Armenia Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Ուսումնասիրության արդյունքներ Ռուբեն Սարգսյան 2018թ. Հայաստանի զարգացման ուղիների ուսումնասիրություն սոցիալական և տենտեսական ոլորտներում ըստ 2018թ.-ին ԱԺ-ի արտահերթ ընտրություններին մասնակցած քաղաքական կուսակցությունների և դաշինքների ծրագրերի: ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Հապավումներ 04 Համառոտ ակնարկ 05 Ուսումնասիրության մեթոդաբանությունը 06 Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի 09 Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացված կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերում Քանակական ամփոփում Սոցիալ-տնտեսական խնդիրները և դրանք լուծելու տեսլականը 11 քաղաքական կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերում Հայաստանի Հանրապետական Կուսակցություն 11 Սոցիալական ոլորտ Տնտեսական ոլորտ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 12 Սոցիալական ոլորտ Տնտեսական ոլորտ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն 16 Սոցիալական ոլորտ Տնտեսական ոլորտ «ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների Դաշինք 19 Սոցիալական ոլորտ Տնտեսական ոլորտ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 24 Սոցիալական ոլորտ Տնտեսական ոլորտ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 29 Սոցիալական ոլորտ Տնտեսական ոլորտ «Ազգային Առաջընթաց» կուսակցություն 30 Սոցիալական ոլորտ Տնտեսական ոլորտ ՄԵՆՔ կուսակցությունների դաշինք 32 Սոցիալական ոլորտ Տնտեսական ոլորտ 2 «Օրինաց Երկիր» կուսակցություն 35 Սոցիալական ոլորտ Տնտեսական ոլորտ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն 38 Սոցիալական ոլորտ Տնտեսական ոլորտ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 40 Սոցիալական ոլորտ Տնտեսական ոլորտ Հավելված 1. 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ 45 ընտրություններում մասնակցած կուսակցությունների քաղաքական ուղղվածությունները 3 ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ ՀՀ Հայաստանի Հանրապետություն ԱԺ Ազգային ժողով ՀՀԿ Հայաստանի Հանրապետական Կուսակցություն ՔՈՍԴԿ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ՀՅԴ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն ԻՔԿԴ «ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների Դաշինք ԼՀԿ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն ՔԺՎԿ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն ԱԱԿ «Ազգային Առաջընթաց» կուսակցություն ՄԵՆՔ ՄԵՆՔ կուսակցությունների դաշինք ՕԵԿ «Օրինաց Երկիր» կուսակցություն ՍԾՀԿ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն ԲՀԿ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ԿԸՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով 4 ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացել է Հայաստանի Հանրապետության(ՀՀ) Ազգային Ժողովի(ԱԺ) արտահերթ ընտրությունը, որին մանասկացեցին 11 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Ընտրություններին մասնակցած յուրաքանչյուր քաղաքական ուժ ներկայացել էր իր նախընտրական ծրագրերով՝ Հայաստանի ապագայի տեսլականով: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի պատվերով իրականացվել է ուսումնասիրություն, որի նպատակն է վերհանել 2018թ.-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությանը մասնակցած քաղաքական կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերում և դրանցից բխող քարոզչական նյութերում ներկայացված Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման վերաբերյալ իրենց մոտեցումները: 5 ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ուսումնասիրությունն իրականացվել է որակական և քանակական քաղաքագիտական-սոցիոլոգիական մեթոդների կիրառմամբ: Քանակական մեթոդը կիրառվել է ընտրություններում մասնակցած քաղաքական կառույցների նախընտրական ծրագրերը դիտարկելու ընթացքում՝ հաշվարկելու համար, թե որքան տեղ են զբաղեցրել դրանցում սոցիալական և տնտեսական հարցերի լուծումներին առնչվող մոտեցումները: Կատարվել է կոնտենտ վերլուծություն: Տեքստային այդ հատվածները չափվել են՝ ըստ նիշերի և էջերի քանակների: Արդյունքում իրականացվել է համեմատական վերլուծություն՝ ըստ տարբեր կուսակցությունների: Որակական մեթոդները կիրառվել են սոցիալ-տնտեսական հարցերին վերաբերող նախընտրական ծրագրային դրույթների վերհանման, վերլուծման և ամփոփման ընթացքում: Այսպիսով՝ քանակական և որակական մեթոդները կիրառվել են. Ուսումնասիրության հիմնական ուղղություններն են. n Կուսակցությունների/դաշինքների նախընտրական ծրագրերի վերլուծություն (որակական և քանակական): n Հանրահավաքների դիտարկում: Դիտարկվել են կուսակցությունների/ դաշինքների հանրահավաքները ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում: Կատարվել է տեղեկատվության առաջնային աղբյուրի 2 վերլուծություն: Այդ հանրահավաքների ընթացքում դիտարկվել են՝ ա/ առաջնորդների ելույթները բ/ հանրահավաքների ընթացքում թեկնածուներին տրված 3 հարցերն ու դրանց պատասխանները: Հանրահավաքների ընթացքում բարձրացված հարցերի և պատասխանների դիտարկման համար կիրառվել է ոչ միայն առաջնային աղբյուրից ստացված տեղեկատվություն, այլ նաև կատարվել է երկրորդային աղբյուրի վերլուծություն 3 : n հանրահավաքների դիտակման ընթացքում, n նախընտրական ծրագրերի, կարգախոսների և հոլովակների բովանդակային ուսումնասիրության ընթացքում, n քաղաքական դաշտում կուսակցությունների քաղաքական«կողմնացույց» կառուցելիս: Ըստ նախընտրական ծրագրերում առաջարկված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մոտեցումների՝ կառուցվել է կուսակցությունների քաղաքական«կողմնացույց»(ուղղությունները բնութագրող մատրիցա), որը ներկայացված է Հավելված1-ում: n Կուսակցությունների/դաշինքների նախընտրական կարգախոսների վերլուծություն: n Կուսակցությունների/դաշինքների նախընտրական էլեկտրոնային տեսահոլովակների/ գովազդների դիտարկում (յուրաքանչյուր կուսակցության/ դաշինքի(11) առնվազն 2 տեսահոլովակ): n Քաղաքակական կուսակցությունների և դաշինքների քաղաքական կողմնացույցի կառուցում՝ ըստ նախընտրական ծրագրերի բովանդակության: 2. Դիտարկվել են հանրահավաքների տեսաձայնագրությունները: 3. Եկրորդական վերլուծություն է արվել«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի նախընտրական քարոզարշավի դիտարկումների տվյալները: Ընդհանուր առմամաբ«Անկախ դիտորդ» հասարական դաշինքի կողմից դիտարկվել են քաղաքական կուսակցությունների և դաշինքների 169 հանրահավաք/հանդիպումներ: 6 Ուսումնասիրության ընթացքում կիրառվող հասկացությունների Ելնելով ծրագրի պահանջներից՝ այս հետազոտության ենթատեքստում սոցիալական ոլորտին են վերաբերում՝ n Զբաղվածությունը և գործազրկությունը, n Աշխատանքային իրավունքները, n Կենսաթոշակային համակարգը, n Առողջապահությունը, n Բնակարանային ապահովվումը: Իսկ տնտեսական ոլորտին են վերաբերում՝ n Հայաստանի ապագա տնտեսության զարգացումը(արդյունաբերություն և հանքարդյունաբերություն, հարկային և բանկային ոլորտներ, գյուղատնտեսություն, էներգետիկայի և այլ ոլորտներ, որոնք հանդիսանում են տնտեսության բաղադրիչներ), n Արտաքին տնտեսական հարաբերությունները՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոմիության և Իրանի հետ: 7 ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ 4 1. Հայաստանի Հանրապետական Կուսակցություն 2.«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 3.«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն 4.«ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների Դաշինք» 5.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն 6.«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 7.«Ազգային Առաջընթաց» կուսակցություն 8. ՄԵՆՔ կուսակցությունների դաշինք 9.«Օրինաց Երկիր» կուսակցություն 10.«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն 11.«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 4. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների անվանումների հերթականությունը հիմնված է ՀՀ ԿԸՀ կողմից իրականացված վիճակահանության արդյունքների վրա: 8 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացված կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերում Քանակական ամփոփում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերի քանակական դիտարկումների արդյունքները վկայում են այն մասին, որ դրանցում առավել շատ տեղ է հատկացված տնտեսական, քան սոցիալական ոլորտին(Տես Աղյուսակ 1): Աղյուսակ 1-ից պարզ է դառնում, որ առավել մեծ ծավալի ծրագիր են ընտրողներին ներկայացրել«ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների Դաշինքը»՝ 51.4 էջ կամ 92603 նիշ, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 42.2 էջ կամ 76007 նիշ և«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 28.3 էջ կամ 50868 նիշ, իսկ ամենափոքր ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը՝ 4.7 էջ կամ 8453 նիշ: 9 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Դիտարկելով սոցիալական և տնտեսական հարցերին ծրագրում տրված ծավալի հարաբերակցությունը ընդհանուր ծրագրի նկատմամբ՝ Աղյուսակ 1-ից երևում է, որ սոցիալական հարցերին ամենաքիչ անրադարձն է կատարել «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը՝ 1%,«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը՝ 4% և «Ազգային Առաջընթաց» կուսակցությունը՝ 5%: Սոցիալական հարցերին իրենց նախընտրական ծրագրերում ամենաշատն են անրադարձել«Օրինաց Երկիր»՝ 17%,«Բարգավաճ Հայաստան»՝ 15% և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական՝ 14% կուսակցությունները: Տնտեսական հարցերին ամենաքիչ ուշադրությունն են դարձրել իրենց նախընտրական ծրագրերում«Ազգային Առաջընթաց» կուսակցությունը՝ 8%, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը՝ 12% և Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը՝ 13%: Իսկ առավենաշատն է անրդարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 60%: Դիտարկելով սոցիալական և տնտեսական հարցերին ծրագրում տրված ծավալը(նիշերի քանակը)՝ նույն Աղյուսակը ցույց է տալիս այն, որ սոցիալական հարցերին ամենաշատը տեղ է հատկացված«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության(10720 նիշ) և«ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների Դաշինքi»(7932 նիշ) նախընտրական ծրագրերում: Դրանք ավելի քիչ արծարծված են«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ»՝ 262 նիշ և «Սասնա Ծռեր» համահայկական՝ 399 նիշ կուսակցությունների ծրագրերում: Տնտեսական հարցերին առավել շատ ուշադրություն է հատկացված«ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների Դաշինքի» (19868 նիշ),«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության (12826 նիշ) և ՄԵՆՔ կուսակցությունների դաշինքի(12460 նիշ) ծրագրերում, իսկ ամենաքիչը՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցության(1126 նիշ) ծրագրում: Քաղաքական կուսակցությունների և դաշինքների ծրագրերում սոցիալ-տնտեսական հարցերին կատրված անրադարձերի ծավալային համեմատությունները ներկայացված են ստորև՝ Գծապատկեր 1-ում: Այսպիսով՝ սոցիալ-տնտեսական հարցերին իրենց նախընտրական ծրագրերում ամենաշատն են անրադարձել հետևյալ կուսակցությունները /դաշինքները. ԻՔԿԴ-ը՝ 27800 նիշ, ՔՈՍԴԿ-ն՝ 23546 նիշ, ՄԵՆՔ-ը՝ 15921 նիշ և և ԼՍԿ-ն՝ 15348 նիշ: 10 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Սոցիալ-տնտեսական խնդիրները և դրանք լուծելու տեսլականը քաղաքական կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերում Հայաստանի Հանրապետական Կուսակցություն ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 4.7 էջ, 8453 նիշ, որից 0.5 էջ կամ 967 նիշ հատկացվել է սոցիալական որտին, իսկ 0.6 էջ կամ 1126 նիշ՝ տնտեսական ոլորտին: Ըստ նախընտրական ծրագրի՝ ՀՀԿ-ն հանդիսանում է ազգային պահպանողական գաղափարախոսություն կրող կուսակցություն: Կուսակցության նախընտրական կարգախոսն է՝«Եթե մտահոգ ես… Ընտրիր Հանրապետականին», որը ուղղված չէ կուսակցական գաղափարախոսությանը: Ամենայն հավանականությամբ՝ այդ կարգախոսը գործածելու հիմնական նպատակն է հակադարձել ԻՔԿԴ-ին և հավակնել ընդդիմություն դառնալուն: Սոցիալական ոլորտ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում անդադարձել է սոցիալական հետևյալ ուղղություններին՝ զբաղվածություն (142 նիշ), առողջապահություն(320 նիշ), կենսաթոշակային համակարգ(505 նիշ): Իր նախընտրական ծրագրում ՀՀԿ-ն չի անրադարձել աշխատանքային իրավունքի և բնակարանային ապահովման հարցերին: Ծրագրում ՀՀԿ-ն նշում է, որ նպաստելու է բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծմանը, աշխատուժի անընդհատ վերապատրաստմանը և դրանով իսկ՝ աշխատողների համար նոր հնարավորությունների ստեղծմանը: Աշխատուժի անընդհատ վերապատրաստման ՀՀԿ-ի դիրքորոշումը, ըստ ամենայնի, նպատակուղղված է երկրում գործազրկության կանխարգելմանը: ոլորտին՝ կուսակցությունը կարևորում է ոլորտը որպես մարդկային կապիտալի առաջնահերթություններից մեկը, և այդ ոլորտի բարելավումը տեսնում է տվյալ համակարգում ծախսերի օպտիմալացմամբ: ՀՀԿ-ն կարևորում է նաև պարտադիր ապահովագրման հայեցակարգի քննարկումը, հետագայում դրան անցնելու նպատակով: Որպես հաջողված մոդել՝ պետական ծառայողների շրջանակում կիրառվող ապահովագրման մոդելն առաջարկում է տարածել նաև այլ ոլորտի ներկայացուցիչների վրա: Անդրադառնալով սոցիալական ապահովության համակարգին՝ ՀՀԿ-ն նշում է, որ առկա սոցիալական ապահովության համակարգը կապահովի բնակչության արժանապատիվ ծերությունը: Դրանով իսկ կուսակցությունը փորձում է ընդգծել նախկինում իրականացրած իր գործը՝ ակնարկելով սեփական փորձի հաջողված լինելը: Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առան-ձին անդրադարձ է կատարել նաև զինվորականներին՝ մասնավորապես սպայակազմին, նշելով, որ անհրաժեշտ է ուժեղացնել այդ խմբի սոցիալական երաշխիքները: Տնտեսական ոլորտ ՀՀԿ-ի ծրագրում տնտեսական ոլորտը ներկայացված է 1126 նիշով: Տնտեսական ոլորտին վերաբերող հատվածում Հանրապետական կուսակցությունը, որպես իրավիճակի գնահատում ներկայացրել է այն, որ իրենց իշխանության ընթացքում՝ իրենց շնորհիվ, ՀՀ-ն ունի մեծ և իր արտադրողի համար տեխնոլոգիապես համարժեք շուկաների հասանելիություն, կայուն և բարելավվող էներգետիկ համակարգ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար շոշափելի նախադրյալներ։ Անդրադառնալով առողջապահության 11 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում նշում է, որ տնտեսական աճը պետք է միտված լինի անհատի աշխատանքի ու գործարարության ինքնադրսևորման համար հնարավորությունների ընձեռմանը: Դրան հասնելու պայմաններից մեկը(բայց ոչ միակը) կուսակցությունը համարում է բոլոր տեսակի մենաշնորհներից ազատությունը: Որպես դրան նպաստող այլ գործոններ նշվում են ենթակառուցվածքների և ինստիտուտների հետևողական զարգացումը: Կուսակցությունը նշումը է, որ դրանց ձևավորումը շարունակական գործընթաց է և պահանջում է տնտեսական քաղաքականության հստակ առաջնահերթությունների որոշում: Մրցունակ տնտեսության հասնելու համար կուսակցությունն առաջնային գերակայություն է համարում արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր և միջին ձեռնարկատիրության գործունեության խրախուսումը: ԵԱՏՄ-ի, ԵՄ և Իրանի հետ հարաբերությունները նախընտրական ծրագրում դիտարկվում են որպես արտաքին քաղաքականության գործոններ, իսկ որպես տնտեսական գործոններ այդ երկրների հարաբերությունների վերաբերյալ անդրդարձ չկա: Նշենք նաև, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջները ՀՀԿ-ն համարում է անպատասխանատու արկածախնդրություն և կարևորում է, որ ներկայիս իշխանությունը, իշխանության գալուց հետո նույնակարծիք է նախկին իշխանության հետ: Անդրադառնալով ԵՄին, ՀՀԿ-ն կարևորում է այն փաստը, որ առկա է շրջանակային համաձայնագիր ԵՄ-ի հետ, ինչպես նաև բարիդրացիական փոխգործակցություններ Իրանի հետ: ՀՀԿ-ի նախընտրական գովազդային հոլովակների դիտարկումը ցույց է տալիս, որ դրանցում բացակայում է լուրջ անդրադարձը սոցիալական կամ տնտեսական հարցերին, շեշտադրվում