Druckschrift 
[The economic situation in Armenia] : [opportunities and challenges in 2017 ]
Entstehung
Einzelbild herunterladen
 

Երեւան ԿՈՄՊԱՍ Ս ԿԵՆՏՐՈՆ | ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հայաստանին շուրջ 700 ապրանքատեսակների գծով մինչև 2017թ. տրված է արտոնություն` կիրառելու նույն դրույքաչափերը, ինչ սահման­ված է եղել մինչև միությանն անդամակցությունը: Այս պատճառներից ելնելով` դժվար է 2015թ. և 2016թ. առաջին երեք եռամսյակների առևտրա­շրջանառության արդյունքներով դատել Մաքսա ­յին Միությանն անդամակցության տնտեսական հետևանքների մասին: Այսպես, Մաքսային միությանն անդամակցության հենց առաջին տարվա` 2015թ. արդյունքներով անդամ 4 երկրների հետ առևտրաշրջանառու թ ­յունը նվազել է 17.1%-ով: Մասնավորապես, ար ­տահանումը նվազել է 21%-ով և կազմել 256.2 մլն դոլար, իսկ ներմուծումը` նվազել 16.1%-ով` կազմելով 968.5 մլն դոլար: Ընդ որում, նվազել են բոլոր երկրների հետ թե արտահանման, թե ներմուծման ցուցանիշները, բացառությամբ Ղրղզստանից ներմուծման ծավալի, որը բացար ­ձակ արժեքով շատ փոքր թիվ է` ընդամենը 126000 դոլար 12 : Նման զարգացումների պատ ­ճառը ՄՄ անդամ երկրներում տնտեսական իրավիճակի վատթարացումն է եղել: 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նկատ ­վել է Մաքսային միության տարածքում Հայաս ­տանի առևտրի ծավալների աճ: Նախորդ տար­վա նույն ժամանակահատվածի նկատմամբ ար­տահանումը գրանցել է 55.2%-ի աճ` կազմելով 274 մլն դոլար` ավելի շատ, քան ողջ 2015թ. ընթացքում: Գրաֆիկ 6. ՀՀ արտաքին պարտքը Ներմուծումն ավելացել է ընդամենը 2.9%-ով ու կազմել 719.1 մլն դոլար 13 : Եթե արտահանման աճը կարելի է համարել գործարար հատվածի առաջին արձագանքը ՄՄ անդամակցությանը, ապա ներմուծման չնչին փո փո խության պատ ­ճառը վերջնական սպառման ծավալների կր ­ճատումն է Հայաստանում: Նշենք, որ անդամակցությունը ՄՄ-ին չի վնասել Հայաստանի արտահանման ծավալներին դե ­պի երրորդ երկրներ: Այսպես, 2015թ. ի տար ­բերություն ՄՄ անդամ երկրների, դեպի երրորդ երկրներ արտահանումը գրանցել է աճ` 0.5%, իսկ 2016թ. երեք եռամսյակներում արտահան ­ման ծավալների աճը կազմել է 12.7%: Երրորդ երկրներից ներմուծումը 2015թ. նվազել է 30.5%-ով, 2016թ. հունվար սեպտեմբերին` 2.8%-ով: Հիշեցնենք, որ դա ուղեկցվել է ներ ­մուծման համախառն ծավալների նվազմամբ: Մաքսային միությանն անդամակցությունը որևէ դրական տեղաշարժ չի արձանագրել ուղղակի ներդրումների ներգրավման առումով: Անդամ 4 երկրներից 3-ի դեպքում 2015թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը ունեցել է բացասական արժեք, իսկ Ղրղզստանն ընդհան ­րապես ներդրած կապիտալ չունի Հայաստա ­նում: 2015թ. Ռուսաստանից կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է-43.7 մլրդ դրամ, 2016թ. առաջին երեք ամիսներին ավելի շատ, քան ողջ նախորդ տարում`-55,3 մլրդ դրամ 14 : 12. Հ Հ վիճակագրական տարեգիրք 2016, ԱՎԾ, http://armstat.am/file/doc/99499483.pdf 13. Ե վրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայք, http://www.eurasiancommission.org/ru/act/integr_i_makroec/ dep_stat/tradestat/tables/intra/Pages/2016/09.aspx 14. ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2016թ. հունվար­հոկտեմբերին, ԱՎԾ, http://armstat.am/file/article/sv_10_16a_420.pdf 9