Druckschrift 
[Independence generation] : [Attitudes toward democracy and government]
Einzelbild herunterladen
 

Yerevan PERSPECTIVE Անկախության սերունդ. վերաբերմունքը ժողովրդավարության և կառավարության նկատմամբ ԵՎԳԵՆՅԱ ՋԵՆՆԻ ՊԱՏՈՒՐՅԱՆ Նոյեմբեր, 2017 n Արևմտյան«դասական»«ձախեր-աջեր» գաղափարախոսական ուղղությունը քիչ նշանակություն ունի հայաստանցիների համար: Հայ երիտասարդների մեծ մասն ավելի շուտ«սոցիալիստ» է, երբ հարցը վերաբերում է տնտեսությանը և կառավարության բաշխիչ դերին, և կողմ է, որ պետությունն ավելի մեծ պատասխանատվություն կրի բարեկեցության ապահովման և անհավասարության կրճատման համար: Մրցակցությունը` որպես դրական ուժ, ազատական գաղափարախոսության միակ տարրն է, որն անկախության սերունդն ընդունում է միանշանակ: n Ռուսաստանն ընկալվում է որպես Հայաստանի հիմնական բարեկամ: Հայաստանի անկախության սերունդը հետևում է Ռուսաստանի, այլ ոչ թե համաշխարհային կամ եվրոպական քաղաքականությանը: n Հայաստանի մարզերն ավելի քաղաքականացված են, քան մայրաքաղաքը: Հավանականությունն ավելի մեծ է, որ գյուղերի(և ավելի քիչ կրթված) երիտասարդները կքվեարկեն ընտրություններում և վստահ կլինեն, թե որ կուսակցության օգտին են քվեարկելու: n Հայաստանի երիտասարդությունը վստահություն չունի քաղաքական ինստիտուտների և գործընթացների մեծ մասի նկատմամբ: Խորհրդարանը, նախագահը և քաղաքական կուսակցությունները(և' իշխող, և' ընդդիմադիր) գրեթե հավասարաչափ բացասական գնահատականներ են ստանում. հարցվածների կեսից ավելին ասել է, որ չի վստահում նրանց ընդհանրապես: Առավել քիչ չսիրված ինստիտուտը տեղական ինքնակառավարման մարմիններն են: n Առաջին հայացքից կարող է թվալ, թե երիտասարդ հայաստանցիները գոհ են ժողովրդավարությունից: Ավելի խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի երիտասարդությունը սատարում է ժողովրդավարությանը միայն բառերով` պարզ չհասկանալով, թե ինչ է դա, և չստանձնելով հստակ հանձնառություն: