Երեւան ԿՈՄՊԱՍ Ս ԿԵՆՏՐՈՆ | ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Ա. Տնային տնտեսությունների եկամտի և սպառողական վարքագծի փոփոխությունները Տնային տնտեսությունների եկամուտները Հա յաստանում վերջին 10 տարիներին շարունա կաբար աճել են: Հատկապես զգալի աճ է տեղի ունեցել 2012թ.` 11.29%, և 2014թ.` 13.41%: 2015թ. նախորդ տարվա համեմատ եկամուտ- ները աճել են 4.48%-ով և մեկ շնչի հաշվով կազմել ամսական 52377 դրամ: Դրամական եկամուտների մոտ 55%-ը 2015թ. կազմել են եկամուտները վարձու աշխատան քից` 28800 դրամ, երկրորդ ամենամեծ աղբ յուրը կենսաթոշակներն ու նպաստներն են` 9284 դրամ(17.7%): 9-ական տոկոս են կազմում եկամուտները ինքնազբաղվածու թյունից և տրանսֆերտներից(Գրաֆիկ 10): Ազգային վիճակագրական ծառայության տվ յալներով` 2011-2015թթ. շարունակաբար աճել են նաև ֆիզիկական անձանց սպառման ծա վալները: Մեկ անձի գծով ամսական սպա ռումը 2015թ. նախորդ տարվա համեմատ աճել է 3.9%-ով և կազմել 42867 դրամ: Հետաքրքիր է, որ Համաշխարհային բանկի տվյալները փաստում են ոչ թե աճի, այլ 8.2% նվազման մասին: Կազմակերպության տվյալներով` մեկ անձի գծով տարեկան սպառումը 2015թ. կազ մել է 2637 ԱՄՆ դոլար` նախորդ տարվա 2874 դոլարի դիմաց: 2015թ. տնային տնտեսություն ների ընդհանուր սպառման հարաբերությունը ՀՆԱ-ին կազմել է 77.3%` նախորդ տարվա 84.6%-ի փոխարեն: Ինչ վերաբերում է սպառման կառուցվածքին, 2015թ. մեկ անձի հաշվով ամսական տեղի է ունեցել 14768 դրամի սննդամթերքի(34.4%), 14437 դրամ` ծառայությունների(33.7%), 8074 դրամ ոչ պարենային ապրանքների սպառում (18.8%)(Գրաֆիկ 11): Գրաֆիկ 10. ՀՀ տնային տնտեսությունների դրամական եկամուտները 1 2
Druckschrift
[The economic situation in Armenia] : [opportunities and challenges in 2017 ]
Einzelbild herunterladen
verfügbare Breiten