ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ինչի՞ն է այն նպաստում Պատշաճ կարգավորման դեպքում պետական սուբսիդիաներն ավելի շատ օգուտ են բերում, քան վնաս։ Վերջիններս դրական ազդեցություն են ունենում ժողովրդավարության գործարկման վրա: Պետական գումարներից ֆինանսավորվող քաղաքական կուսակցությունները պետք է հանդես գան որպես«հանրային ծառայություններ մատուցողներ», ոչ թե որպես այնպիսի մասնավոր կառույցներ, որոնք միավորվում են՝ պաշտպանելու սեփական շահերը, անտեսելու ընտրողների նախապատվությունն ու«կթելու» պետությունը։ Ֆերնանդո Կազալ Բերտոա Հոկտեմբեր 2019թ. Քաղաքական կուսակցությունների հանրային ֆինանսավորումը ամրապնդում է քաղաքական կուսակցությունների սոցիալական արմատավորումն ու լեգիտիմությունը և մեծանում է ժողովրդավարական գործընթացի՝ որպես ներկայացուցչական և հաշվետվողական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությունը։ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ինչի՞ն է այն նպաստում Ֆերնանդո Կազալ Բերտոա Հոկտեմբեր 2019թ. Բովանդակություն ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2 1. ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ 3 2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 4 2.1 Գոյատևում 4 2.2 Ինստիտուցիոնալացում 5 3. ԲԵՎԵՌԱՑՈՒՄ 6 4. ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ 7 5. ԿՈՌՈՒՊՑԻԱ 8 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ և 9 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՂՈՒՄՆԵՐ 10 1 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ Ներածություն Քաղաքական կուսակցությունների պետական ուղիղ ֆինանսավորման 1 խնդիրը այժմ ընդդիմության է արժանանում։ 43 տարի անց՝ բոլորովին վերջերս(2017թ. հունվարին), Իտալիան վերջ դրեց կուսակցություններին տրվող պետական սուբսիդիաներին։ Դրանից առաջ Լեհաստանը(2015թ. սեպտեմբերին) և Բուլղարիան (2016թ. նոյեմբերին) նույնպես փորձեցին հանրաքվեի միջոցով վերացնել պետական ֆինանսավորումը, սակայն նրանց փորձերը առանձնապես չհաջողվեցին 2 ։ պարհին պատշաճ կարգավորման դեպքում կարող է ոչ միայն աջակցել քաղաքական կուսակցություններին, այլև նպաստել ժամանակի ընթացքում քաղաքական կուսակցությունների կայունացմանը։ Դա դրականորեն կազդի երկրում ժողովրդավարության գործարկման վրա՝ միևնույն ժամանակ օգնելով պայքարել թե՛ ընտրական բևեռացման, թե՛ քաղաքական կոռուպցիայի դեմ։ Դիտարկենք այս օգուտներից յուրաքանչյուրը։ Չնայած այն փաստին, որ գրեթե բոլոր եվրոպական երկրները 3 պետական ընտրարշավների և ընթացիկ գործունեության(40.9%) կամ պարզապես ընթացիկ գործունեության համար(47.7%) սուբսիդիաներ են տրամադրում քաղաքական կուսակցություններին, պետա-կան ֆինանսավորումը քննադատվել է կոռուպցիայի մակարդակը բարձրացնելու, քաղաքացիների շրջանում անվստահություն առաջ բերելու 4 և, ի վերջո, քաղաքական կուսակցությունների «կարտելների վերածվելը» խրա-խուսելու համար(Katz and Mair, 2018), որը պակաս կարևոր չէ։ Խնդիրն այն է, որ պետական գումարներից ֆինան-սավորվող քաղաքական կուսակցությունները պետք է հանդես գան որպես «հանրային ծառայություններ մատուցողներ», ոչ թե որպես այնպիսի մասնավոր կառույցներ(Biezen, 2004), որոնք միավորվում են՝ պաշտպանելու սեփական շահերը անտեսելու ընտրողների նախապատվությունն ու «կթելու» պետությունը։Այնուամենայնիվ, այս երևույթը հեռու է ճշմարտություն լինելուց։ Այսպիսով, ակադեմիական հետազոտությունները ցույց են տվել, որ պետական ֆինանսավորումը ավելի արագ արձագանքման և ինստիտուցիոնալացման ճանա1 Անուղղակի պետական ֆինանսավորումը, ի թիվս այլ օգուտների, հնարավորություն է տալիս լինել ԶԼՄ-ներին հասանելի և/կամ օգտվել հարկային արտոնություններից։ Public funding includes, among other benefits, free media access and/or tax relief. 2 Չնայած դրական արդյունքին(համապատասխանաբար 82.6% և 74%)՝ որևէ օրենսդրական փոփոխություն տեղ չգտավ, քանի որ չապահովվեց ընտրություններին անհրաժեշտ մասնակցությունը(այսինքն՝ 50%-ից ավելի)։ 3 Միակ բացառություններն են Բելառուսը, Իտալիան, Մալթան, Մոնակոն, Վատիկանը և Շվեյցարիան։ 4 Համարվում է, որ աշխարհի գրեթե կեսում քաղաքական կուսակցություններն ամենակոռումպացված հաստատություններն են(տե՛ս Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր, 2013)։ 2 ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ 1 ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ Կուսակցական համակարգի կայունությունը էական է ժողովրդավարության գոյատևման(Casal Bertoa, 2017a) և ամրապնդման(Mainwaring, 1999) համար։ Այն հատկապես կարևոր է Հայաստանի նման երկրի համար, որը միայն վերջերս է(այսինքն՝ 2018-ին) անցել ժողովրդավարության։ Զարմանալի չէ, որ գիտական գրականության մեջ նշվող գործոններից մեկը, որն օգնում է կուսակցական համակարգերի կայունանալուն, պետական ֆինանսավորումն է։ Առաջին հերթին, և ինչպես ցույց է տալիս Բիրնիրը(2005), պետական սուբսիդիաները կարող են օգնել ժամանակի ընթացքում կայունացնելու էլեկտորատը։ Միտքն այն է, որ(1) համակիրների հետ միջոցառումներ կազմակերպելու և աջակիցների(կամ անդամների, ընտրողների կամ պարզապես համակիրների) հետ շարունակական կապը պահպանելու համար քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ ռեսուրսներ հատկացնելու, ինչպես նաև(2) ժամանակի ընթացքում ուժեղ և պրոֆեսիոնալ քաղաքական կուսակցությունների շարունակականությունը երաշխավորելու միջոցով պետական սուբսիդիաները օգնում են ընտրողներին ամրապնդելու կուսակցության հետ իրենց կապը, իսկ ընտրությունների ժամանակ դրսևորվող նախապատվությունները մնում են կանխատեսելի։ Սա ոչ միայն ամրապնդում է քաղաքական կուսակցությունների սոցիալական արմատավորումն ու լեգիտիմությունը, այլև մեծացնում է ժողովրդավարական գործընթացի՝ որպես ներկայացուցչական և հաշվետվողական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությունը(Lane and Ersson, 2007)։ Քաղաքական կուսակցությունների համար պետական ֆինանսական միջոցներ ստանալու իրավունքը երաշխավորելը կարող է օգնել նաև, որ զսպվեն նոր քաղաքական ուժերի կազմավորումները(Spirova, 2007; Potter and Tavits, 2015) և, հետևապես, նվազեցվի կուսակցությունների քանակը(Booth and Robbins, 2010)՝(ընտրողների համար) ավելի կառավարելի և(վերնախավի համար) ավելի վերահսկելի դարձնելով կուսակցական համակարգը։ Գաղափարն այն է, որ եթե պետական սուբսիդավորում չունեցող համակարգերում կուսակցություններն ի հայտ են գալիս անկառավարելի կերպով՝ կախված լինելով հարուստ դրամաշնորհատուների առատաձեռնությունից, պետական սուբսիդիաներ ունեցող երկրներում գոյատևել է հաջողվում միայն այն կուսակցություններին, որոնք ունեն թե՛ ընտրական, թե՛ ֆինանսական կենսունակություն։ Դրա արդյունքում մի շարք կուսակցություններ կլինեն կայուն՝ ավելի անշարջ դարձնելով կոալիցիաները, իսկ ավելի տևական՝ կառավարությունները։ Երրորդ, հաշվի առնելով նաև վերը նշված պատճառները, պետական ֆինանսավորումը կարող է նաև կարգաբերված և շարունակական եղանակով օգնել քաղաքական կուսակցությունների փոխշփմանը(այսինքն՝ համագործակցությանը)։ Այսպիսով, ինչպես բացատրված է նաև այլ աշխատանքներում, խթանելով ընտրական գործընթացների կայունությունը, պահպանելով կուսակցությունների միջև իշխանության հավասարակշռությունը և չխրախուսելով խոշոր խորհրդարանական շրջապտույտները(այսինքն՝ ապահովելով ավելի փոքրաթիվ կուսակցությունների ելքն ու մուտքը օրենսդիր մարմին), պետական սուբսիդիաները հնարավորություն կտան ունենալու նման և գաղափարապես մոտ քաղաքական կուսակցությունների միջև մրցակցության կառավարման