Yerevan PERSPECTIVE Անկախության սերունդ. ընտանիքի և ամուսնության ընկալումները ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶՅԱՆ Դեկտեմբեր, 2017 n Հայկական ընտանիքը հայ հասարակության ամենակարևոր սոցիալական կառույցներից և ինստիտուտներից մեկն է։ Այն իր կառուցվածքով եղել է հայրիշխանական, բազմասերունդ, սոցիալական կյանքի կենտրոնում և շարունակում է մնալ այդպիսին։ n Ժամանակակից հայ հասարակության մեջ ընտանիքը ենթարկվում է որոշակի փոխակերպումների. երիտասարդները գերադասում են ամուսնանալ ավելի ուշ տարիքում, ունենում են ավելի քիչ երեխաներ, և մեծ ընտանիքներում ապրելու սովորույթը սկսում է տեղի տալ, քանի որ երիտասարդները դառնում են տնտեսապես անկախ։ n Այնուամենայնիվ, երիտասարդները շարունակում են կապված մնալ իրենց ընտանիքներին, իսկ ծնողները շարունակում են իրականացնել սոցիալական հսկողություն, ներառյալ որոշումների կայացման, ընտանիքում, թե ընտանիքից դուրս ապրելու և ընտանիքի պլանավորման հարցերում։ n Հայաստանի երիտասարդության ճնշող մեծամասնության համար կյանքի գլխավոր նպատակը ծնողներին գոհացնելն է. սա էլ ավելի է ընդգծում ընտանիքի կարևորությունը։ Ծնողների, եղբայրների և տարեց ազգականների(ներառյալ«գյուղը») սոցիալական վերահսկողությունն ավելի մեծ է աղջիկների և երիտասարդ կանանց, քան տղամարդկանց նկատմամբ։
Druckschrift
[Independence generation] : [perceptions of family and marriage]
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten