ԶԲԱՂՎԱԾ ԱՂՔԱՏՆԵՐԻ ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Գծապատկեր 2 ԵՄ անդամ երկրներում աշխատանքային աղքատության մեջ հայտնվելու ռիսկը, 2013 և 2018 թթ.(%) Աղբյուրը՝ Eurostat, last update: 09.07.2020, https://ec.europa.eu/eurostat/databrowser/view/tespm070/default/table?lang=en Ըստ գծապատկեր 2-ի տվյալների` 2018 թ., 2013-ի համեմատ, աշխատանքային աղքատության մեջ հայտնվելու ռիսկի ցուցանիշը զգալիորեն աճել է Բուլղարիայում(2.9 տոկոսային կետ), Իսպանիայում (2.4 տոկոսային կետ) և Լյուքսեմբուրգում(2.3 տոկոսային կետ): Միաժամանակ, զգալի կրճատում է գրանցվել Ռումինիայում(3.1 տոկոսային կետ) և Հունաստանում(2.1 տոկոսային կետ)։ Ներկայացնենք 2018 թ. աշխատանքային աղքատության մեջ հայտնվելու ռիսկի տեսակետից ամենացածր և ամենաբարձր ցուցանիշ գրանցած ԵՄ երկրների հնգյակը(գծապատկեր 3): Գծապատկեր 3 Աղքատության մեջ հայտնվելու ռիսկի տեսակետից ամենացածր և ամենաբարձր ցուցանիշ ունեցող ԵՄ երկրների հնգյակը, 2018թ.(%) Կազմել են հեղինակները`Եվրաստատի 2018 թ. տվյալների հիման վրա. https://ec.europa.eu/eurostat/databrowser/view/tespm070/default/table?lang=en Ըստ գծապատկեր 3-ի` ԵՄ անդամ 28 երկրներից աշխատանքային աղքատության մեջ հայտնվելու ռիսկի ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ֆինլանդիայում՝ 3.1%, իսկ ամենաբարձրը՝ Ռումինիայում՝ 15.0%: Ի տարբերություն ԵՄ երկրների` ԵԱՏՄ անդամ երկրներում աղքատության գնահատման տարբեր մեթոդաբանություններ են կիրառվում, որի հետևանքով տվյալները դառնում են ոչ համադրելի: Այսպես, Հայաստանում աղքատ է համարվում բնակչության այն մասը, որի սպառումը ցածր է աղքատության վերին գծից, Բելառուսում` բնակչության մասնաբաժինը, որի տնօրինվող ռեսուրսները ցածր են կենսաապահովման նվազագույն բյուջեից, Ղազախստանում՝ կենսաապահովման նվազագույնից ցածր եկամուտ(որոնք ուղղված են սպառմանը) ունեցող բնակչության մասնաբաժինը, Ղրղզստանում՝ բնակչության մասնաբաժինը, որոնց սպառողական ծախսերը ցածր են 11
Einzelbild herunterladen
verfügbare Breiten