է միայն կարգախոսում ելակետային համարվող«մտահոգ» բառը, որը գործածվում է նաև սոցիալական վիճակի առնչությամբ: Տեսահոլովակում ներկայացվում է առողջապահական ոլորտը իրենց ձեռքբերումների տեսանկյունից՝ շեշտադրելով իրենց ունեցած նպաստը հայրենակիցների առողջության ապահովման գործում: Ընդհանուր առմամբ ՀՀԿ-ի երկու հոլովակներն էլ կառուցված են հիմնականում«Իմ Քայլը» դաշինքին հակադարձելու մոտեցմամբ: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի նախընտրական զանգվածային հանդիպումներին, ապա դրանք մեծամասամբ իրականացվել են փակ ձևաչափով, չեն ընդգրկել լայն զանգվածներին, ուստի և հետազոտության ընթացքում չի հաջողվել արձանագրել և դիտարկել դրանք: «Քաղաքացու որոշում» սոցիալդեմոկրատական կուսակցություն ՔՈ-ի նախընտրական ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 42.2 էջ, 76007 նիշ, որից 6 էջ կամ 10720 նիշ հատկացվել է սոցիալական ոլորտին, իսկ 7.1 էջ կամ 12826 նիշ՝ տնտեսական ոլորտին: Ըստ կուսակցության անվանման և նախընտրական ծրագրի՝«Քաղաքացու որոշում» կուսակցության գաղափարական հիմքն է հանդիսանում սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը: ՔՈ-ի նախընտրական կարգախոսն է«Ապագան Քոնն է», որը փոխկապված է կուսակցության թե գաղափարախոսության, և թե նախընտրական ծրագրի հետ: Սոցիալական ոլորտ Դիտարկելով«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրկան ծրագրիրը թե որքանով է անրադաձել այս ոլոտին ակնհայտ է դառնում, որ զբաղվածության հիմնախնդրին անդրադարձերը կազմել են 950 նիշ, աշխատանքային իրավունքներին՝ 1649 նիշ, 12 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ առողջապահությանը՝ 5293 նիշ, կենսաթոշակային ապահովմանը՝ 2547 նիշ և բանակարանային ապահովմանը՝ 281 նիշ: Այսպիսով նշենք, ո ՔՈ-ն իր նախընտրական ծրագրում անրադարձել է ուսումնասիրության կողմից կարևորված բոլոր սոցիալական հարցերին: Անդրադառնալով զբաղվածության հարցին՝ ՔՈ-ն նշել է, որ պետությունը պարտավոր է աշխատատեղերի ստեղծման արդյունավետ քաղաքականություն իրականացնել, և դա դիտարկվում է որպես պետական հոգածություն: Որպես լուծման մեխանիզմ առաջարկվում է շուկայական տնտեսության մասնակիորեն դեկոմերցալիզացում: Զբաղվածության ենթատեքստում առանձնակի տեղ է հատկացվում երիտասարդների զբաղվածության խնդրին: Այն առաջարկվում է լուծել տարբեր ծրագրերի միջոցով, ինչպես նաև խիստ կարևորվում է երիտասարդության կողմից աշխատանք ստանալու հնարավորությունների ստեղծումը: ՔՈ-ն միակ կուսակցությունն է 2018թ.ի ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններից, որն իր նախընտրական ծրագրում մանրամասնորեն անրադարձել է աշխատանքային իրավունքի խնդիրների լուծմանը: Այսպես՝ ՔՈ-ն այդ հարցում մեծ դեր է հատկացնում Արհմիություններին, նրանց հնարավորություն տալով ներգրավվել աշխատանքային ոլորտի ռազմավարության մշակման գործում, այդ թվում՝ նվազագույն աշխատավարձի սահմանման, սպառողական զամբյուղի հաշվարկման ընթացակարգերում և այլն: Ավելին՝ առաջարկվում է, որ արհմիությունները յուրաքանչյուր տարի ըստ ոլորտների ներկայացնելու են իրենց պահանջը նվազագույն աշխատավարձի և աշխատանքային այլ պայմանների վերաբերյալ: ՔՈ-ն առաջարկում է իրականացնել գործատուների միությունների և արհմիությունների կառուցվածքային օրենսդրական փոփոխություններ՝ սոցիալական քաղաքականության մեծ հատվածն իրականացնել կոլեկտիվ պայմանագրերի կնքման ուժով: ՔՈ-ն նաև նախատեսել է այլ գործառույթներ հատկացնել Արհմիություններին՝ վերապահել աշխատանքային վեճերի լուծման և աշխատանքային հարաբերությունների պայմանների վերահսկողություն իրականացնող մարմնի դերը: Միաժամանակ ծրագրում չի անտեսվում նաև գործատուների միության դերակատարությունը, որպես եռակողմ սոցիալական գործընկերության ներկայացուցիչ: Ըստ կուսակցության տեսլականի՝ գործատուների միության և արհմիությունների համագործակցության մեջ Պետությանը հատկացվում է արբիտրի դեր: ՔՈ-ն իր նախընտրական ծրագրում առաջարկել է նպաստել ոչ ֆորմալ/ ինքնազբաղված աշխատողներին՝ ֆորմալ դաշտ տեղափոխվելուն, ինչը իրենց կարծիքով, հնարավորություն կտա վերջիններիս դառնալ հարկատուներ և օգտվել պետության կողմից տրամադրվող երաշխիքներից՝ կենսաթոշակից, առողջապահությունից, մասնագիտացված և բարձրագույն կրթությունից: ՔՈ-ն, անդրադառանալով առողջապահության ոլորտին, առաջարկում է պարտադիր առողջության ապահովագրության համա-կարգի ներդրում, որում մեծ դեր է հատ-կացվում Պետությանը: Ավելին՝ առա-ջարկվում է, որ մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ մեկտեղ պետք է հիմնվի պետական ապահովագրական մարմին: Պետական ապահովագրությունը պետք է լինի համընդհանուր և պարտադիր: Սկզբնական շրջանում պետական ապահովագրությունը կծածկի առողջական խնդիրների այն մասը, որը դուրս է մնում մասնավոր ապահովագրության ծածկույթից ու սոցիալական պաշտպանվածության տեսանկյունից ամենից խոցելին է: Կուսակցությունն առաջարկում է պետական, համընդհանուր, պարտադիր ապահովագրության առաջին փուլը իրականացնել ուռուցքաբանության ոլորտում, որի ծախսերն ամբողջությամբ 13 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ կծածկի ապահովագրական ֆոնդը: Ինչպես նաև կուսակցությունը իր նախընտրական ծրագրում առաջարկում է ապահովագրական ֆինանսների վերահսկելիության և արդյունավետության մոտեցումներ: Ավելին կուսակցությունը նշում է, որ առողջապահության ոլորտի զարգացումը պետք է իրականացվի փուլ առ փուլ՝ մոդեռնիզացիոն: Պետք է մշակվեն ախտորոշիչ և բուժական գործելակարգեր բոլոր հիվանդությունների և համախտանիշերի համար, որի իրականացումը պետք է արվի բժշկական նեղ մասնագիտական ասոցիացիաների և բժշկական համալսարանի ամբիոնների աջակցությամբ: Կուսակցությունը նաև առաջարկում է սքրինինգային հետազոտությունների իրականացում Հայաաստանի ամբողջ տարածքով, որպես չարորակ հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման արդյունավետությունը բարձրացնելու մոտեցում: Ծխախոտային կախյալությունը ՔՈ-ն համարում է հիվանդություն և առաջարկում է պայքար իրականացնել ոչ թե ծխողների, այլ ծխելու դեմ: Առողջապահության վերաբերյալ ՔՈ-ն իր ծրագրում նաև առաջարկում է, որ առողջապահության ոլորտի բոլոր մասնագետները պարտադիր պետք է անցնեն որակավորման քննություններ: ՔՈ-ն նաև անրդարձել է առողջապահության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներին և առաջարկում է վերահսկողություն սահմանել պետության կողմից լաբորատոր և գործիքային հետազոտությունների գների հանդեպ: Կուսակցությունն անրադաձել է նաև կենսաթոշակային համակարգին: Ոչ ֆորմալ/ինքնազբաղված աշխատողներին կենսաթոշակային համակարգի շահառու դարձնելու միակ տարբերակը, ըստ ՔՈ-ի, նրանց ֆորմալ դաշտ տեղափոխելն է: Դա հնարավորություն կտա նրանց դառնալ հարկատուներ և օգտվել պետության կողմից տրամադրվող երաշխիքներից: Այդ ենթատեքստում գյուղաբնակ և բացառապես գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց համար կուսակցությունն առաջարկում է մշակել հարկման օպտիմալ մեխանիզմներ, որպեսզի նրանց հնարավորություն տրվի հետագայում օգտվել երեխայի խնամքի նպաստից և բարձր կենսաթոշակ ստանալու իրավունքից: Կուսակցությունը առաջարկում է չվարձատրվող աշխատանքը նույնպես ներառել ստաժի հաշվարկման մեջ, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխայի և ծերերի խնամքի ժամանակահատվածը լիովին հաշվարկել որպես աշխատանքային ստաժ: Կենսաթոշակների առնչությամբ ՔՈ-ն ընդգծում է սոցիալական և մշակութային ոլորտների փոխադարձ կապի մի քանի ուղղություններ: Նախ, կարևորելով մշակութային ոլորտի աշխատողների դերը, ծրագրում մատնանշվում է, որ մշակութային գործչի նկատմամբ հասարակության երախտիքի արտահայտություն պետք է լինի թոշակային հավելումը, այլ ոչ թե կոչումները, մեդալները կամ նմանատիպ այլ միջոցները: Միջոլորտային համագործակցության հաջորդ ուղղվածությունը պետք է լինի ապահովելու թոշակառուների մասնակցությունը մշակութային կյանքում: ՔՈ-ն անրադառնում է նաև բնակարանային ապահովության հարցին՝ կապված որոշակի սոցւալական խմբի՝ այն է սպայական կազմի բնակարանային ապահովության հետ: Ծրագրում ներկայացվում է, որ անհրաժեշտ է լուծել սպայական կազմի բնակարանների խնդիրը, դրանով իսկ բարձրացնել նրանց սոցիալական ապահովվածության մակարդակը: Տնտեսական ոլորտ Տնտեսական ոլոտի առաջարկների ծավալը նախընտրական ծրագրում կազմել է 12826 նիշ: 14 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ՔՈ-ն իր նախըտրական ծրագրով նախատեսում է շուկան ապամենաշնորհելով և ստեղծելով խաղի հավասար կանոններ՝ տնտեսական քաղաքականությունների միջամտությամբ զարգացնել տնտեսության երկրորդային, երրորդային և (երկարաժամկետում) չորրորդային(բարձր տեխնոլոգիաների սեգմենտը) սեգմենտները: Այդ ուղղությամբ կուսակցությունը նախատեսում է հասնել տնտեսության կառուցվածքի վերափոխման՝ հանքարդյունաբերական-ագրարայինից դեպի արդյունաբերական, ծառայությունների և բարձր տեխնոլոգիաների տնտեսության: Տնտեսությունն այս ուղղություներով զարգացնելուն զուգընթաց՝ հետ են մղելու մետաղական հանքարդյունաբերությունը, իսկ պետության զարգացման կարիքներից ելնելով՝ եզակի դեպքերում մետաղական հանքերի շահագործումն ամբողջովին լինելու է պետության հսկողության և կառավարման ներքո: Ծրագրում ներկայացված է, որ ձգտելու են պատասխանատու և արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության միջոցով կրճատել պետական պարտքի բեռը, նվազեցնել ընթացիկ ծախսերը և արդյունքում մեծացնել ֆիսկալ միջակայքը: Անդրադառնալով հարկային քաղաքականությանը՝ ՔՈ-ն առաջարկում է ներդնել բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ որպեսզի, ապահովվի ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը: Առաջարկվում է իրականացնել հարկման անհատական մոտեցում, ըստ որի քաղաքացիները կհարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված սոցիալական հանգամանքներից: Գյուղատնտեսությանը, որպես տնտեսության մի ճյուղի, ՔՈ-ն դիտարկում է պարենային անվտանգության պրիզմայով: Ծրագրում ներկայացվում է, որ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը պետք է հասցնել նվազագույնի՝ այն փոխարինելով տեղում արտադրված որակյալ արտադրանքով: ՔՈ-ի նախընտրական ծրագրում առաջարկներ են ներկայացվում նաև էներգաարդյունաբերության վերաբերյալ՝ էներգաարդյունավետության մակարդակի բարձրացում, էներգիայի սպառման բնական աճի ընթացքում բավարար արտադրող և փոխանցող համակարգի ստեղծում, էլեկտրամատակարարման բաշխիչ համակարգի վերազինում, վերականգնվող էներգետիկայի զանգվածային կիրառում և այլն: Ինչպես նաև կարևորվում են ոլորտում որակյալ մասնագետների ներգրավման և կրթության հարցերը: Որպես արդյունաբերության մի ճյուղ՝ ՔՈ-ն նաև կարևորում է ռազմաարդյունաբերության զարգացումը: Կուսակցության նախընտրական ծրագրում նաև անրադարձ է կատարվել անօրինական և ապօրինի հարստացման միջոցով ձեռք բերված ակտիվների սեփականության իրավունքի ճանաչում հատուցման դիմաց հարցին: Նշենք, որ ԵԱՏՄ-ի, ԵՄ և Իրանի հետ հարաբերություններին ՔՈ-ն իր նախընտրական ծրագրում որևէ անրադարձ չի կատարել ոչ տնտեսական, և ոչ էլ արտաքին քաղաքականության ծրագրային մասերում: Դիտարկվել են ՔՈ-ի 5 նախընտրական գովազդային հոլովակներ, որոնցից 4-ում ներկայացվում են կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները սահմնադրության, բնապահպանության, առողջապահության և տնտեսության վերաբերյալ: Առանձին մեկ հոլովակով ներկայացվում է կուսակցության մոտեցումը բարեկեցիկ պետության վերաբերյալ, շեշտելով, որ սոցիալական պետությունում քաղաքացին պետք է որոշի պետության քաղաքականությունը, քվեարկության ժամանակ առաջնորդվի 15 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերով և գաղափարախոսությամբ: Տվյալ հոլովակի հիմնական ուղերձն այն է, որ եթե քաղաքացին չի մասնակցում քվեարկությանը, ապա արդյունքում ստանում է իր կարիքներից կտրված ԱԺ և դառնում քաղաքականության սպառող: Քարոզարշավի ընթացքում բնակչության հետ տեղի ունեցած 4 հանդիպում է դիտարկվել տվյալ ուսումնասիրության համար: Դիտարկված հանդիպումներից մեկի ընթացքում, որը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում 5, ՔՈ-ի ներկայացուցիչները խոստացել են անդրադառնալ աշխատանքային և առողջապահական խնդիրներին, կարևորել են բժշկական ապահովագրություն ունենալու հարցը, ինչպես նաև նշվել է, որ մարդիկ պետք է իմանան, որ իրենց վճարած հարկերի դիմաց ունեն պետության կողմից սոցիալական ապահովություն ստանալու իրավունք: Հանդիպման ընթացքում խոսել են մայրաքաղաքից հեռու բնակավայրերում բիզնեսի հարկերից ազատման մասին, ինչը ըստ ՔՈ-ի ներկայացուցիչների, կտանի մայրաքաղաքում բիզնեսի կենտրոնացումների նվազմանը: Ներկայացվել է նաև մայրության նպաստի հարցի կարգավորման իրենց մոտեցումը, ինչպես նաև ծննդկան կնոջ կամ խմանակալի համար խնամք իրականացնելու ընթացքը աշխատանքային ստաժ համարելու իրենց դիրքորոշումը: Խոսվել է նաև արհմիությունների զարգացման անհրաժեշտության մասին: Երևան քաղաքում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ՔՈ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագիրն ընդհանուր դրույթներով՝ սոցիալական և տնտեսական ոլորտներին ուղղված իրենց մոտեցումները մատչելի ձևով պարզաբանելով: Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կուսակցության հանդիպման ընթացքում, ծրագրի ներկայացման ընթացքում հարց է հնչեցվել լեռնահանքաարդյունաբերության հետ կապված: Հարցին ՔՈ ներկայացուցիչը պատասխանել է. մեջբերում«Երբեք թույլ չենք տա նոր հանքեր բացվեն, մինչև նախկին բացված հանքերից եղած վնասները չփոխհատուցվեն»: Նույն հանդիպման ժամանակ տրված հարցերից մեկն էլ վերաբերել է կանանց հիմնախնդիրներին, որին ի պատասխան թեկնածուն ներկայացրել է իրենց մոտեցումն այն մասին, որ ինչպես գյուղատնտեսությամբ, այնպես էլ երեխաների խնամքով զբաղվելը պետք է հաշվարկվեն որպես աշխատանքային ստաժ: Դատելով վերհանված հարցերի պատասխաներից՝ ակնհայտ է, որ ՔՈ-ի ներկայացուցիչները իրենց նախընտրական հանդիպումների և հանրահավաքների ժամանակ հարցերին պատասխանել են իրենց նախընտրական ծրագրային դրույթներով: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 10.1 էջ, 18143 նիշ, որից 0.8 էջ կամ 1515 նիշ հակտացված է սոցիալական որտին, իսկ 2.7 էջ կամ 4804 նիշ՝ տնտեսական ոլորտին: Ըստ կուսակցության նախընտրական ծրագրի՝«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը հանդիսանում է ազգային-ժողովրդավար-սոցիալիստական-հեղափոխական գաղափարախոսություններով առաջնորդվող քաղաքական կուսակցություն: ՀՅԴ-ի նախընտրական կարգախոսն է«Հավատարիմ հողին ու հային», որը կապված է իր նախընտրկան ծրագրի և գաղափարախոսության ազգայնականության բաղադրիչի հետ: Սոցիալական ոլորտ ՀՅԴ-ն իր նախընտրական ծրագրում անրադարձել է ուսումնասիրության համար կարևորված բոլոր սոցիալական հարցերին: 5. https://www.facebook.com/sdcdp/videos/1568395306629085 16 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Այսպես զբաղվածության ոլորտին անրադարձները կազմել են 653 նիշ, աշխատանքային իրավունքներին՝ 415 նիշ, առողջապահությանը՝ 171 նիշ, կենսաթոշակայինին՝ 132 նիշ և բանակարանային ապահովմանը՝ 144 նիշ: Զբաղվածության ապահովման համար ՀՅԴ-ն նախատեսում է արժանապատիվ վարձատրության միջոցով գրավիչ դարձնել հանրային ծառայությունների ոլորտը: Ինչպես նաև նախատեսում է, որ պետությունը պետք է ակտիվ քաղաքականություն իրականցնելու միջոցով ապահովի կյանքի դժվարին պայմաններում հայտնված քաղաքացիների մուտքն աշխատաշուկա: ՀՅԴ-ի ծրագրում առանձնակի տեղ է հատկացված աշխատողների իրավունքների պաշտպանությանը: Կուսակցությունն առաջարկում է հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան իրացնել արժանապատիվ աշխատանք ունենալու իրենց իրավունքը: Ըստ կուսակցության՝ աշխատանքը պետք է ապահովի մարդու արժանապատիվ կյանքը, այլ ոչ թե գոյությունը, և աշխատողը պետք է կարողանա իրացնել իր հանգստի, կրթության, առողջապահական ծառայություններից օգտվելու, մշակութային և հոգևոր արժեքների հետ հաղորդակցման իրավունքները: Անդրադառնալով առողջապահության համակարգին՝ ՀՅԴ-ն առաջարկում է ստեղծել առողջապահական ապահովագրության այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա բոլոր քաղաքացիներին