Druckschrift 
[Armenia's international status aspirations in 2008-2020]
Einzelbild herunterladen
 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2020 թթ. Նարեկ Գալստյան Էդուարդ Աբրահամյան Էրիկ Դավթյան Սեպտեմբեր, 2021թ. Փոքր պետությունների համար միջազգային կարգավիճակը նաև նրանց կառուցվածքային սահմանափակումներն ու խոցելիությունը մեղմելու առանցքային միջոց է, և դրան հասնելու համար նրանք որդեգրում են ազգային ինքնատիպ դերեր։ Վերլուծության գլխավոր նպատակն է՝ պարզել, թե միջազգային ինչ կարգավիճակային հավակնություններ են ունեցել Հայաստանի կառավարող էլիտաները 2008-2020 թթ. և ինչպես, ինչ միջոցներով են փորձել ձեռք բերել այդ կարգավիճակները։ Ազգային ի՞նչ դերեր են որդեգրել և դրանց համահունչ միջազգային ի՞նչ կարգավիճակներ են հավակնել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարող էլիտաները։