ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2020 թթ. Նարեկ Գալստյան Էդուարդ Աբրահամյան Էրիկ Դավթյան Սեպտեմբեր, 2021թ. Փոքր պետությունների համար միջազգային կարգավիճակը նաև նրանց կառուցվածքային սահմանափակումներն ու խոցելիությունը մեղմելու առանցքային միջոց է, և դրան հասնելու համար նրանք որդեգրում են ազգային ինքնատիպ դերեր։ Վերլուծության գլխավոր նպատակն է՝ պարզել, թե միջազգային ինչ կարգավիճակային հավակնություններ են ունեցել Հայաստանի կառավարող էլիտաները 2008-2020 թթ. և ինչպես, ինչ միջոցներով են փորձել ձեռք բերել այդ կարգավիճակները։ Ազգային ի՞նչ դերեր են որդեգրել և դրանց համահունչ միջազգային ի՞նչ կարգավիճակներ են հավակնել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարող էլիտաները։ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2020 թթ. Բովանդակություն ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2 1. ՀԱՍՏԱՏՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԴԵՐԵՐ 3 2. ՓՈԽԱԿԵՐՊՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԴԵՐԵՐ 5 3. ՆՈՐԱՀԱՅՏ ԱԶԳԱՅԻՆ ԴԵՐԵՐ 9 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 11 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 12 1 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Բոլոր պետությունները ձգտում են միջազգային համակարգում ձեռք բերել իրենց ազգային շահերին համապատասխանող կարգավիճակներ։ Փոքր պետությունների համար միջազգային կարգավիճակը նաև նրանց կառուցվածքային սահմանափակումներն ու խոցելիությունը մեղմելու առանցքային միջոց է, և դրան հասնելու համար նրանք որդեգրում են ազգային ինքնատիպ դերեր։ պահպանվել են ուսումնասիրված ողջ ժամանակահատվածում, մի մասը հընթացս նշանակալիորեն փոխակերպվել են, մի մասն էլ եղել են նորահայտ՝ ի հայտ են եկել համեմատաբար վերջերս։ Այդ դերերը մենք պայմանականորեն դասակարգել ենք համապատասխանաբար երեք խմբերի՝ հաստատուն, փոխակերպված և նորահայտ: Սույն վերլուծության գլխավոր նպատակն է՝ պարզել, թե միջազգային ինչ կարգավիճակային հավակնություններ են ունեցել Հայաստանի կառավարող էլիտաները 2008-2020 թթ. և ինչպես, ինչ միջոցներով են փորձել ձեռք բերել այդ կարգավիճակները։ Այդ նպատակին հասնելու համար սահմանվել էին հետազոտական հետևյալ խնդիր– հարցադրումները. • Ազգային ի՞նչ դերեր են որդեգրել և դրանց համահունչ միջազգային ի՞նչ կարգավիճակների են հավակնել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարող էլիտաները։ • Ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով են նրանք փորձել գործարկել այդ դերերը և ձեռք բերել այդ կարգավիճակները։ • Ինչպե՞ս են զարգացել այդ դեր–կարգավիճակները. նույնությամբ կամ անէական փոփոխություններով պահպանվե՞լ են, նշանակալիորե՞ն փոփոխվել են, ի հայտ եկե՞լ են արդյոք դեր–կարգավիճակներ, որոնք նախկինում չեն եղել։ Այս հարցադրումների պատասխանները մենք փնտրել ենք կառավարող էլիտաների հայտարարություններում, նրանց ուղենիշային փաստաթղթերում և գործնական քաղաքականությունում։ Այդ պատասխանները ոչ միայն նորովի են իմաստավորում Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանված ժամանակահատվածում, այլև օգնում են վեր հանել և հասկանալ այդ ընթացքում արված արտաքին քաղաքական գործողությունների պատճառներն ու որոշում ընդունողների աշխարհաքաղաքական պատկերացումները։ Դերերի տեսության և փոքր պետությունների հայեցակարգի հիման վրա իրականացված վերլուծության ընթացքում մենք բացահայտեցինք նշված ժամանակաշրջանում Հայաստանի կառավարող էլիտաների որդեգրած ազգային մի քանի դերեր ու հավակնած միջազգային կարգավիճակներ, որոնց մի մասը հաստատուն 2 1 ՀԱՍՏԱՏՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԴԵՐԵՐ Միակ ազգային հաստատուն դերը, որ անկախ Հայաստանի բոլոր իշխող էլիտաների մոտ անփոփոխ է մնացել, Հոլսթիի 1 սահմանած«հավատարիմ դաշնակցի» դերն է: Փոքր պետությունները հաճախ են ձգտում մեծ տերությունների հետ հարաբերություններում ընդգծել իրենց հավատարմությունը, դաշնակցային պարտականությունների պատշաճ կատարումն ու դաշինքի ամրապնդման պատրաստակամությունը՝ դաշինքի մյուս անդամների համեմատ լավ դաշնակցի համբավ ձեռք բերելու համար: Դրա շարժառիթը կարող է լինել, օրինակ, դաշնակից մեծ տերությունների կողմից իրենց պաշտպանելու երաշխիքների վերահաստատումը 2 ։ Հայաստանը նման դեր փորձել է ստանձնել Ռուսաստանի նկատմամբ՝ առանձնահատուկ կարևորելով վերջինիս հետ երկկողմ և բազմակողմ դաշնակցային հարաբերությունները: Սերժ Սարգսյանի վարչակազմը հայ-ռուսական հարաբերությունները բնորոշել է որպես«ամենաարդյունավետ ու հաջողված երկկողմ համագործակցության օրինակը հետխորհրդային տարածքում» 3 ։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ 2008-2010 թթ. երկու պետությունների պաշտոնյաները մոտ 30 հանդիպում են ունեցել, թերևս ցանկանում էր ընդգծել միջպետական շփումների ինտենսիվության մակարդակը 4 ։ Դաշնակցային հարաբերությունների յուրահատկությունը ցույց տալու համար Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար հիշատակել է դաշինքի պատմական հիմքերը՝ նշելով, որ հայ և ռուս ժողովուրդները երբևէ չեն հայտնվել «բարիկադների տարբեր կողմերում» 3 ։ Այս առումով ուշադրության է արժանի նաև ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս զինվորականների հիշատակին նվիրված հուշարձանի բացումը Գյումրիում 2010 թ., որի մասին Սարգսյանը 5 շեշտեց, որ դա ռուս զինվորականների պատվին կանգնեցված հուշարձանների վերականգնման առաջին դեպքն է հետխորհրդային ողջ տարածությունում: Սերժ Սարգսյանի 2013 թ. սեպտեմբերի 3–ի՝ Բելառուս– Ղազախստան–Ռուսաստան մաքսային միությանը միանալու և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում ներգրավվելու մասին հայտարարությունը հավատարիմ դաշնակցի կարգավիճակային ընկալման ու համապատասխան ազգային դերի ևս մի ակնհայտ դրսևորում էր։ Այդ հայտարարության մեջ դրա մեկնաբանություն– պատճառաբանությունն այն էր, թե,«գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից» և որ«[ս]ա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից» 6 : 2013-2018 թթ. հավատարիմ դաշնակցի ընկալումները դրսևորվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերությունների մակարդակում՝ բոլոր առիթներով Հայաստանի համար այդ հարաբերությունների բացառիկ կարևորության, դրանց ռազմավարականության և դաշնակցայնության ընդգծմամբ 7 , ինչպես նաև, օրինակ,«ՌԴ հետ դաշնակցային փոխգործակցության հետևողական խորացումն ու ընդլայնումը» Հայաստանի արտաքին քաղաքական 1 K. J. Holsti,“National Role Conceptions in the Study of Foreign Pօlicy,” International Studies Quarterly, vol. 14, no. 3, pp. 233-309, 1970. 