օգտվելու բուժում ստանալու հնարավորությունից, ինչը կբացառի գումար չունենալու պատճառով բուժում չստանալու դեպքերը։ ՀՅԴ-ն նախընտրական ծրագրում առաջարկում է երաշխավորել տարեցների բարեկեցիկ ծերությունը: Նա անթույլատրելի է համարում ողջ կյանքն արդար քրտինքով իր հացը վաստակած տարեց քաղաքացու՝ աղքատության մեջ հայտնվելու հանգամանքը: Իր նախընտրական ծրագրում կուսակցությունն անրադառնում է բնակչության ժողովրդագրական խնդիրներին, համարելով, որ ժողովրդագրական աղետի կանխարգելումը հնարավոր է բնակարանային ապահովության խնդիրը լուծելով: Նպաստելով երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը՝ կլուծվի նաև ընտանիքների կայացման հիմնախնդիրը: Տնտեսական ոլորտ Տնտեսական ոլոտի առաջարկների ծավալը նախընտրական ծրագրում կազմել է 4804 նիշ: Տնտեսության առաջընթացի ապահովման գործընթացում ՀՅԴ-ն առաջարկում է, որպեսզի պետությունը հանդես գա կարգավորողի դերում, իսկ առանձին դեպքերում՝ ստանձնի նաև տնտեսության զարգացման լոկոմոտիվի դերը: Պետությունը պետք է արդյունավետ միջամտությամբ վերացնի շուկայական ձախողումները, մենաշնորհների առաջացումը, գերիշխող դիրքի չարաշահումը: Իր ծրագրում Դաշնակցությունն ընդգծում է անհրաժեշտությունն այն մասին, որ պետության քաղաքականությունը պետք է միտված լինի բնական ռեսուրսների գերշահագործումը բացառելուն, նվազեցնելուն, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը և դրանցից ստացվող եկամուտների արդար բաշխմանը հասարակության բոլոր անդամների միջև: Պետությունը պետք է աջակցի գործարարներին՝ ապահովվելով մրցակցության արդար պայմաններով և գործարարությամբ զբաղվելու հստակ կանոններով: Պետությունը պետք է լինի մասնավորի հետ, համագործակցաբար կիսի բիզնես ռիսկը, առաջնորդի այն բնագավառներում, որտեղ այդ ռիսկն ավելի մեծ է կամ որտեղ շահութաբերությունը ավելի ցածր է, կամ մասնավոր ֆինանսավորումը բացակայում է: ՀՅԴ-ն նշում է, որ նույնիսկ ամենալիբերալ 17 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ և պահպանողական քաղաքական ուժերն ամբողջ աշխարհում աջակցում են իրենց երկրների ձեռնարկություններին: Դրանով կուսակցությունն առաջարկում է իրականացնել ազգային բիզնեսի պրոտեկցիոնիզմ: Իսկ այդ ամենն իրականացնելու համար ՀՅԴ-ն առաջարկում է էականորեն բարեփոխել պետական կառավարման համակարգը: Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջարկում է վերանայել բնական մենաշնորհների կողմից տրամադրվող ծառայությունների սակագները: Դաշնակցությունն առաջարկում է ներդնել պրոգրեսիվ հարկային քաղաքականություն, որի հիմքում պետք է դրվի«շատից շատ, քչից քիչ» սկզբունքը: Դրանով իսկ կուսակցությունը գտնում է, որ հնարավոր է վերացնել եկամուտների բևեռացվածությունը և սոցիալական անարդարությունը: Իր նախընտրական ծրագրում անհամաձանություն է հայտնում եկամտահարկի միասնական մեկ դրույքաչափի կիրառումը, քանի որ այն չի կարող մեղմել սոցիալական անհավասարությունը: Պրոգրեսիվ հարկման տրամաբանությունը պետք է գործի նաև գույքահարկի և հողի հարկի պարագաներում: Կուսակցության ծրագրում շեշտադրվում է, որ գյուղատնտեսության զարգացումը հանդիսանում է գյուղի զարգացման նախապայման: Գյուղի և գյուղատնտեսության զարգացման նպատակով առաջարկվում է նպատակային դարձնել գյուղատնտեսության աջակցությունը և ուղղակիորեն այն տրամադրել գյուղացիներին, այլ ոչ թե միջնորդ կազմակերպություններին: Գյուղատնտեսության զարգացման համար կարևորվում է աջակցությունը` կոոպերատիվների ստեղծմանը, հողերի կամավոր խոշորացմանը և անմշակ հողերի կրճատմանը: Միաժամանակ շեշտադրվում է, որ պետությունը, համայնքը և մասնավոր հատվածը պետք է ներդրումներ կատարեն գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման համար: ՀՅԴ-ի ծրագրում տեղ է հատկացվում նաև փոքր և միջին ձեռնակությունների հիմնախնդիրներին՝ ընդգծելով դրա-նում պետության աջակցության անհրաժեշտությունը: Տվյալ ձեռնարկությունների զարգացմանը, ըստ կուսակցության, խոչընդոտում են բանկային և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող անիրատեսական և ստրկացնող վարկավորման պայմանները: Բիզնեսի զարգացմանը նպաստելու համար ՀՅԴ-ն առաջարկում է, որ պետությունը նրանց հետ ստեղծի համատեղ ընկերություններ, տրամադրի վենչուրային ֆինանսավորում, փոխառություններ և այլ արտոնություններ: Բիզնեսի զարգացման համար ՀՅԴ-ն առաջարկում է նաև թեթևացնել տեսչական բեռը: Առանձնակի կարևորություն է տրվում կրթական պետական պատվեր ձևավորելիս տնտեսության արդի և հեռանկարային կարիքներով առաջնորդվելուն: ՀՅԴ-ն իր նախընտրական ծրագրում որևէ կերպ չի անրադարձել ԵԱՏՄ-ի, ԵՄ և Իրանի հետ հարաբերություններին: Դաշնակցության նախընտրական գովազդային տեսահոլովակի դիտարկման արդյունքում ակնհայտորեն երևում է, որ այն արտացոլում է կուսակցության ազգայնական գաղափարախոսությունը, որի պրիզմայով էլ անրադարձ է կատարվում գյուղատնտեսությանը՝«հողը, որը պետք է մշակվի», ինչպես նաև զբաղվածության հարցին՝«Հայը, որը պետք է աշխատանք ունենա»: Այստեղ, ըստ էության ընդգծվում է հայի մշակող և աշխատող տեսակը որպես բարձրագույն արժեք: Դիտարկելով ՀՅԴ-ի նախընտրական հանդիպումները՝ նշենք, որ իր առաջին հանրահավաքի ժամանակ 6 (11.26.18) Ա. Ռուստամյանն անրադարձել է զբաղվածության հարցին, ընդգծելով աշխատողի մասնագիտական որակների, այլ ոչ թե անձնական հարաբերությունների դերը: Ներկայացվել է ՀՅԴ-ի բացասական դիրքորոշումը լիբերալ տնտեսական 6. https://www.youtube.com/watch?v=4VLUYJ6supA 18 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ քաղաքականության, ինչպես նաև երկրում առկա տնտեսական մենաշնորհների վերաբերյալ: 03.12.18 Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ ՀՅԴ-ի ներկայացուցիչներին տրված հարցերից մեկը վերաբերել է երկրի տնտեսական զարգացման իրենց տեսլականին, որին տրված պատասխանը եղել է. մեջբերում «Դաշնակցությունը գտնում է, որ ներկայումս պետության մասնակցությունը տնտեսության կառավարմանը շատ թույլ է, մենք գտնում ենք, որ պետության դերը պետք է բարձրացվի և նրա չափաբաժինը մեծացվի»: Հանդիպումների ընթացքում հնչեցվել են նաև սոցիալական ոլորտին վերաբերող հարցեր: Բոլոր հարցերին տրված պատասխաններն արտացոլել են ՀՅԴ-ի հիմնական մոտեցումները՝ ամփոփված իրենց նախընտրկան ծրագրում: «ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների Դաշինք ԻՔԿԴ-ի նախընտրական ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 51.4 էջ, 92603 նիշ, որից 4.4 էջ կամ 7932 նիշ հակտացված է սոցիալական որտին, իսկ 11 էջ կամ 19868 նիշ՝ տնտեսական ոլորտին: Ըստ«ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների Դաշինքի» նախընտրական ծրագրի բովանդակության՝ ամենայն հավանականությամբ կարելի է ԻՔԿԴ-ին դասել սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվողների շարքին, սակայն ծրագրում առկա են նաև դրույթներ, որոնք առավել բնորոշ են նեոսոցիալիզմի և/կամ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություններին: Դաշինքի նախընտրական կարգախոսն է՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն», որը համահունչ է նախընտրական ծրագրի բովանդակության հետ: Սոցիալական ոլորտ ԻՔԿԴ-ն իր նախընտրական ծրագրում անրադարձել է ուսումնասիրության կողմից կարևորված սոցիալական բոլոր հարցերին: Զբաղվածության ոլորտին կատարված անրադարձները կազմել են 2244 նիշ, աշխատանքային իրավունքներին՝ 397 նիշ, առողջապահությանը՝ 4228 նիշ, կենսաթոշակայինին՝ 782 նիշ և բնակարանային ապահովմանը՝ 281 նիշ: Դաշինքը նախընտրական ծրագրում նշել է, որ զբաղվածության հարցի լուծումը տեսնում է զբաղվածության արդյունավետ քաղաքականության մշակման մեջ: Քաղաքականության մշակման համար ԻՔԿԴ-ն նպատակադրված է ուսումնասիրել ինչպես աշխատաշուկայի զարգացման միտումները, այնպես էլ միջազգային փորձը: Ավելին իրենց դաշինքի կողմից վարվող տնտեսական քաղաքականության հիմքում դնելու են` զբաղվածության ընդլայնմանը և աշխատանքի խրախուսմանը միտված ներդրումային քաղաքականությունը: ԻՔԿԴ-ի համար գերակա է լինելու ակտիվ աշխատաշուկայի քաղաքականության վարումը: Բոլոր մշակվող ծրագրերը միտված են լինելու մշտական ու կայուն աշխատանք գտնելուն և աշխատաշուկայում վերաինտեգրվելուն: Այդ իսկ պատճառով նաև նախատեսվում է իրականացնել Զբաղվածության պետական գործակալության բարեփոխումներ: Զբաղվածության խնդիրները կարգավորելուն ուղղված փաթեթային ծրագրերը պետք է մշակվեն մինչև 2023թ.: Տվյալ ոլորտի քաղաքականության թիրախում են լինելու հատկապես գործազուրկ երիտասարդները, կանայք և աշխատաշուկայի կառուցվածքային փոփոխության պատճառով գործազուրկ մնացած ոչ բարձր որակավորում ունեցող աշխատուժը: Առաջին պլան են մղվելու գործազուրկների հմտությունների և կարողությունների զարգացումը, աջակցությունն աշխատանքի որոնման աշխատանքներում և աշխատանքային նոր հնարավորությունների ստեղծումը: 19 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Որպես աղքատության նպաստների տրամադրման կարգի բարեփոխմանը միտված քայլ ԻՔԿԴ-ն նախատեսում է զբաղվածության քաղաքականության որոշ բաղադրիչներ պարտադիր դարձնել նպաստների՝ գործազուրկ շահառուների համար: ԻՔԿԴ-ի՝ աշխատաշուկային վերաբերող հայեցակարգն ավելի լայն է և ընդգրկուն: Այն ենթադրում է մշտական ու գործուն կապի ապահովում կրթության և աշխատաշուկայի միջև: Ուստի և միջին դպրոցում նախատեսվում է ներդնել մասնագիտական կողմնորոշման մոդուլներ, խմբակներ, իսկ 11-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպելու է երկշաբաթյա մասնագիտական պրակտիկա, ինչպես նաև ավարտական դասարաններում տրամադրվելու է ամբողջական տեղեկատվություն առկա մասնագիտությունների պահանջարկի, կարիերայի զարգացման հնարավորությունների, աշխատավարձի մասին՝ ապահովելով աշակերտների տեղեկացված որոշումների կայացումը: Անդրադառնալով աշխատանքային իրավունքին՝ ԻՔԿԴ-ն նախընտրական ծրագրում նշում է, որ կարևորելու են աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը: Ինչպես նաև նշում են, որ իրենց տնտեսական քաղաքականության անկյունաքարը Հայաստանի տնտեսության մրցակցային առավելությունների ընդլայնմամբ Հայաստանի քաղաքացու համար արժանապատիվ աշխատանքի հնարավորության ընձեռումն է: ԻՔԿԴ-ի նախընտրական ծրագրում ներկայացվում են նաև առողջապահությանը վերաբերվող իրենց տեսլականը: Ըստ ծրագրի՝ ԻՔԿԴ-ի քաղաքականության առանցքային նպատակներից է առողջապահության համակարգի կողմից տրամադրվող ծառայությունների որակի և հասանելիության բարելավումը՝ առողջության առաջնային պահպանման օղակում: Նախատեսվում է առանձնակի ուշադրություն դարձնել մայրական և մանկական առողջության պահպանման, վերարտադրողական առողջության և դեռահասների առողջության բարելավման վրա: Դաշինքի առողջապահական քաղաքականությունը նախատեսում է ներդնել համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգ: Բացի այդ, ԻՔԿԴ-ի ջանքերը պետք է ուղղվեն ոլորտում կոռուպցիոն և ստվերային գործընթացների կրճատմանը և մրցունակության բարձրացմանը՝ ներդնելով առողջապահական բյուջեի բաշխման և ծախսման անաչառ համակարգ: Առողջապահության ոլորտում՝ ԻՔ-ն առաջնորդվելու է հավասարության, սոցիալական արդարության և համերաշխության սկզբունքներով: Առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավման մեխանիզմներից են հանդիսանում բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, նրանց շարունակական մասնագիտական կրթությունը, բժշկական կազմակերպությունների սարքավորումներով վերազինումը և սքրինինգային հետազոտությունների ընդլայնումը: Նշված մեխանիզմների կիրառությունը հնարավորություն կտա զարգացնել հիվանդությունների կանխարգելումը և ուժեղացնել դրանց վաղ հայտնաբերումը, ինչի շնորհիվ կնվազելեն մի շարք հիվանդությունների հետևանքով վաղաժամ մահացությունների և հաշմանդամության առաջացման դեպքերը։ Ինչ վերաբերվում է մարզերին ապա ԻՔ-ն նախատեսում է մշակել և իրականացնել մարզային առողջապահական ենթակառուցվածքների և մասնագիտական որակյալ ներուժի համաչափ բաշխման ծրագրեր: Իր նախընտրական ծրագրում ԻՔ-ն նշել է նաև, որ իրականացնելու են առողջ ապրելակերպի վարքագծի ձևավորմանն ուղղված քարոզարշավներ, մշակելու են 20 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ միջոցառումներ բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների առաջացմանը նպաստող ռիսկի գործոնների նվազեցման ուղղությամբ: Առողջապահական ոլորտում ԻՔ-ն նպատակադրված է առաջնայնություն տալ միջազգային ստանդարտներին և ուղեցույցներին: Դաշինքը նաև նախատեսում է ներդնել դեղերի որակի, անվտանգության, արդյունավետության և նշանակման, բաշխման վերահսկողության արդյունավետ համակարգեր: Նպատակահարմար են համարում էլեկտրոնային առողջապահության ամբողջական գործարկումը, որով, ըստ նրանց, կապահովվի քաղաքացիների բժշկական տվյալների հասանելիությունն իրենց իսկ առցանց հաշիվներում, ինչպես նաև այդ համակարգի շնորհիվ կկարողանան միջոցների նպատակային, արդյունավետ և թափանցիկ բաշխում իրակացնել: ԻՔ դաշինքը նախատեսում է առաջիկա 3 տարիների ընթացքում պետական բյուջեից առողջապահության ծախսերը կայունացնելու ՀՆԱ-ի 2%-ի, իսկ 5 տարիներին` ՀՆԱ-ի 3% սահմաններում: Առողջապահության ֆինանսավորման աճը, ըստ նրանց, պետք է զուգակցվի ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման հետ: Մինչև 2023թ.-ը Դաշինքը նախատեսում է բարձրացնել կենսաթոշակները և դա անելու է պետական համակարգում հնարավոր խնայողությունների և եկամուտների նոր աղբյուրների շնորհիվ: Նախատեսվում է իրականացնել բարեփոխումներ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեջ ներդրումներ կատարելու օրենսդրական կարգավորման մեջ: ԻՔԿԴ-ն նաև նախատեսում է բարեփոխումներ իրականացնել աղքատության նպաստների տրամադրման կարգում՝ զբաղվածության քաղաքականության որոշ բաղադրիչներ պարտադիր դարձնելով նպաստների գործազուրկ շահառուների համար: «ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների Դաշինքը» նախատեսում է մշակել երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու նախագծեր, դրանով իսկ մեղմել առկա ժողովրդագրական բացասական միտումները: Տնտեսական ոլորտ Տնտեսական ոլոտի առաջարկների ծավալը նախընտրական ծրագրում կազմել է 19868 նիշ: «ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների Դաշինքը» նախատեսում է կարճաժամկետ հատվածում նվազեցնել վարչարարական բեռը, վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները, պարզեցնել հարկային և մաքսային քաղաքականությունը, իրականացնել ներդրումներ ենթակառուցվածքներում և խթանել արտահանումը: Այսպիսով՝ պետության դերը տնտեսության զարգացման մեջ պետք է լինի որպես մրցունակության գործոնների հետևողական զարգացնողի և աճի ու զարգացման խոչընդոտների վերացնողի: Ծրագրում կարևորվում է տնտեսության բոլոր ճյուղերի մրցունակության խթանման համար անհրաժեշտ և բավարար պայմաններ ստեղծելը, հավելյալ արժեք գեներացնող ենթակառուցվածքների շարունակական բարելավմամբ տարածքային համաչափ զարգացում ապահովելը, մասնավոր հատվածի հետ շարունակական երկխոսությամբ հանրային քաղաքականության բարելավումը, շուկայական մեխանիզմների ձախողումները լուծող արդյունավետ ինստիտուտներ ներդնելը: Ըստ ԻՔԿԴ-ի՝ հատուկ ուշադրության են արժանանալու բարձր տեխնոլոգիաների ոլորտը, վերամշակող և թեթև 21 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ արդյունաբերությունը, բարձրարժեք գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը, տնտեսական բարեփոխումների առաջնահերթությունները: Տնտեսական զարգացում ապահովելու համար պետք է իրականացվեն հետևյալ քայլերը՝ վերացնել բիզնես սկսելու, զարգացնելու և լուծարելու բյուրոկրատական բոլոր սահմանափակումները, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մասին օրենսդրության կատարելագործմամբ նպաստել մտավոր գործունեության արդյունքի առևտրայնացմանը, հարկային քաղաքականությամբ ստեղծել գործարարի և ներդրողի համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայր, ինչպես նաև գլոբալ աշխարհում բարձրացնել երկրի մրցունակությունը և ներդրումային գրավչությունը: Բարենպաստ ներդրումային միջավայր ձևավորելու համար նախատեսվում է նվազեցնել շահութահարկի, եկամտային հարկի և շահաբաժինների հարկման գործող դրույքաչափերը: Մասնավորապես` շահութահարկի