Yerevan PERSPECTIVE Անկախության սերունդ. ընտանիքի և ամուսնության ընկալումները ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶՅԱՆ Դեկտեմբեր, 2017 n Հայկական ընտանիքը հայ հասարակության ամենակարևոր սոցիալական կառույցներից և ինստիտուտներից մեկն է։ Այն իր կառուցվածքով եղել է հայրիշխանական, բազմասերունդ, սոցիալական կյանքի կենտրոնում և շարունակում է մնալ այդպիսին։ n Ժամանակակից հայ հասարակության մեջ ընտանիքը ենթարկվում է որոշակի փոխակերպումների. երիտասարդները գերադասում են ամուսնանալ ավելի ուշ տարիքում, ունենում են ավելի քիչ երեխաներ, և մեծ ընտանիքներում ապրելու սովորույթը սկսում է տեղի տալ, քանի որ երիտասարդները դառնում են տնտեսապես անկախ։ n Այնուամենայնիվ, երիտասարդները շարունակում են կապված մնալ իրենց ընտանիքներին, իսկ ծնողները շարունակում են իրականացնել սոցիալական հսկողություն, ներառյալ որոշումների կայացման, ընտանիքում, թե ընտանիքից դուրս ապրելու և ընտանիքի պլանավորման հարցերում։ n Հայաստանի երիտասարդության ճնշող մեծամասնության համար կյանքի գլխավոր նպատակը ծնողներին գոհացնելն է. սա էլ ավելի է ընդգծում ընտանիքի կարևորությունը։ Ծնողների, եղբայրների և տարեց ազգականների(ներառյալ«գյուղը») սոցիալական վերահսկողությունն ավելի մեծ է աղջիկների և երիտասարդ կանանց, քան տղամարդկանց նկատմամբ։ Երեւան ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶՅԱՆ | ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ Ընտանիքը եղել է հայ հասարակության ամենակարևոր սոցիալական կառույցներից ու ինստիտուտներից մեկը: Օտարերկրյա դարավոր լծի, պետականության բացակայության և 1915թ.` ազգը պառակտած Հայոց ցեղասպանության ընթացքում հենց ընտանիքն էր, որ պահպանեց հայկական մշակույթը, ինքնությունը, ավանդույթներն ու պատկանելությունը: Հայկական ընտանիքն իր կառուցվածքով ավանդաբար եղել է հայրիշխանական, բազմասերունդ(տատիկներ և պապիկներ, ներառյալ հորաքույրեր/մորաքույրեր և հորեղբայրներ/մորեղբայրներ) և սոցիալական կյանքի կենտրոնում: Սոցիալական ու քաղաքական փոխհարաբերություններում ընտանիքը ներկայացնելու դերը պատմականորեն վերագրված է եղել ընտանիքի ամենատարեց տղամարդուն, իսկ տարիքով ամենամեծ կինը տնօրինել է ներքին կյանքին վերաբերող հարցերը: Ընտանեկան կլաններն ակտիվորեն պաշտպանել են միմյանց վիրավորանքներից կամ սպառնալիքներից, մարտահրավերների դեպքում համախմբվել են` պաշտպանելու իրենց(Միլլեր և Միլլեր, 1993): «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի պատվերով իրականացված«Անկախության սերունդ 2016 - Հայաստան» 1 նոր զեկույցը բացահայտել է, որ Հայաստանի ժամանակակից հասարակությունում ընտանիքը շարունակում է մնալ մշակութային հզոր խորհրդանիշ և ընկալվում է որպես ամենակարևոր ինստիտուտներից մեկը ժողովրդի հավաքական կերպարում:«Ընտանիքի գործոնը» դեր է խաղում ամեն ինչում` քաղաքական պատկանելության, կրթության, սեռական վարքագծի կարգավորման, ամուսնության, ձգտումների և նույնիսկ ժամանցի հարցերում: Գրեթե յուրաքանչյուր հասարակությունում ընտանիքներն իրականացնում են սոցիալական մի շարք գործառույթներ` վերարտադրությունից մինչև տնտեսական փոխհարաբերություններ, անդամների գործնական և էմոցիոնալ աջակցությունից(սնունդ, հագուստ, ապաստան 