Druckschrift 
[Working poor in Armenia]
Entstehung
Einzelbild herunterladen
 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՆԱՐԿ Նշված համատեքստում, համաձայն Համաշխարհային բանկի սահմանման, բացարձակ աղքատությունը տնային տնտեսությունների որոշակի կենսամակարդակի ընդու­նելի նվազագույնի ապահովման անկարողությունն է (Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմի­տե, 2019a: 39): ապահովության հիմնախնդիրներին, սակայն դրա շրջանակում նաև բարձրացվել է ՀՀ-ում զբաղվածության և աշխատանքի վարձատրության գենդերային խտրա­կանության, սոցիալական պաշտպանության, բնակչության եկամուտների և դրանց անհավասար բաշխվածության և այլ հարցեր։ Ըստ աղքատության կարգավիճակի` Հայաստանի բնակչու­թյունը բաժանվում է աղքատ և ոչ աղքատ տնային տնտեսությունների: Աղքատներն իրենց հերթին ներառում են` չափավոր(շատ) աղքատներ և նրանց թվում` ծայրահեղ աղքատներ։ ՀՀ-ում աղքատ է գնահատվել այն անձը, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, չափավոր(կամ շատ) աղքատ՝ աղքատության ստորին գծից, իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված՝ աղքատության պարենային գծից(Հայաստանի Հանրա-պետության վիճակագրական կոմիտե, 2019a: 38­39)։ Դեռևս 2003 թ. ՀՀ Կառավարության կողմից ընդունված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում»(ԱՀՌԾ) թեև նշվում է, որ գործազրկությունը աղքատության հիմնական պատճառն է, սակայն միաժամանակ արձանագրվում է, որ ՀՀ-ում շատ աղքատ է (ծայրահեղ աղքատ) նաև զբաղված բնակչության ավելի քան 1/5-րդ մասը, իսկ աղքատ` զբաղված բնակչության 45­47%-ը: ԱՀՌԾ 2-րդ գլխում նշվում է նաև, որ զբաղված աղքատները հիմնականում կրթության, մշակույթի և արվեստի ոլորտներում են, որտեղ ամսական միջին աշխատավարձը տարիներ շարունակ երկու և ավելի անգամ ցածր է հանրապետական միջին մակարդակից (ՀՀ կառավարության որոշում, 2003, Օգոստոս): «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» շրջանակում զբաղված աղքատ բնակչության աշխա­տանքային եկամուտների աճն ապահովելու համար նախատեսվել է նվազագույն աշխատավարձի շարունա­կական աճ, որպեսզի աղքատության վերին շեմի նկատմամբ դրա հարաբերակցությունն անընդմեջ աճի: Արդյունքում նվազագույն զուտ աշխատավարձը, որը 2010­2012 թթ. կազմում էր աղքատության վերին շեմի շուրջ 89­90%-ը, 2017 թ. պետք է կազմեր շուրջ 160%-ը, 2021 թ.՝ 190%-ը, իսկ 2025 թ.՝ 240%-ը(Հայաստանի Հանրա­պետության կառավարության որոշման հավելված, 2014, Մարտ: 115): Համաձայն ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ապահովման և Հայաստանի պարենային ապահովության ու սնուցման ազգային ռազմավարական ուսումնա­սիրությունների շրջանակում առաջ քաշված տեսակետի` Հայաստանում աշխատանք ունենալը պատշաճ կենսա­մակարդակ ունենալու և աղքատությունից խուսափելու գրավական չէ, իսկ 2015 թ. զբաղվածների մոտավորապես 24%-ն աղքատ էր, որի պատճառներից է նաև այն, որ բնակչության զգալի մասը զբաղված էր ցածր վարձատրվող կամ ստվերային աշխատանքներում(Միացյալ ազգերի կազմակերպություն, 2018)։ Թեև վերոհիշյալ ուսումնա­սիրությունը գերազանցապես նվիրված է պարենային Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ հայրենական հետազոտողների ուշադրության կենտրոնում են Հայաստանում աղքատության և զբաղվածության հիմնախնդիրները, սակայն զբաղված աղքատների հիմնա­խնդիրը գրեթե չի դիտարկվել։ ՀՊՏՀ«Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազո­տական ծրագրերի շրջանակներում Զ. Թադևոյանը, Դ. Գալոյանը, Ն. Կեսոյանը և այլք քննարկել են մեր երկրում աղքատության և զբաղվածության հիմնախնդիրները ՀՀ տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից (Թադևոսյան, Գալոյան, Կեսոյան և այլք, 2015)։ Դ. Հ. Գրիգորյանի հետազոտությունը վերաբերում է աղքա­տության և գործազրկության հիմնախնդիրներին: Նրա դիտարկմամբ` ՀՀ ծայրահեղ աղքատների մեծ մասը քաղաքաբնակներ են, քանի որ գյուղատնտեսությունը թույլ է տալիս խուսափելու ծայրահեղ աղքատությունից, սակայն, միաժամանակ, գյուղաբնակ աղքատները հիմնա­կանում զբաղված են գյուղատնտեսության ոլորտում (Գրիգորյան, 2018): Աղքատության, ՀՀ բնակչության միջին խավի ձևավորման և սոցիալական այլ հիմնահարցեր է հետազոտել Յու. Մելքումյանը: 2010 թ. հրապարակված հետազոտության մեջ հեղինակը նշում է, որ հարցման մասնակիցներից 49.3%-ը աղքատության պատճառ են համարում աշխա­տանք չունենալը, 19.3%-ը՝ ծուլությունը, 6.5%-ը՝ ազդեցիկ կապերի բացակայությունը, իսկ 10.9%-ը՝ ցածր աշխա­տավարձը(Մելքումյան, 2010: 197)։ Ա. Մելքումյանը ևս բազմաթիվ գիտական, հետազոտական աշխատություններում արծարծել է աշխատանքի շուկայում առկա հիմնախնդիրները՝ զբաղվածության կառուցվածքի արդյունավետությունը, գործազրկությունը և աշխա­տավարձի անհավասարությունը, ՀՀ մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման ազդեցությունը աղքատության կրճատման վրա, զբաղվածության նոր տեխնոլոգիաների կիրառումը և այլն,(Մելքումյան, Թերզյան, Շահբազյան, Կարապետյան, 2013; Մելքումյան, 2017, նոյեմբերի 22-24; Մելքումյան և այլք, 2016) սակայն զբաղված աղքատների հիմնախնդրի խոր ուսումնասիրությունները կրկին բացա­կայում են: Այսպիսով, հայրենական գրականության ուսումնա­սիրության արդյունքները փաստում են, որ զբաղված աղքատների հիմնախնդիրը հանգամանորեն հետազոտ­ված չէ: 7