կայուն օրինաչափություններ, որտեղ այս կուսակցությունները մեծածավալ և կարգավորված եղականով կփոխարինեն միմյանց(Casal Bertoa, 2017b)։ Կարևոր է նշել, որ թեև վերը նշված երեք հիմնական ուսումնասիրությունները,«ամենանման համակարգեր» համեմատության սկզբունքի համաձայն կենտրոնանում էին Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային երկրների վրա, քաղաքական կուսակցությունների համար պետական սուբսիդիաների և կուսակցական համակարգի կայունության մակարդակի աճի միջև դրական և էական հարաբերակցություն նկատվել է նաև այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Աֆրիկայում (Sanches, 2018) և Լատինական Ամերիկայում(Bruhm, 2017)։ 3 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 2 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Բայց պետական ֆինանսավորումը ոչ միայն խրախուսում է քաղաքական կուսակցությունների կանխատեսելի վարքը և մրցակցությունը՝ համակարգային հարթությունում նպաստելով բարձր մակարդակի կայունությանը, այլև օգնում է, որ քաղաքական կուսակցությունները ձևավորվեն, ինչպես նաև գոյատևեն ու զարգանան որպես խիստ ինստիտուցիոնալացված կազմակերպություններ։ 2.1 ԳՈՅԱՏԵՎՈՒՄ Պետական ֆինանսավորումը անհրաժեշտ դրամական ռեսուրսներ է տրամադրում ո՛չ միայն կառավարելի քանակի քաղաքական կուսակցությունների կազմավորման համար։ Այսպիսի միջոցների առկայությունը ազդում է նաև կուսակցությունների՝ գործունեությունը շարունակելու և հետևապես նաև գոյատևելու որոշման վրա(Spirova, 2007; Casal Bertoa and Walecki, 2018)։ Սա պայմանավորված է նրանով, որ հասանելի ֆինանսավորման տեսակից կախված՝ տարբեր կլինի հավանականության աստիճանն առ այն, թե արդյոք, չնայած նպատակներին անմիջապես հասնելու անկարողությանը, կուսակցությունները կձգտեն իշխանության և կպահպանեն համակարգում ներկայություն ապահովելու ցանկությունը(Casal Bertoa and Taleski, 2016: 458-461)։ Այսպիսով, Եվրոպական հետկոմունիստական 14 ժողովրդավարական երկրներում քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կարգավորումներում տեղ գտած փոփոխությունները քննող ուսումնասիրության մեջ Կազալ Բերտոան և Սպիրովան(2019) գտել են, որ պետական ֆինանսավորում ստացող քաղաքական կուսակցությունների գոյատևման ցուցանիշն ավելի բարձր է, քան այսպիսի միջոցներին հասանելիություն չունեցողներինը։ Այսպիսով, միջին հաշվով պետությունից ֆինանսական օժանդակություն ստացած կուսակցությունների 92%-ին հաջողվել է գոյատևել, մինչդեռ բացառապես մասնավոր դրամաշնորհատուների կողմից ֆինանսավորվողների միայն 50%-ից պակասին է դա հաջողվել։ Այնուամենայնիվ, ինչը թերևս էլ ավելի հետաքրքրական է, պետական միջոցների հասանելիությունը հատկապես կարևոր էր այն կուսակցությունների համար, որոնք չկարողանալով հատել ընտրական շեմը և չանցնելով խորհրդարան, բավական ներուժ ունեին արժանանալու ժողովրդի աջակցությանը և հաղթահարելու «սուբսիդավորման շեմը»։ Սա պայմանավորված է նրանով, որ թեև խորհրդարանական կուսակցությունները «նաև այլ օգուտներ կքաղեն խորհրդարանում լինելով, ինչպես օրինակ՝ քաղաքական շփումները, կօգտվեն գործադիր և հովանավորչական հնարավորություններից» (նույն տեղում, 2019: 236), արտախորհրդարանական ուժերի համար պետական միջոցներից կայուն գումարով օժանդակության հասանելիությունը տվյալ գումարման խորհրդարանի գործունեության ողջ ժամանակահատվածի համար այն հիմնական գործոնն է, որը որոշում է այդ ուժերի գոյատևման կարողությունը կամ մահը։ Պատկեր 1-ը, որը ցույց է տալիս պետական և ոչ-պետական միջոցներից օգտվող արտախորհրդարանական կուսակցությունների գոյատևման ցուցանիշները, բացահայտ ընդգծում է այս հակադրությունը. բոլոր երկրներում, բացառությամբ Ռումինիայի, պետական միջոցներից սնվողները շատ ավելի են գոյատևել, քան ոչ-պետական