Երեւան ԿՈՄՊԱ Ս Ս ԿԵՆՏՐՈՆ | ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2013թ. դեկտեմբերին միջազգային պահուստ ների ծավալը կազմել է 2251.61 մլն դոլար, սակայն 2014թ. դեկտեմբերին նվազել մինչև 1489.44 մլն դոլարի: 2015թ. ընթացքում միջազ գային պահուստները կազմել են 1775.29 մլն դոլար, իսկ 2016թ. նոյեմբերին կազմել 1752.38 մլն դոլար: Նշենք, որ ՀՀ միջազգային պահուստ ները 99.6%-ով կազմված են արտարժութային պահուստներից, և 0.4% կազմում են ՀՓԻ-ով միջոցները: Ոսկով արտահայտված միջազգային պահուստներ ՀՀ-ն չունի 10 (Գրաֆիկ 9): Է. Դրամական փոխանցումներ Ինչպես նախկին ԽՍՀՄ շատ երկրներում, Հայաստանում ևս ֆիզիկական անձանց տրանս ֆերտները մեծ դերակատարություն ունեն տն տեսությունում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ ՀՆԱ-ն ուղղակի կապվածություն ունի տնտեսություն մտած տրանսֆերտների ծավալից 11 : Վերջին 10 տարիներին ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումները կազմել են տարեկան ՀՆԱ-ի միջինը 20%-ի սահմաններում: Հարկ է նշել, որ դրամական փոխանցումների վիճակագրությունը վերաբե րում է միայն բանկերի միջոցով կատարված փոխանցումներին, մինչդեռ դրամական բավա կանին մեծ զանգված աշխատանքային միգ րանտները Հայաստան են փոխանցում առձեռն: 2015թ. տեղի է ունեցել մասնավոր տրանսֆերտ ների զգալի անկում: Դրամական փոխանցումների ներհոսքը նախորդ տարվա համեմատ նվազել է 11.4%-ով և կազմել է 780 մլրդ դրամ` ՀՆԱ-ի ընդամենը 15.5%-ի չափ: Դրամական փոխանցումների ներհոսքը նախորդ տարվա համեմատ նվազել է 11.4%-ով և կազմել է 780 մլրդ դրամ` ՀՆԱ-ի ընդամենը 15.5%-ի չափ: Ընդ որում` 2014թ. ևս գրանցվել է ր արտերկրից դրամական փոխան ցումների նվազում` 6.55%-ով: Դրամական փոխանցումների ծավալների նվա զումը շարունակվել է նաև 2016թ.: Հունվարհոկտեմբեր ամիսներին դրամական միջոցների ներհոսքը կազմել է 574 մլրդ դրամ` 9.9%-ով պակաս, քան 2015թ. նույն ժամանակահատվա ծում: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբե րին փոխանցումները 23%-ով ավելի պակաս են եղել, քան 2014թ. նույն ժամանակահատվածում: Նշենք, որ ի տարբերություն դրամական միջոց ների ներհոսքի` դրանց արտահոսքի ծավալնե րը վերջին տարիներին համեմատաբար կայուն են: 2015թ. գրանցվել է 363.9 մլրդ դրամի դրա մական միջոցների արտահոսք` ընդամենը 3.44%-ով պակաս, քան 2014թ.: 2015թ. զուտ ներհոսքը կազմել է 416 մլրդ դրամ: Հայաստանում ֆիզիկական անձանց դրամա կան հոսքերի գլխավոր ուղղությունները Ռու սաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն են: 2015թ. դրամական ներհոսքի 62%-ն ապահովել է Ռու սաստանը, 10.8%-ը` ԱՄՆ- ը: Գրաֆիկ 4. ՀՀ արտահանման աճը ՝ ըստ երկրների 10. ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքը(ամսական), ԿԲ https://www.cba.am/Storage/AM/downloads/ stat_data_arm/7.International%20reserves_arm.xls 11. Remittances in Armenia: Dynamic Patterns and Drivers, IMF` https://www.imf.org/external/country/arm/rr/2012/062012.pdf 7
Druckschrift
[The economic situation in Armenia] : [opportunities and challenges in 2017 ]
Einzelbild herunterladen
verfügbare Breiten