Yerevan PERSPECTIVE Անկախության սերունդ. վերաբերմունքը ժողովրդավարության և կառավարության նկատմամբ ԵՎԳԵՆՅԱ ՋԵՆՆԻ ՊԱՏՈՒՐՅԱՆ Նոյեմբեր, 2017 n Արևմտյան«դասական»«ձախեր-աջեր» գաղափարախոսական ուղղությունը քիչ նշանակություն ունի հայաստանցիների համար: Հայ երիտասարդների մեծ մասն ավելի շուտ«սոցիալիստ» է, երբ հարցը վերաբերում է տնտեսությանը և կառավարության բաշխիչ դերին, և կողմ է, որ պետությունն ավելի մեծ պատասխանատվություն կրի բարեկեցության ապահովման և անհավասարության կրճատման համար: Մրցակցությունը` որպես դրական ուժ, ազատական գաղափարախոսության միակ տարրն է, որն անկախության սերունդն ընդունում է միանշանակ: n Ռուսաստանն ընկալվում է որպես Հայաստանի հիմնական բարեկամ: Հայաստանի անկախության սերունդը հետևում է Ռուսաստանի, այլ ոչ թե համաշխարհային կամ եվրոպական քաղաքականությանը: n Հայաստանի մարզերն ավելի քաղաքականացված են, քան մայրաքաղաքը: Հավանականությունն ավելի մեծ է, որ գյուղերի(և ավելի քիչ կրթված) երիտասարդները կքվեարկեն ընտրություններում և վստահ կլինեն, թե որ կուսակցության օգտին են քվեարկելու: n Հայաստանի երիտասարդությունը վստահություն չունի քաղաքական ինստիտուտների և գործընթացների մեծ մասի նկատմամբ: Խորհրդարանը, նախագահը և քաղաքական կուսակցությունները(և' իշխող, և' ընդդիմադիր) գրեթե հավասարաչափ բացասական գնահատականներ են ստանում. հարցվածների կեսից ավելին ասել է, որ չի վստահում նրանց ընդհանրապես: Առավել քիչ չսիրված ինստիտուտը տեղական ինքնակառավարման մարմիններն են: n Առաջին հայացքից կարող է թվալ, թե երիտասարդ հայաստանցիները գոհ են ժողովրդավարությունից: Ավելի խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի երիտասարդությունը սատարում է ժողովրդավարությանը միայն բառերով` պարզ չհասկանալով, թե ինչ է դա, և չստանձնելով հստակ հանձնառություն: Երեւան ԵՎԳԵՆՅԱ ՋԵՆՆԻ ՊԱՏՈՒՐՅԱՆ | ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի պատվերով իրականացված«Անկախության սերունդ 2016 - Հայաստան» 1 հետազոտությունն արժեքավոր պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են հայ երիտասարդներն ընկալում իրենց և շրջապատող աշխարհը: Այս էսսեն մանրամասն դիտարկում է հետազոտության այն հատվածը, որը վերաբերում է քաղաքականությանը, մասնավորապես՝ ներքին քաղաքականությանը, պետական կառույցներին, քաղաքական վարչակարգին և այլն: Հետազոտության որոշ արդյունքներ անակնկալ չեն: Թույլ զարգացած տնտեսության, աղքատության բարձր մակարդակի, արտագաղթի և չմարող հակամարտության պայմաններում գտնվող երկրի երիտասարդ սերունդը կարծում է, որ Հայաստանի կառավարության համար առաջնահերթ պետք է լինեն գործազրկության մակարդակի կրճատումը, հայկական բանակի հզորացումը և տնտեսական աճը: Հետազոտության արդյունքում ի հայտ են եկել նաև մի քանի հետաքրքիր օրինաչափություններ, որոնք հակադրվում են սպասելիքներին և կասկածի տակ են դնում անկախության սերնդի մասին տարածված որոշ կարծրատիպեր: Ստորև ներկայացված են որոշ դրույթներ, որոնք ուսումնասիրում են մարզերում երիտասարդների քաղաքական գաղափարախոսությունը, ՌուսաստանԱրևմուտք նախապատվությունները, քաղաքականությամբ հետաքրքրվածության մակարդակը՝ մայրաքաղաքի երիտասարդության հետ համեմատությամբ, և պետական կառույցների ընկալումները: Վերջում ներկայացված են որոշ նախնական առաջարկություններ՝ միտված հետագա քննարկման խթանմանը: 1.1 Թաքնված սոցիալիստնե՞ր Հայաստանում երիտասարդները հաճախ իրենց բնութագրում են որպես նոր ուժ, որը մասամբ կապված է խորհրդային անցյալի հետ: Ի տարբերություն իրենց ծնողների` նրանք խորհրդային կարոտախտ չունեն և կարծես թե համակված են արևմտյան ազատական 1. www.fes-caucasus.org/news-list/e/independence-generation-youthstudy-2016-armenia/ գաղափարներով, հատկապես երբ խոսքը շուկայական տնտեսության մասին է: Այդպե՞ս է արդյոք: Ինչպե՞ս կնկարագրենք հայ երիտասարդների գաղափարախոսությունը: Նախևառաջ կարևոր է նշել, որ արևմտյան ավանդական«ձախեր-աջեր» բաժանումը մեծ նշանակություն չունի շատ հայաստանցիների համար: 2 2011թ.«Արժեքների համաշխարհային հետազոտության» 3 շրջանակում««Ձախերաջեր» սանդղակում որտե՞ղ կդիրքավորեք ձեզ» հարցին հարցվածների 40 տոկոսը պատասխանել է«չգիտեմ», 21 տոկոսն ընտրել է միջին դիրքորոշում, ինչը հաճախ որևէ դիրքորոշում չունենալու, սակայն այդ մասին բացահայտ ասել չցանկանալու նշան է: Պատասխանների մնացած 39 տոկոսը քիչ թե շատ հավասարաչափ բաշխված է եղել սանդղակի երկայնքով՝ դեպի աջ թեթևակի շեղումով: «Անկախության սերունդ» հետազոտությունն ավելի կշռադատված մոտեցում է ցուցաբերում խնդրո առարկային: Այն առաջադրում է մի շարք թիրախային հարցադրումներ, որոնք թույլ են տալիս հասկանալ՝ ինչպես են հարցվածները տեսնում պետության դերը շուկայական հարաբերությունների կարգավորման գործում: Պետությո՞ւնը պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրի ժո-ղովրդի սոցիալական բարեկեցության համար(ավելի շատ սոցիալիստական մոտեցում), թե՞ մարդիկ իրենք պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրեն սեփական սոցիալական բարեկեցության համար(ավելի շատ ազատական մոտեցում): Հասարակության հարստությունը պե՞տք է բաշխվի հավասարաչափ(բավական ուժեղ սոցիալիստական մոտեցում), թե՞ չպետք է բաշխվի հավասարաչափ՝ խրախուսելու մրցակցությունը(ազատական-կապիտալիստական մոտեցում): Տնտեսությունում պետք է 2. http://www.worldvaluessurvey.org/ 3. Արևմուտքում նույնպես մի հետաքրքիր փաստարկ կա, որ, հաշվի առնելով պետություն-շուկա և պետություն-անհատ հարաբերությունների ներկա բարդությունը, գաղափարախոսության «ձախեր-աջեր» բաժանումը քիչ նշանակություն ունի և պետք է փոխարինվի առնվազն երկկողմ սահմանմամբ: Հետաքրքիր քննարկման և օրինակների համար տե'ս«Քաղաքական կողմնացույց»-ի կայքը(https://www.politicalcompass.org/): 2 Երեւան ԵՎԳԵՆՅԱ ՋԵՆՆԻ ՊԱՏՈՒՐՅԱՆ | ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ մեծացնենք պետությա՞ն մասնաբաժինը (սոցիալիստական մոտեցում), թե՞ մասնավորի(կապիտալիստական մոտեցում): Մրցակցությունը վտանգավո՞ր է, քանի որ ի հայտ է բերում մարդու վատագույն որակները, թե՞ լավ բան է, որովհետև խթանում է աշխատասիրությունը և ծնում նոր գաղափարներ: Առաջին երկու հարցերում հայ երիտասարդների մեծ մասը վստահորեն սոցիալիստական մոտեցում