միջոցներից ֆինանսավորվողները։ Ընդհուպ կրկնակի է միջին հաշվով գոյատևման հավանականությամբ պետական սուբսիդիաներ ստացող արտախորհրդարանական կուսակցությունների և դրանցից չօգտվողների տարբերությունը(73% ընդդեմ 36%)։ Սա հստակ ցույց է տալիս, որ պետական ֆինանսավորում է անհրաժեշտ այն քաղաքական կուսակցություններին, որոնք, չկարողանալով անցնել խորհրդարան, այնուամենայնիվ, վայելում են էլեկտորատի«զգալի» աջակցությունը։ Սա ոչ միայն կօգնի համակարգում նվազեցնելու կուսակցական շրջապտույտը, այլև կունենա մի շարք դրական ազդեցություններ կուսակցական համակարգի կայունացման վրա(տե՛ս վերը)։ Սակայն այն նաև կմեծացնի ներկայացուցչականության մակարդակը, ինչը հնարավորություն կտա ընտրողների կարևոր խմբերին լսելի լինել խորհրդարանից դուրս։ Նոր կուսակցությունների գոյատևման համար պետական սուբսիդիաների կարևորությունը հաստատել է նաև Բոլեյերը(2013) Արևմտյան Եվրոպայի 17 5 Այսինքն՝ քվեների այն տոկոսը, որն անհրաժեշտ է պետական սուբսիդիաներ ստանալու իրավունքի համար։ 6 Բավականին հետաքրքիր է, որ միջին հաշվով տարբերությունն այնքան մեծ չէ այն երկրներում, որտեղ արտախորհրդարանական ոչ մի կուսակցություն չունի պետական ֆինանսական միջոցների հասանելիություն(93.1՝ի համեմատ 58.7%)։ 4 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ժողովրդավարական երկրների 140 նոր կուսակցություններին նվիրված իր ուսումնասիրության մեջ։ Այնուամենայնիվ, նա չի գտնում նաև, որ հարաբերակցության կա պետական ֆինանսավորման և ընտրությունների ժամանակ«հաջողության» միջև, ինչը նշանակում է, որ թեև բոլորի համար հավասար հնարավորություներ ստեղծելու տեսանկյունից պետական սուբսիդիաները կարևոր են, այնուամենայնիվ, մրցավազքի ելքը կախված կլինի այլ(ոչ անպայման ֆինանսական) գործոններից։ 2.2 ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՈՒՄ ինստիտուցիոնալացված կազմակերպություններ։ Այս համատեքստում կարևոր է նկատել, որ թեև պետական սուբսիդիաները կընդլայնեն կուսակցական վերնախավերի հնարավորությունը՝«կառուցելու հաստատված ենթակառուցվածք այն կուսակցական պաշտոնյաների հետ, ովքեր հիմնում են առօրյա աշխատակարգեր և գործունեության ստանդարտ ընթացակարգեր[…]՝ օգնում են հետևորդներին, որ ծանոթանան կուսակցության կանոններին» և, հետևաբար, մեծացնում են ընտրական հաշվետվողականության մակարդակը. պարտադիր չէ, որ դրանք օգնեն կուսակցություններին՝ ներգրավելու նոր հետևորդներ կամ ամրապնդելու եղածների անդամակցությունը(Bolleyer and Ruth, 2017: 291)։ Սա ևս մեկ անգամ կախված կլինի կուսակցությունների՝ քաղաքացիների համար գրավիչ ծրագրեր մշակելու և ներկայացնելու կարողությունից։ Եվ ինչպե՞ս կարող են պետական սուբսիդիաները օգնել կուսակցությունների գոյատևելուն։ Ըստ էության, դրանք օգնում են նրանց, որ ստեղծեն ուժեղ և արհեստավարժ, Պատկեր 1. Քաղաքական կուսակցությունների գոյատևման ցուցանիշը(ընտրական և սուբսիդավորման) շեմերի միջև բաշխվածությամբ(արտահայտված%-ով) Աղբյուրը՝ Casal Bertoa and Spirova(2019: 239) 5 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 3 ԲԵՎԵՌԱՑՈՒՄ Երրորդ եղանակը, որով քաղաքական կուսակցությունների պետկան ֆինանսավորումը կարող է օգտակար լինել երկրում ժողովրդավարության պատշաճ գործարկման համար, գաղափարախոսությունների բևեռացման մակարդակի նվազեցումն է։ Սա պայմանավորված է նրանով, որ քաղաքական սպեկտրի ծայրահեղ բևեռներում գտնվող և մասնավոր միջոցներից(հիմնականում օլիգարխներից կամ միայն մեկ դրույթի համար ֆինանսավորող դրամաշնորհատուներից) ֆինանսավորվող համակարգի դեմ գործող կուսակցությունների մեծ մասի նկատմամբ բացահայտ հակադրությամբ, պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունները սովորաբար գտնվում են քաղաքական կոնտինուումի մեջտեղում, որտեղ և գտնվում է(նաև չափավոր) ընտրողների