Yerevan PERSPECTIVE ԿԱՐՃԱՄՏՈՒԹՅՈՒՆ «ճգնաժամից խնայողություն անել վանեցիների նման» ԱՆԴՐԱ ԳԵՐԲԵՐ, ՄԱՐԿՈՒՍ ՇՌԱՅԵՐ Մարտ, 2018 n Սխալվում է նա, ով կարծում է, թե պետությունը, խնայողություններ անելով, կարող է դուրս գալ ծանր ֆինանսատնտեսական ճգնաժամից ու դրանով նվազեցնել իր պետական դեֆիցիտները և պետական պարտքը։ Հակառակը՝ ճիշտն այն է, որ միայն վերադառնալով առավել ուժեղ ու կայուն աճի արահետին՝ կհաջողվի նաև տևականորեն կոնսոլիդացնել պետական բյուջեն։ n Որպեսզի պետությունն ապագայում ավելի լավ կարողանա կատարել մակրոտնտեսական կայունարարի իր կարևոր դերը, անհրաժեշտ է ձերբազատվել պետական պարտքի վերաբերյալ մի շարք կանխակալ կարծիքներից։ n Լավագույն կոնսոլիդացիայի քաղաքականությունը ոչ թե խնայողության և կոշտ էկոնոմիկայի, այլ աճի քաղաքականոթյունն է։ Երեւան ԱՆԴՐԱ ԳԵՐԲԵՐ, ՄԱՐԿՈՒՍ ՇՌԱՅԵՐ | ԿԱՐՃԱՄՏՈՒԹՅՈՒՆ Հանրային քննարկումների ժամանակ անընդհատ պնդում են, թե պետական դեֆիցիտները և պետական պարտքը վատ են տնտեսական աճի համար։ Ու թե խնայողությունների և կոշտ էկոնոմիկայի քաղաքականությունն ուժեղացնում է մասնավոր դերակատարների վստահությունը տնտեսության ապագայի նկատմամբ և ստիպում նրանց ավելի շատ սպառել և ավելի շատ ներդրումներ անել։ Հետևաբար պետությունը պետք է չափը պահպանի, գոտին ձգի և կրճատի անպատասխանատու բարձր չափի հասած պարտքերի սարը, որը ծանրաբեռնելու է ապագա սերունդներին։ Ասում են, որ պետությունը պետք է օրինակ վերցնի«շվաբ տնային տնտեսուհուց», որը չի ծախսում ավելին, քան վաստակում է։ Եվ որ միայն այդպես կարելի է հաղթահարել ծանր ֆինանսատնտեսական ճգնաժամը եվրոյի գոտում և իրականացնել պետական բյուջեի կոնսոլիդացում։ Արդյո՞ք սա իսկապես հիմնավոր փաստարկում է։ ՄՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ Պարտքերն ընդհանրապես դիտվում են որպես ահավոր բացասական բան։ Իսկ խնայողություն անելը, հակառակը, արտակարգ լավ համբավ է վայելում։ Նա, ով խնայողություններ է անում, գործում է պատասխանատվության գիտակցմամբ և նախօրոք հոգ է տանում ապագայի համար։ Անհատական տնտեսությունների տեսանկյունից այս մտածելակերպը միանգամայն հասկանալի է։ Եթե առանձին մասնավոր տնտեսությունը փորձում է խնայողություններ անել, ապա դա պիտի որ հաջողվի, քանի որ այդպիսի տնտեսության չնչին չափերի պատճառով այդ խնայողականությունից պետք չէ ակնկալել բացասական ներգործություն տնտեսական զարգացման վրա։ Մինչդեռ մակրոտնտեսական մակարդակում խնայողականության հետ կապված իրավիճակն այլ է։ Բանն այն է, որ եթե ժողովրդական տնտեսության բազմաթիվ դերակատարներ(բոլոր դերակատարները) միաժամանակ փորձում են միջոցները խնայել, ապա մակրոտնտեսական պահանջարկի անկումը հանգեցնում է արտադրության և զբաղվածության նվազմանը և դրանով իսկ ի վերջո նվազ մակրոտնտեսական խմայողությունների առաջացմանը, քանի որ նվազում է նաև ազգային եկամուտը։ Մակրոտնտեսական հանգամանքներն իրենց ամբողջությամբ ավելի պարզ են դառնում, եթե հասկանում ես, որ խնայելով պարտքերը կարող ես կրճատել, իսկ դրամական կարողությունը մեծացնել միայն այն դեպքում, եթե մյուս դերակատարները պատրաստ են ավելի քիչ խնայել ու ավելի շատ խրվել պարտքերի մեջ։ Բանն այն է, որ յուրաքանչյուր պահանջի դիմաց ինչ-որ տեղ առկա է լինում նույն չափի պարտավորություն։ Եթե կատարենք ժողովրդական տնտեսության կոպիտ բաժանում չորս խոշոր մակրոտնտեսական սեկտորների՝ մասնավոր տնտեսություններ, ձեռնարկություններ, պետություն և արտասահման, ապա դրանց ֆինանսավորման սալդոների գումարը (բոլոր ֆինանսական պահանջների և պարտավորությունների ամբողջությունը) միշտ էլ զրոյի է հավասարվում։ Սեկտորներից մեկի ավելցուկների դիմաց միշտ էլ առկա են լինում մյուս սեկտորների համապատասխան դեֆիցիտներ։ Հետևաբար, եթե պետության ֆինանսավորման դեֆիցիտը պետք է նվազեցվի, ապա դա կարող է հաջողվել միայն այն դեպքում, եթե մասնավոր տնտեսությունները, ձեռնարկությունները և/ կամ արտասահմանը ընդհանուր չափով մեծացնեն իրենց պարտքերը ու կրճատեն իրենց խնայողությունները և ավելի շատ սպառեն ու ներդրումներ կատարեն։ Մինչդեռ եթե վերջինը տեղի չի ունենում, ապա ռեստրիկտիվ ֆիսկալ քաղաքականությունը ոչ վերջին հերթին պետության մեծության պատճառով(պետության քվոտաները մեծ մասամբ ընկած են լինում 30 ու 50 տոկոսների միջև) նվազող մակրոտնտեսական պահանջարկի հետևանքով պարտադիր հանգեցնում է տնտեսության անկման և այդ պատճառով ձախողվում է պլանավորված բյուջեի կոնսոլիդացումը։ Այստեղից պարզ է դառնում հետևյալը. պետական դեֆիցիտների և պետական պարտքերի կրճատումը կարող է հաջողվել(այլ կերպ, քան«շվաբ տնային տնտեսուհու» մոտ) միայն այն դեպքում, եթե դա թույլատրում է մակրոտնտեսական վիճակը։ 2 Երեւան ԱՆԴՐԱ ԳԵՐԲԵՐ, ՄԱՐԿՈՒՍ ՇՌԱՅԵՐ | ԿԱՐՃԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՇՏ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԱՌԱՋԱՑԵԼ Վերջին տարիներին մի քանի տնտեսագետներ անընդհատ պնդում էին, թե պիտի որ հաջողվի Եվրոպայում պետական դեֆիցիտների և պետական պարտքերի հնարավորինս արագ, արմատական և գերազանցապես ծախսերին վերաբերող կրճատում(բանալի հասկացությունը՝ Front-Loading), քանի որ դրանով կուժեղանա մասնավոր դերակատարների վստահությունը հետագա տնտեսական զարգացման նկատմամբ։ Ասում են, թե մասնավոր տնտեսություններն ապագայում նվազ հարկային ծանրաբեռնվածություն կունենան ու այդ իսկ պատճառով արդեն այսօր ավելի շատ են սպառում, մինչ ձեռնարկությունները նվազող տոկոսների պայմաններում ավելի շատ ներդրումներ են անում(crowding-in-effect)։ Նաև ասում են, թե խնայողության և կոշտ էկոնոմիկայի քաղաքականության վստահության և աճի այս դրական անուղղակի արդյունքները հավասարակշռում են պետության նվազ ծախսերի հետ կապված ուղիղ պահանջարկի անկումը կամ այն նույնիսկ գերհավասարակշում են, այնպես որ պետական ֆինանսների կոնսոլիդացումը կարող է իրականացվել առանց խնդիրների։ Սակայն վերջին տարիների էմպիրիկ զարգացումը ցույց է տվել, որ այս կանխատեսումները և դրանց հիմքում ընկած տեսությունները(օրինակ՝ ռացիոնալ ակնկալիքների տեսությունը, շուկայի արդյունավետության տեսությունը ևն) սխալ են։ Խնայողության և կոշտ էկոնոմիկայի քաղաքականությանը զուգահեռ ձեռնարկությունները, չնայած նվազող տոկոսներին և կառուցվածքային ռեֆորմներին(ապակարգավորում, ազատականացում, մանսնավորեցում), շատ ավելի քիչ ներդրումներ են արել, իսկ մասնավոր տնտեսությունները ավելի քիչ են սպառել։ Հեռևաբար վարքագծի կանխատեսված փոփոխությունները, որոնք անհրաժեշտ կլինեին խնայողության և կոշտ էկոնոմիկայի քաղաքականության կոնտրակտիվ ներգործությունը հավասարակշռելու կամ նույնիսկ գերհավարակշռելու համար, չեն նյութականացել։ Այսպիսով՝ խոսք լինել չի կարող այն մասին, որ խնայողության և կոշտ էկոնոմիկայի քաղաքականությունը մոտ ժամանակներում կարող է ունենալ վստահության և աճի դրական արդյունքներ։ ԿՈՇՏ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԵԼ Է ԵՎՐՈՅԻ ԳՈՏՈՒ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՈՉ ԹԵ ԱՅՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Եվրոյի գոտում տնտեսական զարգացումը վերջին տարիներին այնպիսի տեսք ունեցավ, ինչպիսի պետք էր սպասել ծանր ֆինանսատնտեսական ճգնածամի պայմաններում։ Սպեկուլյացիայի և վարկային փուչիկի պայթելու արդյունքում բազմաթիվ եվրոպական երկրներում մասնավոր տնտեսությունները և ձեռնարկությունները փորձեցին, ավելի մեծ խնայողություններ կուտակելով և պակաս սպառելով ու ներդնելով, կրճատել իրենց մեծ պարտքերը(Deleveraging)։ Քանի որ պրոպագանդվող(կոնյունկտուրային վիճակին համապատասխանող) խնայողության և կոշտ էկոնոմիկայի պայմաններում բազմաթիվ եվրոպական երկրներում ֆիսկալ քաղաքականություն վարողները սկզբում պատրաստ չէին հաշտվելու ավելի մեծ պետական դեֆիցիտների հետ, որպեսզի այդ ձևով հնարավոր դարձնեն մանսավոր սեկտորին պարտքերից ազատելը, ինչը նոր աճի գլխավոր նախապայմանն է, ճգնաժամով պայմանավորված տնտեսության անկումն ավելի սրվեց։ Բյուջեի դեֆիցիտները և պետական պարտքն արագ և զգալիորեն կրճատելու նպատակը, չնայած ծախսերի կրճատումներին, աճի անկման և հարկային եկամուտների անհամաչափ նվազման պատճառով չիրականացավ։ Միայն այն պահից, ինչ խնայողության և կոշտ էկոնոմիկայի քաղաքականությունը դադարեց խստորեն իրականացվել եվրոյի գոտում, ճգնաժամում հայտնված եվրոպական երկրների մեծ մասում տնտեսական իրավիճակը կրկին կայունացավ։ Սակայն մակերեսորեն դիտարկելիս թվում է, թե Գերմանիայում պետական պարտքի դեֆիցիտների արագ կրճատումը 3 Երեւան ԱՆԴՐԱ ԳԵՐԲԵՐ, ՄԱՐԿՈՒՍ ՇՌԱՅԵՐ | ԿԱՐՃԱՄՏՈՒԹՅՈՒՆ մեծ բացասական հետևանքներ չունեցավ մակրոէկոնոմիկայի վրա։ Բայց միայն այն պատճառով, որ(եվրոպական ու արտեվրոպական) արտասամանը Գերմանիայի հաշվեկշռային մեծ ավելցուկների հետ միաժամանակ խրվել էր պարտքերի մեջ ու դրանով հնարավոր դարձրել կոնսոլիդացիային ուղղված գերմանական պետության կուրսը։ Թերևս, ցածր հանրային ներդրումները նույնպես նպաստել են Գերմանիայում