ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2020 թթ. Կատարված հետազոտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում եղել է միջազգային այնպիսի կարգավիճակ նվաճելու խնդիր, որի շնորհիվ Հայաստանը դրականորեն կառանձնանար մյուս պետություններից և իր ուրույն տեղը կունենար միջազգային հարաբերությունների համակարգում: Հետազոտությունը այդ դերերը բաժանել է երեք խմբի՝ հաստատուն, փոխակերպված և նորահայտ: Սույն վերլուծությունը և հեղինակների դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանը(գոնե դիտարկված ժամանակաշրջանում) չի ունեցել հստակ ձևակերպված, հայեցակարգայնացված և ինստիտուցիոնալացված արտաքին քաղաքականություն։ Փոխարենը որոշիչ են եղել կառավարող էլիտաների ու դրանց առաջնորդների սուբյեկտիվ պատկերացումները, հեղինակությունը, փորձառությունն ու անձնային կապերը։ Դա է պատճառը, որ մեր կողմից վեր հանված ազգային դերերի մեծամասնությունը եղել են կարճաժամկետ–դրվագային՝ ոչ հաստատուն - երկարաժամկետ։ Թեմային առնչվող հավելյալ տեղեկություն հասանելի է այստեղ՝ www.fes.de/stiftung/internationale-arbeit
Druckschrift
[Armenia's international status aspirations in 2008-2020]
Entstehung
Einzelbild herunterladen
verfügbare Breiten