1. www.fes-caucasus.org/news-list/e/independence-generation-youthstudy-2016-armenia/ և սեր, հարմարավետություն և աջակցություն) մինչև երեխաների դաստիարակություն և սոցիալականացում:«Անկախության սերունդ» հետազոտության համաձայն` ընտանիքների հայրիշխանական կառուցվածքը Հայաստանում պահպանվում է. հայրն ունի ամենաազդեցիկ դերը, մինչդեռ երիտասարդությունը կարևոր է համարում մոր դերը, բայց ոչ կնոջ(կարևոր տարբերակում): Ընտանիքի ավանդական այս մոդելի արմատները սկիզբ են առնում 19-րդ դարի հայկական ընտանիքի ավանդույթներից (Րաֆֆի 2 , 1991): Ընտանիքի վերաբերյալ այս գործառնական տեսակետը, որ այն հասարակության հիմնասյունն է ու այն ինստիտուտը, որն ընկած է հասարակական կարգի(ավանդույթներ, ծեսեր, պարտավորություններ և այլն) և ընտանիքում դրա ազդեցության հիմքում, ընկալվում է որպես ազգի հիմնական ուժ: Այսպիսով, ընտանիքը, որպես սոցիալական ինստիտուտ, օգնում է կենսունակ հասարակություն ստեղծել: Հայկական ասացվածքը`«Ամուր ընտանիք, հզոր հայրենիք», հաստատում է այս գաղափարը: Հայ հասարակության մեջ ընտանիքի այս ընկալումը և դրան տրվող խիստ կարևորությունը նաև ենթադրում են, որ ընտանիքի դասական կառուցվածքի վերաբերյալ մեր ընկալման հանկարծակի կամ շեշտակի փոփոխությունները սպառնում են ոչ միայն ընտանիքի, այլև հասարակության կայունությանը: 1.1 Փոխակերպումը ժամանակակից հասարակությունում Թեև ընտանիքի այս ավանդական կառուցվածքը Հայաստանում շարունակում է մնալ ուժեղ, այն, այդուհանդերձ, ենթարկվում է որոշակի փոխակերպումների: Երիտասարդները գերադասում են ամուսնանալ ավելի ուշ տարիքում, զույգերն ավելի քիչ երեխաներ են ունենում, և մեծ ընտանիքներում ծնողների հետ ապրելու սովորույթը(որը բխում է տնտեսական, սոցիալական և մշակութային պայմաններից) սկսում է տեղի տալ, քանի որ երիտասարդները 2.«Հայ կինը»,«Մշակ» թերթ(էջ` 34-39 և 42-43, 1879) 2 Երեւան ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶՅԱՆ | ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ցանկանում են(թեև միշտ չէ, որ կարող են) ապրել ծնողներից առանձին` մեծանալով ու դառնալով տնտեսապես ավելի անկախ: Արտագաղթը Հայաստանից բաժանում է ընտանիքները, և աշխատանքային միգրացիան (հիմնականում տղամարդկանց միգրացիան) շատ կանանց ստիպել է ընտանիքի մասին հոգալու բեռը կրել միայնակ: Հայաստանում այսօր տնային տնտեսությունների 3 մոտ 30 տոկոսը ղեկավարում են կանայք, և այդ ընտանիքները գրեթե միշտ շատ ավելի խոցելի են: Այս գործոններն անկախությունից ի վեր ազդել են Հայաստանի երիտասարդության կենսակերպի և մտածելակերպի վրա: Այնուամենայնիվ, հետազոտությունը հստակ ցույց է տալիս երիտասարդների շարունակական կապվածությունը իրենց ընտանիքներին, այն նաև բացահայտում է սոցիալական վերահսկողությունը, որ ունեն ծնողները երեխաների նկատմամբ, վերահսկողություն, որն ազդում է նրանց` որոշումների կայացման, ընտանիքում, թե ընտանիքից դուրս ապրելու և ընտանեկան պլանավորման վրա` հանգեցնելով կախվածության: Արդյունքները նաև ցույց են տալիս, որ ընտանիքներում հստակ սահմանված են գենդերային մոտեցումները: Ընտանեկան վերահսկողությունը շատ ավելի խիստ է կիրառվում աղջիկների, քան տղաների նկատմամբ: Կանանց գլխավորապես վերագրվում են ամուսնական-ընտանեկան դերեր և