Druckschrift 
[The economic situation in Armenia] : [opportunities and challenges in 2017 ]
Entstehung
Einzelbild herunterladen
 

Երեւան Գրաֆիկ 3. ՀՆԱ-ի հավելաճին նպաստման չափը ԿՈՄՊԱ Ս Ս ԿԵՆՏՐՈՆ | ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ե. Օտարերկրյա ուղղակի ներդրումներ 2015թ. Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 223.8 մլն դոլա ­րով և կազմել 180.5 մլն դոլար: Նույն տարում իրական հատվածում կատարած օտարերկրյա ուղղակի ներդրումներից զուտ հոսքերը կազմել են 70.418 մլրդ դրամ` 46.783 մլրդ դրամով պա ­կաս, քան 2014թ.: 2016թ. ներդրումների նվազումը շարունակվել է: Մասնավորապես, հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է ընդամենը 44.432 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազե ­լով 44.6%-ով(Գրաֆիկ 7): Քանի որ Հայաստանի Ազգային վիճակա­գրական ծառայության կողմից 2014թ. մեթոդա­բանության փոփոխությունը թույլ չի տալիս հա ­մադրել ներկա ցուցանիշները նախորդող տա ­րիների հետ, օգտագործել ենք Համաշխարհ ­ային բանկի տրամադրած վիճակագրությունը: Այսպես, օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում 2009թ. ի վեր տարեկան կտր­վածքով աճել են միայն 2011 և 2014թթ.: Ընդհանուր առմամբ, 2015թ. ներդրումների ծա ­վալը 2007թ. նկատմամբ կրճատվել է 73%-ով: Ամենամեծ անկումը գրանցվել է հենց 2015թ.` 55.87% 7 : 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալ­ներով` օտարերկրյա ուղղակի ներդրումների կառուցվածքում առաջատարներն են Կիպրոսը (34.878 մլրդ դրամ), Միացյալ Թագավորությւոնը (32.276 մլրդ դրամ) և Լյուքսեմբուրգը(29.049 մլրդ դրամ): 2006-11թթ. օտարերկրյա ներդրում­ների կառուցվածքում առաջատար Ռուսաս­տանի հետ զուտ հոսքերի ծավալի ցուցանիշն ունի բացասական մեծություն`-55.379 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվար սեպտեմբեր ամիսների նկատմամբ ամենամեծ անկումն ունեցել է հենց Ռուսաստանից օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը`-69.814 մլրդ դրամ: 7. World Bank Databank, Foreign direct investment, net inflows(BoP, current US$), դիտված է` 14/12/2016 5