գործող 20% դրույքաչափը իջեցնելու են` հասցնելով այն 18%-ի, ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների շահաբաժինները հարկվելու են միասնական 5% դրույքաչափով, իսկ 2019 թ. կսահմանվի եկամտային հարկի համահարթ 23% դրույքաչափ, ապա մինչև 2023 թ. այն աստիճանաբար կնվազի մինչև 20%: Ըստ ԻՔ նախընտրական ծրագրի՝ պետք է ստեղծել նորարար տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն: Այն իրականացնելու են, մշակելով ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարությունը, և իրականացնելու են ոռոգման համակարգերի արդիականացման պետական աջակցության ծրագրեր: Ինչպես նաև նախատեսել են ընդլայնել վարելահողերի նպատակային օգտագործման ծավալները և ոռոգելի հողատարածքները, ստեղծել չօգտագործվող հողերը գյուղացիական տնտեսությունների կողմից շրջանառության մեջ ներգրավելու տնտեսական և իրավական հնարավորություններ, բարձրացնելու են սուբսիդավորման մեխանիզմների հասցեականությունը, օժանդակելու են կոոպերատիվ գյուղատնտեսության զարգացմանը և սահմանելու են կոոպերատիվների կայացման համար անհրաժեշտ նվազագույն նախադրյալ-ներ: Ստեղծելու են կրթական-գիտահետազոտական-արդյունաբերական կլաստերներ և նպաստելու են գյուղատնտեսության նախարարություն, ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտաարտադրական և խորհրդատվական կենտրոնների համագործակցության խորացմանը: Դաշինքը նաև նախատեսել է աջակցել ագրոպարենային համակարգի սարքավորումների, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը: Ծրագրում նախատեսված է նաև ներդնել գյուղատնտեսության ապահովագրական համակարգ: Որպես կոնկրետ գործողություններ պետք է աջակցեն հակակարկտային ցանցերի ներդրմանը, իրականացնեն տեղական սերմնաբուծության և սերմնարտադրության, ինտենսիվ գյուղատնտեսության, անասնաբուծության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրեր: Ծրագրում նախատեսվում է նաև նպաստել գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնմանը և ագրոտուրիզմի զար-գացմանը: Որպես տնտեսության առանձին հատված՝ Դաշինքն իր ծրագրում անդրադարձել է նաև զբոսաշրջության զարգացմանը: Նախատեսում են մշակել և ընդունել Զբոսաշրջության մասին նոր օրենք և դրանից բխող ենթաօրենսդրական և իրավական ակտեր, ինչով կնպաստեն այդ ոլորտում բարենպաստ գործարար և ներդրումային միջավայր ձևավորելուն: Նախատեսվում է դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու նպատակով իրականացնել ժամանակակից գործիքների կիրառմամբ ակտիվ մարքեթինգային միջոցառումներ: Զբոսաշրջության հոսքը ավելացնելու համար նաև նախատեսում են բազմազանեցնել և առավել մատչելի դարձնել դեպի Հայաստան օդային և ցամաքային ուղիները։ 22 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Նախընտրական ծրագրում«ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների Դաշինքը», որպես տնտեսության առանձին բաղադրիչ, անրադարձել է նաև ՏՏ ոլորտին: Նախատեսում են խթանել հայկական ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակ բրենդի ձևավորումը և ապահովել միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքի պատշաճ ներկայացումը։ Նաև պետական ծրագրերով նախատեսում են աջակցել առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում: Դաշինքը նախատեսում է նաև զարգացնել Հայաստանի մարզերում առկա ենթակառուցվածքների հիմքով ժամանակակից հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությունը և ձեռնարկել միջոցներ մարզերում նոր կենտրոնների ստեղծման ուղղությամբ, որն ընկած է«ՏՏ գյուղ» ծրագրի հայեցակարգի հիմքում: Ինչպես նաև նպաստել վերազգային ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական ընկերությունների մուտքին դեպի Հայաստան: Ծրագրում նախատեսված է իրականացնել ոլորտին վերաբերող օրենսդրական բարեփոխումներ և կատարելագործել իրավական դաշտը: Ինչ վերաբերում է արտաքին հարաբերություններին, ապա Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ոլորտում ԻՔ-ն նախատեսում է մշակել և իրագործել էլեկտրաէներգիայի առևտրի նոր մեխանիզմների ներդրման հայեցակարգ: Էներգետիկ անկախության և անվտանգության բարձրացման նպատակով Իրանի հետ փոխհարաբերությունների ընդլայնման համատեքստում կարևորվում է ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տնտեսապես շահավետ ծրագրերի իրականացումը: ԵԱՏՄ-ի և ԵՄ Իրանի հետ հարաբերությունները նախընտրական ծրագրում դիտարկվում են որպես արտաքին քաղաքականության գործոններ, իսկ որպես տնտեսական գործոններ այդ երկրների հարաբերությունների վերաբերյալ անրադարձեր չկան: Նշենք, որ ԻՔ-ն նախատեսում է զարգացնել Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցություն և խորացնել երկկողմ հարաբերությունները: Ինչ վերաբերվում է ԵՄ-ին, ապա ԻՔ նախատեսում է քայլեր ձեռնարկել Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լավագույնս կիրարկման ուղղությամբ, ինչպես նաև ԵՄ անդամ և եվրոպական տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Ինչպես նաև հասնել նրան, որպեսզի ՀՀ քաղաքացիները ԵՄ տարածքում ունենան ազատ մուտքի հնարավորություն: Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են«ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների Դաշինքի» նախընտրական գովազդային 2 հոլովակներ: Իրականացվող ուսումնասիրության խնդիրներին, ըստ էության, ուղղակի անրադաձ չկա: Տեսահոլովակից մեկի բովանդակությունն ուղղված է անհատական մակարդակում հեղափոխություն իրականցնելու կոչին, իսկ մյուսով՝ նոր Հայաստան կառուցելու ուղերձ է տարածվում: ԻՔ-ի դիտարկված 3 նախընտրական հանդիպումների ժամանակ ուսումնասիրվող խնդիրներին անրադարձել են՝ թե ելույթների և թե հարց ու պատասխանի միջոցով: 05.12.18. Երևան քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ 7 Ն. Փաշինյանը անրադարձել է իրականացվող մենաշնորհային տնտեսական քաղաքականությանը գազալցակայանների օրինակով, նշելով, որ«հայտնի» մարդկանց գազալցակայններում շրջանառությունը կրկնապատկվել է հարկային ստուգումների շնորհիվ: Նաև նշել է, որ սոցիալապես անապահով սպառողների համար դեռևս հունիսից գազի գինը նվազել է: Հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԵԱՏՄ-ին, նշել է, որ ԵԱՏՄ-ի նիստի ընթացքում պետք է քննարկվի գազի գնի վերանայման հարցը: 7. https://www.youtube.com/watch?v=E-NMiPA-xCE 23 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ 03.12.18. Մասիս քաղաքում հանրահավաքի ժամանակ 8 Ն. Փաշինյանը խոսել է գյուղատնտեսության վերաբերյալ՝ ներկայացնելով ոլորտի վերաբերյալ նախընտրական ծրագրում առկա մոտեցումները: 04.12.18. Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ մասնակիցներից մեկի կողմից գործազրկության վերաբերյալ հարց է բարձրացվել, որին ԻՔ-ի ներկայացուցիչը պատասխանել է՝ առանց մանրամասնությունների, մեջբերում՝«աշխատատեղեր կբացվեն և այդ հարցին վերջապես լուծում կտրվի»: «Լուսավոր Հայաստան» կուսակցություն ԼՀԿ-ի նախընտրական ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 28.3 էջ, 50868 նիշ, որից 2.2 էջ կամ 3909 նիշ հատկացված է սոցիալական որտին, իսկ 6.4 էջ կամ 11439 նիշը՝ տնտեսական ոլորտին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության գաղափարախոսությունը, դատելով իր կողմից ներկայացված նախընտրական ծրագրի բովանդակությունից, հիմնված է լիբերալիզմի վրա: ԼՀԿ-ի նախընտրական կարգախոսն է «Լուսավորիր Հայաստանը» , որը շաղկապված է կուսակցության ինչպես անվան, այնպես էլ նախընտրական ծրագրի հետ: Սոցիալական ոլորտ Նշենք, որ ԼՀԿ-ի նախընտրկան ծրագրում հետևյալ քանակությամբ են արծարծվել ուսումնասիրվող խնդիրները. զբաղվածություն 689 նիշ, աշխատանքային իրավունք՝ 66 նիշ, առողջապահություն՝ 2268 նիշ, կենսաթոշակ՝ 733 նիշ և բնակարանային ապահովում՝ 153 նիշ: Այսպիսով՝ կուսակցությունն իր նախընտրական ծրագրում անրադարձել է ուսումնասիրության կողմից կարևորված սոցիալական բոլոր հարցերին: Լուսավոր Հայաստան կուսակցությունը զբաղվածության հարցին անրդարձել է«Աշխատանքի շուկայի զարգացումը» վերնագիրը կրող առանձին բաժնով: Զբաղվածության խնդրի լուծումը, ըստ ԼՀԿ-ի հետագայում հանգեցնելու է բնակչության թվի փոփոխությանը: Որպես կոնկրետ քայլեր նշվում են աշխատուժի շուկայի ճկունության բարձրացումը, ստվերային զբաղվածության վերացումը, մասնագիտական կրթության հիման վրա աշխատուժի որակի բարձրացումը և մասնագիտական շարժունակության աճի խթանումը, աշխատուժի շուկայի և գործազուրկ քաղաքացիների միջև կապի ապահովումը, աշխատուժի շուկայի և կրթության փոխկապակցվածության հայեցակարգի մշակումը և կիրառումը, մեծահասակների շարունակական կրթության ապահովումը և այլն: ԼՀԿ-ն անրադարձել է աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրներին՝ առաջարկելով ներդնել աշխատանքային հաշտարարի և գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտները: Ըստ առողջապահության ոլորտի վերաբերյալ Կուսակցության տեսլականի՝ այն պետք է լինի որակյալ, արդյունավետ, հասանելի և թափանցիկ: ԼՀԿ-ը առաջարկում է անվճար բժշկական օգնություն տրամադրել միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա՝ միաժամանակ ընդգծելով, որ պետությունը պետք է կանգնած լինի անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած մարդու կողքին: ԼԿՀ-ի նախընտրական ծրագրում ներկայացվում են ոլորտի առնչությամբ իրենց նպատակները: Դրանք են բժշկական ծառայությունների բարձր որակի ապահովումը, հասանելիությունը, հիվանդությունների մշտադիտարկումը և վաղաժամկետ կանխարգելումը, առողջ ապրելակերպի խրախուսումը, պետական առողջապահական ծախսերի նպատակայնության բարձրացումը, 8. https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1987996231502728/ 24 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, առողջապահական ծառայությունների շուկայական և մրցակցային գնագոյացումը, պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի աստիճանաբար ներդրումը, լաբորատոր համակարգի զարգացումը, պետական բյուջետային միջոցների բաշխման նպատակային, արդյունավետ և թափանցիկ մեխանիզմների ապահովումը, մարզային հիվանդանոցների արդիականացումը, առողջապահական համակարգի կողմից նոր ծառայությունների մատուցումը, համակարգի կարողությունների զարգացումը, բժշկական ծառայությունների արտահանումը, ՀՀ-ում նեղ մասնագիտական ծառայությունների խմբերի և որակական զարգացման ազգային ծրագրերի ներդրումը, սիրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, վահանաձև գեղձի և չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարությունների ներդրումը: Այդ նպատակներին հասնելու համար կուսակցությունն առաջարկում է իրականացնել հետևյալ քայլերը՝ բարձրացնել պոլիկլինիկական ծառայության որակը, հասանելիությունը, ծավալները; կարգավորել հիվանդությունների բաժանումը կատեգորիաների. պետպատվեր, համավճարային, վճարովի՝ վերանայելով գնացուցակները, բացառելով, մասնավորապես, համավճարի նվազագույն աշխատավարձից եռապատիկ և ավելի բարձր լինելը, որոշակի բժշկական միջամտություններ ու միջոցներ դարձնել բացառապես անվճար, այդ թվում՝ արյան ու արյան փոխարինիչների փոխներարկումը, շտապ ցուցումներով ԿՏ հետազոտության անցկացումը. սրտի անոթների ստենտավորումը, գլխուղեղի անոթների էնդովասկուլյար վիրահատությունները. ներդնել պետական միջոցների նպատակային ծախսերի վերահսկողական մեխանիզմներ պետպատվեր կատարող հիվանանոցներում. ապահովել երեխաների անվճար բուժսպասարկումը Հայաստանի ցանկացած բուժհաստատությունում՝ առանց պոլիկլինիկաների նախնական ուղեգրման. խրախուսել մարզերում բժիշկների աշխատանքը. բնակչությանը դեղաապահովման պետական կանոնակարգում և կառավարում՝ համակարգում աշխատավարձի ֆոնդի պատշաճ մակարդակի, գնագոյացման և ֆինանսների թափանցիկության ապահովում. խրախուսել բժշկական ոլորտում նեղ մասնագիտական բուժհաստատությունների ուղղությամբ արդիական տեխնոլոգիաներ նախատեսող ներդրումներ։ Անդրադառնալով կենսաթոշակային համակարգին ԼՀԿ-ն առաջարկում է` առկա կուտակային կենսաթոշակային համակարգի էական բարելավում. ֆինանսական շուկաների զարգացման և կենսաթոշակային երկարաժամկետ խնայողությունների ներդրման հարթակների ձևավորման ուղղությամբ անհրաժեշտ է համարում իրականացնել քայլեր՝ կուտակված միջոցները ՀՀ տնտեսության իրական հատված ուղղելու նպատակով. թոշակների բարձրացմանը զուգահեռ թոշակառուների համար պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրում, ինչպես նաև թոշակների բևեռացման կրճատում։ Ընտանեկան նպաստների վերաբերյալ կուսակցությունն առաջարկում է տվյալ համակարգում երեխաներին ուղղված արտոնությունների տրամադրում՝ ներդնելով մանկական քարտեր, մանկապարտեզներից, կրթական հաստատություններից անվճար օգտվելու իրավունք և այլն։ Անդրադառնալով նպաստառուներին՝ ԼՀԿ-ն առաջարկում է իրենց աշխատանքը խրախուսելու մեխանիզմ ներդնել ժամանակավոր արտոնությունների տրամադրման միջոցով՝ եկամտային հարկի վերադարձի տեսքով։ Կուսակցությունը նաև առաջարկում է ընդունել բազմազավակ ընտանիքների մասին օրենքը, որով կկանոնակարգվեն չափելի արտոնությունների տրամադրման խնդիրները: 25 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Բնակարանաշինության վերաբերյալ կուսակցության անրադարձը եղել է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների առնչությամբ: Առաջարկվում է առաջնահերթ լուծել նրանց բնակարանային խնդիրները: Տնտեսական ոլորտ Տնտեսական ոլորտին վերաբերող՝ Լուսավոր Հայստան կուսակցության առաջարկների ծավալը ծրագրում կազմել է 11439 նիշ: ԼՀԿ-ն իր նախընտրական ծրագրում ներկայացրել է տնտեսության զարգացման ընդհանուր հայեցակարգային դրույթները, որոնք վերաբերել են հարկային և մաքսային քաղաքականությանը, բանկային համակարգին, իննովացիոն միջավայրին, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, էներգետիկ համակարգին, ՏՏ-ին, կապին ու տրանսպորտին, զբոսաշրջության ոլորտներին և այլն: Այսպես՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը ԼՀԿ-ն տեսնում է երկրի երկարաժամկետ կայուն զարգացումը երաշխավորող ռազմավարական ծրագրի իրականացմամբ, որի հիմքում պետք է դրված լինեն կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումները: Բոլոր բարեփոխումների կենտրոնում, ըստ ԼՀԿ-ի պետք է լինի ՀՀ քաղաքացին, ուստի և տնտեսական աճը պետք է հիմնված լինի անհատի՝ որպես տնտեսական աճի «սնման» կարևորագույն աղբյուրի վրա: ԼՀԿ-ը անհրաժեշտ է համարում ապահովել տնտեսության նորարար զարգացումն ու որակական առաջընթացը: Առաջարկում է ներդնել գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ: Իսկ պետությանը վերապահում է հավասար և մրցակցային միջավայր ապահովողի դերակատարում: Բանակային համակարգի առնչությամբ կուսակցությունը անհրաժեշտ է համարում Կենտրոնական բանկի(ԿԲ) նկատմամբ ԱԺ-ի կողմից վերահսկողության նոր հայեցակարգի մշակումը և գործիքների ներդնումը: Ավելին՝ առաջարկում է ԿԲ կողմից կենտրոնական դեպոզիտարիայի աշխատանքերի կառավարման դադարեցում և նոր լիազոր անկախ մարմնի ստեղծումը։ Ըստ կուսակցության ծրագրի՝ պետք է վարկավորման ժամկետանց տույժտուգանքերի առավելագույն մեծության չափորոշիչներ սահմանվեն, բանկերի մասնաճյուղերը պետք է հասանելի լինեն ՀՀ սահմանամերձ շրջաններում, Հայաստանում պետք է ներդնել«ՓԵՅ ՓԱԼ» համակարգ և այլն: Հարկային և մաքսային համակարգը, ըստ ԼՀԿ-ի, պետք է լինի արդյունավետ և ունենա ստվերային տնտեսության կրճատման ու գործարար միջավայրի բարելավման համար անհրաժեշտ կարողություններ: Դրանում կարևորվում է հարկային եկամուտների կայունության ապահովումը: Այս ոլորտում կուսակցությունը առաջարկում է աստիճանաբար անցում կատարել պատժողական քաղաքականությունից դեպի հարկատուի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման: Կուսակցությունը նաև առաջարկում է վերանայել անշարժ գույքի հարկման մեխանիզմները և դրույքաչափերը, ընդլայնել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի շրջանակը: ԼՀԿ-ի կողմից կարևորվում է տվյալ ոլորտի քաղաքականությունն իրականացնող ՊԵԿ և ֆինանսների նախարարության աշխատանքների ներդաշնակեցմանը և համագործակցությանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը: Ծրագրում առաջարկվում է հարկային բեռի վերաբաշխում դեպի խոշոր բիզնես, գերփոքր տնտեսվարողների համար 3 տարով հարկային արձակուրդների սահմանում և հարկերից ազատում: ԼՀԿ-ն առաջարկում է շրջանառության հարկի շեմի հստակ ամրագրում՝ 115 միլիոն դրամի չափով, շահութահարկին հավասար եկամտային հարկի միասնական դրույքաչափի սահմանում, շքեղության հարկի ներդնում, նվազագույն աշխատավարձի մոտեցում սպառողական միջին զամբյուղի արժեքային 26 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ մեծությանը և գույքահարկի հարկման բազայի վերանայում: Ընդհանուր առմամբ՝ ԼՀԿ-ն առաջարկում է հարկատեսակների քանակի կրճատում: Անրդառնալով արտոնությունների տրամադրմանը կուսակցությունն առաջարկում է հարկային արտոնություններ տրամադրել ոլորտային խմբերին, այլ ոչ թե առանձին տնտեսվարող սուբեկտներին: Մաքսազերծման հետ կապված կուսակցությունն առաջարկում է անցնել ամբողջովին էլեկտրոնային մաքսազերծման և վերացնել ներմուծման հսկիչ գները: Անհրաժեշտ է համարվում վերանայել մաքսային և հարկային իրավախախտումների համար առկա պատասխանատվությունը: ԼՀԿ-ն առաջարկում է պետական ծառայողների, նրանց ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց եկամուտների և գույքի պարտադիր հայտարարագրում և դրա մշտադիտարկման իրականացում հարկային տեսչության կողմից: Իննովացիոն միջավայրը կարգավորելու համար կուսակցությունն անհրաժեշտ է համարում պետական գործիքների ներդնումը՝ մասնավոր ներդրումների խթանելու և վենչուրային ֆոնդերի ստեղծման միջոցով: Արդյունաբերության խթանման բնագավառում, ըստ ԼՀԿ-ի, նվազագույն անհրաժեշտ քայլերն են՝ գիտության և արտադրության միջև կապի հարթակի ստեղծումը, համագործակցային կապերի հիմնում-ը ԵԱՏՄ և ԵՄ արդյունաբերական կենտրոնների հետ, վերամշակող արդյունաբերության կշռի ավելացումը արդյունաբերության ընդհանուր կառուցվածքի մեջ և այլն: Կուսակցությունն առաջ է քաշում«Ներդրողների աջակցման տան» գաղափարը: Գյուղատնտեսության վերաբերյալ ԼՀԿ-ը զարգացման կարևորում է արտադրողականության բարձրացումը, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը, գյուղատնտեսական արտադրանքի ավելացումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, ներմուծման փոխարինումը, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցությունը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը, հակակարկտային ցանցերի ներդրմանն ուղղված պետական աջակցությունը, գյուղատնտեսական մթերքներ վերամշակող հատվածին աջակցության տրամադրումը, գինեգործության մրցունակության և գինու որակի բարձրացումը, գյուղատնտեսական վարկերի տրամադրման պետական աջակցությունը, գյուղատնտեսական ապահովագրության աստիճանական ներդրումը, ցանքաշրջանառության համապետական քարտեզի ձևավորումը, համայնքների հողային ֆոնդի քարտեզագրումը և տիեզերական նկարահանումը: Էներգետիկ համակարգի արդիականացման համար կուսակցությունը կարևորում է Հայաստանի էներգետիկ անկախության և անվտանգության ապահովումը, այդ իսկ պատճառով կարևորում է այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների ավելացումը, էներգախնայողության ապահովման իրականացումը, էներգետիկ ոլորտի կայուն զարգացման ապահովումը՝ հենվելով ատոմային էներգետիկայի հետագա զարգացման և էներգաարդյունավետ ժամանակակից միջոցների և նոր տեխնոլոգիաների ներդրման վրա: Անրդառանալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին՝ Լուսավոր Հայաստանը կարևորում է՝ ՏՏ անվտանգության, կիբեռ-անվտանգության և անհատական տվյալների պաշպանության բարձրացման ապահովումը, որակյալ մասնագիտական կարողությունների զարգացումը, ՏՀՏ զարգացման ռազմավարության մշակումն ու իրականացումը, հայկական բրենդի ձևավորումը, մրցունակության 27 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ բարձրացումը, ՀՀ մարզային համայնքներում հագեցած նոր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծումը, գիտության և մասնավոր հատվածի միջև համագործակցության խթանումը, աշխարհում հայտնի տեխնոլոգիաների յուրացման համար ինստիտուցիոնալ և գիտական կարողությունների ստեղծումը և շարունակաբար զարգացումը, գիտական արդյունքների առևտրայնացման խթանումը, տեղական մրցունակ ՏՏ արտադրանքի օգտագործումը, ՏՀՏ ծառայությունների մատուցման որակի, արագագործության, հասանելիության բարձրացումը: Տրանսպորտային ոլորտում նախընտրական ծրագրում կարևորում է՝ ճանապարհների որակի ու անվտանգության զգալի բարելավումը, տրանսպորտի ոլորտում մրցունակության, փոխադրումների, տրանսպորտային ենթակառուցվածքների շարունակական զարգացումը, ծառայությունների հասանելիության ապահովումը, ճանապարհային տնտեսության կառավարման համակարգի շարունակական զարգացումը, բեռնափոխադրումների ծավալների մեծացումը, մասնավոր ներդրումների ներգրավումը, համապետական երթուղային ցանցի կազմավորումը, միասնական երթուղային ցանցի մասնավոր օպերատորի ներգրավումը, էլեկտրոնային կառավարման և միասնական տոմսի համակարգի ներդրումը, տրանսպորտային անվտանգության ապահովումը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության և գազաբալոնների շահագործման կարգավորումը, երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացումը, ՀՀ-ում այլընտրանքային վճարովի ճանապարհների ստեղծումը, մատչելի ավիափոխադրումների կազմակերպումը, բյուջետային ավիաընկերությունների ներգրավումը, չվերթների աշխարհագրության ընդլայնումը, փոքր ավիացիայի զարգացումը, ուղղաթիռային պարկի ձեռք բերումը գյուղատնտեսական ագրոքիմիայի և տուրիստական նպատակների իրականացման համար, ուղևորափոխադրող տնտեսվարողների համար ԱԱՀ 10 տոկոսանոց դրույքաչափի կիրառումը հինգ տարի ժամկետով՝ շարժակազմի արդիականացման պարտավորությամբ, լոուկոստերների հետ համագործակցությունը, էլեկտրամոբիլների քանակի ավելացման պետական խրախուսումը։ Զբոսաշրջության զարգացման համար կուսակցությունն անհրաժեշտ է համարում բարեփոխումներ իրականացնել հետևյալ ուղղությւոններով՝ ճանապարհային ենթակառուցվածքներին զուգահեռ տուրիստական ենթակառուցվածքների խտության ավելացում, էկոլոգիական, գյուղական ապրելակերպի տուրիզմի զարգացման պետական օժանադակություն, տուրիստական խաչմերուկների գաղափարի ներդնում, ՀՀ ջրային ավազանների մերձակա տարածքների բարեկարգում և ջրային սպորտաձևերին առնչվող տուրիստական հոսքի կազմակերպում, թարգմանչական ծառայությունների ավելացում, Գյումրի և Սևան ուղղություններով Էլեկտրական շարժակազմերի սեզոնային չվացուցակի ներդնում, բժշկական տուրիզմի զարգացում, համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների ստեղծում: Կուսակցությունը իր նախընտրական ծրագրում անրադարձել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությանը՝ կարևորելով այն մասնավորապես արդյունաբերության զարգացման տեսանկյունից: Բացի տնտեսական բաժնից, նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության բաժնում նույնպես կա անրադարձ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հետագա համագործակցության վերաբերյալ: Ինչ վերբերվում է Իրանի հետ հարաբերություններին, ապա ԼՀԿ-ն իր նախընտրական ծրագրում անրադարձել է արտաքին քաղաքականության և մշակույթին վերաբերող բաժիններում: Կուսակցությունն առաջարկում է ձեռնարկել բոլոր միջոցները ամրապնդելու համար համապարփակ և գործընկերային սերտ և անքակտելի հարաբերությունները Իրանի հետ, որոնք հիմնված կլինեն փոխվստահության և 28 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ գործընկերության շարունակական ամրապնդման և զարգացման վրա բոլոր ոլորտներում։ Իսկ մշակույթի բաժնում նշել է, որ հարկավոր է ձևավորել Մեղրի-ԻրանԱրցախ մշակութային հանգույցը: Դիտարկվել են նաև Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական գովազդային 2 հոլովակներ: Դրանցում ուսումնասիրության խնդիրներին ուղղակի անրադարձ չի կատարավում: Հոլովակների հիմնական ուղղերձն է՝ միասին կառուցելու նոր՝ լուսավոր Հայաստան: Ինչ վերաբերվում է հանրահավաքների և հանդիպումների ժամանակ հնչեցված հարցերին, ապա 9 դիտարկված հանրահավաքներից մի քանիսում տրվել են հարցեր բանկային ավանդների վերադարձի 9 , գործազրկության 10 և մինիմալ աշխատավարձի 11 վերաբերյալ: Բանկերի ավանդների վերադարձի վերաբերյալ տրված պատասխանը եղել է այն, որ հարցի շուրջ Կառավարության ներկայիս մոտեցումը սխալ է, հետագայում այդ սխալները պետք է շտկվեն: Գործազրկության վերաբերյալ հարցերին կուսակցության ներկայացուցիչը պատասխանել է, որ իրենք նախատեսում են աշխատատեղերի զվելացում և կանեն ամեն բան, որ գործազուրկների թիվը պակասի: Անդրադառնալով նվազագուն աշխատավարձի մասին տրված հարցին, կուսակցության ներկայացուցչի պատասխանը եղել է հետևյալը. մեջբերում «շեմը բարձրացնելով՝ ոչնչի հասնել չի լինի, քանի որ գործատուն խաբելու է պետությանը: Այլ պետք է ավելի խրախուսել պահանջարկ ունեցող մասնագիտությունները»: Մարզային հանդիպումներից մեկի ժամանակ 12 Է. Մարուքյանն անրադարձել է գյուղատնտեսության ոլորտին՝ տեղական գյուղմթերքի սպառման խնդիրներին, ինչպես նաև ջրի և հակակարկտային պաշտպանության խնդիրներին: Ըստ էության՝ հանդիպումների ընթացքում ելույթներն ու հարցերին տրված պատասխանները մեծամասամբ բխել են իրենց նախընտրական ծրագրում ներկայացված մոտեցումներից: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն ՔԺՎ-ի նախընտրական ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 12 էջ, 21526 նիշ, որից 0.1 էջ կամ 262 նիշ հակտացված է սոցիալական որտին, իսկ 1.4 էջ կամ 2526 նիշ՝ տնտեսական ոլորտին: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության գաղափարախոսությունը, դատելով իր կողմից ներկայացված նախընտրական ծրագրի բովանդակությունից, հանդիսանում է ազգայինսոցիալպահպանողականությունը և/կամ օրդոլիբերալիզմը: ՔԺՎ-ի նախընտրական կարգախոսն է՝ «Այլընտրանք՝ այո, ընդդիմություն՝ ոչ»: Սոցիալական ոլորտ Ուսումնասիրության կողմից առաձնացված սոցիալական ոլորտին ՔԺՎ-ն իր նախընտրական ծրագրում քանակական անրդարձներն ունեն հետևյալ պատկերը՝ զբաղվածության անրադարձները կազմել են 58 նիշ, աշխատանքային իրավունքին՝ 204 նիշ, առողջապահությանը՝ 0 նիշ, կենսաթոշակայինին՝ 0 նիշ և բնակարանային ապահովմանը՝ 0 նիշ: Այսպիսով նշենք, որ կուսակցությունն իր նախընտրական ծրագրում անրադարձել է ուսումնասիրության համար կարևորված ոչ բոլոր հարցերին: Անդրադառնալով զբաղվածության հարցին՝ կուսակցությունը նշում է, որ անհրաժեշտ է աշխատանքով ապահովել բոլոր այն անձանց, ովքեր աշխատունակ են և ցանկանում են աշխատել: ՔԺԿ-ն իր ծրագրում աննուղղակիորեն անրադառնում է աշխատանքային իրավունքին, նշելով, որ խրախուսում են բոլոր աշխատողների համար արժանավայել կյանքով ապրելու նվազագույն կենսապայմանների ապահովելը: 9. 29.11.18. Կոտայքի մարզ, ք. Հրազդան 10. 30.11.18. Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ 11. 04.12.18. ք. Երևան 12. 11.08.18. Արագածոտնի մարզ քաղաք Թալին՝ https://www.youtube.com/watch?v=bAn0OML-F6c 29 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Կուսակցությունն անհրաժեշտ է համարում ստեղծել այնպիսի օրենսդրական համակարգ, որը կապահովի աշխատողի և գործատուի հավասար և համատեղ պատասխանատվությունն ու իրավունքները: Տնտեսական ոլորտ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում տնտեսական ոլոտի առաջարկների ծավալը կազմել է 2526 նիշ: Կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական մասը կառուցված է օրդոլիբերալիզմի գաղափարախոսության սկզբունքների վրա: ՔԺԿ-ն նշում է, որ Հայաստանի հասարակական ու տնտեսական համակարգին անհրաժեշտ է տալ «սոցիալական-շուկայական տնտեսության» ուղղվածություն և համարում է, որ տնտեսությունն իր էությամբ սոցիալական ոլորտ է: Համապատսխանաբար՝ տնտեսական հարաբերությունների բնույթը պետք է լինի այնպիսին, որ սոցիալապես կայուն զարգացումը ենթադրում է բոլոր սուբյեկտների սոցիալական պատասխանատվության ապահովում: Կուսակցությունը այն կարծիքին է, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի օրենսդրական համակարգ, որը կապահովի աշխատողի և գործատուի հավասար և համատեղ պատասխանատվությունն ու իրավունքները: Ինչը իր հերթին կառաջացնի նոր սոցիալական կարգ‘ ուղղված եկամուտների արդարացի բաշխմանը և կհաղթահարի սոցիալական բևեռացվածությունը: ՔԺԿ-ն գտնում է, որ անհրաժեշտ է կանխել օլիգոպոլիաների ձևավորումը, պետք է հատուկ պաշտպանության և աջակցության ներքո առնել մանր և միջին ձեռնարկատիրություններին: Ինչպես նաև գտնում է, որ պետք է խթանել արդյունաբերութունը: ԵԱՏՄ-ի, ԵՄ և Իրանի հետ հարաբերություններին իր նախընտրական ծրագրում որևէ կերպ չի անրադարձել այս կուսակցությունը: Դիտարկելով ՔԺԿ-ի նախընտրական գովազդային հոլովակը, պարզ է դառնում, որ այդ հոլովակի հիմնական ուղերձներից մեկը հանդիսացել է աղքատության հաղթահարումը: Ինչ վերաբերվում է ՔԺԿ-ի նախընտրական զանգվածային հանդիպումներին, ապա դրանք հասանելի չեն լայն զանգվածների համար և հետազոտության ընթացքում չի ստացվել այդպիսինը արձանագրել և դիտարկել: «Ազգային Առաջընթաց» կուսակցություն ԱԱԿ-ի նախընտրական ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 13.3 էջ, 23971 նիշ, որից 0.7 էջ կամ 1248 նիշ հակտացված է սոցիալական որտին, իսկ 1 էջ կամ 1880 նիշ՝ տնտեսական ոլորտին: «Ազգային Առաջընթաց» կուսակցության գաղափարախոսությունը, դատելով իր կողմից ներկայացված նախընտրական ծրագրի բովանդակությունից, հանդիսանում է ազգայնական- սոցիալիստականությունը: ԱԱԿ-ի նախընտրական կարգախոսն է՝ «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»: Սոցիալական ոլորտ Ուսումնասիրության կողմից առաձնացված սոցիալական ոլորտին ԱԱԿ-ն իր նախընտրկան ծրագրում անրդարձել է՝ զբաղվածությանը 292 նիշ, աշխատանքային իրավունքներին՝ 73 նիշ, առողջապահությանը՝ 67 նիշ, կենսաթոշակայինին՝ 816 նիշ և բնակարանային ապահովմանը՝ 0 նիշ: Այսպիսով նշենք, որ կուսակցությունը իր նախընտրական ծրագրում անրադարձել է ուսումնասիրության կողմից կարևորված սոցիալական ոչ բոլոր հարցերին: 30 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Կուսակցությունը զբաղվածության խնդրի լուծումը տեսնում է Երևանից դուրս քաղաքաշինական պլանավորման միջոցով՝ մարզերում արդյունաբերական կենտրոնների, մշակութային ու կրթական կենտրոնների, առևտրային կենտրոնների և այլ անհրաժեշտ ենթակառույցների շինարարության միջոցով: Աշխատանքային իրավունքի առնչությամբ կուսակցությունը առաջարկում է աշխատանքային օրենսդրության կատարելագործում: Առողջապահության ոլորտի առնչությամբ կուսակցություն անրադարձել է միայն մինչև 18 տարեկան երեխաների անվճար ամբողջական բժշկական սպասարկման խնդրին: Անադառնալով կենսաթոշակային համակարգին՝ ԱԱԿ-ն առաջարկում է կենսաթոշակային լուրջ բարեփոխումների իրականացում: Պարտադիր կենսաթոշակային համակարգը փոխարինել ամբողջությամբ կամավոր համակարգով, որին ներգրավվելու պարագայում քաղաքացին կստանա հարկային արտոնություններ: Կուսակցությունը նաև առաջարկում է 3-րդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքին տրամադրել մինչև 3% տոկոսադրույքով հիփոթեքային վարկ՝ 20-30 տարով, ինչպես նաև՝ ավելացնել յուրաքանչյուր երեխայի համար տրամադրվող ծննդյան նպաստի գումարի չափը: Ըստ էության՝ այս առաջարկների հիմքում ընկած է ժողովրդագրական աճը խթանելու մոտեցումը: Տնտեսական ոլորտ «Ազգային Առաջընթաց» կուսակցության տնտեսական ոլոտի առաջարկների ծավալը իր նախընտրական ծրագրում կազմել է 1880 նիշ: Կուսակցությունն առաջարկվում է հարկատեսակները ու հարկային բեռը կրճատել մի քանի անգամ: Դա հատկապես պետք է վերաբերի միջին խավին՝ մանր ու միջին ձեռնարկատիրության համար: ԱԱԿ-ն առաջարկում է կիրառել եկամտահարկի դրույքաչափերի սանդղակ, որով կնվազեցվի հարկային բեռը ամիսը մինչև 250 հազար դրամ եկամուտ ստացողների համար։ Եկամտահարկի և շահութահարկի սանդղակները պետք է հնարավորինս մոտ կամ նույնական լինեն, իսկ մանր ու միջին ձեռնարկատիրությունը պետք է ընդգրկի մինչև 30 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներին։ Ի հակառակ դրան՝ կուսակցությունն առաջարկում է հարկային բեռը բարձրացնել հանքարդյունաբերության ոլորտում: Իսկ ինչ վերաբերվում է հարկային օրենսդրության խախտմներին, ապա ԱԱԿ-ն առաջարկում է խստացնել ֆինանսական ու քրեական պատասխանատվությունը դրանց համար: Առաջարկվում է խստացնել նաև օրենսդրական ու լիցենզավորման պահանջները հանքարդյունաբերության ոլորտում լիցենզիաների տրամադրման հետ կապված: Դրանով իսկ, ըստ կուսակցության, կսահմանափակվեն հանքարդյունահանման ծավալները և կնվազի դրա ֆինանսական գրավչությունը: «Ազգային Առաջընթաց» կուսակցության համար ռազմական արդյունաբերությունը, արևային էներգիայի ու քամու հաշվին էլեկտրոէներգիայի արտադրությունը, տեղեկավական ու բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը, թեթև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը համարվում են գերակա ճյուղեր։ Կուսակցությունը նաև առաջարկում է հարկային արտոնություններ և խրախուսող պայմաններ ապահովել արևային և քամու էլեկտրոկայանների հիմնադրման համար։ Որպես տարբերակ՝ առաջարկվում է էլեկտրական ավտոմեքենաների ներմուծումը ազատել մաքսատուրքից։ ԱԱԿ-ն առաջնահերթ է համարում համաժողովրդական հանրաքվեի դնել 31 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ միջպետական ու վերպետական կառույցներին Հայաստանի անդամակցության հարցերը: Դա արաջարկում է իր ծրագրի հանրաքվեների բաժնում: Այլ անրդարձ ԵԱՏՄ-ի չի կատարում իր ծրագրում: Ինչ վերաբերում է Եվրոմիության և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, ապա կուսակցությունը ընդգծում է դրանցում ինքնիշխան, արժանապատիվ, հավասարակշռված ու փոխշահավետ հարաբերությունների հաստատումը: ՄԵՆՔ կուսակցությունների դաշինք ՄԵՆՔ-ի նախընտրական ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 28 էջ, 50381 նիշ, որից 1.9 էջ կամ 3461 նիշ հակտացված է սոցիալական որտին, իսկ 6.9 էջ կամ 12460 նիշ՝ տնտեսական ոլորտին: ՄԵՆՔ կուսակցությունների դաշինքի գաղափարախոսությունը, դատելով իր կողմից ներկայացված նախընտրական ծրագրի բովանդակությունից, իր մեջ պարունակում է լիբերալիզմի տարրեր: Իրանին անրդառնալով կուսակցությունը կարծում է, որ Հայաստանը պետք է հատուկ, բարիդրացիական և ռազմավարական հարաբերություններ կառուցի Իրանի հետ, հատկապես էներգակիրների ներկրման ու վերամշակման, ինչպես նաև արտաքին առևտրի ոլորտներում: Այդ հարաբերությունները պետք է առավելագույնս զերծ մնան աշխարհաքաղաքական կենտրոնների բախումների ու ազդեցությունների ոլորտից: ԱԱԿ-ի դիտարկված 4 հոլովակներում բոլորի 1-ին հատվածում անրադարձ է կատարվում «Լուսավոր Հայստան» կուսակցության, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի դեմ(ծաղրելով նրանց), իսկ երկրոդ հատվածներում ներկայացվում էր իրենց ծրագրերը կենսա-թոշակային համակարգի, հարկային համա-կարգի, սոցիալական ապահովության, սոցիալ և տնտեսական ծրագրային դրույթները: Ինչ վերաբերվում է ԱԱԿ-ի նախընտրական զանգվածային հանդիպումներին, ապա դրանք մատչելի չեն եղել լայն զանգվածների համար և հետազոտության ընթացքում չի ստացվել այդպիսինը արձանագրել և դիտարկել: ՄԵՆՔ-ի կարգախոսն է «Առաջինը Հայաստանն է» : Սոցիալական ոլորտ Ուսումնասիրության կողմից առաձնացված սոցիալական ոլորտին ՄԵՆՔ-ը իր նախընտրկան ծրագրում անրադարձել է՝ զբաղվածություն 475 նիշ, աշխատանքային իրավունքներ՝ 0 նիշ, առողջապահություն՝ 1996 նիշ, կենսաթոշակային՝ 990 նիշ և բնակարանային ապահովում՝ 0 նիշ: Այսպիսով՝ կուսակցությունը իր նախընտրական ծրագրում անրադարձել է ուսումնասիրության կողմից կարևորված սոցիալական ոչ բոլոր հարցերին: ՄԵՆՔ-ը իր նախըտրական ծրագրում մի քանի անգամ անրադառնում է աշխատատեղերի ստեղծման հարցին: Դա նախատեսում է իրականացնել, խթանելով վերամշակման գործարանների ստեղծումը, խրախուսելով երիտասարդության ստեղծագործ միտքը և ներուժը, թիրախավորված ներդրումների ներգրավման և բնական ու ներքին ռեսուրսների արդյունավետ ու հիմնավորված օգտագործման միջոցով: Առողջապահության ոլորտի վերաբերյալ դաշինքն առաջարկում է խստացնել բնապահպանական օրենսդրությունը, ստեղծել քաղաքացիական ու պետական վերահսկողական մեխանիզմներ՝ ապահովելու համար առողջ շրջակա սոցիալական միջավայր բոլորի համար: Ծրագրում առաջարկվում է պատշաճ պայմաններ և 32 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ հնարավորություններ ստեղծել դպրոցականների, երիտասարդության ու հասարակության առողջ ապրելակերպի, անվտանգ սննդի, մարզական ու սպորտային կյանքի, լիարժեք ինտեգրման ու ինքնաիրացման համար: Դաշինքն առաջարկում է Հայաստանը հռչակել մարդու առողջության վրա բացասաբար ազդող գործոններից ազատ երկիր և, համապատասխանաբար, պետական քաղաքականության ուղղություններից մեկը դարձնել բնակչության պաշտպանումը հիվանդություններ առաջացնող էկոլոգիական, սննդային, կենցաղային, ճառագայթային և այլ գործոններից: ՄԵՆՔ-ն առաջարկում է նաև կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության արդյունավետ համակարգի ներդրում, պետության կողմից անվճար և համաֆինասավորմամբ տրամադրվող բժշկական ծառայությունների և շահառուների շրջանակի ընդլայնում, մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժում ստանալու արտոնությունը տարածել մինչև 10 տարեկան բոլոր երեխաների վրա: Ինչպես նաև դաշինքնը գտնում է, որ Հայաստանը պետք է կանխարգելիչ բժշկությունը հռչակի Հայաստանի պետական առողջապահական քաղաքականություն: Դաշինքն առաջարկում է կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում իրականացնել առնվազն 25%-ի չափով, և դա իրականացնել մենաշնորհի և ստվերի կրճատման հաշվին: Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին՝ առաջարկում է նրա պարտադիր բաղադրիչը փոխարինել կամավորությամբ: ՄԵՆՔ-ը նաև նախատեսում է աղքատության կրճատման քաղաքականություն: Ըստ իր մոտեցման՝ աղթատության ցուցանիշը 2019-2021թթ. ընթացքում պետք է ներկայիս համեմատ ավելի քան 30%-ից իջեցնել առվազն մինչև 15%, իսկ ծայրահեղ աղքատների թիվը՝ ոչ ավելի, քան 2%-ը: ՄԵՆՔ-ը նախընտրական ծրագրում առաջարկում է երեխաների ծննդի միանվագ նպաստի բարձրացում՝ առաջին երեխայի համար սահմանելով 1.5 մլն. դրամ, երկրորդի դեպքում՝ 2 մլն., երրորդ և չորրորդ երեխաների համար՝ 2,5 միլիոն, իսկ հինգերորդից սկսած՝ 3,5 միլիոն դրամ: Ինչպես նաև առաջարկում է մայրերի վճարովի արձակուրդի տևողության երկարացում 100%-ով, ինչպես նաև նման հնարավորություն նախատեսել նաև հայրերի համար: Տնտեսական ոլորտ ՄԵՆՔ կուսակցությունների դաշինքի տնտեսական ոլոտի առաջարկների ծավալը իր նախընտրական ծրագրում կազմել է 12460 նիշ: Դաշինքը նախընտրական ծրագրում նշել է մրցունակ տնտեսու-թյան քաղաքականության առաջնահերթությունները: Այդ իսկ նպատակով ներկայացնում է բազմաթիվ առաջարկներ, որոնք իր մեջ նեռառում են փոքր և միջին բիզնեսի զարգացումն ապահովելու և վարչարարությունն էապես նվազեցնելու նպատակով հարկման դրույթաչափերի փոփոխում, վերամշակման գործունեության ծավալում և նոր աշխատատեղերի ստեղծում: Տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը խթանելու և նորարարությունը խրախուսելու նպատակով ներմուծումը ազատել ԱԱՀ-ից: Տարածքային համաչափ զարգացում ապահովելու նպատակով համայնքի վարչական տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների վճարած շահութահարկից 10%-ի չափով(հետագայում ավելացնելու միտումով) հատկացնել համայնքային բյուջեին, ինչն իր հերթին կբեռնաթափի մայրաքաղաքում բիզնեսի խիստ կենտրոնացումը: Խիստ գնային վերահսկողություն սահմա-նել առաջին անհրաժեշտության կենսաապահովման ապրանքների հանդեպ: 33 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Միաժամանակ, լուծել սպառման շուկաների, վաճառքի ցանցերի գերկենտրոնացվածության խնդիրը: 3 տարվա ընթացքում ավարտին հասցնել միջպետական և միջհամայնքային ճանապարհների բարեկարգումը: Նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը՝ երկարաձգելով ոլորտի հարկային արտոնությունները: Տնտեսության զարգացման ուղղությունները ծրագրում ներկայացվված են որպես արտահանման խրախուսման, հարկային արտոնությունների, արտադրանքի սուբսիդավորման քաղաքականությունը պետք է ուղղված լինի նաև դեղագործության, իննովացիոն և բարձր տեխնոլոգիական արտադրանքների, ռազմական տեխնիկայի, ոչ ավանդական էներգետիկայի բազային տարրերի, գյուղմթերքների ու սննդարդյունաբերության ապրանքների արտադրությանն ու արտահանմանը, իննովացիոն կենտրոնների և լաբորատորիաների ստեղծմանը Հայաստանում և Արցախում: Ծրա-գրում ներկայացված են այնպիսի քայլեր, ինչպիսիք են ստեղծել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման իրավական և ինստիտուցիոնալ նախադրյալներ, սփյուռքի տնօրինած կապիտալի Հայաստան ուղղորդում, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման հայեցակարգի մշակում և հետևողական իրականացում, կայուն օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրերի խրախուսում և օժանդակում, հողի որակի և կառավարման բարելավում, գյուղացիական ֆերմերային տնտեսությունների զարգացում, պետու-թյան մասնակցությամբ մեծածախ շուկաների ստեղծում, վերամշակման զարգացում գյուղատնտեսության ոլոր-տում, բնական և տարերային աղետնե-րից գյուղացիական տնտեսությունների պաշտպանության և փոխհատուց-ման արդյունավետ մեխանիզմների մշակում՝ գյուղատնտեսության սուբյեկտների ապահովագրման համակարգի ներդնում, գյուղացիական տնտեսություններին բավականաչափ հարմար տոկոսադրույքներով վարկերի տրամադրման խթանում, գյուղացիական տնտեսություններին դաշտային գյուղատնտեսական տեխնիկայով ապահովվածություն, գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության մշակմանը գյուղացիների և գյուղացիական տնտեսությունների ակտիվ մասնակցություն, նրանց կարիքների և ակնկալիքների հաշվառում, ագրոտուրիզմի զարգացում: Ինչպես նաև առաջարկվում է ռազմարդյունաբերության զարգացում: Ծրագրում կարևորում է վերականգնվող էներգետիկայի հնարավորությունների լիարժեք օգտագործումը՝ զարգացնելով հիդրոռէներգետիկան, հողմաէներգետիկայի և արևային էներգիայի պոտենցիալները: ՄԵՆՔ դաշինքը համարում է ԵԱՏՄ-ն Հայաստանի համար անարդյունավետ կառույց և ՀՀ արտաքին քաղաքական ամենամեծ վրիպումը: Քանի որ Հայաստանը առավել շատ կորուստներ է կրել, քան օգուտներ՝ այդ կառույցին անդամակցելով: Այդ իսկ պատճառով առաջարկում է վերանայել այդ կառույցի հետ հարաբերությունները և քայլ առ քայլ անցում կատարել դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն: Ավելին՝ անդրադառնալով ԵՄ Հայաստան հարաբերություններին, կուսակցությունն առաջարկում է ԵՄ-ի հետ«Եվրոպական ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագրի ստորագրում՝ որպես լիիրավ անդամ Եվրոպական էներգետիկ համայնքին անդամակցելու նպատակով: Առանձին նաև անրադառնում է Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության հարցին նշելով, որ Եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է: Անրադառանալով Իրան-Հայաստան հարաբերություններին դաշինքը նշում է, որ Իրանը Հայաստանի համար ոչ միայն հուսալի հարևան, բարեկամ ու աշխարհի հետ հաղորդակցություն ապահովող երկիր է, այլ նաև ռազմաքաղաքական և 34 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ առևտրատնտեսական առանցքային գործընկեր է: Դիտարկվել է ՄԵՆՔ դաշինքի 1 նախընտրական հոլովակ, որը հիմնականում կառուցված է ՄԵՆՔ անվան շուրջ և ուղղակի անրադարձ չկա ուսումնասիրության կողմից կարևորված խնդիրներին: Դաշինքի հանրահավաքներից մեկում 13 խոսվել է զբաղվածության լուծման հնարավորության, առողջապահական պարտադիր համատարած ապահովագրության ներդրման, կենսաթոշակների բարձրացման, մոնոպոլյաների դեմ պայքարի, հանքարդյուբարության(Ամուլսարի շահագործման անհրաժեշտության մասին, համարելով այն էկոլոգյապես անվնաս) մասին: Մեկ այլ հանդիպման ժամանակ 14 նույնպես խոսվել է զբաղվածության խնդրի լուծման, առողջապահական պարտադիր համատարած ապահովագրության ներդրման, տնտեսության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության մասին: Այպսիսով դիտարկված հանդիպումների ընթացքում դաշինքի ներկայացուցիչները անրդարձել են իրենց նախընտրական ծրագրերի հիմնական կետերին: «Օրինաց Երկիր» կուսակցություն ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 7.7 էջ, 13863 նիշ, որից 1.3 էջ կամ 2336 նիշ հակտացված է սոցիալական որտին, իսկ 2.5 էջ կամ 4582 նիշ՝ տնտեսական ոլորտին: «Օրինաց Երկիր» կուսակցության գաղափարախոսությունը, դատելով իր կողմից ներկայացված նախընտրական ծրագրի բովանդակությունից, հանդիսանում է լիբերալիզմը: ՕԵԿ-ի նախընտրական կարգախոսն է «Օրինականություն, արդարություն և ապահովություն» : Սոցիալական ոլորտ Ուսումնասիրության կողմից առաձնացված սոցիալական ոլորտին ՕԵԿ-ը իր նախընտրկան ծրագրում անրադարձել է՝ զբաղվածություն 399 նիշ, աշխատանքային իրավունքներ՝ 0 նիշ, առողջապահություն՝ 462 նիշ, կենսաթոշակային՝ 665 նիշ և բնակարանային ապահովում՝ 810 նիշ: Այսպիսով՝ կուսակցությունը մենակ չի անրադարձել աշխատանքային իրավունքներին: ՕԵԿ-ը առաջարկում է գործազրկության կրճատման համար համակարգային քաղաքականության իրականացում, գործազուրկների պարբերական վերապատրաստում՝ աշխատաշուկայի պահանջներից ելնելով մոտեցման կիրառմամբ: Իսկ այն շրջաններում, որտեղ գործազրկության մակարդակն ավելի բարձր է, առաջարկում է աշխատատեղ ստեղծող գործարարարների համար ֆինանսական աջակցության մեխանիզմների ստեղծման ուղղությամբ: Կուսակցությունը նաև անրադարձել է հաշմանդամների զբաղվածության հարցին, առաջարկելով կառավարությանն առընթեր հատուկ պետական մարմին ստեղծել, որը կզբաղվի հաշմանդամների խնդիրներով և այլ հարցերին զուգահեռ, կլուծի այդ հարցը: Կուսակցությունն առաջարկում է առողջապահության ապահովագրության համակարգի ներդրում և այս ոլորտում բազմաթիվ չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերի իրականացում: Ինչպես նաև՝ բժիշկների և բուժաշխատողների աշխատավարձերի շարունակական բարձրացում և ինդեքսավորում: ՕԵԿ-ը առաջարկում է մահացու հիվանդությունների բուժման պետական ֆինանսավորման իրականացում: Կուսակցությունն առաջարկում է կենսաթոշակային կուտակային կամավոր և կուտակային հիմնադրամում հավաքված գումարներ ունեցող դիմողի պահանջով վերադարձնել նրան կրթության, հիփոթեքային եղանակով բնակարանի 13. 04.12.18 Երևան քաղաք. https://www.facebook.com/MenqDashinq/videos/267079783970526/ 14. 06.12.18. Արարատի մարզ, քաղաք Արտաշատ. https://www.youtube.com/watch?v=1PjQlBjVnn4 35 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ձեռքբերման, հիվանդության, ինչպես նաև ընտանիքի անդամի մահվան դեպքերում: Ավելին՝ ՕԿԵ-ը առաջարկում է կենսաթոշակների բարձրացում՝ դրանք նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին հասցնելու նպատակով: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ինքնազբաղվածներին առաջարկում է սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը համարել որպես աշխատանքային՝ կենսաթոշակի ամենամյա ինդեքսավորմամբ և բարձրացմամբ: Նաև կուսակցությունն առաջարկում է ավելի քան 200.000 հաշմանդամների թոշակների բարձրացում և ինդեքսավորում: Հավելյալ՝ ՕԵԿ-ը առաջարկում է նվազագույն աշխատավարձն ամեն տարի բարձրացնել և իրականացնել ինդեքսավորման: Անդրադառնալով բնակարանային ապահովության խնդրին՝ ՕԵԿ-ը առաջարկում է հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարանների ձեռքբերման ժամանակ կանխավճարի վերացում, առնվազն 20-30 տարվա վարկավորման մեխանիզմների ապահովում` երիտասարդ ընտանիքների համար ցածր տոկոսադրույքով և պետության միջոցներով աջակցության և սուբսիդավորման ապահովմամբ: Ինչպես նաև առաջարկում է իրականացնել պետական, համայնքային և սոցիալական բնակարանաշինություն և սոցիալապես անապահով խավերի համար պետական և նպատակային ծրագրերի միջոցով այդ խնդրի լուծումը: Տնտեսական ոլորտ ՕԵԿ-ի ծրագրում տնտեսական ոլոտի առաջարկների ծավալը կազմել է 4582 նիշ: Կուսակցությունն առաջարկում է անցում կատարել վայրի օլիգարխիկ կապիտալիզմից ժողովրդական, համերաշխ սոցիալական տնտեսության: Ըստ ծրագրի՝ պետք է ուժեղացնել պայքարը կոռուպցիայի և գանձագողության դեմ, իրականացնել երկրից ապօրինի դուրս բերված գումարների վերադարձ և ներդնել ապօրինի հարստացման դեմ պայքարի իրական մեխանիզմներ: Կուսակցությունը առաջարկում է բանկային համակարգի զարգացման նոր ռազմավարության մշակում, վարկավորման տոկոսադրույքների կտրուկ կրճատում, գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից վարկերի սուբսիդավորում այն հաշվարկով: Ինչպես նաև առաջարկում է պետություն-բանկ համատեղ աշխատանքի միջոցով քաղաքացիների այսպես կոչված սև ցուցակների վերացում և բանկային տույժտուգանքների արմատական վերանայում: Գյուղատնտեսության ոլորտում կուսակցությունն առաջարկում է ապահովագրման համակարգի ներդրում իրականացնել: Գյուղմթերող ձեռնարկություններին պետական աջակցություն ցուցաբերել՝ գյուղատնտեսական ոլորտում ընտանեկան բիզնեսի զարգացման համակարգի ներդրումով: Կուսակցությունը նաև առաջարկում է 20 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծում, արդիականացում կամ վերագործարկում: Տեղեկատվական տեխնոլոգիաների, ռազմական արդյունաբերության հետևողական զարգացում, այս ոլորտում հարկային և մաքսային արտոնությունների քաղաքակիրթ մեխանիզմների սահմանում: Անդրադառնալով փոքր և միջին ձեռնարկատիրություններին՝ առաջակում է հետևողական զարգացման նպաստում ցածր տոկոսադրույքներով արտադրական և գյուղատնտեսական վարկերի տրամադրման միջոցով: ՕԵԿ-ը առաջարկում է հարկային և մաքսային վարչարարության շարունակական պարզեցում, էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրում, հսկիչ գների վերացում, տնտեսվարողների տարաբնույթ 36 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ստուգումների և ուսումնասիրությունների կտրուկ և հետևողական կրճատում, գործարարությանը հետևողական աջակցություն, հաստատագրված վճարների ներդրում փոքր և միջին գործարարների համար: Սահմանամերձ տարածաշրջաններում և աղետի գոտում այս ձեռնարկությունների համար հարկային արտոնությունների սահմանում: Ինչ վերաբերվում է կազինոների, խաղադրույքների, շահումով և շահադրույքով խաղերին, ապա ՕԵԿ-ը առաջարկում է ոլորտի շարունակական կրճատում, պետական բյուջե գանձվող հարկերի ավելացում, վերահսկողության ուժեղացում և օրենսդրության խստացում՝ հատկապես երիտասաևդների ներգրավման մասով: ՕԵԿ-ը առաջարկում է 1988-ի երկրաշարժից տուժած, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում հարկային արտոնությունների տրամադրում, ներդրումային գրավիչ մթնոլորտ ձևավորելու նպատակով նոր ստեղծվող արտադրական ձեռնարկություններին մինչև 3 տարի հարկերից ազատում՝ հարկային արձակուրդների քաղաքակիրթ համակարգի ներդրմամբ: Առաջարկում է նաև հարկային արտոնություններ տրամադրել հաշմանդամների կողմից ստեղծված ձեռնարկություններին կամ հաշմանդամ աշխատող ունեցող ընկերություններին: Անդրադառնալով հանքարդյունաբերությանը՝ կուսակցությունը առաջարկում է ընդերքի և բնական պաշարների նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացում իրականացնել: Կուսակցությունը առաջարկում է թափոնների, քամու, արևի, կինետիկ և այլ այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ինչպես նաև դրանց շուրջ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շնորհիվ համաշխարհային այլընտրանքային էներգիայի աղբյուրների շուկայում սարքավորումներ արտադրող և մատակարարող երկրի վերածվելու քաղաքականության մշակում և իրականացում: Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ կուսակցությունը առաջարկում է տարածքում ռազմավարական ծրագրերի իրականացում և հարաբերությունների զարգացում: Ինչպես նաև ԵԱՏՄ-ում ՀՀ դիրքերի հետևողական ամրապնդում և ՀՀ-ում հայ-ռուսական համատեղ ռազմական և երկակի նշանակության արդյունաբերական ձեռնարկությունների գործարկում: Խոսելով ԵՄ Հայաստան հարաբերությունների մասին՝ ՕԵԿ-ը նշում է, որ անհրաժեշտ է ԵՄ-ի հետ գործընկերության առաջընթաց ապահովել: ՕԵԿ-ը առաջակում է Իրան-ՀայաստանՎրաստան–Ռուսաստան էներգետիկ համակարգի զարգացում: Ինչպես նաև Իրանի հետ համակողմանի հարաբերություններ և տարածաշրջանային զարգացման շրջանակներում շարունակական համագործակցություն: Կուսակցությունն առաջարկում է պետության կողմից գործուն քայլեր ձեռնարկել՝ միջազգային ֆինանսական կառույցներից շահագրգիռ պետություններից ֆինանսական միջոցների ներգրավմամբ՝ ԻրանՀայաստան-Վրաստան նավթամուղի, Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի, Հայաստան-Իրան ջրատարի, ԻրանՀայաստան երկաթգծի, Հայաստանում ժամանակակից նավթագործարանի կառուցման նպատակով: Դիտարկվել ՕԵԿ-ի 4 նախընտրական հոլովակներ՝ տեսել ենք, որ կուսակցությունը 2 հոլովակներում էլ անրադառնում է բնակարանային ապահովամն հարցերին, իսկ մեկում՝ անվճար ծնունդընդունելության և երեխաների անվճար բուժօգնության հարցերին: 37 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Ուսումնասիրության իրականացման ընթացքում հաջողվել է դիտարկել«Օրինաց Երկիր» կուսակցության մեկ հանրահավաք 15 , որի ընթացքում ՕԵԿ-ի ներկայացուցիչները խոսել են իրենց ծրագրային դրույթների մասին, ինչպես նաև խոստում է տրվել իրականացնել ավանդների հետ վերադարձ՝ ընտանիքի անդամներին, ամուսիններին, ժառանգներին: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն համակարգը և դրա փոխարեն ներդնել էլեկտրոնային վճարման միասնական համակարգ՝ այլ սոցիալական աջակցությունների հետ համատեղ: Կուսակցությունը առաջարկում է նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը փուլ առ փուլ հասցնել սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին: Ինչպես նաև վերացնել սոցիալական օգնությունների ու նպաստների վճարման համակարգերը և դրանց փոխարեն ներդնել էլեկտրոնային վճարման միասնական համակարգ: «Սասնա Ծռերի» նախընտրական ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 5.8 էջ, 10440 նիշ, որից 0.2 էջ կամ 399 նիշ հատկացված է սոցիալական որտին, իսկ 2.2 էջ կամ 3953 նիշ՝ տնտեսական ոլորտին: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության գաղափարախոսությունը, դատելով իր կողմից ներկայացված նախընտրական ծրագրի բովանդակությանը, հանդիսանում է սոցիալ-ազգային հեղափոխականությունը: «Սասնա Ծռերի» նախընտրական կարգախոսն է՝ «Ժամանակն է» : Սոցիալական ոլորտ Սասնա Ծռերի նախընտրական ծրագրում հետևյալ քանակությամբ են արծարծվել ուսումնասիրվող սոցիալական խնդիրները՝ զբաղվածության անրադարձները կազմել են 0 նիշ, աշխատանքային իրավունքներինը՝ 59 նիշ, առողջապահությանը՝ 153 նիշ, կենսաթոշակային համակարգինը՝ 95 նիշ և բնակարանային ապահովմանը՝ 92 նիշ: Այսպիսով կուսակցությունը անրադարձել միայն զբաղվածության խնդրին: ՍԾ կուսակցությունը առաջարկում է մասնագիտական սկզբունքով վերակենդանացնել արհմիությունները: Կուսակցությունը առաջարկում է վերացնել առողջապահության պետպատվերային Անդրադառնալով բնակարանային ապահովման հարցին՝ կուսակցությունը առաջարկում է իրագործել սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝ բնակարանների անհատույց օգտագործման իրավունքով: Տնտեսական ոլորտ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության տնտեսական ոլորտին առնչվող առաջարկների ծավալը նախընտրական ծրագրում կազմել է 3953 նիշ: Կուսակցությունը առաջարկում է սկսել գիտահենք արդյունաբերության զարգացում՝ պաշտպանական արդյունաբերությամբ և հանքարդյունաբերությամբ պայմանավորված, տնտեսական արժեքային շղթաների ամբողջականացման ռազմավարական ծրագրեր և գործնական միջոցների ձեռնարկում: ՍԾ կուսակցությունը առաջարկում է քայլեր ձեռնարկել համաշխարհային 4-րդ արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված զարգացումներին մասնակից դառնալու համար, այդ թվում՝ պետության աջակցությամբ և սփյուռքահայության ներգրավմամբ ստեղծելու էլեկտրո-նային առևտրի(e-commerce) հարթակներ; պետության աջակցությամբ ստեղծելու կրիպտոտնտեսության(բլոքչեյն տնտեսու-թյան) հարթակներ; հիմնելու բիոտեխնոլոգիաների, 15. 03.12.18. Երևան քաղաք 38 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ մեդիատեխնոլոգիաների, ռոբոտային և արհեստական բանականության տեխնոլոգիաների լաբորատոր հարթակներ; առկա կարողությունների ընդլայնմամբ և զարգացմամբ մեկնարկելու, Հայաստանը տեխնոլոգիական տրանսֆերի տարածաշրջանային կենտրոնի վերածելու ծրագիր; քայլեր ձեռնարկելու կրթության համակարգը 4-րդ արդյունաբերական հեղափոխության չափանիշներին համապատասխանեցնելու համար; օրենսդրությունը համապատասխանեցնելու 4-րդ արդյունաբերական հեղափոխության պահանջներին: Կուսակցությունը այս համատեքստում առաջարկում է ստեղծել ազգային ներդրումային հիմնադրամ(ԱՆՀ): Ինչպես նաև Հայաստան հրավիրել հայազգի հանրաճանաչ ապրանքային նշաններ ունեցող կազմակերպությունների սեփականատերերին՝ ՀՀ-ում նրանց ապրանքային նշաններով (բրենդ) արտոնյալ հարկային պայմաններով բիզնես կազմակերպելու համար: Կուսակցությունը առաջարկում է ընդլայնել պետական աջակցությամբ նորարարության զարգացման դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև հիմնել«Համահայկական ներդրումային զարգացման բանկ» (ՀՆԶԲ): Ընդունել ՀՀ գնումների մասին նոր օրենք՝ ամբողջությամբ փոխելով պետական գնումներին մասնակցող կազմակերպություններին հաղթող ճանաչելու սկզբունքները: Սկսել ռազմավարական ենթակառուցվածքների և օբյեկտների նկատմամբ ազգային վերահսկողություն հաստատելու գործընթացը: Էներգետիկայի ոլորտում առաջարկվում է լայնածավալ մասշտաբներով ձեռնամուխ լինել հողմային և արևային էլեկտրակայանների ստեղծմանը: Կուսակցությունը առաջարկում է պետական մասնակցությամբ ստեղծել բյուջետային ազգային ավիափոխադրող: Ինչպես նաև առաջարկում է իրականացնել հանքավայրերի ստուգաչափական իրական մշտադիտարկում և քարտեզագրում: Նաև առաջարկվում է ուսումնասիրել ՀՀում գործող հանքավայրերը շահագործելու նպատակով տրամադրված արտոնագրերի օրինականությունը: Իսկ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար կուսակցությունը առաջարկում է պետության մասնակցությամբ ստեղծել գյուղմթերքի մթերման և վերամշակման երաշխավորող մեխանիզմներ, ինչպես նաև ներդնել գյուղատնտեսական նշանակության հողերի հակակարկտային լիարժեք պաշտպանության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ, ներդնել ջրօգտագործման համակարգերի օպտիմալացված(ծրագրավորված) կիրառման ծրագիր և իրականացնել աջակցություն և սուբսիդավորում գյուղացիական տնտեսություններին: Զբոսաշրջության զարգացման համար կուսակցությունը առաջարկում է ներդրումային նպատակային ծրագրերի միջոցով ՀՀ տարածքում՝ այդ թվում Արցախում, հիմնել էքստրեմալ, արշավային(hiking) և մշակութային խոշոր տուրիստական կենտրոններ: Կուսակցությունը նաև առաջարկում է սկսել ազատագրված և սահմանամերձ տարածքների վերաբնակեցման, տնտեսության ու կրթամշակութային կառույցների զարգացման խթանման, կյանքի կազմակերպման նոր ձևերի, մոդելների փորձարկման ու ներդրման և այլ անհրաժեշտ ուղղությունները ներառող ծրագրեր: Ներդրումային և ռազմավարական ծրագրերը խթանելու համար կուսակցությունը առաջարկում է իրականացնել խթանող հարկային քաղաքականություն: Կուսակցությունը նաև առաջարկում է հարկային արտոնություններ կիրառել ՏՏ ոլորտում: Իսկ փոքր և միջին բիզնեսի համար՝ երկամյա հարկային արձակուրդ սահմանելու հարց դիտարկել: 39 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Անդրադառնալով չմարված վարկերին՝ կուսակցությունը առաջարկում է սկսել առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համագործակցություն՝ չմարված վարկերի տույժերի և տուգանքների համաներման նպատակով: Ինչպես նաև կուսակցությունը առաջարկում է նվազեցնել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման սակագները: ԵՄ և ԵԱՏՄ վերաբերյալ կուսակցությունը չի անրադարձել իր նախընտրական ծրագրում: Ինչ վերաբերվում է ՀայաստանԻրան հարաբերություններին, ապա կուսակցությունը առաջարկում է կառուցելու Իրան-Հայաստան մեծ տարողունակությամբ գազատար: Կուսակցությունը ունեցել է 7 գովազդային հոլովակներ, որոնց միջոցով ներկայացվում է կուսակցության նախընտրական ծրագիրը: Կուսակցությունը նաև ունեցել է ևս 7 հոլովակներ, որոնց միջոցով ընտրողներին ներկայացվում են կուսակցության առաջնորդների կենսագրությունները: Դիտարկելով«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հանրահավաքներից 2-ը, որոնցից մեկը տեղի է ունեցել Երևան քաղաքում 16 , իսկ մյուսը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում 17 ՝ պարզ է դառնում, որ հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողները ներկայացրել են իրենց ծրագրային դրույթները, նաև պատասխանել են հնչեցրած հարցերին: Հարցերից մեկը ՀՀ ապագային էր վերաբերում, որին պատասխան է տրվել ծրագրային դրույթների բովադակությամբ: Հարցերից մեկ ուրիշն էլ վերաբերում էր Արցախյան հակամարտության կարգավորման հարցին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ԲՀԿ-ի նախընտրական ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 6.7 էջ, 12021 նիշ, որից 1 էջ կամ 1807 նիշ հակտացված է սոցիալական որտին, իսկ 4 էջ կամ 7217 նիշ՝ տնտեսական ոլորտին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գաղափարախոսությունը, դատելով իր կողմից ներկայացված նախընտրական ծրագրի բովանդակությանը, հանդիսանում է սոցիալ-դեմոկրատիան: ԲՀԿ-ի նախընտրական կարգախոսն է՝ «Մեր խոսքը գործ է» : Սոցիալական ոլորտ ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում հետևյալ քանակությամբ են արծարծվել ուսումնասիրվող սոցիալական խնդիրները՝ զբաղվածության անրադարձները կազմել են 294 նիշ, աշխատանքային իրավունքներինը՝ 0 նիշ, առողջապահությանը՝ 323 նիշ, կենսաթոշակային համակարգինը՝ 510 նիշ և բնակարանային ապահովմանը՝ 680 նիշ: Այսպիսով կուսակցությունը իր նախընտրական ծրագրում չի անրադարձել միայն աշխատանքային իրավունքներին: Կուսակցությունը իր նախընտրական ծրագրում նշում է, որ, իրականցնելով տնտեսական հեղափոխություն, կնպաստեն աննախադեպ խոշոր ներդրումների ներգրավմանը, ինչը իր հերթին կստեղծի նոր աշխատատեղեր: ԲՀԿ-ն առաջարկում է աղետի գոտում առաջիկա 5 տարիների ընթացքում ստեղծել նոր աշխատատեղեր՝ թեթև արդյունաբերության ձեռնարկությունների ստեղծման միջոցով: Այդ ձեռնարկությունների ստեղծման համար անհրաժեշտ է ուղղված ներդրումները ազատել հարկերից: ԲՀԿ-ն կարծում է, որ բոլոր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան օգտվել 16. 02.12.2018թ. Մալաթիա-Սեբաստիա համայնքում 17. 