պետական դեֆիցիտների կրճատմանը, սակայն դրա հետևանքով գնալով նվազում է հանրային համախառն հիմնական կապիտալը։ Այս երկու զարգացումներն էլ նպաստավոր հիմք չեն տևական աճի գործընթացի համար։ դարձնելը։ Բացի դրանից՝ ապագա սերունդները ժառանգում են ոչ միայն պարտքերը, այլ նաև դրամական ունեցվածքը։ Այդ իսկ պատճառով պետական պարտքի հետ կապված վերաբաշխումը տեղի է ունենում, հակառակ հաճախակի լսվող պնդումների, ոչ թե սերունդների միջև, այլ լավագույն դեպքում սերունդների ներսում(աղքատների և հարուստների կամ հարկատուների և պետական փոխառության բաժնետոմսեր տիրապետողների միջև)։ Բայց պետությունը կարող է հարկային քաղաքականության, օրինակ՝ (կապիտալից) եկամուտների, ինչպես նաև մեծ կարողությունների և ժառանգությունների ավելի պրոգրեսիվ հարկման օգնությամբ, հակազդել բաշխման այդ անցանկալի ներգործությանը։ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԴԱՌՆԱՆ ԿԱՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ԱՎԵԼԻՆ ԵՆ, ՔԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ Որպեսզի պետությունն ապագայում ավելի լավ կարողանա կատարել մակրոտնտեսական կայունարարի(ստաբիլիզատորի) իր կարևոր դերը, անհրաժեշտ է ձերբազատվել պետական պարտքի վերաբերյալ մի շարք կանխակալ կարծիքներից։ Այսպես, օրինակ, սկզբունքորեն ոչինչ չի խոսում հանրային ներդրումները պետական պարքի միջոցով ֆինանսավորելու դեմ, քանի որ նաև մասնավոր(անգամ շվաբների կամ վանեցիների) տնտեսությունները և ձեռնարկությունները ներդրումների համար վարկեր են վերցնում ու դրանով պարտքերի տակ ընկնում։ Բացի դրանից՝ պետական պարտքի դիմաց ունենք դրանցով ֆինանսավորված հանրային համախառն հիմնական կապիտալ և հիմնական կապիտալ(ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ ևն), ինչը, ինչպես և մասնավոր տնտեսությունների և ձեռնարկությունների դեպքում, պարտադիր պետք է հաշվի առնվի պարտքերի իրավիճակը գնահատելիս։ Չի համոզում նաև այն քննադատությունը, թե իբր պետական պարտքը ծանրաբեռնում է ապագա սերունդներին։ Քանի որ նրանք օգուտ են քաղում հանրային համախառն հիմնական կապիտալից, արդարացված է նրանց այդ ֆինանսավորման ծախսերին մասնակից Իհարկե, պետական պարտքեր վերցնելը չպետք է ինքնանպատակ լինի և ցանկալի է միջնաժամկետ կտրվածքով խուսափել պետական պարտքի քվոտայի անընդհատ աճից։ Այնուամենայնիվ, պարտքերն արագ կրճատելու պահանջը չափազանցություն է թվում և ոչ վերջին հերթին այն պատճառով, որ պետական բյուջեի տևական դեֆիցիտները չեն հանգեցնում կամ չպետք է հանգեցնեն պարտքի կտրուկ աճի։ Հակառակը՝ դրական աճի տոկոսների ու հաստատուն դեֆիցիտի քվոտայի դեպքում պետական պարտքի քվոտան երկարաժամկետ կտրվածքով ձգտում է որոշակի վերջնական արժեքի։ Հետևաբար ոչ թե դեֆիցիտի քվոտան է կրիտիկական մեծություն պետական ֆինանսների կայունության գնահատման համար, այլ պետական պարտքի քվոտայի զարգացումը։ Դա միաժամանակ ցույց է տալիս, որ լավագույն կոնսոլիդացիայի քաղաքականությունը ոչ թե