պարտականություններ: Աշխարհի գրեթե բոլոր հասարակություններում հենց ընտանիքն է, որ իրականացնում է երիտասարդների սոցիալականացման և իր անդամների ֆիզիկական ու զգացմունքային պահանջների բավարարման կարևորագույն գործառույթները: Այն դեպքում, երբ այլ հասարակություններում երկրորդային սոցիալականացումը(կրթություն, մեդիա, հասակակիցներ) ազդում է երիտասարդների զարգացման վրա, Հայաստանում, ինչպես վկայում է հետազոտությունը, ընտանիքը շարունակում է կատարել այդ գործառույթը չափահաս դառնալուց հետո էլ: Համաձայն զեկույցի արդյունքների`«լավ ընտանիք է համարվում այն ընտանիքը, որը մեծ է, դրսևորում է փոխօգնություն, ներդաշնակ է, ավանդապահ, կայուն, ունի հավատարիմ անդամներ, հայ երիտասարդների համար իրենից ներկայացնում է փակ շրջան, որն անձեռնմխելի է սոցիալական ազդեցությունից և չի կարող փոփոխվել որևէ«արտաքին» վտանգի ներքո»: Այս մասնավոր եզրահանգումը ամրապնդում է ընտանիքի գործառնական ընկալումը` որպես կայուն, ներդաշնակ և հավատարիմ: Այնուամենայնիվ, երկրում առկա տնտեսական ծանր դրության(որը հանգեցնում է արտագաղթի) արդյունքում ընտանիքները մասնատվում են, և շատ դեպքերում կանայք ու երեխաները մնում են առանց ամուսնու/հոր կերպարի: Բացի այդ` ընտանիքները կարող են լինել նաև կոնֆլիկտների աղբյուր իրենց անդամների համար, այսինքն` երեխաների նկատմամբ բռնություն, ընտանեկան բռնություն, էմոցիոնալ խստության դրսևորում, անհավատարմության` խոր արմատներ ունեցող սովորություն և այլն:«Գործառնականը» կարող է հեշտությամբ վերածվել ապագործառնականի: Ընտանիքներն ու ամուսնությունները կարող են հեշտությամբ սիրուց և դաստիարակությունից անցում կատարել ատելության, դաժանության և որոշ ողբերգական դեպքերում` սպանության: Առաջնային սոցիալականացումը տեղի է ունենում ընտանիքում, և ընտանիքի գործառնական կաղապարում է, որ հայրիշխանական գաղափարախոսությունը փոխանցվում է երեխաներին, երբ աշխատանքի սեռային բաժանումը բնական է և հանգեցնում է գենդերային արմատացած դերերի վերարտադրման: Ասիական զարգացման բանկի` 2015թ. հուլիսին հրապարակած«Հայաստանի գենդերային իրավիճակի գնահատում» 4 զեկույցի համաձայն` գենդերահեն բռնությունը, հատկապես ընտա-նեկան բռնությունը, եղել է ամենասուր խնդիրներից մեկը, որոնց առերեսվել են 3. www.un.am/up/library/Gender_Agriculture_and_Rural_Development_ in_Armenia_Eng.pdf 4.www.adb.org/sites/default/files/institutional-document/162152/ arm-country-gender-assessment.pdf 3 Երեւան ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶՅԱՆ | ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ կանայք Հայաստանում: Կախված այն բանից, թե որքան լայն է ընտանեկան բռնության սահմանումը, կառավարության և կանանց կազմակերպությունների կողմից իրականացված հարցումները հաստատել են, որ ընտանեկան բռնությունը լայն տարածում ունի և ազդում է կանանց 25-66 տոկոսի վրա: Թեև երեխաների նկատմամբ բռնության դեպքերը Հայաստանում կարծես թե նվազում են, այդուհանդերձ, 2017թ. առաջին չորս ամիսներին գրանցվել է երեխաների նկատմամբ բռնության 59 դեպք 5 ` նախորդ տարվա 71 դեպքի համեմատ: Այս թվերն ու տոկոսները, սակայն, հնարավոր է` չարտացոլեն իրական պատկերը տեղեկությունները թաքցնելու կամ դրանց մասին ավելի քիչ բարձրաձայնելու պատճառով, որը սոցիալական պարսավանքի հետևանք է: 1.2 Զեկույցի հիմնական արդյունքները Երիտասարդների մոտ 88 տոկոսը անվերապահորեն նշում է, որ կյանքի հիմնական նպատակը ծնողներին իրենցով հպարտանալու առիթ տալն է: Ծնողներին հպարտանալու առիթ տալու և ընտանիքին ամոթի զգացում չպատճառելու միտքը կարևոր գործոն է երիտասարդների կողմից որոշումներ կայացնելու հարցում: Այս արդյունքը հարկ է դիտարկել համապատասխան համատեքստում: Հարցվածների մեծ մասը(72 տոկոս) վերջին մեկ տարվա ընթացքում ապրել է ծնողների հետ, միայն 7.5 տոկոսն է ապրել առանձին իր կողակցի/երեխաների հետ, միայն 2.2 տոկոսն է ապրել միայնակ(առանց կողակցի/ երեխաների): Հարցվածները նշում են, որ ծնողների հետ ապրելու հիմնական պատճառը սոցիալ-կենցաղային, ֆինանսատնտեսական է, և որ դա«ճիշտ» լուծումն է իրենց ընտանիքների համար:«Ճիշտ»-ը այս դեպքում կարող է պայմանավորված լինել ֆինանսական կախվածությամբ: Երիտասարդների միայն 15.8 տոկոսն է ցանկանում հնարավորության դեպքում միայնակ ապրել. այնուամենայնիվ, այդ ցանկությունը մեծանում է տարիքի հետ 5. www.armenpress.am/eng/news/892710/child-abuse-cases-decrease-in-armenia.html (հավանաբար ազգականների հետ մի քանի տարի ապրելուց հետո նրանք գիտակցում են 21-րդ դարում բազմասերունդ ապրելակերպի բարդություններն ու մարտահրավերները): Հարցվածների կեսից ավելին ապրում է հինգ և ավելի անդամներ ունեցող ընտանիքներում: Միայն 28.2 տոկոսն է ապրում չորս անդամից բաղկացած ընտանիքում, որը համարվում է նուկլեար/միջուկային ընտանիք` ամուսնական զույգ և երեխաներ: Ավելի քան 24 տոկոսն ապրում է հինգ անդամից բաղկացած ընտանիքներում, և 14.9 տոկոսը` վեց անդամ ունեցող տնային տնտեսություններում: Յոթ և ութ անդամից բաղկացած տնային տնտեսությունների թիվը համեմատաբար մեծ է(7.1 տոկոս և 3.4 տոկոս համապատասխանաբար): Քաղաքաբնակ ընտանիքների դեպքում ընդամենը 8.8 տոկոսն է բաղկացած ութ և ավելի անդամից, մինչդեռ գյուղական շրջաններում այդպիսի ընտանիքներում է ապրում հարցվածների 20.6 տոկոսը: Երկրի գյուղական շրջաններում, որտեղ ընտանիքները բազմանդամ են, ավագ սերունդը մեծ դեր է խաղում երիտասարդների սոցիալականացման գործում` պահպանելով և փոխանցելով ավանդույթները: Այդպիսով, զարմանալի չէ, որ երիտասարդների ավելի քան 60 տոկոսը ասել է, որ իր կարծիքով ազգային արժեքներն ու ավանդույթները պահպանողը գյուղն է: Համաձայն զեկույցի` ընտանիքի ամենաազդեցիկ անդամը հայրն է(51.2 տոկոս), մայրը ազդեցիկ է հարցվածների 18.8 տոկոսի համար, ամուսինը` 15.8 տոկոսի համար, եղբայրը` 2.1 տոկոսի: Այս ցուցանիշներն արտացոլում են Հայաստանի հասարակությունում ժամանակակից ընտանիքի հայրիշխանական կառուցվածքն ու բնույթը... որոշումների կայացման կոլեգիալ սկզբունքը(երբ յուրաքանչյուրին տրվում է հավասար կարևորություն) գործում է հարցված ընտանիքների միայն 2.6 տոկոսի դեպքում: Թեև մայրը ազդեցիկ է համարվում հարցվածների մոտ 19 տոկոսի համար, կինը այդպիսին չի համարվում: 4 Երեւան ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶՅԱՆ | ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ Համաշխարհային բանկի հետազոտությունը 6 ցույց է տվել, որ հայ հասարակությունը շարունակում է մնալ գերազանցապես հայրիշխանական, և«տնային տնտեսություններում գենդերային հարաբերությունները շարունակում են արտացոլել «ընտանիքի կերակրողը հայրն է» կայուն մոդելը... մինչդեռ կանայք շարունակում են գլխավորապես դիտարկվել որպես մայր և կին` նախևառաջ պատասխանատու ընտանիքի դաստիարակության համար»: Գենդերային իրավիճակի գնահատման մեկ այլ հետազոտություն, 7 իրականացված Է. Դուբանի կողմից, փաստում է.