մեծ մասը։ Այսպիսով, խրախուսելով կուսակցություններին, որ հնարավորինս շատ ընտրողներ գրավեն, պետական ֆինանսավորումը նաև նպաստում է բևեռացման մակարդակի նվազեցմանը, քանի որ կուսակցությունների միջև գաղափարախոսական հեռավորությունները կենտրոնին մոտենալով կրճատվում են՝ հնարավոր դարձնելով երկարաժամկետ փոխզիջումները։ Արդյունքում, ոչ միայն կնվազի համակարգին դեմ կուսակցությունների համար էլեկտորատի աջակցությունը, այլև կմեծանա իսթեբլիշմենթին հարող կուսակցություններով բավարարվածությունը։ Այս թեմային է առնչվում Կազալ Բերտոայի և Ռամա Կաամանյոյի համատեղ հոդվածը(2019)։ Այնտեղ վերլուծվում է 1920 – 2017թթ. Արևելյան Եվրոպայում էլեկտորատից աջակցություն ստանալու մակարդակով պայմանավորված պետական ֆինանսավորման ազդեցությունը, որը տրվում է քաղաքական իսթեբլիշմենթին դեմ կուսակցություններին։ Պետական ֆինանսավորում չունեցող երկրներում այդպիսի կուսակցություններին տրվող աջակցության մակարդակը ավելի մեծ է, քան այն երկրներում, որտեղ կուսակցությունները ֆինանսական օժանդակություն են ստանում պետությունից։ Էլ ավելի հետաքրքիր է այն, որ որքան լիբերալ է պետական ֆինանսավորման մեխանիզմը(օրինակ՝ որքան ցածր է սուբսիդավորման համար որակավորվելու շեմը), այնքան քիչ են հաջողություն ունենում կուսակցությունները, ինչը հստակ ցույց է տալիս քաղաքական կուսակցությունների համար չափավոր ազատական պետական ֆինանսավորման մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։ 6 ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ 4 ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ Պարզվել է, որ պետական սուբսիդիան մի եղանակով ևս կարող է բարելավել ժողովրդավարության որակը, այն է՝ մեծացնել կուսակցությունների կողմից արձագանքման պատրաստակամությունը այնպես, որ այն աճի պետական սուբսիդիաների տոկոսներին զուգահեռ։ Պատկեր 2-ը, որը դիտարկում է պետական ֆինանսավորման և արձագանքման երկու տարբեր չափումների միջև հարաբերակցությունը՝ արտաքին արդյունավետությունը, դրական կորելացիա է ցույց տալիս երկրում կուսակցությունների ստացած պետական ֆինանսավորման չափի և«ընտրողների կողմից իշխանության ձևավորման գործում սեփական քվեի արժևորման հավանականության աստիճանի» միջև(Costa Lobo and Razzuoli, 2017: 119). 7 ընկած հեռավորությունը։ Այլ կերպ ասած՝ պետական ֆինանսավորումը առնվազն արձագանքման և քաղաքական արդյունավետության տեսանկյունից չի մեծացնում կուսակցությունների և ընտրողների միջև ընկած հեռավորությունը։ Պատկեր 2. Պետական սուբսիդիաների տոկոսները և արտաքին արդյունավետության ընկալումը Աղբյուրը՝ Costa Lobo and Razzuoli(2017: 117) 7 Նմանատիպ արդյունքներ կարող են դիտարկվել նաև կուսակցական մակարդակում(see Costa Lobo and Razzuoli, 2017: 118): 7 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 5 ԿՈՌՈՒՊՑԻԱ Վերջում, ոչ պակաս կարևորելով հետևյալը, նշենք, որ ինչպես գիտնականները, այնպես և ոլորտի պրակտիկ մասնագետները պարբերաբար փաստել են, որ քաղաքական կուսակցություններին ուղղվող պետական ֆինանսավորումը կարող է օգնել նվազեցնելու կոռուպցիան ոչ միայն այն պատճառով, որ պետական գումարներն ավելի հեշտ է վերահսկել, այլ նաև այն պատճառով, որ այն ավելորդ կդարձնի ապօրինությունների հակված մասնավոր ֆինանսավորումը(Nassmacher, 2001; Roper, 2008)։ կուսակցությունների նեղացված շրջանակի՝ էլեկտորատի նախընտրություններն անտեսելու և պետական ռեսուրսներն օգտագործելու գայթակղությունը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աճում է կուսակցական կոռուպցիայի ընկալումը(նույն տեղում, 2014: 367)։ Ստորև բերված Պատկեր 3-ը դիտարկում է պետական սուբսիդիաների և կոռուպցիայի միջև հարաբերակցությունը։ Կարևոր է նշել, որ հատկապես Եվրոպայում ընտրարշավի պետական ֆինանսավորումը