Երեւան ԿՈՄՊԱ Ս Ս ԿԵՆՏՐՈՆ | ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 3. Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ 2017Թ. 2015թ. ՀՆԱ-ի 3% աճից հետո տնտեսական ակտիվության ցուցանիշը սկսել է նվազել, հատկապես` 2016թ. կեսից: Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներ դրումները արդեն երկրորդ տարին պակասում են, հատկապես ակտիվ հեռանում է ռուսական կապիտալը: Տնտեսության արտադրական հատվածը շարունակում է անկում ապրել, ինչի մասին փաստում է նաև ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ծավալների նվազումը: 2016թ. երկրորդ կեսում Կառավարությունը և ԿԲ-ն սկսեցին պատասխան քայլեր ձեռնարկել տն տեսական ակտիվությունը վերականգնելու ուղղությամբ, և դրանց արդյունքներն արդեն կարտացոլվեն 2017թ.: Արդյունաբերության ոլորտը ՀՆԱ-ի վրա դրական ազդեցություն կարող է ունենալ, եթե պահպանվեն գունավոր մետաղների, մասնավորապես` պղնձի բարձր գները համաշխարհային շուկայում: Այնուամենայնիվ, ՀՆԱ-ի արտադրությունը գլխավորապես հենվում է առևտրի և ծառա յությունների ոլորտի վրա, որի մասնաբաժինն արդեն անցել է 50%-ը: Հենց այս ճյուղից էլ 2017թ. հիմնականում կախված է լինելու ՀՆԱ-ն: 2017թ. համար ՀՀ Կառավարությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում են ՀՆԱ-ի 3.2-3.4% աճ18,19: Սակայն, ստեղծված տնտեսական իրավիճակը թույլ է տալիս եզրակացնելու, որ նման աճի շատ դժվար է լինելու հասնել: Առավել հավանական է, որ տնտեսական աճը 2017թ. կտատանվի 2%-ի սահմաններում: 2016թ. տնտեսական իրողությունների շարքում դրական տեղաշարժերից մեկը արտահանման ծավալների աճն է` առաջին 3 եռամսյակներում գրեթե 20%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ընդ որում, ի տարբերություն 2015թ.` նկատվում է արտահանման աճ ԵՏՄ գոտում` 55.2%, որը չի վնասել նաև արտահանման ծավալներին դեպի երրորդ երկրներ: Գրաֆիկ 18. ՀՆԱ-ի կառուցվածքը՝ ըստ տնտեսության ճյուղերի 18. ՀՀ 2017թ. բյուջետային ուղերձ 19. World Economic Outlook- October 2017, WEF` http://www.imf.org/external/pubs/ft/weo/2016/02/pdf/text.pdf 1 7
Druckschrift
[The economic situation in Armenia] : [opportunities and challenges in 2017 ]
Einzelbild herunterladen
verfügbare Breiten