2 A. Banka,“Reclaiming a good ally status: Baltic coping strategies in the America First world,” European Security, vol. 30, no. 2, 2021. 3 ՀՀ ԱԳՆ,«Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը«Ռոսիա 24» հեռուստաալիքին», 10/08/2010.[Online]. Available: www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2010/08/18/ russia24/1777[Accessed 21/06/2021]. 4 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Հայաստանի եւ Ռուսաստանի Նախագահների համատեղ մամուլի ասուլիսը ՌԴ Նախագահի՝ ՀՀ կատարած պետական այցի ընթացքում», 20/08/2010.[Online]. Available: www.president.am/hy/interviews-and-press-conferences/ item/2010/08/20/news-54/[Accessed 19/06/2021]. 5 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մոսկվայի պետական համալսարանում», 24/10/2011. [Online]. Available: www.president.am/hy/statements-and-messages/ item/2011/10/24/news-114/[Accessed 19/06/2021]. 6 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ», 03/09 2013. [Online]. Available: www.president.am/hy/interviews-and-press-conferen ces/item/2013/09/03/President-Serzh-Sargsyan-press-conference-wor king-visit-to-Russian-Federation/[Accessed 21/06/2021]. 7 Лента.Ру,“Возобновление войны станет серьезнейшей угрозой”, 21 12 2016.[Online]. Available: https://lenta.ru/articles/2016/12/21/ sargsyan/[Accessed 21/06/2021]. 3 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ առաջնահերթություն հայտարարելով 8 : 2018 թ.«Թավշյա հեղափոխությամբ» իշխանափոխության արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի քաղաքական նոր վերնախավի ձևավորումը բերեց հավատարիմ դաշնակցի կարգավիճակի որոշակի վերաիմաստավորման ու նոր բաղադրիչների ներդրման։ Նույն թվականի հուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ունեն«հատուկ հարաբերություններ», և որ դրանք շուտով«էլ ավելի յուրահատուկ կդառնան» 9 ։ Ամիսներ անց, ՀՀ և ՌԴ ղեկավարների հերթական հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ Սիրիայում համատեղ հայկական հումանիտար առաքելություն սկսելու մասին 10 : Վերջինս հավատարիմ դաշնակցի կարգավիճակի նոր դրսևորման օրինակ է։ Որպես նոր բաղադրիչ՝ այն ուշագրավ է այն առումով, որ Հայաստանը, փաստորեն, ՌԴ միակ դաշնակիցն էր, որը դրական արձագանքեց ՀԱՊԿ դաշնակիցներին ուղղված Կրեմլի կոչին` աջակցել Ռուսաստանի ջանքերին Սիրիայում, այն դեպքում, երբ ղրղզական, բելառուսական և ղազախական կողմերը, որպես կարևոր նախապայման, անհրաժեշտ էին համարում ՄԱԿ-ի համապատասխան մանդատի առկայությունը 11 : ուղեգիծն ի վնաս Ռուսաստանի և հօգուտ Արևմուտքի հետ մերձեցման։ Այս առմամբ Փաշինյանը ռուսական պետական ԶԼՄ–ներից մեկին հարցազրույցում ընդգծում է.«... ցավոք, մինչև հիմա ռուսական փորձագիտական շատ շրջանակներ փորձում են Հայաստանում տեղի ունեցածը որակել որպես այսպես կոչված գունավոր հեղափոխությունների շարքից[երևույթ]։ Բայց մեզ համար շատ կարևոր է, որ մեր ռուս ընկերներն ու գործընկերները հասկանան, որ[Հայաստանում] տեղի ունեցածը աշխարհաքաղաքական որևէ համատեքստ չունի և որևէ արտաքին ուժ ներգրավված չի եղել[«թավշյա հեղափոխության»] գործընթացի մեջ... Եվ, անշուշտ, լինել [Ռուսաստանի] հավատարիմ գործընկեր շատ կարևոր է մեզ համար» 13 : Փաշինյանի երկրորդ շարժառիթը վերաբերում էր 2018 թ. հուլիսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին 2008 թ. մարտի 1-ի դեպքերի քննության շրջանակներում ներգրավման հանգամանքին, որն առաջացրել էր ՀԱՊԿ միջազգային հեղինակության շուրջ անհանգստություններ՝ սնուցելով, ըստ էության, վերոնշյալ առաջին շարժառիթի պատճառները։ Բացի ձևավորված կառուցվածքային շարժառիթներից՝ Փաշինյանի գլխավորած քաղաքական վերնախավն ուներ Հայաստանի հավատարիմ դաշնակցի կարգավիճակին հավատարմությունն ապացուցելու և«ռուս գործընկերների համար ամբողջությամբ թափանցիկ լինելու» 12 ընկալումային երկու դրդապատճառ։ Առաջինը վերաբերում էր Ռուսաստանի լրատվա-փորձագիտական շրջանակներում«թավշյա հեղափոխությունը» գունավոր հեղափոխությունների պրիզմայի մեջ դիտարկելու միտման գերակայությանն ու դրանից բխող ենթադրությանն առ այն, որ Հայաստանի նոր իշխանությունները կփոխեն Հայաստանի փաստացի միավեկտոր ռազմավարական 8 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում», 14/03/2017.[Online]. Available: www.presi dent.am/hy/press-release/item/2017/03/14/President-Serzh-Sargsyan-visi ted-MSIIR/[Accessed 19/06/2021]. 9 ՀՀ Վարչապետի աշխատակազմ,«Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը», 13/06/2018.[Online]. Available: www.primeminister.am/hy/press-release/item/2018/06/13/Pri me-Minister-Nikol-Pashinyan-had-a-meeting-with-Vladimir-Putin/[Acces sed 21/06/2021]. 10 Sputnik-Armenia,«Փաշինյանը բացեց փակագծերը. ի՞նչ առաքելություն է իրականացնելու Հայաստանը Սիրիայում», 09/09/2018.[Online]. Available: https://armeniasputnik.am/arme nia/20180909/14336252/armenia-rusastan-nikol-pashinyan-siria.html [Accessed 21/06/2021] 11 В. Мухин,“Союзники Москвы по ОДКБ не желают воевать в Сирии,” 26/06/2017.[Online]. Available: www.ng.ru/ world/2017-06-26/1_7015_syria.html[Accessed 21/06/2021]. 12 Россия 24,“„Мнение“: Никол Пашинян об отношениях России и Армении,” 12/05/2018.[Online]. Available: https://youtu.be/KcTAxDkfh-M [Accessed 21/06/2021]. 13 А. Арутюнян,“Никол Пашинян: Армения абсолютно прозрачна для российских партнеров,” 06/03/2019.[Online]. Available: https://tass.ru/in terviews/6188975[Accessed 21/06/2021]. 