կապվում է կոռուպցիայի ցածր մակարդակների հետ։ Մասնավորապես, շատ հստակ է, որ ընդհանրապես «ներկայում ընտրարշավի պետական ֆինանսավորումը առկա է կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող ավելի մեծ թվով երկրներում»(IDEA, 2017: 132)։ Այսպես եզրակացրել են Հումմելը և այլք(2018). նրանք վերջերս կատարված ուսումնասիրությունում վերլուծել են «քաղաքական դաշտի ֆինանսավորման ամենաազդեցիկ միջամտություններից մեկը»(նույն տեղում, 2018: 8) հանդիսացող քաղաքական դաշտի ֆինանսավորման կարգավորումների և ավելի քան 112 տարի 154 երկրում կոռուպցիայի միջև հարաբերությունը՝ պարզելով, որ «սուբսիդիաները նվազեցնում են կոռուպցիան՝ ի ցույց դնելով կաշառքներն ու յուրացումները, իսկ հարակից, ընտրարշավի ֆինանսավորման կարգավորումը շրջանցողների համար մեծացնում է իրավական և սոցիալական պատժամիջոցները»։(2018: 22)։ Սա չի նշանակում, որ կոռուպցիայի նկատմամբ հսկողությունը խստորեն որոշվում է պետական սուբսիդիաների առկայությամբ, քանի որ այսպիսի դրական ազդեցությունը պայմանավորված կլինի պետական ֆինանսավորման ընդունված մոդելից։ Այսպիսով, ինչպես ցույց է տրված նաև այլ աղբյուրներում (Casal Bеrtoa et al., 2014), պետական սուբսիդիաները չեն նպաստում կոռուպցիայի նվազմանն այն երկրներում, որոնք ընդունում են բավականին սահմանափակող մոդել կամ որտեղ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը հատկապես կախված է պետական միջոցներից։ Այդ դեպքերում, հաշվի առնելով քաղաքական 8 Պատկեր 3. Ընտրարշավի պետական ֆինանսավորումը և կոռուպցիայի բացակայությունը ընտրված տարիներին ԿՈՌՈՒՊՑԻԱ Աղբյուրը՝ IDEA(2017: 132) 9 FRIEDRICH-EBERT-STIFTUNG – ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պետական ֆինանսավորումը ո՛չ համադարման է, ո՛չ «ֆինանսավորման մասնավոր աղբյուրներից ֆինանսական կախվածության ու առավել ևս գումարների հայթայթման անբարեխիղճ աշխատակարգերին հակազդող միջոց»(Casas-Zamora, 2005: 39)։ Այնուամենայնիվ, պատշաճ կարգավորման դեպքում պետական սուբսիդիաներն ավելի շատ օգուտ են բերում, քան վնաս։ Իսկապես, ինչպես ցույց է տալիս նաև այս աշխատանքը, պետական սուբսիդիաները դրական ազդեցություն են ունենում ժողովրդավարության գործարկման վրա, քանի որ դրանք(1) հանգեցնում են կուսակցական համակարգի կայունացմանը,(2) խրախուսում են կուսակցությունների գոյատևումն ու ինստիտուցիոնալացումը,(3) խոչընդոտում են գաղա-փարախոսական բևեռացումը,(4) խթանում են քաղաքական խնդիրներին արձագանքելու պատրաստակամությունը և(5) օգնում են պայքարելու կոռուպցիայի դեմ։ Սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պետական սուբսիդիաների ներդնումն առանձին գործընթաց չէ, քանի որ այն մշտապես ուղեկցվում է լրացուցիչ կարգավորող միջոցառումներով(օրինակ՝ նվիրատվությունների ավելի բարձր առավելագույն սահմաններ կամ արգելքներ, ավելի խիստ հսկողության միջոցներ, ավելի խիստ պատժամիջոցներ)։ խուսափելով՝ պայմանավորում է կուսակցությունների պետական օժանդակությունը՝ մասնավոր ֆինանսական միջոցներ ներգրավելու կարողությամբ։ 8 4. Կոնկրետ նպատակով հատկացնել պետական սուբսիդիաների որոշակի բաժին՝ խթանելու քաղաքականության մեջ կանանց մասնակցությունը (օրինակ՝ 20 տոկոս), ինչպես նաև քաղաքական ուսուցման և կրթական գործընթացները(օրինակ՝ 10 տոկոս)։ 5. Հիմնել պատշաճ հաշվետվողականության համակարգ, որպեսզի գրանցվի պետական միջոցներով մեկ անձից արված յուրաքանչյուր գնում (կամ նրա հետ կատարված գործարք)։ 6. Հատուկ կարգավորել պատժամիջոցներն ու այն անձանց քրեական պատասխանատվությունը, ովքեր պատասխանատու են կուսակցության ֆինանսական միջոցների կառավարման համար(օրինակ՝ կուսակցության գանձապահը, հաշվապահը)։ Այս բոլոր պատճառներով և հաշվի առնելով վերոնշյալ բացահայտումները՝ կարելի է առաջարկել հետևյալը 