ունի: Համաձայն հետազոտության՝ 64 տոկոսը ցանկանում է` պետությունն ավելի մեծ պատասխանատվություն կրի մարդկանց սոցիալական բարեկեցության համար, ընդ որում՝ 50 տոկոսն ընտրել է դիրքորոշման սանդղակի հնարավոր ամենաուժեղ տարբերակը, 52 տոկոսը ցանկանում է, որ հարստությունը բաշխվի ավելի հավասարաչափ, ընդ որում՝ 37 տոկոսը առավել աջակցություն է հայտնել այս դիրքորոշմանը: Պետական մասնաբաժնի և մասնավոր սեփականության միջև ընտրության դեպքում կարծիքները քիչ թե շատ հավասարաչափ են բաշխված: Միակ հարցը, որի դեպքում հայ երիտասարդությունը հստակ ազատական դիրքորոշում ունի, մրցակցության նկատմամբ դրական վերաբերմունքն է. հարցվածների 80 տոկոսը կարծում է, որ մրցակցությունը լավ բան է, ընդ որում՝ 47 տոկոսն այն վստահաբար համարում է դրական երևույթ: Այսպիսով, արևմտյան ազատական գաղափարախոսության միակ տարրը, որով համակված է հայ երիտասարդությունը, մրցակցության՝ դրական, ստեղծարար ուժ լինելու գաղափարն է: Սակայն սա էլ ամբողջովին նոր երևույթ չէ: Խորհրդային Միության տարիներին մրցակցությունը սպորտում, դպրոցում, կամավորական գործում և անգամ աշխատանքում ընկերների միջև ողջունվել է խրախուսման տարբեր ձևերով: Համակցելով գաղափարախոսության հետ կապված չորս ձևակերպումները` կարող ենք տեսնել, որ Հայաստանի անկախության սերունդն ավելի շատ սոցիալիստ է իր մտածելակերպով: Մրցակցությունը հիանալի է, և շատ մարդիկ կողմ են տնտեսությունում արտադրության մասնավոր միջոցներին, սակայն երիտասարդության առնվազն կեսը կողմ է տնտեսությունում ավելի մեծ պետական մասնաբաժնի, մեծ մասն էլ կողմ է, որ պետությունն ավելի մեծ պատասխանատվություն կրի սոցիալական բարեկեցության ապահովման և գույքային անհավասարության կրճատման հարցերում: 1.2 Արևե՞լք, թե՞ Արևմուտք, Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա Հաճախ երիտասարդների մոտ տեսնում ենք թյուր պատկերացում, որ անկախության սերունդն ավելի քիչ ռուսամետ է և ավելի շատ արևմտամետ՝ իր ծնողների՝ խորհրդային շրջանի վերջին սերնդի համեմատ: Տվյալները, այնուամենայնիվ, այլ բան են վկայում: «Անկախության սերունդ» հետազոտության շրջանակներում հարցվածների 77 տոկոսը հետաքրքրված է Հայաստանի քաղաքականությամբ: Սա անակնկալ չէ: Հետաքրքրությունների թիրախում հաջորդը Կովկասը, աշխարհը, Եվրոպան կամ Թուրքիան չեն: Քաղաքականությամբ հետաքրքրվածության տեսանկյունից հաջորդ տեղում Ռուսաստանի քաղաքական իրադարձություններն են՝ 52 տոկոս՝ միջազգային քաղաքականությամբ հետաքրքրվողների 45 տոկոսի և եվրոպական քաղաքականությամբ հետաքրքրվողների 37 տոկոսի համեմատությամբ: Սա բավական հստակ ազդանշան է, թե աշխարհի որ հատվածի քաղաքական գործընթացներին է հետևում հայ երիտասարդությունը: Այս կարծիքները հրաշալի համընկնում են մեկ այլ հարցման՝«Կովկասյան բարոմետրի» տվյալներին: 2015թ. հայաստանցիների 75 տոկոսը Հայաստանի ներկայիս հիմնական բարեկամ է համարել Ռուսաստանին: Տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ այս հարցին նույն կերպ են պատասխանել: Երիտասարդ թե տարեց Հայաստանի հիմնական բարեկամ են համարում Ռուսաստանին: Զարմանալի չէ, որ Հայաստանի անկախության սերունդն ավելի շատ հետաքրքրված է Ռուսաստանի, քան միջազգային կամ եվրոպական քաղաքականությամբ: 3 Երեւան ԵՎԳԵՆՅԱ ՋԵՆՆԻ ՊԱՏՈՒՐՅԱՆ | ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ 1.3 Քաղաքականացված մարզեր Քաղաքագիտության տեսանկյունից մենք հաճախ մտածում ենք, որ քաղաքական գործունեության, հետաքրքրությունների, գիտելիքի և այլնի կենտրոնը քաղաքներն են (և հատկապես մայրաքաղաքը): Այդպես ենք կարծում մասամբ այն պատճառով, որ քաղաքներում են տեղի ունենում քաղաքական խոշոր իրադարձությունները, այնտեղ են տեղակայված պետական կառույցները, այնտեղ են այցելում օտարերկրյա առաջնորդները և այլն: Մասամբ էլ այն պատճառով, որ քաղաքներում շատ են կրթված և բարձր դիրք ունեցող անհատները, որոնց բնորոշ է քաղաքականության հարցերում ավելի ակտիվ լինելը: Հայաստանի անկախության սերնդի դեպքում պատկերը հակառակն է. պակաս կրթված երիտասարդությունը և մարզերի երիտասարդությունը(երկու կատեգորիաներ, որոնք գուցեև հիմնականում համընկնում են) քաղաքականապես ավելի ակտիվ են: Հավանականությունը մեծ է, որ նրանք կքվեարկեն ընտրություններում և վստահ կիմանան, թե որ կուսակցության օգտին են քվեարկելու:«Անկախության սերունդ» զեկույցի հեղինակները սա բացատրում են կլանային համախմբվածությամբ, որն ավելի ուժեղ է գյուղական համայնքներում: Դա միանգամայն հավանական վարկած է: Նման իրավիճակում ցանկություն է առաջանում գրելու քննադատական մեկնաբանություն, թե որքան վատ է սա Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության համար, քանի որ քաղաքացիները չեն կատարում վճռական ընտրություն և փոխարենն առաջնորդվում են ընտանեկան ավանդույթներով: Ընտանեկան ավանդույթների վրա հիմնված կուսակցական կողմնորոշվածությունը նոր կամ արտասովոր բան չէ: Այն զարգացող աշխարհի«ժանտախտը» չէ: Այն լավ հայտնի և արձանագրված երևույթ է Արևմուտքում: Ծնողների կուսակցական կողմնորոշվածությունը երեխաների քաղաքական հայացքների ձևավորման ամենաուժեղ կանխորոշիչներից է(օրինակ` քվեարկության Միչիգանի հայտնի մոդելը ԱՄՆ-ում և Քեմփբելի աշխատանքները): Կուսակցությունների հանդեպ ռեգիոնային հավատարմության դեպքերը նույնպես լավ հայտնի են: Մտաբերեք ԱՄՆ-ի«կարմիր» և«կապույտ» նահանգները, Եվրոպայի ագրարային կուսակցությունները, որոնք մեծ աջակցություն ունեն գյուղական շրջաններում կամ«Քվեբեկի բլոկը» Կանադայում: Ե'վ աշխարհագրության, և՛ ընտանիքի գործոնն առկա է քաղաքականության մեջ. դա որոշակիորեն տեսանելի է անկախության սերնդի կարծիքներում: Փաստը, որ գյուղական շրջանների երիտասարդությունը քաղաքականապես ավելի ակտիվ է, արտացոլում է քաղաքական ակտիվության ընդհանուր մակարդակը մարզերում:«Կովկասյան բարոմետրի» տվյալները վկայում են, որ գյուղերի բնակիչներն ընդհանուր առմամբ ավելի ակտիվ են` անկախ տարիքից: Գյուղերի բնակիչների 69 տոկոսը «անկասկած կմասնակցեր» նախագահական ընտրություններին, եթե դրանք անցկացվեին հաջորդ կիրակի, մինչդեռ Երևանում այս ցուցանիշը 56 տոկոս է: 1.4 Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ընկալումները Հայաստանի երիտասարդությունը վստահություն չունի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ճնշող