4 2 ՓՈԽԱԿԵՐՊՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԴԵՐԵՐ Ելնելով իր աշխարհագրական դիրքից և Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի յուրահատկություններից՝ Հայաստանի համար մշտապես կարևոր է եղել Արևմուտքի և Ռուսաստանի, ինչպես նաև նրանց ղեկավարած տարածաշրջանային կազմակերպությունների հետ փոխազդեցության այնպիսի մոդելի մշակումը, որ մի կողմի հետ հարաբերությունների զարգացումը որևէ կերպ չվնասի մյուս կողմի հետ համագործակցությունը: Սերժ Սարգսյանի նախագահության առաջին ժամկետի(2008-2013 թթ.) սկիզբը համընկավ ՀՀ-ի անվտանգային միջավայրում կառուցվածքային լուրջ փոփոխությունների հետ. 2008 թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմը վատթարացրեց հարաբերությունները Հայաստանի միանգամից մի քանի առանցքային գործընկերների՝ մի կողմից, Վրաստանի և Արևմուտքի, մյուս կողմից՝ դաշնակից Ռուսաստանի միջև: Բաժանարար գծերի խորացումը մարտահրավեր դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության համար, քանզի կար այդ գծերի մեկ կամ մյուս կողմում հայտնվելու ռիսկ: Նման սցենարը բացառելու և աճող լարվածության հետևանքները չեզոքացնելու կամ առնվազն մեղմելու նպատակով, Հայաստանը որոշեց ստանալ մի կարգավիճակ, որը Հոլսթին 1 բնորոշում է որպես«կամրջի» ազգային դեր: Եթե խնդիրը դիտարկենք միջազգային կարգավիճակի ձգտելու քաղաքականության տեսանկյունից, Հայաստանը ցանկանում էր դառնալ այնպիսի պետության հաջողված օրինակ, որը, լինելով դաշինքի անդամ, կարողացել է ոչ միայն ներդաշնակեցնել իր արտաքին քաղաքականության արևմտյան ու ռուսական վեկտորները, այլև նպաստել հակադիր կողմերի միջև երկխոսության ծավալմանը: Այս խնդիրը առանձնապես կարևոր է հետխորհրդային հանրապետությունների համար, որոնք 2008 թ.-ից հետո բարդ երկընտրանքի առաջ են կանգնել Արևմուտքի և Ռուսաստանի միջև շարունակաբար աճող լարվածության և համագործակցային միջավայրի անկման պայմաններում: Սարգսյանի վարչակազմն սկսեց հանդես գալ տարածաշրջանում բաժանարար գծերի խորացման անթույլատրելիության, մեծ տերությունների միջև հակասությունների հարթեցման անհրաժեշտության մասին կոչերով և առաջ տանել այն թեզը, որ հակասությունների առկայության պայմաններում հնարավոր է և պետք է ձևավորել երկխոսության ու համագործակցության գործուն մեխանիզմներ: Նրա կարծիքով՝«չափազանց զգայուն մեր տարածաշրջանում փոքր պետությունները պետք է անեն ամեն ինչ գերտերությունների միջեւ հնարավոր հակասությունները մեղմելու, ոչ թե սրելու համար» 14 ։ Այդ նպատակով՝ Հայաստանի ղեկավարությունը ցանկանում էր, պաշտպանության նախարար(2008-2016 թթ.) Սեյրան Օհանյանի բնորոշմամբ, ստեղծել«փոխազդեցության դաշտ» հակասություններ ունեցող պետությունների և ռազմաքաղաքական դաշինքների համար 15 : Կամրջի միջազգային կարգավիճակը 2013-2018 թթ.՝ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանում, եղել է համեմատաբար ամենից լավ հայեցակարգայնացված, խոսույթային մակարդակում ամենաշատ շրջանառված, բայց գործադրման տեսանկյունից ամենից քիչ իրագործված գաղափարը։ Այդ հայեցակարգը հենվում էր մի քանի հիմնասկզբունքների վրա՝ անվտանգության համակարգերի(մասնավորապես, ՌԴ և ՀԱՊԿ հետ համագործակցությունը ԱՄՆ, ՆԱՏՕ–ի և ԵՄ–ի հետ փոխազդեցության հետ համատեղելը) համատեղում՝ դրանց միջև հակասությունների դեպքում որդեգրելով չեզոքություն և հրաժարվելով դրանց միջև հաշտեցման միջնորդությունից 16 17 , բաժանարար գծերի բացառում և Հայաստանի շրջափակման վերացում 18 , ԵԱՏՄ–ին անդամակցությամբ պայմանավորված 14 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ավստրիական«Der Standard» օրաթերթին», 23/08/2008.[Online]. Available: www.president.am/hy/inter views-and-press-conferences/item/2008/08/23/news-11/[Accessed 18/06/2021]. 15 Aysor.am,“Оганян: ОДКБ не мешает Армении развивать сотрудничество с НАТО,” 20/07/2010.[Online]. Available: www.aysor.am/ ru/news/2010/07/20/seyran-ohanyan7/176018[Accessed 18/06/2021]. 16 Panorama.am,«Մեզ համար ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է». ՀՀ նախագահի հարցազրույցը իտալական«Corriere de lla sera»-ին», 22/09/2014.[Online]. Available: www.panorama.am/am/ news/2014/09/22/president-corriere-dela-sera/203256 17 ՀՀ ԱԳՆ,«ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը սլովենական«Delo» օրաթերթին», 10/03/2015.[Online]. Available: www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2015/03/10/min-sldelo/4889[Accessed 21/06/2021]. 18 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը չեխական“Lidove noviny”(Ժողովրդական նորություններ) թերթին», 30/01/2014.[Online]. Available: www.presi dent.am/hy/interviews-and-press-conferences/item/2014/01/30/Inter view-of-President-Serzh-Sargsyan-durin-state-visit-to-Czech-Republic/ [Accessed 06/06/2021]. 5 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ պարտավորությունների առաջնահերթությամբ ՀՀ մասնակցություն ինտեգրացիոն տարբեր գործընթացներին 19 , գործընկերների շահերի համատեղում, ոչ թե հակադրում 20 : Այն նաև նախատեսում էր մի քանի չափում-ուղղություններ՝ 1. երկկողմ տարանջատ փոխազդեցություն ինտեգրացիոն խմբավորումների(նախևառաջ, ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի) հետ՝«տնտեսական ինտեգրացիան Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս տարածելու» 21 և Հայաստանը նրանց համար դեպի Իրանի և Ծոցի շուկաներ, եվրոպական արտադրողների համար՝ նաև ԵԱՏՄ միասնական շուկա 22 դուրս գալու հանգուցակետ վերածելու հեռանկարով, ման միջոցով 25 26 : Ցայսօր այդ ուղղություններից իրագործվել է 1-ինը(ի հավելում ԵԱՏՄ–ին լիիրավ անդամակցության՝ 2017 թ. կնքվեց և 2021 թ. ուժի մեջ մտավ ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ առանց, սակայն, ԵՄ–ի հետ որևէ մակարդակի տնտեսական ինտեգրման հնարավորության), 2-րդ ուղղությամբ ԵԱՏՄ–ՇՀԿ կապակցման հարցը դեռ ֆորմալացման փուլում է, իսկ ԵԱՏՄ–ԵՄ փոխկապակցման հարցում որևէ առաջընթաց չկա, 3-րդ ուղղությամբ որոշ ձեռքբերումներ կան(ազատ առևտրի գոտու պայմանագրերը Իրանի, Սինգապուրի, Սերբիայի հետ, այդ ուղղությամբ բանակցությունները Հնդկաստանի և Չինաստանի հետ), իսկ 4-րդ ուղղությունը առայժմ միայն պաշտոնական քննարկումների մակարդակում է։ 2. միջտարածաշրջանային փոխգործակցության խթանում ինտեգրացիոն խմբավորումների(մասնավորապես, ԲՐԻԿՍ–ԵԱՏՄ–ՇՀԿ, ԵԱՏՄ–ԵՄ) միջև՝ միասնական շուկայի ձևավորման հեռանկարով 2324 , 3. ԵԱՏՄ արտաքին կապերի բազմազանեցում՝ այլ երկրների(նախևառաջ՝ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի) հետ առևտրատնտեսական հարաբերությունների ինստիտուցիոնալացման միջոցով 23 , 4. Հայաստանի դիրքավորումը՝ որպես հանգուցակետ Հյուսիս–Հարավ ավտոմայրուղու և Իրան–Հայաստան երկաթուղու, Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան էներգետիկ միջանցքի, Ծոց–Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի գործարկԱվելին՝ արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանի«կամրջի» դերը միահյուսվեց «հավատարիմ դաշնակցի» դերի հետ՝ տալով վարքագծային որակապես այլ հայեցակարգային ձևակերպում, որը բացակայում է Հոլսթիի դերերի ընկալման տեսական ցանկում։ 2019 թ. սկսած՝ հայաստանյան վերնախավի պատկերացումներում Հայաստանը դիվանագիտական իր ռեսուրսն ուղղեց ԵԱՏՄ-ի համար մի շարք երկրների հետ հիմնական բանակցողի կամ, մեր ձևակերպմամբ, «հավաքագրող գործակալի» ազգային դեր-կարգավիճակի իրագործմանը։ Ենթադրում ենք, որ այս երևույթի վրա զգալի ազդեցություն է ունեցել երկու գործոն՝ • համալիր-համակարգային, այն է՝ 2019 թ. հունվարի 1-ից մեկ տարով Հայաստանը ստանձնեց ԵԱՏՄ մարմինների նախագահությունը; 19 BBC News,“Эдвард Налбандян: в мире есть 100 маленьких и больших Армений,” 14/09/2015.[Online]. Available: https://www.bbc.com/ russian/international/2015/09/150914_edward_nalbandyan_interview. [Accessed 21/06/2021]. 20 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը«Արմենիա» հեռուստաընկերությանը», 14/12/2017.[On line]. Available: https://www.president.am/hy/interviews-and-press-con ferences/item/2017/12/14/President-Serzh-Sargsyan-gave-an-inter view-to-ArmeniaTV-channel/.[Accessed 06/06/2021]. 21 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովում», 29/11/2013.[Online]. Available: https://www.president.am/hy/statem ents-and-messages/item/2013/11/29/President-Serzh-Sargsyan-at-thethird-Eastern-Partnership-summit-speech/.[Accessed 18 06 2021]. 22 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը», 12/05/2014.[Online]. Available: https://www.president.am/hy/statem ents-and-messages/item/2014/05/12/President-Serzh-Sargsyan-and-Pre sident-of-France-economic-forum-speech/.[Accessed: 08/06/2021]. 23 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Ուֆայում կայացած գագաթնաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով», 09/07/2015.[Online]. Available: https://www.president.am/hy/ press-release/item/2015/07/09/President-Serzh-Sargsyan-visit-Russi an-Federation/.[Accessed 10/06/2021]. 24 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում», 31/05/2016.[Online]. Available: https://www.president.am/hy/statem ents-and-messages/item/2016/05/31/President_Serzh-Sargsyan-spe ech-Astana-May-31/.[Accessed 05/06/2021]. • աշխարհաընկալումային-հոգեբանական, այն է՝ Ռուսաստանի քաղաքական վերնախավի աչքերում Փաշինյանի քաղաքական թիմի լեգիտիմացում և, հետևաբար, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն էլ ավելի յուրահատուկ դարձնելու խոստումն իրականացնելու ձգտումը՝ Ռուսաստանի համար որոշակի դեր ստանձնելով միջազգային ասպարեզում։ Այս պարագայում նախկինում առավել լավ հայեցակարգայնացված«կամրջի» ազգային դերը, փաստորեն, ենթարկվեց իրավիճակային հարմարեցման. Հայաստանն սկսեց ինքնադիրքավորվել որպես ոչ թե Արևմուտքն ու Արևելքը կամ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն կամրջող երկիր, այլ ԵԱՏՄ-ի «համագործակցության աշխարհագրության ընդլայնման» 25 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովում», 28/03/2015.[Online]. Available: www.president.am/hy/statem ents-and-messages/item/2015/03/28/President-Serzh-Sargsyan-participa tion-in-Boao-forum-speech/[Accessed 08/06/2021]. 26 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Հայաստանի և Իրանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները», 21/12/2016.[Online]. Available: www.president.am/hy/press-release/ item/2016/12/21/President-Serzh-Sargsyan-Iran-President-HassanRouain-announcements-for-Mass-Media/[Accessed 19/06/2021]. 6 նպատակով 27 ԵԱՏՄ հետ փոխհարաբերվել ցանկացող երկրներ«հավաքագրող գործակալ»՝ այս կարգավիճակը ծառայեցնելով նաև«հավատարիմ դաշնակցի» հաստատուն դերի նպատակներին։ 2019 թ. օգոստոսին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Հայաստանի հետհեղափոխական, փոխակերպված ու նախաձեռնող արտաքին քաղաքականությունը հիմնվում է երեք սկզբունքների վրա՝ ինքնիշխանության, համահայկականության և փոխգործակցության 28 ։ Փոխգործակցությունը մեկնաբանվեց որպես սկզբունք, որը ենթադրում է Հայաստանի ակտիվ ներգրավում նոր գործընկերների հետ հարաբերություններում, հայաստանյան դիվանագիտության ավանդական աշխարհագրական շրջանակներից և երկկողմ հարաբերությունների ձևաչափից դուրս։ Հատկանշական է, որ ամիսներ առաջ այս սկզբունքն արտացոլվել էր ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության՝ Փաշինյանի ներկայացրած առաջնահերթություններում։ Ըստ այդմ, ԵԱՏՄ աշխարհագրության ընդլայնումը ԵԱՏՄ և ավանդական փոքր Եվրասիայի սահմաններից դուրս գտնվող երրորդ երկրների միջև առևտրատնտեսական ինստիտուցիոնալ հարաբերությունների ստեղծման միջոցով հայտարարվեց մարտավարական առաջնահերթություն ԵԱՏՄ արտաքին աշխարհաքաղաքական դիրքավորման և ամրապնդման առաջնահերթության համատեքստում։ Այս խնդիրն իրագործելու և ԵԱՏՄ հետ ասոցացվել շահագրգռելու նպատակով՝ Հայաստանը ԵԱՏՄ Ազատ առևտրի և Համապարփակ տնտեսական համագործակցության համաձայնագրերը ներդրեց որպես երկկողմ հարաբերություններում իր արտաքին քաղաքական օրակարգի բաղադրիչ 29 ։ Որպես երկրորդ, բայց իր բնույթով ավելի երկարաժամկետ ռազմավարական առաջնահերթություն՝ Փաշինյանը կարևորեց ԵԱՏՄ երկրների դիվանագիտական ջանքերի ուղղորդումը՝ համատեղ առաջ տանելով միջազգային ինտեգրացիոն այլ կառույցների հետ ԵԱՏՄ-ի ինստիտուցիոնալ համագործակցության առաջնահերթությունը, այդ թվում՝ համակարգային համադրումը գլոբալ նախագծերի(օրինակ՝«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» 27 Hetq,«Նիկոլ Փաշինյան.