1. Անհրաժեշտ է պահպանել քաղաքական կուսակցությունների առօրեական գործունեության համար պետական սուբսիդավորումը և կարելի է դիտարկել ընտրարշավների համար վերջնական(ամբողջական կամ մասնակի) փոխհատուցումների հնարավորությունը։ 2. Երկու դեպքերում էլ հարկ է ընդունել չսահմանափակող (սակայն ողջամիտ) համակարգ, որպեսզի«համապատասխան բոլոր կուսակցությունները»(օրինակ՝ ավելի քան 2% ձայն հավաքածները) ստանան պետական աջակցություն։ 3. Դիտարկել«համապատասխան ծավալի ֆինանսական միջոցների» մեխանիզմի ընդունումը, որը պետությունից ծայրահեղ կախվածության մեջ լինելուց 8 Սա կարող է նմանվել Նիդեռլանդներում առկա համակարգին որպես կուսակցության անդամակցության գործառույթ: 9 Ideally, parties should be encouraged to publish this type of transactions online in the shortest-period.։ 10 ՀՂՈՒՄՆԵՐ ՀՂՈՒՄՆԵՐ Biezen, I. van(2004). Political parties as public utilities. Party Politics, v. 10, n. 6, pp. 701–722. Birnir, J. K.(2005).“Public Venture Capital and Party Institutionalization.” Comparative Political Studies, v. 38, n. 8, pp. 915–938. Bolleyer, N.(2013). New Parties in Old Party Systems: Persistence and Decline in Seventeen Democracies. Oxford: Oxford University Press. Bolleyer, N. and Ruth, S.(2017).“Elite Investments in Party Institutionalization in New Democracies: A Two-Dimensional Approach”, Journal of Politics, v. 80, n. 1, pp. 288-302. Booth, E. and Robbins, J.(2010). Assessing the Impact of Campaign Finance on Party System Institutionalization. Party Politics, v.16, n. 5, pp. 629–650. Bruhn, K.(2017).“Money for Nothing? Public Financing and Party Building in Latin America”, in Steven Levitsky, James Loxton, Brandon van Dyck and Jorge I. Domínguez(eds.), Challenges of Party-Building in Latin America. New York: Cambridge University Press. Casal Bertoa, F.(2017a).“Political Parties or Party Systems? Assessing the‘Myth’ of Institutionalization and Democracy”, West European Politics, v. 40, n. 2, pp. 402-429. Casal Bertoa, F.(2017b). It’s Mostly about Money! A Multi-method Research Approach to the Sources of Institutionalisation. Sociological Methods and Research, v. 46, n. 4, pp. 683-714. Casal Bertoa, F. and Spirova. M.(2019). Parties between Thresholds: State Subsidies and Party Behavior in Post-communist Democracies, Party Politics, v. 25, n. 3, pp. 233-244. Casal Bertoa, F. and Rama Caamano, J.(2019).“The Two Faces of Janus: On the Determinants of Anti-establishment Parties’ Success in Post-communist Europe in Comparative Perspective”, Paper presented at the Political Studies Association(PSA) Annual Conference(Nottingham, April 15-17). Casal Bertoa, F. and Walecki, M.(2018).“Party Regulation and the Reshaping of Party Politics in Poland”, in Fernando Casal Bertoa and Ingrid van Biezen(eds.). The Regulation of Post- communist Party Politics. Abingdon and New York: Routledge. Casal Bertoa, F. and Taleski, D.(2016). Regulating Party Politics in the Western Balkans: The Legal Sources of Party System Development in Macedonia. Democratization, v. 23, n. 3, pp. 545-567. Casal Bertoa, F., Molenaar, F., Piccio, D. R. and Rashkova, E. R.(2014). The World Upside Down: De-legitimising Political Finance Regulation. International Political Science Review, v. 35, n. 3, pp. 355–376. Casas-Zamora, Kevin(2006). Paying for democracy: political finance and State funding for parties. Colchester, ECPR Press. Costa Lobo, M. and Razzuoli, I.(2017).“Party Finance and Perceived Party Responsiveness”, in Susan E. Scarrow, Paul D. Webb and Thomas Poguntke(eds.) Organizing Political Parties: Representation, Participation and Power. Oxford: Oxford University Press. Global Corruption Barometer(2013). Accessible at http://www.transparency.org/gcb2013/results Hummel, C., Gerring, J. and Burt, T.(2018).“Do Political Finance Laws Reduce Corruption?”. V-Dem Working Series, n. 60. IDEA, International(2017).“Money, Influence, Corruption and Capture: Can Democracy Be Protected?”, in The Global State of Democracy: Exploring Democracy’s Resilience. Stockholm: International IDEA. Available at: https://www.idea. int/gsod/files/IDEA-GSOD-2017-REPORT-EN.pdf Katz, Richard S. y Mair, Peter(2018). Democracy and the Cartelization of Political Parties. Oxford: Oxford University Press. Lane, J-E. and Ersson, S.(2007).“Party System Instability in Europe: Persistent Differences in Volatility between West and East?”, Democratization, v. 14, n. 1, pp. 92-110. 11 ՀՂՈՒՄՆԵՐ Mainwaring, S.(1999). Rethinking Party Systems in the Third Wave of Democratization: The Case of Brazil, Stanford, CA: Stanford University Press. Nassmacher, K-H.(2001).“Comparative political finance in established democracies”, in Karl-Heinz Nassmacher(ed.) Foundations for Democracy: Approaches to Comparative Political Finance. Baden-Baden: Nomos Verlag. Potter, J. and Tavits, M.(2015).“The Impact of Campaign Finance Laws on Party Competition”, British Journal of Political Science, v. 45, n. 1, pp. 73-95. Roper, S.D.(2008).“Introduction: The influence of public finance on post-communist party systems”, in Steven D. Roper and Janis Ikstens(eds.) Public Finance and Post-communist Party Development. Aldershot: Ashgate. Sanches, E.(2018). Party Systems in Young Democracies: Varieties of Institutionalization in Sub-Saharan Africa. New York: Routledge. Spirova, M.(2007). Political Parties in Post-communist Societies. New York: Palgrave Macmillan. 12 ԿԱՊ ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՂԻ ՄԱՍԻՆ Ֆերնանդո Կազալ Բերտոան Նոթինգհեմի(Միացյալ Թագավորություն) համալսարանի Միջազգային հարաբերությունների և Քաղաքագիտության դպրոցի ասոցացված պրոֆեսոր է: Նա հանդիսանում է«Կուսակցությունների և ժողովրդավարության ուսումնա-սիրության կենտրոնի», ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ«Քաղաքական կուսակցությունների փորձագիտական հիմնական խմբի» համահիմնադիր, համագործակցում է միջազգային IDEA կազմակերպության հետ, միևնույն ժամանակ Վենետիկի հանձնաժողովի փորձագետ է: Ֆրիդրիխ Էբերտ Հիմանադրամ/ Հայաստանյան գրասենյակ Մոսկովյան փողոց 31/ 0002 Երեւան Պատասխանատու՝ Ֆելիքս Հեթթ Տարածաշրջանային համակարգող Հեռ՝+374 10 53 69 13 http://www.fes-caucasus.org/ Հրապարակումները պատվիրել` info@fes.am Նրա աշխատությունները հրապարակվել են“Journal of Politics”,“European Journal of Political Research”,“Sociological Methods and Research”,“Electoral Studies”,“West European Politics”,“Party Politics”,“Democratization” և այլ թերթերում: 2017թ.-ին արժանացել է Gordon Smith և Vincent Wright մրցանակներին, ինչպես նաև AECPA մրցանակին լավագույն հոդվածի համար, իսկ 2018թ.ին` Նոթինգհեմի համալսարանի փոխնախագահի մեդալին«բացառիկ նվաճումների» համար: Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի կողմից հրապարակված նյութերի կոմերցիալ օգտագործումը չի թույլատրվում։ Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես հեղինակին և կարող են չհամընկնել Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի պաշտոնական կարծիքի հետ։