«Հայաստանում կանանց և տղամարդկանց դերերի ու կարգավիճակի միջև պահպանվում են էական տարբերություններ, ինչը հայրիշխանական մշակույթի և ավանդույթների ազդեցության հետևանք է: Մշակութային նորմերն ու կարծրատիպերը բավական խիստ են և բացատրում են խոչընդոտները, որոնց առերեսվում են կանայք, ինչպիսիք են, օրինակ, հասարակության պատկերացումները, թե կանայք ընդհանուր առմամբ որոշում կայացնողներ չեն հանրային ոլորտում, ունեն վստահության պակաս և կախված են տղամարդկանցից»: Կախված սեռից, տարիքից, բնակավայրից և ամուսնական կարգավիճակից` փոփոխվում են նաև որոշումներ կայացնելիս ամենաազդեցիկ դերակատարների վերաբերյալ հարցի պատասխանները: Որոշումներ կայացնելիս ամուսնու դերը ազդեցիկ է գյուղական շրջաններում ապրող ամուսնացած կանանց 84.5 տոկոսի համար և քաղաքներում ապրող ամուսնացած կանանց 77 տոկոսի համար, մինչդեռ եթե գյուղական շրջաններում ամուսինների միայն 13 տոկոսն է ընդգծում կնոջ ազդեցությունը, ապա քաղաքներում ապրող ամուսիններն ընդհանրապես չեն ընդգծում այն: Սա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ գյուղական շրջաններում կանայք գյուղական կյանքին վերաբերող շատ գործառույթներ են իրականացնում` ցանք, բերքահավաք, անասունների խնամք: «Հետազոտական ռեսուրսների կովկասյան 6. www.documents.worldbank.org/curated/en/892681468751807453/ pdf/multi0page.pdf 7. www.pdf.usaid.gov/pdf_docs/Pdacr978.pdf կենտրոնի» իրականացրած«Արտագաղթը և հմտությունները Հայաստանում» 8 հետազոտությունը ցույց է տվել, որ Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտների մեծամասնությունը գյուղերից է, որտեղ առկա է աշխատուժի ավելցուկ: Գյուղական բնակչությունը աշխատանք չի փնտրում տեղի աշխատաշուկայում, որը հիմնականում գոյություն չունի, և առավելապես ներգրավված է ցածր արտադրողականություն ունեցող, աշխատարար բնատնտեսության ոլորտում: Թեև ամուսնության տարիքի միջին շեմը փոքրինչ բարձրացել է վերջին տասնամյակում, ըստ պատասխանների` ամուսնանալու համար լավագույն համարվող տարիքը շարունակում է մնալ բավական ցածր: Հարցվածների գրեթե 58 տոկոսը նշել է, որ տղամարդկանց համար ամուսնության լավագույն տարիքը 2527 տարեկանն է, մինչդեռ 20.4 տոկոսը նշված տարիքը լավագույնն է համարել կանանց համար, 47.1 տոկոսը կանանց ամուսնանալու համար լավագույն տարիք է համարել 22-24 տարեկան ժամանակահատվածը: Գյուղական շրջանների երիտասարդները, ի տարբերություն քաղաքներում ապրողների, այնուամենայնիվ, և' տղամարդկանց, և' կանանց համար հակված են նշելու ավելի ցածր տարիք: Ընտանիքը մեծ դեր է խաղում նաև կողակից ընտրելու հարցում. հարցվածների 80 տոկոսից ավելին ասել է, որ ընտանիքի համաձայնությունը որոշիչ գործոն է: Մյուս գործոններից են անհատականությունը(92.7 տոկոս), սոցիալական միջավայրը(81.1 տոկոս) և կուսությունը(73.6 տոկոս), որոնք ընդգծում են գերիշխող գենդերային