մեծամասնության նկատմամբ: Խորհրդարանը, նախագահը և քաղաքական կուսակցությունները(և' իշխող, և' ընդդիմադիր) ստանում են գրեթե հավասարաչափ բացասական գնահատականներ. հարցվածների առավելագույն մասը ասել է, որ բացարձակապես չի վստահում նրանց: Ամենաչսիրված ինստիտուտը տեղական ինքնակառավարման մարմիններն են. 40 տոկոսը նրանց ընդհանրապես չի վստահում, մնացածը վստահում է որոշ չափով կամ«մի փոքր»: Քվեարկությունը ընտրություններում չի դիտարկվում որպես հնարավորություն` ստիպելու հաշվի առնել քաղաքացու կարծիքը: Հարցվածների 67 տոկոսը համարում է, որ իր կարծիքը փաստացի նշանակություն չունի քաղաքական ընտրությունների արդյունքի համար: 2015թ.«Կովկասյան բարոմետրի» 4 Երեւան ԵՎԳԵՆՅԱ ՋԵՆՆԻ ՊԱՏՈՒՐՅԱՆ | ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ 2015թ.«Կովկասյան բարոմետրի» համաձայն՝ 18-35 տարիքային խմբի մարդկանց 52 տոկոսը ազգային վերջին ընտրությունները բնութագրել է որպես«միանգամայն ոչ արդար»: Հաշվի առնելով դա՝ քիչ զարմանալի է, որ երիտասարդությունը չի մտածում, թե իր կարծիքը նշանակություն ունի ընտրություններում: Չնայած ժողովրդավարության առանցքային ինստիտուտների նկատմամբ անվստահությանն ու ընտրությունների 4 կարեվորությանը չհավատալուն` անկախության սերունդը բավական գոհ է Հայաստանում ժողովրդավարության վիճակից: Այդպե՞ս է արդյոք: Եկեք ավելի մանրամասն դիտարկենք պատասխանների շրջանակը: Առկա է պատասխանների հինգ տարբերակ: Այն, որը մեջտեղում է(«Ինձ բավարարում է»), ստացել է պատասխանների ամենաբարձր միավորը. այս տարբերակն ընտրել է 54 տոկոսը: Հայտնի փաստ է, որ նմանատիպ սանդղակաձև հարցումների դեպքում պատասխանները հաճախ խմբավորվում են մեջտեղում: Մարդիկ դա ընկալում են որպես«չեզոք» տարբերակ և հակված են ընտրել այն, եթե խնդրի վերաբերյալ չունեն հստակ դիրքորոշում: Հայաստանում երիտասարդները հասկանո՞ւմ են արդյոք, թե ինչ է ժողովրդավարությունը, և թե ինչ է նշանակում«գոհ լինել» վերջինիս մակարդակից: Հնարավո՞ր է, որ հարցվածներից շատերը պարզապես մեջտեղի տարբերակն են ընտրել՝ հարցի անհասկանալի լինելու պատճառով: «Արժեքների համաշխարհային հետազոտությունն» օգնում է հասկանալ ժողովրդավարության վերաբերյալ հայերի ունեցած թյուրըմբռնումները: Պատասխանելով հարցին, թե որն է ժողովրդավարության հիմնական բնութագրիչը, հարցվածների 75 տոկոսը 2011թ. կարծիք է հայտնել, որ նման կարևոր բնութագրիչ է պետության աջակցությունը գործազրկության նվազեցմանը, ևս 67 տոկոս կարծիք է հայտնել, թե ժողովրդավարություն նշանակում է՝ կառավարությունը հարկում է հարուստներին և սուբսիդավորում աղքատներին, իսկ 45 տոկոսը հավատացած է եղել` ժողովրդավարությունն այն է, երբ պետությունը մարդկանց եկամուտները դարձնում է հավասար(ըստ էության` մեկ այլ հիշողություն սոցիալիզմից): Այս թյուրըմբռնումները կապված չեն տարիքի հետ: Երիտասարդ սերունդն արտահայտում է այս կարծիքներն այնպես, ինչպես տարեցները: Հայաստանցիները ժողովրդավարությունը հաճախ շփոթում են սոցիալական բարեկեցության հետ: «Կովկասյան բարոմետրը» հիմք է տալիս ենթադրելու, որ ավելի երիտասարդ սերունդը, հնարավոր է, ավելի քիչ է աջակցում ժողովրդավարությանը, քան ավագ տարեկիցները. 