Druckschrift 
[The economic situation in Armenia] : [opportunities and challenges in 2017 ]
Entstehung
Einzelbild herunterladen
 

Երեւան ԿՈՄՊԱ Ս Ս ԿԵՆՏՐՈՆ | ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ պանել Գերմանիան, Չինաստանը, Իրանը և Շվեյցարիան: Ներմուծումը ԱՊՀ երկրներից աճել է 5.4%-ով, ԵՄ երկրներից` նվազել 5.2%: Այնուամենայնիվ, ԱՊՀ և ԵՄ երկրներին բաժին է հասնում ՀՀ ներմուծման մոտ 25-ական տո­կոսը: Հայաստանի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի բացասական մնացորդը վերջին տարի­ներին շարունակաբար կրճատվում է: 2010թ. այն կազմում էր 1.26 մլրդ դոլար` նույն տարվա ՀՆԱ-ի-13.62%-ի չափով 5 : Մինչև 2014թ. այն նվազել է մինչև-7.5%-ի, իսկ 2015թ. կտրուկ իջել է մինչև-2.64%` կազմելով ընդամենը 279 մլն դոլար: Ընթացիկ հաշվի դիֆիցիտի կրճատումը տեղի է ունեցել վերևում նշված ներմուծման ծավալ­ների աննախադեպ կրճատման հաշվին: Նույն միտումը դիտվել է նաև 2016թ. առաջին կիսա­մյակի ժամանակ, երբ ընթացիկ հաշվի դեֆի­ցիտը կրճատվել է 29.67%-ով` կրկին ապ­րանքային դեֆիցիտի նվազման հաշվին: Գրաֆիկ 2. ՀՆԱ-ի իրական աճը՝ ըստ կառուցվածքի Դ. Արտաքին պարտք ՀՀ համախառն արտաքին պարտքը 2015թ. դեկ-տեմբերի 31-ի դրությամբ կազմել է 8.927 մլրդ դոլար, 2016թ. հունիսի 30-ի դրությամբ` 8.950 մլրդ դոլար 6 : 2015թ. ավարտին ՀՀ արտաքին պարտքի 49.9%-ը` 4,455 մլրդ դոլար կազմում էր Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքը(համապատասխանաբար` 3,854 և 0.6 մլրդ դոլար), 2016թ. սեպտեմբերի վերջին այն հասել էր 4,590 մլրդ դոլարի: 2015թ. ավարտին ՀՀ կառավարության և ԿԲ-ի արտա ­քին պարտքը կազմել է նույն տարվա ՀՆԱ-ի 42.18%-ը: ՀՀ պետական վարկերի կառուցվածքում 49.07%-ը կազմում են Համաշխարհային բանկից և Գյուղատնտեսության զարգացման գոր ծակալությունից ներգրավված միջոցները, 12-ական տոկոս` ԱՄՀ-ից և Ասիական Զար­գացման բանկից ստացած վարկերը: Արտա­քին պետական պարտքի կառուցվածքում մեծ կշիռ ունեն նաև Ճապոնիան(7.83%) և Գերմա­նիան(5.5%)(Գրաֆիկ 6): 5. ՀՀ վճարային հաշվեկշիռը, ԿԲ՝ https://www.cba.am/Storage/AM/downloads/stat_data_arm/ BOP_1993-2016_arm_for%20siteBPM6_rev.xls 6. ՀՀ համախառն արտաքին պարտքի դիրքեր, ԿԲ՝ նույն հղմամբ 4