ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸՐԴԱԿԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ֆերնանդո Կասալ Բերտոա (Նոթինգհեմի համալսարան) Դեկտեմբեր 2020 Նախապատրաստվելով 2021 թվականի սահմանադրական փոփոխություններին՝ Հայաստանը դիտարկում է ուղղակի քվեարկությամբ նախագահական ընտրության ինստիտուտը վերականգնելու նպատակահարմարությունը: Համաժողովրդական քվեարկությամբ ընտրված նախագահի ինստիտուտը գուցե անմիջականորեն չհանգեցնի ժողովրդավարության փլուզմանը, սակայն այդ պարագայում միանշանակորեն կարող է վտանգել ժողովրդավարության առողջ կենսագործունեությունը: Նախագահի ընտրությունը համաժողովրդական քվեարկությամբ անցկացնելը խոչընդոտում է կայուն և կանխատեսելի կուսակցական համակարգի կայացմանը, ինչը կենսական նախապայման է` հեռանկարում ժողովրդավարության կայացման համար:
Einzelbild herunterladen
verfügbare Breiten