մոտեցումները: 1.3 Սոցիալական ավելի մեծ վերահսկողություն աղջիկների նկատմամբ Համապատասխան ազդեցությանը, որոշումների կայացմանը և այլնին` հետազոտության մաս կազմած ֆոկուս խմբերի արդյունքներն էլ ավելի 8. www.crrc.am/hosting/file/_static_content/projects/Migration_and_ skills_2011/Migration_and_skills_Armenia.pdf 5 Երեւան ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶՅԱՆ | ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ են ընդգծել ծնողների պահանջներն ու սոցիալական վերահսկողությունը, մասնավորապես դեռահաս աղջիկների կենսակերպի նկատմամբ: Բացի ծնողներից` զգալի է նաև ավագ եղբոր հսկողությունը կամ ավագ եղբոր կերպարը: Հսկողությունն ու սահմանափակումները, որ կիրառվում են երիտասարդ կանանց նկատմամբ, հիմնված են երկրում առկա գենդերային կարծրատիպերի վրա.«Ընտանիքի վերահսկողությունն ու միջամտությունն ավելի նկատելի են աղջիկների, քան տղաների կյանքում: Ընդհանուր առմամբ երեկոյան ուշ ժամի տուն գալն անընդունելի է բոլոր տարիքի կանանց համար»: «Եղբորս համար կարևոր է, որ իր քույրն իրեն այնպես պահի, որ չասեն`«քույրդ էսպիսի կամ էնպիսի աղջիկ է», որպեսզի նա գլուխը կախ ման չգա»:(14 տարեկան աղջիկ, գյուղական համայնք) «Եղբայրս կարող է տուն գալ գիշերվա ժամը 1-ին ... բայց մայրս որևէ անգամ նրան չի հարցրել, թե որտեղ է նա եղել: Եղբայրս արդեն տղամարդ է: Նա ունի իր պարտականությունները: Բայց եթե ես ուշ գամ տուն... եղբայրս թույլ չի տա դա»:(17 տարեկան աղջիկ, Երևան) հետ, 26.1 տոկոսը` ինքնուրույն: 9.3 տոկոսն ասել է, որ մեկ ուրիշն է որոշում իր փոխարեն, իսկ 2.9 տոկոսի խոսքով` բոլոր որոշումներն իրենց փոխարեն կայացնում են ծնողները: Համաձայն հետազոտության` հատկանշական է, որ երիտասարդների սեռը, տարիքը, բնակավայրը և ամուսնական կարգավիճակը նույնպես կարևոր են:«Մեկ ուրիշն է կայացնում բոլոր որոշումները» տարբերակը հիմնականում նշել են ամուսնացած կանայք` ընդգծելով ամուսնու դերը: 2. Ընտանիք` ընտանիքից դուրս Ֆոկուս խմբերի ընթացքում հետազոտության հեղինակները հետաքրքիր մի միտում են նկատել`«ընտանիք» բառը յուրաքանչյուր ֆոկուս խմբի շրջանակում հիշատակվել է առնվազն 35 անգամ: Հարևանությունը կամ դասարանը, եթե այն լավն է, բնորոշվում է որպես ընտանիք: Լավ ընկեր լինելը բնորոշվում է«ինչպես կվերաբերվես եղբորդ կամ քրոջդ» ձևակերպմամբ: Սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանում երիտասարդությունը մեծ կարևորություն է տալիս ընտանիքին` որպես սոցիալական արժեքի, և իր մտահոգություններն ու գաղափարները կապում է ընտանիքի հայեցակարգի հետ: Աղջիկների և երիտասարդ կանանց կյանքի նկատմամբ բամբասանքի և հարևանների խորհուրդների միջոցով իրականացվող «համայնքային վերահսկողությունը» մասնավորապես ուժեղ է գյուղական համայնքներում և մարզային քաղաքներում: Աղջիկներից ակնկալվում է հետևել«բարոյական վարքագծի» ընդունված կանոններին, մինչդեռ տղաների նկատմամբ ծնողների վերահսկողությունը հիմնականում վերաբերում է կրթության խնդիրներին: «Դե սա գյուղ է: Եթե անգամ մի սխալ անես... ուշ գաս տուն կամ տղայի հետ տեսնեն, ուրեմն... վերջ...»