խնայողության և կոշտ էկոնոմիկայի, այլ աճի քաղաքականությունն է։ Դա է կայուն բյուջեի համար կենտրոնական բանալին։ Դրան հակառակ հավասարակշռված պետական բյուջեն կամ նույնիսկ բյուջեի ավելցուկները կայուն պետական ֆինանսների համար 4 Երեւան ԱՆԴՐԱ ԳԵՐԲԵՐ, ՄԱՐԿՈՒՍ ՇՌԱՅԵՐ | ԿԱՐՃԱՄՏՈՒԹՅՈՒՆ երաշխիք չեն հանդիսանում, օրինակ, այն դեպքում, եթե դրանցից տուժում են հանրային ներդրումները, որոնք ի թիվս այլ բաների վճռորոշ ազդեցություն ունեն երկարաժամկետ աճի ներուժի վրա, կամ եթե դրանց չեն հակադրված մասնավոր տնտեսությունների, ձեռնարկությունների և/ կամ արտասահմանի ֆինանսավորման կայուն սալդոները։ Այդ իսկ պատճառով կայուն պետական ֆինանսները պահանջում են ակտիվ գործողություններ քաղաքականության բազմաթիվ ոլորտներում, օրինակ՝ եկամուտների, հարկերի և բաշխման ոլորտներում կամ նաև բանկերի կարգավորման և դրամային քաղաքականության ոլորտներում։ Մինչդեռ ծախսերի կրճատման վրա կենտրոնանալը, հետևելով«շվաբ տնային տնտեսուհու» օրինակին, խնդիրը բնավ էլ չի լուծում։ 5 Հեղինակների մասին Հրապարակողի մասին Դոկտոր Անդրա Գերբերը Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի տնտեսական և սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավարն է։ Մարկուս Շռայերը Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի տնտեսական և սոցիալական քաղաքականության բաժնի փորձագետ է։ Ֆրիդրիխ Էբերտ Հիմանադրամ/ Հայաստանյան գրասենյակ Մոսկովյան փողոց 31/ 0002 Երեւան Պատասխանատու՝ Ֆելիքս Հեթթ Տարածաշրջանային համակարգող Հեռ՝ +374 10 53 69 13 http://www.fes-caucasus.org/ Հրապարակումները պատվիրել` info@fes.am Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի կողմից հրապարակված նյութերի կոմերցիալ օգտագործումը չի թույլատրվում։ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակներից մեկն է, այն իրականացնում է Հայաստանին վերաբերող ծրագրերը Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո: Հարավային Կովկասում ՖԷՀ-ը. •- ստեղծում եւ պահպանում է կապը ոչ միայն գործընկերների, այլեւ կառավարության, ակադեմիական, փորձագիտական շրջանակների, ՀԿ-ների, արհմիությունների, միջազգային կազմակերպությունների ու մամուլի եւ տարբեր ոլորտների կարեւոր դերակատարների հետ, • •- մշակում, իրականացնում մի շարք ծրագրեր իր գերակա երեք ուղղություններով՝ տեղական եւ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցու-թյան շնորհիվ, • •- վերահսկում եւ վերլուծում է քաղաքական զարգացումները բոլոր երեք երկրներում՝ տեղական, գերմանական եւ եվրոպական փորձագետների, քաղաքական գործիչների, գործընկերների եւ շահագրգիռ հանրության լայնածավալ ցանցի ստեղծման նպատակով: Հիմնական թեմաները. •- Մասնակցություն եւ ժողովրդավարություն •- Սոցիալական արդարություն, տնտեսություն եւ • աշխատանք •- Խաղաղություն եւ անվտանգություն Հոդվածի բովանդակության եւ նրանում արտահայտված կարծիքների համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։