18-35 տարեկանների 38 տոկոսը այն համոզման է եղել, որ«ժողովրդավարությունը նախընտրելի է ցանկացած տեսակի կառավարության համար»` 36-55 տարիքային խմբի 42 տոկոսի և 56 ու բարձր տարիքային խմբի 47 տոկոսի համեմատ: «Անկախության սերունդ» հետազոտության, «Արժեքների համաշխարհային հետազոտության» և«Կովկասյան բարոմետրի» տվյալների համակցումը հանգեցնում է այն կարծիքին, որ Հայաստանի երիտասարդությունը սատարում է ժողովրդավարությանը միայն բառերով` պարզ չհասկանալով, թե ինչ է դա և չստանձնելով հստակ հանձնառություն: Այն, ինչ նրանք արտահայտում են, իրական գոհունակություն չէ ժողովրդավարությունից, այլ, հավանաբար, ընդհանրական վերաբերմունք է. նրանք ասում են՝«նորմալ է»՝ համակված երիտասարդական լավատեսությամբ և ավելի լավ ապագայի հանդեպ հավատով: Ընդհանուր առմամբ հետազոտության լավ նորությունը հետևյալն է` չնայած պետական կառույցների նկատմամբ ցածր վստահությանն ու թերահավատությանը՝ երիտասարդ սերունդը հավատում է, որ Հայաստանում իրավիճակը կբարելավվի: Առանց այսպիսի լավատեսության մեր ապագան մռայլ կլիներ, իհարկե: 4. Որոնք ժողովրդավարության հիմնական բաղկացուցիչն են և ժողովրդավարական կառավարության ստեղծման առանցքային մեխանիզմը: 5 Երեւան ԵՎԳԵՆՅԱ ՋԵՆՆԻ ՊԱՏՈՒՐՅԱՆ | ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ 2. Առաջարկություններ Ուսումնասիրությունը վկայում է ժողովրդավարության, ազատականության, կապիտալիզմի վերաբերյալ սխալ ընկալումների և խճճված պատկերացումների մասին: Մենք չենք առաջարկում անցկացնել դասընթացներ և իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավներ: Եթե դա չի աշխատել անցած երկու տասնամյակներում, քիչ հիմքեր կան հավատալու, թե դա արդյունք կտա հիմա: Որպես մանկավարժ, որն աշխատում է երիտասարդ մարդկանց հետ և կոչ է անում նրանց զբաղվել այդ նույն գաղափարախոսության, կառավարման ձևերի, ժողովրդավարության լավ ու վատ ասպեկտների և դրա առօրյա գործնական ազդեցությունների հետ կապված հարցերի լուծմամբ, առաջարկում ենք խթանել երիտասարդ ուղեղների բնական հետաքրքրասիրությունը: Մի՛ տվեք նրանց պատրաստի պատասխաններ: Ստիպե՛ք նրանց հարցեր տալ: Որո՞նք են նրանց արժեքները: Ինչի՞ն են նրանք հավատում: Ի՞նչ են ուզում իրենց, իրենց ընտանիքների ու իրենց երկրի համար: Մեր օրերում, երբ աշխարհը հարցականի տակ է դնում Վաշինգտոնյան կոնսենսուսը և նեոազատական հայեցակարգի գերակայությունը, միամտություն կլինի ակնկալել, որ հայ երիտասարդությունը կընդունի այդ արժեքները: Փոխարենը նրանք փնտրում են սեփական պատասխանները: Դա պետք է խրախուսվի: Տարատեսակ կրթական ծրագրերի միջոցով քննադատական մտածողության խթանումը, ըստ ամենայնի, լավագույն, թեև ոչ ամենակարճ և ոչ էլ ամենաակնհայտ(չափելի ազդեցության տեսանկյունից) անհրաժեշտ գործողությունն է: Հայաստանի գյուղական համայնքներում բնակիչներն ավելի քաղաքականացված են, քան քաղաքներում, սակայն սա ինքնին բացասական երևույթ չէ և կարող է ուսումնասիրվել հնարավոր դրական արդյունքների տեսանկյունից: Տեղական ինքնակառավարման մարմիններին ավելի քիչ են վստահում, քան