(24 տարեկան աղջիկ, գյուղական համայնք): Մեկ այլ հետաքրքիր արդյունք. հարցվածների 61.7 տոկոսը որոշում է կայացնում ծնողների Երեխա-ծնող հարաբերություններից անցնելով ամուսնության գաղափարին ու ընկալմանը` հարցվածների 93.5 տոկոսը իրեն տեսնում է ամուսնացած, ընտանիք ունեցող, միայն 6 տոկոսն է իրեն տեսնում չամուսնացած: Նրանք, ովքեր նախընտրում են չամուսնանալ, բայց լինել զուգընկերոջ հետ հարաբերություններում, արտամուսնական կապի առավելությունների թվում նշում են կարիերայի վրա կենտրոնանալու հնարավորությունը, կոնֆլիկտների ավելի քիչ հավանականությունը և առկա տարաձայնություններն ավելի հեշտ հարթելու հնարավորությունը, զուգընկերների միջև ազատության ավելի մեծ աստիճանը և հեշտ բաժանվելու հնարավորությունը: Ո՞րն է ամուսնության հիմնական առավելությունը: Պատասխանատվության ավելի մեծ աստիճանը: Հետազոտությունը ցույց է տվել, որ 6 Երեւան ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶՅԱՆ | ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ պատասխանատու լինելը շատ նորաձև արժեք է երիտասարդների 56.8 տոկոսի համար: 3. Եզրահանգումներ Թեև այս հետազոտությունից դժվար է հանգել որևէ վերջնական եզրակացության, պայմանավորված հայաստանյան երիտասարդության տարաբնույթ լինելու հանգամանքով, հարկ է նշել մի շարք միտումներ` հիմնված արդյունքների վրա, որոնցից որոշները քննարկվել են վերևում: Ընտանիքի հայեցակարգն ու գաղափարը շատ ուժեղ են. երիտասարդների ճնշող մեծամասնության համար կյանքի հիմնական նպատակը ծնողներին գոհացնելն է, և շատերը իրենց ամուսնացած են տեսնում համեմատաբար երիտասարդ տարիքում: Բազմասերունդ ընտանիքները, հատկապես շրջաններում, շարունակում են գոյություն ունենալ հիմնականում տնտեսական պատճառներով, ինչպես նաև պայմանավորված խիստ արմատացած ավանդույթներով և ավագ սերնդի ակնկալիքներով: Հայկական ընտանիքի հայրիշխանական բնույթը պահպանվում է: Տղամարդիկ` որպես ամուսիններ և հայրեր, ընտանիքի կառուցվածքում շարունակում են զգալի ազդեցություն ունենալ երիտասարդների կյանքի վրա: Ծնողների և տարեց ազգականների(ներառյալ «գյուղը») սոցիալական վերահսկողությունն ավելի մեծ է աղջիկների և երիտասարդ կանանց, քան տղամարդկանց նկատմամբ: Գործառնական տեսակետը ընտանիքը դիտարկում է որպես առանցքային միավոր հասարակության լավ ինտեգրված անդամներ նախապատրաստելու հարցում` երեխաների մեջ սերմանելով սոցիալական մշակույթ, իսկ կանանց նկատմամբ ավելի մեծ սոցիալական վերահսկողության պայմաններում զարմանալի չէ, որ կանայք ավելի քիչ են հակված լինելու քաղաքականապես և սոցիալապես ակտիվ: Ինչպես պարզել է«Անկախության սերունդ» հետազոտությունը, սոցիալական և քաղաքական ակտիվությունն ավելի բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Դա բացասաբար է ազդում Հայաստանի հասարակության զարգացման վրա: Գրեթե կասկած չկա, որ ընտանիքը հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ հասարակության ամենակարևոր ինստիտուտներից մեկն է: Այն միավորել է ընդդեմ արտաքին վտանգների, եղել է ինքնության, ազգային արժեքների, պատկանելության և այլնի հենարանը, ծառայել է ազգին ցնցումների, Ցեղասպանության ժամանակ... Այնուամենայնիվ, քանի որ աշխարհն ապրում է Չորրորդ արդյունաբերական հեղափոխության պայմաններում, որը կարող է հնարավոր ապակայունացում ստեղծել աշխատաշուկայում, քանի որ շարժումների ներուժը մեծացել է վերջին մեկ դարում, քանի