«Սերբիայի հետ համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ համագործակցության աշխարհագրության ընդլայնման ևս մեկ քայլ դարձավ», 25/10/2019.[Online]. Available: ht tps://hetq.am/hy/article/109090[Accessed: 21/06/2021]. 28 ՀՀ ԱԳՆ,«ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Ազգային Ժողովում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպումից հետո», 29 08 2019.[Online]. Available: https://www.mfa.am/hy/press-conference/2019/08/29/fm_briefing/9791 [Accessed 21/06/2021]. 29 ՀՀ Վարչապետի աշխատակազմ,«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները», 25 01 2019.[Online]. Available: www.prime minister.am/hy/press-release/item/2019/01/25/Nikol-Pashinyan-EEU/[Ac cessed 21/06/2021]. նախագիծը) 30 : Բացի այդ՝ նա առանձնահատուկ ընդգծեց ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունները՝ համարելով դրանք ոչ միայն«իրատեսական, այն նաև անխուսափելի» 31 ։ Հայաստանի«հավաքագրող գործակալի» համակցող ազգային դեր-կարգավիճակի արդյունավետության որոշակի ցուցիչ դարձավ ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թ. հոկտեմբերի երևանյան նիստը, որին ներկա էին նաև Իրանի, Սինգապուրի, Մոլդովայի ղեկավարները։ Միջոցառման շրջանակներում ընդգծվեց Իրանի, Սերբիայի, Վիետնամի, Եգիպտոսի, Հորդանանի և այլ երկրների՝ ԵԱՏՄ հետ ասոցացվելու համատեքստում Հայաստանի առանձնահատուկ բանակցային դերը։ Երևանում կայացած ԵԱՏՄՍինգապուր Համապարփակ Տնտեսական համագործակցության և Ազատ Առևտրի Համաձայնագրերի կնքման շրջանակներում, շեշտելով, որ«ԵԱՏՄ-ում Հայաստանը Սինգապուրի համախոհն ու առանցքային գործընկերն է» 32 , Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն նշեց, որ Հայաստան-Սինգապուր կապը կամրջող գործոն է ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև, ուստի«միասին կարող ենք աշխատել մեր տարածաշրջաններում, որպեսզի խորացնենք նրանց միջև կապերը» 33 : Հայաստանի նորացված արտաքին քաղաքական այս նոր գիծը բարձր գնահատականի արժանացավ Մոսկվայի կողմից։ Մասնավորապես, ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի երևանյան նիստը ՌԴ ԱԳ նախարարը որակեց որպես«բացառիկ» և «պատմական»։ Նիստից հետո Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինը ընդգծեց, որ «[արդյունքներն] իսկապես լավն են և՛ երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկյունից, և՛, որ, ավելի կարեւոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը, կազմակերպության շրջանակում մասնակից պետությունների միջև բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել: Դուք այն մարդն եք, որը ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհավորել, այլ նաեւ շնորհակալություն հայտնել» 34 : 30 Sputnik-Armenia,“ЕАЭС должен подготовить общие рынки электроэнергии и газа к 2025 году— Путин в Ереване,” 01/10/2019.[Online]. Available: https://ru.armeniasputnik.am/eco nomy/20191001/20609612/EAES-dolzhen-podgotovit-obschie-ryn ki-elektroenergii-i-gaza-K-2025-godu--Putin-v-Erevane.html[Accessed 21/06/2021]. 31 ՀՀ Վարչապետի աշխատակազմ,«Մենք մտադիր ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին», 07 06 2019.[Online]. Available: www.primeminis ter.am/hy/press-release/item/2019/06/07/Plenary-Session/[Accessed: 21/06/2021]. 32«Ազատություն» ՌԿ,«Լի Սյեն Լուն. ԵԱՏՄ-ում Հայաստանը Սինգապուրի առանցքային գործընկերն է», 29 09 2019.[Online]. Availa ble: https://youtu.be/RdjS-zGQyxE[Accessed։ 21/06/2021]. 33 CIVILNET,«Սինգապուրը և Հայաստանը խորը շահ ունեն. Լի Սյեն Լուն», 29/09/2019.[Online]. Available: https://bit.ly/3nyK1ey[Accessed 21/06/2021]. 34 Mediamax,«Փաշինյանը երկու հանդիպում է ունեցել Պուտինի հետ», 02 10 2019.[Online]. Available: https://mediamax.am/am/news/for eignpolicy/35098/[Accessed։ 21/06/2021]. 7 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2020 թ. ԵԱՏՄ նախագահությունը Բելառուսին փոխանցելու ընթացքում Փաշինյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ի հետ պոտենցիալ գործըկերների շրջանակի ընդլայնումը կմնա Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Դա մասնավորապես ընդգծվեց 2020 թ. փետրվարին Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հայաստանյան այցի ընդացքում և ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի՝ սեպտեմբերին Եգիպտոս այցելության շրջանակներում, երբ քննարկվում էր նաև այդ երկրների՝ ԵԱՏՄ-ի հետ հնարավոր ասոցացման հարցը։ Ուշագրավ է, որ Կահիրե այցելության արդյունքերը ներկայացնելիս Մնացականյանն ակնարկեց, որ «հավաքագրող գործակալի» դեր-կարգավիճակը շարունակում է մնալ ՀՀ դիվանագիտական առանցքային ինքնություններից մեկը։ Նախարարը, ներկայացնելով երկկողմ բանակցային դինամիկան, շեշտեց, որ Երևանը Կահիրեի հետ շարունակում է«բանակցություններն [ԵԱՏՄ-ի հետ] ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու շուրջ, և Հայաստանը շահագրգռված է գործընթացը հաջողությամբ ավարտելու մեջ, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի» 35 ։ 35 Արմենպրես,«ՀՀ-ն Եգիպտոսի հետ ունի ամուր բարեկամական և շատ գործնական հարաբերություններ. Զոհրաբ Մնացականյան», 14/09/2020.[Online]. Available: https://armenpress.am/arm/ news/1027543.html[Accessed 21/06/2021]. 8 3 ՆՈՐԱՀԱՅՏ ԱԶԳԱՅԻՆ ԴԵՐԵՐ 2013-2018 թթ. Հայաստանի իշխանությունները փորձեցին զարգացնել նախորդ տարիներին արդեն որոշակիորեն ձևակերպված համայն հայության իրավունքների ու շահերի պաշտպանի դեր–կարգավիճակը՝ շատ համահունչ Հոլսթիի«հավատքի պաշտպանի» հայեցակարգին։ Հայության պաշտպանի կարգավիճակը ենթադրում է էթնոմշակութային առանձին խմբի(անկախ քաղաքացիությունից ու բնակության վայրից) շահերի պաշտպանություն և սեփական պետության ամրապնդման գործում այդ խմբի ներուժն օգտագործելու նպատակ։ Այդ կարգավիճակի հայեցակարգը ներառում է, մի կողմից, Հայաստան–Արցախ–Սփյուռք եռամիասնության, համազգային խնդիրների(օրինակ՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ու պատմական արդարության վերականգնման, Արցախի միջազգային ճանաչման, հայկական երկու պետությունների զարգացմանն աջակցության 36 3738 շուրջ համահայկական համերաշխության ու համախմբման, իսկ, մյուս կողմից, Սփյուռքի վտանգված համայնքների(այս ժամանակահատվածում՝ սիրիահայության) իրավունքներն ու շահերը պաշտպանելու 39 գաղափարները։ Այս առումով շատ բնութագրական է Սարգսյանի պնդումը, թե հայկական համայնքների առկայությունը Մերձավոր Արևելքում Հայաստանին դարձնում է ավելի զգայուն այդ տարածքներում հակամարտությունների նկատմամբ 15 , ու 36 ՀՀ Ազգային Ժողով,«ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարին», 14 10 2013.