ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Գծապատկեր 1-ի տվյալները փաստում են, որ 2018 թ., 1993-ի համեմատ, ծայրահեղ և չափավոր աշխատանքային աղքատությունը գրեթե բոլոր խմբերի երկրներում նվազել է, սակայն բացառություն է կազմում չափավոր աշխատանքային աղքատության ցուցանիշը՝ ցածր եկամուտ ունեցող երկրների խմբերում: Այսպիսով, նույն ժամանակահատվածի համար, ծայրահեղ աշխատանքային աղքատությունը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում նվազել է 31.9 տոկոսային կետով, ցածր եկամտի երկրներում՝ 22.2, միջինից ցածր եկամուտ ունեցողներում՝ 28.3, իսկ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ 38.8 տոկոսային կետով: Ինչ վերաբերում է չափավոր աշխատանքային աղքատությանը, ապա 2018 թ., 1993-ի համեմատ, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում այն նվազել է 10 տոկոսային կետով: Ցածր եկամտի երկրներում ունեցել ենք հակառակ պատկերը, քանի որ այն աճել է 5.9 տոկոսային կետով, ապա միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում նվազել է 6.3, իսկ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ 18 տոկոսային կետով: Արդյունքում ակնհայտ է դառնում, որ աշխատանքային աղքատության կրճատման տեսակետից ամենամեծ առաջընթացը ցուցաբերել են միջինից բարձր եկամուտ ունեցող խմբի երկրները։ Ըստ ԱՄԿ կանխատեսումների` 2023 թ. ծայրահեղ աշխատանքային աղքատությունը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կկազմի 8.6%(2018 թ. նկատմամբ նվազելով 1.2 տոկոսային կետով), ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ 35.2%(2018 թ. նկատմամբ նվազելով 4 տոկոսային կետով), միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ 9.3%(2018 թ. նկատմամբ նվազելով 2.8 տոկոսային կետով), իսկ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ 0.7%(2018 թ. նկատմամբ նվազելով 0.2 տոկոսային կետով): 2023 թ. չափավոր աշխատանքային աղքատությունը դիտարկվող երկրների խմբերի համար կանխատեսվել է համապատասխանաբար ՝ 14, 26.6, 21.3 և 3.3%: 5.8%, իսկ առավելագույն ցուցանիշը դիտարկվել է 2010 թ.՝ 7.2%(U.S. Bureau of Labour Statistics, 2019, April)։ Ըստ ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության գրասենյակի տվյալների` 2017 թ. զբաղված աղքատների ընդհանուր թվաքանակում կանանց տեսակարար կշիռը գերազանցել է, միաժամանակ, կես դրույքով աշխատող բնակչության թվաքանակում զբաղված աղքատներն ավելի մեծ տեսակարար կշիռ են կազմել, քան լրիվ դրույքով աշխատողները։ Այս տեսակետից առավել խոցելի են համարվում աֆրոամերիկացիները և լատինամերիկացիները՝ յուրաքանչյուրը 7.9%։ Ի տարբերություն սպիտակամորթների, աֆրոամերիկացիների և լատինամերիկացիների` ասիական ծագմամբ զբաղված աղքատների տեսակարար կշիռն ամենափոքրն է՝ 2 ․ 9%, ընդ որում` սա միակ էթնիկ խումբն է ԱՄՆ-ում, որտեղ կին զբաղված աղքատների տեսակարար կշիռը կազմում է 2.5%, իսկ տղամարդկանցը՝ 3.2%(U.S. Bureau of Labour Statistics, 2019, April)։ Կարելի է պնդել, որ ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ունենալը աղքատությունից խուսափելու երաշխիք է: Նրանք, ովքեր ավելի երկարատև կրթություն են ստանում, սովորաբար ավելի մեծ հավանականությամբ են զբաղեցնում բարձր վարձատրվող աշխատատեղեր։ 2017 թ. առնվազն 27 շաբաթ աշխատուժի մեջ ներառված անձանց շրջանում ավագ դպրոցի դիպլոմից ցածր կրթական մակարդակ ունեցողները, զբաղված աղքատների շրջանում, ունեին առավել մեծ տեսակարար կշիռ՝ 13,7%, մինչդեռ, բակալավրի կոչում կամ ավելի բարձր կրթական աստիճան ունեցողները կազմում էին ընդամենը 1,5%-ը(U.S. Bureau of Labour Statistics, 2019, April): Եվրաստատն իր կայքում հրապարակումներ է ներկայացնում ԵՄ անդամ երկրներում աշխատանքային աղքատության մեջ հայտնվելու ռիսկի վերաբերյալ (գծապատկեր 2): Ընդ որում, անհրաժեշտ է ընդգծել, որ վերոնշյալ դասակարգմամբ Հայաստանը գտնվում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների խմբում(International Labour Organization, 2019: 76): Ինչպես նշեցինք, աշխատող աղքատների վերաբերյալ հանգամանալից հետազոտություններ են կատարվում ԱՄՆ-ում: ԱՄՆ վիճակագրության գրասենյակի տվյալներով` 2017 թ. շուրջ 39,7 մլն մարդ կամ երկրի բնակչության 12.3%-ն ունեցել է աղքատության պաշտոնական մակարդակից ցածր եկամուտ: Ըստ նույն աղբյուրի` երկրում աղքատ բնակչության 39.7 մլն մարդուց 6.9 միլիոնը համարվել է«զբաղված աղքատ»(17.4%), որը, 2016 թ. համեմատ, նվազել է 0,7 միլիոնով: ԱՄՆ-ում զբաղված աղքատների տեսակարար կշիռն աշխատուժում 2017 թ. կազմել է 4.5%, ինչը զգալիորեն նվազել է նախորդ տարիների նույն ցուցանիշի նկատմամբ։ 1986-2017 թթ. վերոհիշյալ ցուցանիշի միջինը կազմել է 10
Einzelbild herunterladen
verfügbare Breiten