01.12.2018թ. 40 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ որակյալ առողջապահական ծառայություններից, իսկ դրա իրականացման համար անհրաժեշտ է համարում վերանայել այս ոլորտում պետական պատվերի տրամադրման կարգը՝ սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք բժշկա-կան սերտիֆիկատը: Այսպիսով կուսակցությունը առաջարկում է պետական բուժսպասարկման պատվերի համակարգը ամբողջապես սերտիֆիկացնել: Կուսակցությունը առաջարկում է աշխատանքային կենսաթոշակի չափը փոփոխել այնպես, որ այն երաշխավորի կենսաապահովման նվազագույն պայմանները: Նաև առաջարկում է աշխատավարձերը և թոշակները պարբերաբար ինդեքսավորել գնաճին համընթաց: ԲՀԿ-ն առաջարկում է, որ պետության հատուկ հոգածության շրջանակներում պետք է լինեն բազմա մայրերն ու ընտանիքները, որոնք պետական հատուկ ծրագրերի շահա են: Համպատասխանաբար անհրաժեշտ է համարում բարձրացնել առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը, իսկ երրորդ և հաջորդ երեխահատկացվող դրամական աջակցության չափը կտրուկ ավելացնել: Անդրադառնալով բնակարանային ապահովման հարցին՝ ԲՀԿ-ն նշում է՝ առաջիկա 2 տարվա ընթացքում ՀՀ աղետի գոտոմ ապրող ոչ մի քաղաքացի այլևս չպետք է ապրի ժամանակավոր կացարանում: Կուսակցությունը նաև կարծում է, որ պետությունը պետք է իրականացնի սոցիալական բնակարանաշինարարության ծրագիր՝ հավելելով, որ նորակառույց շենքերի բնակարանների շահառուները պետք է հատկացվեն լիրաժեք վերանորոգված՝ 1 մ2-ի համար 180 հազ դրամով, կամ 60 մ2 բնակարաններով՝ մոտ 20-22 հազ ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Ինչպես նաև առաջարկում է, որ շահառուները ամսական վճարները կատարեն 10 տարվա ընթացքում՝ առանց որևէ կանխավճարի: Տնտեսական ոլորտ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տնտեսական ոլոտին վերաբերող առաջարկների ծավալը նախընտրական ծրագրում կազմել է 7217 նիշ: ԲՀԿ-ն կարծում է, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունը չպետք է դիտարկվի որպես պետական բյուջեի մուտքերն ապահովող հարկման օբյեկտ՝ համարելով, որ նրանք ունեն սոցիալական ուղղվածություն: Այդ իսկ պատճառով առաջարկում է, որ պետությունը մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին առաջիկա հինգ տարիների ընթացքում ազատի հարկերից: Կուսակցությունը գտնում է, որ շրջանառության հարկման ենթակա շեմը 2019 թ. հունվարի 1-ից ոչ միայն չպետք է իջեցվի 58.35 մլն դրամ, ինչպես նախատեսված է գործող հարկային օրենսգրքով, այլև 2020 թ. հունվարի 1-ից պետք է սահմանվի 150 մլն. դրամ: Նաև կուսակցությունը նշում է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում ամբողջական փաստաթղթավորման համակարգի պայմաններում պետք է անցնել շրջանառության հարկով հարկման համակարգին: Կուսակցությունը գտնում է, որ տնտեսվարող սուբյեկտների համար պետք է ապահովել մրցակցային հավասար պայմաններ և խաղի արդար կանոններ: Ապրանքների ներկրման անօրինական մենաշնորհների վերացմանը պետք է հաջորդի առևտրային ցանցերի ազատականացումը՝ ապահովելով ներկրվող ապրանքների իրացման հավասար հնարավորություններ և պայմաններ: ԲՀԿ-ն առաջարկում է արմատապես վերանայել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը՝ շրջանառության մեջ դնելով նաև նոր հակամենաշնորհային օրենք: 41 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Կուսակցությունը առաջարկում է ձևավորել ներդրումների անվտանգության ապահովման համակարգ և իրականացնել ներդրումների խթանմանն ու ներգրավմանն ուղղված նոր քաղաքականություն, որի արդյունքում պետական կառույցները պատասխանատվություն կկրեն յուրաքանչյուր միավոր ներդրման համար՝ անկախ ծավալից: ԲՀԿ-ն գտնում է, որ անհրաժեշտ է ստեղծել տնտեսական դատարաններ, ներդրումների ապահովագրության գործուն կառույց: Կուսակցությունը, հարկային օրենսդրությանն անդրադառնալով, նշում է, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ընդունել նոր հարկային օրենսգիրքը, որը տևական ժամանակահատվածի համար կսահմանի պարզ, հասկանալի խաղի կանոններ: Կուսակցությունը կարծում է, որ գործող հարկերի թիվը պետք է կրճատել, հարկային վարչարարության համար սահմանել էապես դյուրին հարկման ընթացակարգեր, լայն սպառման ապրանքներ ներկրող քաղաքացիների համար սահմանել մաքսազերծման ու հարկման ընդունելի՝ հարկային բեռի իջեցման քաղաքականություն: Շարունակելով հարկային ոլորտի առաջարկները՝ կուսակցությունը առաջարկում է գործող եկամտային հարկը իջեցնել՝ հիմքում դնելով հարկման պրոգրեսիվ սանդղակը: ԲՀԿ-ն գտնում է, որ տեխնոլոգիապես նոր սերնդի սարքավորումների ձեռք բերմանն ուղղված ներդրումները ընդհանրապես պետք է ազատվեն հարկերից: Կուսակցությունը կարծում է, որ անհրաժեշտ է իրականացնել տնտեսական և տեխնոլոգիական հեղափոխություն, ինչը հնարավոր է համարում, եթե իշխանության կողմից սահմանվեն կայուն և երկարատև, ժամանակաշրջանի համար երաշխավորված խաղի կանոններ: Կուսակցությունը կարծում է, որ հանրապետությունում պետք է ձևավորվեն արդյունաբերական և տեխնոլոգիական «խելացի» քաղաքներ, որոնք կգործեն «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում և հարկային հատուկ ընթացակարգերի պայմաններում: ԲՀԿ-ն կարծում է, որ այն ձեռնարկությունները, որոնք մասնավորեցվել են համապատասխան ներդրումային պարտավորությունների իրականացման պայմանով, սակայն հետագայում չեն գործարկվել, և սեփականատերերի կողմից չեն կատարել պետության հետ առքուվաճառքի պայմանագրով նախատեսված պարտավորությունները օրենքով սահմանված կարգով, դատարանի վճռով պետք է հետ վերադարձվեն պետությանը՝ նոր ներդրողների ներգրավման համար: Կուսակցվությունը գտնում է, որ անհրաժեշտ է արդեն իսկ տարիներով փորձարկված և ապացուցված հիմքի վրա նախանշել հանրապետության տնտեսական, արտադրական, ագրոպարենային, քաղաքաշինական և ծառայությունների ոլորտների զարգացման նոր հիմնական ուղղությունները՝ գերակայություն ունենալով բարձր արտադրողական և թվային տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգի, վերջին սերնդի մեքենատրակտորային կայանների, նոր որակի գյուղացիական կոոպերացիաների և բարձրակարգ թվային ծառայություններում: ԲՀԿ-ն գտնում է, որ պետությունը պետք է համակողմանի աջակցություն ցուցաբերի գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին՝ նպաստելով գյուղական մթերքների իրացմանը և նոր շուկաների խթանմանը, գործող տրանսպորտային ուղիներում սեզոնային լարվածությունների թուլացմանը, 3-4% վարկային ռեսուրսների ապահովմանը: Կուսակցությունը գտնում է, որ անհրաժեշտ 42 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ է իրականացնել վարկային հարաբերությունների համակարգի առողջացում, տոկոսների, տույժ-տուգանքների սառեցում և հետաձգում, որոշ դեպքերում նաև՝ դուրսգրում: ԲՀԿ-ն գտնում է, որ պետական բյուջեից կատարվող գնումների ոլորտում առաջնահերթությունը պետք է տալ տեղական արտադրողներին: Կուսակցությունը անհրաժեշտ է գտնում, որ 0.5-1% տոկոսադրույքներով մեծածավալ վարկային միջոցներ հոսեն դեպի տնտեսության իրական հատված‘ 2-3%-ով: Իսկ ՀՀ Կենտրոնական բանկը պետք է իրականացնի հետևողական դրամավարկային քաղաքականություն՝ մշտապես սահմանելով արդյունավետ վերաֆինանսավորման տոկոսադրույք՝ հաշվի առնելով նաև կանխատեսվող ռիսկերը: ԲՀԿ-ն կարծում է, որ պետությունը պետք է աջակցող հստակ քաղաքականություն իրականացնի ՀՀ-ից դեպի արտաքին շուկաներ, այդ թվում՝ դեպի արաբական երկրներ՝ պտուղ-բանջարեղենի և մսամթերքի արտահանումներ կազմակերպելու համար: Այդ նպատակով անհրաժեշտ է համարում, որ«Զվարթնոց» օդանավակայանում ձևավորվեն լոգիստիկ գործուն համակարգեր, սառնարանային, փաթեթավորման և տարայավորման տնտեսություններ, որոնց շնորհիվ բեռնատար ինքնաթիռներով գյուղմթերքները արտահանելու հնարավորություն կստեղծվի: 2019 թ. մարտի 1-ից առաջիկա 5 տարիների կտրվածքով գյուղացիական տնտեսությունների համար կուսակցությունը առաջարկում է, որ տարեկան 1 հա հողամասի ոռոգման ջրի դիմաց վճարը սահմանվի 1000 ՀՀ դրամ: Կուսակցությունը նաև առաջարկում է էապես իջեցնել գազի գործող սակագինը, ինչպես նաև կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: ԲՀԿ-ն առաջարկում է իրականացնել ՀՀ զբոսաշրջության զարգացման համալիր ծրագիր՝ նպաստավոր պայմաններ ձևավորելով հյուրանոցային և ոլորտը սպասարկող այլ ենթակաոուցվածքների զարգացման համար: Կուսակցությունը առաջարկում է նաև ռազմարդյունաբերական համակարգի զարգացում իրակացնել ՝յուրաքանչյուր տարի պետական բյուջեի ծախսային մասի 5 %-ը հարկը ուղղելով այդ ոլորտին: Կուսակցությունը արդյունավետ է համարում ՀՀ-ում ֆինանսական միջնորդությունների բազմազանեցումը՝ հատկապես դրամական նոր և մեծածավալ միջոցների ներգրավումը՝ ԵԱՏՄ երկրների ֆինանսական կառույցներից դեպի ՀՀ և ապա արտաքին ֆինանսական շուկաների օրինական և փոխշահավետ սխեմաների միջոցով: Ավելին, ԲՀԿ-ն կողմ է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների անշեղ զարգացմանը և խորացմանը: Կուսակցությունը նշում է, որ շարունակելու է գործուն մասնակցություն ունենալ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում ծավալվող աշխատանքներին՝ հավելելով, որ զուգահեռաբար շարունակելու են կառուցողական մասնակցություն ապահովել Եվրաինտեգրման գործընթացներին: Իրան-Հայստան հարաբերություններին կուսակցությունը որևէ կերպ չի անրադարձել իր նախընտրական ծրագրում: Կուսակցությունը ունեցել է 4 գովազդային հոլովակներ, որոնցից մեկում ելույթ է ունենում կուսակցության ղեկավար Գ. Ծառուկյանը. վերջինիս խոսքի առաջին հատվածում կա պատեռնալիզմի գաղափարախոսության ջատագովում, իսկ 2րդ մասում ներկայացվում է կուսակցության հիմնական ծրագրային գաղափարները՝ երկրի արդիականացում, զարգացած տենտեսություն և արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացի: 43 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Մնացած 3 հոլովակներով ներկայացվում են միայն կուսակցության հիմնական ծրագրային դրույթները՝ սոցիալական և տնտեսական ոլորտի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքներից մեկը տեղի է ունեցել Երևան քաղաքում 18 , որի ընթացքում խոսվել է բնակարանային ապահովման, բանկերի կողմից մատուցվող բարձր տոկոսադրույքով ծառայությունների, հարկային համակարգի, տնտեսության զարգացման մեջ գիտության դերի և տրանսպորտային հարցերի վերաբերյալ: Իսկ մյուսը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 19 , որի ընթացքում խոսվել է գյուղատնտեսության զարգացման, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, հարկային փոփոխությունների, առողջապահության ոլորտի, կենսաթոշակի բարձրացման, բնակարանային ապահովման, վարկավորման, փոքր և միջին բիզնեսի զարգացման, գիտության՝ որպես տնտեսության զարգացման հիմքի վերաբերյալ: Այսպիսով, հանրահավաքները և հանդիպումները ուղղված են եղել ներկայացնելու կուսակցության նախընտրական ծրագրերը: 18. 06-12-2018թ. https://www.youtube.com/watch?v=CVH6mnT4tj8 19. 27-11-2018թ., Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան https://www.youtube.com/watch?v=nO73jrSnhkI 44 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Հավելված 1. 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում մասնակցած կուսակցությունների քաղաքական ուղղվածությունները Կառուցել 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական կառույցների դիրքավորումները քաղաքական դաշտում ըստ իրենց սոցիալ-տնտեսական նախընտրական ծրագրային մոտեցումների և պետության դերի այդ ծրագրերի իրագորցման մեջ: Գնահատավող թեմաները. Սոցիալական թեմատիկայով գնահատվող կետերը n Զբաղվածություն և գործազրկություն n Աշխատանքային իրավունք Այսպիսով դիտարկման առարկան է կուսակցությունների քաղաքական ուղղվածության գնահատումը ըստ սոցիալական և տնտեսական ոլորտների վերաբերյալ նախընտրական ծրագրերում ներկայացված մոտեցման և դրանց իրագործման պետության դերակատարմանը: Այս պրիզմայով ստացվող և դիտարկվող նյութերը հնարավորություն չեն տալիս ամբողջական պատկերացում ստանալու յուրաքանչյուր կուսակցության գաղափարաբանականքաղաքական ուղղվածության մասին, ինչը առավել ցայտուն է երևում հայաստանյան քաղաքական դաշտում ընդունված էկլեկտիկ քաղաքակական մշակույթի ֆոնին: Այնուամենայնիվ հավատացած ենք, որ սոցիալական և տնտեսական ասպեկտները առավել ազդեցիկ են կուսակցության ընդհանուր քաղաքականության ձևավորման գործում և կարող են ազդել մշակութային, ադմինիստրատիվ, կրոնական և այլ հարցերում կուսակցությունների մոտեցումների վրա: Ծրագրերի գնահատման ընթացքն իր հերթին բարդանում է օգտագործվող տարբեր բառապաշարների(բառակապակցությունների, եզրույթների, հասկացությունների ոչ մասնագիտական և/ կամ ակադեմիական օգտագործման) և խոսքի պոպուլիստական ոճի շնորհիվ, ինչը ստիպեց յուրաքանչյուր հարցով կուսակցությունը գնահատելիս կիրառել երկբալանի համակարգ. հարցը արծարծված է(1), հարցը արծարծված է և մշակված(2): Այսպիսի ընդհանրացնող գնահատման համակարգը, որը ցավոք անտեսանելի է դարձնում ծրագրերի համեմատական տարբերությունը, որը կարող էր էական լինել կայացած քաղաքական բանավեճի պայմաններում: n Կենսաթոշակային համակարգ n Առողջապահություն n Բնակարանային ապահովվում Տնտեսական թեմատիկայով հարցերը n արդյունաբերություն/հանքարդյունաբերություն n բանկային ոլորտ n գյուղատնտեսություն/ինքնազբաղվածություն/ՓՄՁ n էներգետիկա և այլ ոլորտներ, որոնք հանդիսանում են տնտեսության բաղադրիչներ Կրկին, հաշվի առնելով կուսակցությունների էկլեկտիկ սովորույթները և/կամ գաղափարախոսությունների առկայության մերժումը մենք երկու բլոկերի համար էլ, որպես չափանիշ վեցնում ենք պետական միջամտությունը/ պետական կարգավորումը, որպես առանցք՝ ընկած գաղափարախոսությունների և քաղաքական մոդելների մեծ մասի հիմքում: Պնդումն ավելի պատկերավոր է դառնում, երբ հետևում ենք վերջին տասնամյակների տնտեսական և քաղաքական հիմնական հոսանքների. խիստ տնտեսման քաղաքականությունը ընդդեմ բազային եկամտի հետ կապված փորձերի, ազատ շուկայի ջատագովությունը՝ ընդդեմ տնտեսական հսկաների պրոտեկցիոնիստական քաղաքականության: 45 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Յուրաքանչյուր հարցով կուսակցությունների գնահատման սկզբունքների կառուցվածքը տես Գծապատկեր 2-ում: 46 Ռուբեն Սարգսյան | Սոցիալական և տնտեսական քաղաքականությունը Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Յուրաքանչյուր բլոկի 5 հարցերի պատասխան ստացված պայմանական միավորները գումարվում են իրար, ինչից հետո սոցիալական բլոկի հարցերի արդյունքները մենք կտեղադրենք X առանցքի վրա(-10; 10), իսկ տնտեսականինը՝ Y առանցքի(-10; 10): Այստեղ մենք պետք է վերացարկվենք հարցերի այժմյան, կոնտեքստային կարևորությունից տվյալ հասարակությունում և ընդունենք բոլորը որպես հավասար կարևոր: Այսպիսով, դիտարկելով Գծապատկեր 3-ը կարողենք փաստել, գծապատկերում X և Y առանցքներով 0-ին մոտ տեղադրված կուսակցությունների քաղաքականությունները միտված էին համատեղել իրարամերժ մոտեցումները և ընդհանուր առմամբ չունեին ներքին տրամաբանություն, որը թույլ կտար խոսել քաղաքական հասունության մասին: Կուսակցություններից հինգը 20 ծրագրային մակարդակով կարևորել են պետական միջամտությունը սոցիալական հարցերում: Նրանցից 4-ը 21 կարևորում են պետական միջամտությունը նաև տնտեսական հարցերում: որպես կոնսերվատիվ, սակայն սոցիալական և տնտեսական հարցերում առաջարկում են հնարավորինս լիբերալ մոտեցումները հայաստանյան դաշտում: Այս ֆենոմենը հետաքրքրական է, սակայն պահանջում է ավելի խորը վերլուծություն, որը կդիտարկեր կուսակցությունների նաև մշակութային հարթությունում քաղաքականությունը: Նշանային է նաև իշխող ուժի 22 դիրքավորումը, որպես սոցիալական հարթությունում պոպուլիստական, սակայն տնտեսական հարթությունում համաշխարհային տրենդներին ավելի հարմարեցված քաղաքականությունով: Այս միտումը թույլ է տալիս ենթադրել, որ հայաստանյան քաղաքական դաշտում ամուր է ուժեղ և ծավալուն պետության մասին պատկերացումը, որը հակառակվում է ապակարգավորման և խստամբարության համաշխարհային հոսանքներին և նման ելքային պայմաններում գտնվող երկրներին թելադրվող քաղաքականություններին: Որոշ իմաստով, կարելի է անվանել այս միտումը քվազի սոցիալ-դեմոկրատական, սակայն ավելի սթափ կլիներ ասել, որ մշակված սոցիալ-դեմոկրատական քաղաքականություն որդեգրած ուժը մեծ պոտենցիալ կունենա հայաստանյան քաղաքական դաշտում: Նշանային է նաև ՀՀԿ-ի և ՔԺՎԿ քաղաքականությունները, որոնք մշակութային հարթության մեջ դիրքավորվում են 20. ՔՈՍԴԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, ԻՔԿԴ 21. ՔՈՍԴԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ 22. ԻՔԿԴ 47 48 Հեղինակների մասին Քաղաքական վերլուծաբան, սոցիոլոգ և մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Սարգսյանն ունի ավելի քան 15 տարվա փորձ քաղաքական գործընթացների վերլուծության և Հայաստանում արհմիութենական շարժման զարգացմանն աջակցելու գործում: Նա «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի նախագահն է(APR Group): Հրապարակողի մասին Ֆրիդրիխ Էբերտ Հիմանադրամ/ Հայաստանյան գրասենյակ Մոսկովյան փողոց 31/ 0002 Երեւան Պատասխանատու՝ Ֆելիքս Հեթթ Տարածաշրջանային համակարգող Հեռ՝ +374 10 53 69 13 http://www.fes-caucasus.org/ Հրապարակումները պատվիրել` info@fes.am Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի կողմից հրապարակված նյութերի կոմերցիալ օգտագործումը չի թույլատրվում։ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակներից մեկն է, այն իրականացնում է Հայաստանին վերաբերող ծրագրերը Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո: Հարավային Կովկասում ՖԷՀ-ը. •- ստեղծում եւ պահպանում է կապը ոչ միայն գործընկերների, այլեւ կառավարության, ակադեմիական, փորձագիտական շրջանակների, ՀԿ-ների, արհմիությունների, միջազգային կազմակերպությունների ու մամուլի եւ տարբեր ոլորտների կարեւոր դերակատարների հետ, • •- մշակում, իրականացնում մի շարք ծրագրեր իր գերակա երեք ուղղություններով՝ տեղական եւ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցու-թյան շնորհիվ, • •- վերահսկում եւ վերլուծում է քաղաքական զարգացումները բոլոր երեք երկրներում՝ տեղական, գերմանական եւ եվրոպական փորձագետների, քաղաքական գործիչների, գործընկերների եւ շահագրգիռ հանրության լայնածավալ ցանցի ստեղծման նպատակով: Հիմնական թեմաները. •- Մասնակցություն եւ ժողովրդավարություն •- Սոցիալական արդարություն, տնտեսություն եւ • աշխատանք •- Խաղաղություն եւ անվտանգություն Հոդվածի բովանդակության եւ նրանում արտահայտված կարծիքների համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։ 49