[Online]. Available: http://parliament.am/news.php?cat_id=2& NewsID=6160&year=2013&month=10&day=14&lang=arm&enc=utf8 [Accessed 21/06/2021]. 37 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցը ՀՀԿ 16-րդ համագումարում», 26 11 2016.[Online]. Available: https://www.president.am/hy/press-release/ item/2016/11/26/President-Serzh-Sargsyan-statement-at-RPA-16th-Con vention/[Accessed 21/06/2021]. 38 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջին լիագումար նիստում», 18/09/2017.[Online]. Available: www. president.am/hy/statements-and-messages/item/2017/09/18/Presi dent-Serzh-Sargsyan-speech-at-diaspora-armenia-conference/[Acces sed 20/06/2021]. 39 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում», 20/09/2014.[On line]. Available: www.president.am/hy/statements-and-messages/ item/2014/09/20/President-Serzh-Sargsyan-Armenia-Diaspora-confe rence/[Accessed 21/06/2021]. դա է միջազգային կոալիցիաներին աջակցելու գլխավոր պատճառը, ինչպես նաև հավաստիացումը, թե«մայր հայրենիքը անում է հնարավորը սիրիահայերին աջակցելու գործում» 40 : 2018 թ. իշխանափոխությունից հետո համայն հայության իրավունքների ու շահերի պաշտպանի դեր–կարգավիճակը որոշակիորեն ենթարկվեց հայեցակարգային վերափոխման։ Դա արտացոլվեց 2019 թ. օգոստոսին հռչակված ՀՀ նորացված արտաքին քաղաքականության երեք հիմնաքարային սկզբունքներից մեկի՝ Համահայկականության մեջ։ Դիտարկվելով որպես և՛ սկզբունք, և՛ միջոց, համահայկականության հայեցակարգն ընդգծում է«ՀՀ–ն, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը որպես մեկ միասնական միավոր դիտարկելու անհրաժեշտությունը», դրանից բխող միասնական ազգային օրակարգ ձևավորելու և սպասարկելու հրամայականը՝ հայաստանյան դիվանագիտության կողմից գործադրվելով որպես Հայաստանի«գլոբալ հովանոց, որը բնականորեն ներառում է համազգային շահերի պաշտպանությունը» 41 ։ Այսպիսով՝ համայն հայության իրավունքների ու շահերի պաշտպանի դեր–կարգավիճակը ենթադրվում էր փոխակերպել՝ համահայկականության արտաքին քաղաքական սկզբունքի շրջանակներում դարձնելով հայեցակարգային արտաքին քաղաքականություն իրականացնելու գործիք։ Այլ կերպ ասած՝ փորձել հավաքական սփյուռքը գործիքավորել որպես Հայաստանի շահերը առաջ մղող «փափուկ ուժ» այլ երկրներում՝ դրանով իսկ«օգնելով բարձրացնել Հայաստանի սուբյեկտայնությունը» 42 ։ 40 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն», 07/03/2017. [Online]. Available: www.president.am/hy/foreign-visits/item/2017/03/07/ President-Serzh-Sargsyan-official-visit-to-French-Republic/[Accessed 10/06/2021]. 41 ՀՀ ԱԳՆ,«ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին», 27 08 2019.[Online]. Available: www.mfa. am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782[Accessed 21/06/2021]. 42 ՀՀ Վարչապետի աշխատակազմ,«Ժողովրդավարությունը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը». վարչապետը մասնակցել է ԱԳՆ ներկայացուցչությունների հետ հանդիպմանը», 27/08/2019.[Online]. Available: www.primeminister.am/ hy/statements-and-messages/item/2019/08/27/Nikol-Pashinyan-mee ting-ambassadors/[Accessed 21/06/2021]. 9 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Խոսելով արտաքին քաղաքական ասպարեզում համահայկականության սկզբունքի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է.«Մեր արտաքին քաղաքական բարդություններից և բարդույթներից ամենաառանցքայինը փոքր ազգի, փոքր պետության ընկալումն է: Ընդ որում, այս բարդույթը հաճախ արտահայտություն է գտնում մեր հանրային-պետական կյանքի բոլոր մակարդակներում՝ ամենօրյա կենցաղից մինչև արտաքին քաղաքականություն»։ Հետևաբար՝«փոքրի բարդույթը հաղթահարելը կենսական նշանակություն ունի մեզ համար,... Հայաստանի դեսպանները իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան... ոչ թե որպես... փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ, համայն հայության ներկայացուցիչ» 41 ։ Այդուհանդերձ, նկատենք, որ հայության պաշտպանի դեր– կարգավիճակը, չնայած հայաստանյան հասարակական– քաղաքական խոսույթում լայն շրջանառմանն ու հայեցակարգայնացմանը, այդպես էլ գործնակում լիարժեքորեն չկիրառվեց։ տեղի ունեցած ցեղասպանությունները» 45 : Միջազգային այդ կարգավիճակի ձեռքբերմանն ուղղված քայլեր Հայաստանն իրականացրել է թե՛ ազգային(ՀՀ ԱԺ 2015 թ. հայտարարությունն«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ. իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին», ՀՀ պետական տոնացույցում դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր ամրագրելը, միջազգային պարբերական տարատեսակ համաժողովներ հյուրընկալելը), թե՛ միջազգային(Հայաստանի ջանքերով դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Ցեղասպանության կանխարգելման և զոհերի հիշատակի միջազգային օր և, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով 46 , հենց ցեղասպանությունների կանխարգելման գործին աջակցելու նպատակով է Հայաստանը մասնակցում ՄԱԿ-ի և նրա կողմից լիազորված խաղաղարար գործողություններին) մակարդակներում։ 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Հայաստանի իշխանությունները փորձեցին օգտագործել հայության պաշտպանի կարգավիճակի հետ տրամաբանորեն ու հայեցակարգայնորեն փոխկապակցված ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակրի դեր–կարգավիճակի հայեցակարգայնացման համար։ Այդ ուղղությամբ քայլեր կառավարող էլիտան սկսել է իրականացնել դեռևս 2013 թ.՝ ԵԽ–ում Հայաստանի նախագահության շրջանում։ Օրինակ՝ Մայդանեկի համակենտրոնացման ճամբար այցելության ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց.«Հայաստանը պարտավոր է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել ցեղասպանության կանխարգելման ու պատժի հարցերը, ու ԵԽ–ում նրա նախագահության առաջնահերթություններից է պայքարն անհանդուրժողականության, ատելության ու խտրականության դրսևորումների դեմ» 43 : Ի հավելում դրա, 2015 թ-ից ցեղասպանությունների միջազգային կանխարգելումը հռչակվեց արտաքին քաղաքական առաջնահերթություն 44 ` նպատակ ունենալով Հայաստանը դարձնել ցեղասպանությունների դեմ պայքարի հարթակ, որպեսզի Հայաստանը«լսելի լինի աշխարհի բոլոր անկյուններում» և«որպեսզի ոչ ոք չհերքի 43 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Լեհաստանում Նախագահը ելույթ է ունեցել Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբարի համաժողովների կենտրոնում», 26/06/2013.[Online]. Avai lable: www.president.am/hy/press-release/item/2013/06/26/Presi dent-Serzh-Sargsyan-visit-Majdanek-Poland-speech/[Accessed 10/06/2021]. 44 ՀՀ Նախագահի աշխատակազմ,«Մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը», 29/01/2015. [Online]. Available: www.president.am/hy/press-release/item/2015/01/29/ President-Serzh-Sargsyan-participation-100th-anniversary-of-the-Armeni an-Genocide-session/[Accessed 21/06/2021]. 45 Общественное Радио Армении,“Эксклюзивное интервью президента Армении телеканалу«МИР»,” 10/04/2015.[Online]. Availa ble: https://bit.ly/2XfaD9l[Accessed 21/06/2021]. 46 ՀՀ ԱԳՆ,«ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին», 23/09/2016.[Online]. Available: www.mfa.am/hy/spe eches/2016/09/23/unga71/6491[Accessed 21/06/2021]. 10 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կատարված հետազոտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում եղել է միջազգային այնպիսի կարգավիճակ նվաճելու խնդիր, որի շնորհիվ Հայաստանը դրականորեն կառանձնանար մյուս պետություններից և իր ուրույն տեղը կունենար միջազգային հարաբերությունների համակարգում: Հայաստանը դրան փորձել է հասնել միանգամից մի քանի ազգային դեր ստանձնելով, որոնք մենք բաժանել ենք երեք խմբի՝ հաստատուն, փոխակերպված և նորահայտ: • Ուսումնասիրված ժամանակահատվածում(ինչպես և առհասարակ անկախության հռչակումից սկսած) անփոփոխ է մնացել«հավատարիմ դաշնակցի» դերը: Թե՛ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, թե՛ 2018 թ. իշխանափոխությունից հետո(չնայած մի շարք հարցերի շուրջ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած տարաձայնություններին) Հայաստանը ձգտել է ցույց տալ Ռուսաստանի գործընկերների ու դաշնակիցների թվում իր առանձնահատուկ լինելը: Ավելին՝ տարիների ընթացքում նկատվել է այդ դերի խորացման միտում: •«Կամրջի» դերը մենք դասել ենք դերերի երկրորդ խմբին, քանզի ավելի քան 10 տարվա ընթացքում այն քանիցս ենթարկվել է շոշափելի փոփոխությունների: Եթե Սարգսյանի նախագահության առաջին շրջանում Հայաստանը սեփական օրինակով ցանկանում էր ցույց տալ Արևմուտքի և Ռուսաստանի ու նրանց ղեկավարած անվտանգային համակարգերի շահերի համադրման և համագործակցության հնարավոր լինելը, ապա նրա նախագահության երկրորդ շրջանում«կամրջելու» աշխարհագրությունն էականորեն ընդլայնվեց: Նշված դերակատարների միջև այդ դերի անվտանգային բաղադրիչին ավելացավ տնտեսականը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև«կամրջի» տեսքով: Բացի այդ՝ Հայաստանը սկսեց ինքնադիրքավորվել որպես կապող օղակ Եվրոպայի և Պարսից ծոցի, վերջինիս և ԵԱՏՄ-ի երկրների միջև: 2018 թ. իշխանափոխությունից հետո «կամրջի» դերը կրկին փոխակերպվեց. Փաշինյանի վարչակազմը այդ դերն սկսեց իրագործել«հավաքագրող գործակալի», տվյալ դեպքում՝ ԵԱՏՄ-ի և նրա հետ համագործակցությամբ հետաքրքրված պետությունների միջև միջնորդ-բանակցողի գործառույթներ ստանձնելու միջոցով: Ընդ որում՝ այս շրջանում տեղի ունեցավ«հավատարիմ դաշնակցի» և«կամրջի» դերերի միաձուլում, քանզի վերջինիս ուղղությամբ տարվող քաղաքականությունը լիովին ծառայում էր նաև առաջինի իրագործմանը: •«Հավատքի պաշտպանի» դերը մենք դասում ենք դերերի երրորդ խմբին, քանզի այն համեմատաբար նոր է սկսել հայեցակարգայնացվել: Որպես այս դերի բաղկացուցիչ մասեր՝ ուսումնասիրել ենք համայն հայության շահերի և իրավունքների պաշտպանի ու ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակրի ենթադերերը, որոնց հիմքում ընկած են գաղափարներ, որոնք պաշտպանելու հանձնառություն Հայաստանը որոշեց ստանձնել միջազգային ասպարեզում՝ ելնելով իր պատմական ժառանգության առանձնահատկություններից: 11 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սույն վերլուծությունը և մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանը(գոնե դիտարկված ժամանակաշրջանում) չի ունեցել հստակ ձևակերպված, հայեցակարգայնացված և ինստիտուցիոնալացված արտաքին քաղաքականություն։ Փոխարենը որոշիչ են եղել կառավարող էլիտաների ու դրանց առաջնորդների սուբյեկտիվ պատկերացումները, հեղինակությունը, փորձառությունն ու անձնային կապերը։ Դա է պատճառը, որ մեր կողմից վեր հանված ազգային դերերի մեծամասնությունը եղել են կարճաժամկետ–դրվագային՝ ոչ հաստատուն–երկարաժամկետ։ Դա էլ, իր հերթին, թույլ չի տվել լիարժեքորեն ու արդյունավետորեն իրագործել Հայաստանի ազգային–պետական արմատական շահերի սպասարկմանն ուղղված ազգային դերեր։ Մեր համոզմամբ, այդ խնդիրը և, հետևաբար, դրա լուծման բաղադրատարրերն ինստիտուցիոնալ–մշակութային են ու չեն սահմանափակվում միայն Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման և իրագործման համար պատասխանատու պետական հաստատություններով ու պաշտոնյաներով, այլ կազմում են պետականաստեղծման և հանրային կառավարման ողջ գործընթացի մի մասը։ Ավելի կոնկրետ՝ այդ խնդիրը Հայաստանում ձևավորված քաղաքական մշակույթի դրսևորումն է արտաքին քաղաքականության ոլորտում։ Այդուհանդերձ, մասնավորեցնելով արտաքին քաղաքականության կոնկրետ մի՝ միջազգային կարգավիճակ ձեռք բերելուն ուղղված ազգային դերի հարցում, կարծում ենք՝ այդ խնդրի լուծմանը կարող են նպաստել հետևյալ քայլերը. 1. Հայաստանն ունի միջազգային կոնկրետ կարգավիճակներին հասնելուն ուղղված ազգային դերերի լիարժեք հայեցակարգայնացման կարիք՝ նպատակ ունենալով արդյունավետացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ այն դարձնել առավել նպատակաուղղված, համակարգված, շարունակական։ դարձնելով թե՛ պետական, թե՛ միջազգային մակարդակներում: 3. Միջազգային կարգավիճակների և դրանց ուղղված ազգային դերերի թիրախավորումը պետք է լինի իրատեսական՝ հիմնված անհրաժեշտ ռեսուրսների համակողմանի ու բազմաբաղադրիչ«գույքագրման» վրա: Հայաստանի արտաքին քաղաքական ներուժի հաշվառումը և գնահատումը պետք է իրականացնել տեղական և արտասահմանյան մասնագետների ու փորձագետների ներգրավմամբ։ 4. Հաջողված փոքր պետությունների արտաքին քաղաքականության մշակման ու իրականացման փորձն«առձեռն» ուսումնասիրելու նպատակով՝ ինստիտուցիոնալացնել ՀՀ ԱԳՆ կապերն այդ պետությունների հետ, ստեղծել փորձի փոխանակման մշտական հարթակներ։ Դա պետք է իրականացնել արտասահմանյան գործընկերների ֆինանսատեխնիկական աջակցությամբ և ոլորտի մասնագետների ներգրավմամբ։ 5. Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները պետք է ինստիտուցիոնալացնեն ու նպատակայնացնեն ԱԳՆ-ի կապերը հայաստանյան բուհերի հետ։ Դա պետք է ներառի, օրինակ, բուհական դասախոսների ու ուսանողների համար միջազգային կարգավիճակի ձգտման՝ որպես պետությունների արտաքին քաղաքականության նպատակի վերաբերյալ հետազոտական կարճաժամկետ դրամաշնորհներ հայտարարելը, այդպիսի թեմաներով ասպիրանտուրայի/ դոկտորանտուրայի տեղեր պատվիրելը։ 2. Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման պատասխանատուները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այդ քաղաքականության տեղեկատվական ապահովմանը(թե՛ հայեցակարգային փաստաթղթերի, թե՛ հանրային ելույթների մակարդակում)՝ ստանձնած ազգային դերերը հայեցակարգայնացնելով, ընկալելի ու հասկանալի 12 ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՂԻ ՄԱՍԻՆ Նարեկ Ս. Գալստյանը, ք.գ.թ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ է, Յենայի Ֆր. Շիլլերի անվան համալսարանի(Գերմանիա) նախկին հրավիրյալ հետազոտող(2009 և 2013 թթ.)։ Նրա մասնագիտական հետաքրքրությունները ներառում են միջազգային հարաբերությունները, հատկապես՝ փոքր պետությունների արտաքին և անվտանգության քաղաքականությունը։ Նա գիտական և գիտամեթոդական 4 գրքի համահեղինակ է, ուսումնական 1 ձեռնարկի և 25ից ավելի գիտական հոդվածի հեղինակ։ Էդուարդ Աբրահամյանը , պ.գ.թ., Բրիտանական Լեսթերի Համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտորանտ, կրթսեր գիտնական է։ Նրա մասնագիտական հետաքրքրությունները ներառում են փոքր պետությունների արտաքին և անվտանգային քաղաքականության դրսևորումները` անցնող միաբևեռ և հառնող բազմաբևեռ աշխարհակարգերի համատեքստում։ Նրա մասնագիտական ոլորտներից են ասիմետրիկ(փոքր պետություն – մեծ պետություն) հարաբերությունները Մեծ Եվրասիայի գերտարածաշրջանում, ինչպես նաև ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումն ու զարգացումը։ Աբրահամյանը տասնյակ գիտական և վերլուծական-հետազոտական հոդվածների հեղինակ է` տպագրվելով միջազգային գիտական ամսագրերի, ինչպես նաև հետազոտական ինստիտուտների էլեկտրոնային հարթակներում։ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը(ՖԷՀ) շահույթ չհետապնդող գերմանական քաղաքական հիմնադրամ է, որի նպատակն է սոցիալժողովրդավարության արժեքների տարածումը: Հիմնադրամը, որի կենտրոնական գրասենյակները գտնվում են Բեռլինում և Բոնում, հիմնադրվել է 1925 թվականին և այդպես է անվանվել ի պատիվ ժողովրդավարական ճանապարհով ընտրված Գերմանիայի առաջին նախագահի՝ Ֆրիդրիխ Էբերտի: Այսօր ՖԷՀ-ը ունի մասնաճյուղեր ավելի քան 90 երկրում և գործունեություն է իրականցնում ավելի քան 100 երկրում: Թբիլիսիում գտնվող Հարավային Կովկասի համագործակցության գրասենյակը կոորդինացնում է ՖԵՀ-ի գործունեությունը Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Բոլոր երեք երկրներում ՖԵՀ-ը նպատակ ունի խթանելու ժողովրդավարությունը, խաղաղությունը, սոցիալական արդարությունը, քաղաքական երկխոսությունը կրթության և հետազոտությունների միջոցով: ՖԷՀ-ի գործընկերներն են տարբեր ՀԿ-ներ, գիտնականներ և փորձագետներ, լրագրողներ, որոշ երկրների խորհրդարաններ, նախարարություններ և քաղաքական որոշում կայացնող պաշտոնյաներ: Ֆրիդրիխ Էբերտ Հիմանադրամ/ Հայաստանյան գրասենյակ Էրիկ Դավթյանը Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ է: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է փոքր պետությունների արտաքին քաղաքականությունը, միջազգային հարաբերությունների տեսությունները, Հարավային Կովկասի պետությունների արտաքին քաղաքականությունը, արտաքին քաղաքականության վերլուծությունը: Հասցեն՝ Մոսկովյան փողոց 31/ 0002 Երեւան Պատասխանատու՝ Ֆելիքս Հեթթ Տարածաշրջանային համակարգող Հեռ՝+374 10 53 69 13 https://southcaucasus.fes.de Հրապարակումները պատվիրել` info@fes.am Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի կողմից հրապարակված նյութերի կոմերցիալ օգտագործումը չի թույլատրվում։ Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես հեղինակներին և կարող են չհամընկնել Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի պաշտոնական կարծիքի հետ։ 13 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2020 թթ. Կատարված հետազոտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում եղել է միջազգային այնպիսի կարգավիճակ նվաճելու խնդիր, որի շնորհիվ Հայաստանը դրականորեն կառանձնանար մյուս պետություններից և իր ուրույն տեղը կունենար միջազգային հարաբերությունների համակարգում: Հետազոտությունը այդ դերերը բաժանել է երեք խմբի՝ հաստատուն, փոխակերպված և նորահայտ: Սույն վերլուծությունը և հեղինակների դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանը(գոնե դիտարկված ժամանակաշրջանում) չի ունեցել հստակ ձևակերպված, հայեցակարգայնացված և ինստիտուցիոնալացված արտաքին քաղաքականություն։ Փոխարենը որոշիչ են եղել կառավարող էլիտաների ու դրանց առաջնորդների սուբյեկտիվ պատկերացումները, հեղինակությունը, փորձառությունն ու անձնային կապերը։ Դա է պատճառը, որ մեր կողմից վեր հանված ազգային դերերի մեծամասնությունը եղել են կարճաժամկետ–դրվագային՝ ոչ հաստատուն - երկարաժամկետ։ Թեմային առնչվող հավելյալ տեղեկություն հասանելի է այստեղ՝ www.fes.de/stiftung/internationale-arbeit