որ անկախությունից ի վեր մեծացել են աշխատանքային միգրացիայի ծավալները` բաժանելով ընտանիքները, քանի որ համացանցը երիտասարդներին հասանելիություն է տվել գլոբալ այլ միտումների և արժեքների նկատմամբ, քանի որ երիտասարդ կանայք դառնում են ավելի հզոր և սկսում են հրաժարվել խիստ սահմանված գենդերային դերերից, ընտանիքի բնույթն ու կառուցվածքը կենթարկվեն փոփոխությունների: Փոփոխությունը վատ բան չէ: Հասարակությունում ընտանիքի առաքինության, արժեքի և կարևորության պահպանումը պետք է իրականացվի` չանտեսելով ընտանիքներում առկա կոնֆլիկտների ու բռնության խնդիրները, գերիշխող և պահպանվող գենդերային անհավասարությունները և ընդունելով բազմազանությունն ու ընտանիքի հնարավոր տարբեր կառուցվածքները(նուկլեար/ միջուկային, բազմասերունդ, մեկ ծնող ունեցող): Հայ հասարակությունը պետք է գիտակցի մարտահրավերները, որոնց առերեսվում են ընտանիքները` տնտեսականից մինչև էմոցիոնալ, և գտնի ուղիներ` լուծելու դրանք ու ստեղծելու անհրաժեշտ պայմաններ առողջ, ներդաշնակ և կայուն ընտանեկան կյանքի համար, ինչն իրապես կարևոր գործոն է ազգի հզորացման տեսանկյունից: 7 Հեղինակի մասին Հրապարակողի մասին Գրող և լրագրող Մարիա Թիթիզյանը Հայաստանից լուրեր հաղորդելու ավելի քան տասնամյա փորձ ունի։ Նա եղել է The Armenian Reporter պարբերականի պատասխանատու խմբագիրը, աշխատել է որպես ղեկավար խմբագիր Սիվիլնեթում։Այժմ դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում և EVN Report-ի գլխավոր խմբագիրն է: Հոդվածը պատրաստվել է«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի պատվերով իրականացված«Անկախության սերունդ 2016 Հայաստան» հետազոտության հիման վրա: Ֆրիդրիխ Էբերտ Հիմանադրամ/ Հայաստանյան գրասենյակ Մոսկովյան փողոց 31/ 0002 Երեւան Պատասխանատու՝ Ֆելիքս Հեթթ Տարածաշրջանային համակարգող Հեռ՝ +374 10 53 69 13 http://www.fes-caucasus.org/ Հրապարակումները պատվիրել` info@fes.am Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի կողմից հրապարակված նյութերի կոմերցիալ օգտագործումը չի թույլատրվում։ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակներից մեկն է, այն իրականացնում է Հայաստանին վերաբերող ծրագրերը Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո: Հարավային Կովկասում ՖԷՀ-ը. •- ստեղծում եւ պահպանում է կապը ոչ միայն գործընկերների, այլեւ կառավարության, ակադեմիական, փորձագիտական շրջանակների, ՀԿ-ների, արհմիությունների, միջազգային կազմակերպությունների ու մամուլի եւ տարբեր ոլորտների կարեւոր դերակատարների հետ, • •- մշակում, իրականացնում մի շարք ծրագրեր իր գերակա երեք ուղղություններով՝ տեղական եւ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցու-թյան շնորհիվ, • •- վերահսկում եւ վերլուծում է քաղաքական զարգացումները բոլոր երեք երկրներում՝ տեղական, գերմանական եւ եվրոպական փորձագետների, քաղաքական գործիչների, գործընկերների եւ շահագրգիռ հանրության լայնածավալ ցանցի ստեղծման նպատակով: Հիմնական թեմաները. •- Մասնակցություն եւ ժողովրդավարություն •- Սոցիալական արդարություն, տնտեսություն եւ • աշխատանք •- Խաղաղություն եւ անվտանգություն Հոդվածի բովանդակության եւ նրանում արտահայտված կարծիքների համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։