարհով ընտրված Գերմանիայի առաջին նախագահի՝ Ֆրիդրիխ Էբերտի: Այսօր ՖԷՀ-ը ունի մասնաճյուղեր ավելի քան 90 երկրում և գործունեություն է իրականցնում ավելի քան 100 երկրում: Թբիլիսիում գտնվող Հարավային Կովկասի համագործակցության գրասենյակը կոորդինացնում է ՖԵՀ-ի գործունեությունը Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Բոլոր երեք երկրներում ՖԵՀ-ը նպատակ ունի խթանելու ժողովրդավարությունը, խաղաղությունը, սոցիալական արդարությունը, քաղաքական երկխոսությունը կրթության և հետազոտությունների միջոցով: ՖԷՀ-ի գործընկերներն են տարբեր ՀԿ-ներ, գիտնականներ և փորձագետներ, լրագրողներ, որոշ երկրների խորհրդարաններ, նախարարություններ և քաղաքական որոշում կայացնող պաշտոնյաներ: Ֆրիդրիխ Էբերտ Հիմանադրամ/ Հայաստանյան գրասենյակ Հասցեն՝ Մոսկովյան փողոց 31/ 0002 Երեւան Պատասխանատու՝ Ֆելիքս Հեթթ Տարածաշրջանային համակարգող Հեռ՝+374 10 53 69 13 https://southcaucasus.fes.de Հրապարակումները պատվիրել` info@fes.am Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի կողմից հրապարակված նյութերի կոմերցիալ օգտագործումը չի թույլատրվում։ Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես հեղինակներին և կարող են չհամընկնել Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի պաշտոնական կարծիքի հետ։ 13 ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼՏԱՐԱԾԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ՀՀ-ում համայնքների խոշորացման ծրագրի առանձնահատկություններ Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների կյանքում տեղի ունեցած փոխակերպումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խոշորացման ծրագիրը տարբեր ազդեցություն է թողել Դիլիջան, Թումանյան և Վայք խոշորացված համայնքների վրա: Չնայած խոշորացման ծրագրի մեկնարկից անցել է համարյա հինգ տարի, սակայն համայնքների գյուղական և քաղաքային բնակավայրերը մնում են թույլ կապված սոցիալական, մշակութային, առօրեականության կազմակերպման և այլ առումներով, ինչը մեծապես տարածական ենթակառուցվածքների, հետևաբար սոցիալական պրակտիկաների բացակայության հետևանք է: Ընդհանուր համայնքի զգացման ձևավորումը և վստահության ստեղծումը անհրաժեշտություն է դառնում քաղաքային և գյուղական կենսակերպեր ունեցող բնակավայրերի սոցիալական համերաշխության ձևակերպման համար: Թեմային առնչվող հավելյալ տեղեկություն հասանելի է այստեղ՝ www.fes.de/stiftung/internationale-arbeit