կառավարությանը: Սա լավ նորություն է տեղական ինքնակառավարման մարմինների համար: ՏԻՄ-ը այն միավորն է, որի հետ Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին ունի լիակատար փոխգործակցության ավելի մեծ հնարավորություններ: Հայաստանի երիտասարդությունը, ներգրավվելով տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներում, կարող է զարգացնել սեփականության զգացում, ինչպես նաև ձևավորել սահմանափակումների ավելի հանգամանալից և իրատեսական ընկալում:«Կառավարությունը» հեռվում` ինչ-որ մի տեղ գտնվող միատարր, անդեմ, ամենակարող սուբյեկտ չէ: Հնարավոր չէ«լուծել» Հայաստանի խնդիրները մեկ գիշերում` անգամ բավականաչափ կամքի առկայության դեպքում: Տեղական ինքնակառավարման մարմինը լավ լաբորատորիա է, որտեղ երիտասարդները կարող են հասանելիություն ստանալ աշխարհի ամենօրյա կառավարման նկատմամբ, ինչպիսին այն կա: Այն նաև հարթակ է, որտեղ նրանք կարող են ստուգել իրենց բնավորությունը՝ փորձելով փոքր փոփոխություններ իրականացնել կոնկրետ դեպքերում: Հայաստանի մարզերի երիտասարդների քաղաքական հետաքրքրություններն ու կուսակցական կողմնորոշվածությունը չպետք է պարզապես բնութագրվեն որպես կլանային մենթալիտետի բացասական արտահայտություններ: Ունենք այն, ինչ ունենք, եկեք մտածենք՝ ինչպես կառուցողական հուն տեղափոխենք դա: Հայաստանի քաղաքականացված երիտասարդության պոտենցիալի ակտիվացումը չպետք է տեղի ունենա կլանային մենթալիտետի խախտմամբ 5 : Այն պետք է իրականացվի ինստիտուտների(մեծ և փոքր) կառուցմամբ, որտեղ քաղաքական ակտիվությունն ու կուսակցական կողմնորոշվածությունը նպաստում են ավելի լավ, ավելի պատասխանատու կառավարության ստեղծմանը: Գիտնականներն ու քաղաքական գործիչներն ավելի ու ավելի են խրախուսում անցումն ընդհա5. Ընդհանուր առմամբ մենք խիստ թերահավատորեն են վերաբերվում մշակութային արմատացած տարրերը«կոքտրելու» կամ արագորեն փոփոխելու ցանկացած փորձին: Փոխարենը կարծում եմ, որ ցանկացած մշակույթ պետք է լինի հարուստ և բավականաչափ բազմազան, որպեսզի պարունակի տարբեր տարրեր, որոնք փոփոխվում և վերաարժևորվում են ժամանակի ընթացքում: Մշակույթը գործիքակազմ է: Հնարամտությունը գործիքների հասանելի ծավալուն ցանկից ամենահամապատասխաններն օգտագործելն է: 6 Երեւան ԵՎԳԵՆՅԱ ՋԵՆՆԻ ՊԱՏՈՒՐՅԱՆ | ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ նուրից լոկալ, կոնկրետ, անհատական լուծումների, որոնք հանրությանը ներգրավում են կառավարող ինստիտուտների ստեղծման կամ վերաձևավորման գործընթացում: Այս ոլորտում կարող ենք խորհուրդ տալ Էլինոր Օստրոմի` Նոբելյան մրցանակի արժանացած «Կառավարելով հանրային ռեսուրսները»` որպես ոգեշնչող, թեև ոչ հեշտ ընթերցվող աշխատություն: Ուսումնասիրությունը հարուստ և մանրամասն տվյալներ է մեկտեղել: Հրապարակված զեկույցն ու թեմատիկ վերլուծությունների այս շարքը ներկայացնում են դրանց մի մասը, սակայն կարող է ավելին արվել: Այս տեսանկյունից առաջարկում եմ խրախուսել տվյալների ավելի խոր վերլուծությունը՝ շահագրգիռ գիտնականների և քաղաքական վերլուծաբանների ավելի լայն շրջանակների ներգրավմամբ: Դա կարող է արվել անանուն տվյալների նկատմամբ ազատ հասանելիություն տրամադրելու միջոցով: «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը, Երևանի պետական համալսարանը կամ երկու կազմակերպություններն էլ կարող են իրենց կայքից ներբեռնման ենթակա դարձնել հարցումների տվյալների բազան և, հնարավոր է, նաև սղագրված որոշ հատվածներ: Նրանք դա կարող են փոխանցել նաև մեկ այլ կազմակերպության, որը մասնագիտացած է հարցումների տվյալների ազատ հասանելիության տրամադրման գործում:«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն- Հայաստան»-ը ունի հարմար կայք և հայտնի է որպես հարթակ, որտեղ հետազոտողը կարող է գտնել ազատ հասանելիություն ունեցող հետաքրքիր և արժանահավատ հարցումների տվյալների բազա: 7 Հեղինակի մասին Հրապարակողի մասին Եվգենյա Ջեննի Պատուրյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի դոցենտ է և նույն համալսարանի`«Թուրփանջյան» հասարակական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի օգնականը 2011-ից: Նախկինում աշխատել է«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն- Հայաստան»-ում: Քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել 2009թ. Բրեմենի Յակոբս համալսարանում (Գերմանիա): Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է քաղաքացիական հասարակության, կամավորության, հետկոմունիստական երկրների ժողովրդավարացման և կոռուպցիայի ոլորտները: Հոդվածը պատրաստվել է«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի պատվերով իրականացված«Անկախության սերունդ 2016 Հայաստան» հետազոտության հիման վրա: Ֆրիդրիխ Էբերտ Հիմանադրամ/ Հայաստանյան գրասենյակ Մոսկովյան փողոց 31/ 0002 Երեւան Պատասխանատու՝ Ֆելիքս Հեթթ Տարածաշրջանային համակարգող Հեռ՝ +374 10 53 69 13 http://www.fes-caucasus.org/ Հրապարակումները պատվիրել` info@fes.am Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի կողմից հրապարակված նյութերի կոմերցիալ օգտագործումը չի թույլատրվում։ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակներից մեկն է, այն իրականացնում է Հայաստանին վերաբերող ծրագրերը Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո: Հարավային Կովկասում ՖԷՀ-ը. •- ստեղծում եւ պահպանում է կապը ոչ միայն գործընկերների, այլեւ կառավարության, ակադեմիական, փորձագիտական շրջանակների, ՀԿ-ների, արհմիությունների, միջազգային կազմակերպությունների ու մամուլի եւ տարբեր ոլորտների կարեւոր դերակատարների հետ, • •- մշակում, իրականացնում մի շարք ծրագրեր իր գերակա երեք ուղղություններով՝ տեղական եւ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցու-թյան շնորհիվ, • •- վերահսկում եւ վերլուծում է քաղաքական զարգացումները բոլոր երեք երկրներում՝ տեղական, գերմանական եւ եվրոպական փորձագետների, քաղաքական գործիչների, գործընկերների եւ շահագրգիռ հանրության լայնածավալ ցանցի ստեղծման նպատակով: Հիմնական թեմաները. •- Մասնակցություն եւ ժողովրդավարություն •- Սոցիալական արդարություն, տնտեսություն եւ • աշխատանք •- Խաղաղություն եւ անվտանգություն Հոդվածի բովանդակության եւ նրանում արտահայտված կարծիքների համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։